Мой список блогов

четверг, 12 июля 2012 г.

«Շուն» Դիոգենես


Ժան - Լեոն Ժերոմ,Դիոգենես


Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

 Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:

Դիոգենեսը ծաղրում էր ոչ միայն հարստությունը, փառքը, ազնվական ծագումը, այլև ժխտում էր ընտանիքի ու պետության անհրաժեշտությունը։ Որպես միակ պետություն ընդունում էր ողջ աշխարհը՝ իրեն համարելով «աշխարհի քաղաքացի»։

 Ըստ նրա՝ ինչպես ծառաներն են ստրկության մեջ իրենց տերերի ձեռքին, այնպես էլ հիմար մարդիկ ՝ իրենց ցանկությունների ձեռքին...

Ջ.Ու. Ուոտերհաուս,Դիոգենես

Դիգենեսը շատ հետաքրքիր ու անսովոր կյանք է ապրել...Ոչ միայն  կյանքի,այլ նաև  նրա մահվան շուրջ շատ լեգենդներ կան...Ոմանք ասում են,որ նա  հում  ութոտնուկ է կերել ,վարակվել խոլերայով ու մահացել ,մյուսները պնդում են ,որ նա մահացել է դիտավորյալ  պահելով շունչը,մի մասն էլ ասում է,թե նա ցանկացել է  ութուտնուկից բաժին հանել թափառող շներին,բայց շներն այնքան սոված են եղել,որ հարձակվել են Դիոգենեսի վրա ,և նա մահացել է վերքերից...
Մեռնելիս Դիոգենեսը պատվիրել է ,որ չթաղեն իրեն...Իր մարմինը որպես կեր  տան վայրի գազաններին կամ էլ՝ նետեն փոսի մեջ...
Նրա աշակերտները դա չարեցին...


Դիոգենեսն առանց բացառության արհամարհական էր վերաբերվում բոլորին,և ծաղրանքով ասում էր.
-Երբեմն ինձ թվում է,թե մարդն ամենաբանական արարածն է երկրի վրա,բայց, երբ հանդիպում եմ  իրենց հարստությամբ , փառքով հպարտացող, կամ իրենց շահի համար ժողովրդին խաբող մարդկանց , այդպիսիներն ինձ թվում են ավելի հիմար,քան  Աստծո մյուս արարածները...
Նա պնդում էր ՝« մարդավարի ապրելու համար մարդն առնվազը խելք պիտի ունենա...»:Նրան զայրացնում էր այն,որ մարդիկ  խնդրում են Աստծուց լավ առողջություն և միևնույն ժամանակ զբաղվում շատակերությամբ...որկրամոլությամբ...

Պերճախոսներին համարում էր  սահմանափակ
 աշխարհայացքով պարապ շաղակրատողներ...)))

Նա համոզված էր , որ կարելի է խորամանկությամբ գերազանցել ճակատագրին,եթե ժամանակին ցուցաբերվի անվեհերություն և արիություն...

 Դիոգենեսը օրենքին  հակադրում էր բնությունը,իսկ մարդկային կրքերին՝բանականությունը...

Նրանք,ովքեր վախենում էին վատ երազներից,նա ասում էր.
-Լավ կլինի անհանգստանաք այն բանից, թե ինչ եք անում օրվա ընթացքում,այլ ոչ թե հիմար մտքերից,որոնք այցելում են ձեզ քնած ժամանակ...

Հաճախ հրապարակավ հայտարարում էր , որ ի սկզբանե աստվածները մարդկանց հեշտ ու երջանիկ կյանք են պարգևել,բայց մարդիկ փչացրին ու մթագնեցին այն ՝աստիճանաբար հորինելով իրենց համար տարբեր բարիքներ...


Բոլոր դժբախտությունների պատճառը համարում էր ագահությունը,իսկ ամենացավալին մարդու կյանքում՝ ծերությունը աղքատության մեջ ։

Այնպիսի հրաշալի զգացմունքը,ինչպիսին սերն է,Դիոգենեսը կոչում էր անբանների գործ,իսկ ազնիվ ու բարեսիրտ մարդկանց՝աստվածների նմանակ...:)) 


Որտե՞ղ են քո հարստությունն ու կալվածքները,-հարցրեց Դիոգենեսին ոմն տիրակալ:
-Նրանց մոտ,-մատնացույց անելով իր բազմաթիվ աշակերտներին ու հետևորդներին ,-պատասխանեց Դիոգենեսը:
Նա ի նկատի ուներ գիտելիքը ,որով հարստացնում էր նրանց....


