Мой список блогов

вторник, 17 июля 2012 г.

Թիթեռի դասը

Թիթեռի դասը....կասեի՝խրատը ))




Մի անգամ բոժոժի մեջ մի փոքրիկ անցք հայտնվեց....մի պատահական  անցորդ նկատելով  դա կանգ առավ ու սկսեց հետևել  ,թե ինչպես  է  թիթեռն այդ փոքրիկ  անցքից  փորձում   դուրս գալ...


Անցավ երկար ժամանակ....կարծես թե թիթեռը դադարեց ջանքեր գործադրել,իսկ անցքը շարունակում էր փոքր մնալ...Թվում էր,թե թիթեռն արել էր այն ամենն,ինչ կարող էր ,ու այլևս ուժ չէր մնացել որևէ բանի համար...
Մարդը որոշեց օգնել թիթեռին ...վերցրեց փոքրիկ դանակն ու կտրեց  բոժոժը...Թիթեռն անմիջապես դուրս եկավ...սակայն նրա մարմինը թույլ էր ու անզոր...իսկ թևիկները ՝թափանցիկ ,որոնք  հազիվ էին շարժվում...
Մարդը շարունակում էր հետևել,մտածելով,որ ահա,ուր որ է ,կբացի թիթեռնիկը թևերն իր գեղեցիկ ու կճախրի....Նման բան տեղի չունեցավ ...Նա չկարողացավ  թռչել...
Կյանքի մնացած մասը թիթեռը ստիպված էր  քարշ  տալ գետնին  իր թույլ մարմինն ու չբացված թևիկները...Իսկ դա այն պատճառով,որ մարդը ցանկանալով օգնել ,չհասկացավ   ,որ ջանքը ,որը գործադրում էր թիթեռնիկը բոժոժից դուրս գալու համար ,հարկավոր էր նրան ,որպեսզի հեղուկը մարմնի միջից տեղափոխվի թևիկների մեջ  ,որպեսզի թիթեռը կարողանա թռչել...
Կյանքն ստիպել է թիթեռին դժվարությամբ լքել այդ պատյանը,որպեսզի նա կարողանա աճել ու զարգանալ....
Երբեմն հատկապես ջանքեր են հարկավոր մեզ ապրելու համար...,Ու եթե մեզ թույլ տրված լիներ ապրել առանց դժվարությունների հանդիպելու ՝մենք զրկված կլինեինք...մենք չէինք կարողանա լինել այնքան ուժեղ,որքան հիմա...Մենք չէինք կարողանա թռչել.....

P.S.Այս առակն ամիսներ առաջ  նվիրել էի իմ բարեկամ Լեոին...)))

հատուկ  http://myway.am համար......«Ապրելու Արվեստ » բաժնին ....
Ուր ես ,Բարեկամս???((((



                        (())


Թիթեռն ու կրակը(պարսկական առակ)

Երեք թիթեռներ մոտեցան այրվող մոմին...և սկսեցին դատողություններ անել կրակի  բնույթի մասին...
Մեկը մոտենալով  կրակին ՝անմիջապես հետ վերադարձավ ու ասաց.
-Կրակը լույս է տալիս:
Երկրորդ թիթեռը ավելի մոտ թռավ  կրակին ու այրեց թևերը: Վերադառնալով,ասաց.
-Նա այրում է:
Երրորդ թիթեռը բոլորովին մոտ թռավ  և անհետացավ կրակի  մեջ ...Չվերադարձավ այլևս  ...Սակայն   նա իմացավ այն,ինչ ցանկանում էր իմանալ,բայց այլևս հնարավորություն չունեցավ պատմել այդ մասին...

Ահա թե ինչու  են իմաստունները լուռ  ,իսկ դատարկ տակառը  միշտ բարձր է հնչում...))))
Ով գիտի   լռում է ,իսկ չիմացողը  խոսող է լինում  ... 


Комментариев нет:

Отправить комментарий