Վերագնահատիր արժեքները
-Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ,-ասում էր Սոկրատեսը,-բայց մարդիկ երևակայում են ,որ նրանք ինչ -որ բան գիտեն...Ահա և ստացվում է ,որ իմանալով իմ չգիտենալը՝ ես ավելի շատ գիտեմ ,քան մնացած բոլորը... ))
Կորրադո,Արդարությունն ու Խաղաղությունը(ոճը՝ ռոկոկո) Եթե....
«Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար ,ամբողջ աշխարհն այլ կլիներ»: )))) Բլեզ Պասկալ
Եթե Կլեոպատրան ավելի կարճ քիթ ունենար , միևնույնն է, Հռոմի պատմությունը կընթանար իր ընթացքով ՝ վեհությանը կհաջորդեր անկումը: )))) Անդրե Մուրուա
«Մարդն ինքն է ընտրում իր անազատությունը»
Էրիխ Ֆրոմ(մ)
Իսկ ի՞նչ է ազատությունը ըստ Է. Ֆրոմի...
«ինքն իրեն պատճառ» լինելու ընդունակություն...(շատ քչերն են օժտված այս շնորհով...ես չունեմ« դրանից» :))
Ֆրոմը համարում էր,որ մարդու մտածողությունը,զգացմունքներն ու կյանքի փորձը անքակտելիորեն կապված են...մարդը չի կարող ազատ լինել իր մտածողության մեջ,եթե նա միևնույն ժամանակ ազատ չէ և հուզականորեն...նա չի կարող ազատ լինել հուզականորեն,եթե նա կախված է և ազատ չէ իր կենսափորձի մեջ , տնտեսական և սոցիալական հարաբերություններում...
Ցանկալի հասարակությունը պետք է լինի այնպիսին , որտեղ «ոչ մի մարդ միջոց չէ մեկ ուրիշի համար,այլ միշտ ինքնանպատակ է »:
Մարդկանցից «լավագույներն» ու « վատագույները» չեն կանգնում ընտրության առջև...նրանք արդեն ընտրել են...մի մասը Բարին,մյուսը ՝Չարը...ընտրությունը «տհաս» անձի համար է...«միջին » մարդու համար...նրա համար,ով դեռ տատանվում է...
Ջովաննի Բելլինի,Աստվածների խնջույքը(Վերածնունդ)
«Մարդու հոգին նման է Աստծո հոգուն»
Ըստ Ավրելիոս Օգոստինոսի,
եթե մարդու հոգին իր «կառուցվածքով» Աստծո հոգու ճիշտ կրկնօրինակն է ,ուրեմն այն իր մեջ պարունակում է մարդուն հասանելի ողջ աստվածային իմաստությունը...
Հետևաբար ,աշխարհը ճանաչելու համար մարդն առաջին հերթին ինքն իրեն պիտի ճանաչի ...
Է՜հ...անհնարին բան է պահանջում Երանելին...դեռ չի գտնվել մարդկային ողջ պատմության ընթացքում «ինքն իրեն ճանաչող » որևէ մեկը ...)))
Ու,ընդհանրապես,իմաստության փնտրտուքը «չարաչար զբաղմունք է» ,որ տվել է Աստված մարդկանց պարապ չմնալու համար...))))
Օսվալդ Շպենգլերի «Եվրոպայի մայրամուտը», կամ «Արևմտյան աշխարհի մայրամուտը» աշխատությունից ցավով հիշեցի այս խոսքերը.
«Եվրոպական քաղաքակրթությունը դատապարտված է կործանման»...
Ամեն ինչ հոսում է...ամեն ինչ փոխվում ...Հին հունարեն ՝Paula rhei ՝ բառացիորեն ՝ամեն ինչ շարժվում է ...փոփոխական է ամեն ինչ ...
Սկզբնաղբյուրը ՝հույն փիլիսոփա Հերակլիտին է պատկանում այս խոսքը,որը պատմության համար պահպանվել է Պլատոնի շնորհիվ:
Հերակլիտն ասել է.«Ամեն ինչ հոսում է ...ոչ մի բան կանգ չի առնում ...և Գոն նման է գետի հոսանքի.... և երկու անգամ նույն գետը մտնել չես կարող»:
Այս արտահայտությունը , գրեթե առանց փոփոխման , դարձավ թևավոր.«Դուք երկու անգամ նույն գետը մտնել չեք կարող...»:
Արտահայտությունը գործածվում է անհատների ու հասարակության կյանքում տեղի ունեցող անխուսափելի ու մշտական փոփոխությունների առիթով....
Այո,աշխարհը փոփոխվում է և իր զարգացման մեջ գեթ մի ակնթարթ անգամ կանգ չի առնում...և հաջորդ պահին այն արդեն ուրիշ աշխարհ է,քան առաջ էր...
Հ.Գ.Հերակլիտը հայտարելով ,որ «Ամեն ինչ հոսում է» բացատրեց ,որ նույն գետը երկու անգամ չես մտնի:Երբ գետը մտնողը նորից մտնի ,գետում արդեն ուրիշ ջուր կհոսի :
Կրատիլուսը ուրիշ եզրակացություն արեց :Նույն գետը նույնիսկ մի անգամ չես կարող մտնել...մինչ դու մտնում ես ,այն արդեն փոխվում է:))))
դարձյալ հ.գ. (իմանալ ավելին:)))) Հայտնի է,որ Հերակլիտին հաճախ կոչել են «մութ» ՝իր յուրահատուկ ոճի պատճառով...նույնիսկ Սոկրատեսն է ասել այդ մասին.
«Ինչ ես հասկացա,հրաշալի էր....ակնհայտ է, որ հրաշալի է նաև այն,ինչ չկարողացա հասկանալ ...»:
Կարդալով նրա հրաշալի նյութերը ՝կհիանք ....կհիանաք նրա ոճով,պատկերների գեղեցկությամբ,համեմատությունների նրբագեղությամբ...
մի խոսքով՝ «նրա ջուն ուրիշ ջրեն է»...սակայն հասկանալ,թե ինչ էր ուզում ասել հեղինակը՝անհնարին է....:))))
Ի դեպ,երիտասարդ տարիքում Հերակլիտը պնդում էր,որ այնքան էլ խելացի չէ և շատ բան չգիտի,բայց իրականում գիտեր ամեն ինչ...Ընկերներին ու «ոչ ընկերներին» հայտարարում էր,որ բոլոր գիտելիքներն ու գիտությունները սովորել է ինքնիրենից...:))))
Վաղ ատեց մարդկանց...հեռացավ...ապրեց ճգնավորի կյանքով...սնվում էր բույսերով ու մամուռներով...հիվանդացավ անբուժելի հիվանդությամբ՝ ջրգողությամբ...վերադարձավ քաղաք...դիմեց բժիշկներին...նրանք հայտարարեցին,որ ոչինչ չգիտեն այդ ցավի մասին...Հերակլիտը զբաղվեց ինքնաբուժությամբ...որպեսզի գոլորշիացնի իր մարմնից «վատ խոնավությունը»,ապրում էր գոմում ու պարբերաբար մարմնին քսում թարմ գոմաղբ...բոլոր ջանքերը զուր էին...նա մահացավ այդ հիվանդությունից...
Նկ.Հանս Մեմլինգ,Երկրային ունայնություն(ոճը՝ հյուսիսային ռենեսանս)
«Պոլիկրատի(եսի) մատանին...»
Շատերի համար հաջողությունը «հազվագյուտ թռչուն է ՝ սպիտակ ագռավ» ,իսկ ոմանք ֆորտունայի սիրեցյալներ են՝ ճակատագրի քաղցր ընծաներից կշտացած, «բախտից երեսառածներ»... հաջողությունը նրանց գլխին այնպես առատորեն է թափվում ,որ ակամայից սարսափում ես՝ ....մտածելով ,որ այդ մարդն ունի «Պոլիկրատի մատանին» :
Ունենալ «Պոլիկրատի մատանին» նշանակում է ունենալ մեծ հաջողություն ,որը հետագայում անպայման կփոխվի մեծ դժբախտության ...
Արդյո՞ք Պոլիկրատը կլիներ տիրակալ ,եթե չլիներ նրա ծայրագույն հաջողակ լինելը...նա աստվածներից ստացել էր հրաշալի պարգև ....ստանում էր այն ,ինչ ցանկանում էր...Հերոդոտը նրա մասին գրել է,որ առասպելական Մինոսից հետո ոչ մի արքա նման հզորություն չի ունեցել...
Մի անգամ Պոլիկրատի դաշնակիցը՝ Եգիպտոսի թագավոր Ամասիսը, նամակ է գրում նրան .« Ինձ ուրախացնում են քո հաջողությունները,բայց ,սիրելի ընկերս,չափից դուրս շատ չե՞ն դրանք...Դու երբևիցե լսե՞լ ես աստվածների նախանձի մասին...»: Հետո Ամասիսը նրան խորհուրդ է տալիս զոհաբերություն անել աստվածներին...Պոլիկրատը լսեց նրա խորհուրդն ու իր սիրելի , հազվագյուտ, շատ թանկարժեք քարով մատանին,որի արժեքը հավասարազոր էր ամբողջ թագավորության արժեքին, նետեց ծովը...
Մի քանի օր անց մի հասարակ ձկնորս մի հրաշալի ձուկ բռնեց ,որն արժանի էր թագավորական սեղանին մատուցվելու...խոհարարները մաքրելով ձուկը՝ նրա փորի մեջ հայտնաբերիցին .... այո՛, այո՛..))» Պոլիկրատի մատանին...))» Թագավորը իրեն անսահման դժբախտ զգաց .« աստվածները չընդունեցին իմ զոհաբերությունը »,-գրեց նա իր սիրելի ընկերոջը՝ Ամասիսին...
Ամասիսը հասկացավ ,որ Պոլիկրատը դատապարտված է... «Ես այլևս չեմ կարող լինել քո ընկերը... Եթե դու ինձ համար դառնաս օտար մարդ, քո դժբախտությունը ինձ շատ ցավ չի պատճառի»:
Այսպիսով ,ի դեմս Ամասիսի՝ հաջողությունը առաջին անգամ երես թեքեց Պոլիկրատից ....
Փայլուն թագավորության վերջում (6-րդ դար մ.թ.ա.) Պոլիկրատը խաբեությամբ բռնվեց պարսիկների կողմից և շատ դաժան մահապատժի ենթարկվեց...Նրան ցցի հանեցին ... թագավորը մեռավ անասելի տանջանքներով...
Այնպես որ...«Պոլիկրատի մատանին » մեզ հիշեցնում է ոչ միայն հաջողության ,այլև այն մասին,թե որքան փոփոխական է մարդկային բախտը...
Ու երբ մեկի գլխին հաջողությունը թափվում է, ինչպես առատության եղջյուրից , այդ դեպքում ասում են .«Այդ մարդն ունի Պոլիկրատի մատանին»:
Չունենանք «այս մատանին ..» Եվ թող երբեք հաջողությունը «մոլեռանդորեն» չհետապնդի...չշոյի ու չհիմարացնի մեզ ...)))))
Ք.Վ.Բուգրո(Բուգերո) ,Հոգին տանում են երկինք
Տե՛ր ,տուր ինձ հանգստություն ընդունելու այն ,ինչ ես չեմ կարող փոխել,տո՛ւր ինձ քաջություն փոխելու այն ,ինչ կարող եմ ես փոխել, և տո՛ւր ինձ իմաստություն տարբերելու մեկը մյուսից:
Գերմանացի ասվածաբան Կ. Ֆ. Էտինգերի աղոթքը (1702-1782)
Հերոսներն ու Ամբոխը
Գրաքննադատ Ն. Կ. Միխայլովսկուն է պատկանում այս արտահայտությունը...նա պնդում էր ,որ պատմությունը «կերտում են» միայն առանձնահատուկ , ականավոր անհատականությունները ՝ «հերոսները» ,իսկ մնացածը՝ ամբոխը սոսկ հետևում է նրանց ՝ իրագործելով «հերոսների» գաղափարները,կատարելով միայն նրանց կամքը...
օգտագործվում է հեգնաքով քաղաքական գործիչների ,քաղաքական վերնախավի հասցեին,ովքեր քաղաքացիների, ընտրողների մեջ տեսնում են լոկ իրենց անձնական նպատակներին հասնելու «հարմար» միջոց ...(փոխադրամիջոց)))
Բռնությունը տատմերն է պատմության ....
Բռնությունը տատմերն է ամեն հին հասարակության ՝հղի նորով...
Կ. Մարքս «Կապիտալ»
Մի՞թե կարելի է կոշիկի ներբանում(ոտնաթաթի տակ) իր հետ տանել հայրենիքը .... Est ce qu on emporte lapatrie sous la semelle tie ses souliers?
Ֆրանսիական Մեծ հեղափոխության ականավոր գործիչ Ժորժ Ժակ Դանտոնն այս խոսքերն ասաց ի պատասխան ընկերների այն խորհրդի ,որ քաղաքական հետապնդումներից խոսափելու համար հարկավոր է արտագաղթել...հեռանալ հայրենիքից ..
Հ.Գ.....Իրավացի էր Գումիլյովը՝ ասելով .«Только змеи сбрасывают кожи, чтоб душа старела и росла. Мы, увы, со змеями не схожи, мы меняем души, не тела»
Մի՞թե ես պառկած եմ վարդերի վրա ...
Մեքսիկայի վերջին տիրակալի՝ Գվատեմոզինի խոսքերն են ... Իսպանացի նվաճողները(1521թ) Մեքսիկայի տիրակալին և առաջնորդ՝Տակուբին, գերի վերցրին ...ու երբ դաժանորեն խոշտանգում էին նրանց ,վերջինս չդիմացավ ու սկսեց բարձրաձայն տրտնջալ...որին էլ Գվատեզոման հանդիմանեց ՝ասելով վերոհիշյալ խոսքերը...
Նշանակությունը՝ ես ավելի լավ վիճակում չեմ, քան դու,բայց չեմ տրտնջում , չեմ բողոքում ... բարձր եմ պահում արժանապատվությունս...
Ջորջոնե,Երեք փիլիսոփա
Մորուքը տեսնում եմ ,իսկ փիլիսոփային չեմ տեսնում...)))
Հռոմեացի գրող Aulus Gellius-ը պատմում է,որ մի անգամ մի հարուստ ,կրթված ազնվականի ՝Հերովդես ատտիկացուն, այցելում է հնամաշ վերարկուի մեջ փաթափված ,երկար մորուքով մի ծերունի և խնդրում սնվելու համար իրեն նպաստ հատկացնել...Այն հարցին ,թե ով է նա և ինչու է խնդրում գումար ,ծերունին վրդովված պատասխանում է,թե ինչի համար են նման հարցերը,երբ իր արտաքին տեսքը պարզ խոսում է այն մասին ,որ նա մի փիլիսոփա է, որին էլ Հերովդես Ատտիկացին (կամ Ատտիկ Տիբերիուս Կլավդիուս)պատասխանում է.«Մորուքը տեսնում եմ ,իսկ փիլիսոփային դեռ չեմ տեսնում »:Այդուհանդերձ ,նա հրամայում է խնդրատուին նպաստ նշանականել՝ պարզաբանելով ,որ նա անում է ոչ թե «որպես անձ նրա համար ,այլ հանուն մեզ ,որպես մարդ»:
Նշանակությունը՝ կրթվածության արտաքին նշանները (պատվավոր կոչում,արտոնություններ,գիտական աստիճան ...) չեն երաշխավորում ,որ դրանց տերը իսկապես գիտուն է... կրթված է ,խելացի...
Ցանկացողին ՝ճակատագիրը կառաջնորդի,չցանկացողին՝ քարշ կտա...արտահայտությունը պատկանում է հռոմեացի փիլիսոփա Սենեկա Կրտսերին...
Նշանակությունը՝հարկավոր է լինել տերը սեփական ճակատագրի...դնել նպատակներ և հասնել դրանց...հասկանալ իր դերն ու նշանակությունը կյանքում և հետևել դրան գիտակցաբար...հենց այդ ժամանակ էլ մարդը կդառնա սեփական ճակատագրի ու կյանքի տերը...
Հ.Գ.
Շատ լավ է ասել Սենեկա Կրտսերը...))) միայն մոռացել է ասել ,որ «ճակատագիրը ... բախտը կույր է....(դիցաբանության մեջ,ինչպես որ հաջողությունն ու պատահականությունը,այդպես էլ ճակատագիրը,բախտը , կանխորոշումը կույր են հանդես եկել ...)))
«...իսկ ,երբ «կույրն է» առաջնորդում ,ապա՞ ...պատկերացրեք միայն ...)))
Արևմուտքը արևմուտք է ,Արևելքը ՝արևելք ... և նրանք երբեք չեն հանդիպի...
Արտահայտությունը անգլիացի գրող Ռետյարդ Քիփլինգի . «Բալլադ արևմուտքի և արևելքի մասին» գրքից է...
Նշանակությունը՝ արևմտյան և արևելյան քաղաքակրթությունների և նրանց միջև եղած տարբերությունների մասին է...
Այդուհանդերձ,չնայած այս երկու քաղաքակրթությունների միջև եղած տարբերություններին՝ նրանց ներկայացուցիչները կարող են համատեղել արժեքներն ու ուժեղ զգացմունքները՝Սերը ,Պատիվը,Քաջությունը ...
Չգրված օրենք....
Հույն օրենսդիր և բանաստեղծ Սոլոնին է պատկանում այս արտահայտությունը....
նշանակությունը՝ ավանդույթներով սրբացված կանոն ,որը պահպանվում է խստորեն...անվերապահորն...թեև այն գրված չէ թղթի վրա և պաշտոնական օրենքի կարգավիճակ չունի...
հասարակության մեջ հիմնադրված օրենքներ ,ավանդույթներ,չափանիշներ և վարքի սկզբունքներ ,որոնք կատարվում են ոչ պակաս խիստ ,քան իսկական օրենքները...
Այստեղ է Ռոդոսը,այստեղ ցատկիր...)))
Հույն առակագիր Եզոպոսի «Պարծենկոտը» առակից է... Առակը մի մարդու մասին է ,որը, վկայակոչելով ականատեսների ,պատմում է ,որ նա մի անգամ հսկայական թռիչք է կատարել Ռոդոս կղզում ...որին էլ ունկնդիրներից մեկը պատասխանում է .«Ինձ վկաներ հարկավոր չեն: Բարեկամ , եթե այդ ամենը ճիշտ է,ապա ,այստեղ է Ռոդոսը -այստեղ էլ ցատկիր(թռիր)» )))
Նշանակությունը՝ օգտագործում են այս արտահայտությունը,երբ ուզում են մերկացնել... բռնել մեկի սուտը...
Մի՛ պատմիր փառահեղ գործերիդ մասին ,որն արել ես երբևիցէ...ինչ-որ տեղ ,այլ ցույց տուր հնարավորություններդ այստեղ և հիմա...
Մի պարծենա նվաճումներովդ...ապացուցիր,որ կարող ես ...
Ուրիշի ձեռքերով կրակից շագանակներ հանել...
Այս արտահայտությունը ֆրանսիացի առակագիր Լաֆոնտենի «Կապիկն ու կատուն » առակից է...որի բովանդակությունը հետևյալն է.մի մարդ օջախի մեջ շագանակներ էր խորովում ... կապիկը շատ էր ցանկանում համտես անել դրանք ՝չայրելով ձեռքերը...նպատակին հասնելու համար նա որոշեց օգտագործել կատվին(կատվի թաթերը)..)))
'tirer les marrons du feu avec la patte du chat'....
Նշանակությունը.երբ որևէ մեկը ,որը գիտակցաբար չի ուզում կատարել ծանր կամ վտանգավոր աշխատանք,փորձում է խորամանկությամբ կամ համոզելով ստիպել մեկ ուրիշին կատարել այդ աշխատանքն իր փոխարեն..
Ստեղծված իրավիճակում անձնական շահ ստանալ անազնիվ ճանապարհով...
Կրակից շագանակներ հանել...դիմելով մեծ ռիսկի ,ինչ որ մեկի փոխարեն կատարել վտանգավոր աշխատանք ...
Թագավորը մերկ է
՝
Հանս Քրիստիան Անդրսենի «Թագավորի նոր հագուստը» հեքիաթից է այս արտահայտությունը...
Երկու խաբեբա դերձակներ թագավորի համար մի այնպիսի հագուստ են կարում,որը կարող են տեսնել միայն խելացի մարդիկ... ))) Երկարատև ու տանջալից աշխատանքից հետո ,իբր,շատ հոգնած ,այդ երկու խորամանկները հիմար թագավորին հագուստի փոխարեն հանձնեցին «դատարկություն»...Սակայն թագավորն ու պալատականները ձևացրին ,թե տեսնում են այդ հիասքանչ հագուստը,այլապես նրանք կծաղրվեին...
Հագցրին թագավորին «հագուստը»...և նա մերկ դուրս ելավ զբոսանքի...))) բոլոր ստորաքարշներն ու պնակալեզները հիանում էին թագավորին անբասիր ու գեղեցիկ հագուստով...Միայն մի փոքրիկ տղա ,չհասկանալով ,թե ինչ է կատարվում , տեսնելով իր թագավորին ,ծիծաղելով բացականչում է . « Իսկ թագվորը մերկ է» ))»
Արտահայտության նշանակությունը . օգտագործվում է ,երբ մարդիկ վախից, նախանձից կամ ագահությունից , որպես ճշմարտություն են մատուցում այն ,ինչ իրականությանը չի համապատասխանում ...գոյություն չունի ...
Շահից ելնելով ՝հիմարին դնել խելացու տեղ ...)))
Հավերժական քաղաք....
Առաջին անգամ ,իր երկրորդ էլեգիայում , այսպես է կոչել Հռոմը հռոմեացի բանաստեղծ Ալբիուս Տիբուլլուսը:Նրանում Ապոլլոնը կանխատեսում է Հռոմի արտառոց հզորությունը...
Անգամ այսօր այս արտահայտությունը կա աշխարհի բոլոր լեզուններում ,սակայն Հռոմը ընկալվում է ոչ թե որպես կայսրության մայրաքաղաք ,այլ, հիմնականում ,որպես մադկության քաղաքակրթության օրրան ,նրա օրգանական, անբաժանելի մասը...
Ալբիուս Տիբուլլուսը այս արտահայտությունը պատահական չի արել ...հզոր «հավերժական քաղաքի» կերպարը ծնվել է կոնկրետ հանգամանքներում...Բանաստեղծն ապրում էր Օկտավիանոս Օգոստոս կայսեր օրոք,որը վերականգնեց և վերակառուցեց քաղաքի բոլոր կառույցներն ու շինությունները...Եվ այս ամենը առիթ էր նրան հպարտությամբ ասելու.« Ես գտա Հռոմը աղյուսե , թողնում եմ նրան մարմարյա»: Այս խոսքերը դարձան հայտնի պատմական արտահայտություն...
Իսկ հռոմեացի պատմիչ Ամմիանուս Մարցելլինուսը գրել է.«Հռոմը կապրի ,քանի դեռ մարդկությունը գոյություն ունի»:
Չնայած այն բանին ,որ հնում բոլոր գրողները խոսելով Հռոմի հավերժության մասին ,ի նկատի ունեին նրա քաղաքական հզորությունը,մեր ժամանակներում արտահայտության բովանդակությունը փոփոխության է ենթարկվել...«հավերժական քաղաք » ասելով ընդունում ենք Հռոմը որպես հսկայական մշակույթային համալիր,որն իր մեջ ընգրկում է անտիկ և Վերածննդի ժամանակաշրջաններն ու քրիստոնեությունը ...
Ծիծաղում է նա ,ով վերջինն է ծիծաղում ...
( լավ է ծիծաղում (ուրախանում)նա ,ով վերջինն է ծիծաղում -
Rira bien, qui lira le dernier...)
արտահայտությունը ֆրանսիացի գրող Ժան Պիեռ Ֆլորիանի(1755-1794) «Երկու գյուղացիներն ու ամպը » առակից է....
Նշանակությունը՝երբեմն մեր ծրագրերն ու գործերը ոմանց կարող են թվալ շատ տարօրինակ ,ծիծաղելի ,հեռու իրականությունից ու անկարևոր ...որոշ ժամանակ անց ,մեր աշխատանքը բերում է զգալի ,շոշափելի ,իրական արդյունք ,«պտուղներ»...ահա ,հենց այդ ժամանակ էլ մենք «մի կուշտ » կծիծաղենք ամբարտավան ու մեծամիտ թերհավատների վրա))))
Մի նմանատիպ արտահայտությունն էլ .«Ճտերն աշնանն են հաշվում»
Շատ իմանաս ,շուտ կծերանաս...))) Վ. Ի. Դալի(
Влади́мир Ива́нович Даль) « Ռուս ժողովրդի առածներն ու ասացվածքները» գրքից է
նշանակությունը՝գիտելիքները ծերացնում են մարդուն ,դարձնում նրան դժբախտ (մոտավորապես այսպես«Շատ գիտության մեջ շատ տրմությունը կա ....»)
գիտելիքների ,ճանաչողության գործընթացը ոչ միայն բարու ,այլև չարի ճանաչողությունն է...(օրինակնե՞ր...ինքներդ բերեք)))
Հույսը վերջինն է մեռնում...կամ ,ինչպես ասել է Դիոգենես Սինոպացին(Շուն Դիոգենեսը) ,«Հույսը մարդու մեջ մեռնող վերջին բանն է »
Հույս-ապավեն...ապավինություն...հնարավորություն...երազանք...ենթադրություն...կանխազգացում....պատրանք ...
ինչ է հույսը.
վստահության մեջ «թաթախված» ցանկություն...սպասում...)))
որոշակի իրադարձության ,ինչ-որ լավ բանի սպասման հետ կապված հուզական ապրումներ ...Հոգեվիճակ է ,ներկան հաղթահարելու և ապագան բարենպաստ ու լուսավոր տեսնելու ձգտում...
...նույնիսկ եթե մեռնում է հավատը... սերը , միևնույնն է, հոգուդ մեջ շարունակում ես հույսեր փայփայել , հավատալ ու սպասել ինչ-որ սփոփիչ ,ուրախալի,հուսադրող և լավ բանի ....Բայց անցնում է ժամանակն ու չի իրականանում և դրանցից ոչ մեկը ,կամաց-կամաց հույսը հանգչում է ու մեռնում մեր մեջ վերջինը...կամ ՝ նախավերջինը... քանզի միշտ էլ հույսը մեռնում է մարդու մեռնելուց մեկ ակնթարթ առաջ...
Քանի դեռ շնչում եմ- ես հույս ունեմ ...)))
Էդմունդ Բլեր Լեյթոն,Ժողովրդի ձայնը
Ձայն Բազմաց՝ Ձայն Աստծո ...ժողովրդի ձայնը ՝աստծո ձայնն է...
արտահայտությունը անգլիացի աստվածաբան Ապկուինի նամակից է ՝ուղղված Կարլ Մեծին ...
Հավանական սկզբաղբյուրը՝հույն բանաստեղծ Հեսիոդի «Աշխատանքներ և օրեր» շարադրությունից....«Խոսքը-ինքն Աստված է»
նշանակությունը ՝օգտագործվում է բառացիորեն և հեգնանքով,որպես մեկնաբանություն ժողովրդի արդար և անփոփոխ ճշմարտացի լինելու թեզին ...
Ժողովրդի ձայնը ,իհարկե,ունի կշիռ ...որևէ խոսք ,որն ասում է ժողովուրդը , բոլորովին չի կորչելու ,քանզի ժողովրդի շուրթերից Աստծո խոսքն է հնչում ...
Ֆրանչեսկո Հայես(Hayez) ,Աղոթք Իտալիայի պատմության համար
Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել
Եվրոպական հին ասացվածք,որը հայտնի դարձավ այն բանից հետո,երբ «երկաթե կանցլերը»՝Բիսմարկը օգտագործեց այս արտահայտությունը իր ելույթում...
Կան նաև այլ տարբերակներ .
«Հռոմի Պապից ավելի սուրբ լինել»...«Ավելի շատ պապիստ լինել,քան Հռոմի պապը»...
Ֆրանսիական Etreplus royaliste que le roi (կամ ...que le roi-méme). «հարկավոր չէ լինել ավելի ռոյալիստ ,քան թագավորն ինքն է» արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրող Ֆրանսուա Ռենե Շատոբրիանը...«ռոյալիստ»-(ֆր. le roi -թագավոր բառից) բառը նշանակում է« միապետության կողմնակից»:
Նշանակությունը ՝չափազանց նախանձախնդիր լինել,փութաջանություն ցուցաբերել,սրտաբուխ մղումով , եռանդով գործել՝ նմանավելով,նմանակելով,ընդօրինակելով գաղափարական առաջնորդին ,ղեկավարին՛ուսուցչին...
Մարդը ենթադրում է ,իսկ Աստված տնօրինում
արտահայտության սկզբնաղբյուրն է Առակաց գրքի 19:21.«Շատ դիտավորություններ կան մարդու սրտումը ,բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ (մարդու սրտում շատ ծրագրեր կան ,բայց դրանք կկատարվեն միայն Աստծո որոշմամբ ):
Հ. Գ. Իսկ նմանատիպ , «աստվածներն այլ կերպ դատեցին», արտահայտության պատմությունն է .
« Էնեիդա» պոեմում Վերգիլիոսը պատմում է Տրոյայի կործանման մասին...տրոյացիները,դիմելով ռազմական խորամանկության,փոխեցին շորերը, հագան հույների հագուստ ,ենթադրելով շփոթության մատնել նրանց
,սակայն «աստվածներն այլ կերպ դատեցին» ...հագուստը փոխելու պատճառով նրանք կրկնակի հարվածի տակ ընկան ,թե յուրայինների կողմից ,որոնք չգիտեին այս խորամանկության մասին ,թե թշնամու ,որոնք հասկացել էին նրանց խորամանկությունը...
Նկ.Էդմունդ Բլեր Լեյթոն
Ամուսնությունները կատարվում են երկնքում...(շատ գեղեցիկ արտահայտություն...))))
արտահայտությունը անգլիացի գրող Ջոն Լիլիի (1554-1606թթ) «Euphues and his England» վեպից է...
Նշանակությունը՝
ամուսնությունը կանխորոշված է ճակատագրով...ամուսնությունը սուրբ միություն է....ընտանքի ձևավորումը կատարվում է աստվածային ծրագրով,Աստծո խորհրդով...և նա տալիս է իր օրհնություններն ու շնորհները տղամարդուն և կնոջը... սրբությամբ է կնիքում այն,որպեսզի նրանք իրականացնեն Աստծո հատուկ մտադրությունները կյանքում...
Յուրաքանչյուր մարդու հատուկ է սխալվելը,բայց միայն հիմարն է կրկնում իր սխալը...կամ «Սխալվել կարող է ամեն ոք,իսկ իր սխալի վրա համառել՝ միայն անխելքը»
Ցիցերոնի խոսքերից է այս արտահայտությունը...
կիրառվում է բառացիորեն...
Բարտոլոմեուս Շպրանգեր,Արդարադատության ալեգորիա(ոճը՝ մաներիզմ)
Վարչական բերկրանք ....(զմայլանք,ցնծություն,ոգևորություն,խանդավառություն...ընտրեք ...))) միայն չասեք ,թե գիտեիք այս արտահայտությունը..)))
Դոստոևսկու «Դևերը » վեպից է .
«-Վարչական բերկրա՞նք:Չգիտեմ ,թե ինչ է։
― Ասել է թե... Vous savez, chez nous... En un mot[16], ամենավերջին ոչնչությանը դրեք երկաթուղու ինչ-որ ողորմելի տոմսերի վաճառքի վրա, և այդ ոչնչությունը տեղնուտեղն իրեն իրավունք կվերապահի մեզ նայել Յուպիտերի պես, երբ մոտենաք տոմս վերցնելու, pour vous montrer son pouvoir... «Հապա, մի ցույց տամ իմ իշխանությունը քեզ վրա...»։ Եվ դա նրանց վարչական զմայլանքի է հասցնում...
նշանակությունը՝պաշտոնատար անձանց վարքագիծ,որոնք օգտագործում են իրենց իշխանությունը ինքնահաստատման համար....))
Ճակատին է գրված. այս արտահայտությունը ասելով հասկանում ենք .«նրա դեմքի արտահայտությունից ամեն ինչ պարզ է..»
իսկ իրականում այս արտահայտությունը այնքան էլ «անմեղ չէ» ...
այն առաջացել է մի շատ դաժան սովորույթից.
1746թ Ելիզավետա Պետրովնան հրամայեց խարանել հանցագործների ճակատները ,որպեսզի նրանք «տարբերվեն մնացած լավ ու ոչ կասկածելի մարդկանցից»
Իսկապես շատ դաժան է «խարանել մարդուն անցյալի համար »... զրկելով նրան ապագայից...դատապարտել ողջ կյանքի ընթացքում...
Ոիլյամ Բլեյկ(ք),Կրքերի փոթորիկ
Սիրային եռանկյունի -ռոմանտիկ հարաբերություններ,հուզական կախվածություն երեք անձանց միջև .... (որոնցից մեկին ,հարկավ ,«բութ» անկյունն է բաժին հասել ...))))մի խոսքով -Мыльная опера ...)))
Արտահայտության հեղինակն է նորվեգացի բանաստեղծ և դրամատուրգ Հենրիկ Իբսենը...«Հեդդա Գաբլեր» պիեսում հանդիպում է այս արտահայտությունը...իսկզբանե արտահայտությունը նշանակում էր- բավականին հանգիստ ,երեք կողմերի համար ընդունելի սիրային հարաբերություններ....
Հետագայում արտահայտության նշանակությունը փոխվեց. ժամանակակից նշանակությունն է ՝ «երրորդն ավելորդ է» ...մրցակցություն փոխհարաբերություններում...
Պիտեր Կլաս,Նախաճաշ
Ախորժակը ուտելիս է բացվում...)))
արտահայտությունը սխալմամբ վերագրում են Ռաբլեին...
Խոսքի հեղինակն է Ժերոմ դը Անժեն՝ ֆրանսիացի եպիսկոպոս(16-րդ դարի առաջին կես ), ով ճանաչում ստացավ իր ժամանակի հուգենոտների դեմ համարձակ վիճաբանական հայտարարություններով,
սակայն ժողովրդականություն ձեռք բերեց ֆրանսիացի հումանիստ-գրող Ֆրանսու Ռաբլեի շնորհիվ, ով իր «Գարգանտյուան և Պանտագրյուելը» վեպում այս արտահայտությունը «դրեց հերոսներից մեկի՝Անժե Մանսկեցու բերանը»-)))
կատակ-այլաբանություն...
Նշանակությունը.
պահանջներն աճում են աստիճանաբար ՝ դրանք բավարարելու չափով ...
ինչ-որ մի նոր բանի «համն առնելով »(որը մինչ այդ չէր էլ ցանկանում փորձել) ՝ հրապուրվել , տարվել ...
ավելին ունենալու ձգտում ...
ինչ-որ նախնական հաջողությունից հետո ձգտել ավելիին ...
Նաև գործածվում է բառացիորեն...
Ժան-Բատիստ Գրիոզ,Հայրական անեծք
Հեղափոխությունը նախապատրաստում են մտածողները, իսկ իրագործում՝ավազակները
արտահայտությունը մեքսիկացի գրող Մարիանո Ասուէլի «Ճանճերը» վեպից է ,որի մեջ նկարագրված է 1910-1917թթ Մեքսիկական հեղափոխության իրադարձությունների մասին...այս արտահայտությունը գոյություն ուներ ավելի վաղ ...
18-րդ դարի գրող, հրապարակախոս Անտուան դը Ռիվարոլը գրել էր.«Եթե նույնիսկ դավադրությունը երբեմն կազմվում է խելացի մարդկանց կողմից ,իրագործվում է միշտ այրունախում գազանների կողմից»
Աստված իմ ,փրկիր ինձ իմ ընկերներից,իսկ թշնամիներից ինքս գլուխ կհանեմ...)))
Այս խոսքերը վերագրվում է Վոլտերին՝ չնայած նրան, որ նրա աշխատությունների մեջ չի հանդիպում այս արտահայտությունը...
Արտահայտության նշանակությունը.
Ընկերների հետ երբեմն ավելի դժվար է ,քան ակնհայտ թշնամիների հետ ,քանզի առաջինները, լավագույն մտադրություններով, ստիպելով ,պարտադրելով սեփական կարծիքը,օգնությունը, կարող են ավելի շատ վնասել,քան օգնել...
Առյուծը ճիրաններից է ճանաչվում...Ex ungue leonem pingere ... լատիներեն նշանակում է «առյուծին սկսել նկարել ճիրաններից...»
Ըստ Պլուտարքոսի այս արտահայտությունը պատկանում է Ալքեուսին...
ճանաչել «ճիրաններից», այսինքն՝ ինչ-որ մի հատուկ հատկանիշով կարելի է մարդուն ճանաչել ամբողջությամբ,ճանաչել ինչ-որ մեկի «ձեռագիրը»,ոճը,տաղանդը, խելքը...
Հունաստանում այս արտահայտությունը օգտագործում են մի քիչ վերափոխած...«Ավանակը ճանաչվում է ականջներից, Հերկուլեսը՝ ոտքերից»
Այս արտահայտության «տեղին գործածության մասին » մի հետաքրիր պատմություն կա)))
Մի անգամ Պուշկինը շատ թունոտ անստորագիր բանստեղծություն է տպագրում ... Անմիջապես մի քննադատ,նույնպես անստորագիր,իր «թանկարժեք » կարծիքն է հայտնում այդ բանաստեղծության վերաբերյալ...Երկուսն էլ ցանկանում էին թաքցնել իրենց անունները,սակայն երկուսին էլ դա չի հաջողվում...քանզի «առյուծը ճանաչվում է ճիրաններից ,իսկ քննադատը՝ ավանակը` ականջներից»)))
Պուշկինը գրում է.«...Ни мне, ни площадному шуту
Не удалось прикрыть своих проказ:
Он по когтям узнал меня в минуту,
Я по ушам узнал его как раз»
այ, հենց հիմա պահն է գործածելու մեկ ուրիշ արտահայտություն.«Ай да Пушкин! Ай да сукин сын!» ))))
Բրավո ,Պուշկին...)))
Ակնարկը շատ հստակ է...Պոետը «առյուծի ճիրաններ » ունի,իսկ քննադատը «ավանակի ականջներով ամսագրային ծաղրածու է»...))
Երկուշաբթին ծանր օր է ....այս արտահայտությունը հաճախ ենք կրկնում ,լսում ,չէ? )))
Պատճառը...?
Սնոտիապաշտ հեթանոսները համարում էին երկուշաբթին Լուսնի օր ,որը հովանավորուհին էր ամեն կախարդանքի ու հրաշագործությունների,և անձը ,որը սկսում է իր գործը երկուշաբթի ,համարձակվում էր բախվել կախարդների անբարեհաճությանը , հակազդեցությանը...հետևաբար սկսած գործը անհաջողության կարող էր հանդիպել...ձախողվել..
Սնահավատները «կառչում են » նաև Աստվածաշնչից...համաձայն որի Աստված արաչագործության(Ծննդոց 1-31) վեց օրերից միայն հինգի համար է ասում . «որ բարի է» և միայն երկրորդ օրվա մասին չի (որը համընկնում է երկուշաբթիի հետ) ասում այդ խոսքերը...«Եվ Աստված ասեց. Ջրերի մեջտեղը հաստատություն լինի,որ ջրերը ջրերից բաժանէ:ԵվԱստված շինեց հաստատությունը,և բաժանեց հաստատության տակ ջրերը հաստատության վերայ եղող ջրերից :Եվ այնպես եղավ :Եվ Աստված հաստատությունը կոչեց Երկինք :Եվ իրիկուն և առավոտ եղավ ՝երկրորդ օրը:»Ծննդոց 1:2
Կարապի երգը...
Այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է նկարչի, գրողի ամենակարևոր աշխատանքի ստեղծման , տաղանդի վերջին արտահայտման վերաբերյալ ....
Ըստ հին հավատալիքների՝ Կարապը իր կյանքում մի անգամ է երգում ՝մեռնելուց առաջ, և այդ երգը հիասքանչ է...ձայնը նման է արծաթե զանգակի հնչյունի ...կարապի վերջին շունչը լի է մելոդիկ ելևէջներով ...
Այս արտահայտությունը շատ է հանդիպում հույն և հռոմեացի գրողների մոտ...
Սերը կույր է...
սերը կույր չէ...սերն ամենատես է..միայն թե «ուրիշ աչքերով » է նա տեսնում... թերությունները չնկատող սիրո գեղեցիկ աչքերով ....:»))այդպես չէ ???
Սերը կույր է...
Համաշխարհային գրականության մեջ առաջին անգամ այս արտահայտությունը հանդիպում է հույն փիլիսոփա Պլատոնի «Օրենքներ» շարադրության մեջ....«Սերը կուրացնում է,քանզի նա ,ով սիրում է, դառնում է կույր իր սիրո առարկայի հանդեպ»:
Արտահայտության նշանակությունը.
Օգտագործվում է որպես հեգնական մեկնաբանություն ինչ-որ մեկի՝ առաջին հայացքից տարօրինակ թվացող, անհասկանալի սիրահարվածության, անհամապատասխան կողակցի ընտրության...
երբեմն արտահայտությունը գործածվում է որպես հիշեցում սիրելի մարդու լուրջ ,հավասարակշռված,օբյեկտիվ տեսակետի կարևորության...
Սերը կույր է ...բայց փոխարենը ընտանեկան կյանքն է հանճարեղ ակնաբույժ,- լավ է ասել Բալզակը ))))))
Ըստ ավանդույթի սրանք երբեմնի հարուստ ու երջանիկ Լիդիայի թագավոր Կրեսոսի խոսքերն են... սրանք նա արտասանել է զղջման պահին,որ ժամանակին չհավատաց հույն իմաստուն Սոլոնին...
Մի անգամ Սոլոնն ասել է թագավորին,որ« համարել մարդուն երջանիկ կենդանության օրոք , երբ նա դեռ ենթակա է վտանգների, սխալ է և զուրկ որևէ իմաստից»: Գտնվելով այդ ժամանակ իր հզորութան գագաթնակետին՝Լիդիայի թագավորը միայն ծիծաղել է իմաստունի խոսքերի վրա...Սակայն համոզվեց նրա խոսքերի ճշմարտացիությանը,երբ տարվում էր մահապատժի (այրել են խարույկի վրա, մահապատժի էր դատապարտվել Պարսկաստանի առաջին թագավոր Կյուրոսի կողմից (558-530մ.թ.ա.))..միայն այդ ժամանակ Կրեսոսը, հասկանալով ,թե որքան իրավացի էր Սոլոնը, բացականչել է .«Օ,Սոլոն..Սոլոն..Սոլոն...»
Արտահայտության նշանակությունը՝ սեփական անհեռատեսության և իմաստուն խրատի,խորհրդի հանդեպ արհամարհանք ցուցաբերելու համար զղջում,ափսոսանք...
Փառքի զենիթում...
արաբերենում կա «զեմթ» բառը ,որը նշանակում է «ճանապարհ»...այդ բառից էլ առաջացել է մեր զենիթը...իսկ զենիթը կետ է,որը գտնվում է երկնակամարում՝ ուղղակիորեն մեր գլխավերևում...«վերին երկնքում»
այդ պատճառով ինքնաթիռներին խփող սարքավորումները կոչվում են զենիթային...զենիթային հրետանի...
Մարդ,որը հասել է մեծ նվաճումների և համբավը հասել է իր բարձրակետին,ասում են.«Նա գտնվում է փառքի զենիթում(գագաթնակետին) »
«Մոսկվան արցունքների չի հավատում»
այս արտահայտությունը հայտնի էր դեռ խորհրդային համանուն ֆիլմից դարեր առաջ...արտահայտությունը ծագել է թաթարական լծից ազատագրվելուց հետո,երբ Նովգորոդը կորցրեց ազատությունը ,իսկ Մոսկվան ամրապնդեց իր իշխանությունը...
Մե՜ծ հարկեր էր հավաքում Մոսկվան...հենց այդ ժամանակ էլ Նովգորոդում ծագեց երկու արտահայտություն.« Մոսկվան խփում է ոտքի թաթով» ,«Մոսկվան արցունքների չի հավատում»....
Մեկ ուրիշ վարկածով այստեղից է առաջացել «Մոսկվան արցունքների չի հավատում» արտահայտությունը...
Ծանր հարկերի պատճառով մյուս քաղաքներից հատուկ խնդրատուներ էին ուղարկվում Մոսկվա ՝ անարդարության դեմ բողոքելու համար ...
թագավորը մնացածներին վախեցնելու համար դաժանորեն պատժում էր բողոքողներին ...
Նշանակությունը՝ չհավատալ որևէ մեկի լացին ու տրտունջ-բողոքներին.... «Մոսկվայում(նաև կյանքում) կենսունակ են միայն ուժեղները ...»
Բողոքներ,տրտունջներ ,որոնք չեն առաջացնի խղճահարություն և կարեկցանք...չեն օգնի ...Արցունքներով խնդրին լուծում չես տա ....և Մոսկվան,որն անչափ «կոշտ» քաղաք է (ինչու չէ, նաև կյանքը),մեղմ ասած,պարզապես «թքած ունի» մեր «արցունքների» վրա)))...նա հավատում է միայն մեր բնավորության,հոգու ամրությանն ու անվեհերությանը...
Օ՜,սուրբ պարզություն...
Այս խոսքերը պատկանում են չեխ ժողովրդի մեծ ազատամարտիկ Յան Գուսին,որին կաթոլիկ եկեղեցին որպես հերետիկոսի ու եկեղեցու մեծագույն թշնամու ենթարկել է մահապատժի...ու երբ նրան այրում էին խարույկի վրա ,մի խեղճ զառամյալ հավատացյալ պառավ , միանգամայն վստահ ,որ բարի գործ է անում ,մի խուրձ ցախ է բերում ու նետում խարույկի մեջ...
O sancta simplicitas....Օ՜,սուրբ պարզություն...դառը ժպիտով բացականչել է Գուսը...նա պայքարում էր նրա նմանների երջանիկ ապագայի համար,իսկ պառավն էլ «լավագույն մտադրությամբ » ծառայություն մատուցեց նրա տանջանքներին ...
Այդ ժամանակներից ի վեր այս արտահայտությունը կիրառվում է բոլոր տգետ ու խավարամիտ մարդկանց հանդեպ,որոնք խաբված լինելով կարծեցյալ ընկերների կողմից ,թերամտությամբ,անխելքությամբ հանդես են գալիս իսկական ընկերների դեմ...
La vie en rose...
բառերը Էդիտ Պիաֆի հայտնի երգից են...այստեղից էլ առաջացել է «Կյանքը վարդագույն լույսի ներքո....» կայուն բառակապակցությունը...
նշանակությունը իքնագայթակղեցում..ինքնահրապուրում..ինքնապատրում...ինքն իրեն մոլորության մեջ գցել...կառուցել պատրանքներ...անտեսել,չնկատել խնդիրներն ու դժվարությունները...
«Լեզո՜ւ,Լեզո՜ւ...Նա հոգին է ժողովուրդների, նրա մեջ կարդացվում է ճակատագիրը նրանց»
Այս արտահայտությունը ֆրանսիացի բանաստեղծ Պիեռ ժան Բերանժեի ինքնակենսագրականից է ....
առանց մեկնաբանության...)))
Պատմությունն ինձ կարդարացնի
այս արտահայտությունը Կուբայի հեղափոխական առաջնորդ Ֆ. Կաստրոյի դատավարության ժամանակ(16 հոկտեմբերի 1953թ)հնչեցրած խոսքից է...
մեջբերվում է ինքնաարդարացման նպատակով՝ որպես կատակ-հեգնանք
Հանս ֆոն Աախեն,Վակխը,Ամուրն ու Վեներան
Զգացմունքների դաստիարակություն-ֆր.L'Éducation sentimentale...Գ.Ֆլոբերի վեպի անվանումն է...
Այս արտահայտությունը Ֆլոբերն օգտագործել է հեգնանքով ՝ռոմանտիկ հայացքների տեր երիտասարդ Ֆրեդերիկ Մորոյին նկարագրելու համար...որը, բուրժուկան միջավայրի ազդեցության տակ կորցնելով իր իդեալներն ու սկզբունքները, դառնում է ցինիկ և հոգեպես դատարկ մարդ....
Ի տարբերություն բնօրինակի՝ հետագայում այս արտահայտությունը օգտագործվել է դրական իմաստով՝ստացել է հետևյալ նշանակությունը՝բարոյական ,հոգեպես զգայուն մարդու դաստիարակություն...
Ժան- Լեոն Ժերոմ,Գորշ կարդինալ
Իսկ ինչու մոխրագույն...?
Ֆրանսիայի միապետ Լյուդովիկոս 13-րդի կառավարությունը փաստացի ղեկավարում էր կարդինալ Ռիշելյեն,որին կոչում էին «կարմիր կարդինալ»(գլխարկի գույնի պատճառով)..Ռիշելյեի «թիկունքին կանգնած էր» ֆորմալ պաշտոն չզբաղեցնող հայր Ժոզեֆը,որը Կապուցինների Օրդենի վանական էր և կրում էր մոխրագույն պարեգոտ(փարաջա)...Հենց նրան էլ կոչել են «գորշ կարդինալը»
Menager la chevre et le chou(ֆր.)...Խնամել այծը և կաղամբը,մի ասացվածք է,որ նշանակում է երկերեսանություն անել,շողոքորթել միաժամանակ և մեկին,և մյուսին...
Որտեղ լավ է, այնտեղ է հայրենիքը ...լատ. Ubi bene ibi patria..իսկ մենք ասում ենք՝ որտեղ հաց, այնտեղ կաց...))
Արտահայտությունը Արիստոֆանեսի « Plutus» կատակերգությունից է,որտեղ կան այսպիսի խոսքեր.« Ցանկացած երկիր ,որտեղ մարդն իրեն լավ է զգում, Հայրենիքն է »:Այս խոսքերը հայտնի դարձան Ցիցերոնի շնորհիվ: Նա իր «Տուսկուլանյան զրույցներ » շարադրության մեջ գրում է .«Հայրենիքն ամենուր է ,որտեղ լավ է»:
Նշանակությունը՝
Այն հնչում է հեգնական,արհամարհական և սովորաբար մեջբերվում է որպես քաղաքացիական ու սեփական արժանապատվության զգացողությունից զուրկ կոսմոպոլիտ սպառողի կարգախոս: Արտահայտությունը կիրառվում է ոչ սկզբունքային ,փողի առումով ինտերնացիոնալ , անբարեխիղճ մարդկանց հանդեպ,որոնք հեշտությամբ փոխում են իրենց հայրենիքը ցանկացած ուրիշ երկրի հետ,որը հրապուրում ,որսում է նրանց ինչ-ինչ օգուտներով ...
Երբևիցե եղել եք Յոթերորդ երկնքում...?Ոչ ...?մտաhոգվել պետք չէ... հիմա կլինեք....))) Ճամփորդենք միասին..?))) Գնացինք...
Լինել յոթերորդ երկնքում ...դարձվածքը արտահայտում է աշխարհի մասին հնագույն պատկերացումները.... Հանդիպում է Արիստոտելի «Երկնքի մասին » աշխատության մեջ: Հույն փիլիսոփան համարում էր ,որ երկինքը բաղկացած է յոթ անշարժ բյուրեղյա ոլորտներից ,որոնց վրա ամրացված են բոլոր աստղերն ու մոլորակները:
Նման արտահայտությունները կապ ունեն նաև երկնքի մասին կրոնական պատկերացումների հետ, որ իբր,գոյություն ունի յոթ երկինք ... և յոթերորդում ,որն ամենաբարձրն է,գտնվում է դրախտը...
Օրինակ ` Նոր Կտակարանում Պողոս Առաքյալի Կորնթացիներին ուղղված թղթերում հանդիպում է նման արտահայտություն.«Եվ հափշտակվեցա մինչև երրորդ երկինք...»
Արտահայտության նշանակությունը` երջանկության ..երանության բարձրակետ ... լինել արբած ուրախությամբ, հաջողությամբ...կորցնել իրեն ուրախությունից...(կայֆ բռնել` ժարգոնային)))
անգլերենում այն հնչում է այսպես` լինել երանության իններորդ ամպի վրա
գերմանացիներն ասում են`լողալ յոթերորդ ամպի մեջ
Ֆրանսիացիների մոտ` լինել հրեշտակների մոտ
իսկ իսպանացիներն ասում են`լինել ինչպես երկնքում...
Դե ինչ...)))
Ինձ հետ ,թե առանց ինձ անպայման այցելեք յոթերորդ երկինք ...ճամփորդեք ,չեք փոշմանի)))համենայն դեպս ցանկանում են սրտանց,որ լինեք ,զգաք կատարյալ ուրախություն, ունենաք անսահման երջանկության զգացողություն... կարծում եմ ` մեզնից յուրաքանչյուրն արժանի է , որ կյանքի ընթացքում ոչ թե մեկ ,այլ բազմաթիվ անգամներ «լինի Երկնքում յոթերորդ» )))
«լրագրային բադեր»
Մի գիտնական շուկայում գնեց քսան բադ : Հրամայեց անմիջապես մորթել,կտրատել մանր կտորների և դրանցով կերակրել մնացած բադերին:Մի քանի րոպե անց նա կրկնեց նույնը մյուս բադի հետ և շարունակեց այսպես մինչև մնաց մի բադ,որն այս կերպ խժռեց իր 19 ընկերուհիներին:
Այս գրառումը թերթում տպագրել էր բելգիացի երգիծաբան Կորնելիսսեն, որպեզսի ծանակի դյուրահավատ հասարակությանը:Այդ օրվանից կեղծ լուրերը կոչվեցին «газетными утками».-«լրագրային բադեր»...)))))
Ֆրանսուա Բուշե,Պանն ու Սիրինգան
Ֆրանսուա Բուշե,Պանն ու Սիրինգան
Պանիկա ...Պանիկական վախ -երբ ծնվեց անտառների ու նրա մեջ ապրող բոլոր արարածների հովանավոր Պանը ,մայրն այնպես սարսափեց նրա տեսքից, որ նետեց երեխային...
Հույներն ասում են ,որ Պան անունը ,այսինքն՝ «ամեն ինչ,բոլորը», տրվեց նրան այն բանի համար ,որ զվարճացնում ,ուրախացնում էր բոլոր աստվածներին...
Ոմանք ասում են,թե հույները Մարաթոնի մոտ պարսիկներին հաղթեցին Պանի շնորհիվ ,որը, հայտնվելով մարտի թեժ պահին, իր տեսքով հանկարծակիի բերեց, սարսափեցրեց ու խուճապի մատնեց հակառակորդին...
Հնարավոր է. Չէ որ Պանն ինքը բնությունն էր ...
Պանիկա ..պանիկական վախ արտահայտության նշանակությունը...առանց հաշիվ տալու,անգիտակցաբար,բնազդաբար,հանկարծակի ,անսպասելի ,անհաղթահարելի վախ ,սարսափ ...խուճապ..խուճապի մատնվել...
Ահա այսպես Պանը անսպասելի սարսափ կարող է տարածել, պանիկա առաջացնել , ուժեղ վախ ,որն իր մեջ կարող է ընգրկել շատ մարդկանց ու խուճապահար անել....
Շարլ Անտուան Կուապել,Դոն Կիխոտ(Քիշոտ)
Կյանքը պայքար է
Դե, իհարկե ,ամբողջ կյանքը փորձություն է...պայքար ,անհավասար պայքար ,որը շատ հաճախ ՝դատապարտված է ձախողման ... պարտության .... մի կողմից մինչև ատամները հազարամյակների իմաստությամբ,խարդավանքներով,որոգայթներով,խորամանկությամբ ,ծուղակներով ու էլի շատ ու շատ «առաքինություններով » զինված կյանք ,իսկ մյուս կողմից՝ մենք՝ «հողմաղացների » դեմ մարտնչող անմարտունակ,անպաշտպան,թույլ,անզոր ու երբեմն էլ շատ վախկոտ մարտիկներ ...))))
Այո...կյանքը պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ չենք պարտվում այդ դաժան պայքարում ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
է...Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել ես ուզում «արևի տակ քո տեղի» ... անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ երևույթների դեմ...))
Կյանքը պայքար է
արտահայտությունը հանդիպում է դեռ անտիկ ժամանակների գրականության մեջ ,օրինակ՝ Եվրիպիդեսի «Խնդրատուն»ողբերգության մեջ ասվում է.« Մեր կյանքը պայքար է»,իսկ հին հռոմեական ստոիկ Լուցիոս Սենեկայի «Նամակում» ասվում է .«Ապրել,իմ Լուցիլիուս,նշանակում է պատերազմել (մարտնչել):
Այս արտահայտությունը հանրահայտ դարձավ ֆրանսիացի գրող Վոլտերի շնորհիվ,որն այն օգտագործեց իր «Ֆանատիզմ կամ Մուհամեդ մարգարեն» ողբերգության մեջ ....«Իմ կյանքը պայքար է»,այսպես է հնչում ողբերգության մեջ այս արտահայտությունը...
Արտահայտության նշանակությունը՝ ապրել արժանապատվորեն ,համաձայն սեփական սկզբունքների,նպատակների ,շահերի ,հարկավոր է պաշտպանել ու մշտապես պայքարել նրանց համար..,պայքարել ,հաղթահարել խոչընդոտներ,հասնել ինչ-որ բանի. ..և այլն:
Այո...կյանքը պայքար է ...Եվ ,եթե նույնիսկ չենք պարտվում այդ դաժան պայքարում ՝չի նշանակում ,որ հաղթել ենք (կարևորը ՝չհանձնվենք)...կամ էլ ՝ հակառակը...)))
է...Լավ ,ինչևէ .... նոր բան չասեցի... բավական է նայել ,թե ինչ է կատարվում համաշխարհային «պոռնկանոցում»՝քաղաքականության մեջ ....և ամեն ինչ պարզ է դառնում......
Բացի «հողմաղացներից », սրտանց պատերազմել,պայքարել ես ուզում «արևի տակ քո տեղի» ... անարդար օրենքների,ներքին թշնամիների ու բռնակալների ,իշխանավորների կամայականությունների...արտաքին թշնամիների .....ու էլի շատ ու շատ երևույթների դեմ...))
Կյանքը պայքար է
արտահայտությունը հանդիպում է դեռ անտիկ ժամանակների գրականության մեջ ,օրինակ՝ Եվրիպիդեսի «Խնդրատուն»ողբերգության մեջ ասվում է.« Մեր կյանքը պայքար է»,իսկ հին հռոմեական ստոիկ Լուցիոս Սենեկայի «Նամակում» ասվում է .«Ապրել,իմ Լուցիլիուս,նշանակում է պատերազմել (մարտնչել):
Այս արտահայտությունը հանրահայտ դարձավ ֆրանսիացի գրող Վոլտերի շնորհիվ,որն այն օգտագործեց իր «Ֆանատիզմ կամ Մուհամեդ մարգարեն» ողբերգության մեջ ....«Իմ կյանքը պայքար է»,այսպես է հնչում ողբերգության մեջ այս արտահայտությունը...
Արտահայտության նշանակությունը՝ ապրել արժանապատվորեն ,համաձայն սեփական սկզբունքների,նպատակների ,շահերի ,հարկավոր է պաշտպանել ու մշտապես պայքարել նրանց համար..,պայքարել ,հաղթահարել խոչընդոտներ,հասնել ինչ-որ բանի. ..և այլն:
Արջի ծառայություն...Արջի ծառայություն մատուցել ...
Իսկ ի՞նչ ծառայություն է մատուցել արջը ...
Արտահայտությունը Ժան Լաֆոնտենի «L’ours et l’amateur des jardins»՝ «Արջն ու պարտիզպանը» առակից է,սակայն նա չէ այս « գաղափարի» հեղինակը,նա չի հորինել...)))
Առակի իրական հայրենիքը Հնդկաստանն է , միայն հնդկական առակում արջի փոխարեն կապիկն է ծառայություն մատուցում...
Իսկ արջի ծառայությունը հետևյալն էր.
Մի անգամ արջը, տեսնելով իր տիրոջ քթին նստած ճանճին ,որոշում է ազատել տիրոջը նրա համառ հետապնդումներից .... թաթով այնպես է հարվածում խեղճ մարդու գլխին ...դե, պարզ է արդեն արջի նման ծառայության անդառնալի հետևանքը ...))
Նշանակությունը՝վատ, բացասական հետևանքներ առաջացնող անցանկալի օգնություն ,որը վնասում է նրան ,ում հանդեպ ցուցաբերել են ...
Անհմուտ ,անարվես տաշխատանք ...
Շատ անվարժ ու անշնորհք կերպով « օգտակար» լինել որևէ մեկին...
Պատճառել դառնություն... տհաճություն,անհարմարություն :
Թույլ տալ վրիպումներ որևէ գործում...
Կարճ ասած ՝«Հաճկատար հիմարը թշնամուց վտանգավոր է » : )))
Նիկոլա Պուսսեն,Նեպտունի հաղթանակը
Կարևորը հաղթանակը չէ ,այլ մասնակցությունը
Օլիմպիական խաղերի ոչ պաշտոնական կարգախոսն է համարվում այս արտահայտությունը,որի հեղինակն է բարոն դը Կուբերտեն:Այս խոսքերը նա ասել է 1908թ հուլիսին Լոնդոնում 4-րդ օլիմպիական խաղերի բացման ժամանակ(մի մասն էլ պնդում է ,որ փակման ժամանակ))))....
Մեկ այլ վարկածով այս արտահայտության հեղինակն է ամերիկացի քահանա Տալբոտը ...
Լոնդոնում ամառային օլիմպիական խաղերի հետ կապված մի անսովոր պատմություն կա :
Վազքի մրցումների մասնակից իտալացի Պիետրի Դորանդոն ,ինչպես հիմա են ասում, դոպինգ էր ընդունել՝ալկոհոլ ))) և այդ պատճառով իրեն վատ էր զգում... Նրան առաջինն է հաջողվում հաղթահարել դիստանցիան ,սակայն ավարտի գծին չհասած՝ մի քանի անգամ վայր է ընկնում ... Հանդիսատեսը խղճում է մարզիկին ...օգնում նրան հաղթահարել ...բառացիորեն քարշ տալով նրան մինչև եզրագիծ...)))
Հաղթանակը հաշվի չառան ...մարզիկին տեղափոխեցին հիվանդանոց...Դորանդոն դարձավ հերոս...լրատվամիջոցները խտացրած գույներով ներկայացրին կատարվածը...Ասում են ՝ թագուհի Ալեքսանդրան ուղեկցեց մարզիկին մինչև հիվանդանոց ,իսկ այնուհետև հանձնեց նրան օլիմպիական գավաթի կրկնօրինակը...
Ամերիկացի քարոզիչ Տաբոլտը,որը, մրցույթի օրը քարոզ էր կարդացել , ցավակցելով անհաջող մարզիկին ,ասեց.«Օլիմպիական խաղերի ժամանակ կարևորը մասնակցությունն է և ոչ թե հաղթանակը»:
Արտահայտության նշանակությունն է՝ հեգնական մխիթարության խոսքեր տխրահռչակ աուտսայդերին,անհաջողակ մասնակցին...
Իսկ անտիկ մարզիկները մրցումների էին գալիս միայն հաղթելու համար...պարտվելն ամոթ էր...ուստի պարտվողները փորձում էին հեռանալ աննկատ...չկար երկրորդ և երրորդ տեղեր...կար միայն առաջին տեղ՝բացարձակ հաղթանակ ...բացարձակ հաղթող...
Օլիմպիական խաղերի ժամանակ հաղթանակը շատ կարևոր հաղթանակ է ,,, Այն ցուցանիշ է պետության հեղինակության ,ուժի և հզորության...
« Ահա,թե որտեղ է թաղված շան գլուխը....» կամ էլ՝«որտեղ է թաղված շունը» ....
Ծանոթ արտահայտություն է,չէ ?? )))
Իսկ այս խոսքի պատմությունը հետևյալն է.
Մի ավստրիացի զինվոր իր բոլոր ռազմարշավներն ու մարտերն անցկացնում էր իր սիրելի շան հետ..
Մի անգամ Նիդեռլանդներում ճանապարհորդելիս շունը սեփական կյանքի գնով փրկում է տիրոջը...Շնորհակալ զինվորը հանդիսավորությամբ թաղում է իր չորքոտանի ընկերոջն ու հուշարձան կառուցում նրա պատվին... 17-րդ դարում կառուցված այդ հուշարձանը պահպանվել է մինչև 19-րդ սկիզբը...
Ավելի ուշ զբոսաշրջիկների որոնումների շնորհիվ հայտնաբերվում է շան հուշարձանը:
Այդ ժամանակ էլ ծնվել է այս արտահայտությունը.«Ահա,թե որտեղ է թաղված շունը»,որը նշանակում է գտա այն ,ինչ փնտրում էի... «պրպտելով հասնել հարցի էությանը..իմանալ ճշմարտությունը...»
Սակայն.
Կա մեզ հասած այս արտահայտության ավելի հին ու հավանական մի ուրիշ աղբյուրը:
Երբ հույները որոշում են ծովում ճակատամարտել պարսից թագավոր Քսերքեսի դեմ, նրանք նավով իրենց ծերերին,կանանց ու երեխաներին ուղարկում են Սալամին կղզի:
Պատմում են,որ շունը,որը պատկանում էր Պերիկլեսի հորը,չէր ուզում բաժանվել իր տիրոջից: Նա նետվում է ջուրն ու լողում նավի հետևից: Ուժասպառ,հոգնած ու հյուծված հասնելով կղզի՝ շունը սատկում է:
Ըստ Պլուտարքոսի վկայության՝ շանը թաղում են կղզում և կառուցում հուշարձան ,որը երկար ժամանակ ցույց էին տալիս հետաքրքրասերներին:
Իսկ որոշ լեզվաբանների կարծիքով այս արտահայտությունը ստեղծել են գանձեր որոնողները,որոնք չար ուժերի հանդեպ սնահավատության վախից,որն,իբր թե,պահպանում է գանձերը,չէին համարձակվում ուղղակիորեն նշել իրենց որոնողական նպատակների մասին ,պայմանականորեն խոսում էին «սև շան» և շան մասին ,ի նկատի ունենալով գանձերն ու չար ոգիները:
Այսպիսով, «Ահա,թե որտեղ է թաղված շունը» արտահայտությունը նշանակում էր .«Ահա,որտեղ գանձ է թաղված»:
Արտահայտության նշանակությունն է՝Պրպտելով հասնել հարցի էությանը.. փորփրելով իմանալ ճշմարտությունը...տեղեկանալ,փորելով ջրի երես հանել ինչ-որ շատ կարևոր փաստ,տեղեկություն..
Ալմա-Տադեմա Լոուրենս,Հոմերոս են կարդում(ոճը՝իստորիզմ)
«Ուսուցիչ...մանկավարժ»-«педагог» բառը հունարենից է և բառացիորեն նշանակում է՝«տղաներին տանող»-հուն. παῖς (παιδίον)-«երեխա,տղա», որտեղից«παιδεία» «կրթություն,դաստիարակություն,ուսուցում» + ἀγωγό՝ «տանող,վարող,առաջնորդող» :Բայց այդպես կոչում էին ոչ թե մանկավարժին ,այլ ստրուկին,որը երեխային տանում էր դպրոց ու տուն բերում:Սովորաբար «պեդագոգներ » էին դառնում այն ստրուկները,որոնք ուրիշ աշխատանքի պիտանի չէին,բայց աչքի էին ընկնում հավատարմությամբ :
Հոգեպահուստ ունես... ? )))
Չունի հոգեպահուստ-այս արտահայտությունը հաճախ եմ լսել մեծահասակներից...ինչ են «պահ տալիս» հոգուն արտահայտության պատմությունն ինձ միշտ է հետաքրքրել ...վերջապես գտա..)))
Հին ժամանակներում մարդիկ կարծել են,թե մարդու հոգին տեղադրված է անրակների միջև գտվող փոսում,,,,պարանոցի մոտ առաջացած փոսիկի մեջ ..))) Կրծքավանդակի այդ նույն հատվածում նրանք գումար են պահել(կարծեմ թե հիմա էլ շատ մեծահասակ կանայք մոտավորապես նույն տեղում են պահում դրամ՝ հոգեպահուստը) )))
Ահա,թե ինչու աղքատ մարդու համար ասում էին « Նա հոգեպահուստ չունի»:
Ավելի լավ է սարսափելի վերջը ,քան անվերջ սարսափը-գերմ.Eher Ende mit Schrecken als Schrecken ohne Ende
Այս միտքը հանդիպում է նաև Հոմերոսի և Եզոպոսի մոտ (առակներում):
Ժամանակակից լեզվի մեջ այս արտահայտությունը մտել է որպես կարգախոս,որի ներքո պրուսական սպա և հայրենասեր ֆերդինանդ Շիլլը, գլխավորելով իր գուսարական վաշտը ,Արենբուրգ քաղաքում պայքարի ելավ ընդդեմ նապոլեոնական իշխանապետության (1809թ.): Շիլլը բռնվում է ֆրանսիացիների կողմից և Նապոլեոնի հրամանով գնդակահարվում է:
23 տարեկան.... ու դեռ ոչինչ չի արված անմահության համար...
Արտահայտությունը Շիլլերի «Դոն Կառլոս» պիեսից» է:
Բայց վկայություններ ,որ Դոն Կառլոսը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-ի որդին երբևիցե արտասանել է այս բառերը չկան....
Հնարավոր է ,որ այս արտահայտությունը առաջացել է Պլուտարքոսի հայտնի էպիզոդից ,(« Gaius Caesar ») «Հանգստի ժամին ընթերցելով ինչ-որ բան գրված Ալեքսանդրի գործերից ....Կեսարը երկար ժամանակ խորասուզվեց մտքերի մեջ...հանկարծ արցունքոտվեցին նրա աչքերը...զարմացած ընկերների հարցից,թե ինչ պատահեց ,նա պատասխանեց,
-Միթե դուք կարծում եք ,որ տխրության բավականաչափ պատճառ չէ այն ,որ իմ տարիքում Ալեքսանդր Մակեդոնացին կառավարում էր բազում ազգերի,իսկ ես դեռ ոչ մի փայլուն բան չեմ արել»: Այս դրվագը պատկերված է նաև Սվետոնիուսի «12 կեսարների կյանքը» աշխատության մեջ....
նշանակությունը՝ ափսոսանք ,որ չի արված որևէ ուշագրավ բան պատմության մեջ մտնելու համար... անմահացնելով անունը...փառավորել անունը ...
Ջորջո Վազարի,Համբերություն
Համբերությամբ ապշեցնող ժողովուրդ
Ն. Ա. Նեկրասովի «Անհայտ բարեկամին» բանաստեղծությունից է..
Նշանակությունը՝մի ժողովրդի մասին ,որը համբերում ,տանում է այն ամենը ,ինչը անտանելի է..անթույլատրելի զարգացած քաղաքացիական և սեփական արժանապատվության զգացում ունեցող մարդկանց համար...
Կորրեջո,Մարիամ Մագդաղենացի
« Բալզակյան տարիք...»
Հաճախ ենք ասում . «նա բալզակյան տարիքի կին է (միջին տարիքի ...) »: Իսկ ինչ է նշանակում այս արտահայտությունը...Տարբեր կարծիքներ կան ....
Շատ կանայք մեծ հաջողությամբ «փորձում են» իրենց համապատասխանեցնել,«սազեցնել» այդ տարիքը... և 30..40...50...ում էլ պահպանելով իրենց գեղեցկությունն ու ներքին կրակը ՝ հպարտանում են իրենց «բալզակյան տարիքով...» )))))
Արտահայտության պատմությունը.
Բալզակի «30ամյա կինը» գրքի հրատարակումից հետո , որտեղ
վեպի գխավոր հերոսուհին Vicomtesse դե Bossean աչքի էր ընկնում դատողությունների քաջությամբ ,անկախությամբ ու իր զգացմունքների դրսևորման լիակատար ազատությամբ,...
«բալզակյան տարիքի» սկսեցին համարել 25-35 տարեկան տիկնանց...Սկզբում «բալզակյան տարիք» արտահայտությունը գործածվում էր հեգնանքով այն կանանց հանդեպ ,որոնք ձգտում էին նմանվել Բալզակի հերոսուհուն...հետո փոխվեց նրա իմաստաբանությունը և նշանակում էր միայն կնոջ տարիքը...
Մեր ժամանակներում համարել «բալզակյան տարիքի» միայն 30 -35ամյա կնոջը-արդար չէ))))) ահա և « սխալի ուղղում է » կատարվել ...արդյունքում« բալզակյան տարիքի» կանանց տարիքը հասցվել է 35-45-ի ..իսկ ժամանակակից այդ «ուղղումը» ունի ֆիզոլոգիական հիմք...Հորմոնալ պիկը , կանացի սեքսուալ գրավչութունը, բացվում, վրա է հասնում 35-45 տարեկանում...Շատ կանանց մոտ անգամ 50 տարեկանից հետո...
Հիշում եք,Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում Տատյանայի մոր պատկերավոր նկարագրությունը .«Լարինան պարզ ,բայց շատ գեղեցիկ պառավ էր» ))))) իսկ «այդ պառավն» ընդամենը 40 տարեկան էր...)))))
(դե,բնական էր.... Պուշկինյան ժամանակներում աղջիկները վաղ էին ամուսնանում(14 տարեկանից) ...«տանը մնալը» ամոթ էր համարվում,դատապարտվում էր հասարկության կողմից և համարվում էր անբարո արարք... )))))
Իսկ մեր ժամանակներում կնոջը հաջողվեց երկարացնել երիտասարդությունն ու պահպանել գեղեցկությունը և ,այդպիսով, համարձակորեն « ընդլայնել » իր բալզակյան տարիքի սահմանները...)))
Հավերժության տեսանկյունից-լատ.Sub specie aeternitatis
Սպինոզայի աշխատությունից է այս արտահայտությունը....նա իր «Էթիկայի» մեջ գրել է .«Հոգին հավերժական է , քանի որ նա տեսնում է բոլոր երևույթներն ու իրերը հավերժության տեսանկյունից՝ Sub specie aeternitatis»:
Մեջբերվում է որպես ուրախ մխիթարական բանաձև ՝մանր կենցաղային տարաձայնությունները(անկարգություն,խառնաշփոթություն,վեճ,երկպառակություն,գժտություն) հարկավոր է հարաբերակցել իսկապես կարևոր բաներին,ու այդ ժամանակ հենց այդ նույն տարաձայնությունները ի հայտ կբերեն իրենց անկարևորությունը...որևէ նշանակություն չունեցող բնույթը
Ամեն նոր լավ մոռացված հինն է...))))
Այս արտահայտությունն իբր արել է Ֆրանսիայի թագուհի Մարի -Անտուանետտի դերձակուհին,երբ մի փոքր նորացրել է թագուհու հին զգեստն ու առաջարկել նրան...թագուհին սիրով ընդունել է այն,իսկ դերձակուհին ասել է վերոհիշյալ խոսքերը:
Իրականում այս արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրականագետ Ժակ Պեշեն:
ՄԱԿ-ի վեհաժողովում հնչեց Խրուշչովի
հետևյալ «սպառնալիքը». «Я вам покажу кузькину мать!»...??? Հայերեն ինչպես թարգմանել ..չգիտեմ ..միգուցե այսպես «Ես ձեզ հալից կգցեմ..կամ ՝կգամ «ձեր հախից»» )))))
«Kuzma’s mother» )))))) ...Ուրեմն այս արտահայտության իմաստը բոլորովին անհասկանալի էր ու անծանոթ օտարերկրացի քաղաքական գործիչներին ու թերևս դրանից այն ավելի ահարկու ,վտանգավոր ու սպառնալից էր թվում ...)))
Սովետական առաջնորդի այս արտահայտությունը .«Մեր տրամադրության տակ կան միջոցներ,որոնք ձեզ համար լուրջ հետևանքներ կարող են ունենալ..մենք ձեզ ցույց կտանք кузькину мать!»-Ռիչարդ Նիքսոնին թարգմանեցին հետևյալ կերպ.«We shall show you what is what»:
Այս դեպքից հետո Ռուսաստանում «պտտվում էր» առասպել այն մասին,որ սովետական առաջնորդի այս բառերն՝ ուղղված ամերիկացիներին ,իբր թե թարգմանել են բառացիորեն՝ «Կուզմայի մայրիկը»,և ամերիկացիները որոշեցին ,որ դա ռուսների նոր ,գաղտնի զենքի անվանումն է...))))
Կան արտահայտություններ,որոնց բոլոր «հրապույրները» փոխանցել թարգմանությամբ ՝գրեթե անհնարին է ...
օրինակ ՝ «տնաշեն» ...«ձյունը գլխիդ » ... և այլն ..փորձեք թարգմանել ռուսերեն կամ մեկ այլ լեզվով ...
պատասխանը գրեք ինձ ...)))))
Տիցիան Վեչելլիո,Փառասիրություն
Փառասիրության տոնավաճառ...կամ «կենցաղային ունայնության շուկա»
առաջին անգամ հիշատակվում է անգլիացի գրող Ջոն Բենյանի մոտ :Բայց արտահայտությունը հայտնի դարձավ անգլիացի վիպասան, երգիծաբան Վիլյամ Մեպկպիսու Թեքերեյի շնորհիվ ,որն իր հայտնի երգիծական վեպն անվանեց «Vanity fair» , որտեղ պատկերված էր ժամանակակից Անգլիայի բարքերը:
Սկզբում ռուսերեն թարգմանությամբ այդ վեպը կոչվեց «Կենցաղային ունայնության շուկա» ,սակայն ավելի ուշ վերանվանվեց դասական տարբերակով՝ «Փառասիրության տոնավաճառ»
նշանակությունը.
հասարակություն, որտեղ «հաջողություն հետապնդելու » մոլուցքն է «պարի կառավարիչը» ,
մտահոգությունը հեղինակության ,ազդեցիկ լինելու , կարիերայի մասին....
հասարակություն, որտեղ փառասիրությունն է «բարերարը» ,իսկ «հաջողություն հետապնդելու » մոլուցքը՝ «պարի կառավարիչը» ,
բոլորը խիստ մտահոգված են հեղինակության ,ազդեցիկ լինելու , իմիջի, կարիերայի մասին ...
հասարակական միջավայր ,որտեղ սոցիալական սանդուղքի գագաթին լինելու ցանկությունը բարոյական սկզբունքներից ավելի ուժեղ է դառնում ....հանուն հարստության մարդիկ հյուսում են ինտրիգներ ,տարածում վարկաբեկող սուտ լուրեր ...ոտնակոխ անում սերն ու բարեկամությունը...
Մնաս բարով ,անլվա Ռուսաստան ....Прощай, немытая Россия )))))))
Մ. Յու. Լերմոնտովի բանաստեղծությունից է .. Նա այս տողերը գրել է Կովկաս մեկնելուց առաջ,ուր աքսորվում էր երկրորդ անգամ
Прощай, немытая Россия,
Страна рабов, страна господ,
И вы, мундиры голубые,
И ты, послушный им народ...
անտիֆրազիս է ...հանգամանքներին համապատասխան գործածվում է որպես հեգնական արտահայտություն
Քանի դեռ շնչում եմ՝ հույս ունեմ ... Dum spiro, spero
Հեղ.՝Օվիդիուս(Ovidius Naso, Publius 43մ.թ.ա.-18 մ.թ.)
Գուցե այս արտահայտության մասին երբեք չգրեի ,եթե երեկ պատահաբար մի հեղինակավոր բլոգում հայտնի մարդկանց հասցեին արված «ոչ այնքան մեղմ » մեկնաբանությունները չկարդայի...
Ապրիր ու թույլ տուր ,որ ուրիշներն էլ ապրեն ...Живи и жить давай другим-արտահայտությունը Գ.Ռ. Դերժավինի
«На рождение царицы Гремиславы. Л. А. Нарышкину» ձոնից է...
Живи и жить давай другим,
Но только не на счет другого;
Всегда доволен будь своим,
Не трогай ничего чужого:
Вот правило, стезя прямая
Для счастья каждого и всех.
ավելացնեմ նաև,որ Դերժավինը հեղինակն է այս բանաստեղծական ձևակերպման ,այլ ոչ թե այդ արտահայտության,որը ասացվածքի տեսքով գոյություն ունի տարբեր լեզուներում...օրինակ՝ ֆրանսերեն այն հնչում է այսպես.«Vivons et vivre laissons Les autres».
արտահայտության նշանակությունը՝ կոչ է տոլերանտության...նաև լինել ուշադիր ուրիշների շահերի հանդեպ,գնալ փոխզիջման, փնտրել գոյակցության ճիշտ բանաձև...որը հարմար կլինի բոլորին...
Իսկ մեր Տուրգենևն իր «Рудин» վեպում ասում էր.«Երեք տեսակի էգոիստներ կան...Եսասերներ ,որոնք ապրում են ու թույլ են տալիս ,որ ուրիշներն էլ ապրեն...եսասերներ,որոնք ապրում են՝ թույլ չտալով,որ ուրիշներն էլ ապրեն... և ի վերջո ,եսասերներ,որոնք իրենք էլ չեն ապրում և ուրիշներին էլ թույլ չեն տալիս ապրել»
Քաղաքական պոռնիկներ ( քաղաքական պոռնկություն)-արտահայտությունը բնորոշ էր 20-րդ դարասկզբի Ռուսաստանի ձախ կուսակցությունների հրապարակախոսների լեզվին...
Արտահայտությունը հայտնի դարձավ «Լենինը հոկտեմբերին» ֆիլմից հետո:Ֆիլմում Լենինը, կարդալով Զինովևի և Կամենևի հոդվածը մենշևիկյան «Новая жизнь» թերթում ,բացականչում է.«Ահա ընկեր Վասիլի, հիացիր՝ ինչպես այդ կեղծավորները,այդ քաղաքական պոռնիկները դավաճանեցին մեզ....»
նշանակությունը՝«թեթև վարքի» ...))) անսկզբունք քաղաքական գործիչներ ,ովքեր հանուն սեփական շահի պատրաստ են հրաժարվել պատվից ,խղճից ու բարձր արժեքներից ... P.S. Մեր ժամանակներում նույնպես «դրանցից » շատտտտտ կան,այդպես չէ ???? )))))
Մտքի ոստիկանություն արտահայտությունը պատկանում է անգլիացի գրող Ջորջ Օրուելլին(կեղծանունը՝ Էրիկ Բլեր),նա այդպես էր անվանում գրաքննությունը տոտալիտար պետության մեջ...
«ՄԱՐԴ եմ փնտրում »՝ Hominem quaero
Ինչպես գրում է Դիոգենես Լաերթիուսը(Լայերտացի) իր «Կյանքը,ուսմունքներն ու կարծիքները հայտնի փիլիսոփաների» աշխատության մեջ , մի անգամ հույն փիլիսոփա Դիոգենես Սինոպացին(Շուն Դիոգենեսը) օրը ցերեկով վառում է ջահն ու սկսում քայլել Աթենքի մարդաշատ վայրերում...մարդկանց զարմացած հարցին ,թե ինչ է անում, նա պատասխանում է հակիրճ «Մարդ եմ փնտրում»:Այդպիսով նա ցույց տվեց աթենացիներին,որ նրանց մեջ գտնել մի արժանավոր մարդու՝չափազանց դժվար է....
Այս արտահայտության առաջացման մի ուրիշ տարբերակ էլ կա,որի մասին գրել է հռոմեացի բանաստեղծ Phaedrus-ը.
Մի անգամ մեծ առակագիր Եզոպոսը գնում է հարևանի տուն կրակ խնդրելու ,որպեսզի իր տիրոջ համար ճաշ պատրաստի(Եզոպոսը ստրուկ էր)...Երբ տուն է վերադառնում վառված լամպով,մի պարապ անցորդ սկսում է ծաղրել նրան .«Այդ ինչուԵզոպոս օրը ցերեկով վառված ջահով ես ման գալիս»,որին էլ Եզոպոսը պատասխանում է .«Մարդ եմ փնտրում»
Իմաստը (ինչպես Դիոգենեսի մոտ)նույնն է՝ շատ դժվար է գտնել մեկին ,որն իր բարոյական որակներով իսկապես բավարարում է և պատասխանատու է պարտավորեցնող Մարդ կոչմանը
Անպայմանական հրամայական (Կատեգորիկ իմպերատիվ)
Այս խոսքերը Կանտի «Բարքերի մետաֆիզիկայի հիմքերը» աշխատությունից են:
Այս հրամայականի տակ նա հասկանում է մարդու բացարձակ ,ամբողջական ենթակայությունը բարոյական օրենքներին ,որից վեր չկա ոչինչ ու չի կարող լինել օրենք,որն անդրդվելիորեն պիտի գործի բնության օբյեկտիվ օրենքի հետ.....
գործածվում է հումորային, հեգնական ՝ այն, որ անելիքդ,գործդ,մտադրությունդ պիտի ի կատար ածես ամեն գնով...
Ուժեղի իրավունքով
Ինչպես պատմում է Պլուտարքոսը .«Մի անգամ գաղիացիները(կամ գալլերը ...հնագույն ժամանակներում Ֆրանսիաի տարածքում ապրող ցեղեր) հատեցին Ալպերն ու ներխուժեցին Իտալիա:
Պաշարված Կլուզիումա քաղաքի բնակիչները օգնություն խնդրեցին Հռոմից:Հռոմեացի դեսպանները խնդրեցին գալլերի առաջնորդին՝Բրեննին, հաշտվել պաշարված քաղաքի բնակիչների հետ,քանզի նրանք Հռոմի դաշնակիցներն էին...
Բրեննը համաձայնեց ,սակայն որպես փոխհատուցում այդ քաղաքից պահանջեց բերրի հողերի մի մասը ՝խաղողի այգիներով...Հռոմեացիները վրդովվեցին.« Բայց ինչ իրավունքով եք խլում հողերն իրենց օրինական տերերից»,որին էլ Բրեննը պատասխանեց հետևյալ խոսքերով ,ինչը դարձավ պատմական հայտնի արտահայտություն....«Մեր իրավունքը մենք կրում ենք մեր սրերի ծայրին... Ուժեղներին է պատկանում ամբողջ աշխարհը »:
Հաջորդ օրը մարտ սկսվեց պաշարված քաղաքի բնակիչների և գալլերի միջև...Հռոմեացի դեսպանները, խախտելով պատերազմի ավանդույթները,կանգնեցին իրենց դաշնակիցների կողքին...Նկատելով դա՝ Բրեննը դադարեցրեց մարտն ու դիմեց սենատին ՝պահանջելով հանձնել իրեն հակամարտության օրենքները խախտած դեսպաններին...Սենատը պատասխանեց ծաղրական մերժումով...Այդ ժամանակ Բրեննը ուղղեց իր զորքերը հռոմեացիների դեմ և հենց առաջին ճակատամարտում բացարձակապես կոտորելով նրանց ՝գրավեց Հռոմը...Այստեղ Բրենն արեց իր պատմական երկրորդ արտահայտությունը ՝ «Վա՜յ պարտվողներին»:
Հիմնվելով Բրեննի վերոհիշյալ արտահայտությունների վրա՝ կազմվել է «Ուժեղի իրավունքով» արտահայտությունը ....
Էժեն Դելակրուա,Պատերազմը(ռոմանտիզմ)
Եթե ուզում ես խաղաղություն , պատրաստվիր պատերազմի
Լատիներենից՝Si visраеет, para bellum
Արտահայտության հեղինակն է հռոմեացի պատմաբան Կորնելիուս Նեփոսը,որն օգտագործել է Էփամինոդասի (մ.թ.ա. 4-րդ դարի զորավար) մասին գրված իր կենսագրական պատմության մեջ:
Արդեն անտիկ ժամանակներում այս արտահայտությունը դարձավ թևավոր:Մի քիչ փոփոխված այն կրկնել է նաև հռոմեացի ռազմական գրող Վեգեթիուսը.«Ով ցանկանում է խաղաղություն, պատրաստվում է պատերազմի» :
Արտահայտության իմաստն է՝ Երկրում խաղաղության հուսալի երաշխիք կարող է լինել նրա լավ պաշտպանությունը,,,ամուր ,հզոր բանակը ,որը «կփչացնի» պոտենցիալ ագրեսորի հարձակման «ախորժակը»...ցանկությունը:Խաղաղության այլ երաշխիք օբյեկտիվորեն գոյություն չունի :
Մեզնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ(ֆր.Apres nous le deluge)
Այս արտահայտությունը սխալմամբ վերագրում են ֆրանսիացի թագավոր Լյուդովիկ 15-րդին :Սակայն,ինչպես վկայում են իրենց հուշագրություններում նրա ժամանակակիցները, այս խոսքերի հեղինակն է նրա սիրուհին՝Ժաննա Անտուանետտա Պուասոն մարկիզուհի դը Պոմպադուրը: Ռասբախի մոտ պրուսական բանակի կողմից ֆրանսիական զորքի կրած ծանր,ջախջախիչ պարտությունից հետո այս արտահայտությունն է արել մարկիզուհին, որպեսզի մխիթարի թագավորին ...
Շուտով այս խոսքերը դարձան արքայական շրջապատի ոչ պաշտոնական կարգախոսը,որը հայտնի էր անառակ վարքով,դրամագողությամբ,հանրային շահերի խեղմամբ ...
Արտահայտության իմաստը՝ հարկավոր չէ անհանգստանալ և հոգ չէ,թե ինչ կասի պատմությունը կամ սերունդները մեր մասին..հարկավոր է ապրել այսօրվա օրով...ներկայով...
Գործածվում է որպես հեգնական մեկնաբանություն «ժամանակավորապեսների » վարքագծին,մտայնությանն ու մտային ուղղվածությանը... նաև «եսասեր սպառողներին» :
Է.Դելակրուա,Ազատությունը առաջնորդում է ժողովրդին
Հայրենասիրական խաղեր(հայրենասիրություն խաղալ)...Patriot games.
Ամերիկացի գրող Թոմաս Կլենսի դետեկտիվ վեպի անվանումն է ...
Արտահայտության նշանակությունը՝ խոսքը բոլոր տեսակի քաղաքական կոմբինացիաների,ինտրիգների մասին է,որի հետևում կանգնած են մարդիկ,որոնք «բարձր հայրենասիրական հռետորության» տակ քողարկում են իրենց անձնական շահերն ու ցինիկ հաշվարկները ...
գործածվում է հեգնանքով ...(այս խաղի մեջ հիմա շատերն են պրոֆի ,չէ?? ))))
Կոնցեպտուալ արվեստ ....Conceptual Art
Արտահայտության հեղինակն է ամերիկացի արվեստաբան,քննադատ Հենրի Ֆլինտը
գործածվում է հեգնաքով անորոշ, քիչ հասկանալի գեղարվեստական նորարարությունների առիթով
Քսանթիպա ( կա այսպիսի արտահայտություն) ))))
այլաբանորեն ՝չար, կռվազան, «յոլա» չգնացող կին հանգիստ,ստեղծագործող,մտածող,խոհեմ ամուսնու կողքին.... ամուսնու խելքը,տաղանդն ու գործերը չգնահատող կին ...»
(Սոկրատեսն ասում էր.
«Եթե հանդիպեց լավ կին՝ կլինես բացառություն, եթե
վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,»ահա,թե ինչու է նա դարձել փիլիսոփա ) ))))))
Այսպիսի բնութագիր ուներ Սոկրատեսի կինը՝Քսանթիպան,
սակայն գրավոր ապացույցներ կան ,որոնք պնդում են հակառակը.....
Ավելի հեղինակավոր աղբյուրներից ՝ «Հուշագրություն Սոկրատեսի մասին» ,որը գրել է նրա աշակերտը՝Քսենոֆոնտը, իմանում ենք ,որ Քսանթիպան շատ հոգատար կին ու անձնազոհ մայր է եղել...և նրանց ընտանեկան գժտությունների մասին այս հուշագրությունը ոչ մի վկայություն չի պարունակում :
Սոկրատեսի մյուս աշակերտը՝Պլատոնը, գրում է,որ «Քսանթիպան, նախազգալով
ամուսնու վերահաս մահը, խիստ վշտացավ»:
Իսկ Սոկրատեսի կնոջ կռվազանության մասին առասպելը տանում է դեպի հենց նույն Քսենոֆոնտի կողմից գրված «Խնջույք» աշխատտությունը...Սակայն, ի տարբերություն այն ամենի ինչ գրել էր իր «Հուշագրության» մեջ՝ այս աշխատության մեջ նա ներկայացնում է Քսանթիպային որպես « ոչ միայն ներկայիս, այլ նաև ՝անցյալի և ապագայի բոլոր կանանցից ամենաանտանելին»:
Այնտեղ կա նաև Սոկրատեսի պատասխանն Antisthenes-ի այն հարցին,թե «ինչու է ամուսնացել այդ անտանելի կնոջ հետ» -Սոկրատեսն իբր պատասխանել է այսպես. «Ես նկատել եմ,որ մարդիկ ,որոնք ցանկանում են դառնալ փորձառու ,հմուտ հեծյալներ ,ընտրում են իրենց համար անհնազանդ,տաքարյուն նժույգներ : Առաջնորդվելով այն նկատառումներով,որ եթե կարողանան սանձել անհնազանդ ձիերին ,ապա նրանց հեշտ կլինի կառավարել նաև մնացածներին...Նույն կերպ վարվեցի և ես... ցանկանալով իմանալ ,թե ինչպես վարվել մարդկանց հետ ՝ես ամուսնացա Քսանթիպաի հետ ,լինելով համոզված,որ եթե կարողանամ լեզու գտնել ու «յոլա» գնալ նրա հետ,ապա ինձ հեշտ կլինի հաղորդակցվել մյուս մարդկանց հետ»:
Այս երկխոսությունը «Խնջույք»-ում բացատրում են նրանով,որ Antisthenes-ը, ցանկանալով ընդգծել իր ուսուցչի իմաստությունը, դիտավորյալ հակադրում է (համեմատում ) Սոկրատեսին ՝ փիլիսոփային, թշնամական աշխարհից անբարյացկամ մարդու հետ :
Պատահական չէ,որ «Խնջույք»-ի ի հայտ գալուց հետո Հունաստանի փիլիսոփայական դպրոցներում ճարտասանական վարժությունների համար ստեղծվեց նոր թեմա՝ Սոկրատեսի ու Քսանթիպայի բնութագրերի համեմատականը:Այս վարժությունների ընթացքում աշակերտները պիտի հորինեին երկխոսություններ նրանց միջև ,որն էլ վերջնականապես աղավաղեց Սոկրատեսի իրական կնոջ բնութագիրը,,,,Սոկրատեսի կինը այս «փիլիսոփայական» ,մտահայեցական Քսանթիպայի հետ ընդհանուր ոչինչ չուներ....
Եվ որն է կարճ իմաստն այս երկար ճառի ...?)))
Շիլլերի «Պիկկոլոմինի» դրամայից է...
նշանակությունը՝ հեգնական կոչ է `անցնելու նյութի բուն էությանը...առանց նախաբանի ու երկդեմի խոսքի,խոսել կարճ ու հստակ...
Դուք կարող եք չզբաղվել քաղաքականությամբ... միևնույնն է քաղաքականությունը կզբաղվի ձեզնով
Այս խոսքերը պատկանում են ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Շարլ Մոնտալամբերին(1810-1870թթ):
Արտահայտության իմաստը՝ քաղաքականությունից դուրս լինել հնարավոր չէ ,և նրանք ,ովքեր գիտակցաբար խուսափում են նրանից (չեն մասնակցում ընտրություններին, ոչ մի կերպ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը )միևնույնն է շարունակում են մնալ քաղաքականության ոլորտում ,բայց արդեն որպես քաղաքական տեխնոլոգիաների ու ինֆորմացիոն մշակման օբյեկտ,,,սրանով ապաքաղաքականացված մարդը բացում է դեպի իշխանություն տանող ճանապարհը նրանց համար ,ովքեր ձգտում են դրան...և այսպիսով, միևնույնն , օբյեկտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին:
Հաղթանակած խոզի երգը...)))
Ռուս բանստեղծուհի Աննա Բարիկովայի(1839-1893թթ) երգիծական քառյակներից է՝ ուղղված ռուս տեղաբնիկների վախկոտությանն ու կոմֆորմիզմին...քառյակները ունեին ճշգրիտ հասցեատեր ..հաղթանակած խոզի կերպարում բանաստեղծուհին մարմնավորել էր իր գաղափարական հակառակորդին՝հրապարակախոս և իշխանամետ «Մոսկվա News» թերթի խմբագիր Միխայիլ Կատկովին...
Շատ հայտնի էին քառյակի հետևյալ տողերը «Ես համարձակ ու հպարտ ասում եմ խռա՜-խռա՜)))) »
արտահայտությունը օգտագործվում է որպես հեգնական մեկնաբանություն անարժան անձի աղմկոտ տրիումֆի (կամ որոշ կասկածելի սկզբունքների հայտարարագրի հաղթանակի... )
Կոմֆորմիզմ բառի նշանակությունը-համոզմունքների ու վարքագծի փոփոխություն իրական կամ երևակայական խմբի ճնշման արդյունքում ..
Մերկ ճշմարտություն-Nuda Veritas
Այս խոսքերը հռոմեացի բանաստեղծ Հորացիուս Ֆլաքուսի (Quintus Horatius Flaccus 65-8 թ. Ք.Ա.)ներբողից են ...
Ինչու մերկ....??
Անտիկ քանդակագործները սովորաբար ճշմարտությունը քանդակում էին մերկ կնոջ տեսքով,որը պիտի խորհրդանշեր,ակնարկեր իրերի ճշմարիտ ,իրական դրությունը...առանց նվազեցնելու,լռության մատնելու,գունավորելու և թերասության ..
այլաբանորեն՝ ճշմարտությունն այնպիսին է ,ինչպիսին կա՝ պարզ,ուղղակի,առանց ակնարկության ու երկդեմի խոսքի
Աշխարհում կա թագավոր ...և անողոք է թագավորն այդ...Նրա անունն է Սով
Այս տողերը Նեկրասովի «Железная дорога» բանաստեղծությունից են
գործածվում է հետևյալ նշանակությամբ՝ մեջբերում են ,երբ ուզում են արդարացնել ինչ-որ արարք,գործողություն՝ մատնանշելով,որ դա արվել է ստիպված լինելով ...կյանքի ծանր ու դժվարին հանգամանքներով պայմանավորված...
Հոգնած ձիերին սպանում են ,այդպես չէ...
They Shot Horses, Don't They? Ամերիկացի գրող Հորասա Մակքոյի վեպի անվանումն է...
Այս արտահայտությունը լայնորեն հայտնի դարձավ որպես ֆիլմի անվանում (վեպի էկրանավորումը 1969թ)
հեգնական արտահայտություն է
Նշանակությունը՝ անհոգի ,անտարբեր ,«սպառողական » վերաբերմունք մարդկանց հանդեպ
Հաղթողներին չեն դատում....
Այս արտահայտությունը վերագրում են Եկատերինա 2-րդին:Իբր նա այս խոսքերն ասել է ի պաշտպանություն Սուվորովի ,ում ուզում էին դատել այն բանի համար,որ նա հակառակ գլխավոր հրամանատար Ռումյանցևի հրամանի 1773թ. գրոհով վերցնում է Տուրտուկայ թուրքական բերդը:
Դատավճիռի վրա թագուհին մակագրում է.«Հաղթողներին չեն դատում»:
Իսկապես
«հաղթողներին չեն դատում», և «վա՜յյյյյ պարտվողներին» )))
Եվ կեսարը բարձր չէ քերականագետներից-Nee Ceasar поп supra grammaticos
Հռոմեացի պատմաբան Սվետոնիուսը պատմում է ,թե ինչ հանգամանքներում ծնվեց այս արտահայտությունը.
Մի անգամ քերականագետ Պոմպոնիուս Մարկելը նշեց լեզվական սխալ կայսեր
Տիբերիուսի խոսքի մեջ:Նախկին իրավաբան Կապիտոն,որը ներկա էր այդ զրույցին ,հայտարարեց ,որ եթե անգամ Տիբերիուսի օգտագործած արտահայտությունը չի համապատասխանում լատիներենի ընդունված կանոններին ,ապա այսուհետ այն կընդունվի որպես կանոն ,քանզի այդպես է ասել կեսարը....Քերականագետը վճռականորեն առարկեց՝ դիմելով անձամբ Տիբերիուսին.« Նա սխալվում է...դու կեսար ես ... դու կարող ես քաղաքացիության իրավունք տալ մարդկանց ,բայց ոչ խոսքերին» :
Նշանակությունը՝ որքան էլ բարձր լինի ինչ-որ մեկի զբաղեցրած դիրքն ու պաշտոնը ,նա պիտի ենթարկվի իրազեկ մարդկանց,մաստնագետների կարծիքին...
Ջովաննի Բատտիստա Տիեպոլո( Տյեպոլո),Առաքինությունը պսակ է դնում Պատվի գլխին
Ամեն ինչ կամ ոչինչ....Կամ լինել Կեսար,կամ ոչինչ...Ant Ceasar, aut nihil
Սովորաբար այս արտահայտությունը օգտագործվում է սկզբնական,բուն տարբերակի համատեքստից դուրս և նրա իրական իմաստն ու նշանակությունը աղավաղված է...
Իրականում խոսքը ոչ թե կարիերիստական մաքսիմալիզմի ,այլ բարձրագույն տիրակալի վարքագծի,պահվածքի մասին է :Հատկապես այդ մասին էլ խոսել է այս արտահայտության հեղինակը՝հռոմեացի կայսր Կալիգուլան : Երբ նրան մեղադրեցին ավելորդ վատնողության,հանցագործ շռայլության մեջ, նա պատասխանեց ,որ հարկավոր է պահել իրեն կամ իսկական տիրակալի նման ,այսինքն՝ լինի իսկական կայսր կամ ժլատություն,ագահություն անել և հետևաբար ՝ լինել ոչինչ :
Ժամանակակից նշանակությունը
Սովորաբար մաքսիմալիստի հավատամքի(կրեդոի) մասին է խոսքը ,որն իր առջև նպատակ է դնում հասնելու այն ամենին , ինչ ինքն է ցանկանում :
Ամեն ինչ կամ ոչինչ ...Որովհետև միջակությունը,որը հասանելի է շատերին ,նրան չի բավարարում....
Ս.Դալի,Պատերազմի դեմքը
Պատերազմը կնոջ դեմք չունի
Անվանումն է բելառուս գրող Սվետլանա Ալեքսիեվիչի վավերագրական ուրվագիծ(ակնարկ) գրքի:Այդ գիրքը պարունակում է կանանց պատմություններ,որոնք մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին:
արտահայտության նշանակությունը՝ պատերազմի դաժանության մասին է , նաև այն մասին ,որ կանայք տեղ չունեն այնտեղ...
***
Պատերազմը կկրկնվի այնքան ժամանակ ,քանի դեռ նրա վերաբերյալ հարցը կորոշվի ոչ նրանց կողմից,ովքեր մեռնում են ռազմի դաշտում...
Անրի Բարբյուս
Պատերազմը չար կերել էր հոգիս...
Շահերի համար ինչ-որ օտարի,
Պետք է խփեի եղբորս կրծքին,
Գնդակը նրա սրտի մեջ տայի։
Հասկացա, որ ես խաղալիք եմ լոկ,
Մինչ թիկունքում են հարուստ ու ջոջեր։
Ու թնդանոթին հրաժեշտ տալով,
Վճռեցի երգի սուրը լոկ ճոճել։
Ես հրացանս նետեցի մի կողմ։
Եվ մտածում եմ՝
Ինչ լավ են, ազնիվ
Այս հողն ու մարդը
Այս երկնքի տակ.
Բայց քանիսները չար պատերազմից
Դարձել են հիմա հաշմ ու այլանդակ։
Եվ քանիսներն են հողի տակ լռում,
Եվ քանիսները դեռ պիտի լռեն...
