« Խոսի՛ր , որ քեզ տեսնեմ,-ասում էր Սոկրատեսը....»
Պարզվում է լեզուն «մի հագուստ է» , որով ընդունում
են մեզ ,իսկ խելքով` ճանապարհում...))))
Հետո ինչ,որ իմ ակտիվ և պասսիվ բառարաններում շատ բառեր կան... Ինչի՞ս են պետք ,երբ հաճախ չմտածված,անզգույշ բառով «վարպետորեն» կարող եմ փչացնել ու կործանել ամեն բան ...
Կատարյալ չեմ ,իհարկե, սայթաքել գիտեմ Խոսքով ...անգամ «հարթ տեղում ....»:
Ինչևէ...թե կուզեք համարեք այս բառարանը ՝ Լիլին խնդրում է ՆԵՐՈՂՈՒԹՅՈւՆ(Նրանից).....կամ լինի թողություն Լիլիի մեղքերին(ԱՄԵՆ) ))))
Ինքներս մեզ ու աշխարհը բազմաթիվ թյուրիմացություններից ,բախումներից ,վեճերից «փրկելու» ,հիմար իրավիճակներում չհայտվելու,ինֆորմացիա ստանալու և փոքր ի շատե «գրագետ երևալու »համար հարկավոր է ճիշտ ,հստակ իմանալ գործածվող բառի նշանակությունն ու իմաստը...))))) Ահա հենց այս պատճառով էլ թող բառերն ու բառարանները( ակտիվ , թե պասսիվ) լինեն ձեր ինտելեկտուալ օգնականները..
Եթե ինձ մնար, կհանեի աշխարհի բառարաններից բոլոր «ճռճռան ու խստապարանոց » բառերն ու հաղորդակցման համար կընտրեի ամենապարզ՝ սրտից ծնված ,սրտերին հասնող բառերը ,ինչպես խոսում եմ սիրելիներիս հետ....Սա է ճիշտը....Բայց «ինքնապաշտպանության նպատակով » կշարունակեմ «զինել» պասսիվ բառարանս ...:»))
Ըստ լեզվաբանների «մարդուն մարդ է դարձնում» այն փաստը, եթե նրա ակտիվ բառապաշարում կա մինիմում գոնե 3000 բառ ))))) (օրինակ՝ Պուշկինի ակտիվ բառապաշարում 35000 բառ է եղել,իսկ պասսիվ բառարանում ՝անթիվ...Շեքսպիրի ակտիվ լեքսիկան(բառապաշարը) 25000 բառից է բաղկացած եղել ,իսկ պասսիվը՝անհամար )))
Ավելացնեմ միայն,որ ակտիվ են համարում այն բառերը ,որոնք գործածում ենք ,իսկ պասսիվ, որոնք կան մեր բառապաշարում , գիտենք,սակայն չենք օգտագործում....
Դե ,ինչ ...))) Բարի գալուստ Լիլիի բացատրական բառարան...» )))
Իսկ վրիպումների համար,որոնք ,անշուշտ,կլինեն (քանզի ես «առանց վրիպումների » կյանք չունեմ ... )),հայցում եմ Ձեր ներողամտությունն ու մխիթարվում Պուշկինի խոսքերով.
Как уст румяных без улыбки,
Без грамматической ошибки
Я русской речи не люблю.
Быть может, на беду мою,))))
Երբ շատանան բառարանում բառերը, կդասավորեմ այբբենական կարգով (բառափնջային չեմ խոստանում)))))))
Դե......)))))
ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ...( Օգնիր ,Տեր...գլխիցս մեծ գործ եմ բռնել...) :)))
Ամբիցիոզ («աջ ու ձախ » գործածվող բառ )))
Ղարիբյանի ռուս-հայերեն բառարանում թարգմանված է ՝ ինքնասեր ,պատվախնդիր,պարծենկոտ,պատվամոլ , գոռոզամիտ ...
Ո՞վ ես դու ,ինչպիսի՞ն ես դու ,ամբիցիաներով լի մարդ ...)))
Հիմա կասեմ...))»
Այս կամ այն չափով ամբիցիաներ ունեն բոլորը..
Վատ է հատկապես եսասիրության ,կոպտության , մեծամտության «հետ» զուգակցված չափից ավելի պատվախնդրությունը , հավակնոտությունը... , փառասիրությունը...հնարավորությունների գերագնահատումը...հարգանքի ու պատվի արտաքին նշաններին հանդեպ մեծ պահանջկոտությունը...
Չափից ավելի ամբիցիոզ մարդիկ (շատերի մոտ ամբիցիաները ԴՆԹ-ի մեջ է գրված) :))) հիմնականում մաքսիմալիստներ են...Կտրական են...չգիտեն կամ գրեթե չգիտեն կարեկցել,բարեհաճ լինել...
Նրանք դնում են իրենց առջև անիրականալի նպատակներ, ծրագրեր ու պնդում ,որ անպայման կհասնեն դրանց....երբեմն հասնում էլ են ...))
«Արևի տակին » լավագույն տեղի համար դաժան պայքարում ամբիցիոզ մարդիկ փորձում են հաղթել ցանկացած եղանակով...ցանկացած միջոցներով ...)))
զգուշացում. չափազանցված , մոլուցքի հասնող, անառողջ ամբիցիաները կվնասեն ձեզ...))))
Իսկ հիմա լավ ՝ ադեկվատ ամբիցիոզների մասին...))
Ադեկվատ ամբիցիոզը չի չափազանցնում իր տաղանդը,...շնորհք ունի ուրիշներին լսելու ... սթափ է գնահատականի մեջ ... դնում է նպատակներ ու ձգտում հասնել դրանց...հասնել ազնիվ ճանապարհներով...
Հարգում եմ չափավոր ամբիցիոզներին ... նրանք խոհամիտ վերաբերմունք ունեն կյանքի հանդեպ (ի տարբերություն ինձ )))) ... և գիտեն ,թե ինչ են ուզում ... :)))
Կվազի (լատ.quasi -իբր թե ,իբրև թե ),բարդ բառի նախնական մաս ,կվազի նախածանցը բնորոշում է կոչեցյալ օբյեկտի վիճակը...... նշանակությունը ՝ կեղծ (պսևդո),թվացյալ,երևակայական ինչ-որ բան ...
համարյա...գրեթե...
...օրինակ՝կվազիգիտություն(կեղծ գիտություն կամ «համարյա» գիտություն ) , կվազիհերոս...))» կվազիհայրենասիրություն...կվազիպաշտպան,
կվազիմասնագետ,կվազիսոցիալիստ, կվազիտառապանք...)))
կվազիգիտական...կվազիդատական...
Համոզված եմ . հիշեցիք նաև Վ. Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարի» հերոսին՝Կվազիմոդոյին...)))
Կվազիմոդո- Quasi modo - մարդանման ինչ-որ բան ...
«Quasi modo» է կոչվում նաև կաթոլիկ եկեղեցու առաջին կիրակին Զատկից հետո...
Սա էլ իմացեք...)))հենց այնպես..))
կա նաև կվազիմոդոյի բարդույթ...
Ռիգորիզմ...
ռիգորիզմ-(ֆր. rigorisme - լատ. rigor-ից) ցուցաբերել ավելորդ խստություն,մտքի շիտակություն,կոշտություն ,անդրդվելություն բարոյական օրենքներն ու կանոնները կատարելու,պահպանելու մեջ...բարոյական նորմերի հանդեպ բծախնդրություն...մանրախնդրություն...
մի խոսքով-բարոյական պեդանտիզմ... ծանր ֆորմալիզմ)))
մի բան,որը խանգարում է նորմալ մարդուն...)))
Ռիգորիզմի հոմանիշը-անխղճություն,անողոքություն ,կարծրություն,անհանդուրժողականություն...
հականիշը-տոլերանտություն,հանդուրժողականություն,
փափկություն,առաձգականություն....
(հետաքրքիր է.բարոյականությունը ունի՞ սահման ...կարելի է ցույց տալ սահմանները նրա... ի վնաս բովանդակության , «ձևականության» մեջ որքան «հեռու» կարող է գնալ մարդը ... )
Ինֆերնալ-(լատ. infernalis-«ստորերկրյա,դժոխային)...դժոխային,
մղձավանջային...ինֆերնալ կրակ,ինֆերնալ տառապանք...
մոլեգնող կրքերով բռնված ...
ինֆերնալ հոգի...(հատկապես կանացի... և՛ դիվային,և՛ հրեշտակային... :)))
հոմանիշը- «թույն»...դիվային,սատանայական..
հականիշը-դրախտային,հրեշտակային
Մարգինալ -այս բառը գործածում են շատ հաճախ... ու շատ հաճախ առանց հասկանալու,թե իրականում ինչ է այն նշանակում...
բավականին խիստ,վիրավորական բառ է, և օգտագործվում է սոցիոլոգիայում...նշանակում է՝ մարդ,որը դուրս է սոցիալական իր խմբից...անցյալի հետ կապերը խզած,«ամենածայրում» գտնվող,ընդունված չափանիշներն ու կանոնները չընդունող,անորոշ ապագայով մարդ...
«մարգինալի» հոմանիշը-իզգոյ,ապադասային անձ,իր միջավայրից վտարյալ անձ(որը հետագայում վերածվում է «լյումպենի»)))...
նման է «աուտսայդերին»,սակայն վերջինս օգտագործվում է հոգեբանության մեջ...
Լյուստրացիա-լատ.lustratio-«մաքրում»... սրբել...ազատվել....Հին Հռոմում ,Հունաստանում մանկան մաքրման ծես զոհաբերության միջոցով ...
Լյուստրացիան- երկրում իշխանափոխությունից հետո պատժի տեսակ է պաշտոնյաների համար...նոր «իշխանները » ակտիվորեն հեռացնում են իշխանությունից բոլոր նրանց, ովքեր աշխատել են տապալված ռեժիմում...
Մաքրել երկիրը անազնիվ պաշտոնյաներից,դատավորներից,իրավապահներից,ուժայիններից...
Լյուստրացիան հատուցում է...հաշվեհարդար բոլոր նրանց հանդեպ ,ովքեր խայտառակել ,արատավորել են իրենց անմաքուր գործերով ,անգործությամբ ու բացթողումերով ...
Գլոբալ(տանել չեմ կարող այս «մաշված» բառն ու նրա տեղի-անտեղի գործածությունը)))-ֆր.global-համընդհանուր,ամբողջ աշխարհն ընդգրկող,բազմակողմանի,լրիվ,ամբողջական,համապարփակ....
հոմանիշներ-ունիվերսալ... համաշխարհային....
հականիշներ-լոկալ...տարածաշրջանային...
Ապլոմբ-(ֆր.aplomb) խոսքի ,շարժուձևի,գործողության ,վարքագծի մեջ ավելորդ ինքնավստահություն...
Վուլգար(լատ. vulgaris -պարզ,սովորական)
անճաշակ,գռեհիկ,անամոթ,կոպիտ,ծայրահեղ հասարակ ...չնչին ...սանձարձակ ,բարձր հասարակության նորմերին հակասող ...
կա նաև «վուլգար տնտեսագիտություն» ( քաղաքական տնտեսագիտություն ,որն արդարացնում է կապիտալիստական համակարգը)
Բրուտալ...բրուտալություն...
(լատ. brutalis-կոպտություն..դաժան,ուխտադրուժ...մի խոսքով՝Բրուտոս )))
Ժամանակակից իմաստով.
ընգծված կոպտություն,խստություն...շիտակություն...կոշտ բնավորություն...կորով...ապստամբ,խիզախ ,ուժեղ բնավորությամբ ,մի փոքր առեղծվածային,խորհրդավոր ու անչափ համակրելի ... մի խոսքով՝ իսկական ,բացարձակ Տղամարդ(այս բառի գեղեցիկ ու ամբողջական իմաստով)))...
ժամանակակից բրուտալ տղամարդը կարող է լինել գրավիչ,մի «թեթև» ագրեսիվ,միևնույն ժամանակ քնքուշ և կրքոտ...և կարողանում է գեղեցիկ հոգ տանել կնոջ մասին)))
Ի դեպ,բոլոր գրողներից ամենաբրուտալը համարվել է Հեմինգուեյը...
մի շատ «ծեծված» բառի մասին )))
խարիզմա-(հուն. -շնորհ,աստվածային պարգև) մի խոսքով,բնությունից օժտված,շնորհալի...ներքին հմայքով և ձգողականությամբ ուժեղ անհատականություն ,որը կարող է զանգվածին տանել իր հետևից..))
Իր օժտվածության շնորհիվ մարդկանց գրավելու բնությունից տրված կարողություն ...
