Мой список блогов

понедельник, 8 августа 2011 г.

«Գիշերային թռիչք»....«Մարդկանց մոլորակը» ..Անտուան դը Սենթ Էքզյուպերի



















«Մարդկանց մոլորակը» 

Չնայած մեզ բաժանող պատնեշներին, ես գտել եմ նրան, և նրա բարեկամն եմ։ Նրա կողքին ես կարող եմ լռել և ամենևին չվախենալ



Ես ինչ՞ ունեմ անելու Աստծո տաճարում, եթե նա հանկարծ սկսի տնտղել իրեն հավատացող և խոնարհվելու եկող մարդկանց հասակի կամ էլ գիրության մանրամասները։


Ինչ՞ ունեմ ես անելու բարեկամի տանը, եթե նա չցանկանալով հաշվի առնել իմ հենակները, հանկարծ ստիպի ինձ պարել` դատելու համար, թե ինչի՞ եմ ես ընդունակ։
Աշխարհում դու այդպիսի շատ դատավորների կհանդիպես։ 

Եթե խոսքն այն մասին է, որ դու ուրիշ՝ ավելի կոպիտ մարդ դառնաս, թո՛ղ այդ գործը թշնամիներին։ Նրանք վայրի խորտակող հողմի նման հաճույքով կվերցնեն այդ իրենց վրա։ Քո բարեկամը ստեղծված է քեզ ընդունելու համար։ Եվ եթե եկեղեցի ես գալիս Աստծու մոտ, նա չի դատում քեզ, նա քեզ ընդունում է։


          ...Միգուցե կյանքը բաժանում է մեզ մեր ընկերներից  և թույլ չի տալիս շատ մտածել նրանց մասին,բայց և այնպես , ինչ-որ տեղ ,Աստված գիտի ,թե  որտեղ,նրանք գոյություն ունեն. լռակյաց,մոռացված,բայց միշտ հավատարիմ...




Ահա ,թե ինչու է երկիրը միաժամանակ ամայի  և հարուստ ....Հարուստ բարեկամության գաղտնի օազիսներով:

Իսկ սպասել...սպասել մենք սովոր ենք...

Հին ընկերներ հապշտապ չեն ստեղծվում... Չկա  ոչինչ ավելի թանկ    ընդհանուր հուշերից ,  միասին ապրած այնքան դժվարին ժամերից ,  գժտություններից,վեճերից  , հաշտություններից  ու հուզական պոռթկումներից...Նման բարեկամությունը  բազմաթիվ տարիների պտուղ է...
Տնկելով կաղնի ,ծիծաղելի է երազել,որ շուտով   նրա ստվերում ապաստան կգտնես  ...

Փրկության առաջին քայլ...Եվս մեկ քայլ:Սրանից էլ ամեն ինչ սկսվում է նորից...

Երբ մենք գիտակցենք մեր դերը երկրի վրա,թեկուզ ամենահամեստ և աննշան ,ապա միայն այդ ժամանակ մենք կլինենք երջանիկ...

Այս մավրը հիասքանչ է, նա  չի պաշտպանում իր ազատությունը. մարդն անապատում  միշտ ազատ է,-և ոչ էլ   գանձերը,հասարակ աչքով տեսանելի ,-անապատում դրանք չկան ,- նա պաշտպանում է իր ներքին թագավորությունը...

Գրողը տանի. մարդաբնա՞կ է այս մոլորակը,թե ոչ...



Դու կառուցեցիր քո փոքրիկ,խաղաղ աշխարհը ,ամուր զնդանեցիր դեպի լույս տանող բոլոր ելքերը  ,ինչպես անում  են  տերմիտները...Դու կուչ եկար և թաքնվեցիր  քո մշտաբնակ բարօրության մեջ ,նեղ սովորությունների ու   գավառական բորբոսնած  կացութաձևի մեջ,դու բարձրացրիր այս թշվառ պատվարը և թաքնվեցիր քամիներից,ծովի ալեբախությունից և աստղերից...Դու չես ցանկանում նեղություն տալ    քեզ մեծ նպատակներով,  քեզ առանց մեծ ջանքերի հաջողվեց մոռանալ ,որ դու մարդ  ես:Ոչ,դու մոլորակի բնակիչ  չես `տարածության մեջ ընթացող ,դու չես տալիս հարցեր,որոնք  չունեն պատասխաններ...դու պարզապես Թուլուզ քաղաքի բնակիչ ես...Ոչ ոք ժամանակին չբռնեց ու չպահեց քեզ...Իսկ հիմա  արդեն շատ  է ուշ ...Կավը ,որից դու շինված էիր ,չորացել  ու պնդացել է,և արդեն աշխարհում  ոչինչ չի կարող արթնացնել  քո մեջ քնած երաժշտին,կամ  բանաստեղծին,կամ աստղագետին,որը ,գուցեև,ինչ-որ ժամանակ ապրել է քո մեջ...



Երկիրն օգնում է հասկանալ ինքներս մեզ այնպես ,ինչպես չի օգնում որևէ գիրք...քանզի երկիրը մեզ հակադրվում է...


Կյանքն է այդպիսին : Նախ մենք  հարստանում ենք  ,քանի որ բազում  տարիներ  տնկում  ենք ծառեր, սակայն   գալիս են   տարիներ,երբ  ժամանակը վերածում է  փոշու մեր աշխատանքն  ու կտրում անտառը:


Մեկը մյուսի հետևից հեռանում են ընկերները,զրկելով մեզ ապաստանից:Սգալով հեռացողներին ՝թաքուն տխրում ես ,որ ինքդ էլ ես ծերանում...

Մեր աշխարհում  ամեն կենդանի բան ձգտում  է իր նմանին:Նույնիսկ ծաղիկները խոնարհվելով քամուց , խառնվում են մյուս ծաղիկներին,կարապին ծանոթ են բոլոր կարապները, և միայն մարդիկ են պարփակվում մենության մեջ...


Նա ազատ էր,այո,շատ ազատ ,շատ թեթև էր նա քայլում երկրի վրա:Մարդկային հարաբերությունների բեռն էր նրան պակասում,որից քայլն ավելի ծանր է դառնում ,պակասում էին  արցունքները,հրաժեշտը,կշտամբանքներն  ու ուրախությունները.այն ամենն ,ինչ  փայփայում է մարդը ...



Կարոտն այն է,երբ փափագում ես ինչ-որ բան ,ինքդ էլ չգիտես, թե ինչ ...


 Դու ապրում ես քո արաքների մեջ և ոչ թե մարմնի :Քո  գործողությունները դու ես ... դու ուրիշ չես կարող լինել..

Երկիրը գիտի ,թե իրեն ինչպիսի  ցորեն(հատիկ)  է հարկավոր 

Կյանքում այնքան քիչ են  իսկական բարեկամությունը,կապվածությունը,սերը ,որոնց կորուստը անջնջելի հետք կթողներ...

Գետերը թափվելով ծով  գտնում են խաղաղություն...

Միակ իսկական շքեղությունը ՝մարդկային հաղորդակցության շքեղությունն է...

Այն ,ինչ իմաստ է տալիս կյանքին ,տալիս  է իմաստավորում է   և մահը ...

Երկիրն օգնում է մեզ հասկանալ ինքներս մեզ...

Չափից շատ մարդիկ կան աշխարհում ,որոնց ոչ ոք չի օգնում արթնանալ...

Չի կարելի նստել տեղը.հանկարծ ինչ-որ տեղ մոտակայքում օազիս է...

Սպասում էի,որ կյանքն ինձ մի նշան ցույց կտա.այդպես էլ ցույց չտվեց...

Տրամաբանորեն կարելի ապացուցել ամեն ինչ ...ինչ կամենաք...

ճշմարտությունը այն չէ,ինչն ապացուցվում է,ճշմարտությունը ՝  պարզությունն է...

ճշմարտությունն այն է,ինչն  աշխարհն ավելի պարզ  է դարձնում և ամենևին էլ ոչ այն ,ինչը նրան վերածում է քաոսի 



Եթե մարդկային կյանքը գին չունի, այնուամենայնիվ, մենք միշտ գործում ենք այնպես, որ կարծես մարդկային կյանքից ավելի արժեքավոր բան կա: Սակայն ի՞նչ:

Ընդհանուրի շահը կազմվում է մասնավորների շահերից, նա ուրիշ ոչնչի վրա չի կարող հիմնվել:

Նա մտածեց, որ փոքրիկ քաղաքների երաժշտական տաղավարի շուրջը պտտվող քաղքենիներն ապրում են արտաքուստ հանդարտ կյանքով, որը երբեմն իր մեջ թաքցնում է ծանր դրամաներ.հիվանդություն, սեր, մահ և...

  Իր սեփական ցավը շատ բան էր սովորեցրել նրան։ 



Ինչպես այս երեկո, այն ժամանակ էլ իրեն միայնակ էր զգացել, բայց անմիջապես հասկացել էր, թե որքան է հարստացնում այդպիսի միայնությունը։ Այդ երաժշտությունը նրան ինչ-որ պատգամ էր հղում, միայն նրան, իրեն շրջապատող միջակությունների մեջ: Այդ երաժշտությունը նրան հասնում էր գաղտնիքի մեղմությամբ, ինչպես նշանը, որ տալիս է աստղը։ Բազմաթիվ ուսերի վրայով, նրա հետ խոսում էին միայն իրեն հասկանալի լեզվով...



Ես նման եմ հիվանդ երեխա ունեցող հոր, որ ամբոխի մեջ քայլում է մանր քայլերով, իր մեջ՝ կրելով իր տան մեծ լռությունը ։


 ...դեպքերին պետք է ուղղություն տալ, - մտածում էր Ռիվիերը, - և նրանք կհնազանդվեն, և այն ժամանակ կարելի կլինի ստեղծագործել։ Իսկ մարդիկ խղճուկ իրեր են, նրանց էլ են ստեղծում կամ մեկուսացնում, եթե փոխանցում են «չարիքը» ։



«Չգիտեմ, իմ արածը լա՞վ է, թե վատ։ Չգիտեմ, ոչ մարդկային կյանքի, ոչ արդարության, ոչ էլ վշտի իսկական արժեքը։ Ես որոշակի չգիտեմ, թե ինչ արժե մարդու ուրախությունը։ Ոչ խղճահարության արժեքը և ոչ էլ գգվանքի...» ։


Սիրվելու համար բավական է խղճահարություն ցուցաբերել: Ես չեմ խղճահարվում երբեք, կամ թաքցնում եմ այն: Կցանկանայի շրջապատված լինել բարեկամությամբ և ջերմությամբ: Բժիշկն իր արհեստի շնորհիվ հանդիպում է դրանց; Իսկ ես դեպքերին եմ ընթացք տալիս: Ես պետք է կոփեմ մարդկանց, որպեսզի նրանք էլ ընթացք տան դեպքերին: 



 Հանրային կարծիքին, - պատասխանում էր նա, - պետք է ուղղություն տալ: Նա մտածում էր. «Ինչքան անօգուտ կերպով կորած ժամանակ...Կա մի բան...Մի բան, որ գերազանցում է այդ բոլորը: Այն, ինչ կենդանի է ՝առաջ է գնում, մի կողմ հրելով այն ամենը, ինչ հանդիպում է իր ճանապարհին, որպեսզի ապրի և ստեղծագործի, ապրի իր սեփական օրենքներով: Սա անդիմադրելի է:



Մարդ լինելը բառացիորեն նույնն է, ինչ որ պատասխանատվություն կրելը: Իսկ սա նշանակում է, որ պետք է ամոթ զգաս, երբ տեսնում ես ոչնչով չարժանացած երջանկությունը: Մեր աշխարհում կյանքի յուրաքանչյուր դրսևորում ձգտում է  իր նմանին: Նույնիսկ ծաղիկները, քամուց օրորվելով, այլ ծաղիկներին են փարվում, կարապներին ծանոթ են բոլոր կարապները և միայն մարդիկ են ներփակվում մենության մեջ:



Ցանկացած բարձունք տառապալից է: Վերածնունդը ցավալի է: Սակայն առանց տառապելու ես չէի լսի երաժշտությունը: Տառապանքները օգնում են հնչել երաժշտությանը:


Հիշիր. անհաղթահարելի խնդիրը, հակասությունը ստիպում են քեզ անցնել ինքդ քո վրայով, ինչը նշանակում` աճել...հաղթահարել դրանք:


