Мой список блогов

пятница, 2 марта 2012 г.

Իսկ այս պատմությունը...:))Հատուկ «Էնշտեյնասեր» մեր Սյունիկի համար ...

Նկ.Կանդինսկի

Մի անգամ  պրոֆեսորը հարցրեց իր ուսանողներին,
-Աստվա՞ ծ է արարիչն ամեն բանի։
Ուսանողներից մեկը համարձակորեն պատասխանեց.
-Այո՛:
-Այսինքն ՝ դուք համարում եք,որ Աստվա՞ ծ է ստեղծել ամեն բան։
-Այո՛,կրկնեց ուսանողը։

-Եթե Աստված է ստեղծել ամեն ինչ,այդ դեպքում  Չարն էլ է նա ստեղծել.... Եվ համապատասխան  հայտնի սկզբունքի ,ինչը հաստատում է,թե  մեր վարքի ու գործերի միջոցով  կարելի է դատել ,թե  ով ենք  մենք , մենք պետք է եզրակացնեք,որ Աստված Չար է,-պատասխանեց պրոֆեսորը ։
Ուսանողը լռեց...նա չգտավ փաստարկներ պրոֆեսորի «երկաթյա տրամաբանության» դեմ...Իսկ դասախոսը գոհ էր,որ   հաջողվեց ևս մեկ անգամ ապացուցել,որ կրոնը  առասպել է ,հորինվածք...
Բայց  այդ պահին մի ուրիշ ուսանող ձեռք բարձրացրեց ու ասաց.
-Թույլ կտա՞ ք մի հարց :
-Իհարկե՛:
-Պրոֆեսո՛ր,ցուրտը գոյություն ունի՞ :
-Այդ ի՞ նչ հարց է...Իհարկե՝ունի...Ի՞նչ է,դուք  երբեք չե՞ ք մրսել:
Ուսանողներից շատերը ծիծաղեցին իրենց ընկերոջ պարզունակ  հարցի վրա...
Իսկ նա շարունակեց .
-Իրականում ցուրտ չկա ...համաձայն ֆիզիկայի  օրենքի այն,ինչ մենք համարում ենք ցուրտ ,ջերմության բացակայությունն է...և միայն այն օբյեկտը ,որը  ջերմություն է արձակում, տրվում է  ուսումնասիրության ։
Ջերմությունը այն է,ինչը ստիպում է  մարմնին կամ նյութին արձակել էներգիա...բացարձակ 0(-273)ջերմության լիակատար բացակայությունն է ,և ցանկացած նյութ այս ջերմաստիճանում դառնում է իներտ ,արձագանքելու  անընդունակ ։
«Սառը» բնության մեջ  գոյություն չունի.....Մարդիկ են հորինել այդ բառը ,որպեսզի նկարագրեն իրենց զգացողությունները ջերմության բացակայության ժամանակ:
Այնուհետև ուսանողը շարունակեց.
-Պրոֆեսո՛ր ,խավարը գոյություն ունի՞ :
-Իհարկե՝ ունի և  դա ինքներդ էլ   լավ գիտեք,-պատասխանեց պրոֆեսորը։
-Այստեղ էլ եք սխալվում,-պատասխանեց ուսանողը,-խավարը  բնության մեջ գոյություն չունի ,խավարը լույսի լիակատար բացակայությունն է...Մենք կարող ենք ուսումնասիրել լույսը ,բայց ոչ խավարը:Մենք կարող ենք օգտագործել Նյուտոնի պրիզման, որպեսզի տեղադրենք լույսը  ըստ  նրա  բաղադրամասերի և չափենք յուրաքանչյուր ալիքի  երկարությունը :Սակայն խավարը դուք չեք կարող չափել...Լույսի ճառագայթը կարող է լուսավորել խավարը ...Բայց ինչպե՞ ս կարելի է որոշել խավարի մակարդակը։Մենք չափում ենք միայն լույսի քանակը,այդպես չէ՞ ։
Խավարը բառ է ,որը նկարագրում է մի վիճակ ,երբ բացակայում է լույսը։
Ուսանողը մարտական էր տրամադրված ,չէր խաղաղվում.
-Ասացե՛ք ,խնդրեմ,այսպիսով ,գոյություն ունի՞  չարը,որի մասին դուք խոսում էիք։
Պրոֆեսորն անորոշ պատասխանեց.
-Իհարկե,արդեն բացատրեցի ,եթե ուշադիր լսեիք ինձ ,երիտասարդ,կիմանայիք .
-Մենք ամեն օր ականատես ենք  լինում չարին,այն արտահայտվում է մարդու հանդեպ՝մարդու դաժանությամբ....ամենուր կատարվող բազմաթիվ հանցագործություննրով ,այնպես որ ,չարը գոյություն ունի...
Ուսանողը դարձյալ հակաճառեց դասախոսին.
-Չարը նույնպես չկա,ավելի ճիշտ, այն գոյություն չունի ...Չարությունը զուտ բացակայությունն է Աստծո.......
Նման  նրան , ինչպես   խավարն  ու    ցուրտը լույսի ու ջերմության բացակայության ժամանակ ...Չարը բառ է,որն օգտագործում է մարդը, որպեսզի նկարագրի  Աստծո բացակայությունը:Աստված չի ստեղծել Չարը...
Չարը արդյունքն է այն բանի,որ պատահում է մարդու հետ ,որի  սրտի մեջ Աստված չկա... 
Դա նման է ցրտի ,որը վրա է հասնում ջերմության պակասի ժամանակ  ,կամ  խավարի՝  լույսի բացակայության դեպքում...
Պրոֆեսորը լռեց...
Ասում են,  իբր, այդ ուսանողը Էյնշտեյն է եղել....:»)

P.S.Սյունե ջան ,կարծում եմ այս պատմությունից հետո  Դու և ես մի բան  սովորեցինք ֆիզիկայից ....:))
Նկ.Կանդինսկի


Խոր ակնածանք և հիացմունք է առաջացնում բնության օրենքների ներդաշնակությունը...ներդաշնակություն,որը վկայում է այնպիսի բանականության մասին ,որի առջև կխամրեր գիտական մտքի ամեն նվաճում...Էյնշտեյն
Անխոս,գիտության նվաճումներն արժանի են ուշադրության ,հիացմունքի,հարգանքի... Այնուամենայնիվ ,լինելով  կապված  իրականության ճանաչողության հետ,գիտությունը չի հանդիսանում միակ աղբյուրը գիտելիքների..այն պարզապես օգնում է մեզ հասկանալ նյութական աշխարհի կառուցվածքը,այսինքն այն ամենը ,ինչ տրվում է բացատրության...
Կան հարցեր որոնց գիտությունը երբեք չի տա պատասխան...
Օրինակ ,այս հարցերի պատասխանը.
-ՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ,ՈՐՏԵՂԻՑ և ՈՒՐ ԵՆՔ  ԳՆՈՒՄ..?? Որն  Է ՏԻԵԶԵՐՔԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ?? Ի՜նՉՈՒ ՄԱՐԴՆ ՈՒՆԻ ՀՈԳևՈՐԻ ԿԱՐԻՔ,,,????
Իսկ Գենոմի վերծանման բանալին չենք կարող փնտրել կրոնի մեջ,,,,
և
պնդելով ,թե Աստված չկա,անհավատն անում է եզրակացություն ՝հիմնվելով ոչ թե փաստերի,այլ սեփական հավատի վրա...


...ևս մեկ պատմություն,Սյունիկի համար ...))))
Նկ.Մալևիչ,Կինը դաշնամուրի մոտ

Ամենակարևոր հարցը


50- ակաների սկզբին Էյնշտեյնը,փախչելով հրապարակայնությունից,շարունակում էր աշխատել   Նյու Յորքի  իր  բնակարանում...նրան ապրելու քիչ  ժամանակ էր մնացել...և նա պահպանում էր իր ժամանակը...Այդ պատճառով տան սպասավորները խստորեն հսկում էին տիրոջ հանգիստը ՝անվերապահորեն կատարելով նրա պահանջները.ոչ մի այցելու...

Սակայն մի գեղեցիկ օր ,անսպասելի ներս թռավ մի երիտասարդ ,ներկայացավ որպես լրագրող և խնդրեց նրան տալ հարցազրույց.
-Ինչպիսի անբարտավանություն,-մտածեց էյնշտեյն ու փորձեց նրան անմիջապես դուրս հրավիրել... Բայց մի պահ մտորեց  և  հարգանքի տուրք մատուցելով   լրագրողի պրոֆեսիոնալիզմին ՝իր լրագրողական պարտականությունները իրականացնելիս խոչնընդոտներ հաղթահարելու կարողությանը,ասաց.
-Ես համաձայն եմ,երիտասարդ ,տալ հարցազրույց,բայց մի պայմանով,որ դուք ինձ միայն մի հարց կտաք,-չոր արտաբերեց էյնշտեյնը...
-Ես միայն մեկ հարց էլ  ցանկանում  էի  տալ  ,-ուրախացած բացականչեց երիտասարդ լրագրողը...
Իմ հարցը հետևյալն է...-Ի՞նչ հարց կտայիք  ինքներդ ձեզ,սիրելի Ալբերտ Էյնշտեյն..
Էյնշտեյնը նստեց աթոռին  և խորասուզվեց խորն ու երկարատև լռության մեջ...նրա աչքերը փակ էին...ծխամորճն արդեն հանգել էր...երիտասարդը շփոթվեց ...ի՞նչ պատահեց ծերուկին..միգուցե՞  հարկավոր է ինչ-որ մեկին  օգնության կանչել...
Հանկարծ Էյնշտեյնը դանդաղ  ուղղվեց  ու նայելով լրագրողի աչքերի մեջ ,ասաց.
-Երիտասարդ,ամենակարևոր հարցը ,որը կտայի ինքս ինձ ,հետևյալն է.Արդյո՞ք տիեզերքը բարեկամ է մեզ...քանզի այս հարցի պատասխանից է կախված ՝  մենք   պատեր պիտի  կանգնեցնենք ,թե՞ կամուրջներ կապենք ...


Նկ.Մալևիչ,Կապույտ Տիեզերք

15 комментариев:

  1. Հիանալի պատմություն է և ես հավատում եմ, որ դա իսկապես իրական է, մի տեսակ Էնշտեյնական է :)

    ОтветитьУдалить
  2. Shnorhakalutyun ,Tigran jan !!!chem tagcni-hajelioren zarmacac em ))))))
    ayo,iskapes ,,,ete angam Eynshtyn@ che "hanjarex mexavor@" ays patmutyan,mievnuynn- e gexecik legend e,,,usucanox,,,,)))

    ОтветитьУдалить
  3. Լիլի՜ իմ ամենասիրած պատմությունն է....
    Չես պատկերացնի ոնց ուրախացա: Պարապմունքից հոգնած տուն եմ մտնում, բացել բլոգս եմ նայում մեկ էլ անունս նկատեցի... Իմ անունը Էյնշտեյնի կողքին: Գրվածքդ կարդացի այնպես, ասես առաջին անգամ էի կարդում , չնայած որ քանի-քանի անգամ վերընթերցել եմ սա: Շնորհակալ եմ , հարազատս: Ինչքան շատ ջերմություն կարելի է ստանալ փոքրիկ ուշադրությունից.... Ուժերս միանգամից վերականգնվեցին, հոգնածությունը գլուխն առավ ու փախավվ....Ինչքան հաճելի էր:
    Սա միանշանակ Էյնշտեյնն է: Էլ ո՞վ կարող էր այսպիսի դիպուկ պատասխաններ տալ: Նրան հենց դրա համար եմ սիրում, խոսում է պարզ, բայց ոչ պարզունակ: Իր խոսքերից է ՝ Делай просто, насколько возможно, но не проще этого. ու ինձ էլ վարակել է այդ սկզբունքով, ապրել պարզ, բայց ոչ պարզունակ: Իրերն իրենց անունով կոչել...Ֆիզիկա բացարձակ չիմանալով հանդերձ խոնարհվում եմ Էյնշտեյնի առաջ: Նա ինձ ոչ թե ֆիզիկա է սովորեցրել, այլ կյանք ))) ապրելակերպ, մտածելակերպ: Ես ամեն ինչ վերցրել եմ Էյնշտեյնից, բացի գիտությունից)) Ոչինչ, ներելի է: Կյանքիս փիլիսոփայությունն արդեն Էյնշտեյնոտ է դարձել))))
    հա, թեմայից դուրս մի լրացում էլ անեմ: Սիրում եմ,երբ ինձ ՛՛Սյունիկ՛՛ ես ասում Լիլի ջան))) Շատ տարածված է անունիս Սյունչիկ տարբերակը, ՛՛չ՛՛-ով ))) Բայց այս ՛՛Սյունիկը՛՛ օրիգինալ է, ընտանեկան անուն է, մեր ՛՛ընտանիքն՛՛ է ինձ այդպես անվանում:
    Ժպտում եմ: Ապրես հարազատս...օրս լուսավորվեց)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Syunik jan,,,))) de,vor aydpes e ,asa tesnem,te inchn e,Eynshteyni karciqov,bardzr giteligic??? aa?? jpittttt
      isk qez kcankanam hetevyal@, im lav barekam,shat em uzum ,vor tariner anc nuynpes mtaceir u greir inchpes hima,,, imastun parzutyamb ev zinatap anox ,kasharox ankexcutyamb,,,)))