...մարդ,որն իր հետևորդների աչքերում հեղինակություն է,իսկ խարիզման հիմնված է նրա բացառիկ անձնական հատկությունների վրա (իմաստություն ,հերոսություն...)
խարիզմատիկ անձնավորության կողմից մեզ վրա թողած տպավորության , անհատական էներգիայի ու դրա ազդեցության նշանակությամբ էլ սովորաբար օգտագործվում է այս բառը ամենօրյա կյանքում...
Խաիզման նաև հոգեբանորեն ինքն իրեն մատուցելու մեծ շնորհք է... մարդկաց վրա էֆեկտիվորեն ազդելու ունիվերսալ շնորհք)))
L’Esprit d’Escalie(հենց ֆրասերեն էլ գործածեք...)))-որը
բառացիորեն նշանակում է -«սանդուղքային խելք,սրամտություն սանդղահարթակում ...» երբ ճիշտ,արժանի պատասխանը, հաջող ռեպլիկն ու համոզիչ փաստարկը շատ ուշ է միտքդ գալիս ... երբ արդեն դուրս ես եկել սենյակից...)))
վեճն ավարտվելուց հետո որքան ենք դառնանում,ափսոսում ,չէ՞ ,որ «մի լավ տեղը դնել չկարողացանք»)))
Ֆրիսոն-(ֆր.frisson ) դող ,սարսուռ,թրթիռ...մի խոսքով ՝փշաքաղվել լավ երաժշտություն լսելիս)))» որը «հաճախ է պատահում» մեզ հետ , այդպես չէ՞ )))
հազվադեպ գործածվող տերմին է... գործածվում է ռոկոկո ոճի նրբագեղությունը բնութագրելու համար
Նատիֆորմ-կանացի մարմին (ոչ միայն) հիշեցնող գոյացություններ ,սովորաբար ծառերից,ժայռերից,քարերից...
(Նատիֆորմ -լատ.Natis-նստատեղի ձև հիշեցնող...կամ նման )))
Ֆրիկ-(ֆրիկներ...հա՜,այսպիսի մարդիկ կան))))
արասովոր հագուստով,պիրսինգներով ,դաջվածքներով,երբեմն՝սադրիչ,հանդուգն վարքով,սոցիալական կարծրատիպերից զերծ մարդիկ ..ընդհանուր զանգվածից առանձնանում են ոչ միայն արտաքին տեսքով ,այլև յուրօրինակ մտածողությամբ ,աշխարհայացքով ...
նման են էպատաժային մարդկանց ..կամ՝հակառակը)))
Էպատաժ-ֆր. epatage բառից է,որը նշանակում է սկանդալային ,հանդուգն ,գրգռիչ վարք...
մարտահրավեր արտահայտող տեսք...
ընդունված նորմերն ու կանոնները խախտող վարք...
բառը ծագել է ֆր.«épater»-ից ,որը նշանակում է շշմեցնել,զարմացնել...ու եթե առաջ էպատաժային կարող էր լինել միայն կանոններ խախտող սկանդալային վարքը,ապա հիմա նրա սահմանները ընդլայնվել են ..Նրա ոլորտ են մտել բացարձակապես բոլոր ասպեկտները կյանքի-մարդիկ ,վարք,կոշիկներ,աքսեսուրներ ...)))
Էպատաժային մարդ -մարդ,որը չի ամաչում գործել հասարակական կարծիքին հակառակ ,նրան չեն հետաքրքրում բարոյական հարցերը..կարող է հագնվել անճաշակ ու վառ...և այլն))
լատ.diffamatio-«հրապարակում ,տարածել,հայտնի դարձնել»
Որևէ մեկին խայտառակող, արատավորող տեղեկությունների, փաստերի հրապարակում...
Այն կարող է լինել տպագիր կամ բանավոր...
Մի խոսքվ բամբասանքի նման մի բան ...Դիֆամացիան բամբասանքից տարբերվում է նրանով ,որ այն տեղադրվում է տպագիր մամուլում և տեղեկությունները պարտադիր չէ, որ սխալ լինեն...Անկախ նրանից տեղեկությունը ճիշտ է ,թե ոչ, այն հանգեցնում է անձնական կամ գործարար համբավի կորստի ...
Աբսոլյուտ...(լատ.absolutus)Բացարձակ...
