Мой список блогов

вторник, 9 августа 2011 г.

« Բալզակյան տարիք...»





  • Խոսքի պատմություն...
  • « Բալզակյան տարիք...»

    Հաճախ ենք ասում .  «Նա բալզակյան տարիքի կին է (միջին տարիքի  ...) »: Իսկ ի ՞նչ է նշանակում այս արտահայտությունը...Տարբեր կարծիքներ կան ....
    Շատ կանայք մեծ հաջողությամբ «փորձում են» իրենց համապատասխանեցնել,«սազեցնել»  այդ տարիքը... և 30..40...50-ում էլ պահպանելով իրենց գեղեցկությունն ու ներքին կրակը ,հպարտանում են իրենց  «բալզակյան տարիքով...»  :)))))
    Արտահայտության պատմությունը.


    Բալզակի «30-ամյա կինը» գրքի հրատարակումից հետո , որտեղ 
    վեպի գխավոր հերոսուհին աչքի էր ընկնում դատողությունների քաջությամբ ,անկախությամբ ու իր զգացմունքների դրսևորման  լիակատար ազատությամբ,
    «բալզակյան տարիքի» սկսեցին համարել 25-35 տարեկան տիկնանց...Սկզբում «բալզակյան տարիք» արտահայտությունը գործածվում էր հեգնանքով այն կանանց հանդեպ ,որոնք ձգտում էին նմանվել Բալզակի հերոսուհուն...հետո փոխվեց նրա իմաստաբանությունը, և  նշանակում էր  միայն կնոջ տարիքը...
    Մեր ժամանակներում համարել «բալզակյան տարիքի» միայն 30 -35ամյա կնոջը՝արդար չէ:))))) Ահա և  « սխալի ուղղում է » կատարվել ...արդյունքում« բալզակյան տարիքի»  կանանց տարիքը հասցվել է 35-45-ի ,իսկ  ժամանակակից այդ «ուղղումը»  ունի ֆիզոլոգիական հիմք...Հորմոնալ պիկը , կանացի  սեքսուալ գրավչութունը, բացվում, վրա է հասնում 35-45 տարեկանում...Շատ կանանց մոտ անգամ 50 տարեկանից հետո...
    Հիշո ՞ւմ եք,Պուշկինի «Եվգենի Օնեգին» վեպում Տատյանայի մոր  պատկերավոր նկարագրությունը   .«Լարինան պարզ ,բայց շատ գեղեցիկ պառավ էր»  :)))))  Իսկ «այդ պառավն» ընդամենը 40 տարեկան էր...)))))
    (դե,բնական է.... Պուշկինյան ժամանակներում աղջիկները վաղ էին ամուսնանում(14 տարեկանից)   և «տանը մնալը» ամոթ էր համարվում,դատապարտվում  հասարկության կողմից  , համարվում  անբարո արարք... )))))
    Իսկ  մեր ժամանակներում կնոջը հաջողվեց   երկարացնել երիտասարդությունն ու պահպանել  գեղեցկությունը և ,այդպիսով,  համարձակորեն « ընդլայնել » իր  բալզակյան տարիքի   սահմանները...:))) 

    Մոտավորապես այսպես.«Նայեցի անձնագրիս մեջ՝29 տարեկան...սարսափեցի...մոտեցա հայելուն՝19 տարեկան ՝ու՜ֆֆֆֆ ,ամեն ինչ կարգին է :))))))

    Комментариев нет:

    Отправить комментарий