 Հաճույքի հանդեպ արհամարհանքը սովորության միջոցով դառնում է գերագույն հաճույք։ 

Ըստ նրա՝ կրթությունը զսպում է պատանիներին, մխիթարում  ծերերին, հարստացնում  աղքատներին, զարդարում  հարուստներին....



Դիոգենեսին հարցրին.
-Ի՞նչ պիտի անես ,եթե կոտրվի տակառդ...
Նա պատասխանեց.
-Ես չեմ անհանգստա:Ի վերջո,տեղը ,որ զբաղեցնում եմ ես ,չի կարող կոտրվել...

 Պլուտարքոսը պատմում է.
«Ալեքսանդր Մակեդոնացին երկար սպասեց ,որ Դիոգենեսր պատվի կարժանացնի ու կայցելի իրեն....սակայն Դիոգենեսը հանգիստ պառկած էր տանը և միտք էլ չուներ այցելելու  Մակեդոնացուն....
Մակեդոնացին որոշեց  ինքն  այցելել նրան:
Դիոգենեսը տաքանում էր արևի  տակ:
Ալեքսանդրը մոտեցավ նրան ու  ասաց.
- Ես  մեծն  Ալեքսանդրն եմ:
- Իսկ  ես, - պատասխանեց Դիոգենեսը, - Դիոգենես Շունն եմ:
  -Իսկ ինչո ՞ւ են քեզ շուն անվանում:
 -Ով  նետում է  մի կտոր ուտելիք   պոչս եմ  թափահարում,ով  հրաժարվում է  հաչում եմ վրան, իսկ ով   չար է կծում  եմ  :
-Իսկ դու վախենո ՞ւմ ես ինձանից, - հարցրեց Ալեքսանդրը:
-Իսկ դու «ի՞նչ ես» , - հարցրեց  Դիոգենեսը , - Չա ՞ր ես, թե՞  ԲԱՐԻ ... 
-Բարի ,-պատասխանեց Մակեդոնացին :
- Իսկ ո ՞վ է  վախենում է ԲԱՐՈՒՑ,-հնչեց պատասխանը:
Վերջապես, Ալեքսանդրն ասաց  .
-Խնդրիր ինձանից ,  ինչ ուզում ես :
  - Մի կողմ քաշվիր , դու ծածկում ես արևը,-պատասխանեց Դիոգենեսն ու շարունակեց ջերմանալ արևի տակ....»:

Այս դեպքից հետո ,իբր ,Մակեդոնացին  ի պատասխան ընկերների կատակներին ասել է.«Եթե ես Ալեքսանդրը չլինեի կցանկանայի  Դիոգենեսը լինել»:
 Ի դեպ,ըստ Դիոգենես Լաերթիուսի՝ ճակատագրի հեգնանքով Դիոգենեսն ու Ալեքսանդր Մակեդոնացին նույն օրն են  վախճանվել ...10.06.323 մ.թ.ա.
Նրա տապանաքարին նկարել են շուն...և փորագրել հետևյալ տողերը .
«Թող ծերանա պղինձը, ենթարկվելով ժամանակի կամքին, սակայն Քո փառքը, Դիոգենե՛ս, կապրի առհավետ:
Դու մեզ սովորեցրեցիր ինչպես ապրել. բավարարվել նրանով ինչ ունենք:
Դու մեզ ուղի ցույց տվեցիր, որից ավելի հեշտը չկա...»:

Մի անգամ օրը ցերեկով ջահը ձեռքին Դիոգենսը շրջում էր մարդաշատ վայրերում՝կրկնելով հետևյալ խոսքերը.«Մարդ եմ փնտրում»:
Այս արտահայտությունը դեռ անտիկ ժամանակներում էր  դարձել հատվածընտիր , քրեստոմատիական  օրինակ:  


Պատմում են.
Մի անգամ,երբ աստվածային Պլատոնը 
դասախոսություն էր կարդում այն մասին ,թե մարդը  երկոտանի կենդանի է, ձեռքին մի 
փետրած աքլոր լսարան է մտնում Դիոգենեսը,(որը չէր սիրում Պլատոնին ու նրա փիլիսոփայությունը)  ու նետելով   փետրած աքլորը լսարանի առջև՝բացականչում է.
-Ահա մարդն  ըստ Պլատոնի սահմանման:




