Քաջվարդ...«անվանի,ճանաչված ,գեղեցիկ ասպետ» ծաղիկների աշխարհում...)))
Փարթամ տերևեներով ,սպիտակ,վարդագույն,ալ կարմիր քաջվարդի խոշոր,վայելչագեղ ծաղիկները նման են վարդի...
Ըստ պատմական աղբյուրների քաջվարդը՝ Պիոնը, կոչվել է ի պատիվ Paeonia տեղանքի ,որտեղ աճել է նրա տեսակներից մեկը...
Կան նաև այլ վարկածներ... ըստ հին հունական դիցաբանության՝ Պիոնը Էսկուլապիուսի տաղանդավոր աշակետրն է եղել ,որը մի անգամ բժշկում է անդրաշխարհի տիրակալին՝Պլուտոնին, որին վիրավորել էր Հերկուլեսը...
Իր աշակերտի կողմից Պլուտոնի
զարմանահրաշ բուժումը նախանձ է առաջացնում բժիշկ Էսկուլապիուսի մոտ ։Նա որոշում է սպանել Պիոնին,սակայն Պլուտոնը իմանալով նախանձ բժշկի չար մտադրության մասին, ի նշան երախտագիտության, Պիոնին վերածում է մի շատ գեղեցիկ,օգտակար հատկություններով լի դեղաբույսի...
Հին Հունաստանում այս ծաղիկը համարվում էր երկարակեցության , ապաքինման խորհրդանիշ...Շնորհալի ,տաղանդավոր հույն բժշկներին կոչում էին«պիոններ,պիոնականներ»:
Ըստ մեկ այլ Լեգենդի բնության աստվածուհի Ֆլորան պատրաստվում էր ճանապարհորդության դեպի Սատուրն...Իր բացակայության ընթացքում որոշում է բույսերից մեկին նշանակել որպես օգնական...Աստվածուհին իր մտադրության մասին հայտնում է բուսականությանը... «ընտրության » ժամանակ բոլոր բույսերը իրենց ձայնը «միաբերան» տալիս են վարդի օգտին,միայն պիոնը ըմբոստացավ, «ընդդիմացավ»...))) վրդովված բողոքեց `փորձելով ապացուցել,որ ինքը ավելի գեղեցիկ է վարդից... գոռում էր ,որ ինքն է լավագույնը...)))
Ֆլորան պատժում է պիոնին իր հանդգնության համար...մոտենալով հիմար ծաղկին՝ ասում է. « Քո հպարտության պատճառով սրանից հետո ոչ մի մեղու չի նստի քո ծաղկին,և ոչ մի աղջիկ չի զարդարի կուրծքը քեզնով»:
Անիծեց նրան ,որ նա միշտ լինի «չաղլիկ ու փքուն» )))Այդ պատճառով հին հռոմեացիների մոտ պիոնը խորհրդանշում էր գոռոզամտություն, սնապարծություն ...«մեծ-մեծ բրդող» դատարկություն..)))
Հին Հունաստանում համարում էին, որ պիոնը ունի հրաշալի բուժական հատկություն և օգնում է հեղձուկի ժամանակ...
17-րդ դարում Փարիզի պարտիզպանները սիբիրյան անուշահոտ պիոն ձեռք բերելու համար վճարում էին հսկայական գումարներ...
Եվրոպայում ծաղիկների լեզվով պիոնը նշանակում էր կրակոտ սեր...
Ճապոնիայում այն համարվում է ամոթխածության,սիրո,հոգու ազնվականության ,հաջողության ու բարեկեցության խորհրդանիշ...
Իսկ Չինաստանում՝ հարմոնիա և հավասարակշռվածություն ամեն բանում...Այն հանդիսանում է մաքուր Յան էներգիաի կրող և խորհրդանշում է քնքուշ զգացմունքներ ,սեր և հարստություն...
Քաջվարդ հաճելի է նվիրել ընկերներին (նույնիսկ դեսպաններին են նվիրում)՝ որպես բարեկեցության բարեմաղթանք....
Չինաստանի կայսր Խուանսուն նշանակել էր հատուկ ծառայողներ ծաղիկների համար...Պիոններին պարտադիր հոգ պիտի տաներ աղջիկ,որը ճագարի մորթուց պատրաստված վրձնով ամեն օր պիտի լվանար ծաղկի տերևերները ...Չինացիներն ասում են ,որ 10 օր պիոնով հիանալու համար այն պետք է խնամել մի տարի...
....Իսկ Պակիստանում,Ցեյլոնում ,Հնդկաստանում պիոնը համարվում է հիմար հպարտության խորհրդանիշ...
Ամն-ում ամեն նահանգ ունի իր ծաղկային խորհրդանիշը...Ինդիանա նահանգի ծաղիկն է քաջվարդը ։
Օգտակար հատկությունները...
Pythagoras-ն ասում էր,որ էպիլեպսիայով տառապողները եթե կրեն պիոնի արմատներից կամ սերմերից վզնոցներ ,ապա էպիլեպսիայի կրկնությունից կխուսափեն...
Դարեր անց Պարկինսոնը "Paradisi in Sole, Paradisus Terrestis" -ում ասում է,որ պիոնը ամենավստահելի միջոցն է բոլոր էպիլեպտիկ հիվանդությունների համար. քաջվարդի սերմերից ու արմատներից վզնոցներ էին կրում Անգլիայի շատ շրջանների բնակիչներ...
Միջնադարյան Եվրոպայում պիոնը կրծքհեղձուկի ժամանակ դնում էին սրտին...Ժամանակակից բժշկության մեջ պիոնի թուրմը օգտագործում են անքնության և նյարդերը հանգստացնելու համար...
Այն նաև քիչ դոզաներով խմում են սրտի հիվանդությունների ժամանակ(առանց բժշկի հետ խորհրդակցելու չկիրառել)))) Իսկ վերջերս ռուս գիտնականները պարզել են ,որ պիոնը նվազեցնում է արյան մակարդելիությունն ու նույնիսկ ներծծում տրոմբները...
Մոգական հատկությունները...
Նրան գնահատում էին ոչ միայն գեղեցկության համար...Հին Հունաստանում հավատաում էին ծաղկի մոգական ուժին ...ընտրում էին վեհաշուք պիոններ,որպեսզի պաշտպանվեն չարից..
Պիոնը ,ըստ հավատալիքների ,պաշտպանում է հոգին,ոգին ու մարմիը չար ուժերից ...
,
Լիլի՜, սիրելիս, ինչքան էի կարոտել քեզ: Անհամբեր սպասում էի նոր գրառումներիդ: Ի՜նչ լավ է, որ վերադարձել ես:
ОтветитьУдалитьՍու՜ս,Մարի ջան...))) ես «թաքուն-թաքուն...անշշուկ...անաղմուկ ...մի քանի վայրկյանով եմ եկել...»:
ОтветитьУдалитьՆույնպես կարոտել էի... ու շատտտտտտ-շատ)))բոլորիդ...)))
...այնքան անկեղծ էիր ,իսկական ու ճիշտ...բարեկամս ,որ իսկապես զգացի ... վայելեցի հանդիպման ողջ հմայքն ու քաղցրությունը...)))
Շնորհակալ եմ,սիրելի Մարի ջաննննն ..)))