Նուրբ ու քնքուշ վարդի ծննդյան օրն էր...Բոլոր ծաղիկները պատրաստել էին իրենց նվերները՝ ծաղկաթերթեր վաղորդյան ցողի կաթիլներով...
Իսկ կակտուսը շփոթված էր... չգիտեր ինչպես վարվել.«Ախր ,վարդն այնքան գեղեցիկ է ,-մտածում էր նա...իսկ ես այնքան անշնորհք ,տգեղ ուայլանդակ ...Ո՛չ ..ո՛չ ..չեմ գնա...ինձ համար չէ նրա ծննդյան օրը..»:
Վարդը նրբազգաց էր ու շատ ուշադիր...Նա ասես կռահեց կակտուսի տխուր մտքերը...Նա խնդրեց թիթեռին փոխանցել կակտուսին,որ անպայման գա.չէ՞ որ ընկերությունից առավել թանկ նվեր չի կարող լինել...
Ահա եկան բոլոր հյուրերը...Վարդը նրբորեն ընդունում էր շնորհավորանքներն ու մեղմիկ տխրությամբ ժպտում յուրաքանչյուրին.....
Ամենավերջինը մոտեցավ կակտուսն ու ասսց.«Դու այնքան նուրբ ես,քնքուշ,անպաշտպան...քեզ այնքան հեշտ է ցավ պատճառելը...դրա համար էլ քո ժպիտը միշտ տխուր է...կնվիրեմ քեզ իմ փշրերից ...նրանք կպաշտպանեն քեզ»:
-Շնորհակալ եմ ,թանկագին ընկեր,-պատասխանեց վարդը, բայց դու շատ համեստ ես.չէ՞ որ այսօր քո ծննդյան օրն էլ է...խնդրում եմ, դու էլ ընդունիր իմ նվերը...և վարդը մեկնեց կակտուսին մի անուշաբույր սպիտակ կոկոն...
Այդ օրվանից ի վեր վարդն ունի փշեր ,իսկ կակտուսը զարմանահրաշ ծաղիկներով ծաղկում է իր ծննդյան օրը...
Բնության այս հրաշքը՝ կակտուսը Եվրոպա է բերել Կոլումբոսը ...
Այն ,որ կակտուսը միայն մեկ անգամ է ծաղկում իր կյանքի ընթացքում ,պարզապես գեղեցիկ առասպել է...Եթե առողջ է բույսը ՝կծաղկի ամեն տարի...
Կակտուսների որոշ տեսակներից պատրաստում են բազմաթիվ նրբախորտիկներ ...պտուղները վաճառում են շուկայում...ուտում են հում վիճակում ...նրանից պատրաստում են կոմպոտ ,մուրաբա, տապակում են մսի հետ , բույրի և գույնի համար դնում են գինիներրի մեջ :
Հնդկացիներն այն օգտագործում են որպես դեղամիջոց...
Ուսումնասիրությունները ցույց են տվել ,որ կակտուսներից կարելի է ստանալ վիտամիններ,հորմոններ ,գինիներ ու լիկյորներ,օճառ,տեխնիկական սպիրտ...Մնացորդները օգտագործում են որպես կեր կենդանիների համար ...
Комментариев нет:
Отправить комментарий