Мой список блогов

среда, 17 июля 2013 г.

Մնաս Բարով , Իմ Միակ Սեր...

«Իմ սիրելի...


Կորցնելով քեզ՝ ես ուզում եմ պահել ինձ մոտ  գոնե այն պատկերը ,որ մտադրվել եմ ստանալ քո նամակներից...
Սիրո ուրախությունները,որ մենք զգացել  ենք միասին ,չափազանց քաղցր են եղել,որպեսզի ափսոսամ նրանց համար  և  դժվար թե հնարավոր լինի դրանք վռնդել իմ սրտից......

Ամենուրեք, ուր էլ նայելու լինեմ , ինչի մասին էլ  մտորելիս լինեմ,նրանք  միշտ իմ  աչքի առաջ են ,իմ հիշողության մեջ ...Հիշողություններ ,որոնք բորբոքում են կրակը հին  զգացմունքների  ...



  Հիշողություններն  այն մասին ,ինչ եղել է մեր միջև ,չի լքում ինձ նույնիսկ երազում...նույնիսկ սուրբ պատարագի ժամանակ ,երբ պետք է , որ մեր մտքերը   մաքուր լինեն,իսկ աղոթքները դուրս գան խորքից սրտի, իմ երևականյության մեջ կրկին   հառնում են այն մարմնական ուրախությունները,որոնց  տրվում էինք միասին ու ես ավելի շատ մտածում եմ իմ մեղքերի, քան Աստծուն աղոթելու մասին...Պետք է, որ ես ողբայի իմ մեղքերի համար,որոնք գործել եմ,բայց դրա փոխարեն ես հառաչում եմ կորցրած երջանկությանս համար...
Ես ոչինչ չեմ մոռացել .ո՛չ քաղցր ժամանակները ,որ միասին ենք անցկացրել ,ո՛չ էլ  այն տեղերը,որտեղ կատարվել են դրանք .այդ ամենը հավերժ դաջվել է իմ հոգում՝ քո սիրելի պատկերի հետ միասին ...Լինելով քեզանից այսքան հեռու՝ ես նորից ու նորից  վերապրում եմ այն ,ինչ զգացել ,ապրել ենք միասին...Եվ երբեմն իմ զգացմունքները դուրս են հորդում ու մատնում ինձ ՝մե՛կ անզգույշ շարժումով ,մե՛կ  պատահական բառով...
Միայն դո՛ւ կարող ես ինձ վշտացնել,միայն դո՛ւ կարող ես ինձ մխիթարել...Դո՛ւ այնքան շատ ես ինձ պարտք...Ես միշտ հնազանդ եմ եղել քեզ ամեն ինչում ...կատարել եմ  քո կամքը ...Ավելին,իմ սերը հասավ   այնպիսի բարձունքների,այնքան  նմանվեց խելագարության ,որ հրաժարվեցի այն ամենից ,ինչ այդքան փափագում էի...Արեցի ամեն ինչ ապացուցելու, որ դու ես միակ տերը  և՛ իմ մարմնի, և՛իմ կամքի ....
«Կի՛ն » բառը հնչում է պատվաբեր,արժանապատիվ,նույնիսկ սուրբ ,բայց իմ սրտով է  մեկ   այլ  անուն .լինել քո սիրուհին,սրտի տիրուհին,հարճը,նույնիսկ քո պոռնկուհին,եթե թույլ տաս... Աստված գիտի,որ ես առանց վարանելու քեզ հետ կգայի նույնիսկ դժոխք...Իմ սիրտը ինձ չի պատկանում ,այն քեզ հետ է եղել միշտ ու  քեզ հետ է նույնիսկ հիմա...Եթե իմ սիրտը քեզ հետ չէ,ապա ո՞ւր է նա ...ու եթե դու չկաս ,ինչպե՞ս կարող եմ ապրել ես...Դու ինձ պետք ես ... ես քո կարիքն ունեմ ...ու ես դարձյալ կլինեմ երջանիկ,եթե բարի լինես իմ հանդեպ,եթե շնորհի փոխարեն շնորհ տաս,փոքրի փոխարեն՝մեծ  և խոսքերի  փախարեն՝ գործեր...Կամ ,գուցե,դու այնքան վստահ ես իմ սիրո և հավատարմության մեջ,որ նույնիսկ հարկ չես համարում իմանալ ,թե ինչպես եմ ապրում...Եվ որքան շատ եմ հավատարիմ քեզ,այնքան շա՞տ պիտի տանեմ քո արհամարհանքը: Խնդրում եմ հիշիր,թե ինչ եմ արել հանուն քեզ...Հիշիր ,թե որքան ես պարտք ինձ...Կար ժամանակ ,երբ ես  տրվում էի մարմնական ուրախություններին՝ չգիտենալով  մինչև վերջ՝ ի՞նչն է առաջնորդում քեզ ՝սե՞րը, թե կիրքը..Բայց գործերը գնահատվում են ավարտից հետո...Ես ինձ զրկեցի աշխարհիկ ուրախություններից ցույց տալու համար,թե որքան եմ հավատարիմ ու
հնազանդ քեզ ...Ես քոնն եմ 



