Հարգելիներս, Ձեր անվան նշանակությունը իմանալու համար փնտրեք այսպես ))
Происхождение и значение имени ..
(անունը) կամ էլ՝Толкование имени(գրեք անունը)))
Ազգանվան ծագումն ու նշանակությունը՝
Происхождение фамилии (գրեք Ձեր ազգանունը)։
Պա՞րզ է)))
Սիրելիներս....կա մարդկանց անունները՝անտրոպոնիմները ուսումնասիրող մի այսպիսի գիտություն՝անտրոպոնիմիկա(հունարենից թարգմանաբար՝անտրոպոս-մարդ,օնոմա-անուն ...անձնանուն):
Կա նաև օնոմաստիկա՝ «անուներ տալու արվեստ»,այս գիտությունը ուսումնսիրում է այն ինֆորմացիան ,որ կարող է կրել մարդու անունը. մարդկային որակներ,կապը հոր (հայրանվան),ազգի,բնակավայրի,կաստայի,ընտանիքի հետ:
Ըստ ռուս փիլիսոփա, պոետ,գինտնական ,աստվածաբան Ֆլորենսկու ,անունը ձևավորում է անձի տիպային հոգեկերտվածքն ու մեծ ազդեցություն թողնում մարդու ճակատագրի վրա ...Իսկ հոգեբանները,ֆիզիկոսները ու կենսաբաններն ապացուցել են ձայնի ազդեցությունը մարդու վրա :Անունը ,ինչին մարդ սովորում է ծնվելուց անմիջապես հետո,ամուր խրվում է նրա ենթագիտակցության մեջ՝դառնալով նրա «նույնականացման կոդը»: Տվյալ կոդ-անվանը բնորոշ հնչյունային թրթիռները գրգռում,խթանում են ուղեղի այս կամ այն հատվածները:Եվ այն բանից , թե ինչ հնչյուններից է բաղկացած «նույնականացման կոդը»՝խուլ,կոշտ,թե փափուկ,ենթագիտակցորեն ձևավորվում է համապատասխան բնավորություն..
Օրինակ ՝Ժաննա,Եկատերինա,Դինա,Իգոր անունները հնչում են ամուր,կոշտ...հնչյունների թրթիռների ազդեցության տակ այս անունները կրող երեխաների մոտ անգիտակցաբար ձևավորվում է համապատասխն բնավորության գծեր .համառություն,հաստատակամություն...
նրանք վճռական են ու ինքնուրույն...
Դեռ վաղ մանկությունից երեխան վարժվելով իր անվանը,այսպես ասած, «լարում » ,հարմարեցնում է իր հոգեկան ես-ի թրթիռները իր անվան հուզական թրթիռներին...
եզրակացություն. ուրեմն անունը կարող է ազդել մարդու բնավորության վրա...իսկ անձնական որակները կարող են մեծ դեր խաղալ մեր «ճակատին գիր գրելու » գործի մեջ...որոշիչ լինել...)))))
Անտրոպոնիմիկան մեծ ուշադրություն է հատկացնում անվան,հայրանվան և ազգանվան համադրությանը...անվան ծագմանն ու պատմությանը...
Ճիշտ անուն ընտրեք ձեր երեխաների համար ...մոդայի հետևից մի ընկեք...մի ընտրեք պատահական անուններ...)))»
Անվան ,ազգանվան փոփոխությունը,ինչպես նաև մականունը,կեղծանունը կարող են արմատապես փոխել մարդու ճակատագիրը...
-Երեխային ձեր որևէ ազգականի անունով կոչելիս հաշվի առեք տվյալ մարդու ճակատագիրը,քանի որ նախնիները իրենց անվան հետ նաև «նույնականացման գենետիկ կոդն են փոխանցում...»,-խորհուրդ են տալիս անտրոպոնիմիկայով զբաղվողները...:))) (այստեղ բազմանշանակ ժպիտ...ծայրահեղությունների մեջ հարկավոր չէ ընկնել...վստահ եմ...մարդն է ստեղծում իրեն անուն և ոչ թե ՝անունը մարդ...«ճակատագրապաշտ չեմ» ու համոզված ասում եմ ՝«կցանես բնավորություն ՝կհնձես ճակատագիր»...))))
Ինչևէ...
Անունը նաև «կատարելապես ընկալում է» իր վրա գործադրած ամեն մի ճնշում( անվան փաղաքշական ,ծաղրական,նսեմացուցիչ,վիրավորական ձևափոխումների մասին է խոսքը )...մի աղավաղեք մարդկանց անունները..))))
հ.գ. Իսկ հիմա հարց «անվանագիտությամբ» զբաղվողներին.
-Անմարդաբնակ կղզում ապրող մարդուն պետք կգար իր անունը...որքան էլ ճիշտ ընտրված լիներ...)))»
-Ո՛չ...
Է՜հ...)) Ստացվում է մեր անձնանունը ավելի շատ հասարակությանն է հարկավոր ....))) բոլոր առումներով...
Թերևս ...մեր միակ կարևոր բանուգործը պիտի լինի
մեր նույնականացման կոդը ՝«սոցիալական նշանը»՝ ԱՆՈՒՆԸ Անբիծ պահելը ....)))
(())
«Յանա անվան նշանակությունը...» այս բանալի բառով որոնումները բազմաթիվ անգամ են բերել ինձ մոտ ..հասկանալի է ,թե ինչու... )))
Պատասխանում եմ...))))
Յանա- Яна (Янина)- անվան արևմտասլավոնական ձևը ՝Իոաննա: Նշանակում է -«Աստծո ողորմածություն»:Վերաբերվում է «հրեական անվանումներ» անունների խմբին....Մեկ այլ վարկածով լատինական Յանուս( արևի,լույսի, ջերմության աստվածություն) անունից է առաջացել Յանա անունը:
Յանան ասես լցված է լույսով... և շրջապատող մարդկանց վրա շռայլորեն տարածում է իր սրտի լույսը,ուրախությունն ու ջերմությունը...Նա վառ ու հրաշալի մարդ է... Ցանկացած մարդու հետ կարող է գտնել ընդհանուր լեզու...չկան նրա համար խոչընդոտներ...Սակայն ,երբ Յանան ընկնում է դեպրեսիայի մեջ,(որին նա հակված է ) նա ավերում ու կործանում է այն ամենն ,ինչ ստեղծել է քրտնաջան աշխատանքով .... Յանային բնորոշ են ուժեղ էմոցիաները...թաքնված ,գաղտնի կրքերը,անսանձ պոռթկումները,որոնք կարող են պարզապես տապալել նրան ....Նա նոր գիտելիքների մշտական որոնումների մեջ է...Նվիրելով իրեն ստեղծագործ աշխատանքի,Յանան զգում է անհավատալի կասկածներ ու հոգեկան տառապանք ,այն բանից ,որ չի տեսնում իր աշխատանքի կոնկրետ կիրառումը... , Խորհուրդ է տրվում նրան լինել ավելի հավասարակշռված,հանգիստ...ճկուն...
Յանան ունի գերազանց լեզվական ընդունակություններ,տիրապետում է երկխոսության արվեստին..Նա օժտված է վերլուծական մտքով...Նա աչքի է ընկնում պատասխանատվությամբ, քրտնաջան աշխատասիրությամբ...սիրում է ճշգրտություն...
Մասնագիտության ընտրությունը-Օժտված լինելով վերլուծական մտքով Յանան կարող է գիտական աշխատանքի բնագավառում հաջողություններ ունենալ...Նա կարող է լինել հաջողակ փաստաբան,PR- մենեջեր,լավ ադմինիստրատոր...
Բիզնեսում Յանան ամենահաջողակ է ....
Յանայի հետ «բարեհաջող» հաղորդակցվելու համար մինիմում գոնե պիտի ունենաք հումորի զգացողություն,«հավասարակշռված տրամաբանություն» և երկխոսության կուլտուրա...))))
Յանայի բնավորության վատ կողմերը.
Եսակենտրոն է,քմահաճ ... շուտ նեղացկոտ...խոցելի...
Նրա վարքագիծը- դա կամակոր փոքրիկ աղջկա պահվածք է...Նա լավ տեղյակ է տղամարդկանց հոգեբանությունից...կարող է հեշտությամբ .հնազանդեցնել» նրանց՝ ենթարկելով իրեն անգամ «հոնքի մի շարժումով»...Նրան բնորոշ են թատերականությունը,հուզականությունը,գեղեցիկ շարժուձևը...Նա շատ էրոտիկ է...գրավիչ... միշտ հասնում է իր ուզածին... Յանայի ամուսնուն շատ դժվար կլինի...)))) Նա բնավորությամբ շատ ուժեղ պիտի լինի ,որպեսզի կարողանա «իշխել» Յանային ու «յոլա » գնալ նրա հետ ...
Կենդանակերպի նշաններ ,որոնց հանդեպ «բարեհաճ» է Յանան-Խեցգետին,Առյուծ,Ցուլ
Այսքանը...)))
P.S. Գրառումը կլինի շարունակական.... Դեռ սիրով պիտի անդրադառնամ ընկերներիս անուններին ու նրանց նշանակությանը.. :))
Հասմիկ անվան նշանակությունը
Հասմիկ-Ժասմին
Ծագումը-արաբական...նշ. «ընծա,պարգև Աստծո»
Հասմիկը համեստ է....հարմարվող,զիջող,համակերպվող բնավորություն ունի ...սակայն թույլ չի տա որևէ մեկին նեղացնել իրեն... նա գիտի իր արժեքն ու արժանիքները...
Հասմիկն իր խելքով ու մաներայով միանգամից գրավում է համընդհանուր ուշադրություն...հետաքրքրություն...Յուրահատուկ մագնետիզմով է օժտված ...մարդկանց ձգում է նրա ներքին ուժն ու լրջությունը... Նա բավականին ինքնասեր է..սակայն ուրիշների հանդեպ բավականին հանդուրժող և համբերատար կարող է լինել....Անծանոթ մարդկանց նա կարող է «անտանելի» լուրջ և «բարեպաշտ» թվալ ,սակայն դա թվացյալ է ...պարզապես Հասմիկը թույլ չի տալիս «տնտղել» իր հոգին...))))) և միայն մտերիմների մոտ է դառնում փափուկ,մեղմիկ,ռոմանտիկ....Մարդիկ չեն կարող անտարբեր մնալ հստակ ու ամուր բնավորություն ունեցող նման գեղեցկուհու հանդեպ...
Հասմիկը պարզ է հաղորդակցման մեջ... նա հանդուրժել գիտի.. ունի զիջողամտություն...ներողամիտ է,ընկերասեր է բարեհամբույր,բարեհաճ, քաղաքավարի...
Հասմիկի համար անչափ կարևոր է ֆիզիկական ու հոգևոր կոմֆորտը...,ձգտում է նաև նյութական հարմարավետության.., համարձակորեն պահպանում է իր անձնական տիրույթները(ոչ ոքի թույլ չի տա քիթը խոթել իր անձնական գործերի մեջ))))
Պատասխանատու,բարեխիճ,աշխատասեր աշխատակից է...
Մասնագիտություն-
Հասմիկին դուր է գալիս հոգեբանի,ուսուցչի,պատմաբանի,լեզվաբանի,գրադարանավարուհու ,արվեստագետի մասնագիտությունը...
Հասմիկը պատահական չի ամուսնանում... նա մանրակրկիտորեն փնտրում և գտնում է այն տղամարդուն ,որի հետ կցանկանար կապել ողջ կյանքը...երկար ու տանջալից մտորումնեերից հետո միայն համարձակվում է ամուսնանալ)))))Ընտանեկան,անձնական և բոլոր հարցերին Հասմիկը վերաբերվում է լուրջ,մտածված,զուսպ...
Երկրորդ կեսին ցանկանում է տեսնել բարոյական սկզբունքների մեջ հաստատապես հավատարիմ...և ,որ միևնույն ժամանակ կարողանա ապահովել նրան նյութապես....))))))
Ամուսնանալով Հասմիկը դառնում է քնքուշ ու ուշադիր կին,հոգատար մայր և լավ տնտեսուհի...
Բնությունը Հասմիկին լավ առողջությամբ է օժտել...
