Ջահելություն
Պատանեկությունն ասես արբեցում է,տագնապող բանականության նման մի բան:
Ֆ. Լարոշֆուկո
Օ՜,երիտասարդությո՜ւն:Երիտասարդութուն:Գուցե քո հմայքի ողջ գաղտնիքը ոչ թե ամեն ինչ անելու հնարավորության մեջ է,այլ այն մասին մտածելու հնարավորության մեջ ,որ դու ամեն ինչ կանես:
Ի.Ս. Տուրգենև
Ինձ ասա,թե ինչպիսի տրամադրություններ են գերակշռում երիտասարդների մտքերում, և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնույթի մասին:
Է. Բերկ
Պատանեկան տարիներից ճանապարհ դուրս գալով դեպի դաժան ,անողոք այրականություն,ձեզ հետ վերցրեք մարդկային բոլոր շարժումները,դրանք մի թողեք ճանապարհին՝հետո չեք բարձրացնի:
Ն.Վ. Գոգոլ
Ջահելությունը հոյակապ բան է. երիտասարդ մարդկանց կողմից հանցագործություն է այն քամուն տալը:
Բ. Շոու
Չկա ավելի տխուր տեսարան ,քան երիտասարդ հոռետեսի տեսքը:
Մ. Տվեն
Ն.Ա. Օստրովսկի
Ջահելությունը ՝ Երազանք է: Հավատ է: Ձգտում դեպի սխրագործություն:Լիրիկա է և ռոմանտիկա: Ապագայի մեծ պլաններ:Բոլոր հեռանկարների սկիզբն է:
Ն. Հիքմեթ
Ջահելությունը մեծ կախարդանք է:
Ա.Ս Պուշկին
Ծերության տարիներին ավելի լավ սփոփանք չկա,քան այն բանի գիտակցումը,որ երիտասարդության տարիներին բոլոր ուժերը տրվել են գործի,որը չի ծերանում:
Ա.Շոպենհաուեր
Ամենավատթարը,որ կարող է սովորել երիտասարդությունը,թեթևամտությունն է:Որովհետև վերջինս ծնում է այն վայելքները,որոնցից զարգանում է արատը:
Դեմոկրիտ
Պատանեկության ժամանակվա շռայլանքները ծերության պարտմուրհակներն են,որով ստիպված ես վճարել երեսուն տարվա տոկոսներով:
Կ. Կոլտոն
Ծերություն
Ալեհերքը երբեմն լինում է խաբուսիկ.
Այդպես մամռածածկ դարավոր շիշը
Պահպանում է հին փրփրուն գինի...Մ.Յու Լերմոնտով
Ոչ ոք չի զգում ,թե ինչպես է անցնում երիտասարդությունը,բայց ամեն մեկն զգում է ,երբ նա արդեն անցել է:
Սենեկա
Բարեբեր են պատանեկության օրերը: Ծերությունը սիրում է դրանց վերադառնալ ժամանակի մշուշի միջով :Ծերունին աղջամուղջին վերհիշում է առավոտվա արևոտ ժամերը:
Ջ. Բայրոն
Քառասուն տարեկան հասակը պատանեկության ծերությունն է,հիսունը՝ ծերության պատանեկությունը:
Վ. Հյուգո
Որքան փոքր է տարածությունն այն ժամանակների միջև ,երբ մարդը չափազանց երիտասարդ էր և երբ նա արդեն չափազանց ծեր է:
Շ. Մոնտեսքիո
Ծերությունը տխուր է այն պատճառով ,որ նրա գալուստով մենք զրկվում ենք ոչ միայն ուրախություններից,այլև հույսերից:
Ժ. Պոլ
Ծերությունը հատկանիշ է կյանքի փշերը դարձնել ավելի սուր և գույներն ավելի դժգույն:
Սաադի
Կյանքի հանդեպ սիրուց մեզ ցանկալի է ծերությունը. իսկ մահվան հանդեպ ահից մեզ սարսափելի է ծերությունը:
Ժ. Լաբրյուեր
Ծերանալիս խելքի թերությունները ավելի նկատելի են դառնում, ինչպես և արտաքին պակասությունները:
Ֆ. Լարոշֆուկո
Ծերությունը վրա է գալիս հանկարծակի,ինչպես ձյունը:Առավոտյան վեր ենք կենում և տեսնում ,որ ամեն ինչ սպիտակ է:
Ժ. Ռենար
Ծերությունը տաղտկալի է,բայց դա երկար ապրելու միակ հայտնի հնարավորությունն է:
Շ. Սենթ- Բյով
Կնճիռները պետք է նշեն միայն այն տեղերը ,որտեղ առաջ եղել են ժպիտներ :
Մ. Տվեն
Մենք շատ բաներում մնում ենք սկսնակներ,անկախ տարիքից,և մեզ հաճախ չի բավականացնում փորձառությունը,չնայած ապրած տարիների քանակին:
Ֆ. Լարոշֆուկո
Երբ ուրախությունը խառնվում է կնճիռներին,այն սքանչելի է: Ինչ-որ լուսապսակ պայծառացում է ուրախ ծերությունը:
Վ. Հյուգո
Հիմարի համար ծերությունը բեռ է,տգետի համար ՝ ձմեռ,իսկ գիտության մարդու համար ՝ ոսկե հունձ:
Ֆ. Վոլտեր
Ծեր մարդու ուղեղը նման է ծեր ձիու՝աշխատունակությունը պահպանելու համար նա պետք է շատ մարզվի:
Դ. Ադամս
Նկ.Մոշա Հիմեյն,Շոֆար
Անմահություն
Ոչ մահից ես չեմ սարսափում երբեք,
Անհետ կորչելուց եմ վախենում ես...Մ.Յու Լերմոնտով
Կյանքը ամբողջությամբ երբեք լուրջ չի ընդունում մահը:Նա ծիծաղում է,պարում ու նվագում, կառուցում է,հավաքում և սիրում մահվան աչքի առաջ:Միայն այն ժամանակ,երբ մենք առանձնացնում ենք մահվան մեկ առանձին փաստը,նկատում ենք կյանքի դատարկությունը և հոգով խռովվում ենք:
Ռ. Տագոր
Իմաստունը կյանքի վերջում հասկանում է ,որ մահը սարսափելի միայն կողքից նայելիս, մոտիկ մարդկանց համար,բայց իր համար մահ չկա,և մարդը ինքն իր մեջ ,ինչպես ծնվում է անմահ,այդպես էլ հեռանում է մեզանից...
Մ. Մ. Պրիշվին
Բնությունը մեզ տվել է մահվան մասին չմտածելու ընդունակությունը,որովհետև ,եթե նրա մասին մտածեինք,աշխարհը կգտնվեր անշարժության և քարացածության մեջ:
Ֆ. Գվիչարդինի
Դժնի և անգութ մահվան գերանդին,է՜հ, ում է զիջել
Ժառանգներ դու թող ,որ այդ անողոք մահի հետ վիճես
Ով Սոկրատին ասաց.«Երեսուն բռնակալներ քեզ դատապարնել են մահվան», վերջինս նրան պատասխանեց.«Իսկ նրանց մահվան է դատապարտել բնությունը»:
Մ. Մոնտեն
Ես կցանկանայի,որ մահն ինձ վրա հասներ դաշտում աշխատելիս:
Մ. Մոնտեն
....փառահեղ ցանկություն է....))))))))ինձ էլ թող հասնի ինչ-որ լավ բան գրելիս...)))»
Աննիբալե Կարրաչչի «Ժամանակի և Ճշմարտության Ալեգորիան»
Комментариев нет:
Отправить комментарий