ավելի քան երբևէ...
Եվ ,այսպես, Աստծո անունով,որին դու նվիրել ես քեզ,խնդրում եմ վերադարձի՛ր ինձ մոտ գոնե նամակներում...Ես ունեմ քո խոսքի մխիթարության կարիքը,որոնք կզորացնեն ինձ ու կտան նոր ուժեր Աստծուն ծառայելու համար...
Ականջալուր եղիր աղերսներիս...
Իմ այս երկար նամակն ավարտում եմ կարճ .
ՄՆԱ՜Ս ԲԱՐՈՎ,
Իմ Միակ Սեր...»


 Նկ. Ռոման Գարասուտա





















  • սկիզբը-Պիեռ Աբելար և Էլիոզա Ֆուլբեր
  • 4 комментария:

    1. Այո,կին բառը հնչում է արժանապատիվ,սուրբ,բայց եթե հնարավոր չէ,իրավունք չունես լինել օրինական կինը սիրելի մարդու.ինչ անել այդ դեպքում...այս անելանելի դրության մեջ յուրաքանչյուր կնոջ մտքով էլ կանցներ`գոնե դառնալ սիրուհին,միայն թե մոտ լինել ՆՐԱՆ,պարզապես ոչ բոլորն են ունենում համարձակություն բարձրաձայնելու դրա մասին,բայց մտածում են,հաստատ,ինչը,հավատացեք,շատ մարդկային է:Բայց գրեթե միշտ հաղթում է վախը.-իսկ ինչ կասեն նորին մեծություն ԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐԸ, ու... /մնում ես ցավի խեղճ պատմաբան միայն/Սևակ:Բայց մեկ էլ մտաբերում ես Նիցշեի խոսքերը ու մի քիչ հանգստանում./Ով չի իրեն զոհաբերել գեթ մեկ անգամ իր բարի անվան համար/: Ու ակամայից ծագում է հարցը` ուժ է սա,թե վախկոտություն: Ամենից հեշտը ինքդ քեզ խաբելն է...

      ОтветитьУдалить
    2. Հանկարծ հիշեցի.
      «Էս ի՞նչ դժբախտություն է: Մարդ չի կռնա երջանիկ եղնի...», «Կեղնի մե օրըմ, օր երկնքից տեսնիմ, թե էս աշխարհն ընչի է էսպես ծուռ..»
      «Մեր մանկության Տանգոն» ֆիլմից )))) Նիցշեի , Սևակի ....ու շատերի մտքերից ավելի իմաստուն ...

      ОтветитьУдалить
    3. Սիրում եմ էս ֆիլմը ու էնքան շատ...Լիլի ջան, այս արտահայտությունը ցավոք շատ է հիշեցնել տալիս իրեն, գրեթե ամեն օր: Ճիշտ ես, ամեն ինչի պատճառը հենց էդտեղ է թաքնված...Բայց հուսա՞նք գոնե, որ կեղնի ,որ կգա այդ օրը: Չգիտեմ...

      ОтветитьУдалить
    4. Է՜հ...մինչև գա էդ օրը...
      Vive l'amour et la joie ...))))

      ОтветитьУдалить