Երբ մենք գիտակցենք մեր դերը երկրի վրա, թեկուզև ամենահամեստ և աննշան դերը, միայն այդժամ երջանիկ կլինենք: Այդժամ մենք կարող են հանգիստ ապրել և մահանալ, քանի որ այն, ինչն իմաստավորում է կյանքը, իմաստավորում է նաև մահը:

Մենք անմահություն չենք պահանջում: Սակայն մեզ անտանելի է տեսնել, թե ինչպես են արարքներն ու իրերը հանկարծակի կորցնում իրենց իմաստը: Այդժամ հայտնաբերվում է մեզ շրջապատող դատարկությունը:

Մարդ դառնալու համար շատ բան պետք է վերապրել:

Աշխարհի արժանապատվությունը կարող է փրկվել միայն մի դեպքում. Եթե հիշենք դրա մասին: Իսկ այդ արժանապատվությունը կազմված է երեք բանից. գթասրտությունը, գիտելիքի հանդեպ սերը և քո ներսի մարդու հանդեպ հարգանքը:

Մարդը միայն հարաբերությունների հանգույց է և միայն հարաբերություններն են կարևոր մարդու համար:

Պատերազմը իրական սխրանք չէ, պատերազմը սխրանքի փոխնակն է: Սխրանքի հիմքում կապերի հարստությունն է, որոնք ստեղծվում են, խնդիրներն են, որոնք դրվում են և բարձունքներն են, դեպի որոնց մղվում են: Ղուշ կամ գիր խաղը սխրանք չի դառնա, նույնիսկ եթե դրանում կենաց մահու գինը դրվի: Պատերազմը սխրանք չի: Պատերազմը հիվանդության պես մի բան է:


Ճշմարտությունն այն է, ինչը պարզեցնում է աշխարհը, այլ որ թե այն, ինչը քաոս է ստեղծում, այն բազմազանությունից ընդհանուրը առանձնացնող լեզուն է:



Եթե ինքս ինձ խղճալով ես իմ դժբախտությունները դաժան ճակատագրով եմ բացատրում, ես ինձ ենթարկեցնում եմ այդ ճակատագրին, եթե ես դրանք վերագրում եմ դավաճանությանը, ես ինձ ենթարկեցնում եմ այդ դավաճանությանը, սակայն երբ ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, դրանով իսկ հաստատում եմ իմ մարդկային հնարավորությունները:


Չնայած մարդկային կյանքը գին չունի, մենք միշտ այնպես ենք վարվում, կարծես ավելի արժեքավոր բան կա:



Բարեկամությունը ոգու հանգստությունն ու վեհ ճախրանքն է մանրուքների ոչնչության վրայով։ Եվ ես չեմ կարող նախատել իմ սեղանի շուրջը նստած մարդուն։

Այնպես որ, իմացի՛ր` հյուրընկալությունը, հարգալից վերաբերմունքն ու բարեկամությունը մարդու հայտնագործումն են մարդու մեջ։ 




Բարեկամը նա է, ով չի դատում: Բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը: Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը:








«Նամակ պատանդին»   Անտուան դը Սենթ Էքզյուպերի

Իմ Բարեկամ,դու հարկավոր ես ինձ, ինչպես լեռնագագաթը  ,որտեղ շնչում են ազատ...

Հաճախ ժպիտն է  լինում ամենակարևորը...Ժպիտով երախտագիտություն են հայտնում:Ժպիտով պարգևատրում են:Ժպիտով քեզ կյանք են պարգևում: Եվ  կա մի ժպիտ հանուն որի պատրաստ ես մեռնել...

Դու ընդունում ես ինձ այնպիսին ,ինչպիսին կամ ,հետևաբար,եթե անհրաժեշտ է, կհաշտվես և  իմ դատողությունների ու արարքների հետ ...

Երկար պետք է սնուցել բարեկամությունը ,նախքան ընկերդ   կներկայացնի  իր իրավունքը  քո հանդեպ...

Ընկերներ ,որոնք պատրաստ են  մեզ օգնել,հեշտ են գտնվում: Շատ ավելի դժվար է արժանի լինել այնպիսի ընկերների,որոնք սպասում են  մեզանից օգնություն..





Комментариев нет:

Отправить комментарий