Мой список блогов

среда, 10 августа 2011 г.

ՕՆՈՐԵ ԴԸ ԲԱԼԶԱԿ ԵՎ ԷՎԵԼԻՆԱ ՀԱՆՍԿԱՅԱ



Картинки осень рабочий стол, фото осень 2011


....Մանուկ հասակում  չունենալով ընկերներ,հեռու հարազատներից, իսկ 14 տարեկանում ծանր նյարդային խանգարումից հետո  ապրելով  հոգեկան մեծ դրամա՝ անհաղորդ,սակավախոս  ու ինքնամփոփ Օնորեն խոստացավ մի օր ինքն իրեն  ,որ անպայման  կդառնա փառապանված հանճար,և ,որ այլևս երբեք թույլ չի տա որևէ մեկին ստորացնել կամ նվաստացնել իրեն...

   Բալզակը հասավ փառքի և ճանաչողության իր ֆանտաստիկ աշխատասիրության և համառության շնորհիվ.....
   Փարիզի գեղեցկուհիների սիրելին էր սիրառատ Բալզակը...Շատ անվանի և ճանաչված կանայք նրա սիրուհիներն էին...ամեն օր աշխարհի տարբեր անկյուններից տասնյակ նամակներ էր ստանում...Ահա մի նամակ,որը թերևս անուշադրության մատնվեր ,  եթե Բալզակը  չնկատեր ,որ նամակն այդ առանց հետադարձ հասցեի է.
«Ձեր հոգին ապրել է դարեր....իսկ ինձ վստահեցնում էին,որ Դուք դեռ երիտասարդ եք,-գրում էր անծանոթուհին...
Երբ կարդացի Ձեր ստեղծագործությունները,սիրտս թրթռաց...Դուք ցույց եք տալիս կնոջ իսկական արժանիքներն ու  սերը,որը կնոջ համար պարգև է,աստվածային ճառագայթում(эманация).... ինձ  հիացնում է Ձեր հոգու նրբությունը,որն էլ թույլ է տվել Ձեզ  կռահել ,հասկանալ կնոջ հոգին...» :
  Ձեռագիրն ու գրելու ոճը  շատ բան  «պատմեց»  անծանոթուհու մասին...Բալզակը մի վայրկյան անգամ չտարակուսեց,որ նամակի հեղինակը երիտասարդ ու շատ գեղեցիկ կին է...նաև մեծահարուստ:
  Շուտով անծանոթուհին բացահահայտեց  ինքն իրեն... Նա Էվելինա Hanska -ն էր,լեհուհի , ,ապրում էր  Օդեսայում:Նա 32 տարեկան էր,սակայն միշտ թաքցնում էր տարիքը՝ նվազեցնելով այն  5 տարով...ամուսնացած էր...
  Ջերմ ու կրքոտ անծանոթուհու և Բալզակի միջև  հաստատվեց  նամակագրություն ,որն էլ տևեց 16 տարի...
Բալզակը գրում էր իր խորհրդավոր  անծանոթուհուն.«Մի՛ վախեցեք ինձանից...մի՛ հավատացեք այն ամենին,ինչ խոսում են իմ մասին...Ես պարզապես երեխա եմ,սակայն ավելի պարզամիտ ,քան Դուք կարծում եք...Բայց ես երեխայի պես մաքուր եմ ու երեխայի պես սիրել գիտեմ...
Պաշտելիս... իմ հպարտ թագուհի...արևմուտքի վարդ,հյուսիսային աստղ,իմ սրտի տիրուհի,իմ վեհաշուք անծանոթուհի...»  :
  Սիրահարները ծրագրեր էին կազմում ապագայի վերաբերյալ.... Բալզակն ամեն կերպ հանգստացնում էր իր հեռավոր ընկերուհուն՝անվերջ կրկնելով.« Հիմարի՛կս,10 տարի հետո դու կլինես 37 տարեկան ,իսկ ես  40-ն անց...այդ տարիքում էլ մարդիկ կարող են սիրել,ամուսնանալ,երջանիկ լինել...մի ամբողջ հավերժություն պաշտել մեկմեկու...Դու՛ք ,միայն դու՛ք կարող եք ինձ երջանկացնել,Իմ Եվա...թույլ տվեք կրճատել  անունն  ու անվանել Ձեզ Եվա,քանզի դուք ինձ համար աշխարհում  միակ կինն եք ,ինչպես Եվան  առաջին տղամարդու համար ...Ես ծնկի եմ գալիս Ձեր առջև... երջանկացրեք ինձ կամ սպանեք մի հարվածով...միայն թե մ՛ի ստիպեք ինձ տառապել»:
  Նա սիրո ,հավատարմության ,անապականության երդումներ էր անում...Սակայն շատ անհավատարիմ էր ՝ լինելով մեծ դոն ժուան ու  ընդհանրապես մարդ,որը   պաշտում է աշխարհի բոլոր կանանց ու հատկապես  այն կանանց,որոնք տեղի էին տալիս  ցանկացած գայթակղության.....
   Բալզակը սիրահարվում էր նորից ու նորից,կորցնում գլուխը,դավաճանում իր հեռավոր սիրուհուն... Իսկ Էվելինան կրքոտ,զգայական և շատ խանդոտ կին էր և մշտապես խանդի տեսարաններ էր սարքում...
Սակայն ամեն անգամ,երբ վերջանում էր հերթական սիրավեպը,Բալզակը կրկին գրում էր ու գրում իր  պաշտելի անծանոթուհուն......
   Վերջապէս 1833 թ Բալզակն ու էվելինան հանդիպեցին...Բալզակը տեսավ Էվելինային պատուհանի մոտ կանգնած,մանուշակագույն ,թավշե զգեստով...վեհաշուք ,գեղեցիկ...
   էվելինան հիշում է. «Իմ դեմ կանգնած էր    գեր,ճարպոտ,կարճահասակ, արդեն սպիտակող ու գզգզված մազերով ,առանց դիմացի երկու ատամի , կլորադեմ մի  տղամարդ.....հացթուխի դեմքով, փինաչու կեցվածքով,և հագնված  էր ինչպես  ծառայող....»:
էվելինան չէր ակնկալում տեսնել իր սիրելիին այդպիսին...անսահման էր նրա հիասթափությունը,սակայն ....
«Անբասիր կնոջը հնարավոր է գերել միայն մտքի   թովչանքով  և ազնվությամբ ,-գրել է էվելինան իր ընկերուհուն,-Ձեզ,որ չեք տեսել նրան ,դժվար է պատկերացնել .... նրա աչքերը...Նրանք խոսուն են,արտահայտիչ ամեն բառից...»  :
   Բազմաթիվ  դավաճանություններից հետո Բալզակը  նորից ու նորից վերադառնում էր իր սիրեցյալի մոտ.«Եթե քո զգեստի շրշյունն անգամ հուզում է ինձ ,կասկած չկա՝ սեր է....,-գրում է Բալզակն Էվելինային:
   1850 թ,՝Էվելինայի ամուսնու մահից հետո, նրանք ամուսնացան:
  Բալզակը գրում  է  ընկերոջը.«Միայն դուք պիտի իմանաք այս մեծ ու հիասքանչ սրտի դրամայի երջանիկ ավարտի մասին:Երեք օր առաջ ես ամուսնացա այն միակի հետ ,որին սիրել եմ,որին  ավելի եմ սիրում ,քան առաջ  և,որին պիտի սիրեմ մինչև մահ...»  :
Բալզակը չէր խաբում:Հոգնած  բուռն ու աղմկոտ  երիտասարդությունից,բազմաթիվ սիրավեպերից  ու կանանցից , նա ցանկանում էր մի բան. ջերմություն և հոգատարություն ,խաղաղ ու հանգիստ ծերություն իր սիրելի Եվայի կողքին...
  Սակայն 5 ամիս անց նա ծանր հիվանդացավ... սիրտը չէր դիմացել     ապրած պայծառ,կրակոտ, խելագար կյանքի ռիթմին ...
«Հասնելով նպատակիս՝  մեռնում եմ, ինչպես անտիկ սուրհանդակ...տեսնել ,թե ինչպես սերն ու մահը միաժամանակ են  ներս  մտում քո դռնից...նվաճել սիրելի կնոջը  ,երբ սերն արդեն  հանգչում է...»:
   Բալզակի մահից հետո Էվելինայի վիշտն ուժեղ էր,բայց ,ցավոք,անցողիկ...
   Բալզակի մահից ուղիղ վեց ամիս անց   նա  նոր սիրավեպ  սկսեց   սկսնակ  գրող Շանֆլերի    հետ,որը 20 տարի փոքր էր Էվելինայից ...սակայն Էվելինան չէր ամաչում երիտասարդի հետ երևալ հասարակության աչքին,ուրախանում էր ու վայելում Փարիզի աշխույժ կյանքը...Շանֆլերը համարում էր ,որ զգայականությամբ ու կրակոտ բնավորությամբ Էվելինան հավասարը չունի,այնուամենայնիվ,սիրուհու  տիրական,ազդու վերաբերմունքից  վախեցած,օգտվելով առաջին իսկ հարմար առիթից՝ փախավ նրանից....
   Էվելինա Հանսկայան մահացավ 1882թ ,թաղեցին նրան  Պեր- Լաշեզ գերեզմանատանը՝ Բալզակի կողքին:


Բալզակի նամակներից.

«Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո..անրջել գեղեցիկի մասին...երանության  ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին...Իսկ երբեմն ՝ոչինչ չխոսել...լռել...սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի  եզրին...
Օ՜, իմ սեր,Եվա,ուրախություն իմ կյանքի,իմ լույս ՝գիշերի,իմ հույս,իմ հիացմունք,իմ սեր,իմ անգին ,երբ կտեսնեմ Ձեզ....Թե՞ ,դա պատրանք է...Արդյո՞ք տեսել եմ ես Ձեզ... Օ,՜աստվածներ...որքան եմ սիրում հազիվ նկատելի Ձեր ակցենտը...Ձեր շուրթերն այնքան նուրբ են ,զգացական,թույլ տվեք ասել   Ձեզ,իմ հրեշտակ սիրո ...
Ես աշխատում եմ օրուգիշեր ,որ կարողանամ գալ ու մնալ Ձեզ հետ երկու շաբաթ դեկտեմբերին...Ճանապարհին կտեսնեմ ձյունով ծածկված Յուրյան լեռներն ու պիտի մտածեմ Ձեր ձյունաճերմակ ուսերի մասին ..Ա՜խ, շնչել բույրը քո վարսերի,բռնել ձեռքդ,սեղմել գրկիս մեջ,ահա թե  որտեղից եմ ես ոգեշնչվում...Իմ անպարտելի կամքի ուժը զարմացնում է ընկերներիս...Ա՜խ,նրանք չգիտեն իմ սիրեցյալին,նրան,որի մաքուր պատկերը սրբում  է բոլոր դառնությունները  նրանց  մաղձոտ հարձակումների...
Մեկ համբույր,իմ հրեշտակ,մեկ  դանդաղ համբույր...և բարի գիշեր...»:

Комментариев нет:

Отправить комментарий