NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի էրոտիկ ժանրերից մեկը,որի հիմնական թեման կանացիության,մայրության, կանացի մերկ մարմին գեղեցկության պատկերումն է ... Այս ժանրում յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ...
ՆՈՒ-ն որպես արվեստ հայտնվել է Վերածննդի դարաշրջանում- առասպելական,պատմական,այլաբանական ժանրում...Նույնիսկ այս դարաշրջանի գլուխգործոցների մեջ ակնհայտ է գեղագիտական իդեալի երկակիությունը.. Կանացի մերկ մարմինի պատկերումը վեհ պաշտամունքի առարկա էր ...բայց նաև մարմնական ցանկություններ էր առաջացնում ...
Աստիճանաբար այս ժանրի վեհ նշանակությունը վերածվեց հեդոնիստականի...
սկսեց կրել հեդոնիստական բնույթ,որը որպես կյանքի գերագույն նպատակ հետապնդում է հաճույքը ...առաջնորդվում հույզերով,ապրումներով....հաստատում երկրային , բացահայտ զգայական ...զգացական արժեքներ...
Կանացի մերկ մարմնի գեղեցկությունն իր բոլոր նրբագույն նյուանսներով հիմնականում գովերգվում ու փառաբանվում է տղամարդկանց կողմից , «նրանց հայացքով » ))) , և նկարիչներից շատերը որպես բնորդուհի ընտրել են իրենց սիրելի կանանց) ))))
Նու-ն հասել է մեր ժամանակները-(մեր ժամանակներում նաև՝լուսնկարների տեսքով ...)
Բավականին մեծ թվով լուսանկարիչներ են դարձել բնության ամենագեղեցիկ ստեղծագործության՝ « կանացի մերկ մարմնի գեղեցկության գերին»,,, գեղեցկություն,որով կարելի է անվերջ հիանալ...
...20-րդ դարի ավանգարդիստները աղավաղեցին «մարմնի և հոգու» այս հիասքանչ ժանրը ՝վերածելով այն միայն« մարմնանկարչության» body art -ի.....
Նու ժանրում նկարել են .
Ռուբենսը,Վելասկեսը,Բուշեն,Կուրբեն(որն իր «սկանդալային բացահայտումներով »ցնցեց հասարակությանը) ,Մոդիլիանին,Ջորջոնեն,Պիկասոն,Մանեն,Պատկոն(հունգարացի նկարիչ),Էնգրեն ...շատերը )))
Իսկ Ռեմբրանդի «փոխհարաբերությունները» նու ժանրի (չնայած որ այս ֆրանսիական տերմինը ավելի ուշ է ծագել) հետ « բարդ էին»...նա նկարում էր բնավորություն և ոչ թե իդեալ...Ռեմբրանդը կանանց տեսնում էր այնպիսին ,ինչպիսին կային ...նա հիմնականում ընտրում էր ծանրամարմին,մսոտ,հաստլիկ մարմնով կանանց ...նրան չէին վախեցնում ոչ փորի ճարպաշերտերը,ոչ անճոռնի ու տձև ոտքերն ու ձեռքերը.. ոչ էլ գռեհիկ դեմքերը...նա կարողանում էր համատեղել կենդանականն ու աստվածայինը ..ամենանուրբն ու ամենահզորը...օրինակ ,հենց այդպիսի աստվածային լույսով է « լուսաբանել» նկարիչը Դանայաի տգեղ մարմինը ...
Նկարիչը պարզապես վայելում ...հաճույք էր ստանում գույներից ու ձևերից ...
Ռեմբրանդ
Յուպիտներն է Դանայաին այցելել Ոսկե Անձրևի տեսքով...)))
Յուրի Կովալյով... Ռաֆայել չէ,բայց Հուզիչ է շա՜տ...մանկիկի տոտիկներին նայեք....խենթանալիք է ))))
- հետաքրքրասեր փոքրիկ ,հետ մի նայիր ,կաթիկդ կեր - ասել եմ ուզում ))))
Արթուր Բրագինսկի
Արթուր Բրագինսկի
Բուգրո «Խեցիով կինը»
Adolphe Williams Bouguereau
Marcel Rene Herrfeld-« Չորս արաբներն ու կինը ստրկավաճառների շուկայում»
Комментариев нет:
Отправить комментарий