Երկու ճերմակ ,փափլիկ ձյան փաթիլներ անշտապ պտտվելով հիասքանչ պարի մեջ՝ իջնում էին երկիր... Վախենլով կորցնել միմյանց ,նրանք ամուր բռնել էին իրար ձեռք ... Նրանցից մեկը հանկարծ ուրախ բացականչեց . -Ի՜նչ լավ է թռչելը....հրաշալի է զգացողություն է ՝վայելել բերկրանքը թռիչքի... -Մենք չենք թռչում ,մենք պարզապես ընկնում ենք ,-տխուր պատասխանեց մյուս ձյան փաթիլը... -Շուտով մենք կհանդիպենք հողին ու կվերածվենք ճերմակ,փափլիկ ծածկոցի... -Ոչ,մենք թռչում ենք մահվանն ընդառաջ...երբ հասնենք գետնին մեզ պարզապես կտրորեն .... -Մենք կդառնանք առվակներ ու կհոսենք դեպի ծով...Մենք կապրենք հավերժ,-շարունակեց առաջին ձյան փաթիլը...
NU-(ֆր. - nudite-մերկ...տկլոր)-կերպարվեստի էրոտիկ ժանրերից մեկը,որի հիմնական թեման կանացիության,մայրության, կանացի մերկ մարմին գեղեցկության պատկերումն է ... Այս ժանրում յուրաքանչյուր նկարիչ փորձել է փոխանցել գեղեցկության մասին իր պատկերացումները...ընտրելով կնոջ առեղծվածային կերպարը որպես ստեղծագործական սկզբի և ներդաշնակության խորհրդանիշ...
Տարեց ամուսնական զույգերի մասին ...* «Կա ,Տիկին, տարեց ամուսնական զույգերի երեք տարատեսակ:Սկսենք ամենավատից ` միմյանցից հոգնած ամուսնական զույգերից: Քառասուն տարվա ամուսնական կյանքը չմերձեցրեց նրանց: ամուսնանալիս նրանք շատ քիչ ընդհանուր բաներ ունեին ,իսկ այժմ նրանք պարզապես չգիտեն ինչի մասին խոսել:Նման ամուսիններին դժվար չէ ճանաչել,տեսնելով,թե ինչպես են նրանք լուռ նստած ռեստորանում սեղանի շուրջ և նույնիսկ չեն ժպտում միմյանց :Ամեն մեկն անտեսում է մյուսին,դեռ լավ է ,եթե նրանց միջև չկա բացահայտ թշնամանք:
Բազմաթիվ առասպելներ կան ջութակահարների մասին,որոնք բարձր նվաճումների հասնելու համար, իբր թե, վաճառել են իրենց հոգիները դիվային ուժերին... Հիշենք , թեկուզ , մեծագույն ջութակահար ՝վիրտուոզ Նիկոլո Պագանինիին,որը չորս լարի վրա երեք օկտավայում միաժամանակ կարող էր նվագել ......Նույնիսկ այսօր նման վարպետությամբ կարող են պարծենալ եզակի ջութակահարներ ..... Պատմում են ,երբ նա կատարել է իր սքանչելի պասաժները(ստեղծագործության արագ և դժվար հատվածներ),հանդիսատեսը արտասվել է...Նրա հայտնի ստեղծագործություններից մեկը կոչվում էր «Le Streghe»-«Վհուկների պարը» :Մարդիկ ենթադրում էին,որ ջութակի կատարման բացառիկ, ոչ սովորական տեխնիկային տիրապետելու նրա շնորհքը սատանայից էր...
Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի էր ,ինչ պալատական երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից:Վտարել էր,բայց կարոտում էր նրա երգերը,տաղերը: Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան գտնելու և պալատ բերելու: Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս:Հարմար պահ ընտրելով ՝մոտեցավ և ասաց. -Սայաթ ,թագավորը քեզ նորից պալատ է հրավիրում:Իմացիր,սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար քեզ թավադություն է շնորհել:
Գողտրիկ,գեղեցիկ ,կատարման մեջ թեթև այս փոքրիկ բագատելը (դաշնամուրային կարճ պիես) համաշխարհային երաժշտության հայտնի գլուխգործոցներից մեկն է համարվում... Շատերն են փորձել պարզել ,թե իրականում ում է նվիրել Բեթհովենն այս գեղեցիկ ստեղծագործությունը...Մինչ օրս հստակ հայտնի չէ,թե ով է իրական հասցեատերը......
Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...«Դուք առողջ եք:Դուք մտածում եք իմ մասին :Դուք սիրում եք ինձ:Դուք միշտ եք սիրելու ինձ:Ես հավատում եմ Ձեզ,հիմա ես երջանիկ եմ:Ապրում եմ կրկին:Ես կարող եմ խոսել,աշխատել,զբոսնել,խաղալ,անել այն ,ինչ ցանկանում եք:Երևի ես շատ մռայլ եմ եղել վերջին երկու-երեք օրը:Ո՛չ:Ի՛մ Սեր,նույնիսկ Ձեր ներկայությունը առավել չէր ուրախացնի ինձ ,որքան ուրախացրեց Ձեր առաջին նամակը:Ինչ անհամբերությամբ էի սպասում դրան:Իմ
Նեո-Գեո-20-ր դարի աբստրակտ արվեստի ուղղություն... պոստմոդերնիզմի դարաշրջանի աբստրակցիա...առաջացել է 80-ականներին ,ամերիկյան արվեստում...հաճախ դիտարկվում է որպես փոփ-արտ...հիմնադիր Պիտեր Հելլի ..Նա առաջարկում է իր նկարներում տեսնել ժամանակակից սոցիումի սխեմաներ և գրաֆիկներ,ուր ֆիզիկական իրականությանը փոխարինում է լրատվական գերիրականությունը..