Վրաստանի Հերակլ արքան արդեն երեք տարի էր ,ինչ պալատական երգիչ Սայաթ-Նովային վտարել էր արքունիքից:Վտարել էր,բայց կարոտում էր նրա երգերը,տաղերը:
Մի օր այլևս չհամբերելով՝ իր թիկնապահին ուղարկում է նրան գտնելու և պալատ բերելու:
Վերջինս երգչին գտավ Թիֆլիսի մեյդաններից մեկում երգելիս:Հարմար պահ ընտրելով ՝մոտեցավ և ասաց.
-Սայաթ ,թագավորը քեզ նորից պալատ է հրավիրում:Իմացիր,սրտի վրա ծանրացած մեղքը քավելու համար քեզ թավադություն է շնորհել: