Դուք կարող եք չզբաղվել քաղաքականությամբ,միևնույնն է ,քաղաքականությունը կզբաղվի ձեզնով
Այս խոսքերի հեղինակը ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Շարլ Մոնտալամբերին է(1810-1870թթ):
Արտահայտության իմաստը՝ քաղաքականությունից դուրս լինել հնարավոր չէ, և նրանք ,ովքեր գիտակցաբար խուսափում են (չեն մասնակցում
ընտրություններին, ոչ մի կերպ չեն արտահայտում իրենց դիրքորոշումը ),միևնույնն է ,շարունակում են մնալ քաղաքականության ոլորտում ,բայց արդեն որպես քաղաքական տեխնոլոգիաների ու ինֆորմացիոն մշակման օբյեկտ:Սրանով ապաքաղաքականացված մարդը դեպի իշխանություն տանող ճանապարհը բացում է նրանց համար ,ովքեր ձգտում են դրան...և այսպիսով, միևնույնն է, օբյեկտիվորեն մասնակցում է քաղաքական գործընթացներին:
նկ. Ի.Բոսխ. «Հիմարների նավը»
Комментариев нет:
Отправить комментарий