Мой список блогов

вторник, 16 октября 2012 г.

Թերեզա Գվիչչիոլի և Ջորջ Նոել Գորդոն Բայրոն«մի սիրո պատմություն» շարքից


 Սերը լեցուն է խորին քնքշությամբ,
Կոփված և՛ խինդում ,և՛ տառապանքում.
Հեռվից հպարտ է,ամո՜ւր՝ անջատմամբ -
Այն իսկը հրաշք է տարիներ երկար...

                                         

                                                   Ես այն եմ, ինչ եմ:
                                                               Ես չեմ խնդրել կյանք և ոչ էլ ինքս եմ
                                                                                  Ոգիս ստեղծել...
                                                                                                                    Բայրոն


Ջորջ Բայրոնի ծայրահեղ արտասովոր անձը պարուրված  է անհավատալի պատմություններով,սկանդալներով,բամբասանքներով....
Նրա սիրային արկածների մասին պատմությունները  հասարակության  հասկանալի զայրույթին էին արժանանում ,իսկ բարեկիրթ օրիորդները դրանք լսելիս ուշաթափվում էին...)))
   Վաղ հասակում տղան իմացավ կանացի գեղեցկության  ու  հրապույրների  գաղտնիքների ,ինչպես նաև նրանց դավաճանության,դաժանության  ու խարդավանքների մասին...
  *Դպրոցում նկատելով Ջորջի աննշան կաղությունը՝ անսիրտ աղջիկները ծաղրում էին նրան զվարճալի՝ մականուններ կպցնելով.....
Բայց հետո՝վերադառնալով տուն, նա իմացավ «ճշմարիտ սիրո գիտությունը»,որը ծնողներից թաքուն «դասավանդում » էր նրա դայակը ՝շոտլանդուհի Մեյ Գրեյը....

Ավարտելով ուսումը Քեմբրիջի համալսարանում ,որտեղ անցնում է գրողի բուռն երիտասարդությունը՝ Բայրոնը մեկնում է երկարատև ճամփորդության ...   
Անվանի կանանց ու հասարակ գեղեցկուհիների շրջապատում վայելելով   «եվրոպական հրապույրներն ու հաճույքները»՝ Բայրոնը ստեղծում է  իր լավագույն քնարական ու ռոմանտիկ ստեղծագործությունները, ինչպես նաև ինտիմ բանաստեղծությունները,որոնք մեծ հաջողություն էին վայելում տիկնանց մոտ...
   Բանաստեղծի երկրպագուներից մեկը ,որը հետագայում դարձավ նրա սիրուհին,խոստովանել է իր օրագրում.«Նա խենթ է և չափազանց փչացած»:


«Չայլդ Հարոլդի ուխտագնացությունը» այնքան նորաձև  աշխարհիկ ընթերցանություն էր դարձել,իսկ նրա հեղինակը ձեռք էր բերել այնքան  գրավիչ ու խորհրդավոր համբավ ,որ Կարոլինա Լեմը , մի կուշտ լսելով ու կարդալով նրա մասին,բացականչել է.«Ես նրա հետ պետք է ծանոթանամ:Ես մեռնում եմ հետաքրքրությունից»:
Նրա ցանկությունը շուտով կատարվում է....Նրանք հանդիպեցին աշխարհիկ հավաքույթի ժամանակ...Բայրոնն արագ գնահատեց նրբակազմ տիկնոջ անհերքելի արժանիքները ...Իսկ  գեղեցիկ ,սնապարծ գրողի հետ առաջին հանդիպումը վախեցրեց Կարոլինային ...Նա թվաց նրան «չարաբաստիկ խելագար»:Սակայն երկրորդ հանդիպոմից հետո լեդի Լեմն իր օրագրում գրեց.«Այդ գեղեցիկ ,գունատ դեմքը իմ ճակատագիրն է»:Բայրոնը,որը  հասել էր մռայլ սրտակերի ,երիտասարդ գեղեցկուհիների զգացմունքները խժռող «բացակա  տեսքով ցինիկի »ու ծաղրողի «փառքի» ,լրջորեն տարվեց լեդի Կարոլինայով...Եվ շատ արագ «հագեցավ» նրանից...Սիրուհին սկսեց նյարդայնացնել ու ձանձրացնել Բայրոնին,իսկ Կարոլինայի կիրքը վերածվեց մոլուցքի....
Նմանակելով Բայրոնի «Լարա» պոեմի հերոսուհուն՝ Կարոլինան հագնվում էր պաժի հագուստ և իր ձեռքով փոխանցում   սեփական նամակները  մռայլադեմ լորդին ...
  Բայրոնը պաշտպանվում էր փախուստով,սակայն ապարդյուն...Կարոլինան ամենուրեք հետապնդում էր նրան...հերթապահում  նրա պատուհանների տակ...թրջվում անձրևից նրա տան մոտ...նվաստանում էր..սպառնում...
   Մելբուրնը՝ Կարոլինայի խեղճ ամուսինը ,ով վաղուց արդեն դարձել էր ծաղրանքի առարկա,հանդուրժում էր կնոջ արարքները,սակայն նրա համբերությունն էլ սահման ուներ...
  Լորդ Ուիլյամը զոռով տարավ կնոջը Իռլանդիա և այսպես փրկեց «խեղճ Բայրոնին»...
   Շատ տարիներ անց մի մռայլ ու անձրևոտ  լոնդոնյան առավոտ  լեդի Կարոլինան կրկին« հանդիպեց » իր սիրեցյալին... Ամուսնու հետ կառքով ընթանալիս փողոցում հանդիպեցին թաղման թափորի...Ում են թաղում,-հարցրեց Կարոլինան...Նրան չպատասխանեցին,իսկ լեդի Կարոլինան չկրկնեց հարցը....

   Բայրոնի հաջորդ սերը սկանդալային էր...Նա սիրահարվեց ու արատավոր կապի մեջ մտավ իր քրոջ  Ավգուստա Լիի հետ(նույն հորից էին ,սակայն տարբեր կանանցից և դաստիարակվել էին առանձին):
Այս արատավոր կապից ծնվեց նրանց դուստրը՝Մեդերան...Վրդովված հասարակությունից այս փաստը  թաքցնել նրանք չկարողացան և ,որպեսզի նվազեցնի բամբասանքները, Բայրոնը վճռական քայլի դիմեց.ամուսնացավ մի մեծահարուստի աղջկա հետ...Սակայն այդ ամուսնությունը երկար չտևեց...Դստեր ծնունդից հետո նրանք բաժանվեցին ...Դատավարության ժամանակ Բայրոնի կինը ՝Անաբելլան, խոստովանեց,որ իր ամուսինը օժտված է «զայրացուցիչ վարքով և սովորություններով» ՝ ի նկատի ունենալով սիրառատ ամուսնու անհաշիվ դավաճանություններն ու ամոթալի մեղքը՝արյունապղծությունը...
   Դատարանում տեղի ունեցած սկանդալը,ինչպես նաև նրա հասցեին ուղղված սպառնալիքները ,ստիպեցին Լորդ Բայրոնին  հեռանալ Անգլիայից...Նա մեկնեց Իտալիա...Բնակվեց Վենետիկում,ուր շարունակեց իր «բնականոն կյանքը»...Տունը դարձրեց ժամանցի ու վայելքների վայր...
   Բայրոնը միշտ էլ  կծու արհամարհանքով է արտահայտվել կանանց մասին.«Ծեր կանայք ավելի լավն են ,քան երիտասարդները,-կատակում էր նա,-նրանք ավելի արագ կգնան դժոխք»:
   Դառնությամբ ու զայրույթով լքելով Անգլիան՝ Բայրոնը կարծում էր,թե Ավգուստան իր վերջին սերն էր...Սակայն Վենետիկում նա հանդիպեց նրան ,որի կողքին համարում էր իրեն «ամուսնական երջանկությունը ճաշակած օրինակելի մարդ»...
Նրա վերջին ՍԵՐԸ կոմսուհի Գվիչչիոլին էր  ... Թերեզան... Նա 19 տարեկան էր....
  Քնքուշ տեսակցություններից,անսահման երկար զրույցներից,դիտավորյալ հանդիպումներից ու կրքոտ հպումներից հետո Բայրոնը խոստովանեց կոմսուհուն  իր անձնուրաց սիրո մասին ...
   Թերեզայի հանդեպ սերը բարենպաստ ազդեցություն ունեցավ բանաստեղծի բռնկուն խառնվածքի վրա...Ընկերոջ՝Շելլիի խոսքերով.«դա վերաբերվում էր ,թե՛ տաղանդին,թե՛ բնավորությանը,թե՛ բարոյականությանը,թե՛ առողջությանը,թե՛ երջանկությանը»:
Նույնիսկ իր վիթխարի պոեմը՝«Դոն Ժուան»-ը, Բայրոնը անավարտ թողեց,քանի որ  Թերեզան այն համարում էր շատ անբարոյական....
   «Ես կուզեի երբեք չհանդիպել քեզ ամուսնացած կնոջ կարգավիճակում...Բայց շատ  է ուշ ...Ես սիրում եմ քեզ...Դու սիրում ես ինձ...Թերևս ,ինքդ ես ասում այդ մասին  ու  գործում ես այնպես ,կարծես հենց այդպես էլ կա,որն ինձ համար մեծ սփոփանք է ՝անկախ այն բանից,թե ինչ տեղի կունենա հետո...»,-այսպես երդվում էր նախկին խռովարարն ու « սեր ծանակողը...»:
    Թերեզան հեռացավ ամուսնուց...Հանուն Բայրոնի Թերեզան կարողացավ հասնել մինչև Հռոմի Պապի մոտ ու նրանից ամուսնալուծության թույլտվություն ստանալ ...
    Չորս երջանիկ տարիներ նրանք անբաժան էին...Դրանից հետո « մարտնչող Հունաստանի ափերից նրա հոգին ներխուժեցին հեղափոխական տաք քամիներն»  ու...նա հեռացավ Իտալիայից:
   «Ես զգում եմ... զգում եմ  դառնությամբ ,որ մարդը չպետք է վատնի իր կյանքը  կնոջ շրջապատում և  օտարերկրուհու գրկում,որ նրանից ստացած պարգևը,թեկուզև ոչ քիչ,միևնույնն է բավարար չէ  և,որ  չիչիսբեյի(սիրեկանի,հոմանիի)  նման կյանքը դատապարելի է նրա համար  »:
    Թերեզան չէր հասկանում նրան և աղերսում էր մնալ...Բայրոնը նրա  տաք արցունքների մեջ տեսնում էր կանացի եսասիրություն .. .. Իսկ նրան պարտքն էր կանչում...Ազատությունն էր կանչում...
Գիտակցելով,որ ապարդյուն է նրան համոզելը՝ Թերեզան խոստացավ սպասել...Բայրոնը բարձրաձայն երազում էր վերադարձի մասին ...Երկուսն էլ գիտեին,որ նա այլևս չի վերադառնա...
    Բաժանումից ի վեր ծանր կանխազգացումները հանգիստ չէին տալիս Թերեզային...
Կոմսուհու սիրեցյալը   1824թ ապրիլի 19-ին Հունաստանում մահացավ դողէրոցքից :Թերեզայի եղբայրը ,որը վերջին պահին բանաստեղծի կողքին է եղել, լսել է,թե ինչպես նա  հազիվ լսելի շշնջացել է .«Ես այս աշխարհում ինչ-որ շատ թանկ բան եմ թողնում»:
Մի քանի ամիս անց Թերեզան առանձնանում է  մի վանքում .....որտեղ էլ 72 տարեկան հասակում ավարտում է կյանքը :

