Мой список блогов

среда, 17 апреля 2013 г.

Fur Elise ...Էլիզային


Էլիզային...



Գողտրիկ,գեղեցիկ ,կատարման մեջ թեթև  այս փոքրիկ բագատելը (դաշնամուրային կարճ պիես) համաշխարհային երաժշտության  հայտնի գլուխգործոցներից  մեկն է համարվում...  Շատերն են փորձել պարզել ,թե իրականում ում է նվիրել Բեթհովենն  այս գեղեցիկ ստեղծագործությունը...Մինչ օրս  հստակ հայտնի չէ,թե ով է իրական հասցեատերը...... 

Օրիգինալ պարտիտուրը կորած է ... 
Կա կարծիք ,որ  Բեթհովենն այս չքնաղ բագատելը   նվիրել է երգչուհի  Էլիզաբեթ Ռյոկելին,որին սիրահարված էր ....(Էլիզան  հետագայում ամուսնանում է Հումելի -Johann Nepomuk Hummel հետ ,որը  Մոցարտի աշակերտն էր ու  Բեթհովենի ընկերը):
    «էլիզա ,հմայիչ փոքրիկս...»,- ահա,այսպես  էր  նրան միշտ  դիմում    Բեթհովենը....
 Նա դաշնամուրի դասեր էր «առնում»  կոմպոզիտորի մոտ  .....էլիզաբեթը,որին ընկերները պարզապես Էլիզա էին անվանում՝19 տարեկան էր...Բեթհովենը՝ 39-ը...
Շատ էր դուր գալիս Էլիզան  Բեթհովենին ... և նա գեղեցիկ   սիրահետում  էր  նրան...
Ա՜հ...սիրառատ  Մեր Բեթհովեն... հաճախ էր նա  սիրահարվում ... ու հատկապես  իր աշակերտուհիներին..)))
Էլիզան  նույնպես անտարբեր չէր նրա հանդեպ...Այդ մասին  սիրալիր վկայություն է թողել նա:
Ընկերոջն ուղղված մի նամակից իմանում ենք.«Անհամեստորեն  ,որը բնորոշ է նրա բնույթին , նա (Բեթհովենը)ամբողջ երեկո  չէր դադարում կատակել ու «ձեռ առնել»  ինձ ... վերջիվերջո ես չգիտեի ինչպես  ազատվել նրանից, քանի որ ,զուտ իմ հանդեպ ունեցած մաքուր տրամադրվածությունից ,կսմթում էր ձեռքերս ողջ երեկոյի ընթացքում...» ))))  (Չարուկ  Բեթհովեն ))) 
Մեռնելուց առաջ նա Էլիզաբեթին է ուղարկում  փոքրիկ մազափունջ(խոպոպ) և գրիչ..այն գրիչը ,որով  նա գրում էր պարտիտուրները...
էլիզան մինչև կյանքի  վերջ մնաց կոմպոզիտորի  հավատարիմ ընկերն ու բարեկամը....
Իսկապես  Էլիզաբեթն էր այս բագատելի հասցեատերը....?Շատ երաժշտագետեր    պնդում են ,թե  վատ ձեռագիր է ունեցել Բեթհովենն ու այդ իսկ պատճառով անընթեռնելի է անունը ,և միանշանակ չի կարելի ասել,որ այն Էլիզային է նվիրված..  Նրանց կարծիքով այն Թերեզային է նվիրված(որը նույնպես նրա աշակերտուհին է եղել...ի դեպ,որի արխիվում էլ գտել են այն...):
«Ճիշտ է ,վատ ձեռագիր է ունեցել Բեթհովենը,սակայն կանանց անունները   վայելչագեղությամբ էր գրում...»,-հակադրվում նրանց կարծիքին    երաժշտագետ Մարտին  Կոպիցան...
 Իսկապես ,նա գեղեցիկ էր գրում կանանց անունները...Սա մի յուրօրինակ հարգանքի դրսևորում  էր նրա կողմից  կանանց հանդեպ )))
Բայց ինչպես է այն հայտնվել Թերեզայի մոտ..? Ըստ Կոպիցայի երկու կերպ...կամ Էլիզան ու Թերեզան մոտ ընկերուհիներ են եղել,կամ էլ ՝ Թերեզան հյուր գալով Բեթհովենին  նկատել է պարտիտուրան ,որի վրա գրված է եղել «նվիրում եմ Էլիզային » ....
«Ինչպես թե էլիզային,չէ որ դու մի քիչ առաջ խնդրեցիր իմ ձեռքը»,-հարցրել է նա.....Ու  այս ամենից հետո,կարծում է Կոպիցան, Բեթհովենը հայտնվելով անհարմար վիճակում ,բագատելը  նվիրել  է   Թերեզային .....))) : 
Համաձայն եմ,անհարմար կլիներ երաժշտությունը նվիրել Էլիզային,երբ պատրաստվում է ամուսնանալ Թերեզայի հետ..)))
      
