Кто я? Что я? Только лишь мечтатель..
Մնաս բարով,իմ բարեկամ,մնաս բարով,
Թանկագինս ,իմ սրտի մեջ ես դու մնում ,
Կանխատեսված այս բաժանումը շուտով
Մեզ առջևում նոր հանդիպում է խոստանում :
Մնաս բարով ,իմ բարեկամ ,անխոս , անձեռք,
Դու մի թախծիր ,վիշտ մի բարդիր քո հոնքերին,
Այս աշխարհում մեռնելն, այո ,նոր չէ երբեք ,
Բայց ապրելն էլ ,անշուշտ ,նոր չէ բոլորովին: