Мой список блогов

четверг, 6 июня 2013 г.

Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...


chalon99 (576x700, 79Kb)






  • Մի Սիրո Պատմություն Մեծերի Կյանքից   
  •                  Սերը միայն զգացմունք չէ,այլ նաև արվեստ..Կնոջ հետ հաղորդակցվելու մեծ արվեստ...զարմանալի շնորհ ,որին տիրապետել են բազմաթիվ  տղամարդիկ...Բալզակ


    Բառեր..Բառեր..Բառեր...սիրահարված տղամարդկանց քնքուշ խոստովանություններ..

    .Բառեր  ,որոնք խելքամաղ կանեն ցանկացած կնոջ  ...որոնց առջև հալվում է կինը՝ պատրաստ ներելու..համբերելու...արդարացնելու... Բառեր,որոնք  նրան պարզապես ապրելու ուժ են  տալիս ... և ապրեցնում են ....))

    Հատվածներ Մեծերի սիրային նամակներից ...






    Էդիտ Պիաֆ-Լուի Ժերարդան....


    «Իմ երկնագույն սեր ...մեր առաջին բաժանումը...Թանկագինս,կարծում եմ՝ ես կարող եմ ասել ,որ ոչ մի տղամարդ դեռ այդքան «չի վերցրել»  ինձ... ու ինձ թվում է,թե « ես զբաղվում եմ սիրով առաջին անգամ...»...Ես թռչում էի աղետին  ընդառաջ  ,դու «ճիշտ ժամանակին բռնեցիր ինձ »...:


    Հ.Գ. Պիաֆը այս նամակում խոսում է նաև իր երդման մասին ,որ տվել է եկեղեցում...«եթե Ժերարդանը լքի կնոջը,նա կփոխի իր ապրելակերպն  ու  երբեք ձեռք չի տա ոգելից  խմիչքին...»:

    Աստիճանաբար նամակներն ավելի հուսահատ են դառնում ...և նա անսպասելի հայտնում է ,որ ամուսնացել է Ժակ Պիլլսի հետ...

    «Ես քեզ հազար անգամ եմ զգուշացրել,որ դու կկորցնես ինձ...բայց  դու այդպես էլ  չարձագանքեցիր...Ես ամբողջ սրտով փորձում եմ հավատալ ,որ սա քեզ չի վիրավորի...»:


    Այնուամենայնիվ...Էդիտ Պիաֆի ճշմարիտ Սերը Մարսել Սերդանն է եղել ,որին էլ նվիրված է «Սիրո Հիմնը» երգը... Երգ ,որը նրա   խոստումն էր հավերժական սիրո ...

    Տանջվելով բաժանումից ու կարոտից՝ Էդիտը զանգում է Սերդանին.«Մարսել ,ի սեր Աստծո,արագ վերադարձիր ինքնաթիռով, ես չեմ կարող ապրել առանց քեզ...»: «Լավ ,սիրելիս,վաղը կթռչեմ ...սիրում եմ քեզ...»:




      Նյու Յորքի  « Վերսալ» համերգասրահում՝ ելույթի ժամանակ, հայտնեցին Պիաֆին Մարսել Սերդանի մահվան լուրը ,ոչ ոք չէր կարծում ,որ «Մեծ Պիաֆը» կերգի...բայց նա ուժ գտավ իր մեջ...բարձրացավ բեմ ...արցունքներից ու հուզմունքից դողացող ձայնով երգեց «Սիրո Հիմնը»....«Եթե կյանքը քեզ պոկի ինձնից...եթե դու մեռնես հեռու ինձանից...կարևոր չէ ,թե  սիրում ես դու  ինձ՝ ես նույնպես կմեռնեմ...  կլինենք  հավերժ միասին երկնքի անհուն կապույտում ...առանց հոգսերի...Աստված միավորում է սիրողներին ընդմիշտ...»:Այնպես երգեց ,որ հանդիսատեսը խենթացավ ,իսկ  նրան անգիտակից վիճակում դուրս տարան բեմից...
    Ավելի ուշ Պիաֆը սիրելիի հիշատակին գրեց «  Մի գեղեցիկ սիրո պատմություն երգը»:


    Իսկ այս նամակը հասցեագրված է հույն դերասան Դիմիտիսին(Տակիս).