 Մինչ երաժշտագետները կփնտրեն ( և  գուցե երբեք էլ չգտնեն)  ճիշտ պատասխանն այն հարցի,թե իրականում ում է նվիրված եղել 
«Fur Elise»  ստեղծագործությունը,ես կօգտվեմ առիթից  ու  այն անսահման քնքշությամբ կնվիրեմ իմ փոքրիկ Էլիզային ...))))




16 комментариев:

  1. Հետաքրքիր էր անչափ...Թերեզային շատ էր սիրում...իրոք Ջուլյետայից հետո նրան սիրեց...)))ապրես Լիլի՛ ջան:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Միայնակ հաճար,որը ընդունակ էր սիրելու...գիտեր սիրել......( բազմաթիվ անգամ ,ինչպես առաջին անգամ))))...
      Մերժված,միայնակ...հուսալքված ու անսահման դժբախտ ... բազմաթիվ հիասթափություններ ու դավաճանություններ տեսած ,.... այնուհանդերձ նա գտավ իր մեջ ուժ «բռնելու ճակատագրի կոկորդից» ...հաղթահարելու ճգնաժամը...արարելու,ստեղծագործելու .... նրան շատ օգնեց սերը երաժշտության հանդեպ...
      Այո ,իրավացի ես, Բարեկամս, Թերեզան նրա կյանքում այն կինն էր,որն իրապես կարողացավ գնահատել հանճարի հզորությունն ու անսահման անհատականությունը...
      Իսկ հիմա կռահիր ,թե ինչ եմ գրելու... ?)))
      Կռահեցիր,,,այո,..))) Իհարկե,Շնորհակալ եմ....))))

      Удалить
    2. Ա՜հ, իմ սիրելի բարեկամ...օր օրի ավելի է հիացմունքս մեծանում: Դու ուղղակի հանճար ես....ուղղակի մարդ...քեզ շատ եմ սիրում...անկեղծ կարող եմ ասել...անթիվ-անհամար շնորհակալություններ քեզ:
      Հ.Գ. «Միայնակ ընդդեմ ճակատագրի» գիրքը ուղղակի հիասքանչ է...հասկանում ես հանճարի կյանքը...(սակայն ինձ համար մեկ է...մի հանճար է մնում ՝ Մոցարտ...)
      Շնորհակալ եմ բարեկամս

      Удалить
  2. Չէ,հանճար չեմ...կասեի -անճար եմ ..))) Իսկ ուղղակի մարդ, ,այո... կա...իմ մեջ Շատ է Մարդը...))) ու ես գիտեմ դա ..))))
    Իսկ ինձ համար -Չայկովսկին է հանճար ...ինչ անեմ ?...անդավաճան է սերս նրա հանդեպ...)))
    նորեն ,,էլի ..կրկին ու դարձյալ Շնորհակալ եմ...Բարեկամս))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Չայկովսկի...)))հաճելի է...խնդրե՜մ իմ թանկագին բարեկամ)))

      Удалить
  3. Ավելի ճիշտ արտահայտվեմ...))) Չայկովսկուն թող իր բարունուհի ֆոն մեկքը սիրի ...))) իսկ իմ սերը անդավաճան է նրա ստեղծագործությունների նկատմամբ ,որոնք ասես «հոգու երաժշտական խոստովանություն են»....հոգու մեջ ընթացող բարդ,խորը հոգեբանական պրոցեսներ ... հոգեկան գեղեցկության դիմակայություն,խռովք...հույզերի փոթորկում..ըմբոստություն... անխուսափելիության,անորոշություն,կասկածներ.....և այս ամենի միջով անցնող ՄԱՐԴ...
    Կարող ես հակառակվել ...))) սիրով կընդդիմանամ և ես ...ծիծաղում եմ ))))
    Շնորհակալ եմ կառուցողական զրույցի համար...Բարեկամս))))
    Հա ,ի դեպ ,կարդացել ես «Չայկովսկու և բարոնուհի ֆոն Մեկքի սիրո պատմությունը...?ինձ մոտ կա ...)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Կարդացել եմ իհարկե)))))Կառուցողական զրույցը քեզ հետ միշտ հաճելի է՜:))Հիանալի է՜...շնորհակալ եմ, բարեկա՛մս:

      Удалить
    2. Այնուամենայնիվ...որքան հաճելի է զրուցելը ոչ միայն խելացի ու նրբամիտ ,այլ նաև գեղեցիկ ու տաքուկ հոգով, անմիջական ու անկեղծ ...
      Մի խոսքով ՝Քեզ հետ ,Անահիտ ջան..)))))
      Եվ որտեղ էիր այսքան ժամանակ,կասես? ))))))))))))))) անպայման կասես...))))
      Շնորհակալ եմ ??? Ոչ....
      Շատ եմ շնորհակալ...))))))

      Удалить
    3. ...և ինչպես կհրամայեք վերծանել « սա ուղերձը սրտառուչ» ))))) կասեք ,Անանուն Հարգելիս,,,,???
      ոչ էլիզային...?ոչ Թերեզային ...?ում...?
      չնայած էլի կան անուններ,բայց այս երկուսինը նշեցի միայն....))))
      Շնորհակալ եմ, ,,

      Удалить

      Удалить
  4. Լիլի ջան Անահիտն է...(վերևի Анонимный ես չեմ), ուղղակի չկարողացա միանգամից իմ անունվ գրել...անչափ շնորհակալ եմ քեզ ՝ քո ճարտար մտքի, քո մարդկայնության համար...շատ եմ շնորհակալ...ու՞ր էի այսքան ժամանակ...ինքս էլ չգիտեմ...կորել էի երջանկության մեջ ))իսկ երբ այն շրջվեց և դարձավ «կործանիչ» դժբախտություն լիովին փոխվեցի...սկսեցի ընթերցել բլոգերներին և գտա քեզ...Այո...փնտրում էի «Վան Գոգի նամակը եղբորը»...չկար...բացեցի առաջին էջը և մտա քո հրաշք «տունը»...կլանված կարդում էի...սա այն էր ինչ ինձ պետք է...շնորհակալ եմ քեզ, սիրելի՛ բարեկամս:

    ОтветитьУдалить
  5. Վան Գոգ...Լիլիի էջ...երջանկություն ..բախտ...))) բոլոր «երանիները» մի տեղ հավաքված...))))
    Սկսեմ բախտից... ա՜խ,այդ անտանելի «քմահաճ,կամակոր ,երես առած տիկինը...»))) մեկ թափվում է մեր գլխին ինչպես առատության եղջյուրից,մեկ էլ ՝շուռ է գալիս - նախապես «երեք մատի կոմբինացիա» նրբանկատորեն ցույց տալով մեզ...)))
    Իսկ Վան Գոգի նամակները գրական մարգարտահատիկներ են....սա առանձին թեմա է... գիտես,ես նրա նամակներից շատ ունեմ... Երբ թարգմանեմ -այդ գրառումը կնվիրեմ քեզ...)))
    Շնորհակալ եմ,բարեկամս ,,,, իսկ Լիլիի էջում քո գեղեցիկ ներկայության համար-առանձնահատուկ...)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Լիլի ջան, բարեկա'մս, շնորհակալ եմ քո գեղեցիկ բլոգի համար...Վան Գոգի Подсолнухи նկարը իրոք մարգարիտ է...նամակները իրոք շատ գեղեցիկ են (թեև միայն մեկ անգամ եմ լսել)...շնորհակալ եմ, Լիլի՜...
      (Անահիտ)

      Удалить
  6. Դա նշանակում է,որ ես բառերով չեմ կարող արտահայտել հիացմունքս ՀԱՐԳԵԼԻՍ...

    ОтветитьУдалить
  7. Հա իդեպ շնորհավոր ձեր ապրիլի 7-ը,մնաք և լինեք այնպիսին ինչպիսին կաք թող ոչ մի խոչնդոտ կամ արհավիրք,որը ես չեմ ցանկանում ձեզ, չշեղի ձեզ ձեր ուղեծրից...(սիրով և հարգանքներով ԱՆԱՆՈՒՆ)

    ОтветитьУдалить
  8. Ա՜հ,Շնորհակալ եմ բարի ու անկեղծ բարեմաղթությունների համար... «հեռավոր երկրում» մոռացել էի այս գեղեցիկ օրվա ու նրա խորհրդի մասին...)))
    Իսկապես Շնորհակալ եմ շատ ,Հարգելիս...
    Ինչ լավ է,որ հայտնեցիք «չորս» հարցականների գաղտնիքը...))))))))
    Ասեմ,հիմա նոր «սիրտս տեղն ընկավ»...))))

    ОтветитьУдалить