Мой список блогов

среда, 1 мая 2013 г.

Մարգարտածաղիկ


   Շա՜տ է սիրուն,

չէ ՞))) ահա թե ինչու իմ փոքրիկ հրաշքին  անվանում եմ «մարգարտահատիկ-մարգարտածաղիկ»)))..


.#provestra

ավելացնում եմ P.S.
Ագլիացիները  ծաղկին (նաև Մարգարիտա  անունը ) կրճատ կոչում են   Դեյզի...

Գրող Ջեֆրի Չոսերն իր  «Легенда о славных женщинах» или «Легенда о примерных женщинах» («Legend of Good Women» -ում մարգարտածաղկին կոչել է  Day's eye-«օրվա աչք»...(այստեղից էլ(Ջեֆրի Չոսերի «թեթև ձեռքով») ծնվեց ու նորաձև դարձավ  կանացի Դեյզի անունը...

                                                   


Բացվում է  արևածագից  անմիջապես հետո,արևի հանդեպ  տածած մեծ սիրո համար  նրան կոչում են  « օրվա աչք»...

Daisy | Flickr - Photo Sharing!
Այս հրաշք ծաղկի բազմաթիվ գեղեցիկ ծաղիկները նման են  փոքրիկ  մարգարտահատիկների ...այստեղից էլ նրա անունը՝ «հուն. մարգարիտ-»



















Մի գեղեցիկ պատմություն կա.
Երբ Կույս Մարիամը փոքրիկ աղջիկ էր,մի գիշեր նայում է աստղազարդ երկնքին ու ցանկություն հայտնում.«Ինչ լավ կլիներ՝ այս բոլոր հրաշալի աստղերը դառնային երկրային ծաղիկներ»:


English Daisy ️LO



Աստղերն անմիջապես արտացոլվում են վաղորդյան ցողի կաթիլների մեջ և վերածվում գեղեցիկ մարգարտածաղիկների...


English Daisy (Bellis perennis)



Մի պատմություն էլ .
Մարիամը շատ է ուզում ուրախացնել փոքրիկ Հիսուսին...Ձմեռ էր ...ոչ մի ծաղիկ չկար...


Որոշեց ինքը պատրաստել..Մետաքսից ու թելերից շատ գեղեցիկ ծաղիկներ հյուսեց..Շատ հավանեց նվերը  փոքրիկ Հիսուսը ,ամբողջ ձմեռ պահեց իր մոտ ... 

 Երբ  գարուն եկավ ՝տնկեց հողի մեջ, սկսեց ջրել... Ծաղկեց ողջ երկիրը  ,և տեղ չկար ,որ այս ծաղկից չլիներ...

Bellis




Այս ծաղկին համարում են «կանաչ սինոպտիկ»։ Այն հրաշալի զգում է անձրևի «գալուստը»,որից առաջ նա խոնարհում է սիրունիկ գլխիկն ու փակվում...





Շատ ժողովուրդների մոտ այս ծաղիկը բարության,անմեղության, ու բարեսրտության խորհրդանիշ է համարվում...


Bellis perennis - daisy



Շատ եվրոպական ժողովուրդներ սիրում են գուշակել մարգարտածաղկի թերթիկներով.«սիրում է-չի սիրում...»))) այնպես ,ինչպես մենք երիցուկով ենք գուշակում։ )))


English Daisy





Լյուդովիկոս 9-րդը իր կնոջ՝ Մարգարիտի պատվին հանձնարարեց ազգային դրոշին ՝շուշանների կողքին պատկերել նաև մարգարտածաղիկներ...


Միջնադարում ասպետները, ստանալով սիրելի կանանց ամուսնության համաձայնությունը ,իրենց պողպատե վահանների վրա փորագրում էին ծաղկած մարգարտածաղիկներ...







ֆրանսիացիները զատկից առաջ վերջին կիրակին նվիրել են այս ծաղկին...




~~1000 tubes ~ Bellis Perennis Daisy by ivlys~~





Անգլիացիները շատ են սիրում այս ծաղիկը...Մոնտգոմերին գրել է նրա մասին.«Ողջ ամառ թագավորում է վարդը,իսկ մարգարտածաղիկը չի թառամում երբեք»։


Մարգարտածաղիկը կպահպանի պարտեզի թագուհուն ՝վարդին և փարթամ հասմիկին ուտիճների  հարձակումներից,եթե նրանց շուրջը այս ծաղկից  աճեցնեք...


pratolina

Մարգարտածաղիկի ծաղկազամբյուղն ու տերևները բուժական հատկություններ ունեն(հակաբորբոքային,վերք ամոքող...)




Օգնում է լյարդի հիվանդության դեպքում , նպաստում ախորժակի լավացմանը ...մաքրում է արյունը... օգտագործում են մաշկային հիվանդության բուժման և հազի ժամանակ ...( առանց խորհրդակցելու բժշկի հետ ինքնաբուժությամբ չզբաղվել))))




Комментариев нет:

Отправить комментарий