    «Ես քեզ սիրում եմ այնպես,ինչպես դեռ ոչ մեկին չեմ սիրել...Տակիս ,խնդրում եմ,թույլ մի տուր իմ սրտին մեռնել...Ես ուզում եմ քեզ հետ ապրել ամեն ինչ...Ես գիտեմ,որ կարող եմ քեզ երջանկացնել...»:


    Հույն դերասանի հետ ծանոթացել էր Աթենքում 1946թ...Դիմիտիսը վեց տարի փոքր է Էդիտից...

    Հենց այդ տարի էլ «ծնվեց» նրա "La Vie en Rose » հայտնի երգը...


    Էդիտի մտքերից

    «Տղամարդուց պետք է հեռանալ  մինչ այն ,քանի դեռ նա չի մտածել՝«հեռանա՞լ , թե՞ ոչ»

    «Կինը,որը թույլ է տալիս ,որ տղամարդը լքի իրեն, մեծ հիմար է:Շուրջը «լիքը» տղամարդ կա :Յուրաքանչյուր սիրեկանի պետք է փոխարինող գտնել  սկզբից և ոչ թե նրանից հետո...Եթե նրանից հետո, ուրեմն քեզ լքել են...Եթե  նրանից առաջ , ուրեմն դու ես լքել :Տարբերությունը մեծ է»:


    «Տասը մատներս բավարար չեն  սիրեկաններիս հաշվելու համար:Շատ հեշտ է քարկոծել ինձ:Բայց ես միշտ փնտրել եմ նրան ,ով ինձ նեցուկ կլիներ,որին կկարողանայի վստահել մինչև վերջ...Ես փնտրում էի ու չէի գտնում...»



    Վագներ-Մաթիլդա Վեզենդոնկ


    «Իսկ իմ սիրելի Մուսան դեռ հեռվո՞ւմ է...Լռությամբ ես սպասում էի նրա այցին...Խնդրանքներով չէի ուզում անհանգստացնել նրան...Մուսան ,ինչպես և Սերը, երջանկացնում է  ազատ ...Վա՜յ հիմարին,վա՜յ սիրո «մուրացկանին» ,եթե նա  ուզում է  ուժով խլել այն,ինչ նրան չի տրվում կամովի:Նրանց  չի կարելի ստիպել...Այդպես չէ՞...այդպես չէ՞...Ինչպե՞ս կկարողանար  Սերը լինել Մուսա,եթե նա թույլ տար իրեն հարկադրել...

         Իսկ իմ  սիրելի Մուսան դեռևս  հեռու է ինձանից...»


    Վոլտեր
    «...Այո՛: Իմ սիրելի Պիմպետիկ:Ես Ձեզ միշտ եմ սիրելու,-այդպես են ասում նույնիսկ ամենաթեթևամիտ սիրահարները,բայց նրանց սերը հիմնավորված չէ,ինչպես իմը լիարժեք հարգանքով,ես հավասարապես  խոնարհվում եմ Ձեր առաքինության առջև ,ինչպես նաև արտաքնի առջև,խնդրում եմ երկնքից այն,որ հնարավորություն ունենամ փոխառնելու  Ձեր ազնիվ զգացմունքները...Իմ քնքշությունը թույլ է տալիս ապավինել Ձերինին..հույս եմ փայփայում ,որ կարթնացնեմ Ձեր մեջ Փարիզը տեսնելու ցանկություն...Ես վերադառնում եմ այդ հիասքանչ քաղաքը ՝ հայցելու Ձեր վերադարձը...Կգրեմ Ձեզ յուրաքանչյուր  փոստով՝ Լեֆեբրայի միջոցով ,որին դուք ամեն նամակի համար ինչ-որ բան պիտի տաք ,որպեսզի դրդեք նրան իր աշխատանքը պատշաճորեն կատարելու...Ես միայն ցանկանում եմ,որ Դուք երջանիկ լինեք և ես  պատրաստակամորեն կգնեի այն Ձեզ համար իմ երջանկության  գնով...Ես կհամարեի ինձ վարձատրված ,եթե իմանայի,որ նպաստել եմ   դեպի  երջանկություն Ձեր վերադարձին ...»



    Ա.Ս. Պուշկին - Ն.Ն.  Գոնչարովա
    1830,մարտի 30, Մոսկվա


    Այսօր այն օրվա տարելիցն է,երբ  առաջին անգամ տեսա Ձեզ...այդ օրը ....իմ կյանքում...

    Որքան շատ եմ մտածում ,այնքան շատ եմ համոզվում ,որ իմ գոյությունը չի կարող Ձեզանից  առանձին լինել .ես ստեղծված եմ, որպեսզի սիրեմ Ձեզ ,հետևեմ Ձեզ. իմ բոլոր մնացած հոգսերը  սոսկ մոլորություն  ու խենթություն են:Հեռու Ձեզանից ,ինձ աննահանջ հետապնդում է  երջանկության մասին ափսոսանքը ,որը  ես չհասցրի վայելել...Վաղ թե ուշ   ինձ մնում է թողնել  ամեն ինչ ու ընկնել  ձեր  ոտքերը ... 
    Միտքն այն օրվա մասին,որ ինձ կհաջողվի ունենալ մի կտոր հող ....միայն դա է ժպտում  և կենդանացնում   ինձ ծանր կարոտի մեջ ...Այնտեղ ես կկարողանամ   թափառել Ձեր տան շուրջը,հանդիպել Ձեզ, հետևել Ձեզ...

    Ես մեկնում եմ Նիժնի՝ իմ ճակատագրի հանդեպ առանց վստահության : Եթե Ձեր մայրը որոշել  է չեղյալ հայտարարել մեր հարսանիքը ,և Դուք համաձայն եք ենթարկվել նրան, ապա ես կստորագրեմ բոլոր մոտիվների տակ ,որոնք    նա կցանկանա  բերել ,  նույնիսկ այդ դեպքում, եթե նրանք կլինեն այնքան մանրակրկիտ ու հիմնավոր ,ինչպես նրա սարքած երեկվա տեսարանն էր  և վիրավորանքները,  որոնցով նա ուրախ էր հեղեղել ինձ: Միգուցե նա իրավացի էր,իսկ ես սխալ՝ մի պահ մտածելով  ,որ ես ստեղծված եմ երջանկության համար:
    Ամեն դեպքում ,Դուք կատարելապես ազատ եք ,իսկ ինչ վերաբերվում է ինձ ,ապա  տալիս եմ միայն  Ձեզ պատկանելու  ազնիվ խոսք կամ երբեք չամուսնանալ... 

    Հ.գ. Կրկին վերցնում եմ գրիչը,որպեսզի  ասեմ Ձեզ,որ ես Ձեր ոտքերի մոտ եմ ,որ ես ամբողջությամբ Ձեզ եմ սիրում...որ երբեմն ատում եմ Ձեզ...որ երկրորդ օրվանից Ձեր մասին սարսափելի բաներ էի խոսում ...որ ես համբուրում եմ Ձեր սքանչելի մատները...որ կրկին համբուրում եմ  նրանք  ՝սպասելով էլ  ավելի լավի ,որ այլևս ուժ չունեմ,որ դուք աստվածային եք և այլն...


    Ա.Չեխով -Օլգա Կնիպեր 

    Թանկագինս, իմս…
    Կրկին տարօրինակ նամակ ստացա քեզանից: Կրկին ինձ ուղղված մեղադրանքի խոսքեր: Ո՞վ է ասել քեզ, որ ես չեմ ցանկանում վերադառնալ Մոսկվա, որ ես մեկնել եմ ընդմիշտ և այս աշնանը չեմ վերադառնալու: Մի՞թե ես ռուսերենով չեմ գրել քեզ այն մասին, որ կվերադառնամ սեպտեմբերին և քեզ հետ կապրեմ մինչև դեկտեմբեր: Մի՞թե դա այդպես չէ: Դու ինձ մեղադրում ես պարզ չլինելու մեջ, մի՞թե դու մոռացել ես այն ամենն, ինչ գրել, կամ ասել եմ քեզ: Եվ ես իսկապես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է վարվեմ իմ կնոջ հետ  կամ ինչպես պետք գրեմ նրան:
    Դու գրում ես, որ դողում ես ամեն անգամ իմ նամակներն ընթերցելիս: Սա մեր ժամանակն է, մեր մի մասը, իսկ գուցե այս ամենում կա ինչ-որ բան, որ դու չե՞ս հասկանում: Սիրելիս, ինձ թվում է, որ սա պարզապես մի խառնաշփոթ է, որի պատճառներից մեկն էլ գուցե նա է, ում հետ դու հաճախ զրուցում ես:
    Դու գրում ես, որ ես ի վիճակի չեմ ապրել քո կողքին և միշտ լռել, որ ես ցանկանում եմ միայն խոնարհ մի կնոջ, իսկ որպես մարդ դու մեկուսացված և օտար ես ինձ համար:  Իմ քաղցր, իմ քնքուշ, իմ թանկ սիրելի, դու իմ կինն ես, եր՞բ ի վերջո դա կհասկանաս: Դու իմ ամենահարազատ մարդն ես: Ես սիրել եմ քեզ անսահման և ես դեռ սիրում եմ քեզ...  և այս ամենից հետո դու գրում ես ինձ այն մասին, որ ինձ համար դու միայն հաճելի կին ես, օտար և միայնակ: Դե ինչ, մտածիր այդպես, եթե դա է քո ցանկությունը...