Եվ իմ այտերին ու ծնոտներում
Մի դող եմ զգում ես համառորեն։
Ո՛չ, ո՛չ,
Ես երբեք չեմ գնա այնտեղ,
Որ ինչ-որ մարդիկ զազրելի ու գորշ,
Խեղանդամ դարձած զինվորին նետեն
Մի քանի մաշված պղնձե գռոշ։
Սերգեյ Եսենին
«Աննա Սնեգինա»
Եվրոպան կարող է սպասել
Այս արտահայտությունը պատկանում է ռուս կայսր Ալեքսանդր 3-րդին,որը արևմտյան տերություններին վերաբերվում էր առանց իր նախորդներին բնորոշ սովորական պիետետի՝ակնածանքի,համարելով ,որ այդ երկրների ողջ քաղաքականությունը ուղղված է այն բանին,որ Ռուսաստանն օգտագործեն սոսկ սեփական շահերի համար ..
Ահա այս խոսքի պատմությունը.
Մի անգամ,երբ Ալեքսանդրը գտնվում էր իր քաղաքամերձ նստավայրում ,նրան զեկուցում են,որ օտարերկրյա շատ դեսպաններ ակնկալում են տեսակցություն:Որին էլ,ցանկանալով շեշտել Ռուսատանի կարևորություն ու կշիռը համաշխարհային գործերում՝ պատասխանում է հետևյալ կերպ ,,,
-Երբ ռուսաց թագավորը ձուկ է որսում , Եվրոպան կարող է սպասել....)))
Այլաբանորեն ՝(կատակ,հեգնական) չմտահոգվել ուշանալու պատճառով .... ավելին՝ անտեսել ,քանզի ուշացողն անում է կարևոր մի բան ՝ գործ..
Այս արտահայտությունը նույնպես պատկանում է Ալեքսանդր 3-րդին -Ռուսաստանը միայն երկու հավատարիմ դաշնակից ունի ՝ իր բանակն ու նավատորմը...
Սովորեք,եղբայրներ ))))
Սովորությունը երկրորդ բնավորություն է...լատ. Consuetudo est altera natura (консуэтудо эст альтэра натура)
Այս արտահայտությունն առաջին անգամ հանդիպել է մեծ փիլիսոփա Արիստոտելի «Հռետորություն» աշխատության մեջ այս տեսքով.«Սովորությունը դառնում է բնական հատկություն»:
Իսկ Ցիցերոնն, իր հերթին, ոգեշնչված Արիստոտելի այս արտահայտությամբ ,իր «Բարու և Չարի սահմանների մասին»շարադրության մեջ գրում է.«Սովորությունը նման է երկրորդ բնավորության»:
Նույն միտքն արտահայտել է նաև աստվածաբան և միջնադարյան փիլիսոփայության հիմնադիր Ավգուստին Երանելին :Եվ հենց նրա տարբերակում էլ այս արտահայտությունը դարձավ թևավոր:
Կորրեջո,Սիրո դպրոց...))
Շատ են հարցնում «պլատոնական սիրո» մասին : Կպատասխանեմ սիրով :))))
Մարդը միշտ է ձգտել իմանալ Սիրո մասին ամեն ինչ...
Ինչ է Սերը...նրա իմաստը...խորությունը...???կապված են սերն ու երջանկությունը իրար հետ...???գտնելով Սերը՝ գտնում ենք արդյոք երջանկություն ..??Ու եթե սերն ու երջանկությունը կապ ունեն իրար հետ ,ապա զարմանալի չէ ,թե ինչու բոլոր ժամանակներում մարդիկ սեր են փնտրել...)))
....Վեհ զգացմունք է ՍԵՐԸ ,որը տիրում է հոգուն ու սրտին ու չկա նրանից «պրծում»...փրկություն,ապաստարան... :)))
Պլատոնական Սեր...Հոգևորի վրա խարսխված Վեհ Հարաբերություններ առանց սեքսուալ ցանկության ,ցանկասիրության ,առանց սեռական հարաբերությունների ,,,
Պլատոնական Սերն անգամ համբույր չի ենթադրում :))
Ըստ Պլատոնի Սերը զգում է կարիքն այն ամենի,ինչը գեղեցիկ է ,արդար,ճշմարիտ...սերը փնտրում է Գեղեցիկն ու դրսևորվում նրա միջոցով...
Պլատոնական սեր...գտնել հոգու բացակայող մասը մեկ ուրիշ մարդու մեջ ... Մարդ ,որը հանդիսանում է մեզ համար ԱմենաԲարին ,ԱմենաԳեղեցիկը ,ԱմենաԱրդարը,ԱմենաՃշմարիտը...
P.S.Իսկ Բերնարդ Շոուն կատակում էր այսպես.« Կատարյալ(պլատոնական) սերը հնարավոր է միայն նամակագրությամբ »:
Համաձայն եմ ,Սիրելի Ծերուկ :))) ժպիտտտ
Ի դեպ...Պլատոնը ոչ միայ փիլիսոփա է եղել,այլ նաև Օլիմպիական չեմպիոն: Երկու անգամ հաղթել է Pankration մրցախաղում :
Pankration-ը առանց կանոնների ըմբշամարտի և բռնցքամարտի խառնուրդ է...
Ինչ թույլատրվում է Յուպիտերին,չի թույլատրվում ցուլին...լատ.՝Quod licet Jovi, поп licet bovi (квод лицэт йови, нон лицэт бови)
Արտահայտության պատմությունը-Յուպիտերին(նույն ինքը ՝Զևսը)դուր է գալիս Փյունիկիայի թագավորի աղջիկը ՝Եվրոպան ,և նա վերածվելով սպիտակ ցլի ,փախցնում է Եվրոպային....
Գիտեմ,գիտեք այս առասպելը..)))Այս արտահայտությունը հիմնված է այդ պատմության վրա :
Այլաբանորեն - չհիմնավորված պահանջներ
Ժամանակակից գործածությունը-այս հեգնական արտահայտությունը ուղղված է կանխելու կեղծ,չհիմնավորված պահանջներն ու պնդումները...ինչպես նաև ենթակային,կամ ինչ-որ մեկին «տեղը դնելու»,« իրական տեղը ցույց տալու » ...)))
Բարեկամներ,ես կորցրի օրս....
Amici, diem perdidi (АМИЦИ, ДИЭМ ПЭРДИДИ
Suetonius-ը կայսր Տիտոսի մասին.« Մի անգամ ճաշի ժամանակ ,երբ նա հիշեց,որ օրվա ընթացքում ոչ ոքի որևէ լավ բան չի արել ,ապա արտասանեց այս հիշարժան ու բարձր գնահատված խոսքերը»
Իշխանությունը նրանն է ,ում վստահում է զանգվածը...
Ահա, մեր ժամանակների համար «ժամանակավրեպ » ,իսկ երկրին ՝ «անհարիր» ....«չսազող» մի արտահայտություն:))),որը
Գերմանացի դրամատուրգ Ernyst Raupaha-ի «ֆրիդրիխ 2-ի մահը» պիեսից է
Նշանակությունը.
Ֆորմալ իշխանական լիազորություններն ամենևին էլ չեն երաշխավորում իրական ազդեցություն հասարակության մեջ ...Նրանից օգտվում է միայն նա ,ում կվստահի ժողովուրդը ,ով ունի հեղինակություն:Համապատասխանաբար ՝ նա էլ ունի իսկական իշխանություն:
Հանս Բալդունգ,Վհուկները
Վհուկների որս(Охота на ведьм.... Witch-hunting արտահայտությունը հայտնի էր դեռ անտիկ ժամանակներից :Սակայն «Վհուկների որսը» լայն թափ ստացավ Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում 17-րդ դարի կեսերին:
Անգլիայում այս արտահայտությունն առաջին անգամ գործածվել է 1640թ և նշանակում էր պայքար կին-վհուկների,կախարդների,հեքիմների և այլոց դեմ...որոնց կաթոլիկ եկեղեցին համարում էր հերետիկոսներ և ըստ եկեղեցական դատարանի որոշման այրում էին խարույկի վրա ....
Այլաբանորեն- անցանկալի քաղաքական կամ գաղափարական անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ
Վերոնեզե,Յուպիտերը շանթահարում է արատները
Յուպիտեր ,դու զայրանում ես,,,,ուրեմն դու սխալ ես ( իրավացի չես...:)))
Այս արտահայտությունը հույն գրող Lucian-ի երգիծանքից է ..
... Զայրացած Յուպիտերը չկարողանալով համոզել Պրոմեթևսին,դիմում է վերջին «փաստարկին»՝ կայծակնահար անել իր հակառակորդին....
Պրոմեթևս ասեց.«Եթե դու պատասխանի փոխարեն մեկնում ես ձեռքդ «կայծակին »-ուրեմն դու սխալ ես»
Այս արտահայտությունը սովորաբար օգտագործվում է հեգնանքով և հասցեագրված է այն անձին ,ով վեճի մեջ ավելորդ տաքանում է ,դրանով իսկ ցույց տալով ,որ բացի հույզերից այլ փաստարկներ չունի և չի կարող ապացուցել իր իրավացի (ճիշտ) լինելը ,անմեղությունը և այլն ...
Ժակ Լուի Դավիդ,Հեղինեի ու Պարիսի սերը (կլասիցիզմ)
Իսկ այս արտահայտությունը -առանց խոսքի...))))
Amor non est medicabilis herbis (АМОР НОН ЭСТ МЭДИКАБИЛИС hЭРБИС).
Սերը դեղաբույսերով չի բժշկվում....չկա բուժում սիրո դեմ...
Սկզբնաղբյուրը-
Օվդիոս.«Վա՜յ ինձ,որ սերը դեղաբույսերով չի բժշկվում»
Այս մեկն էլ եմ շատ հավանում...
Ամեն դար ունի իր միջնադարը...
Հեղ.՝Լեհ ականավոր գրող,երգիծաբան Ստանիսլավ Եժի Լեց ...«Փնթի մտորումներ»(կամ՝Չսանրված մտքեր:)))) գրքից
Օդային ամրոցներ...Մեզանից ով չի կառուցել գեղեցիկ ,երազային «օդային ամրոցներ» ...??? Կարծում եմ ,բոլորս էլ ինչ-որ չափով զբաղվել ենք օդային ամրոցների «շինարարությամբ ».... :)))
Baiir ties chateaux en Espagne-ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է -Կառուցել ամրոցներ Իսպանիայում :
Այս արտահայտության հիմքում ընկած է պատմական դրվագ...Երբ Հենրիխ Բուրգունդիացին գտնվելով զինվորական ծառայության մեջ Կաստիլիաի թագավոր Ալֆոնսո 6-րդ մոտ ,1095թ մեծ հաղթանակ տարավ մավրերի դեմ:Թագավորը շռայլորեն պարգևատրեց նրան ՝նվիրելով հողեր Իսպանիայում,որտեղ Հենրիխը կառուցեց շքեղ ամրոցներ:Շատ զինվորական առաջնորդներ երազում էին կրկնել նրա հաջողությունը,որոնց մասին ժամանակակիցներն ասում էին,թե «նրանք նույնպես պատրաստվում են ամրոցներ կառուցել Իսպանիայում»- Baiir ties chateaux en Espagne կամ taire des chateaux en Espagne:
Եվ քանի որ այդ ամրոցները դեռ միայն երազանքներում էին կառուցվում ,շրջանառության մեջ մտավ մեկ այլ ,ծաղրական արտահայտություն -Կառուցել օդային ամրոցներ....
Սովորաբար գործածվում է դատարկ,անհեթեթ,անհիմն երազանքների ու ծրագրերի հանդեպ:
«Շինարարություն օդում» -այս արտահայտությունը իր քարոզներից մեկում առաջին անգամ կիրառել է քրիստոնեական եկեղեցու ականավոր գործիչ Ավգուստինը(354-430թթ)
Հիմարությունը պարգև է Աստծո ,սակայն հարկավոր չէ չարաշահել այն...
Այս խոսքերը վերագրում են պրուսական ,հետագայում՝գերմանական կայսերական «երկաթե կանցլեր» Օտտո Էդուարդ Լեապոլդ Բիսմարկին....(1815-1898)
Սկզբնաղբյուրը- « Հիմարությունը պարգև է Աստծո» ...տողերը գերմանացի գրող Պաուլ Գեյզեի (1830-1914) «Փերու(ֆեյա) զավակը» նովելից է :
Օգտագործվում է որպես ծաղրական մեկնաբանություն ինչ-որ մեկի արարքներին,խոսքերին և այլն....
Որքան ենք «աջ ու ձախ շռայլել »այս արտահայտությունը - Aurea mediocritas,,,,Ոսկե միջին...
Իսկապես,ինչու միջին ՝ այն էլ ոսկե ??? )))
Ոսկե միջին արտահայտությունը պատկանում է ինտուիտիվ՝կռահողական,ներըմբռնողական հասկացությունների դասին:Ոսկին բոլոր լեզուներով էլ հանդիսանում է հոմանիշ ինչ-որ դրական,լավ,հաճելի ,ցանկալի բանի :
Ուրեմն ոսկե միջին-ը դա ,այսպես ասած,ցանկալի միջին է,ճիշտ միջին ...
Իսկ ինչ է միջինը(մեջտեղինը) ....?? միջինը ` ինչ-որ բանի երկու կողմերի ծայրակետերից հավասարապես հեռացված վայր է ..."միջինը " դա վայր է,ուր ընդդիմադիր ուժերը հավասարակշռված են ,որտեղ ոչ մի ծայրահեղ տեսակետ կամ լուծում չի գերակշռում մեկը մյուսին,լինի դա վերացական հասկացություն,թե որոշվող օբյեկտ..եթե խոսենք ,օրինակ,այնպիսի վերացական հասկացությունների մասին ինչպիսիք են «որոշում »,«արարք» ,ապա ոսկե միջին հասկացությունը համահունչ է «հավասարակշռված որոշում » կամ «հավասարակշռված արարք »հասկացությունների հետ:
Նշանակությունը-խուսափել ծայրահեղ և վտանգավոր քայլերից,ընդունել ճշմարիտ ու հավասարակշռված որոշում :
Շատ հաճախ «ոսկե միջինը» հենց նրանով է ոսկե,որ հանդիսանում է միակ ճշմարիտը որևէ կոնկրետ իրավիճակում)))
Շատ հաճախ «ոսկե միջինը» հենց նրանով է ոսկե,որ հանդիսանում է միակ ճշմարիտը որևէ կոնկրետ իրավիճակում)))
Մարդկանց ,որոք խուսափում են ծայրահեղությունից նախապատվությունը տալով ոսկե միջինին , բնութագրում են որպես զգուշավոր և անվճռական ... նրանք հակված չեն արկածախնդրության և կոնֆլիկտների ...
Երբեմն գործածվում է հեգնանքով՝արտահայտելով սովորականություն ,խառնվածքի միջակություն... մարդկային մտածելակերպի միջակություն ...
Ինչպես արդարանամ ...??? )))Ինչ անեմ ,որ սիրում և օգտագործում եմ այս արտահայտություն-թևավոր խոսքը Ай да Пушкин! Ай да сукин сын!(ամոթ ինձ :»)
Ահա պատմությունը.
Հատված Պուշկինի նամակից հասցեագրված ընկերոջը՝ Պյոտր Վյազեմսկուն (7 նոյեմբերի ,1825թ)
«Շնորհավորում եմ քեզ ,իմ ուրախություն,ռոմանտիկ ողբերգության առթիվ,դեհ,ուր առաջին անձն է Բորիս Գոդունովը,,,Իմ ողբերգությունն ավարտված է,,,Ես այն կարդացի բարձրաձայն,մենակ, ծափ տվեցի ու բղավեցի Ай да Пушкин! Ай да сукин сын! »
նշանակությունը -հումորային արտահայտություն ,անտիֆրազիս ,որը օգտագործվում է որպես մտերմիկ,ընկերական գովասանք կամ `կոպիտ -հումորային նկատողություն,կշտամբական խոսք ,,,,, հաջողությամբ կատարված աշխատանքի ,ստեղծագործական մտահղացման փայլուն իրականացման առիթով անբռնազբոս ուրախության արտահայտում,դրսևորում..և այլն
Բոհեմա...La boheme...բառացիորեն-цыганщина
Հայտնի դարձավ ֆրանսիացի գրող Անրի Մյուրժեի «Տեսարանների բոհեմական կյանքից» հրապարակումից հետո ,,,
Միջնադարում գնչուները համարվում էին Բոհեմից (Չեխիա) դուրս եկած թափառող ,ապադասային,իր միջավայրից վտարյալ ժողովուրդ...
Բոհեմա- գրական gypsy declassing....Սոցիալական խումբ ,որը դեռ զգալի դեր է խաղում գրականության պատմության մեջ:
նշանակությունը -մատնանշում է մտավորականների (դերասաններ,նկարիչներ,գրողներ,երաժիշտներ)...անկանոն,անապահով ապրելակերպ..կենսակերպ,կենցաղ...լինել այդպիսի միջավայրում...
Նկ,Ն.Գե,Սողոմոնի դատը
Շատ ենք լսել« սողոմոնյան լուծում տալ հարցին» արտահայտությունը...
Սողոմոնյան լուծում...
Դավթի որդի Սողոմոն իմաստունի մասին շատ պատմություններ են հասել մեզ ,հատկապես դատական գործերին,բարդ անլուծելի թվացող խնդիրներին իմաստուն լուծումներ տալու վերաբերյալ...
Պատմում են,որ մի անգամ երկու կին վիճում էին,թե ում է պատկանում երեխան....կանայք անհաշտելի էին...համաձայնության չէին գալիս ..այդ ժամանակ Սողոմոնն առաջարկեց կիսել երխային ու բաժանել կանանց միջև ...Ստախոսը պատրաստակամորեն համաձայնեց...իսկ իսկական մայրը սարսափահար աղաղակեց.«Ավելի լավ է երեխային կենդանի տվեք նրան»....կեղծիքը բացահայտվեց..երեխային հանձնեցին իսկական մորը...
նշանակությունը-Սողոմոնի դատ՝արդար ,իմաստուն վճիռ...սողոմոնյան լուծում-սրամիտ,խելացի լուծում...ճարպկորեն ելք գտնել ցանկացած բարդ և նուրբ իրավիճակներում...
Մենք ասում ենք
-Ընտրել չարյաց փոքրագույնը
կամ՝
Երկու չարիքից նվազագույնն ընտրել...
Անգլիացիներն ասում են
- lesser of two evils
Իսկ ըստ Պլատոնի («Պրոտորգոս») Սոկրատեսին է պատկանում այդ արտահայտությունը՝Երկու չարիքից փոքրագույնն ընտրել...
նշանակությունը -մի քանի վատ տարբերակներից ընտրել այն,որը կրում է նվազագույն վնաս(չարիք) ...
Չնայած այս ասույթի ակներևությանը մարդը հաճախ է անում ամենավատ ընտրությունը ...դա նրանից է,որ շատերը բախվելով տհաճ ընտրությանը պարզապես շփոթվում են,գլուխները կորցնում ...
Այս արտահայտությունը հետևյալ տեսքով հանդիպում է նաև Արիստոտելի և Ցիցերոնի աշխատություններում....
Արիստոտել-Հարկավոր է ընտրել փոքր չարիքը
Ցիցերոն- Հարկավոր է ոչ միայն ընտրել չարյաց փոքրագույնը,այլ նաև կորզել այն լավը ,ինչ կա նրանց մեջ
Գյուստավ Մորո,Լեդա(սիմվոլիզմ)
Ինչու Cherche la femme...
Ищите женщину արտահայտությունը մենք հաճախ գործածում ենք բացասական համատեքստում...համարելով ,որ ամեն մի հանցագործության մեջ « անպայման կնոջ մատը խառն է» ...զարմանալի է,չէ??,արտահայտությունը ֆրանսիական է,իսկ ֆրանսիացիները հայտնի են կանանց հանդեպ հարգալից վերաբերմունքով... :))
Միգուցե նրանք այս արտահայտության մեջ այլ իմաստ են դրել ...???թերևս...այդպես էլ կա :))
Սակայն,ահա,այդ խոսքի պատմությունը...
Փնտրեցեք կին... Սա մեջբերում է հայր Դյումայի «Փարիզի Մոհիկանները» քրեական վեպից...Այդ վեպում այս արտահայտությունը սիրում էր կրկնել ոստիկանության մի աշխատակից,որի նախատիպն էր Փարիզի հայտնի խուզարկու Գաբրիել դը Սարտին... գուցե այդպես է,սակայն Սարտին էլ իր հերթին կրկնել է հռոմեացի բանաստեղծ Յուվենալին,որն իր մի երգիծական ստեղծագործության մեջ գրել էր հետևյալը.«Հազիվ թե գտնվի մի դատական գործ,որտեղ վեճի պատճառը կին չլինի»
Ֆ.Լեյթոն,Օրփեոսն ու Էվրիդիկան
Ժամանակն է լավագույն բժիշկը,,,,
Որքան ենք կրկնել այս խոսքերն ինքներս մեզ և ուրիշներին մխիթարելու,հանգստացնելու ,համոզելու համար,,,,
Նրանք պատկանում են հույն բանաստեղծ և դրամատուրգ Menander-in (343-291մ.թ.ա. )
Սկզբնագրում հնչում էր այսպես.«Ժամանակն է բժիշկը բոլոր անխուսափելի չարիքների»:
Նշանակությունը-սփոփանք ,որ ժամանակի ընթացքում կորստի ցավը կթուլանա,,,տհաճ հիշողություններն ու զգացմունքները կբթանան ,,,հարկավոր է համբերատար լինել ու սպասել ...ժամանակը կբթացնի ամեն ցավ...
P.S. Թերևս այդպես է ... ,,, գուցեև լավ վիրաբույժ է ժամանակը սակայն ,պիտի խոստովանեմ, ահավոր է որպես «կոսմետոլոգ ».....:») սպիները մնում են... սպիները հոգու...
Ֆրանչեսկո Գվարդի,Հավատի այլաբանություն
Հավատը լեռներ կշարժի
Արտահայտությունը ավետարանական է Մատթեոս 17:20
«..Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք ,այս սարին կասեք ՝«այստեղից այնտեղ տեղափոխվիր»,և կտեղափոխվի,և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար »:
Այլաբանորեն-համոզվածություն,հավատ սեփական գործի իրավացիության ու ընտրության ճմարտացիության հանդեպ ,որը կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն
Փայլել բացակայությամբ....(ֆր.Briller par son absence)
Խոստովանեք,դեռ չէիք լսել այս արտահայտությունը :))
Այն հայտնի դարձավ ֆրանսիացի դրամատուրգ Մարի -Ժոզեֆա դը Էտյենի
«Տիբերիուս» ողբերգության շնորհիվ,ուր ասվում էր.«Բրուտոսն ու Կասիուսը փայլեցին իրենց բացակայությամբ»:
այլաբանորեն-գիտակցված բացակայություն ,որը բացակայողին դարձնում է ավելի նկատելի ,ստիպելով խոսել նրա մասին...
P.S.Քիչ է մնում վերցնեմ ու փայլեմ իմ շողշողուն բացակայությամբ... ժպիտտտտտտտ :))
No Comment ;))
Առանց մեկնաբանության...ոչ մի մեկնաբանություն ..և այլն..
Որքան հաճախ ենք կրկնում այս արտահայտությունը մենք,այդպես է ,չէ :)
Այն գոյություն է ունեցել վաղուց ,սակայն քաղաքական բառապաշար(լեքսիկոն) է մտել Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո :
Մեծ Բրիտանիայի արդեն նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլը Սպիտակ տնից դուր գալիս այսպես է պատասխանել ԱՄՆ-ի նախագահ Հանրի Տրումենի հետ հենց նոր տեղի ունեցած հանդպիման մասին մեկնաբանելու լրագրողների խնդրանքին..
Այս արտահայտությունը նա փոխ էր առել ամերիկացի դիվանագետ Սամներա Ուելսից ,ինչպես խոստովանել էր մի անգամ Չերչիլը :))
Արտահայտությունը օգտագործվում է ուղղակիորեն...
Ջոն Կոլիեր,Լիլիթ
Գեղեցկությունը կփրկի աշխարհը
Այս արտահայտությունը մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ արտասանած կլինի..
Իսկ գիտեք,թե ով է հեղինակը...???
Ֆ.Մ. Դոստոևսկին է ... «Идиот-Ապուշը» վեպից է...
նշանակությունը...Հեղինակին անհանգստացնում էր մարդու ճակատագիրը այս կատաղի , անհոգի աշխարհում ,,,և համոզված էր,որ աշխարհն ունի փրկության կարիք,,,
ահա,իսկական հանելուկ - գլուխկոտրուկ է այս արտահայտությունը ... և բառացիորեն կարելի է հասկանալ... կյանքն իր բոլոր գեղեցիկ ու առողջ դրսևորումններով Գեղեցիկ է ... իսկ տգեղ այլանդակություն է միայն ցավը,հիվանդությունը , մահը... և...
Ճշմարիտ գեղեցկությունը թերևս հարմոնիան է..ներդաշնակությունը ,որի վրա է հիմնվում տիեզերական հավասարակշռությունը.... իսկ գլխավոր հարմոնիան դա հոգեկան հարմարավետությունն ու ներքին հավասարակշռված վիճակն է...
,,,,ամեն մեկը հասկանում և գնահատում է գեղեցիկը իր անձնական ընկալման ,զգացողության միջոցով ...
մի խոսքով...անվերջ կարելի է ծավալվել այս արտահայտության շուրջ :))
իսկ կփրկի... ??
և ինչ է գեղեցկությունը..??ինչու են նրան աստվածացնում մարդիկ...? որոնք են նրա թույլ և ուժեղ կողմերը...??ընդունակ է գեղեցկությունը վերափոխել մարդուն ու փրկել նրան ?? թե..?գեղեցկությունն ավելի շատ ունի պաշտպանության կարիք..
Ալբրեխտ Դյուրեր,Եվա
Արգելված պտուղ
«Եվ Աստված պատվիրեց մարդուն ասելով.Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր.բայց Բարու և Չարի իմացության ծառիցը մի կեր.որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես(կորցնելու էին անմահությունը) Ծննդոց 2:16-17
Պտուղ...Չարի և Բարու իմացության Ծառից...որը, չնայած Աստծո արգելքին ,Եվան ու Ադամը այնուամենայնիվ վայելեցին...
այլաբանորեն.
Ինչ-որ հրապուրիչ ու արգելված բան միաժամանակ...
Սովորել ինչ-որ բան,իմանալ ինչ-որ կարևոր ,բայց արգելված բան...
p.s. Մարդկային հոգեբանությունն այնպիսին է,որ նրան միշտ հրապուրում է հատկապես այն,ինչն արգելված է ու անհասանելի...
....ահա,թե ինչ է ստացվել :) ..ուրեմն պարզվում է ,որ առաջին «ինտերնետուհին» Եվան է եղել (ի դեպ,որի անունը խորհրդանիշ է կանացի ավելորդ հետաքրքրասիրության).....:))
Քիչ համարելով այն իմացությունը ,որը հասանելի էր նրան,ցանկացավ օգտվել հսկայածավալ Տիեզերական Իմացության «համացանցից» .....ժպտում եմ :))
Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն(քամի ցանողը փոթորիկ կհնձե)Ովսէէ 8:7
Արտահայտությունը Աստվածաշնչյան է...
նշանակությունը.
Պարտադիր նախազգուշացում է բոլոր չարակամների,բանսարկուների ու քսուների
համար,ովքեր հյուսում են խարդավանքներ,մարդկանց փոխհարաբերությունների միջև տարաձայնություններ ու գժտություններ մտցնում ... նրանց արարքների բոլոր չար հետևանքները առաջին հերթին կդառնան հենց իրենց դեմ....
Պլատոնն իմ Ընկեր է,սակայն ճշմարտությունն ավելի թանկ է
Սկզբնաղբյուրը-.....
Պլատոնն իր «Ֆեդոն» (Phaedo) աշխատության մեջ Սոկրատեսին է վերագրում հետևյալ խոսքերը.«Հետևելով ինձ մի մտածեք Սոկրատեսի մասին,այլ՝ ավելի շատ ճշմարտության» .
Պլատոնը խորհուրդ է տալիս աշակերտներին ընտրել ճշմարտությունը և ոչ թե հավատը ուսուցչի հեղինակության հանդեպ..
Նշանակությունը.
Ճշմարտությունը,ճշգրիտ գիտությունը -դա բարձրագույն,բացարձակ արժեք է...իսկ հեղինակությունը-դա փաստարկ չէ...
Նման արտահայտություն ունի նաև Արիստոտելը.«Թող որ ճշմարտությունն ու ընկերներս թանկ լինեն,սակայն պարտքը հրամայում է նախապատվությունը տալ ճշմարտությանը»
Ավելի ուշ, շատ անտիկ գրողների մոտ այս արտահայտությունը հանդիպում է նաև այս ձևակերպմամբ.
«Սոկրատեսն ինձ սիրելի է,սակայն ճշմարտությունն ավելի է սիրելի»
Այն հանդիպում է նաև Սերվանտեսի «ԴոնԿիխոտ» վեպում«Amicus Plato,sed magis amica Veritas »
P.S. Տեսնում եք ..??նախադասության մեջ բառերի «ճարպիկ» վերադասավորմամբ ինչ հանճարեղ copy past-եր են արել մեր մեծերը:))
Ոսկե երիտասարդություն
Սովորաբար գործածվում է հեգնանքով..Jeunesse dorre ֆրանսերենից բառացիորեն- ոսկեջրած երիտասարդություն...
նշանակությունը.
այլաբանորեն ՝երես առած,շփացած,գերհագեցած,կյանքը զուր վատնող երիտասարդներ հարուստ ընտանիքներից(ընդամենը :))
Այս արտահայտությունը հանդիպում է Ժան Ժակ Ռուսսոյի «The New Heloise » վեպում:
ՈՒմ ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը նրան զրկում է բանականությունից.....Quos Iupiter perdere vult, dementat
Նշանակությունը-հիշեցում այն մասին,որ ամենադաժան կերպով մարդն ինքն իրեն է պատժում,երբ կատարում է չմտածված,անխելք արարքներ,համառելով իր սխալների ու մոլորությունների մեջ...
Սոֆոկլեսի ժամանակակից,անհայտ հույն դրամատուրգի խոսքերն են սրանք:
Այս արտահայտությունը անտիկ այլ հեղինակների կողմից հնչել է այսպես.«Երբ աստված մարդուն պատրաստվում է դժբախտացնել առաջինը նրան բանականությունից է զրկում , ինչով նա դատողություններ է անում»:
Արտահայտությունը առկա է նաև աթենացի պետական գործիչ և հռետոր Lycurgus-ի ելույթներում,մի թեթև վերափոխված.«Երբ մարդուն վրա է հասնում աստվածների ցասումը... աստվածությունը նախ զրկում է նրան բանականությունից ,այնուհետև նրա մտքերին տալիս է սխալ ուղղություն,որպեսզի նա չգիտակցի իր սխալները»
Իսկ հիմա տեսեք ,թե ինչպես է այս արտահայտությունը հնչում անգլիացի բանասեր Ջոշու Բարնսի մոտ.«ում ցանկանում է պատժել աստված- սկզբից զրկում է նրան բանականությունից»Ժամանակակից ամենահայտնի տաբերակը, « ում ցանկանում է ոչնչացնել Յուպիտերը - նախ զրկում է նրան բանականությունից.....»,
որպես մեկնաբանություն օգտագործել է ֆրանսիացի բանասեր Բուասսոնադան...
Տինտորետտո,Շոշաննան ու իմաստուն ծերերը
Եթե երիտասարդությունն իմանար...եթե ծերությունը կարողանար...Si jeunesse savait,si vieillesse
pouvait....
Ֆրանսիացի գրող և բանասեր Հենրի Էտյենի խոսքերն են Էպիգրամայից(երգիծական կարճ բանաստեղծություն) (1531-1598թթ),որը տպագրվել է նրա «Առաջին քայլեր» գրքում
Նշանակությունը.
անկարողություն,անզորություն , ափսոսանք ....երիտասարդների ուժն ու Էներգիան մեծահասակների փորձի և իմաստություն հետ համատեղելու անհնարինության ափսոսանք......երիտասարդության արհամարհական վերաբերմունքը մեծերի խրատների, խորհուրդների հանդեպ....
Նիկոլա Պոուսսեն,Երկրպագություն ոսկե հորթին
Ծառայել մամոնային
Մամոնան հարստության «աստվածն է»...այդ մասին նշված է նաև Ավետարանում ..Մատթեոս 6:24
( ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել..չեք կարող ծառայել և Աստծուն և մամոնային)
Նշանակությունը.
խիստ մտահոգված լինել հարստություն,նյութական արժեքներ կուտակելու մասին,,,անձնատուր լինել կոպիտ, զգայական հաճույքներին...
Գյուստավ Դորե,
Կվիճենք ,երբ փոթորիկ լինի ,,,
նշանակությունը.
Պատրաստակամություն՝ արժանապատվորեն դիմակայելու գալիք փորձություններն ու հաղթահարելու ցանկացած դժվարություն:
Խմել ծովը (մինչև վերջ)
Մի անգամ Եթովպիայի թագավորն ու Եգիպտոսի թագավոր Ամազիսը վիճեցին:Ամազիսը խոստացավ խմել ծովը ,եթե Եթովպիայի տիրակալը կտա նրան իր թագավորությունը:Ամազիսն իր լեզվի երեսից կրակն ընկավ...եթովպիացին համաձայնեց և ընդունեց նրա պայմանը:
Ամազիսը չգիտեր ինչպես դուրս գալ ստեղծված դրությունից, ինչպես անել ,որ հետ չկանգնի իր խոսքից:Նա խորհուրդ հարցրեց հույն իմաստունից՝Բիանթից ,որն էլ հուշեց նրան ելքը:Ի վերջո թագավորը խոստացել էր խմել ծովը և ոչ թե ամեն րոպե ծովի մեջ թափվող գետերը: :))
Արդյունքում Եթովպիայի թագավորը Եգիպտոսից ստացավ հետևյալ նամակը .
«Մենք պատրաստ ենք խմել ծովը և կանենք դա մի պայմանով ,եթե դուք կփոխեք ծով թափվող գետերի ուղղությունը»:
Այսպիսով ,Բիանթի շնորհիվ Ամազիսը կարողացավ խորամանկությամբ գերազանցել Եթովպիայի թագավորին:
Արտահայտության նշանակությունն է. Անել անհնարինը...
Այնուամենայնիվ...նա պտտվում է....
Այս արտահայտությունե վերագրվում է իտալացի Մեծ աստղագետ ,ֆիզիկոս Գալիլեո Գալիլեյին,որը ենթարկվել է հավատաքննության սրբազան ինկվիզիցիայի կողմից որպես Կոպերնիկոսի « երկիր մոլորակի պտտվելու» հերետիկոսական ուսմունքի համախոհ..Նա ստիպված է եղել ծնկի իջնել ու հրաժարվել այդ հերետիկոսական ուսմունքից... պատմում են,որ հրաժարվելուց հետո Գալիլեյը խփել է ոտքը գետնին ու ասել.«Eppur si muove»՝Այնուամենայնիվ նա պտտվում է...(А всё таки она вертится)
Այս արտահայտությունը օգտագործվում է որպես Անսասան Հավատի բանաձև....
«Սուրբ բաները շներին մի տվեք և ոչ էլ ձեր մարգարիտները գցեք խոզերի առաջ,որպեսզի չլինի թե տրորեն դրանք իրենց ոտքերի տակ և ապա դառնան ու ձեզ պատառոտեն»Մատթեոս7:6
Այս արտահայտությունը ավետանարական է և օգտագործվում է հետևյալ նշանակությամբ. Զուր մի վատնեք ձեր խոսքերն ու բառերը այն մարդկանց հետ որոնք չեն կարող հասկանալ ու գնահատել դրանց իրական արժեքը....
Փոթորիկ բարձրացնել մի գավաթ ջրում....
Հին Հունաստանում մի գրող կար Athenaues անունով,ահա, հենց նա էլ մի անգամ ասեց այս խոսքերը մի երաժշտի,որը փորձում էր կիֆարով «ներկայացնել,նվագել փոթորիկը ծովում ».. :))...
Գրողը սաստում է նրան ասելով.«Ես եռացող կաթսայում ավելի հզոր փոթորիկ եմ տեսել, քան ձերն է»:
Այս տողերը տարբեր ժամանակներում թարգմանվել են տարբեր կերպ,սակայն գրողի արտահայտած միտքը մնացել է անփոփոխ:
Նշանակությունը.Փոթորիկ մի գավաթ ջրում -սովորաբար
կոչվում է մի իրավիճակ ,երբ աննշան դեպքերը առաջացնում են բուռն քննարկումներ,հուզմունք, իրարանցում և հասարակական ռեզոնանս ՝ակնհայտորեն ոչ համապատասան այդ իրադարձության իրական հետևանքներին ու մասշտաբին...
Ջ.Պ.Պանինի,Ալեքսանդր Մեծը կտրում է գորդյան հանգույցը
Ալեքսանդր Մակեդոնացին հերոս է...բայց ինչու կոտրել աթոռները...? (Գոգոլի «Ревизор»-ից .Александр Македонский герой ,но зачем же стуля ломать?)
Իմ սիրած արտահայտություններից մեկը... :))
Օգտագործվում է կատակով ,ինչպես մեկնաբանություն ինչ-որ մեկի չափազանց խանդավառությանը,ոգևորությանը, հափշտակվածությանը ինչ-որ բանով... լինի դա բանավեճ..վեճ և այլն:Իսկապես..ինչու չափն անցնել???:))
***
Անապատում կանչողի ձայն ... ( ձայն բարբառո հանապատի)արտահայտությունը Աստվածաշնչյան է.
Օգտագործվում է հետևյալ նշանակությամբ.անպատասխան ,զուր կոչ ինչ-որ բանի ,որը մատնվում է անուշադրության...
***
***
Վերագնահատիր արժեքները (գնահատիր ,գերագնահատիր արժեքը...)
Նման պատասխան ստացավ Delphic Oracle-ից(գուշակից)
Դիոգենեսը,երբ հարցրեց նրան ,թե ինչ անել...Բառացիորեն հետևելով գուշակի խորհրդին Դիոգենեսը դաձավ նույնիսկ դրամանենգ(կեղծ դրամ հատող)....և միայն ծանոթանալով Սոկրատեսի աշակերտներից մեկի հետ հասկացավ այդ կախագուշակության իմաստը...նրա ճշմարիտ կոչումն է- լինել փիլիսոփա ...վերագնահատել հոգևոր արժեքները...ունենալ սեփական դատողություններ,եզրակացություններ ու չհետևել ընդունված կարծիքին...
այդ արտահայտության իմաստը սա է.ամեն ինչի մասին դատիր ինքնուրույն...ունեցիր սեփական կարծիք...
Վեհից ծիծաղելին մի քայլ է...
Այս խոսքերը Ռուսաստանից փախուստի ժամանակ հաճախ է կրկնել Նապոլեոնը Վարշավայում իր դեսպանի՝Պրադուի մոտ,որն էլ այս մասին գրել է իր գրքերից մեկում..իսկ դե Ռեմյուզան իր հուշերում պնդում է,որ վերոհիշյալ միտքը Նապոլեոնը մինչ այդ էլ է կրկնել....
Գրող Ժաննա Ֆրանսուա Մարմոտելի հետևյալ արտահայտությունն է նրա սկզբնաղբյուրը .«Ըդհանուր առմամբ զավեշտականը սահմանակից է վեհին»
***
Օ՜, ժամանակներ,օ՜,բարքեր ... մի արտահայտություն,որը հաճախ է օգտագործել Ցիցերոնն իր ելույթներում...
Օրինակ ՝ընդդեմ
Catiline-ի իր առաջին ելույթում:
Լատիներեն ՝«O tempora! | O mores!"...
***
Որսա պահը( Лови момент)...Հարմար պահ գտիր...
Այս արտահայտությունը ակնհայտորեն մեզ տանում է դեպի Horace « carpe diem » որսա օրը՝օգտագործիր օրը,կամ « Catch- օգտվիր օրվանից»
Աստղային ժամ
Այս արտահայտությունը Ստեֆան Ցվեյգի «Մարդկության աստղային ժամը» պատմական նովելի հավաքածուի համար գրված նախաբանից է:
Ցվեյգը բացատրում է ,որ պատմական ակնթարթն անվանել է աստղային ժամ ,որովհետև ինչպես հավերժական աստղեր նրանք միշտ փայլում են ունայնության և մոռացության գիշերում ....
Մեղրամիս...:))
իմաստն այն է,որ ամուսնության առաջին պահերին բնորոշ երջանկության զգացողությունը շատ արագ փոխարինվում է դառը հիասթափության ,որն էլ պատկերավոր արտահայտված է արևելյան բանահուսության մեջ...Վոլտերն այն օգտագործել է իր «Zadig կամ Ճակատագիրը» փիլիսոփայական վեպում,ուր գրված է.«Zadig-ը զգաց,որ ամուսնության առաջին ամիսը քաղցր(մեղրամիս) ամիս էր... իսկ երկրորդը՝օշինդրի պես դառը » :))
Քավության նոխազ...Աստվածաշնչյան արտահայտություն է...հնագույն ժամանակներում հրեաները հատուկ արարողություն ունեին,որի ժամանակ քահանան երկու ձեռքը դնում էր կենդանի այծի գլխին որպես նշան նրա վրա հրեա ժողովրդի մեղքը դնելու....որից հետո այծին բաց էին թողնում ,քշում ամայի դաշտերը...Այս արտահայտությունը կիրառվում է այս իմաստով.Մարդ ,որի վրա մշտապես բարդում են ուրիշի մեղքերը...կամ,որը պատասխանատվություն է կրում ուրիշների համար:
Omnia mea mecum porto
Ես իմ բեռը ինձ հետ եմ կրում(
Երբ պարսից Կյուրոս թագավորը նվաճեց Priene քաղաքը ,բնակիչները հեռացան քաղաքից վերցնելով իրենց հետ ամենարժեքավոր իրերը... միայն Biant -ը ,յոթ իմաստուններից մեկը, գնաց դատարկաձեռն...զարմացած համաքաղաքացիների հարցմունքին,թե ինչու իր հետ ոչինչ չի տանում , նա պատասխանեց այսպես.