անվերապահ,անվիճելի,անպայմանական,անտարակույս,լիակատար,անսահմանափակ,կատարյալ,ամբողջական...
ինչ-որ բանի հետ համեմատությունից դուրս...
հավերժական ,անփոփոխ նախահիմքն աշխարհի..
Անսկիզբն ու Անվերջը(Աստված)...
Առաջին անգամ այս տերմինը կիրառվել է Մ.Մենդելսոնի և Ֆ. Յակոբիի կողմից 18-րդ դարում ,որոնք այն օգտագործեցին Սպինոզայի փիլիսոփայության մեջ «Աստծո կամ բնության» կատեգորիայի նշանակման համար ...
Բացարձակը.
Կրոնի մեջ- Աստված...աստվածություն
փիլիսոփայության մեջ .-Բացարձակ(աբսոլյուտ) գաղափար կամ մատերիա( նյութ)
արվեստում-գեղեցկությունը
գիտության մեջ-ստույգ գիտելիքները
մարդու կյանքի մեջ-իդեալական Կատարելության հասնելը....
Կա նաև Բացարձակ Զրո...))
Աբսոլյուտիզմ -իշխանության ձև,որտեղ միապետն ունի անսահմանափակ իշխանություն...միահեծանություն...
բացարձակապետություն....Օրինակ՝ Ֆրանսիան Լյուդովիկ 14-րդ թագավորության օրոք (որն իրեն համարում է Աստծո տեղակալը երկրի վրա ...:)
Ագնոստիցիզմ-(հուն.ճանաչողությանն,իմացությանն անհասանելի)փիլիսոփայական ուսմունք ,համաձայն որի չի կարող լինել վերջնական լուծում մարդուն շրջապատող իրականության, ճշմարտության ճանաչողությանն ու իմացությանը...
մի տեսություն,ըստ որի Աստծո գոյությունը չի տրվում ո՛չ հերքման,ո՛չ էլ հաստատման...
Ագնոստիցիզմը ,ըստ էության, աթեիզմի առավել ազնիվ ու ինտելեկտուալ ձևն է...Աթեիստները պնդում են ,որ Աստված չկա և նրանց համար դա անհերքելի փաստ է...իսկ ագնոստիկներն ասում են ,որ Աստծո գոյությունը հնարավոր չէ ապացուցել կամ հերքել ,հետևաբար մենք չենք կարող իմանալ գոյություն ունի ՆԱ ,թե ոչ...
Ամորֆ-( հուն. amorphos)-անձև,,ամորֆ վիճակ....(քիմ. և ֆիզ նշ. թողնում եմ մասնագետներին),Ամորֆ զանգված,անձև (գրքային)
Ապոֆեոզ-(հուն. ἀποθέωσις), (ֆր. apothéose )-աստվածացում(գրք. , պատմ.),վերջնական մասսայական տեսարան(թատերական),ինչ-որ բանի զարգացման բարձրակետ,գագաթնակետ,հանգուցալուծում
Ալյուզիա-(ֆր.allusion) -ակնարկ,հղում,այլևայլություն,ավելորդ մանրամասնություններ
Ասոցիացիա-լատ. associatio (associationem) «ընկերություն,հասարակություն»,միավորել,միավորվել,միություն....
հոգեբանության մեջ- օրգանիզմի առաձին նեյրո-հոգեբանական գործընթացների ,գրգիռների,ռեակցիաների միջև կապը
հասկացության ասոցիացիա -պատկերացումների կապ,որի շնորհիվ մի պատկերացում, հայտնվելով գիտակցության մեջ, առաջ է բերում նմանատիպ ուրիշ պատկերացումներ
Աբստրակցիա-վերացական պատկեր կամ գաղափար...մտային կառուցվածք ,որը չունի անմիջական անալոգներ իրական աշխարհում
հականիշը-կոնկրետություն,հստակություն,իրականություն
Ադապտացիա-հարմարվել,հարմարեցնել,հարմարվել շրջապատող իրականության հետ
Ավտորիտարիզմ-(լատ. auctoritas,իսկ ֆր. autoritaire-տիրական ...
բռնապետական ռեժիմի վրա հենված կառավարման համակարգ
Իշխանական համակարգ՝ բնորոշ ոչ ժողովրդավարական քաղաքական ռեժիմներին:Սովորաբար զուգորդվում է անհատական բռնապետությամբ...
