Բազմաթիվ առասպելներ կան ջութակահարների մասին,որոնք բարձր նվաճումների հասնելու համար, իբր թե, վաճառել են իրենց հոգիները դիվային ուժերին...
Հիշենք , թեկուզ , մեծագույն ջութակահար ՝վիրտուոզ Նիկոլո Պագանինիին,որը չորս լարի վրա երեք օկտավայում միաժամանակ կարող էր նվագել ......Նույնիսկ այսօր նման վարպետությամբ կարող են պարծենալ եզակի ջութակահարներ .....
Պատմում են ,երբ նա կատարել է իր սքանչելի պասաժները(ստեղծագործության արագ և դժվար հատվածներ),հանդիսատեսը արտասվել է...Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Le Streghe»-«Վհուկների պարը» :Մարդիկ ենթադրում էին,որ ջութակի կատարման բացառիկ, ոչ սովորական տեխնիկային տիրապետելու նրա շնորհքը սատանայից էր...
Ես այդպես չեմ կարծում ...Շատ-շատ են նաև հակառակ լեգենդները ,ուր պատմվում է ջութակի հնչյունների աստվածային ծագման ու այն մասին ,թե ինչպես դրանք ջութակահարին դարձնում են անմահ....
Չէ՜...Չկռահեցիք...)))) Պագանինիի մասին չեմ պատմելու ...)))
Պիտի ներկայացնեմ գուցե շատերին անծանոթ ( իհարկե, ոչ երաժշտագետներին) հիասքանչ Ժինետտ Նեվյոին ...
Ժինետտ Նեվյո ...Ֆրանսիացի հայտնի ջութակահարուհի.. 1935թ նա ձեռք բերեց համաշխարհային ճանաչում... Չնայած վաղաժամ ողբերգական մահվանը, նա հասցրեց մտնել երաժշտության պատմության ՈՍԿԵ ՖՈՆԴ....
Ժինետտը կատարյալ էր տիրապետում գործիքին.....
Նրա նվագի մեջ տրամադրության լայն պալիտրա կա՝ընդունակ փոխանցելու հոգու ամենանուրբ ապրումները՝ շշուկից մինչև ճիչ...մե՛րթ քնքուշ ..մե՛րթ լալկան...աղերսող...կանչող ...մե՛կ մոլեգնած դեպի վեր ճախրող...Համոզմունք և համոզվածություն կա:Բացառիկ գեղեցկության են նրա հնչյունները, հնչերանգները՝ մաքուր ... նրբագույն վիբրատո(երաժշտական հնչյունի ձայնի բարձրության,տեմբրի,ուժգնության պարբերական փոփոխություն) ,որը կարծես կա և միևնույն ժամանակ չկա .... անկրկնելի ոճի զգացողություն ...մեղմ,քնքուշ ,մտերմիկ ապրումներ ,որոնք պարզապես գերում են իրենց գեղեցկությամբ: Նրա «Ջութակը » լի է անբացատրելի տխրությամբ.... ասես արտասվում է..տրտնջում,բողոքում ,սակայն ազնիվ ...ազնվական տրտմությամբ ... Թերևս ,ով գիտի,միգուցե կանխազգացում էր ... Ջութակը կարծես ապրում, զգում,կանխազգում և սահմաններն էր գծում իր Տիրուհու ողբերգական ճակատագիրի....
....1949թ, եղբոր հետ Ամերիկա հյուրախաղերի մեկնելիս, ինքնաթիռը ենթարկվում է աղետի... Նա երեսուն տարեկան էր...( ի դեպ նույն ինքնաթիռում էր նաև Մարսել Սերդանը՝Էդիտ Պիաֆի մեծ սերը...):
Նրա Ստրադիվարիուսի( նա իր հետ միշտ երկու ջութակ էր վերցնում .Ստրադիվարիուս և Գվադանինի) ջութակի բեկորները հայտնաբերեցին ինքնաթիռի կործանման վայրում..
Ժինետտ Նեվյո...ճանաչեք այս հիասքանչ երաժշտի նրբագեղ...պոետիկ,ազնվական նվագը, որն անմահացրեց նրան :
Էդիտ Պիաֆն ասում էր նրա մասին.«Ես 1000 մղոն կանցնեմ ,որ լսեմ մեծն Ժինետտին»:
Ձեզ հարկավոր չէ կտրել 1000 մղոն ...Ժինետտի նվագը լսելու համար..))) Ահա ,խնդրեմ , նա է մոտեցել Ձեզ...
Կարծում եմ ,շատերիդ համար գեղեցիկ բացահայտում կլինի...)))

Կրկին հետաքրքիր և զարմանալի...բրավո, բարեկա՛մս:
ОтветитьУдалитьԱնահիտ ջան,չես էլ պատկերացնում,թե որքան եմ շնորհակալ...հատկապես որ անտարբեր չանցար այս գրառման «կողքով»
УдалитьԱպրես,իմ բարձրաճաշակ ..նրբամիտ ընթերցողուհի...)))))
Օ՜, շոյված եմ թանկագին Լիլի՜...ճիշտն ասած զարմացա միայն նրա համար, որ մինչև այժմ գրեթը չէի հանդիպել Նեվյո-ին...
УдалитьՇնորհակալ եմ ))
Քեզ մի մեղադրի ,բարեկամ..քչերին է հայտնի (խոսքս երաժշտության բնագավառի մարդկանց չի վերաբերվում)..
УдалитьԱհա և իմացար..լսեցիր ..վայելեցիր նրա աստվածային կատարումը...)))Սա է կարևորը...
Այդ ես եմ Շնորհակալ...))))
Լսեցի մինչև վերջ աչքերս փակ . ինչ ափսոս , որ այսքան ժամանակ նա անծանոթ էր ինձ... Ծանր օրվանից հետո պրկված նյարդերս լրիվ թուլացան , մանավանդ, որ վերջերս ահավոր լարված եմ, չգիտեմ ինչու է այդպես... Ասես հոգիդ անջատում է մարմնիցդ , տանում ուրիշ, անծանոթ , հրաշք մի աշխարհ... Լսեցի 3-4 անգամ ու էլի չեմ հագենում . ապրես ,Լիլի ջան... Միշտ գալիս եմ քեզ հյուր,ուղղակի չեմ գրում: Ամեն օրվա վերջում ես հանգստանում ու խաղաղվում եմ քեզ մոտ , քո գողտրիկ աշխարհում...
ОтветитьУдалить....այս չքնաղ մեղեդին Գլյուկի էվրիդիկա և Օրփեոս օպերայից է։
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ ,սիրելի Աննա...