Շուման-Կլարա-Բրամս
«Մի սիրո պատմություն» շարքից
Նա կանգնած էր Շումանի դռան առջև...չէր հանդգնում սեղմել զանգի կոճակը...
Բաց պատնուհանից լսվում էր դաշնամուրի հնչյուններ...Միգուցե ժամանակին չի ՞ եկել:Ո՛չ , չի կարելի բաց թողնել Շումանի հետ ծանոթանալու հնարավորությունը...և շոշափելով գրպանում երաշխավորական նամակը ,20-ամյա Բրամսը հնչեցրեց դռան զանգը...
Շումանը ներս թողնելով հյուրին՝ անմիջապես հրավիրեց դաշնամուրի մոտ և խնդրեց նրան կատարել ինչ-որ բան ...առաջին տակտից հետո նա վեր թռավ տեղից ու բացականչեց.« Սա պիտի լսի Կլարան »:Այսպես տեղի ունեցավ 43-ամյա Ռոբերտ Շումանի և նրա կնոջ՝ եվրոպական համբավ ունեցող հիասքանչ դաշնակահարուհու ՝Կլարայի հետ ծանոթությունը...
Հաջորդ օրը Շումանը գրեց իր օրագրում.«Հյուր էր եկել Բրամսը:Նա հանճար է»:Ինչ-որ հիացական բան գրեց և Կլարան իր օրագրում:
Բրամսը ցնծում էր ուրախությունից...Դե,իհարկե.չէ ՞ որ հենց ինքը ՝հանճարեղ Շումանը համարեց նրան տաղանդավոր...
Կլարան 34 տարեկան էր: Նա ինը տարով երիտասարդ էր ամուսնուց և տասչորս տարի մեծ Բրամսից...Նրբակազմ,գեղեցիկ կին էր Կլարան...վեց երեխաների մայր...
Նրանց ծանոթությունը տեղի ունեցավ 1853թ. աշնանը... Այդ ժամանակ այս երեքից ոչ մեկը չէր էլ կարող պատկերացնել , թե ինչպիսի ընթացք կստանա նրանց ծանոթությունը... և ինչպիսի ողբերգական ավարտ է նախապատրաստել ապագան Շումանի համար.....
Հետադարձ հայացք
1828թ հոգեբույժ Կարուսի տանը Շումանը ծանոթանում է երաժշտության ուսուցիչ Ֆրիդրիխ Վիկի և նրա տասնամյա դստեր՝Կլարայի հետ...Բժիշկ Կարուսը համոզում է Շումանին լրջորեն չզբաղվել երաժշտությամբ:Մի՞թե Ռոբերտը չի գիտակցում,թե որքան դժվար է մրցակցել արդեն մեծ ճանաչում և համբավ ունեցող Մենդելսոնի, Շոպենի,Լիստի հետ...Շումանն անդրդվելի էր...Նա ամեն օր այցելում էր Վիկի տուն և դաշնամուրի մոտ անցկացնում 6-7 ժամ,իսկ հանգստի ժամին զբոսնում էր Կլարայի հետ ՝նրանց այգում...Երաժշտությունը մտերմացրել էր նրանց ՝ ջնջելով ինը տարվա տարիքային տարբերությունը...
Երբ լրացավ Կլարայի 17 տարին,Շումանն իսկապես սիրահարվեց նրան... Իսկ Կլարան արդեն շատ վաղուց էր սիրահարված նրան ...Նրանք որոշում են ամուսնանալ...Ֆրիդրիխ Վիկը չի ցանկանում տալ իր համաձայնությունը...Ինչպե՞ս թույլ տար իր աղջկան ամուսնանալ «կասկածելի » կոմպոզիտորական եկամուտներ ունեցող այդ անձնավորության հետ...Ո՛չ, նա կտրականապես դեմ է այդ միությանը...
Կլարան ու Շումանը ամուսնանում են թաքուն....Աղջկա հայրն իմանալով այդ մասին անիծում է նրան այսպիսի խոսքերով.«Ես անիծում եմ քեզ,և տա Աստված,որ մի օր երեխաներիդ հետ հայտվես իմ տան շեմին...ողորմություն խնդրելու համար»:
Կլարան ու Ռոբերտը երջանիկ էին... Իսկ երբ ծնվեց նրանց առաջնեկը ,Շումանի ոգևորությունն անսահման էր...Նա շատ էր աշխատում...«Փերին ու դրախտը» օրատորիայի առաջին ներկայացումը (պրեմիերան ) նրան մեծ հաջողություն է բերում ....
Նրա անունը հայտնի է դառնում ...Ֆրիդրիխ Վիկը համոզվելով ,որ իր փեսան համընդհանուր ճանաչում է ձեռք բերել ՝գրում է նրան.«Թանկագին Շուման ,հիմա մենք միմյանցից հեռու չպիտի լինենք...Դուք արդեն հայր եք՝կհասկանաք ինձ...հարկավոր չեն երկար բացատրություններ...»:
1844թ տեղի է ունենում Կլարայի համերգային շրջագայությունը Ռուսաստանում:Ռոբերտը ուղեկցում էր կնոջը,բայց առանց մեծ ուրախության:Ի տարբերություն Եվրոպայի ,նա այս երկրում հայտնի չէր...նրան շատ էր ճնշում սեփական անկարևորության զգացումը...Նա տառապում էր այն մտքից ,որ պարզապես ամուսինն է նշանավոր դաշնակահարուհու...հաճախ էր արտասվում ,և փորձում ալկոհոլով խլացնել վախն ու հուսահատությունը...
Նկ.Վ. Ի. Գաու Portrait of a Lady by Piano
Հենց այս ժամանակահատվածում Է նրանց կյանքում հայտնվում Բրամսը...
Ապրելով Շումանի տանը երիտասարդ Բրամսը գրեթե չէր նկատում հյուրընկալ տանտիրոջ հիվանդագին վիճակը...Նրա մտքերը զբաղված էին Կլարայով...Աստիճանաբար հիացական պաշտամունքը վերածվում է իսկական սիրո.... Բրամսը հայտնվում է ծանր իրավիճակում... Կլարան մագնիսի նման ձգում էր նրան ...Նա այլևս անկարող է հաղթահարել այդ զգացողությունը... զգացմունքը...նրա հանդեպ տածած իր մեծ սերը...և ,որպեսզի ինչ-որ կերպ լուծում տա այս իրավիճակին , հեռանում է Շումանի տանից...
Այդ ընթացքում Շումանի առողջական վիճակը կտրուկ վատանում է...նրան տանջում են հալյուցինացիաներն ու անքնությունը ....«Ա՜խ, Կլարա, ես արժանի չեմ քո սիրուն,-կրկնում էր Շումանը,-գիտեմ,ես հիվանդ եմ և ես ուզում եմ ,որ ինձ հոգեբուժարան տանես....»:
1854թ. փետրվարին, Շումանն աննկատ դուրս է գալիս տնից ....հորդ անձրևի տակ վազելով անցնում է կամրջի կեսն ու իրեն նետում Ռեյն գետը....Բարեբախտաբար մոտակայքում ձկնորսներ են լինում,որոնք էլ փրկում են նրան...Շումանը նախքան գետը նետվելը ջուրն է նետում իր ամուսնական մատանին ....ավելի ուշ հայտնաբերում են մի թղթի կտոր,որի վրա նա գրել էր.«Սիրելի Կլարա,ես գետն եմ նետում իմ ամուսնական մատանին...Դու էլ նույնն արա...ու երկու մատանիները կմիավորվեն այնտեղ...»:
Շումանին տեղավորում են հոգեբուժական մասնավոր կլինիկայում: Երկու սենյականոց հարմարավետ տուն էր ,ուր նույնիսկ դաշնամուր կար...Բայց մի կանոն կիրարկվում էր անվերապահորեն...Ոչ մի տեսակցություն ,անգամ ամենամոտ հարազատների հետ...Լիակատար մեկուսացում...
Կլարան իր ամուսնուն կտեսնի միայն երկու տարի անց...
Իմանալով կատարվածի մասին Բրամսն անմիջապես շտապում է Դյուսելդորֆ ,որպեսզի օգնի սիրելի Կլարային հաղթահարելու ծանր ցնցումը...Դա նրան հաջողվում է ..Կլարան , պահպանելով անսասան հավատարմությունն ամուսնու հանդեպ և գրեթե մայրաբար վերաբերվելով Բրամսին, աստիճանաբար սկսում է զգալ ավելին....
1856թ. հունիսի 23-ին Կլարան ստանում է հեռագիր.«Եթե ցանկանում եք Ձեր ամուսնուն կենդանի տեսնել ՝անհապաղ եկեք»:
Բրամսն ուղեկցում է Կլարային....
Հիշում է Բրամսը.«Նա (Շումանը) պառկած էր փակ աչքերով...Կլարան ծնկի էր իջել նրա առջև... Նա ճանաչեց նրան...Փորձեց գրկել...Բայց չկարողացավ բարձրացնել ձեռքը... Իսկ խոսել նա արդեն չէր կարող»:
Հունիսի 29-ին Ռոբերտը մահանում է...մահն ազատագրեց նրան տանջանքներից....
Եվ ահա Կլարայի ու Բրամսի հարաբերություններում անսպասելի շրջադարձ է կատարվում,որն էլ Բրամսի կենսագիրների համար մեծագույն առեղծվածը մնաց... Երբ Շումանը հիվանդանոցում էր ու ստացվում էր այնպես ,որ երբեմն Բրամսը որոշ ժամանակով հեռանում էր Դյուսելդորֆից , չդիմանալով կարոտին , նա «անտանելի» քնքշությամբ, կրքոտ սիրո խոստովանությամբ լի նամակներ էր ուղարկում Կլարային...
Շումանի մահից հետո Կլարան ակնկալում էր Բրամսից առաջարկ.չէ ՞որ նա արդեն ազատ էր և պետք է անհետանան ներքին տարաձայնությունները,որոնք արդեն երկու տարի է տանջում էին Բրամսին... Բայց տեղի ունեցավ այն,ինչ ոչ -ոք չէր սպասում... Բրամսի նամակները հետզհետե դառնում են ավելի զուսպ:Երազկոտ սիրահարվածությունը փոխվում է բարեկամական սրտացավության...
1856թ Բրամսը վերադառնում է Համբուրգ ու այլևս երբեք չի վերադառնում Շումանների տուն...Ի՞նչ կատարվեց....
Այս հաշվով բազմաթիվ վարկածներ կան...դրանցից ամենատարածվածը. Բրամսը չցականալով պարտավորված զգալ իրեն ընտանիքի առջև,նախընտրեց ազատությունը,որն անհրաժեշտ էր նրան ստեղծագործելու համար.....
«Հաճարի բնազդը,-գրում է Բրամսի կենսագիր Հոյմայրը,- հուշեց նրան տխուր միայնության ու անձնազոհության ուղին...»:
Բրամսի փախուստը անչափ վիրավորեց Կլարային.« Իմ մասնակցությունը նրա կյանքում և աշխատանքում,-գրում է Կլարան,-միշտ կմնա ջերմ...Բայց իմ վստահությունը նրա հանդեպ ամբողջովին կորած է»:
Բրամսն այդպես էլ չամուսնացավ...Ժամանակ առ ժամանակ այցելում էր «Կարմիր լապտերների փողոց»....
Զղջո՞ւմ էր արդյոք նա կատարվածի համար...Միայնության համար : Դժվար է ասել:Սակայն մինչև մահը նա հաճախ է կրկնել.«Ես ,ցավոք, երբեք ամուսնացած չեմ եղել...և, փառք Աստծո,մինչև հիմա ամուսնացած չեմ...»:
Իոհաննես Բրամսը մահացավ 1897թ... Մի տարի ավել ապրելով նրանից,որին կրքոտ սիրահարված էր... ում այդպես վճռականորեն մերժեց.....
Բրամսի կյանքում շատ կանայք են եղել ,սակայն կոմպոզիտորն այդպես էլ երբեք չհամրձակվեց ամուսնության ուխտ անել ...Նա ընտրեց ազատությունը ,որպեսզի ազատ ժամանակ ունենա նվիրվելու ստեղծագործական աշխատանքին...Մինչև կյանքի վերջ մնաց « համառամիտ ամուրի» )))
' Բրամսի կյանքում առաջին լուրջ սիրային կապը եղել է Ագատա ֆոն Զիբոլդի հետ ...Քսաներեքամյա թխահեր գեղեցկուհին միանգամից նվաճեց կոմպոզիտորի սիրտը...Բրամսի ընկերներն համոզված էին,որ զույգը ուր որ է կհայտարարի նշանադրության մասին...Եկավ այն օրը ,երբ վերջնական որոշում պիտի ընդունեին..հենց այդ ժամանակ էլ Բրամսը խզեց կապը Ագատայի հետ...Վախեցավ կաշկանդված լինել ամուսնական ծանրաբեռնող պարտավորություններից : «Ես սիրում եմ քեզ,-գրում է նա Ագատային ,-և ես փափագում եմ տեսնել քեզ կրկին , բայց ես չեմ կարող կապված լինել :Գրիր ,կարող եմ արդյոք ես վերադառնալ ,որպեսզի գրկեմ քեզ»:
Ագատան խորապես վիրավորված էր ...Իսկ զգայուն Բրամսը մեղադրում էր իրեն նման պահվածքի համար. « Ագատի հանդեպ ես ինձ պահեցի ամենավերջին սրիկայի նման » ,-խոստովանել է նա...Ագատան երկար տարիներ սգալով կորցրած երջանկությունը,վերջիվերջո տեղափոխվեց Իռլանդիա ,որտեղ էլ ամուսնացավ ...