ավտորիտար-հեղինակություն,ուժ,իշխանություն ,ազդեցություն....անվիճելի,անառարկելի հեղինակություն...
....բնորոշ է անձի ,որը ձգտում է հաստատել իր ազդեցությունը,իշխանությունը
Բրենդ- (անգլ. brand-խարան,նշան,դրոշմ) առևտրական ընկերության ,ապրանքի,արտադրանքի ապրանքանիշ
Բոմոնդ-(ֆր.beau monde)-էլիտար(հաճախ օգտագործվում է հեգնական),բարձրաշխարհիկ,ընտրյալ ազնվական հասարակություն
Բոհեմա-.La boheme(ֆր. bohème,bohemién-նշ. բոհեմական,չեխական)...բառացիորեն-цыганщина-մատնանշում է մտավորականների (դերասաններ,նկարիչներ,գրողներ,երաժիշտներ)...անկանոն,անապահով ապրելակերպ..կենսակերպ,կենցաղ...լինել այդպիսի միջավայրում...
Բոնվիվան-(ֆր.bon vivant )-հարուստ ,ուրախ,անհոգ ,միայն իր հաճուքների համար ապրող մարդ
Բրիֆինգ-(անգլ. brief -հակիրճ)-ճեպազրույց, մամուլի ներկայացուցիչների տեղեկատվական խորհրդակցություն, որտեղ շարադրվում է կառավարության կամ ինչ-որ կազմակերպության դիրքորոշումը կոնկրետ հարցի վերաբերյալ
Դիսոնանս- (ֆր. dissonance-անհամահունչ,աններդաշնակ)
երաժշ.բարեհնչյունության,ներդաշնակության խախտում,երկու կամ ավելի անհամահունչ,աններդաշնակ տոների միաժամանակյա հնչում
հականիշը-կոնսոնանսնույնանիշ-դիսհարմոնիա
Դիդասկալեյնոֆոբիա-պանիկական վախ,սարսափ դպրոցի հանդեպ..դպրոց գնալուց
Ֆարս-(ֆր. farce-լատ.farcio-լցոնել) «լցոնված,լցոնում»...ինչ-որ երեսպաշտ ,կեղծավոր ,ցինիկ բան
Թատերական պիես, որտեղ լայնորեն օգտագործվում է արտաքին կոմիկական էֆեկտներ
փոխբ. իմաստով՝ անվայել,անամոթ,ցինիկ տեսարան
Ֆորս մաժոր-(ֆր.force majeure-բարձրագույն ուժ,լատ.-Vis maior) մի հանգամանք ,որն անհնարին է կանխել կամ վերացնել....իրավիճակ ,որն ստիպում է գործել որոշակի եղանակով ՝ծրագրին ու մտադրությանը հակառակ...անհաղթահարելի ուժ,անկանխատեսելի իրադարձություն...
Ֆորսաժ-
1.(երիտասարդական սլենգ) արագ և բուռն...գերծանրաբեռնված աշխատանք,հզորության մեծացում..երկարատև ֆորսաժը կհանգեցնի արագ մաշվածության)))
2.արագացնել,փութացնել...գերլարել
3.ռեակտիվ շարժիչի աշխատանքի ռեժիմ...