Նոյեմ անվան նշանակությունը
Եբրայերենից թարգմանաբար -«հաճելի»,«գեղեցիկ»
Հին կտակարանում այն հիշատակվում է -Նոյեմի
Նոյեմը հանելուկային աղջիկ է ... նա վարպետորեն կարող է թաքցնել իր զգայնությունն ու հուզականությունը սառցե լռության մեջ ...Նա ձգտում է ինքնակատարելության...սիրում է ճանապարհորդել...սիրում է տարբեր փոփոխություններ իր կյանքում...
Նոյեմը մի փոքր իդեալիստական է ...միշտ աշխատում է սկսած գործը ավարտին հասցնել-մաքսիմում մոտեցնելով իդեալականին ... Նրա հարուստ ներաշխարհը լի է ֆանտազիաներով...նրա համար անչափ կարևոր է ներքին ,հոգևոր կյանքը...շատ հաճախ է զգում իրեն միայնակ ու չհասկացված ,,,
Նոյեմին կարող է ունենալ թերարժեքության զգացում...հարկավոր է նրան խրախուսել...պաշտպանել..շրջապատել սիրով և ուշադրությամբ...
Նա տիրապետում է ստեղծագործական ու գեղարվեստական հմտություններին.. անգամ ստանդարտ բաներին օրգինալ մոտեցմամբ կարող է արտահայտել իր զգացմունքները...
Նոյեմը սիրում է հանգիստն ու միայնությունը... և շատ բաներ,որոնք համարվում են ոչ սովորական,հետաքրքրում են նրան...նրան հիացնում են տարօրինակ ու ակուլտային երևույթները...
Նրա հուզական կյանքը հասարակ չէ...քանզի նա միշտ գտնում է հնար այն բարդացնելու...))) նա շատ ռոմանտիկ է ու զգայուն ...Երազում է սիրելի անձնավորության հետ ներդաշնակություն մասին .....
Նոյեմի հետ դժվար է գտնել ընդհանուր լեզու...բայց ,եթե դա ձեզ հաջղվեց ,ուրեմն համարեք ,որ ձեր բախտը բերել է...))))
Նոյեմը հավատարիմ է...
Նոյեմը կարող է ինքնադրսևորվել արվեստում...նրա համար անչափ կարևոր է օգտագործել իր պոտենցիալը...Նա կարող է լինել դերասանուհի,մոդել... Նա կարող է ընտրել ինչպես պասիվ դեր(սղագրող,քարտուղար,սոցիալական աշխատող) այնպես էլ ակտիվ մասնագիրություն,որտեղ պահանջվում է ակտիվ գործողություն,ինքնավստահություն,համարձակություն(աշխատանք հեռուստատեսությունում,լրագրող):
Նա բարեխիղճ աշխատող է....
Նոյեմի դրական հատկանիշները-գթասրտություն,մարդասիրություն,արտիստիզմ,հոգևոր ,ուժեղ համոզմունքներ,անձնազոհություն...ունի պարտքի զգացում..նվիրվածություն տանն ու ընտանիքին ...որոշումների մեջ արդար է...
Նոյեմի վատ կողմերը-համառություն,չափազանց խանդավառություն,ավելորդ անձնազոհություն...իշխելու ցանկություն է երբեմն ունենում..)))) (ամենևին էլ վատ չէ)))
Նոյեմ,քեզ համար նպատակը նախապատրաստված է,պարզապես ինտուիտիվ կարողացիր գոյության ունայնությունից զատել այն .....
Իրինա... ամենատարածված անունների ցանկում զբաղեցնում է հինգերորդ հորիզոնականը... հուն. նշանակում է հանգստություն... խաղաղություն,պարզ ,ուրախ,քնքուշ...կանացի....
Շատ գեղեցիկ է ու հմայիչ մեր Իրինան ...))) Համարձակ,վճռական...խելացի ու դիվանագետ...
Նա Սիրում է արվեստը...Կարող է շատ գեղեցիկ պատմել բացարձակապես հասարակ ու պարզ բաների մասին ՝
«կախարդելով» զրուցակցին ...)))
Սիրում է անել օրիգինալ նվերներ...Թշնամիներին փորձում է վերածել ընկերների ))))
Իրինան հեշտությամբ է ընդհանուր լեզու գտնում տարբեր մարդկանց հետ...իր դատողությունների ու արտահայտությունների մեջ ուղիղ է և կտրուկ...
Ճկուն և ուժեղ կամք ունի ..ներքին հզոր էներգիա...որն էլ նրան ուղղորդում է դեպի նորանոր նվաճումներ.... Նա կարող է լինել լավ ղեկավար...հուսալի է,աշխատասեր,հետևողական...
Էքստրավերտ է...
Զոհաբերության աստիճան համբերատար կարող է լինել ...Ամբողջովին նվիրվել գիտի թե գործին ,թե հարազատներին...հեշտությամբ է հարմարվում ցանկացած միջավայրում...
Իրինային շատ են դուր գալիս համառ տղաները,որոնք կարողանում են պատասխան տալ իրենց արարքների ու գործողությունների համար...կարող են լինել ամուր ,հուսալի ,մի խոսքով-«ուժեղ թիկունք»...... Ցավոք Իրինայի հրաշալի հոգեկան հատկությունները շատ հաճախ նրան վատ ծառայություն են մատուցում...նա կարող է կատարել սխալ ,անհամապատասխան ընտրություն...
Նրան կկապի սիրելի տղամարդուն ոչ թե կիրքը ,այլ հոգեհարազատությունն ու ինտելեկտուալ հետաքրքրությունները... ...Հավատարիմ և նվիրված կին կլինի ...ամուսնու և երեխաների կողմից սիրված ու հարգված)))
Իրինան հավասարակշռված է ...բացառիկ ինքնատիրապետման շնորհիվ կկարողանա բոլոր ձեռնարկումերը հասցնել ավարտին ...Կարող է տիրապետել մի քանի մասնագիտությունների...Նա տաղանդավոր է ու աշխատասեր...կհասնի հաջողությունների...անպայման..այդ ես եմ ասում...))))
Ամուր , հուզական ,հոգևոր անուն է ,որն իր մեջ հզոր էներգետիկա է կրում ...այս անվան հնչյունները մարդկանց ենթագիտակցության մեջ հետևյալ կարծիքն են ձևավորում-«հանդարտ...արագ...հստակ »:
Տաթև անուն կրողները երբեք չեն ծալում ձեռքերն ու սպասում « у моря погоды»:
Բարձր ինտելեկտով,անալիտիկ մտածողությամբ ,իտուիտիվ,զգացմունքային,ստեղծագործող մարդ է մեր Տաթևը ,հրաշալի զրուցակից և խորհրդատու...Նրան խորթ չէ գթասրտությունը ...ուժերի ներածի չափով փորձում է աջակցել, օգտակար լինել..
Ճիշտ է ,մի թեթև համառ է ,դյուրագրգիռ, չափազանց շիտակ,բայց անկեղծ է ,ազնիվ ,և զոհաբերության հասնող բարություն ունի,որի պատճառով նրան շատ բան կարելի է ներել...))))
Ձգտում է առաջնության,գերակայության,մտավոր,բարոյական ու ֆիզիկական կատարելության...ունի անթերի ճաշակ,որն արտահայտվում է ամեն ինչում...բազմազան ընդունակությունների ու աշխատասիրության շնորհիվ Տաթևը կարող է յուրացնել գրեթե ցանկացած մասնագիտություն...
Տաթևը նուրբ է ,բարի,հոգևոր,խաղաղասեր ...վեճերի մեջ նախընտրում է գտնել փոխզիջում և ցուցաբերելով նուրբ մոտեցում ՝գալիս է համաձայնության,,բայց հեռանում է ժամանակին ,երբ նկատում է,որ վեճն անիմաստ թեժանում է...
Երբեմն գործնականության ու վճռականության քողի տակ Տաթևն իր մեղմ ու ռոմանտիկ բնույթ է թաքցնում...հոգեպես ուժեղ անձնավորություն է,խորաթափանց,,,գաղտնապահ....
Տաթևի հավատամքն է.«Ամեն ինչ ,կամ՝ ոչինչ»
Սարգիս անվան նշանակությունը-բարձր,պատվելի,հարգարժան
Նա լավ է հասկանում կյանքն ընդհանրապես,իսկ կոնկրետ մարդկանց՝ոչ:
Ամբողջ կյանքի ընթացքում կպահպանի մի հրաշալի հատկանիշ-կարեկից լինել....
Սարգիս անուն կրողը զուսպ է ,մի քիչ նեղացկոտ...սակայն ուժեղ ինքնավերահսկումը օգնում է նրան միայնակ հաղթահարել ու լուծում տալ բոլոր խնդիրներին...
Սարգիսը անհանգիստ բնավորություն ունի է ,բայց ոչ ագրեսիվ.....Ընկերասեր է,ուշադիր ու կարեկցող,անգամ օտարին...
Կնամեծար է...ինքնավստահ ու վճռական...անսասան ..կոշտ ու միաժամանակ շատ փափուկ վերաբերմունքի մեջ...
Սարգիսն անհատականություն է... Նա ծայրահեղ իրավիճակներում ցուցաբերում է տոկունություն,կայունություն,դիմացկունություն,ամրություն... կարող է հետաքրքիր մտքեր , նոր գաղափարներ առաջ քաշել ու իրականացնել դրանք ...Նա երբեք չի մնա ստվերում ...չի մնա աննկատ... կստիպի խոսել իր մասին...
Մի թերություն ունի Սարգիս անուն կրողը ..ամեն ձեռնարկություն հրաշալի է սկսում ,բայց միշտ չէ որ բավականին կամք կդրսևորի ավարտին հասցնելու այն...
Սարգիսն ունի անալիտիկ և համադրական մտածողություն,որն էլ օգնում է նրան գրեթե անլուծելի թվացող խնդիրներին ու խճճված հարցերին լուծում տալ...
Ծայրահեղ զգայուն է...Սարգիսը կարող է գնահատական տալ մարդուն հենց առաջին հայացքից... Նրա ինտուիցիան համեմատելի է մեծ բանաստեղծների ու գյուտարարների ներըմբռնողականության հետ...
Պարադոքս է .. բայց .շատերն են նրա հետ «հակամարտության » մեջ...շատերն են նրանից դժգոհ...Սակայն, երբ բացակայում է - զգում են նրա կարիքը ,հիշում ի բարին ...պահելով նրա հանդեպ ամենաիսկական ,ամենալավ ու բարի հիշողությունները...նույնիսկ նրանք,որոնք երբևիցե սիրել են նրան ու ինչ-որ պատճառով բաժանվել ընդմիշտ...միևնույնն է, հիշում են...
Ինչպես բոլոր ստեղծագործ մարդիկ ,Սարգիսն ապրում է այլ հարթության մեջ ..շատ ավելի բարձր,գեղեցիկ,ոչ սովորական...Շրջանակների մեջ չեք կարող պահել նրան ,չփորձեք...ազատությունն է նրա հասցեն ու բնակության վայրը...
Սարգիսը միշտ թողնում է ազնիվ և ուժեղ տղամարդու տպավորություն...Բիզնեսում նա դրսևորում է աշխատասիրություն, նպատակասլացություն...բարեխիղճ է...վստահելի..կարելի նրա հետ «գործ բռնել»...բայց նրան գրավում է այն աշխատանքը ,որտեղ պահանջվում է տաղանդ և ստեղծագործականություն....Արվեստը ,երաժշտությունը,կինոն այն բնագավառներն են ,որտեղ նա իրեն կարող է փայլուն դրսևորել...
Սարգիսին հետաքրքրում են հանգիստ , նուրբ,հոգեպես հարուստ և բարձր մտային զարգացությամբ կանայք... Սարգիս անուն ունեցող տղամարդը ավելի շատ հաշվի է նստում իր զգացողություների ,քան ցանկությունների հետ ...
Նա բավականին զուսպ է...չի սիրում խոսել իր անձնական կյանքի մասին ...
Սարգիսի հաջողությունը կախված է նրանից,թե ինչ մասնագիտություն կընտրի...Սակայն չի կարելի մոռանալ նրա բացառիկ ինտուիցիայի ,այն 6-րդ զգայարանի մասին ,որն այս տղամարդուն դարձնում է բացառիկ և հնարավորություն է տալիս անել անհնարինը....
Լեո(...)
Ներքին հանդարտություն, խաղաղություն,հոգու ուժ...գեղեցիկի նուրբ զգացողություն,մեծ կամքի ուժ, խորը զգացումներ...
Էքստրեմալ,դժվարին իրավիճակներում բացահայտվում է Լեոի բնավորության լավ կողմերը...Հուսալի է...մի խոսքով ,այն մարդկանցից ,որոնց հետ կարելի է մեկնել «Լեռնագագաթներ նվաճելու»...)))
Իր ընտրած մասնագիտության մեջ Լեոն կհասնի մեծ հաջողությունների... Ունի բավականին ճկուն բնավորություն:Մարդկանց հասկանալու և տարբեր հանգամանքներում հարմարվելու հրաշալի ընդունակության ու ոչ կոնֆլիկտային լինելու շնորհիվ նա ցանկացած աշխատանքում կստեղծի լավ հարաբերություններ ընկերների ու վերադասի հետ:Իսկ եթե անհրաժեշտ է , նա կարող է լինել շատ սկզբունքային,անզիջում և համառ...))) ժուռնալիստի կամ քաղաքական գործչի հրաշալի նախադրյալներ ունի ...
Լեոն զուրկ չէ բարձր զգացմունքներից...դիվանագետ է,նրբանկատ,համբերատար,ընկերների ու կոլեգաների սիրելին...Նպատակասլաց է... Փոփոխությունների,բարեփոխումների, երբեմն նաև կտրուկ շրջադարձների մեծ սիրահար...)))բավականին բարեխիղճ է գործողությունների ու խոստումների մեջ...Մարդկանց հետ ջերմ հարաբերությունների մեջ է...նրան սիրում են...և դա զարմանլի չէ,քանզի նրանից ճառագում է Լույս և Բարություն ...Զուսպ է ,կոռեկտ,սակայն բազմաթիվ նրբանկատ զգուշացումներից հետո կարող է պոռթկալ...))»Ագրեսիվ չէ,միայն կոպտությանն է պատասխանում կոպտությամբ...Տարիների ընթացքում դառնում է շատ իմպուլսիվ ...Հեղինակություն է... Խելացի,բարի է ,զգացմունքային ,արձագանքող...
Հիմա կզարմանաք,որ ոչ մի բացասական բան չասեցի...կան,բայց իսկական ընկերը դրանք չի նկատում...))»
Մի «թեթև » ամբիցիոզ է ...ու դա ամենևին էլ վատ չէ )))) հակառակը,սեփական գաղափարներն ու թեորաները կյանքի կոչելու հատկությունը հրաշալի է...
Ներքին հանդարտություն, խաղաղություն,հոգու ուժ...գեղեցիկի նուրբ զգացողություն,մեծ կամքի ուժ, խորը զգացումներ...
Էքստրեմալ,դժվարին իրավիճակներում բացահայտվում է Լեոի բնավորության լավ կողմերը...Հուսալի է...մի խոսքով ,այն մարդկանցից ,որոնց հետ կարելի է մեկնել «Լեռնագագաթներ նվաճելու»...)))
Իր ընտրած մասնագիտության մեջ Լեոն կհասնի մեծ հաջողությունների... Ունի բավականին ճկուն բնավորություն:Մարդկանց հասկանալու և տարբեր հանգամանքներում հարմարվելու հրաշալի ընդունակության ու ոչ կոնֆլիկտային լինելու շնորհիվ նա ցանկացած աշխատանքում կստեղծի լավ հարաբերություններ ընկերների ու վերադասի հետ:Իսկ եթե անհրաժեշտ է , նա կարող է լինել շատ սկզբունքային,անզիջում և համառ...))) ժուռնալիստի կամ քաղաքական գործչի հրաշալի նախադրյալներ ունի ...
Լեոն զուրկ չէ բարձր զգացմունքներից...դիվանագետ է,նրբանկատ,համբերատար,ընկերների ու կոլեգաների սիրելին...Նպատակասլաց է... Փոփոխությունների,բարեփոխումների, երբեմն նաև կտրուկ շրջադարձների մեծ սիրահար...)))բավականին բարեխիղճ է գործողությունների ու խոստումների մեջ...Մարդկանց հետ ջերմ հարաբերությունների մեջ է...նրան սիրում են...և դա զարմանլի չէ,քանզի նրանից ճառագում է Լույս և Բարություն ...Զուսպ է ,կոռեկտ,սակայն բազմաթիվ նրբանկատ զգուշացումներից հետո կարող է պոռթկալ...))»Ագրեսիվ չէ,միայն կոպտությանն է պատասխանում կոպտությամբ...Տարիների ընթացքում դառնում է շատ իմպուլսիվ ...Հեղինակություն է... Խելացի,բարի է ,զգացմունքային ,արձագանքող...
Հիմա կզարմանաք,որ ոչ մի բացասական բան չասեցի...կան,բայց իսկական ընկերը դրանք չի նկատում...))»
Մի «թեթև » ամբիցիոզ է ...ու դա ամենևին էլ վատ չէ )))) հակառակը,սեփական գաղափարներն ու թեորաները կյանքի կոչելու հատկությունը հրաշալի է...
շարունակելի...
Միգուցե հետաքրքրի Ձեզ..)))»
http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=35&dt=HY_HY&query=%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%AB%D5%BD
Ես արդեն մոռացել էի, որ կարդում եմ Յանա անվան նշանակությունը, որովհետև ես կարդում էի Ձեր մասին, իսկևիսկ Ձեր մասին պատմող մի նկարագիր... Հրաշք... : )))
ОтветитьУдалитьՀասմիկ ջան? բարև,ոնց ես Բարեկամս?? ի դեպ.այսօր տեսա նոր նկարդ...հրաշալի նկար էր))))
УдалитьԲարեկամս,ասում ես ինձ տեսար Յանայի մեջ...??? ))) Այդ ինչպես...??? չէ որ բոլորից լավ դու ես ճանաչում ինձ ու բոլորից շատ դու գիտես իմ մասին...))))))))