Բայրոնը ,որին  Մերի -Էնն Չովարտն արհամարհել էր նրա  հաշմության
համար ,դարձավ դոնժուան  և ստիպում էր մնացած կանանց հատուցել առաջինի անգթության համար:

Ջորջ Բայրոնի նամակը Թերեզային

«Թանկագին Թերեզա...
Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես  ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ ,և կհասկանաս  գրքից ,որ նա կարող էր մտածել միայն սիրո մասին...
Այս բառի մեջ,որը հավասարապես ,գեղեցիկ է հնչում բոլոր լեզուներով, և բոլորից լավ քո ՝amor mio ՝պարփակված է իմ ողջ գոյությունը,ներկան և ապագան:
Ես զգում եմ,որ գոյություն ունեմ և զգում եմ ,որ կգոյատևեմ ինչ-ինչ նպատակների համար՝ քո որոշումն է :Իմ կյանքը պատկանում է քեզ:Դու տասնյոթ տարեկան կին ես,և երկու տարի է ինչ լքել ես մենաստանը:Ամբողջ հոգով կցանկանայի  ,որ մնայիր այնտեղ  կամ  երբեք  չճանաչեի քեզ որպես ամուսնացած կնոջ...Բայց արդեն ուշ է...Ես սիրում եմ քեզ..Դու սիրում ես ինձ,թերևս դու ես այդպես ասում և արարքներդ են ասում նույն բանը,որը ցանկացած հանգամանքներում մեծ մխիթարություն է ինձ համար:
Ես պարզապես չեմ սիրում քեզ...ես անկարող եմ դադարել սիրել քեզ...Մտածիր երբեմն իմ մասին,երբ օվկիանոսն ու Ալպերը ընկած են մեր միջև ,նրանք չեն բաժանի մեզ քանի դեռ դու  չես ցանկանա այդ...
Բայրոն»:



Բայրոն.«Մնաս բարյավ...»
թարգմ. Հ. Թումանյանի

Մնաս բարյավ,և թե կուզես՝
Դե հավիտյան մնաս բարյավ.
Որքան լինես դու անիրավ
Վեր չի կենալ սիրտս քո դեմ:


Օ՜,թե կուրծքս ես բանայի
Ուր գլուխդ դրել ես դու՝
Այժմ արդեն անդառնալի
Կորած քնով ՝ հանգել ես դու-

Նորա ներքև կարենայիր
Գաղտնի մտքերս որոշել,
Այն ժամանակ կիմանայիր,
Որ շատ խիստ ես դու ինձ պատժել:

Աշխարհքն ,այո,գովում է քեզ.
Ծափ է հարում քո արարքին,
Բայց այս գովքը պարսավ է քեզ
Բայց այդ ծաղր է իմ տանջանքին:

Իմ մեղքն,իրավ,ինձ խորտակեց
Սակայն մի ՞թե այլ զենք չկար.
Եվ այն ձեռքը,որ ինձ գըգվեց ,
Նա պետք է այս հարվածը տար:

Ոհ,մի խաբվիր ունայն հուսով-
Կըթաշամի սերը կամաց,
Բայց դժվար է կամքի ուժով
Սիրտը սրտից պոկել հանկարծ:

Քո սիրտն այնպես զարկում է դեռ
Իմն էլ թեև միշտ ցավատանջ,
Խոր կեղեքված ու կարեվեր-
Դողում է դեռ ինչպես առաջ...

Էս խոսքերս վիշտ են ամբողջ
Մեծ,քան վիշտը սգավորի,
Մենք երկուսս էլ կենդան ու ողջ
Ու ապրում ենք-ինչպես այրի :

Արդյոք  երբ դու ուզես  հրճվել
Թոթովանքով մեր աղջըկա,
Կսովորեցնե ՞ս «հայրիկ» կանչել,
Երբ նրա մոտ հայրիկ չըկա:

Կամ նա երբ որ քեզ համբուրի,
Փարի քնքուշ թաթիկներով-
Պիտի հիշե ՞ս -ով էր գերի
Ու երջանիկ լոկ քո սիրով:

Գուցե հանկարծ հիշես մեկին
Քեզնից հեռո՜ւ ,արհամարհված,
Ու տըրոփե սիրտըդ կրկին,
Ինչպես երբեմն-ինձ նվիրված:

Իմ հանցանքն էլ գուցե հիշես-
Որոնք միայն քեզ են հայտնի,
Տանջանքներս էլ հիշիր նույնպես ,
Եվ հույսերս անդառնալի:

Զգացմունքներս ողջ խորտակված.
Գոռոզությունս ,որ ընկճեցիր ,
Նույնիսկ հոգիս քեզնից լքված 
Թողնում է ինձ -անշունչ մի իր...

Ողջ անցել է:Զուր են խոսքերն,
Եվ իմ խոսքից զուրը-չըկա.
Բայց վրդովված միտքն ապստամբ
Դուրս է հորդում նա ակամա:

Մնաս բարյավ: Այնպես կըտրած
Իմ հարազատ կապերն ամեն,
Մերժված,մենակ,սիրտս կոտրած
Էլ ի՜նչ մահ է ինձ հարկավոր:




Սիրո վերքերը եթե միշտ չէ ,որ սպանում են,ապա երբեք չեն էլ լավանում...


Հմայքը անցավ

Հմայքը անցավ…Այդպես է կյանքի
Օրենքն հեղհեղուկ,ու մենք խելահեղ
Խնդում ենք այնժամ,երբ տնքանք պիտի.

Ցնորքը լավագույն բարեկամն է մեր...



Ես ցավում եմ ,որ հաճույքը մեղք է,իսկ մեղքը ,ավաղ, հաճախ հաճույք է ...

…ինչպիսի փայլուն անճաշակություն…


Գլուխ չի հանի սատանան անգամ,
Քանզի փոխվում է կինն հազար անգամ:

Փառքը վաղուց է  իմաստունների մոտ ժպիտ առաջացրել  ,դա մի բան է՝ոչինչ ,բառ , ,ծուխ, և կախված է ավելի շատ պատմաբանի ոճից ,քան անունից ,որ թողնում է մարդը:

Կիրքն է միշտ արգելք բարեկամության…

                                                     Մենք ապրում ենք,որովհետև հույսը դիմում է մեր հիշողությանը, և նրանք երկուսն էլ խաբում են մեզ...
         Ի վերջո ,ինչ է սուտը ՝թաքնված ճշմարտություն :                                                                 
 Ընկերությունը՝ սերն է առանց թևերի...


 Մենության մեջ մարդը հաճախ  ավելի   քիչ է մենակ  զգում  իրեն...


                                     (())

Գիշեր էր: Գետի մաքուր հայելում
Ցոլանում էին աստղերը փայլուն, 
Խաղաղ ջրերի խայտանքն երերուն
Ոսկյա բախտի պես թռչում էր հեռու
Եվ արտացոլում երկնքում փթթող
Անմար լույսերի բյուր ճաճանչ ու շող: 
Անտառն էր ձգվում երկայնքով գետի, 
Եվ մեղվի բերկրանք` ծաղկունքը գարնան, 
Այդ ծաղիկներից փոքրիկ Դիանան
Հյուսում էր պսակն իր հրաշք բախտի, 
Եվ անմեղությունն այդ ծաղիկների
Շնորհ էր բերում իր սիրույն բարի: 
Ծառերի միջով գետն էր թավալվում, 
Ասես թփի տակ օձ էր թաքնվում, 
Այստեղ ամեն ինչ խաղաղ էր ու ջերմ, 
Ուրվականն անգամ վախ չէր ներշնչի, 
Չարը տեսնելով այս գիշերը ջինջ
Ու գգվանքն անհուն` հեռու կփախչեր: 




Գիշերն է հալվում: Մեգը փողփողէջ`
Սահելով լերանց ստորոտն ի վար, 
Կորչում է քնքուշ այգաբացի մեջ, 
Լույսից զարթնում է երկիրը խավար: 
Անցնում է, ավա՜ղ, մի օր էլ կյանքից, 
Եվ մարդն է մահվան մոտենում քիչ-քիչ, 
Բայց բնությունն է փթթում համորեն, 
Արևն ու կյանքն են շողշողում նորեն, 
Եվ ծաղկանց հովտում զեփյուռն է փախչում,
Կայտառ առվակն է ուրախ կարկաչում: 
Ո՜վ մա՛րդ հավերժող, նայի՛ր դու կյանքին, 
«Եվ նրանք իմն են»,— շշնջա կրկին, 
Նայի՛ր, քանի դեռ աչքդ ուժ ունի, 
Վաղը էլ նրանք քոնը չեն լինի, 
Եվ քո անզգա դագաղի վրա
Արցունք չի թափի աշխարհն հնօրյա, 
Եվ ո՛չ մի ամպիկ, և ո՛չ մի տերև 
Էլ չի շողշողա քո շիրմի վերև, 
Էլ չի հառաչի հովը քեզ համար, 

Եվ դու կդառնաս որդերին ավար:

հատվածներ «Լարա» պոեմից 
 թարգմ՝ Հենրիկ Սևան


Հատվածներ« Դոն Ժուան » անավատ պոեմից  , թարգմ՝ Հենրիկ Սևան

Դու` հոգու ստրուկ, շատ ես ուզում, որ 
Ողջ մարդկությունը կրի այդ շղթան,
Որ ինքդ ես կրում համբերությամբ խոր:
Դու կույր ես խելքի և իմաստության 
Մեծ աստծո հանդեպ, ներքինի ես նոր,
Դու ազատության հավերժ ախոյան:
Վախ չունես, քանզի քաջությունը տաք 

Չի կարող ապրել սառցե կրծքի տակ:

Իմ մուսայի հետ, իմ բախտին հլու,
Ոտքով եմ անցնում իմ փշոտ ճամփան,
Միտք չունեմ ձեզ հետ Պեգաս հեծնելու, 
Աստված թող ձեզ տա և՛ տաղանդ, և՛ փառք:
Պոետը ոչինչ չունի կորցնելու,
Երբ գրչեղբորն է գովում քաջաբար,
Իր ժամանակից գանգատվելով նա՝

Չի կարող հետո դափնի ստանալ...



Թեև երբեմն դարաշրջանի 
Ծովից ելնում է մեկ-երկու հանճար,
Բայց շատերն, ավա՜ղ, տարիների հետ 

(Տեղն աստված գիտե) կորչում են անհետ:


Դափնեպսակը քողարկում է ձեր 
Խղճի փայլն աղոտ, ճակատը լկտի,
Ձեզ չեմ նախանձում, ամուր պահեցեք 
Ձեր դափնին` հավերժ ինձ օտարոտի:

Դուք փառք եք տենչում, ով բարդերի ցեղ,..