Ֆիասկո-(իտալ. fiasco -բառացիորեն-շիշ) ամբողջական ձախողում,խորտակում,կործանում,անկում
ֆիասկոյի հականիշը-տրիումֆ,հաղթանակ,հաջողություն
Պիկապ- (խոսակցական անգլ.pick up-ծանոթանալ) ժարգոնային-աղջիկներին գայթակղելու արվեստ,ֆլիրտ
Տրենդ (անգլ.trend -աղեղ,ոլորան,կորագիծ) -միտում,ուղղություն. (գրք.) կարևոր, նկատելի ինչ-որ բանի զարգացման մեջ ուղղվածություն,միտում
Ֆրիվոլ(լատ.frivolus «փխրուն,աննշան,չնչին») - անհամեստություն...անպարկեշտ, թեթևամիտ,թեթևսոլիկ
հականիշը-խստաբարո,ասկետիկ,սնապարծ
Կոնֆլիկտ(լատ.conflictus «պայքար,հարված, բախում»)-հակառակ կողմերի ,կարծիքների,ուժերի բախում ,լուրջ տարաձայնություններ
Էքսգիբիցիոնիզմ(լատ. exhibeo « ի ցույց դնել,ցույց տալ»)- (սեքսլ.) սեռական վարքագծի շեղում,երբ սեռական բավարարվածության են հասնում սեռական օրգանները անծանոթ մեկին ցուցադրելով
Փոխաբերական իմաստով- ի ցույց դնել անձնական կյանքի մանրամասները,հոգեկան ապրումները,մշտապես ուշադրության կենտրոնում լինելու ցանկություն
Ունիսեքս-ֆր. թարգմանաբար նշ. է միասեռ,սեռից դուրս -հագուստի մեջ,վարքագծում արական կամ իգական սեռի հստակ ,վառ արտահայտվող նշանների բացակայություն
հագուստի ոճ ,որը հարթում է երկու սեռերի միջև տարբերությունը
հագուստ,որը նախատեսված է թե՛ տղամարդկանց ,թե՛ կանանց համար
Հեդոնիզմ(հեդոնիստ)- հաճույքների,զվարճանքների ,քաղցր կյանքի հանդեպ սեր
հաճույքի,վայելքների ձգտում
փիլիսոփ. ուղղություն էթիկայի մեջ,որը հաճույքը ճանաչում է որպես բարձրագույն բարիք ,կյանքի նպատակ...հաճույքների ու վայելքների ձգտում .., մի խոսքով, « տառապանքի գաղափարախոսությունը շուռ տված» )))
բառի հականիշը-ասկետիզմ
Պրետենցիոզ( ֆր.prétentieux, prétention , լատ.pretentionem)-պարզությունից զերծ,զարդարուն, պաճուճազարդ,սեթևեթ,ճոռոմաբար,հավակնոտ,(անհամեստ հայց,պահանջ), տպավորություն գործելու ցանկություն,
հականիշը-համեստ ,պարզունակ,անպաճույճ,միամիտ,հասարակ
Լաբիլ( լատ. labilis-անկայուն)
անկայուն,շարժուն,փոփոխական,անհաստատ,անդիմացկուն
Հետերոսեքսուալ(իզմ)-(հուն. heteros-մյուս և լատ .sexualis-սեռական » հակառակ ,մյուս սեռի հանդեպ սեռական հակում
հականիշը-հոմոսեքսուալ
Բիսեքսուալ-(լատ. bis - երկուս, sexus - սեռ) սեռական հակում ինչպես նույն ,այնպես էլ հակառակ սեռի անձանց հանդեպ
նույնանիշ-ամբիսեքսուալ,հեմաֆրոդիտ
Տոլերանտ- հանդուրժող,ներողամիտ ...ընդունակ դիմանալու ինչ-որ օտար բանի,համակերպվել ուրիշի կարծիքի,բնավորության հետ... և այլն...
Դուալիզմ-(լատ.dualis-երկակի,կրկնական) փիլիսոփայական ուղղություն ,որն ընդունում է մարդու մեջ երկու անկախ,հակամարտող սկիզբները ՝ոգին և նյութը,իդեալականն ու նյութականը ...ընդունում է նրանց հավասարությունը...բայց չի ընդունում հարաբերականությունը
հակադրվում է մոնիզմին...տարատեսակներից է (պլյուրալիզմը) բազմակարծությունը
խոշոր ներկայացուցիչներից էր Դեկարտը....
2. դուալիզմ-առարկայի,երևույթի դիտարկումը երկու տարբեր տեսանկյուններից կամ անհամադրելի հատկությունների բացահայտումը,օրինակ, ֆիզիկայում -ցանկացած օբյեկտ կարելի է ներկայացնել կա՛մ որպես ալիք, կա՛մ որպես մասնիկ...
ավելի հասարակ բացատրություն-մի անձը կարող է լինել և որդի(իր հորը) և հայր(իր որդուն)...))))»