      Удалить
    2. Imagine))) մարդու երևակայությունը բարձր է գիտելիքից: Գիտելիքը կարող է սպառվել, երևակայությունը՝ երբեք)))))

      Удалить
    3. Ayooooooo,,))) de,uremn qez anspar erevakayutyun + avelacrac nerandznakan gexecik aprumner + nerqin andorrutyun ev hogekan anaxartutyun,,,))))

      Удалить
    4. P.s.
      uremn,,, Syunik jan ,mi parberagrum(1997tiv) texadrvac er hodvac,,,100 hrchakavor hreaner@-i masin
      1-in texum er Movses@,,,
      2-rd texum ` Hisus@
      3-rd- Eynshteyn@,,, pahhhh ))))) mi lav jptaci
      4-rd freyd@
      5-r@ Abraham@,,,
      ayspisi baner,Syunik jan ))))

      Удалить
  4. Eynshteyni xoskern en u amenevin el legend chi. Bolorit xorhurd ktam Eynshteyni kyanki masin Kuznecov i girky kardak(Б.Г. Кузнецов - Эйнштейн). Shnorhakal em erkxosutyan hayeren tarberaki hamar)))

    ОтветитьУдалить
  5. Ran,hargelis,Dzez shnorhakalutyun,,,
    de,vor asum eq bolord ,indz mnum e hamadzaynel,vor ayd usanoxn iroq Eynshteyn e exel :))) ,,,
    isk kuznecovi girqn anpayman kkardam,,,shnorhakal em,,,

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Xndrem, inchi hamar...
      Ayd depkum kspasem dzer karcikin, erb girky kardak verjacnek)))

      Удалить
    2. Ran,hargelis,,,,անցել է մի տարի ..ու ես ..չէ,,չէ..))) դեռ չեմ կարդացել Կուզնեցովի «Էյնշտեյնը»...)))) խոստացել էի...բայց ...դեռ չի ստացվում ... ներեցեք((((

      Удалить
  6. Ես նույնպես սիրում եմ այս պատմությունը, և այն նորից հաճույքով կարդացի մեկ անգամ էլ...
    Կարոտել էի Ձեր ներկայությանը, մեր սիրելի բարեկամ, Ձեր` իմաստնությամբ ողողված գրառումներին... :)

    ОтветитьУдалить
    Ответы
    1. shnorhakalutyun ,Hasmik jan,,,
      isk es der ereq tari araj haytnabereci ays patmutyun@ hamacancum u minch aysor chem hognum ver@nterceluc,,,
      ayo,iskapes ,.. Astvacayin Siro ev @ndhanrapes `SIRO bacakayutyun@ mardkanc srterum - anasnacnum e mardun ,,, u es misht em vaxecel ayn mardkancic ,voronq Sirel chgiten,,,))))))

      Удалить