Մի անգամ Դիոգենեսը գնաց լսելու Anaksimenu Lampsakskom-ի դասախոսությունը:
Նստեց հետևի շարքում:Տոպրակից հանեց ձուկն ու պահեց գլխավերևում:
Նախ մի ուսանող շրջվեց նայելու ձկանը...հետո մյուսը...իսկ հետո համարյա բոլորը...
Anaksimenu Lampsakskom-ն վրդովված բացականչեց.«Դուք տապալեցիք իմ դասախոսությունը»:
-Բայց ի՞նչ արժի դասախոսությունը,-պատասխանեց Դիոգենեսը,-եթե մի ապխտած ձուկ տապալում է ձեր դատողությունները:

Դիոգենեսը ողորմություն էր խնդրում արձանից: Հարցրին նրան,թե ինչու է դա անում,պատասխանեց,
- Որպեսզի վարժեցնեմ,ընտելացնեմ    ինձ  մերժման ... :))


Երբ ինչ-որ մեկը կարդում էր   շատ երկար աշխատություն ու երևում էր ,որ արդեն  մոտենում  է ավարտին ,Դիոգենեսը զվարթ բացականչում էր.«Արիացե՛ք,բարեկամնե՛րս,ափն արդեն երևում է»  :)»


Քաղցած մնա    ու կանցնի  սերդ,իսկ եթե ուժ չկա սոված 
մնալու, ուրեմն թոկը վիզդ  ու  վերջ,-պատասխանեց Դիոգենեսը (ո ՞ւմ:))

Մի  մեծահարուստ, հրավիրելով Դիոգենեսին իր շքեղ բնակարանն,  ասում է.«Տե՛ս,որքան մաքուր է այստեղ ,եթե փորձես թքել ինչ-որ տեղ, պատասխան ես տալու»:
Դիոգենեսը նայեց շուրջն ու ...թքեց նրա երեսին՝ ասելով.«Իսկ ո՞ւր թքեմ ,եթե ավելի վատ տեղ չկա»:)))


Երբ Դիոգենեսը պարտքով փող էր  ուզում վերցնել չէր ասում .«Տվեք  ինձ գումար»,այլ «Տվե՛ք իմ փողը»:


Դիոգենեսին հաճախ էին ծաղրում և նույնիսկ ծեծում,
բայց և սիրում էին  նրան ...
Մի  անգամ  օտարազգիները  ասացին նրան.
- Քո համաքաղաքացիները քեզ  դատապարտեցին աստանդական կյանքի...թափառաշրջիկ դարձրին...
-Ոչ,այդ ես եմ դատապարտել նրանց մնալ տանը,-պատասխանեց նրանց Դիոգենեսը...

Մի անգամ Օլիմպիոսից վերադառնալուց հետո հարցրին 
Դիոգենեսին,
-Շա ՞տ էին մարդիկ..
-Բազմությունը մեծ էր,իսկ մարդիկ՝շատ քիչ....

Յ. Յորդանս,Դիոգենեսը Մարդ է փնտրում...

Մի անգամ Դիոգենեսը հրապարակում սկսեց փիլիսոփայական դասախոսություն կարդալ:
Նրան ոչ ոք չէր լսում:Սակայն ,երբ Դիոգենեսը սկսեց ծլվլալ
 ծիտիկի նման ,նրա շուրջը շատ մարդ հավաքվեց:Ահա ձեր խելքի արժեքը,աթենացիներ,-ասաց նրանց Դիոգենեսը:Երբ ձեզ համար իմաստուն խոսքեր էի խոսում, ուշադրության չարժանացրիք,իսկ ,երբ անմիտ ծիտիկի նման ծլվլացի, բերաներդ բաց լսեցիք ինձ:


Ըստ Դիոգենեսի

 Շողոքորթը ձեռնասուն կենդանիներից ամենավտանգավորն է:
Անասուններից ավելի անխելք են նրանք ,ովքեր ղարավը հագեցնում են ոչ թե ջրով ,այլ գինով:

Հայրերն ու որդիները չպետք է սպասեն միմյանց խնդրանքին, այլ պետք է պատրաստակամորեն միմյանց տան հարկ եղածը,ընդ որում առաջնությունը պատկանում է հորը:

