Мой список блогов

четверг, 1 марта 2012 г.

Պարզապես հասկանալ եմ ուզում...օգնեք ինձ հասկանալ...


Անկեղծ ասած....
Ես հասկանում եմ ,թե ովքեր են ուժեղ մարդիկ,սակայն չեմ հասկանում և , հետևաբար, փորձում եմ հասկանալ,թե  ինչ է հաջողությունը...?  և ովքեր են հաջողակ մարդիկ???Ֆորտունայի սիրեցյալներ...? բախտի սիրասուն զավակներ,թե..?.(հիշեցի «բախտից երես առածներին» արված մեր Լեոի տեղին ու  շատ  սուր (կծու :) մեկնաբանությունը..հիանալի էր)... :))

Եվ այսպես...ինչ է հաջողությունը...?և միթե հաջողությանը միայն  հաջողությունն է դաշնակից,ուղեկից....?
Հաջողակ լինել նշանակում  է   հարուստ լինել..?իսկ հարուստ լինելն արդյոք ենթադրում է երջանիկ լինել ...կամ՝  երջանիկ են հարուստ մարդիկ....??
Չնայած համամիտ եմ այս խոսքերի հետ.«Լավ է լինել հարուստ և առողջ».....իհարկե ,ավելի լավ է,քան լինել աղքատ,հիվանդ  ...և ուժեղ..))) .հետևաբար ,միայնակ ու դժբախտ....
Թող սխալ տպավորություն  չստեղծվի..ես իսկապես Հաջողակների ու Հաջողությունների «մոլեռանդ երկրպագու եմ»..կվկայեն ինձ ճանաչող մարդիկ,որոնք կավելացնեն նաև ,որ «անկոտրում,անպարտելի,անառիկ» լավատես եմ ես ....:))Ու ցանկանում եմ հաջողության ոչ թե էպիդեմիա ,այլ պանդեմիա ,,,Թող վարակվենք բոլորս Հաջողությամբ...:))
.... Պարզապես հասկանալ եմ ուզում...օգնեք ինձ հասկանալ...
Մի պարզ օրինակ....

Հանճարեղ նկարիչներ,երաժիշտներ,գրողներ....կիսաքաղց,մոռացված..անանուն...մերժված... կենդանության օրոք՝անհաջողակներ... հետմահու ՝հանճարներ....իսկ նրանց ստեղծագործությունները ՝«առատության եղջյուր» շատերի համար ,որոնք հասկացան,որսացին պահը...օգտագործեցին պահը ...համարվեցին հաջողակներ...այո...???սա տարբերակ է... ու ես պարզապես հարցնում եմ...
Գիտեմ..լսել եմ ,որ հաջողակ մարդիկ մեծ երազողներ են...վառ անհատականություններ,որոնք միշտ ինչ- որ բան են «կառուցում»....ստեղծում սահմաններ ու ամուր պահում նրանք ՝ստիպելով հարգել իրենց......դասեր քաղում...  տարբեր կողմերից վերլուծում ,և շտկում իրավիճակներ...իսկ անհաջողակները...???միթե նրանք չեն երազում..???կամ գուցե ճիշտ ,իրական երազանք  չեն ընտրել...??? և  որն է հաջողության կարևոր քարը՝ԱՆԿՅՈՒՆԱՔԱՐԸ......???և ինչն է սպանում երազանքն ու հետևաբար ՝հաջողությունը...կասկածամտությունը..վախը..կորցնելու վախը՝դեռ չսկսած....????
 Եվ  այսպես...
Գուցե հաջողությունը Հոգեվիճակ է...? որն օգնում է  իրականացնել երազանքներն ու նպատակները...ճիշտ եմ...??
Ուրեմն  ...
Եթե ունես հավատ ,տրամադրվածություն, խնդիրներին լուծում տալու և խոչընդոտներ հաղթահարելու կամք եւ ցանկություն,անպայման կհասնես հաջողության...այդպես է,չէ???

     Հաջողակ մարդը նա է, և հաջողությունը սիրում է նրան,  ով ընկնում է ու բարձրանում...մտնում է փակուղի ՝գլուխը չի կորցնում...փնտրում է ելք...չի շփոթվում ...հետ է դառնում...նախկին նպատակները հավասարեցնելով զրոի ՝սկսում  է նորից....
Չմոռանանք նաև օժտված լինելու,ընդունակությունների  մասին,,,իսկ սա արդեն ձրի պարգև է....և ոչ ոք թող չպարծենա,,ջանք չի թափել ստանալու համար...սակայն պիտի ջանա,որ պահի այդ Թանկարժեք Ընծան Երկնքի....
Նորից ու նորից համոզում եմ ինքս ինձ ու համոզվում,որ...
Հաջողակ մարդը նա է,ով բազմաթիվ պարտություններից ,հիասթափություններից ու անհաջողություններից հետո դարձյալ փնտրում է մոտիվացիա ներքին Հնարավորություններն ու Հույսը ակտիվացնելու համար....
Ահա ,գուցե հենց այս պահից է,որ   Հաջողությունը կանգնում են  հաջողակի կողքին.......

P.S, ինչու կրկին անդրադարձա այս թեմային...?չգիտեմ էլ ինչու...գուցե ի պաշտպանություն «ապաշնորհ  անհաջողակների »... և ,որ հաջողակ լինել՝ դեռ չի նշանակում լավ մարդ լինել....
Ւնչ խոսք....Կան  Հաջողակ Հրաշալի Մարդիկ... ինչպես նաև   չարացած
ապաշնորհ անհաջողակներ.....:« 
Հաջողությունն ու անհաջողություն «հրաշալի վիճակներ» են... ))) մի յուրօրինակ բարոմետր,որը  շատ արագ բացահայտում է ,թե ովքեր են մեր կողքին կանգնած...:))

6 комментариев:

  1. Օրհնված լինի այս 5 րոպեն, որ "գողացա" աշխատանքից ու հատկացրի այս փայլուն գրառումը կարդալուն, Լիլի ջան :) Գերազանց էր և սկիզբը, և ընթացքը, և ավարտը, է՞լ ինչ է պետք գրառումը իսկական Ստեղծագործություն կոչելու համար :)

    ОтветитьУдалить
  2. Միշտ սիրել եմ Ձեր մտքեն ու կյանքի տարբեր իրավիճակների հանդեպ Ձր մեկնաբանությունները: Ինչպես միշտ, հիանալի էր!!!

    ОтветитьУдалить
  3. Փայլուն ստեղծագործություն էր Լիլի ջան... Ապրեեես...:)

    ОтветитьУдалить
  4. Shnorhakal em,sireliners!!! hogus mej darcyal taquk arev zgaci,,, :)) Duq eg im irakan,chshmarit u mec Hajoxutyun@...

    ОтветитьУдалить
  5. Հաջողակ լինելու համար պետք է նախ հավատալ հաջողության հասնելու իրողությանը, հետևաբար՝ հաջողությունը հոգեվիճակ է:

    ОтветитьУдалить