Мой список блогов

среда, 12 сентября 2012 г.

Արատն ու առաքինությունը...


Երբ Հերակլեսը,հասնելով պատանեկան հասակի ,մտածում էր,թե որ ուղիով ընթանա այնուհետև,երկու կնոջ տեսքով նրան ներկայանում են  Արատը և Առաքինությունը...և կանանցից ամեն մեկն սկսում է  գովաբանել իր արժանիքները,միաժամանակ սևացնելով իր մրցակցուհուն :Նրանց վեճերից պարզվում է ,որ միայն առաքինությունն է միակ,թեև դժվար,հեռավոր ուղին,իսկ արատի ճանապարհին հաճույքները մոտիկ ու դյուրահաս են ,բայց վաղանցուկ են և դժբախտություններով հղի:«Այն ամենից ,ինչը բարի ու լավ է ,-ասում է առաքինությունը  Հերակլեսին,-աստվածները մարդուն ոչինչ չեն տալիս  առանց աշխատանքի ու հոգսերի....Այսպիսով ,եթե դու ցանկանում ես ,որ աստվածները ողորմած լինեն քո հանդեպ ,դու պետք է պաշտես նրանց ,եթե ցանկանում ես ,որ  քեզ սիրեն բարեկամներդ ,դու պետք է նրանց լավություն անես .եթե ձգտում ես նշանավոր քաղաքի կողմից հարգվելու,դու պետք է օգուտ բերես այդ քաղաքին.և եթե ուզում ես քո գործունեությամբ զարմացնել ողջ Հելլադային ,դու պետք է ջանաս բարօրություն բերել ողջ Հելլադային.եթե ցանկանում ես ,որ հողը քեզ առատ հունձ տա ,դու պետք է նվիրվես հողին.եթե գտնում ես ,որ դու պետք է հարստություն քաղես  հոտից ,դու պետք է հոգ տանես հոտերի մասին.եթե ձգտում ես փառքի հասնել պատերազմի ճանապարհով և ի վիճակի լինել ազատություն ընձեռնելու բարեկամներին և ստրկություն թշնամիներին,դու պետք է ռազմական,գիտություններ սովորես գիտակ մարդկանց մոտ և վարժվես դրանց կիրառման մեջ:Իսկ եթե դու ցանկանում ես ունենալ ուժեղ կառուցվածք,դու պետք է նրան սովորեցնես ենթարկվել բանականությանը և զարգացնես այն աշխատանքի ու քրտինքի  միջոցով»:

Ըստ Պրոդիկոսի



понедельник, 10 сентября 2012 г.

Սերգեյ Եսենին Դու ինձ մի նայիր հանդիմանանքով

Դու ինձ մի նայիր հանդիմանանքով,
Արհամարհանքըս բաց է քեզ համար,
Բայց սիրում եմ ես հայացքըդ խումար
Եվ չարաճճի հեզությունը քո:

Այո, թվում ես պառկած-հաղթըված,
Ու ես ուրախ եմ տեսնել մի վիճակ,
Երբ որ աղվեսը՝ սուտմեռուկ տված,
Որսում է ագռավ ու ագռավի ձագ: