Мой список блогов

воскресенье, 15 июля 2012 г.

Կանաչ փերի....

Նկ.Օնորե Դոմյե,Գիշերային Երազողները

Աբսինթ(օշինդրօղի)...(Կար 
ժամանակ ,երբ չգիտես ինչու, այս բառը նույնացնում,կապում էին էլիտարի,բոհեմականի ,տրանսցենդենտալի հետ  ... ) առաջինն այն փորձել է ֆրանսիական մտավորականությունը...


Նկ.Օնորե Դոմյե,Այս Մարդը...


Այդ թունդ ըմպելիքը գրավում էր արվեստի աշխարհին պատկանող  մարդկանց ուշադրությունը..Նրանք համարում էին,որ « La fee verte-կանաչ փերին » կամ  «աբսինթի կանաչ կրակը» խթանում է ստեղծագործական գործընթացներն ու «ենթագիտակցությունից  պոկում  քնած երևակայությունը»:


19-րդ դարի կեսերից սկսած աբսինթը դարձավ ամենանորաձև սպիտային խմիչքը...Իհարկե ,նրա հրաշագործ ազդեցությունը չափազանցված էր....
20-րդ դարի սկզբին այն պարզապես արգելվեց...
Ահա մի քանի առավել հայտնի աբսինտիստ-ների անուններ..
Ի դեպ ,ամենավերջին իսկական աբսինտիստը  եղել է  Հեմինգուեյը...նա խմում էր նույնիսկ այն բանից հետո,երբ ամբողջ աշխարհում արգելված էր դրա գործածությունը...Ասում են ,իբր, նա մի քանի շիշ թաքցրել էր,երբ բնակվում էր Միացյալ նահանգներում...
«Կանաչ փերու» կամ  «կանաչ թմբրի»-ի «արձագանքներին »կարելի է  հանդիպել   նրա մի քանի ստեղծագործություններում  («Մահ կեսօրից հետո»,« Ում համար է ղողանջում զանգը»):
Այն ժամանակահատվածում,երբ ապրում էր Կուբայում ,որտեղ էլ աշխատում էր «Ծերունին և ծովը» ստեղծագործության վրա,նա խնդրել էր ֆլորիդայից բերել աբսինթ,որը պատրաստում էր իր եղանակով...

Նկ.Օնորե Դոմյե,Մելոդրամա

1859թ Էդուարդ Մանեն նկարեց իր հայտնի «Աբսինթի սիրահարը» նկարը..
 Մի նմանատիպ ստեղծագործություն,որը համալրեց  աշխարհի դասականների շարքը,ունի նաև բելգիացի նկարիչ Ռոպսը,իսկ 1876թ համճարեղ Դեգան նույն թեման  մարմավորեց իր «Աբսինթ» նկարում...
Իրենց ուշադրությամբ« չեն շրջանցել աբսինթը» Թուլուզ -Լոտրեկը,Զոլան,Բոդլերը...
Իսկ Մոդիլիանին ու Հյուգոն սկսում և ավարտում էին իրենց օրը  Մոնպարնասի սրճարաններից մեկում մի գավաթ«կանաչ փերի»-ով ...
Ալիստեր Քրոուլին պաշտպանում և արդարացնում էր «կանաչ փերուն»...ապացուցելով,որ այն բերում է առաքինություններ,որը չի տալիս մեկ ուրիշ ըմպելիք...որի մասին էլ պարզորեն պատմել է աշխարհին իր« Կանաչ աստվածուհին» էսսեում:

P.S. Պա՜հ, կարելի է  կարծել ,թե   «կանաչ փերին »  , դառնալով  19-րդ դարի ինքնատիպ մուսան,  ոգեշնչել ստեղծագործական սխրանքների ...))))
Բա ,տաղանդը...???
Իսկ դրա մասին կասի մեր Լորդ Բայրոնը.« 24 ժամ շարունակ ես չեմ կարող լինել հանճարեղ ..սափրվելու  համար ժամանակ չի մնում»)))))
Էլի  կան անուններ ,,,հիմա էլ ես  թվելու ժամանակ չունեմ ... :»))
իսկ




Նկ .Օնորե Դոմյե,Սա է քո մերձավորը)))





  • ՎԱՆ ԳՈԳ
  • մասին արդեն գրել եմ...))Վան Գոգի նկարներում դեղին  և կարմիր գույների  

    երանգների առատության պատճառը համարվում էր  

    Էպիլեպսիայի բուժման      նպատակով  օգտագործվող 

    դեղերի  չարաշահումը...որը զարգացել էր 

    աբսինթի չափից դուրս 

    օգտագործումից..


