Պատմությունն ինձ կարդարացնի
այս արտահայտությունը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆ. Կաստրոյի դատավարության ժամանակ(16 հոկտեմբերի 1953թ)հնչեցրած խոսքից է...
մեջբերվում է ինքնաարդարացման նպատակով՝ որպես կատակ-հեգնանք
Զգացմունքների դաստիարակություն-ֆր.L'Éducation sentimentale...Գ.Ֆլոբերի վեպի անվանումն է...
Այս արտահայտությունը Ֆլոբերն օգտագործել է հեգնանքով ՝ռոմանտիկ հայացքների տեր երիտասարդ Ֆրեդերիկ Մորոյին նկարագրելու համար...որը, բուրժուկան միջավայրի ազդեցության տակ կորցնելով իր իդեալներն ու սկզբունքները, դառնում է ցինիկ և հոգեպես դատարկ մարդ....
Ի տարբերություն բնօրինակի՝ հետագայում այս արտահայտությունը օգտագործվել է դրական իմաստով՝ստացել է հետևյալ նշանակությունը՝բարոյական ,հոգեպես զգայուն մարդու դաստիարակություն...
Комментариев нет:
Отправить комментарий