Բրամսի հաջորդ ընտրյալը տասնյոթամյա Էլիզաբեթ ֆոն Շտոկհաուզենն էր...Բրամսը նրան դաշնամուրի դասեր էր տալիս...Երբ հարաբերություններն ավելի լրջացան ,Բրամսը հրաժարվեց նրա հետ պարապելուց : Խնդրեց էլիզաբեթին ուրիշ ուսուցիչ գտնել...Եվ միայն աղջկա ամուսնությունից հետո համարձակվեց երևալ նրա աչքին ... Նույնիսկ դաշնամուրի համար op.79 ռապսոդիան նվիրեց նրան...
Տարիների ընթացքում Բրամսը կանանց նկատմամբ ավելի զգուշավոր դարձավ...Բայց մի հակումից այդպես էլ չկարողացավ հրաժարվել . դա անփոփոխ թուլությունն էր գեղեցիկ երգչուհիների հանդեպ...)))
Ալիսա Բարբին նվաճեց Բրամսի քնքուշ սիրտը ...))) Նա Բրամսի ստեղծագործությունների անզուգական մեկնաբանն էր...Որպեսզի նրա հետ կատարի սիրած երգերը ,Բրամսը շատ տարիների ընդմիջումից հետո նորից նստեց դաշանամուրի մոտ ...Նա նույնիսկ նվագակցեց Ալիսային հրաժեշտի համարգին...Բարբին հեռանում էր բեմից...
Բազմաթիվ սիրային հարաբերություններ է ունեցել Բրամսը,սակայն առավել թանկ նրա սրտին եղել է Կլարա Շումանը...
Դեռ ոչ մի կենսագրի չի հաջողվել ստանալ այն հարցի պատասխանը ,թե ինչն էր հատկապես այդպես ուժեղ կապել երաժշտական աշխարի այդ երկու նշանավոր գործիչներին...Նրանց հարաբերությունները բազմակողմանի էին,խորը, հարգալից ,անկեղծ ,զուսպ ու պարկեշտ...Նրանց կապում էր մեծ բարեկամությունը....
Կլարայի մահը լրջորեն անդրադարձավ Բրամսի առողջության վրա ... Այդ տխուր իրադարձությունից մի քանի ամիս առաջ,երբ կոմպոզիտորն իմացավ Կլարայի հիվանդության մասին , հասկացավ ,որ մահը կխլի իրենից իր վերջին ու շատ սիրելի մարդուն ....
Բրամսը տրվում էր անհեռանկար սիրուն ...ամուսնացած կանանց սիրուն ,որպեսզի հարմար պահին «օգնության կանչի » պատվի կոդեքսն ու այդպիսով խուսափի ցանկացած հնարավոր հարաբերությունների մեջ ներքաշվելուց....Հնարավոր է ,Բրամսն զգում էր ,որ մշտական կապը նրանից շատ ժամանակ և ուժ կխլեր ,ինչն անհրաժեշտ էր ամենակարևորի ՝ Երաժշտության համար ....
Կյանքի վերջում նա այսպես է բացատրել իր վերաբերմունքը կանանց նկատմամբ.«Արվեստագետը չի կարող ամուսնանալ :Գտնելով կին ,որն ակտիվորեն հետաքրքրված է արվեստով ,նա ,անկասկած, կակնկալի նրանից հիացմունք : Իսկ այն կինը, որն հեռու է արվեստից ,երբեք չի հասկանա արվեստագետին :Այսպես թե այնպես ,ստացվում է ,որ ընտանեկան կյանքն ինձ նմանների համար չէ »:

Комментариев нет:
Отправить комментарий