    Ես ավելի լավ եմ, բայց սարսափելի հազում եմ: Այստեղ անձրևներ չկան և սարսափելի շոգ է..
    Գրիր և պատմիր ինձ, թե ինչով ես զբաղված, ինչ նոր դերեր ես փորձել, ինչ նոր գրքեր ես կարդացել... Դու քո ամուսնու նման ծույլ չես, այնպես չէ՞: Ես սիրում եմ քեզ առավել քան երբևէ, և որպես ամուսին, ես փորձում եմ քեզ համար անթերի լինել: Ե՞րբ դու վերջապես կհասկանաս, որ իմ ուրախությունը «ոստիկաններն են ճանկռոտում»... Այս պահի համար հաջողություն, առողջ և ուրախ եղիր: Գրիր ինձ ամեն օր, ինչպես որ կարգն է: Գրկում և համբուրում եմ քեզ` իմ տիկնիկ:
    Ա.Չ»

    Էրիխ Մարիա Ռեմարկ-Մառլեն Դիտրիխ

    «Երբեմն դու այնքան հեռու ես ինձանից,այդ ժամանակ ես հիշում եմ. չէ՞ որ ,ըստ էության,մենք երբեք միասին մենակ չենք եղել...Ո՛չ Վենետիկում,ո՛չ Փարիզում: Միշտ մեր շուրջը եղել են մարդիկ,առարկաներ, իրեր, հարաբերություններ...Եվ հանկարծ ինձ համակում է մի այնպիսի բան,որից  գրեթե կտրվում է շունչս...որ ինչ-որ տեղ մենք բոլորովին մենակ կգտնվենք,որ կլինի երեկո, իսկ հետո նորից   ցերեկ և կրկին երեկո,իսկ մենք շարունակ մենակ կլինենք ու կխորտակվենք մեկմեկու մեջ...գնալով ավելի  ու ավելի խորը..և ոչինչ չի բաժանի մեզ իրարից և չի կանչի ոչ մի տեղ և չի խանգարի ,որպեսզի հրավիրի մեր ուշադրությունն իր վրա ,ոչ մի բան  մեր անվերջանալի օրից ոչինչ չի կտրի...մեր շնչառությունը կլինի խորն ու հավասարաչափ...երեկ դեռ  կշարունակի լինել այսօր,իսկ վաղը՝ արդեն երեկ,և հարցը կլինի պատասխան ,իսկ պարզ ներկայությունը՝ ամբողջական երանություն... »
    «...խաբվել հիշողություններով,երբ ես քեզ սիրում եմ ,սիրելի՛ս, և ահավոր զգում եմ քո բացակայությունը, ստիպում եմ ինձ չմտածել այդ մասին՝ մութի մասին,իսկ լույսն անջատված էր,դու մթության միջից նետվեցիր գիրկս,և փլուզվեց սենյակը,և գիշերը փլուզվեց ,և աշխարհն էլ փլուզվեց ,և քո շուրթերը ամենափափուկն էին աշխարհում ,քո ծնկները դիպան ինձ,և քո ուսերը...ու ես լսեցի քո քնքուշ ձայնը...«մտիր...էլի մտիր...»,-դողդոջուն  ,օ՜, անսահման սիրելի... և քո ցանկությունները քառատրոփ  առաջ էին ընթացել քեզանից ,ինչպես ճերմակ ձիերի երամակ...»:


    Ալեքսանդր 2-րդ - Եկատերինա Դոլգորուկովա


    «Օ՜, իմ հրեշտակ,ես հիշում եմ մեր  մոտիկությունը  և այն,թե ինչպես էինք խենթանում    հաճույքից, որպես այր ու կին...    Ահա, հստակորեն կարող ենք ասել,որ  մեզ համար այդ ամենը խենթանալու չափ քաղցր է եղել  ... 
    Օ՜, շնորհակալ եմ,շնորհակալ եմ թանկագին հրեշտակս բոլոր այս քնքուշ հիշողությունների համար,որոնք ինձ այսքան բավականություն  են պատճառում,ինչպես նաև այն ամենը,ինչ պարգևում է ինձ իմ քաղցրիկ տիկինը,որն իմ կյանքի կենտրոնն է:Եվ ես երջանիկ  ու հպարտ եմ  լինել  նրա ամուսինը  Աստծո և մարդկանց առջև...
    Մենք մեղավոր չենք,որ բաց թողինք մեր երջանկությունը...Մեր երջանկությանը ոչինչ չի խանգարի...
    Ես այնպես եմ սիրում երջանիկ հիշողությունները,որոնք դու նվիրում ես ինձ:Ես չեմ կարող գտնել նման բան Մարիայի հետ  ապրած իմ կյանքում,սակայն,միգուցե ես մոռացել եմ դրանք մեր տաքուկ անկյունում ...Բացի այդ ,հուսով եմ՝ վաղը երեկոյան ստանալ քո թանկագին նամակը...
    Իսկ ուրբաթ օրը՝ ժամը 6-ին, «մարգարիտը կրկին  կթաքնվի իր պաշտելի խեցու մեջ» )))))
    Այժմ քնելու ժամանակն է...Կատյա՛, իմ հոգի,գրկում եմ քեզ և ես երջանիկ եմ,որ քոնն եմ ընդմիշտ...»


    Հ.Գ. Այս նամակը գրելիս Ալեքսանդր 2-րդը  արդեն 27 տարի է,ինչ ամուսնացած էր Մարիա Ալեքսանդրովնայի հետ, բնականաբար  իմպերատորը չէր կարող ամուսնալուծվել....Սակայն ,երբ Մարիան մահացավ , Ալեքսանդր 2-րդը առանց հապաղելու ամուսնացավ  սիրեցյալի հետ...1880թ Եկատերինան դարձավ նրա օրինական կինը...
    Այս նամակը իմպերատորը գրել է 1868թ՝ տանջահար այն մտքից,որ օրինական ամուսիններ նրանք երբևէ չեն դառնա...
    Դե ինչ «երբեք մի ասեք երբեք» )))


    Ենթադրվում է,որ Կրամսկոյի  «Անհայտ կինը » նկարում պատկերված է   իշխանուհի  Յուրևսկայան ՝Եկատերինա Դոլգորուկովան ՝ Ալեքսանդր 2-ի  սիրուհին,նրա վերջին ու ամենակրակոտ  սերը,որը
    1878թ  պարգևում է նրան աղջիկ ...


    «Իմ սիրելի...