Հաջորդը լինելու է քո անվան նշանակությունը...պատրաստ ես լսելու ճշմարտությունը....????)))))
Շնորհակալություն,Հասմիկ ջան... գիտես,արդեն երեք ամիս է իմ էջում չէի եղել...օտարացել էի... ու քիչ մը շփոթված էի ....Դու և Նոյեմը «փրկեցիք» ինձ ...))))
Յանան ասես լցված է լույսով... և շրջապատող մարդկանց վրա շռայլորեն տարածում է իր սրտի լույսը,ուրախությունն ու ջերմությունը...Նա վառ ու հրաշալի մարդ է...
ОтветитьУдалитьԻսկ ահա Լիլի+Յանան լրիվ ուրիշ գույնի հրաշք է, դժվար նկարագրելի))
УдалитьՆոյեմ ջան ,այնպես հարազատ ես դարձել... սպասում էի.... գիտեի,որ հյուր կգաս...ուրախացա շատտտտտ... կարոտել էի .... կարոտել եմ բոլորին...))))
Նոյեմ ,թե Նարինե ...?որ անվան նշանակությունը «կպատվիրես» ...??? կասես ??? )))))))))
Շնորհակալ եմ,բարեկամս....
Nare
УдалитьԱրմինե
УдалитьBarekams, inchpisi anaknkaaaal, tepet spasum ei, bayc ev aynpes anaknkal er, ayn el hoyakap anaknkal. Pastoren mardu anun@ karox e hstakoren bnoroshel nran. Anchap shnorhakal em anvans andradarnalu hamar, eraxtapart` dzez harazat linelus hamar. Iskapes giteq uraxacnel, ayn el henc aynpes, aranc voreve aknkaliqi, isk dra hamar petq e ojtvac linel anspar sirelu unak mec srtov, vor@ dzez mot aveli qan aknhayt e,,,
ОтветитьУдалитьԱ՜հ,Տաթև ջան....))))))))))) այնպես հոգնած եմ ... թույլ տուր շնորհակալություն հայտնելու փոխարեն -ժպտալ ...լավ?? ))))))))
УдалитьՏաթև Իսկապես հրաշալի մեկնաբանություն էր, այնպիսի նուրբ պահեր էր բացահայտված Տաթև անվան տիրոջը համապատասխան, ինչպիսին նաև ես եմ, որ ես ինքս երբեք չէի կարող այդքան հստակ ու շիտակ ներկայացնել իմ բավորության գծերը, ինչու չէ նաև ներաշխարհը, հոգեբանությունը: Շնորհակալություն:)
УдалитьShnorhakalutyan kariq chka, barekamssss, bayc ay jpitic chem hrajarvi,,,
ОтветитьУдалить)))))))))))))))
ОтветитьУдалитьՅանա-ից հետո ես սրտիս խորքում սպասում էի հաջորդ թիվ :) հենց իմ մասին կարդալ... Այդպես էլ եղավ, չէի սխալվել, իմ սիրելի~ Լիլի, Դուք իսկապես ճանաչում եք մեզ, իրական, այնպիսին, ինչպիսին կանք, զգում ենք... Կարդում եմ իմ ու Տաթևի մասին Ձեր իսկ կողմից ձևակերպված նկարագրությունն ու հասկանում, որ չեմ սխալվել` համարելով Ձեզ նաև հոգեբան...
ОтветитьУдалитьՄեկնաբանությունս մի քիչ ուշացավ, բայց իմ մասին կարդացել եմ հենց տեղադրելու օրը, շնորհակալ ե~մ, անչափ...այս հաճելի ու սպասված անակնկալի համար:
Չեմ կարող այս անգամ էլ չնշել, որ հպարտ եմ Ձեզ ճանաչելուս համար...
Այո...ճանաչում եմ Ձեզ ..զգում առանց տեսնելու ... իրական ...այնպիսին ,ինչպիսին կաք...))))))
УдалитьBarev dzez ,vor xntrem Lilit ev Elen anunneri nshanakutyun@ kgreq, ete djvar che,,naxapes mersi
ОтветитьУдалитьԽնդրեմ,Լիլիթ ջան...)))
УдалитьԷլեն անունը հունական արմատներ ունի ...նշանակում է «արևոտ ,լուսավոր.....»....այս անունը ավելի հաճախ հանդիպում է ֆրանսիացիների ,անգլիացիների մոտ ...Էլենը հիասքանչ,պայծառ,լուսավոր,հմայիչ,կենսուրախ անձնավորություն է ...հնչեղ ու գեղեցիկ այս անունն ու նրա տիրուհին դրական ազդեցություն են թողնում շրջապատի վրա...Այնուամենայնիվ, Էլեն անուն կրող աղջիկները համեստ են ,զուսպ,ամաչկոտ .... Իր ուրախ բնավորությունն ու հմայքը Էլենը ցույց է տալիս միայն այն մարդկանց մոտ ,ում լավ է ճանաչում...Կանացի է,նրբագեղ...խաղաղ...Շփման մեջ դրսևորում է իրեն շատ լավ... Հանդուրժող է....բարեկամական է բոլորի հետ ...համբերությամբ է վերաբերվում ուրիշների թերություններին...
Անհաջողությունը Էլենը շատ երկար ու ծանր է տանում..նրան չես համարի «մարտիկ...պայքարող» ... Էլենը միայնակ-ստեղծագործող է....նրա ապագան ստեղծագործական աշխատանքն է...
Էլենը ունի ամուր առողջություն...Բայց քանի որ շատ է հուզական ու գերզգայուն , պետք է զգուշանա ու խուսափի ավելորդ հուզմունքից...ծանր ապրումներից ....
հարգելի Լիլի ես կցանկանայի Ձեր իսկ մեկնաբանությունը տեսնել էջին ինչ եք կարծում արդյոք իմ անունը Լիլիթ ունի փակ կոդ կամ վատ ճակատագիր ?
Удалитьշնորհակալ կլինեի տեսնել Ձեր մեկնաբանությունը
Lilit jan vor xndrem Edmondin@ kaseq?
УдалитьԼիլիթ անվան նշանակությունը կասեք ????..նախապես մերսիի😊😊😊
УдалитьBarev dzez ,vor xndrem Gohar ev Laura anunneri nshanakutyun@ kgreq, ete djvar chi,,naxapes mersi
ОтветитьУдалитьBarev dzez ,vor xndrem Gohar ev Laura anunneri nshanakutyun@ kgreq, ete djvar chi,,naxapes mersi
ОтветитьУдалитьAnpayman kgrei,hargelis,bayc hima chem karox,nereceq...patjar@ zut texnikakan e...:))
ОтветитьУдалить
ОтветитьУдалитьԼաուրա անունը լատ. թարգմանաբար նշանակում է « Լավր...դափնու ծառ» ... «նա ,ով փառքով է պսակված ».... հաղթող ...
ֆլեգմատիկ ,վճռական և շատ ակտիվ անձնավորություն է Լաուրան ...ունի պոտենցիալ լիդերի որակներ...էմոցիոնալ է և համառ ...հրաշալի ընկեր է...շատ հմայիչ է , արտիստիկ...
Լաուրան ուժեղ է բնավորությամբ ,ընդունակ է սխարանքների... գերադասում է վստահել փաստերին ու տրամաբանաորեն ձևակերպված եզրակացություններին ,քան ինտուիցիաին... ուրիշներին նկատմամբ ներողամիտ է,իսկ ինքն իր հանդեպ ՝ խիստ դատավոր ))) ,սեփական սխալներին վերաբերվում է քննադատորեն ..Ընտանիքը,ընտանեկան կյանքը Լաուրայի համար առաջին տեղում են...հրաշալի կին է և մայր ..հյուընկալ է ,մարդամոտ ,նրան միշտ շրջապատում են լավ մարդիկ ... նա դժվարությամբ է զսպում իր էմոցիաները, այդ պատճառով նրա մերձավորները միշտ տեղյակ են նրա կյանքի մանրամասներից ...))) բոլոր մտահոգություններից ... գործերից ))) ... միակ թերությունը՝ չափից դուրս սրտաբացությունն ու դյուրահավատությունն է ...
Նա կարող է լուծում տալ բոլոր խնդիրներին ...հաղթահարել դժվարություններ... դիմակայել« հարվածներին կյանքի...»
հ. գ. միայն անվան վերլուծությամբ հնարավոր չէ ամբողջովին բնութագրել Լաուրա անունը կրող կանանց ու աղջիկներին ... մոտավորապես այսքանը ..)))»
Լաուրա անվան գույնը՝ կանաչ, քարը՝ նեֆրիտ
ասում են «Լաուրաները» ամուր առողջություն ունեն ...բայց շատ քաղցրակեր են ...հա՞ ... դե , դա այդքան էլ լավ չէ,,,,անպայման «ուղղվիր» ...ժպիտ ...
Սիրելի Լիլի, խնդրում եմ, եթե դժվար չէ, իմ անունն էլ մեկնաբանես, Ռիմա… Նախապես շնորհակալություն։
ОтветитьУдалитьԿներեք միանգամից<>-ով գրելու համար, պարզապես ձեր էջն այնքան եմ սիրում և այնքան եմ այցելում, որ մի տեսակ հարազատ հոգի եք դարձել ինձ համար…
ОтветитьУдалитьԱնչափ հետաքրքիր էր անվանս մեկնաբանության ձեր տարբերակը։ Ճիշտ է, կային բաներ, որոնց հետ համաձայն չէի, բայց ընդհանուր առմամբ շատ տպավորիչ էր։ Շնորհակալ եմ Յանա ջան։
ОтветитьУдалитьԻհարկե,սիրելի Ռիմա, ճիշտ եք անում ,որ չեք համաձայնում .չէ՞ որ ես Ձեզ չեմ ճանաչում .... սա ընդամենը «Ռիմա» անվան ընդհանուր բնութագիրն է...))
ОтветитьУдалитьԼիլի ջան, դուք ֆեյսբուքում կաք? Շատ կուզենայի ձեր հետ նաև ֆեյսբուքյան ընկերներ լինել։
ОтветитьУдалитьՉկամ ,Ռիմա ջան...վաղուց չկամ...Շատ եմ Շնորհակալ վստահության ու ընկերության առաջարկի համար ... համարիր ,որ ընդունել եմ ...)))
ОтветитьУдалитьուղղակի «մարդաշատ վայրեր ու աղմկոտ կոմպանիաներ » չեմ սիրում ...)))) խոսքս սոց. ցանցերի մասին է..))))) արդեն մի տարի է ,ինչ փակել եմ ֆբ-ի էջս...
Ափսոս, անկեղծ շատ կուզեի, ինձ համար միշտ հաճելի է եղել շփվել խեշացի, գրագետ և զգայուն մարդկանց հետ, ինչ պիսին որ դուք եք։ Հոգ չէ, միևնույնն է, ամեն օր ձեր էջ եմ այցելում։
ОтветитьУдалитьՌիմա ջան....այն ,ինչ տեսնում ես իմ մեջ ՝քոնն է ...պատմում է քո մասին...
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ շա՜տ այցելության համար... ահավոր հաճելի բան է բարեկամներով շրջապատված լինելը ...)))
մի գաղտնիք ասե՞մ. վատ մարդկանց հանդեպ շատ ուժեղ իմունիտետ ՝«անվարակելիություն,դիմադրողականություն ...անձեռնմխելիություն » ունեմ.նրանք ինձ «շրջանցում են» անվտանգ հեռավորության վրա )))) Շնորհակալ եմ Աստծուն ....ՆԱ ինձ հանդիպեցնում է միայն ԼԱՎ ՄԱՐԴԿԱՆՑ հետ ....
Շնորհակալ եմ ՆՐԱՆ «սելեկցիայի » )))) ....այսպիսի առանձնաշնորհման ու օրհնության համար ...)))
Barev dez vor xndrem cheq bacatri edgar armine bari nshanakutyun.naxapes mersi
УдалитьԻսկապես, շնորհակալություն Աստծուն, որ գտա ձեզ, ու ձեր մեջ` ինձ։ Իսկապես ուրախ եմ ձեր համար, դուք շատ հարազատ մարդ դարձաք ինձ համար։
ОтветитьУдалить
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ ,սիրելի Ռիմա......