- Ես իմ բեռը ինձ հետ եմ կրում( կամ՝իմ ունեցվածքը)... նա ի նկատի ուներ հոգևոր արժեքները...
այս արտահայտության լատիներեն ձևակերպումը Ցիցերոնը հաճախ է օգտագործել ...
Omnia mea mecum porto.
Դեղին մամուլ
1895թ ամերիկյան նկարիչ Ռիչարդ Autkoult-ը նյույորքյան «The World" թերթի էջերում տեղադրեց հումորային տեքստով պատկերներ: Նկարների մեջ կար նաև դեղին վերնաշապիկով մի երեխայի պատկեր,որին վերագրվում էր տարբեր զվարճալի արտահայտություններ: Շուտով մեկ այլ թերթ ՝ "New York Journal" սկսեց տպագրել նմանատիպ նկարների շարք:Այս երկու թերթերի միջև վեճ ծագեց դեղին շապիկով տղայի նկարի հեղինակային իրավունքի և առաջինը հրատարակելու համար:1896թ. "New York Press" թերթի խմբագիր Էրվին Uordmen -ը մի արհամարհական հոդված հրատարակեց ՝ մրցակցող կողմերին անվանելով Դեղին Մամուլ:Այդ ժամանակից ի վեր այս արտահայտությունը դարձել է թևավոր......
P.S..... այս նյութը առաջինը գրելու իրավունքը ինձ եմ վերապահում ... :))
Սա ,իհարկե,կատակ ....ամեն ինչ հավերժական շրջապտույտի մեջ է...ու դժվար է գտնել որևէ նոր բան,որն արդեն ասված չլինի.... :)) Ու նոր կարող է թվալ լոկ այն խոսքը,որը դեռ չենք լսել ....իսկ դեռ չլսել ՝չի նշանակում ,որ այն չկա կամ չի եղել.....
դարձյալ դատարկաբանեցի...:))
Սագերը փրկեցին Հռոմը...գիտեմ,շատ եք լսել այս արտահայտությունը:Իսկ հիմա,խնդրեմ, նրա պատմությունը....
390թ. մեր թվարկությունից առաջ գալլերը թափանցում են Իտալիայի խորքերն ու պաշարում Հռոմը:Քաղաքի պաշտպանները խիզախորեն կասեցնում էին թշնամու հարձակումները:Բայց շուտով սպառվեցին ուտելիքի պաշարներն ու քաղաքում սով սկսվեց:Ամեն ինչ,ինչ ենթակա էր ուտելու՝ կերան...մնացիել էին միայն սրբազան սագերը,որոնք ապրում էին Յունոն աստվածուհու տաճարում: Քաղաքի պաշտպանները շատ անգամ ցանկացան ուտել սագերին,սակայն վախենում էին Հռոմի հովանավոր մեծ դիցուհու զայրույթից:
Մի անգամ կեսգիշերին ինչ-որ աղմուկից արթնանում է զինվորներից մեկը՝Mark Manlius-ը:Նա լսեց սագերի կռնչոցը:
Mark Manlius-ը արագ բարձրացավ քաղաքի պատի վրա և ,բառիս բուն իմաստով
դեմ առ դեմ, բախվեց թշնամու զինվորներից մեկին:Այդ գիշեր թշնամին որոշել էր գրոհով վերցնել քաղաքը:Mark Manlius-ը գալլին նետեց պատի վրայից:Ընկնելով՝թշնամին գոռաց:Սկսեցին վայր ընկնել նաև մյուս զինվորները:Գոռոցներից ու աղմուկիգ սագերն ավելի բաձր սկսեցին կռնչալ:Անմիջապես արթնացան Հռոմի պաշտպաններն ու ...Գալլերը հեռացան..Հռոմեացիները հաղթեցին:
«Vae victis!»
Նվաճելով Հռոմը գալլերի առաջնորդ Brenna -ը նրանց վրա զինվորական հարկ նշանակեց՝1000 ֆունտ ոսկի: Վճարման ժամանակ հռոմեացիները տրտնջացին,թե ծանր հարկեր են,դժվար է վճարելը:Brenna -ը նետեց կշեռքի նժարին իր ծանր սուրն ու բացականչեց.
-«Vae victis!»..ՎԱՅ՝,պարտվողներին ....որոշված էր...
Այդ ժամանակից ի վեր այս դաժան բառերը հին ու դաժան աշխարհում բազմիցս են հնչել...
Վայրագ հաղթողները առանձնակի վայրագությամբ նետում էին իրենց սրերը«« կշեռքի նժարին»»... այսինքն՝ ուժով ստիպելով ենթարկվել իրենց...
Время - деньги ...ժամանակը փող արժի... կամ՝ ժամանակը ոսկի է ...արտահայտությունը ամերիկացի գիտնական և քաղաքական գործիչ Ֆրանկլինի խորհուրդն Է երիտասարդ վաճառականին (The Way to Wealth)աշխատության մեջ
Սպիտակ ագռավ...գիտեմ ,շատ եք լսել այս արտահայտությունը,իսկ գիտենք այս խոսքի պատմությունը.... ?:))
Կան կենդանիներ որոնք ամբողջովին սպիտակ են ու դա պայմանավորված է պիգմենտի բացակայությամբ:Այդ կենդանիներին անվանում են ալբինոսներ...,Իսկ սպիտակ ագռավները հազվադեպ պատահող երևույթ են...
Հատկապես այս փաստն է թույլ տվել հին հռոմեական բանաստեղծ-երգիծաբան Յուվենալիսի անելու այսպիսի համեմատություն ""Ստրուկը կարող է թագավոր դառնալ...գերյալները կտեսնեն հաղթանակ...միայն հաջողությունն է հազվագյուտ Սպիտակ ագռավ....."" ահա, երկու հազար տարվա պատմություն ունի Յուվենալիսի արտահայտած միտքը...որը կիրառում ենք այն անձանց հանդեպ որոնք ունեն ընդունվածից տարբեր վարքագիծ կամ արժեհամակարգ...
sangre azul՝ կապույտ(երկնագույն ) արյունԻսպանական թագավորական ընտանիքն ու ազնվականությունը հպարտանում էին նրանով,որ ի տարբերություն հասարակ մարդկանց նրանց նախնինները սերում էին արևմուտքից՝վեսթ-գոթերից...և երբեք չեն խառնվել Աֆրիկայից Իսպանիա ներթափանցած մավրիտանացիների հետ: Ի տաբերություն թուխ մաշկ ունեցող հասարակ մարդկանց վերին դասի ներկայացուցիչների կապույտ երակներն առանձնանում էին ,դրա համար էլ նրանք իրենց անվանում էին sangre azul՝ կապույտ արյուն ...հետևաբար այս արտահայտությունը ազնվականությունը նշելու,ազնվական ծագումը ընգծելու համար է ,,,, :))
Ազնվականություն ՝փոխաբերական իմաստը ՝Երկնագույն արյուն
адвокат дьявола
Դեռ միջնադարից կաթոլիկ եկեղեցում գոյություն ուներ այսպիսի ավանդույթ...կար պաշտոն.որը կոչվում էր Սատանայի փաստաբան...այդ մարդու աշխատանքը կայանում էր նրանում,որ պիտի հավաքեր ամենաանհրաժեշտ արգումենտները ընդդեմ հերթական ուղղամիտի կանոնացմանը...ապացուցելու,որ կանոնացվողը շատ մեղքեր է գործել և արժանի չէ սրբացման... սրբերի դասին կարգվելուն..ի հակակշիռ սատանայի փաստաբանի կար նաև մի ուրիշ պաշտպան ՝՝Աստծո պաշտպան...(адвокат-լատ.-ադվոկարե բառից ՝ օգնության կանչել) որն ամեն կերպ պաշտպանում և արդարացնում էր մահացած ուղղամիտին,նահատակին... ...
Սատանայի փաստաբան արտահայտությունը հաճախ գործածում են այն մարդկանց հանդեպ,որոնք պաշտպանում են դիրքորոշումներ որոնց ամենևին կողմնակից չեն...դրանք այն մարդիկ են,որոնք միշտ ուրիշների հասցեին վատն են խոսում...անգամ արժանիքների մեջ թերություններ գտնում...վարկաբեկում են մեկ ուրիշի բարի համբավն ու շարունակ հակառակվում բոլորին...
Ես լվանում եմ ձեռքերս....կարծում եմ այս խոսքի պատմության մասին գիտեն բոլորը...
Երբ Պոնտացի Պիղատոսը հարկադրված համաձայնեց Հիսուսի մահապատժին....ամբոխի առաջ լվաց ձեռքերն ու ... համաձայն մովսեսական օրենքի ՝ասեց....ես մեղավոր չեմ այս արդարի արյան համար...այստեղից էլ առաջացել է որևէ բանի համար պատասխանատվությունն իր վրա չվերցնելու արտահայտությունը....ես լվանում եմ ձեռքերս...
Առողջ մարմնում ՝առողջ հոգի արտահայտությունը ի սկզբանե վերցված էր Յուվենալի երգիծանքից....հնչում էր այսպես.Մենք պետք է աղոթենք աստվածներին,որ առողջ հոգի լինի առողջ մարմնում...
Ենթադրվում է,որ այս տողերի հիմքում ընկած է հայտնի հին հռոմեական ասացվածքը.Առողջ մարմնում առողջ հոգի-հազվադեպ երևույթ է:
Երբ հռոմեական կայսեր որդին հանդիմանեց հորը ՝ Vespasian -ին,որ նա հարկային դաշտ է մտցրել հասարակական զուգարանները,հայրը ցույց տվեց հարկերից ստացված գումարն ու խնդրեց հոտ քաշել,հարցնելով ,թե արդյոք հոտ ունի փողը ....ստանալով բացասական պատասխան Vespasian պատասխանեց.
-Բայց չէ որ նրանք մեզից են ... «А ведь они — от мочи»
Ահա,այստեղից էլ առաջացել է «деньги не пахнут» արտահայտըթյունը... :))
Ներվերի հետ խաղալ արտահայտության պատմությունն էլ անչափ հետաքրքիր է :))
Հնում ,երբ բժիշկները հայտնաբերեցին նյարդերի նշանակությունը մարդու մարմնում...գտան նմանություն երաժշտական գործիքների լարերի և նյարդերի միջև : Այդ նմանության պատճառով բժիշկներն այն անվանեցին նույն բառով՝ nervus... :)) Հետևաբար այստեղից էլ առաջացել է նյարդայնացող գործողությունների համար կիրառվող հետևյալ արտահայտությունը ...խաղալ նյարդերի վրա(հետ....)
Ինչպես է առաջացել дать добро
արտահայտությունը....?
Մինչ հեղափոխական այբուբենում д-ը տառը
կոչվում էր добро....Դրոշը,որը համապատասխանում էր այդ տառին ըստ ռազմա-ծովային օրենքի ուներ հետևյալ նշանակությունը...ԱՅՈ,համաձայն եմ ,թույլ եմ տալիս....
Հեռանալ անգլիական ձևով ...կամ՝անգլիացու նման ...
Երբ ինչ-որ մեկը հեռանում է առանց հրաժեշտի մենք օգտագործում ենք
«ушёл по-английски» արտահայտությունը....թեև այս արտահայտությունը (իդիոման) հորինել են անգլիացիները ,սակայն սկզբնապես հնչել է այսպես.‘to take French leave’ («уйти по-французски»).
Գործածվել է 18-րդ դարում ,7-ամյա պատերազմի տարիներին...որպես ծաղրական արտահայտություն զորամասերն ինքնակամ լքող ֆրանսիացի զինվորների հասցեին...
սակայն այդ ժամանակներից ի վեր ֆրանսիացիները վերցրել են այս իդիոման ու կիրառել անգլիացիների վերաբերյալ....
***
«Ես գիտեմ, որ ես գիտեմ ոչինչ»,կամ ՝ոչինչ չգիտեմ....., - Սոկրատեսի հայտնի ասույթի մասին բոլորը գիտեն,իսկ գիտեք արդյոք? ,որ այս արտահայտությունից բացի Պլատոնը արձանագրել է նաև մեկ ուրիշ սոկրատեսյան արտահայտությոն,որը հնչում է այսպես. ""Ես միշտ ասել եմ,որ ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ բացի մի շատ փոքր գիտությունից ՝էրոտիկայից,իսկ դրանում ես ահավոր ուժեղ եմ,,,, "" :))
In vino veritas
Ճշմարտությունը գինու մեջ է......
Որքան անտեղի ու անիմաստ ձևով են
կիրառում այս արտահայտությունն ու
հաճախ ինքնաարդարացման նպատակով
սխալ մեկնաբանելով ՝ հորինել են
նաև շարունակություն.
«In vinօ
ergo bibamus Ճշմարտությունը գինու մեջ է» ...հետևաբար՝ խմենք...
...Դե,եթե գինու մեջ է
ճշմարտությունն ու հետևաբար հարկավոր է խմել..
խմել ,որքան սիրտն ուզի...
Խմել ու գինու մեջ « խեղդել ապրած ցավն ու
վիրավորանքը...սփոփանք գտնել կամ՝զվարթացնել,քնքշացնել սիրտը......»ուրեմն խմեք...սակայն մի մոռացեք, ինչպես բոլոր խմիչքները,հրաշալի ռեակտիվ է նաև գինին ,որի մեջ իհայտ է գալիս մարդն ամբողջությամբ..երբ մարդը մնում է մարդ ,իսկ«ոչ մարդը»...ավելի լավ է լուռ մնամ... ու մինչ գինու մեջ ճշմարտություն ենք փնտրում ,գինին էլ նենգորեն բացահայտում է մեր մեջ թաքնված չարությունն ու էության իսկությունը....
Ճշմարտությունը գինու մեջ է...այս արտահայտության իրական իմաստը հետևյալն է.«ինչ կա սթափ մարդու մտքին՝այն գինովցածի լեզվին է,և վերաբերվում է
այն հանգամանքին,երբ մարդն ալկոհոլի
ազդեցության տակ դառնում է ավելի ազատ,ձերբազատված,
«համարձակ»,«ճշմարտախոս»,մի
խոսքով՝սանձարձակ...In vino veritas...այս գեղեցիկ
արտահայտությունը կարող ենք գործածել
ցանկացած իմաստով.... և ամեն մեկս մեր «փչացածության» չափով
համապատասխան իմաստ
կարող ենք հաղորդել նրան... ...հարբեցողությունը դատապարտելուց
մինչև այդ արատավոր
երևույթի ամբողջական
«արդարացումը»...
Ճշմարտությունը գինու մեջ է...... այս խոսքերը պատկանում են հռոմեացի
փիլիսոփա
Pliny Ավագ -ին(24-79 մ.թ.):
Այս արտահայտությունը նույն իմաստով
հունարեն հնչում է այսպես
՝«Ἐν οἴνῳ ἀλήθεια» (Эн ойно алетейа) և այն վերագրում են Alkeyu-ին:
Հաճախ In vino veritas արտահայտությունը շարունակում են
այսպես .«ճշմարտությունը գինու մեջ է,իսկ
առողջությունը՝ջրի»...ունի նաև
այսպիսի մեկնաբանություն«Ճշմարտությունը գինու մեջ
բազմիցս է խեղդվել » :))
Գլամուր- glamour...
Անգլերեն glamour բառն առաջացել է միջնադարում ,grammaire բառից(ֆր.քերականություն
) ...սկզբնական նշանակությամբ ՝grimoire ՝մոգությունների,հմայությունների գիրք....
Գլամուր բառը եղել է վհուկների ակկուլտային,կախարդական ,հմայական խոսք,նզովական բանաձև,որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը ինչ-որ բանի վրա հրավիրելու և ստիպելու հավատալ...հարկադրանք՝իրերին այլ կերպ նայելու,ընկալելու,հավատալու...19-րդ դարի վերջին բառի նշանակությունը փոխվում է...այս տերմինը սկսում են կիրառել սովորական առարկաների և ոսկերչական իրերի նկատմամբ... նրանց արտաքին տեսքին ուշադրություն հրավիրելու համար...
Ժամանակակից գործածության մեջ գլամուր բառը հաճախ շփոթում են կամ նույնացնում ոճի և գեղեցկության հետ...գլամուր բառը Ռուսաստանում սկսել են գործածել 1990 թ. ,իսկ Հայաստանո՞ւմ ...չգիտեմ..)) երևի 2000 թվից ...Այժմ բառը նորաձևության և շքեղ ապրելակերպի հավաքական նշանակություն է ստացել ... ահա այսպիսի նշանակություն .
գլամուր՝շքեղ...շարմ...փայլ,հմայք..դյութանք..
Վա~յ հետաքրքիր էր!!)))Սպասում եմ շարունակությանը!)))
ОтветитьУдалитьBary veradardz:-), husov enk, vor el mez chek vaxecni hankarcaki "anhetacmamb" :-)
ОтветитьУдалитьOyyyyyyyyyyyyyyy shat hetaqrqir artahaytutyun er sireli Lili, ev shat kuzenayi, vor sharunakutyun@ liner henc ayd erotik gitutyan patmutyun@... Jptum em...
ОтветитьУдалитьSyune jan ,uremn tvecir добро,,,:)) de,uremn hajord patmutyun@ klini hamapatasxan,,,karda verevum,,,shnorhakal em,shatttttttt
ОтветитьУдалитьLeo jan,terevs dasaliq chem lini voch по-французски,voch el по-английски,,,, :))aysor,,,isk vax@? chgitem,,qanzi vaxva or@ ASTCUNN e,,,
ОтветитьУдалитьshnorhakal em,,,
Edvard jan,shnorhakal em ,vor kardum es im nyuter@,,piti hiastapecnem,,sokratesi patmutyun@ sharunakutyun chuni,,,jpitttttttt,,,aystex miayn artahaytutyunneri,idiomaneri,tevavor xosqi patmutyun klini,,,,:))
ОтветитьУдалитьLili jan indz hamar shat aveli karevor e, vor qo patmutyunner@ misht sharunakven, voch te mnan anavart. Axr shaaaaaaaat hetagrgir en...
ОтветитьУдалитьՇատ հետաքրքիր էէէ, շարունակությունն էլ սպասված... դե ինչպես միշտ ;)
ОтветитьУдалитьVay Lili jan hrashali er!!))))
ОтветитьУдалитьԵս չէի սխալվում հենց ամենասկզբից... Բլոգի ծննդյան օրերին իմ ասած խոսքերն էին. ահա և արդեն շատերը կարող են կրթվել այստեղ և սովորել, սովորել Մեր Լիլիի հատուկ ընտրած գրառում-նյութերով, նրա մաքուր, աղոթքի հնչողությամբ հստակ խոսքով...
ОтветитьУдалитьԻսկ ես լուռ կարդում եմ ու հիանում...:)
ОтветитьУдалить....isk es mi arandznaki gnqshutyamb,sirov,harganqov ev hogatarutyamb em verabervum im @NTERCOXnerin ,,,aranc dzez ays blogn amayi kliner...u kkorcner linelu ir imastn u karevorutyun@ :)) shnorhakal em,,hpartanum ev lur hianum em DZEZNOV,,,"
ОтветитьУдалитьդեռ ինչքաաաաան բան ունենք սովորելու.... Լիլի ջան դու՝ որպես լույս, քո ուսուցողական գրառումներով անզուգական ես: միանում եմ բոլորին ու սպասում շարունակությանը, Ինչպես Հասմիկն է գրել, այստեղ մենք կարող ենք կրթվել, յադ թերևս հաճելի բեռը քեզ է բաժին ընկել...
ОтветитьУдалитьshnorhakal em,sireli Irina,,,sirov ,,,kpordzem tanel ayd hacheli ber@,,,,,:))
ОтветитьУдалитьՄտածում եմ` մի բան է իմանալը, մեկ այլ բան` օգտագործելը առօրյա-խոսակցական բառապաշարում, և հարց եմ տալիս ես- Ինչու չենք օգտագործում? (իսկ գուցե կան օգտագործողներ?) :)
ОтветитьУдалитьԵս գիտեմ, որ կան, lili ջան, ահավասիկ, վառ օրինակը...այս գրառման հեղինակն է: ))) Ճիշտ եմ ասում չէ? Դե իհարկեաա; )))
УдалитьYana jan, es qezanits shat shnorhakalem, vor kas u edpisi hrashali mardkayin kerparov
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ սիրելի Լիլի այսչափ հարուստ բառապաշար մեզ հրամցնելու համար: Կան այնպիսիները, որ մինչ այսօր տեղյակ չէի, անչափ հետաքրքիր ու տպավորվող ինֆորմացիա է:
ОтветитьУдалить