    ..Այն բանից հետո,երբ Վեռլենը   «կանաչ փերու»  ազդեցության տակ  փորձում էր այրել կնոջը,դանակի սպառնալիքով մորից փող էր պահանջում...ատրճանակի կրակոցով վիրավորեց իր ընկերոջը ՝ երիտասարդ ,տաղանդավոր գրող Արտյուր Ռեմբոին,նա   այն անվանեց«խելագարության ու հանցագործության» աղբյուր....

    Չնայած որ համարում էր աբսենտը հանցագործության աղբյուր,(ասում են,որ) այնուհանդերձ  Վեռլենը  այն մինչև կյանքի վերջ օգտագործել է ..նույնիսկ մեռնելուց հետո  գտան այդ խմիչքից...բարձի տակ  թաքցրած ....



    2 комментария:

    1. Լիլի՜, ինչ հետաքրքիր էր : Շնորհակալ եմ քեզ, ես սիրում եմ սովորել ու դու էլ, կարծես մտքերս կարդալով, ինձ միշտ լավ, պետքական գիտելիք ես սովորեցնում : Ես սիրում եմ ՛՛ալտերնատիվ՛՛ գիտելիք ստանալ, սովորել այն ամենն, ինչ շատերին չի հետաքրքրում , որովհետև ըստ իս ՝ հենց նման բաներում է թաքնված ամենահետաքրքիրը: Շնորհակալ եմ քեզ, քեզ մոտ միշտ ՛՛ալտերնատիվ՛՛ գիտելիք եմ գտնում: Դրա համար քո բոլոր գրառումները ընթերցում եմ միքանի անգամ , որ լավ հիշեմ, խելք հավաքեմ ))))
      Այ աբսենտն էլ ինձ հետաքրքրեց...Մատաղ սերնդին դրդում ես ՛՛կանաչ փերի՛՛ փորձելու, գիտե՞ս : Ուզում ես սկսենք ալկոհոլ օգտագործել : Վայ, վայ , վայ, հետո էլ կբողոքեն,թե մենք ենք վատը)))))
      Կատակ եմ անում, հարազատս : Բայց աբսենտն իրոք ոգեշնչեց : Երեկոյան միքիչ ավելի շատ կուսումնասիրեմ, կտեսնեմ ՝ ինչ բաղադրություն ունի այդ կախարդական խմիչքը, ավելի մանրմանասն ուսումնասիրեմ : Միգուցե իմ գրառումներում էլ իր հետքը թողնի....
      Եվս մեկ անգամ շնորհակալ եմ , Լիլի ջան : Սպասում եմ հաջորդ ՛՛ալտերնատիվ՛՛ գիտելիքիս))))))

      ОтветитьУдалить
    2. Ոնց եմ ծիծաղում...)))) Սյունիկ ջան,հավատա,ես վստահ եմ իմ ընթերցողի-քո ..Ձեր ,բոլորի իմաստությանը...))) իսկ մատաղ սերունդն ինձ իսկապես հիացնում է իր իմացությամբ և իմաստությամբ...«գիտեմ,բարեկամս ,որ ցույց են տալիս միայն տեսնողին և երգեր երգում՝ լսողի համար»:
      իսկ այն ,որ երեկոյան ուզում ես ուսումնասիրել աբսենտը «մոտիկից »,հուսամ ՝ չես «մտերմանա» «հրեշտակների կամ դևերի» ադ ըմպելիքի հետ... ))))))
      ասում ես այլընտրանքային գիտելիք ես ստանում ...??? ապրիորի- գիտելիք ( ճանաչողական գործունեություն) ,որը ստանում են մինչև փորձը և անկախ նրանից...այո????)))))
      հարկավոր է «ուսումնասիրել մեդալի երկու կողմը» բոլոր կողմերից ու տարբեր անկյան տակ ...)))) որն էլ փորձում եմ անել...)))իհարկե ,միշտ վերահսկելով գիտելիքի ու ճանաչողության գործընթացը -ծառայեցնելու ի նպաստ և ոչ թե ի վնաս...))))
      իսկ ով տեղեկացված է՝նա պաշտպանված է,մի մոռացիր այս մասին...))))
      իսկ ավելի լուրջ.
      մի խրատ ...փոխանակիր ժամանակդ ճշմարիտ գիտելիքի հետ...))))

      ОтветитьУдалить