Мой список блогов

среда, 14 сентября 2011 г.

Նա վերջապես կերտել էր իր գլուխգործոցը ՝ ԲԱՂԵՂԻ ԿԱՆԱՉ ՏԵՐևԸ...

   «Վերջին Տերևը» Ըստ 'Օ Հենրիի

         Նյու Յորքի արվարձանում արվեստանոց էին վարձել երկու նկարչուհիներ: Սյուն և Ջոաննան: Նրանք ծանոթացել էին պատահաբար...զրույցի բռնվել...ընկերացել...Արդյունքում ՝ընդհանուր արվեստանոց աղքատիկ թաղամասի եռահարկ աղյուսե շենքի վերին հարկում...

Վհուկների որս ...Փայլել բացակայությամբ


  • Խոսքի պատմություն...
  • Վհուկների որս Witch-hunting արտահայտությունը  հայտնի էր դեռ անտիկ ժամանակներից :Սակայն  «Վհուկների որսը» լայն թափ ստացավ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում 17-րդ դարի կեսերին:
    Անգլիայում այս արտահայտությունն առաջին անգամ գործածվել է  1640թ և նշանակում էր պայքար կին-վհուկների,կախարդների,հեքիմների, և նրանց դեմ,որոնց կաթոլիկ եկեղեցին համարում էր հերետիկոսներ և ,ըստ  եկեղեցական դատարանի որոշման ,այրում  էին խարույկի վրա ....
    Այլաբանորեն՝անցանկալի քաղաքական  կամ գաղափարական անձանց  նկատմամբ քրեական հետապնդումներ






  • Խոսքի պատմություն...
  • Փայլել բացակայությամբ....(ֆր.Briller par son absence)

    Այս արտահայտությունը հայտնի դարձավ ֆրանսիացի դրամատուրգ Մարի -Ժոզեֆա դը  Էտյենի 
    «Տիբերիուս» ողբերգության շնորհիվ,որտեղ  ասվում է.«Բրուտոսն ու Կասիուսը փայլեցին իրենց բացակայությամբ»: 
    Այլաբանորեն ՝գիտակցված բացակայություն ,որը բացակայողին դարձնում է ավելի նկատելի ,ստիպելով խոսել նրա մասին... 

    P.S.Քիչ է մնում վերցնեմ ու փայլեմ   իմ  վառվռուն ,ճաճանչագեղ բացակայությամբ...  ժպիտ :))




    Թամար թագուհի և Շոթա Ռուսթավելի

    Тамара Великая

    Թամար թագուհի  և Շոթա Ռուսթավելի

         Ապագա թագուհու մայրը վաղ է մահացել...Նրան դաստիարակել է մորաքույրը...
    Թամարան  ստացել է գերազանց կրթություն։

    воскресенье, 11 сентября 2011 г.

    Սերգեյ Եսենին Առկայծիր,իմ աստղ,վերջին կրակով

    Առկայծիր,իմ աստղ,վերջին կրակով,
    Ցրիր աշխարհում շողերըդ սառած,
    Չէ՞ որ շիրմատան պարսպից այն կողմ-
    Մարդու սիրտն արդեն հանգած է ,մեռած:

    Քո լույսը ամռան բուրմունքով ողող՝
    Խաղաղ դաշտերի վրա ճաճանչում,
    Եվ հառաչում է այնպիսի դողով,
    Որով կռունկն է երամին կանչում:

    Սերգեյ Եսենին Թող քեզ ուրիշն է ըմպել-դատարկել

    Թող քեզ ուրիշն է ըմպել-դատարկել,
    Բայց մնացել է,ինձ մնացե՜լ  են
    Ճերմակ մազերիդ ծուխը ապակե
    Եվ աշնանային քո խոնջ աչերը:

    Օ, աշնա՜ն տարիք:Թանկ է ինձ համար
    Նա ամառվանից ու ջահել կյանքից:
    Դու կրկնակի ես դուր գալիս հիմաu
    Իմ բանաստեղծիս մտապատրանքին: