Мой список блогов

суббота, 20 апреля 2013 г.

Առակ երկու փաթիլի մասին...


Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ    պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր...
Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ...
Նրանցից մեկը հանկարծ   ուրախ բացականչեց .
-Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի...
-Մենք չենք թռչում ,մենք  պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը...
-Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի...
-Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք  գետնին  մեզ պարզապես  կտրորեն ....
-Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...

-Ոչ,մենք կհալչենք ու կանհետանանք ընդմիշտ,-պատասխանեց երկրորդ փաթիլը...
Վերջապես նրանց ձանձրացրեց վիճելը...Նրանք բաց թողեցին ձեռքերն ու ամեն մեկն առաձին թռավ ընդառաջ այն ճակատագրին ,որն ընտրել էր...




P.S.Ճանաչենք ինքներս մեզ...))))
 իսկ դու ո՞ր «փաթիլին նմանեցրիր քեզ...»)))

9 комментариев:

  1. Բարեկամս, գիտե՞ս ես որքան լավատես մարդ եմ...երազանքներ, երազանքներ...դարձել եմ մի անկրկնելի երազող...Առաջին փաթիլը ))))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Մարդուն կարելի է ճանաչել երազանքներից...)))
      Անհաիտ ջան...Որքան կարող ես ուժգին ,բարձր ,գեղեցիկ երազիր ....
      միտված են իրականանալու այն երազանքները,որոնք «հյուսում ենք» առանց կասկածների...առանց վախի..վարանելու...
      թող երազանքդ քեզ միշտ շշնջա.«Փորձիրրրրրրր...» )))

      Удалить
    2. Ա՜հ, շնոահակալ եմ բարեկամս...գոնե դու ճիշտ համարեցիր իմ երազելը, որովհետև շատերը ասում էին, որ իզուր եմ երազում...չեն կատարվի ((((...

      Удалить
  2. Լիլի ջան, իմ կարծիքով Առաջին փաթիլը դու ես՝ նուրբ, լավատես, բարի և քնքուշ...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Ա՜հ,,, Իրինան է եկել...))))Շատ եմ ուրախ...))), մի րոպե,Իրինա ջան ,հիմա մի գաղտնիք պիտի հայտնեմ..))))... Ուրեմն, երբ ես հավանում եմ ... համակրում...սիրում որևէ մեկի ,ապա անպայման նրա հոգին պատկերացնում եմ...պատկերում ՝ Նրբահյուս,գեղեցիկ,անկրկնելի զարդանախշ ունեցող Փաթիլի տեսքով...Սա ինքնաբերաբար է լինում....)))) Բարև ,գեղեցիկ ու անուշիկ Փաթիլ...))))))

      Удалить
  3. Վերադարձել եմ Լիլի ջան՝ նոր կերպարանքով :Դ
    որքան հաճելի է հենց քո կողմից նմանեցվել փաթիլին Լիլի ջանն, իսկ ես նախորդ գրածս կպնդեմ :)))
    ինչ հրաշք է, որ կարողանում ես միշտ այսքան դրական լինել և որ ամենակարևորն է՝ փոխանցել այդ լիցքերը :*

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Շնորհավորում եմ,Բարեկամս...)))Հյուր եկա ..տեսա.... հավանեցի շատ ...)))) Հաջողություններ և ստեղծագործական վերելք ,Իրինա ջան,,,,, )))
      Հրաշալի է,երբ վերադառնում են ընկերները...))))

      Удалить
  4. ու ինչ հրաշալի է, երբ այնպիսի տեղ են վերադառնում, որտեղ միայն ջերմություն ու անկեղծություն են գտնում :)) ապրեսս Լիլի ջան, հրաշք, քեզ շատ եմ սիրում:
    քիչ-քիչ ոտքի եմ կանգնում :))

    ОтветитьУдалить
  5. Լիլին երբեք չի դադարի Շնորհակալ լինել...սիրել.. կարոտել ..սպասել իր սիրելի ընկերներին...
    Այսպիսի բաներ,անուշիկ Իրինա...)))
    քիչ-քիչ,բայց վստահ եմ , շատ հաստատ ու պինդ կկանգնես ոտքի.. Գիտեմ,Դու ԿԱՐՈՂ ԵՍ...))))))

    ОтветитьУдалить