Իրեն նախանձողներին տանջանքներ պատճառելու գաղտնիքը լավ տրամադրության մեջ լինելն է:


        Վերագնահատիր արժեքները (գնահատիր ,գերագնահատիր արժեքը...)
նման պատասխան ստացավ  Delphic Oracle-ից(գուշակից)Դիոգենեսը,երբ հարցրեց նրան ,թե ի՞նչ անել...Բառացիորեն հետևելով գուշակի  խորհրդին ՝ Դիոգենեսը դաձավ նույնիսկ դրամանենգ(կեղծ դրամ հատող)....և միայն ծանոթանալով Սոկրատեսի աշակերտներից մեկի հետ՝ հասկացավ այդ կախագուշակության իմաստը...նրա ճշմարիտ կոչումն է լինել փիլիսոփա ...վերագնահատել հոգևոր արժեքները,ունենալ սեփական դատողություններն ու եզրակացությունները ու չհետևել ընդունված կարծիքին...այդ արտահայտության իմաստը սա է.ամեն ինչի մասին դատիր ինքնուրույն...ունեցիր սեփական կարծիքդ... 


Ժամանակից հնացած ու ճաքճքված տակառն էր ծառայում նրան որպես հանգրվան ու ապաստարան....
Ամբողջովին ճաղատ էր...չնայած որ կրում էր  երկար մորուք ,իբր, նրա խոսքերով ասած,բնությունից  տրված տեսքը չփոխելու համար ...

Կորամեջք էր,համարյա կռացած  ,այդ իսկ պատճառով  նրա հայացքը միշտ  ճակատի տակից էր ու մռայլ էր թվում .....
Քայլում էր ՝հենվելով ձեռնափայտին ,որի վերևի մասում կախված էր թափառականի իր պայուսակը...
Բոլորին վերաբերվում էր կծու արհամարհանքով
Առանց ամաչելու բոլորի ներկայությամբ միզում էր շան նման ,զբաղվում  մաստուրբացիայով(ձեռնաշարժությամբ)  և ,երբ նրան ասում էին. «Դիոգենես,ամեն ինչ պարզ է՝ ժողովրդավարություն է  ու կարելի է անել այն ,ինչ ուզում ես ,բայց քեզ չի ՞ թվում ,որ չափն անցնում ես ...
Նա պատասխանում էր.«օհ՜ ,եթե  քաղցն էլ   հնարավոր լիներ մեղմացնել,թեթևացնել  շփելով ստամոքսը   »:

 Մի անգամ Դիոգենեսը ողորմություն խնդրեց անտանելի բնավորություն ունեցող մի մարդուց.
-Կտամ , եթե համոզես ինձ,-ասաց նա:
-Եթե ես համոզելու շնորհք ունենայի,ապա կհամոզեի քեզ կախվել   ,-պատասխանեց Դիոգենեսը:)))

Տեսնելով ամբոխին քար նետող անառակի որդուն՝ Դիոգենեսն սաստեց նրան՝ ասելով.«Զգուշացի՛ր ,միգուցե հորդ դիպչի»:

Դիոգենեսը ստիպված էր հաճախ մուրալ,սակայն նա  ոչ թե  խնդրում  էր ողորմություն, այլ պահանջում .«Հիմարնե՛ր, կերակրե՛ք  փիլիսոփային. չէ՞ որ նա ձեզ սովորեցնում է ապրել»:

Դիոգենեսն իսկապես ոչ թե  փայտե տակառի մեջ է ապրել,ինչպես կարծում են շատերը,այլ pithoi,որը կավե  անոթ է ,կարաս ՝հացահատիկ պահելու համար:
Փայտե տակառը հռոմեացիները ստեղծել են Դիոգենեսի մահից  հինգ դար հետո...

Մի անգամ Դիոգենեսը նավով վերադառնում էր Աթենք:Ամեն ինչ շատ  լավ էր ,սակայն  նավի վրա անսպասելի  հարձակվեցին ծովահենները ...Արդյունքում Դիոգենեսը որպես ստրուկ հայտնվեց ստրուկների շուկայում ....
Այս տեսարանը ,որը գրվել է վկաների գրավոր ապացույցների  հիման վրա,  բացահայտում է  այդ անսովոր մարդու արտառոց կերպարը  ...
«Դիոգենեսը ուրախ ժպտում էր՝ չնայած ,որ տառապում էր շոգից: Իսկ հետո առանց սեփականատիրոջ թույլտվության նստեց ավազին...
-Ո՞ւր,-գոռաց սպիտակ չալմայով ու պարսկական շքեղ խալաթով վաճառականը...
-Ո ՞վ կտեսնի քեզ այստեղ նստած վիճակում 
-Իսկ ինչո ՞ւ՝ոչ...Ձուկը պառկած է ,բայց իր  գնորդին  գտնում է ...
Վաճառականը զարմացած  քրքջաց ու թույլ տվեց ստրուկին նստել ավազի վրա:Այստեղ Դիոգենեսը, տապից տանջահար ստրուկներին սիրտ տալով ,քաջալերելով, բղավեց շուկայով մեկ.
-Հ՜եյ, մարդիկ ինչո ՞ւ եք կախել քթերդ...գո՞ւցե այն պատճառով,որ այլևս ուժ չունեք լսելու սեփական «ընդերքի» քաղցած  գռմռոցը...
-Ոչինչ , դա  ուղղելի է ...և դիմելով ստրկավաճառներին  շարունակեց
-Մեր տեր քաղաքացիներ...ականջալուր եղեք ձեր բանականության ձայնին,,,,ի վերջո ձեր ոչխարներին ու խոզերին ,ինչպես որ հարիր է սրտացավ տերերին ,կերակրել եք  ինչպես հարկն է...մի ՞թե հիմարություն չէ այդ ժամանակ ,մարդուն ,որն առավել թանկ է կենդանիներից ,սովամահ անել ...