    Կորցնելով քեզ՝ ես ուզում եմ պահել ինձ մոտ  գոնե այն պատկերը ,որ մտադրվել եմ ստանալ քո նամակներից...
    Սիրո ուրախությունները,որ մենք զգացել  ենք միասին , չափազանց քաղցր են եղել
    ,որպեսզի ափսոսամ նրանց համար  և  դժվար թե հնարավոր լինի դրանք վռնդել իմ սրտից......
    Ամենուրեք, ուր էլ նայելու լինեմ , ինչի մասին էլ  մտորելիս լինեմ,նրանք  միշտ իմ  աչքի առաջ են ,իմ հիշողության մեջ ...Հիշողություններ ,որոնք բորբոքում են կրակը հին  զգացմունքների  ...
      Հիշողություններն  այն մասին ,ինչ եղել է մեր միջև ,չի լքում ինձ նույնիսկ երազում...նույնիսկ սուրբ պատարագի ժամանակ ,երբ պետք է , որ մեր մտքերը   մաքուր լինեն,իսկ աղոթքները դուրս գան խորքից սրտի, իմ երևականյության մեջ կրկին   հառնում են այն մարմնական ուրախությունները,որոնց  տրվում էինք միասին ու ես ավելի շատ մտածում եմ իմ մեղքերի, քան Աստծուն աղոթելու մասին...Պետք է, որ ես ողբայի իմ մեղքերի համար,որոնք գործել եմ,բայց դրա փոխարեն ես հառաչում եմ կորցրած երջանկությանս համար...
    Ես ոչինչ չեմ մոռացել .ո՛չ քաղցր ժամանակները ,որ միասին ենք անցկացրել ,ո՛չ էլ  այն տեղերը,որտեղ կատարվել են դրանք .այդ ամենը հավերժ դաջվել է իմ հոգում՝ քո սիրելի պատկերի հետ միասին ...Լինելով քեզանից այսքան հեռու՝ ես նորից ու նորից  վերապրում եմ այն ,ինչ զգացել ,ապրել ենք միասին...Եվ երբեմն իմ զգացմունքները դուրս են հորդում ու մատնում ինձ ՝մե՛կ անզգույշ շարժումով ,մե՛կ  պատահական բառով...
    Միայն դո՛ւ կարող ես ինձ վշտացնել,միայն դո՛ւ կարող ես ինձ մխիթարել...Դո՛ւ այնքան շատ ես ինձ պարտք...Ես միշտ հնազանդ եմ եղել քեզ ամեն ինչում ...կատարել եմ  քո կամքը ...Ավելին,իմ սերը հասավ   այնպիսի բարձունքների,այնքան  նմանվեց խելագարության ,որ հրաժարվեցի այն ամենից ,ինչ այդքան փափագում էի...Արեցի ամեն ինչ ապացուցելու, որ դու ես միակ տերը  և՛ իմ մարմնի, և՛իմ կամքի ....
    «Կի՛ն » բառը հնչում է պատվաբեր,արժանապատիվ,նույնիսկ սուրբ ,բայց իմ սրտով է  մեկ   այլ  անուն .լինել քո սիրուհին,սրտի տիրուհին,հարճը,նույնիսկ քո պոռնկուհին,եթե թույլ տաս... Աստված գիտի,որ ես առանց վարանելու քեզ հետ կգայի նույնիսկ դժոխք...Իմ սիրտը ինձ չի պատկանում ,այն քեզ հետ է եղել միշտ ու  քեզ հետ է նույնիսկ հիմա...Եթե իմ սիրտը քեզ հետ չէ,ապա ո՞ւր է նա ...ու եթե դու չկաս ,ինչպե՞ս կարող եմ ապրել ես...Դու ինձ պետք ես ... ես քո կարիքն ունեմ ...ու ես դարձյալ կլինեմ երջանիկ,եթե բարի լինես իմ հանդեպ,եթե շնորհի փոխարեն շնորհ տաս,փոքրի փոխարեն՝մեծ  և խոսքերի  փախարեն՝ գործեր...Կամ ,գուցե,դու այնքան վստահ ես իմ սիրո և հավատարմության մեջ,որ նույնիսկ հարկ չես համարում իմանալ ,թե ինչպես եմ ապրում...Եվ որքան շատ եմ հավատարիմ քեզ,այնքան շա՞տ պիտի տանեմ քո արհամարհանքը: Խնդրում եմ հիշիր,թե ինչ եմ արել հանուն քեզ...Հիշիր ,թե որքան ես պարտք ինձ...Կար ժամանակ ,երբ ես  տրվում էի մարմնական ուրախություններին՝ չգիտենալով  մինչև վերջ՝ ի՞նչն է առաջնորդում քեզ ՝սե՞րը, թե կիրքը..Բայց գործերը գնահատվում են ավարտից հետո...Ես ինձ զրկեցի աշխարհիկ ուրախություններից ցույց տալու համար,թե որքան եմ հավատարիմ ու
    հնազանդ քեզ ...Ես քոնն եմ 



    ավելի քան երբևէ...
    Եվ ,այսպես, Աստծո անունով,որին դու նվիրել ես քեզ,խնդրում եմ վերադարձի՛ր ինձ մոտ գոնե նամակներում...Ես ունեմ քո խոսքի մխիթարության կարիքը,որոնք կզորացնեն ինձ ու կտան նոր ուժեր Աստծուն ծառայելու համար...
    Ականջալուր եղիր աղերսներիս...
    Իմ այս երկար նամակն ավարտում եմ կարճ .
    ՄՆԱ՜Ս ԲԱՐՈՎ,
    Իմ Միակ Սեր...»



