 Ողորմելինե՛ր,
Իհարկե, դուք ձեր վարձքը ստացաք, 
Ստացաք՝ քանզի դուք լավ եք շինել 
Ձեր ճղճիմ կյանքը` քծնանքով անծայր, 
Խղճուկ ամբոխ եք, թեև, ճիշտն ասած,

Ունեք տաղանդի ինչ-որ փոքրիկ կայծ...


Եվ դուք, պարոննե՛ր, հասարակության 
Սերուցքից հետո, Քեսվիկում փակված,
Ձեր արվեստով եք հիանում միայն 
Եվ դափնիներ եք բաժանում միմյանց:
Ո՛չ, ձեզ համար չեն դափնիք սրբազան,
Դուք սխալվում եք, գայթում, անկասկած, 
Բայց ես ի սրտե ուզում եմ, որ ձեր 

Լճի ափերը  մինչ ծով տարածեք:



Բայրոնին

Հովհաննես Թումանյան 

Ի՜նչ մեծ հանճարով, ո՛վ հսկա պոետ,
        Ազատությունը կաշկանդող շըղթան
        Հաշտեցրել ես դու ազատ մարդու հետ
        Եվ քաղցրացրել ես վիշտը գերության։ 

        Ի՜նչպես դարձրել ես բանտը հայրենիք
        Եվ ողջ աշխարհը՝ լայնարձակ մի բանտ... 

        Ահա տանջանքի աշխարքում բընիկ
        Մեծարում են քեզ որդիքը հիվանդ,
        Եվ արտասվում են քո անմահ երգում,
        Թե ոնց է մարդու հոգին խորտակվում։








15 комментариев:

  1. Hargeli Lili ,dzer grarumnern inchpes misht stexcvum en chisht zhamanakin,,,,,verjers em avartel Bayroni Don Zhuani ver@ntercum@,ev Usumnasirelov Bayronin ekel em ayn ezrahangman ,vor Don Zhuan poem@ amenic araj inqnakensagrutyunn e hexinaki,vor@ ir herosi pes nuynpes ir kyanqi chanaparhin toxnum e xabvac ev lqvac kananc(iharke ayd kanayq mez en miayn aydpisin tvum,qanzi Bayronn amen kerp ardaracnum e ir herosin ev nra ararqner@,dranq vorakelov bnakan,ev, pastoren, Haverzhakan siro gaxapar@ bacakayum e nra erkum).Ev I zur che ,vor Moruan Bayroni kensagrutyun@ patkerox ir ashxatutyunn anvanel e Don Zhuan kam Bayroni kyanq@.

    ОтветитьУдалить
  2. Սարգիս ջան...Ինչպիսի հաճելի անակնկալ,,Շնորհակալություն այցելության ու մեկնաբանության համար...
    Այո,«Դոն ժուան» անավարտ պոեմը ստեղծագործական ավելի ուշ փուլում գրված աշխատանք է,որը եղել է գրողի մշտական մտորումների ու քննադատների կատաղի հարձակումների առարկան....
    Սարգիս ջան ,ինձ միշտ հետաքրքրել է լուսնի հակառակ՝մութ կողմը...ասեմ միայն, որքան էլ մութ ու «այլասերված» այնուամենայնիվ մեծերի մոտ այն կարծես արդարացված է հենց իրենց Ստեղծագործ,Արարող Խենթության Մեծությամբ...
    ի դեպ,կաղության պատճառով նա գերադասել է առանձնությունը...ու երբ իմացել է ,որ «Վայր ընկած » լուսե հրեշտակը՝Լյուցիֆերը երկնքից վայր նետելու պատճառով վնասել է ոտքը ,այդ օրվանից «վերևից կնիքված անեծք» է համարել իր կաղությունն ..ու դարձել ըմբոստ,խռովարար,ապստամբ....
    Կանանց նա ատում էր..??? ով գիտի)))) երբ աշխարհիկ Լոնդոնը հեղեղում էր նրան անեծքներով ու կասկածներով,նա ավելի է «շիկացրել » սկանդալը գրելով«Հարսնացուն Աբիդոսից» իր նոր նովելը քույր և եղբոր արյունապիղծ սիրո մասին.....ահա,այսպիսի ապստամբ ))))
    Բունտար լորդը «մանրակրկիտորեն տքնում էր օրիորդների սրտերից կոլեկցիա » հավաքողի համբավի վրա ,սակայն որքան ամուր էր հաստատում այդ համբավը,այնքան դժվարությամբ էր հետևում դրան...))))
    Այսպիսի բաներ,Սարգիս ջան ))))

