Мой список блогов

понедельник, 18 марта 2013 г.

Բեթհովեն-Անմահ սիրեցյալին











  • Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...

  • Բեթհովեն-Անմահ   սիրեցյալին 
    Moonrise at Mount Rainier National Park, Washington.

    Իմ հրեշտակ,իմ կյանք ,իմ երկրորդ  «ես»...կգրեմ այսօր մի քանի բառ,այն էլ քո նվիրած մատիտով...Վաղվանից ինձ համար պետք է բնակարան փնտրեմ...
    Ինչ անիմաստ ժամանակի  կորուստ,ո՞ւմ են պետք այդ բոլոր բաները..

    Ինչի՞ համար է վիշտն այնքան խորն այնտեղ,ուր գերիշխում է կարիքը։Մի՞թե սերը կարող է գոյատևել առանց զոհողությունների ...առանց անձնազոհության... Դու կարո՞ղ ես անել այնպես ,որ ես ամբողջովին քեզ պատկանեմ...Դու`ինձ...
    Աստվա՜ծ իմ ,դու նայիր գեղեցիկ բնությանն ու հնազանդվիր անխուսափելիությանը...Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը...այս առումով ես զգում եմ այն,ինչ-որ դու...միայն դու շատ հեշտ ես մոռանում,որ ես պիտի ապրեմ երկուսիս համար`քեզ համար ու ինձ համար...եթե ամբողջովին միասին լինեինք ՝այսքան չէիք տառապի՝ո՛չ դու ..ո՛չ  էլ ես...
    ...մենք հավանաբար շուտով կտեսնվենքև ես այսօր չեմ պատրաստվում կրկնել քեզ իմ մտորումներն կյանքիս  վերաբերյալ...Եթե մեր սրտերը տրոփեին միասին   ...Լի է հոգիս այն   ամենով,ինչ ուզում եմ ասել քեզ...
    Ա՜խ, լինում են պահեր,երբ  ինձ թվում է,որ լեզուն մեր անզոր է :
    Ուրախացի՛ր:Առաջվա նման եղիր իմ անփոխարինելի,միակ գանձը,ինչպես ես եմ քոնը...
    Մնացածի մասին,որը պիտի լինի մեզ հետ և կլինի,թող հոգ տանեն աստվածները....
         Քեզ հավատարիմ՝՝
    Լյուդվիգ»


    Комментариев нет:

    Отправить комментарий