Xndrumem greq Vahagn anvan bacatrutyn@
ОтветитьУдалитьՀարգելի Գայանե ,Վահագնի մասին կարող եք կարդալ այստեղ ՝https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%A1%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B6#.D4.B2.D5.B6.D5.B8.D6.82.D5.A9.D5.A1.D5.A3.D6.80.D5.B8.D6.82.D5.B4
ОтветитьУдалитьիմ կողմից ավելացնեմ.
Վահագն-«ամենագո կրակ»
Վահագն անուն կրող մարդիկ շատ ակտիվ են ,եռանդուն , կենսուրախ...համառ ու «անսանձելի » ...անկոտրում է նրանց ոգու ամրությունը... )))) դժվարություններ առջև չեն ընկրկում...չեն տրտրջում ,չեն դժգոհում ....իրենց պահում են տղամարդավարի...պարզապես հաղթահարում են դրանք...
«Վահագնը» թույլ կողմեր չունի...կատեգորիկ է ու իմպուլսիվ...ունի առաջնորդական հատկություններ...նրա խոսքն «անցնում է» ..))) նա միշտ ազնիվ է...ընտանիքը նրա համար առաջին տեղում է...կամուսնանա միայն այն դեպքում ,երբ լիովին կհամոզվի ,որ ընտրյալը վստահելի անձնավորություն է ...
Barev dez karaq ind ognel anvan bactrutyun ka imanam
ОтветитьУдалитьRomela anvanman bacatrutyun@ .. u mekel Romela anun ka te Ramela..
ОтветитьУдалитьԵրկու անունից էլ կա...
ОтветитьУдалитьլատիներեն Romula իգական անունից...նշանակում է ՝ Հռովմուհի..հռովմայեցի կին -նպատակասլաց է Ռոմելան ...սկզբում նպատակ է դնում և հետո միայն հաշվի առնում իր հնարավորությունների չափն ու նպատակի կարևորությունն իր համար...Շատ հաճախ հասնում է այն նպատակներին ,որոնք չեն համապատասխանում իր հետարքրություններին ու հնարավորություններին ...
Ռոմելան վառ անհատականություն է... ինքնավստահ ...գործողության մարդ...շատ համբերատար է ու զիջող ...բայց նրա համբերությունն էլ սահման ունի ... չմոռանաք այս մասին ...)))» ,փոփոխություններ շատ չի սիրում...Ընտանիքասեր է...շատ ժամանակ և ուժ է տրամադրում ընտանիքի նյութական ապահովությյան մասին հոգ տանելու համար ...Շատ հաճախ դա նրա կյանքի միակ նպատակն է հանդիսանում ...
Ակտիվ երևակայություն ունի ,մեծահոգի է ...մարդասեր...ձգտում է բարձրանալ հոգևոր բարձր մակարդակի...
Սեր , Հույս , հավատ ...ահա սրանք են այս մարդու կյանքի շարժիչ ուժերը...Հրաշալի է )))) հավանեցի Ռոմելային )))
Բարև ձեզ Ռամելա անվան բացատրությունը կասեք
УдалитьՇնորհակալություն լավն էր
УдалитьBarew dzez vor xndrem Viktoria anvan bacatrutyun@ kaseq .. naxapes shnorakalutyun ))
ОтветитьУдалитьBarev dzez ,vor xntrem Volodya anuni nshanakutyun@ kgreq, ete djvar che,naxapes mersi
ОтветитьУдалитьBarev dzez vor xndrem Qnarik anvan nshanakutyuny kgreq naxapes shnorhakal em
ОтветитьУдалитьbpr xndrem artur - marianna anunn kuxarkeq
ОтветитьУдалитьbarevdez vor xntrem Diana anun@ kgreq
ОтветитьУдалитьբարև ձեզ.կյանքիս մեջ առաջին անգամ իմ մասին այսքան շատ իրական խոսքեր լսեցի,շնորհակալ եմ շատ մեզ էլ անդրադարնալու համար....
ОтветитьУдалитьIsk kmanramasneq Lili anvan masin?
ОтветитьУдалитьBarev dez kbacatreq Armine anvan nshanakutyun naxapes mersi shat
ОтветитьУдалитьBarev cez vor xndrem Emma ev Aren u Armen anunneri nshanakutyunn kaseq
ОтветитьУдалитьVor xndrem armine anvan bacatrutyun@ cheq asi
ОтветитьУдалитьVor xndrem Taron ev Voskehat anuneri bacatrutyun@ kaseq
ОтветитьУдалитьLili anunn chka stex
ОтветитьУдалитьBarev dzez vor xndrem kaeaq Meri u Garik anunnerov aneq eli
ОтветитьУдалитьԲարև ձեզ։Խնդրում եմ ասեք Ռուբեն,Մելինե և Հարություն անունների մասն։
ОтветитьУдалитьBarev Dez vor xndrem Syuzanna anvan masin email kgreg
ОтветитьУдалитьBarev cez vor xntrem Elen yev Milena anunneri madin kgreq?shnorakal klinem shat
ОтветитьУдалитьBarev dzez vor xndrem Arpine yev Arevik anunneri masin kgreq? Naxapes shat mersi
ОтветитьУдалитьBarev dzes.karox eq Liana anvan bacatrutyunn asel😊
ОтветитьУдалитьBarev dzez !!!
ОтветитьУдалитьKarox eq Mane anvan bacatrutyunn asel ?!😁❤
+++++++++++
ОтветитьУдалитьԱյսքաաան տիպիկ՝բրավո
ОтветитьУдалитьԲայց էլի անուններ ընդգրկեք՝Տիգրան, Դավիթ, Միքայել
Աննա
ОтветитьУдалитьԿգրեք Աննա անունի նշանակությունը
ОтветитьУдалитьBarev dzez kaseq Emili anvan nshanskutyun@?
ОтветитьУдалитьBarev dez karoxeq Aqsanna anvan nshanakutyun@ asel ,ev inch cagum uni..
ОтветитьУдалитьՄարիա
ОтветитьУдалитьՄարիա անվան նշանակությոնը
ОтветитьУдалитьԱրմինե անվան բացատրություն կասեք
ОтветитьУдалитьSyuzi kaseq
ОтветитьУдалить