Բազմության մեջ լսվեց ստրուկների ու տերերի ծիծաղը...քանի որ կատակ սիրում են բոլորը...
Եվ մի փոքր բարիացած ստրկավաճառներն ասացին ,
-Թերևս,  իսկապես չէր խանգարի մի քիչ կերակրել նրանց ...
Եվ ձգվեցին հացով,չորացած ձկներով ձեռքեր դեպի ստրուկները...նույնիսկ խաղող ու  ջուր տվեցին...
Հագեցնելով քաղցն ու ծարավը՝ զվարթացած ստրուկները   ժպիտներով  իրենց երախտագիտությունն էին հայտնում Դիոգենեսին...
Այնուհետև ստրկավաճառը, մոտենալով այդ անսովոր մարդուն հարցրեց.
-Իսկ դու ի ՞նչ  կարող ես  անել,ծերունի՛ 
-Ե ՞ս...,-մաքրելով բերանը հացի փշրանքներից՝ հարցրեց  Դիոգենեսը...
-Իշխել մարդկանց...
-Ի ՞նչ,-ծիծաղեց վաճառականը:
-Իհարկե,դու կատակո ՞ւմ ես:
-Ամենևին:
՞վ կգնի ստրուկին, որն իրեն տեր է կարծում :
-Հենց նմանին կգնեն բոլորից արագ ,-պատասխանեց Դիոգենեսը,-չէ ՞ որ ես անսովոր ստրուկ եմ...չնայած  հիմա ինքներդ կարող եք համոզվել...ձեզանից պահանջվում է միայն հայտարարել իմ մասին :
-Օ՜,ոչ,եթե ցանկանում ես ինքդ էլ հայտարարիր  քո մասին,իսկ ես կտեսնեմ ,թե ինչ կստացվի դրանից:
Դիոգենեսը բարձրացավ տեղից ու բղավեց.
-Քաղաքացիներ ,ո ՞վ է ցանկանում տեր գնել ...ո ՞վ ուզում է իր համար տեր գնել,թող շտապի այստեղ ...
Բոլորը ծիծաղեցին...այդ ժամանակ նրան մոտեցավ  կապույտ քիտոնը հագին մի տարեց մարդ:
-Այդ դո ՞ւ ես  ինքդ քեզ վաճառող տերը :
-Պատկերացրեք՝ ես եմ ,-հպարտորեն պատասխանեց Դիոգենեսը:
-Իսկ ես,-միջամտեց նրանց ստրկավաճառը,-այս «տիրոջ» տերն եմ  ...ես կվերցնեմ նրա դիմաց երեք մինա...
 Գնորդը կասկածանքով շարժեց գլուխն ու ուզում էր հեռանալ  Դիոգենեսը կանգնեցրեց նրան՝ ասելով.
-Դա ամենևին էլ թանկ չէ. չէ՞ որ երեք մինան աշխատող ձիու արժեքն է ,իսկ ես խելքով եմ վարգուն ձի(նժույգ,արշավող ձի)
-Եվ ո ՞ւր է   սուրում  քո միտքը,-ժպտալով հարցրեց գնորդը:
-Փիլիսոփայության լայնարձակ տարածություններ ,հարգելի՛ս:
-Դու ուսումնասիրո ՞ւմ ես տիեզերքի երևույթները:
-Մահացած նյութի դիալեկտիկան ինձ չի հետաքրքրում ...Հոգու դիալեկտիկա,ահա  իմ զբաղմունքի առարկան :
-Դե ,ինչ ,այդ դեպքում դու պետք կգաս իմ որդիների դաստիարակության համար:
-Համաձա ՞յն ես:
-Համաձայն եմ միայն մի պայմանով,-պատասխանեց Դիոգենեսը...Բոլորը ծիծաղեցին ,իսկ Դիոգենեսի տերն ասաց.
-Այս տեսակը դեռ անամոթություն ունի պայմաններ դնելու:
-Այո՛, ես պայման եմ դնում,-համառորեն պնդեց Դիոգենեսը:
- Եվ ի ՞նչ պայման է,-հարցրեց գնորդը:
-Հետևել ինձ ու անել այն ,ինչ ես կասեմ ձեզ:
Դարձյալ լսվեց բազամության ծիծաղը ,իսկ գնորդը ակնարկելով ասացվածքը ,թե ձուն  չի սովորեցնում  հավին ,ծաղրանքով արտասանեց.
-Ետ հոսեցին (ընկրկելով նահանջեցին) գետի աղբյուրները
- Հրաշալի Էվրիպիդես գիտեք   ,պարո՛ն ,-կռահելով ,թե ում խոսքն է դա,Դիոգենեսը շարունակեց.
-Բայց թույլ տվեք   հարցնել ,եթե դուք,օրինակ, վարձել եք բժիշկ ,իսկ նա զգուշացնում է ձեզ հետևել  իր խորհուրդներին ,դուք հո նրան չէի՞ք հանդիմանի  Էվրիիպիդեսի ասացվածքներով :
 Սևեռուն հայացքով  զննելով Դիոգենեսին՝ գնորդ ասաց,-ես առնում եմ այս մարդուն ...և հանձնեց տիրոջը պահանջված  գումարը .....
-Ի ՞նչ անունով են կոչում ձեզ ,-հարցրեց Դիոգենեսն իր նոր տիրոջը:
-Ես վաճառական Քսենիադն եմ:
-Ի ՞սկ քեզ:
-Շուն Դիոգենես....շուն..Մի զարմացեք ,դա իմ մականունն է ,իսկ անունս Դիոգենես է ,որը նշանակում է Աստվածատուր...և նա ծաղրող վեհությամբ բարձրացրեց մատը  դեպի վեր....
-Դե,ո ՞ւր ենք գնում :
-Իմ տուն՝ Կորնթոս:
Հրաշալի է...ես ամբողջ Հելլադան եմ անցել,սակայն Կորնթոսում դեռ չի հաջողվել լինել:
Կորնթոսում Դիոգենեսը տուն չվարձեց ... չհյուրընկալվեց ոչ  մեկին... շարունակեց ապրել բաց երկնքի տակ.....

 Նրա աշխատություններից  են. «Սիրո մասին»,«Պետություն»(քաղաքական),
 «Oedipus», «Fiesta »(ողբերգություն):








2 комментария:

  1. Իսկ Դուք գիտեք, սիրելի Լիլի? թե որքան անգին է Ձեր բլոգն ինձ համար... Թերևս դա ամենալավը Դուք գիտեք... )))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Հասմիկ ջան,պիտի ասեք ,որ իմանամ ,այլապես միայն աղոտ ենթադրություն կլինի)))
      Գիտես,բլոգ բառը չեմ սիրում ... կանվանեի -Լիլիի էջ)))) պարզ ու հասարակ...բլոգն ինձ համար շատ է ծանր )))
      Շնորհակալ եմ,իմ լավ Բարեկամ...

      Удалить