Ֆլիրտ- (ֆր.flirter- սիրախաղ անող...կոկետություն անել(կոտրատվելով իրեն ցույց տալ), (ֆր. fleureter «ծաղկից ծաղիկ թռչել» ))), սիրախաղ
Էմպատիա- (հուն.empatheia-ապրումակցել,ապրումններին մասնակից լինել)մեկի նկատմամբ կարեկցություն,ապրումներին մասնակից լինել,կարողանալ իրեն դնել մեկ ուրիշի տեղը (զգալ,ապրել նրա զգացածը),ներթափանցել մեկ ուրիշի սուբյեկտիվ աշխարհի մեջ,ուրիշի ապրումների ու հույզերի ըմբռնումը,հասկանալը...
ֆրուստրացիա-լատ. frustratio-«խաբեություն,ձախողում,զուր ակնկալիք,մտադրությունների խանգարում»..հոգեկան վիճակ ,որը ծագում է որոշակի պահանջների բավարարման թե՛ իրական ,թե՛ ենթադրյալ անհնարինության իրավիճակներում
հականիշը-գրատիֆիկացիա-բավարարվածություն
Ցինիկ..ցինիզմ-ծագում է հին հունարեն κυνικός «շուն,Cynic..կինիկ»--
նշ.-կոպիտ անկեղծություն,անամոթություն, բարոյական չափանիշերի ,արժանապատվության անտեսում..արհամարհական վերաբերմունք ինչ -որ ընդունված ,հարգված ,համընդհանուր ճանաչում ստացած բանի հանդեպ ..
Cynic»-այսպես էր կոչվում հույն փիլիսոփա Antisthenes-ի դպրոցը,որը Սոկրատեսի մահից հետո դասավանդում էր Κυνόσαργες-ի վարժարանում...
Օֆշոր-ային-(անգլ.off shore-ափից դուրս)..համաշխարհային ֆինանսական և առանձին տեսակի բանակային գործարքների համար օգտագործվող տերմին:Օֆշորային են համարվում այնպիսի կենտրոնները ,որտեղ վարկային և այլ կազմակերպությունները (ազգային կամ օտարերկրյա) իրականացնում են գործարքներ ոչ ռեզիդենտների հետ(օտարերկրյա ֆիզ. կամ իրավաբանական անձանց հետ) արտարժույթով ...Բացի դրանից այդ կենտրոններում գրանցվածների համար գոյություն ունի հատուկ հարկային արտոնություններ,ընդհուպ լիակատար ազատումը հարկերից ...
Առաջին անգամ տերմինը «հայտնվել է» ԱՄՆ-ում 1950-ականներին
Մոտիվացիա- լատ.-mōtus-«շարժում»...movēre -քայլ ,շարժել...ազդեցություն գործել մարդու վարքագծի վրա - դրդել նրան անել ինչ -որ բան...
Սինոպսիս- ծագում է հուն.-«σύνοψις» ,«դիտում,դիտել,զննում»
տեսություն,ակնարկ..
դիտելով պատկերացում կազմել..
քննել..քննության ենթարկել...
համատեսություն,ընդհանուր տեսություն... մի հարցի նվիրված հոդվածների,նյութերի ժողովածու,հավաքածու ...և այլն
Ստիմուլ-խթան(լատ.stimulus-փայտ ,որով քշում էին անասուններին)))
մոտիվացնող գործոն,պատճառ...հետաքրքրություն առաջացնել ինչ-որ բանում...ներքին կամ արտաքին գործոն ,որն առաջացնում է արձագանք,ռեակցիա,գործողություն
ժամանակակից նեոլոգիզմ
բիոաքսեսուար(bioaccessory)-շրջանառության մեջ մտած նոր բառ է...ժամանակակից նեոլոգիզմ ))) «կապրի» ,թե ոչ՝ չգիտեմ...))
նշանակությունը-մարդ,որին «վերցնում են » հասարակության մեջ որպես շահեկան ֆոն ...)) իսկ նախկինում կենդանիներ էին վերցնում իրենց հետ,որպես շահեկան ֆոն ...)))) հիշեցի Չեխովի «Շնիկով տիկինը»)))
Closet mussic- «խորդանոցային երաժշտություն». նոր բառ է ... նշանակությունը.
«ծաղրվելու» վախից սիրած երգը,երաժշտությունը լսել ծածուկ, թաքուն ,առանց վկաների ...)))
Մաք-նացի (mac-nazi)- մարդ,որը «գժվում է» Apple-ի արտադրանքի համար...դարձյալ նոր բառ է)))
անվերջ շարունակելի.....)))))»
Комментариев нет:
Отправить комментарий