    ОтветитьУдалить
  3. Sargis jan,moraca naev shnorhakalutyun haytnel chqnax ergi hamar,,,)))) ases krahum es "erajshtakan chashaks ))))
    shnorhakal em,amen angam anbasir gexeckutyan erger "nvirelu" hamar)))))

    ОтветитьУдалить
  4. Lili jan ,chishtn asac der im blog@ chunem,bayc mntadir em stexcel ,,,,,,,,dra het kapvac mec cragrer unem,Ejs veraberelu e himnakanum erajshtutyan@ ,poeziain ,mi xosqov arvestin.uxxaki der tatanvum em,ardyoq karox em texavorvel zhamanaki mej?karox em gone ereq or@ mek tarmacnel ej@?isk ete stexcvec blogs ayd depqum ays erger@(nkatac klines himnakanum @ntrum em ayn hin kataroxneri hin erger@,voronq artnacnum en mardu mej ayn amenamaqur,amenaankexc emocianer@ ev voronc @st is aranc varanelu ev aranc inqners mez xabelu kareli e jamanaki hiter anvanel ) tex kgtnen ayntex irenc stexcman patmutyamb handerc.eeeh Lili jan mec cragrer unem,mnum e miayn dranq mshakel,ev irakanacnel,,,,,,, i dep ,mer erajshtakjan chashakner@ ham@nknum en,krahum em ,vor hastat kap unes arvesti (arhasarak gexecki)het,,,,shpvelov qez het hianum em qo ansahman ankexcutyamb ev anhatakanutyamb ev haskanum em te der inchqaan ban unem sovorelu qeznic,,,,,

    ОтветитьУдалить
  5. Շատ բարձր , շատ ազնիվ ու գեղեցիկ նպատակն է ...դե,իհարկե ցանկանք քեզ «հաջողության համընթաց քամիների» նուրբ ու գեղեցիկ միջամտությունը միայն...կստացվի,այն էլ ինչպես կստացվի...(պետք է ,որ հավատաս վստահությանս ու համոզվածությանս)և բլոգդ անպայման կլինի լավագույներից լավագույնը))))
    կանխազգում եմ...մեզ սպասվում է ֆանտաստիկ ճանապարհորդություն դեպի Հին ու բարի ժամանակները... ես արդեն տոմս եմ առնում միայն մի կողմի համար...)))առանց հետ վերադարձի ))))
    Սարգիս ջան,երաժշտությունը «Սրբազան արվեստ է»...Այն ընդունակ է միավորելու ռացիոնալ և Էմոցիոնալ բնույթը մարդու:
    Ստեղծել երաժշտություն...հասկանալ երաժշտություն-աստվածային պարգև է...և որքան հոգևոր մաքրություն պիտի ունենա մարդ ,որ կարողանա զգալ ,վերարտադրել..արտահայտել երաժշտության հզոր,մաքուր ,անսահման գեղեցիկ «երկնային բնույթը... »
    Այո,իրավացի ես ))))կապ ունեմ «առհասարակ Գեղեցիկի» հետ..ժպտում եմ)))
    Բարին Ընդ Քեզ ,Բարեկամս...)))


    ОтветитьУдалить
  6. Հա,Սարգիս ջան,շնորհակալ եմ նաև Բայրոնին,,,,որ ակամա պատճառ դարձավ այսչափ հաճելի ընկերակցության ու զրույցի ....)))))

    ОтветитьУдалить
  7. վերջինը շատ հուզիչ էր:
    Լիլի ջան, նայում եմ ժամին (02:01), կարդում գրառումդ և մոռանում, որ աչքերս փակվում են արդեն :D
    Այնքան սահուն և գեղեցիկ էր շարադրված: Անհամբերությամբ կսպասեմ նմանատիպ այլ նյութերի ևս: Այսօր մի տեսակ սիրա-ռոմանտիկ տրամադրություն ունեմ :))

    ОтветитьУдалить
  8. Բարև,Իրինա ջան))))պարզվում է դու անակնկալ ուրախություն պատճառելու մեծ սիրահար ես ))))հաաաաա՜՜՜ա)))))) հաճելիորեն զարմացած եմ,,,сколько лет, сколько зим))))կասեր մեր ռուս եղբայրը...)))))
    Տեսնենք ,բարեկամս,եթե ստացվի...հաջորդը Սաֆո(Սապֆո)-ի(որին պոետները դեռ անտիկ ժամանակներում էին համարում 10-րդ մուսա և նույնիսկ հավասարեցնում էին աստվածուհիներին) սիրո ...և ունիկալ պոեզիայի մասին կլինի...
    Գիտես,չէ, հիանում եմ քեզնով...))))

    ОтветитьУдалить
  9. Կարդում եմ և ժպտում, ուրախանում Լիլի ջան: ՀԻն ժամանակները կարծես վերադարձել են, որ ես ևս շատ ակտիվ էի: Ցավոք, վերջերս պարզապես չեմ հասցնում: Ժամանակը հրաժարվում է ինձ հետ գործարքից: :))
    Բայց այս ջերմ մթնոլորտը կհաղթի նրան, սիրելի Լիլի:
    Սիրում եմ քեզ, շաաաատ: Այսուհետ առավել հաճախ Կհանդիպենք :))

    ОтветитьУдалить
  10. ուրեմն լավ չես բանակցում ,Իրինա ջան)))))ամեն ձեռնարկություն իր ժամանակն ունի...ընտրիր ժամանակ,որ փրկես ժամանակդ ,իմ լավ բարեկամ))))
    ...երևի միայն ժամանակը չի տրտնջում ժամանակի սղությունից))))չէ???
    գիտես,Իրինա ջան, ինչ եմ երազում ????,որ կրկին միասին լինենք ... «իրար գլխի հավաքվենք» ...երանիիիիիի))))

    ОтветитьУдалить
  11. Լիլի ջան, հրապարակավ խոստանում եմ, շաաատտտ-շուտով բոլորիս ՛՛իրար գլխի հավաքել՛՛... ;)

    ОтветитьУдалить
  12. Իրինա ջան,այնպես եմ ծիծաղում))))քեզ խոստացա մի բան ,սակայն գրեցի մի ուրիշ բան...խոստացել էի Սաֆո--ստացվեց ֆյուրեր))

    Երանի..երանի...երանի...չգիտես ինչու ,բայց անհավանական,գրեթե «գիտաֆանտաստիկ» է թվում «իրար գլխի» հավաքվելը ...))))
    Շնորհակալ եմ,իմ լավ Բարեկամ!!!

    ОтветитьУдалить
  13. Այն մասին, թե ինչու ես չեմ գրում նման գրառումների տակ :D

    "Մեծերին" հասկանալու համար երևի պետք է "Մեծ" լինել: Ես հիմա Ձեր այս շարքի գրառումներին ոչինչ գրել չեմ կարողանում... Այսպիսի բաներ Լիլի ջան :)

    ОтветитьУдалить
  14. Մեծերին հասկանալու համար անհրաժեշտ պայման չէ «մեծ» լինելը... բավական է ՝ մարդ լինել ))))-ընդունակ հասկանալու,ներելու,հանդուժելու,արդարացնելու, գնահատելու,պատվելու ,մեծարելու,հիանալու և հպարտանալու ...
    Հասմիկ ջան ,գիտես երևի,որ Իսկական Մեծությունները երբեք իրենց մեծ չեն համարել...այդ գնահատականը ժամանակը, պատմությունն ու մենք՝ «փոքրիկ» շարքայիններս ենք տալիս ....
    հա,կան նաև հիտլերի նման մեծություններ,որոնց «մեծությունը» միլիոնավոր «կյանքեր» է արժենում ...նման «մեծության»-ը գնահատական տվողը դարձյալ մենք ենք ...հասարակներս...)))))

    Խնդրեմ,Մեծարգո Բայրոնի կարծիքը Հուլիոս Կեսարի մասին.«Եթե կոչեինք բոլոր իրերն իրենց իսկական անուններով,ապա Կեսարն ինքը պիտի ամաչեր իր փառքի համար» ))))
    «չկա մի թաքուն բան, որ ի վերջո հայտնի չդառնա, և պահված մի բան, որ չբացահայտվի»...դե ,մենք էլ սիրով բացահայտեցինք ու կոչեցինք իրերն իրենց անուններով ...)))

    ОтветитьУдалить
  15. «չկա մի թաքուն բան, որ ի վերջո հայտնի չդառնա, և պահված մի բան, որ չբացահայտվի»...
    մոռացա ասել .այս խոսքերը Աստվածաշնչյան ճշմարտություն են ...Բայրոնինը չեն...)))

    ОтветитьУдалить