  • սկիզբը-Պիեռ Աբելար և Էլիոզա Ֆուլբեր



  •                          Նապոլեոն-Ժոզեֆինա


         «Չի եղել մի օր ,որ ես չսիրեմ քեզ...Չի եղել մի  գիշեր,որ չսեղմեմ քեզ գրկիս մեջ...Եվ  չի եղել դեպք,որ չանիծեմ իմ պատվախնդրությունն ու փառքը ,որոնք  ինձ հեռու են պահում  իմ կյանքի սրտից ....ստիպում են լինել հեռու քեզանից...»


    «Իմ միակ Ժոզեֆինա,հեռու քեզանից ողջ աշխարհն ինձ անապատ է թվում,որտեղ ես մենակ եմ...Դու տիրացել ես իմ ամբողջ հոգուն..դու ես  իմ միակ միտքը ,երբ ինձ զզվեցնում են ձանձրալի արարածները,որոնք մարդիկ են կոչվում,ու երբ ես պատրաստվում եմ անիծել կյանքը...ձեռքս դնում եմ սրտիս,ուր քո նկարն է...նայում եմ....ու սերն ինձ համար  անսահման պայծառ երջանկություն է թվում ՝մթագնած միայն քեզ հետ բաժանումով... Դու կգաս ,չէ՞,  Կլինե՞ս կողքիս...  Իմ գրկի մեջ...Արի՜...Արի՜..»:



    «Սիրելիս,խնդրում եմ ,հաճախ մտածիր իմ մասին...գրիր ամեն օր...Դու կա՛մ լավ չես զգում քեզ,կա՛մ չես սիրում ինձ...մի՞թե կարծում ես ,որ իմ սիրտը մարմարից է ...Մի՞թե իմ տառապանքները քեզ համար միևնույնն են...Ակնհայտ է,որ դու լավ չես ճանաչում ինձ...Ես չեմ կարող հավատալ դրան...Դու ,որին բնությունն օժտել է բանականությամբ,քնքշությամբ,գեղեցկությամբ,Դու՝ միակ թագուհին իմ սրտի...Դու ...և  ,իհարկե,Ձեզ լավ հայտնի է ,թե ում իշխանությունն է ինձ վրա անսահման.... »:




    «Եթե իմ սիրտը լիներ այնքան անարգ ու չնչին  ,որ համարձակվեր սիրել քեզ առանց փոխադարձ սիրո ...ես կհրամայեի պոկել այն ինձանից....
    Ա՜խ, Ժոզեֆինա...Ժոզեֆինա.....»:

    «Հիշու՞մ ես բառերն այն,որ ասեցի քեզ մի օր...
    -Բնությունը պարգևել է ինձ ուժով ,աներեր ոգով...
    Իսկ քեզ ՝ հյուսել է ժանյակներից ու օդից ...
    Մնա՜ս բարով...Ա՜խ,եթե դու դադարել ես սիրել ինձ ,նշանակում է դու երբեք էլ չես սիրել ինձ...
    Ու ես ափսոսալու շատ բան կունենամ...»:

                                               «Այն օրը,երբ դու կասես,-չեմ սիրում քեզ այլևս,-կդառնա իմ սիրո կամ    իմ կյանքի վերջին օրը...»:





    «Իմ զարթոնքը լի է Ձեզնով...Ձեր պատկերն ու Ձեզ հետ անցկացրած  արբեցուցիչ երեկոն  հանգիստ չեն  տալիս իմ զգացմունքներին...անզուգական,իմ քնքուշ Ժոզեֆինա,այդ ինչ տարօրինակ բաներ եք անում իմ սրտի հետ,երբ հանկարծ պատկերացնում եմ ,որ զայրացած   եք , տխուր կամ   անհանգստացած ,կտոր-կտոր է լինում սիրտս ...ու Ձեր ընկերն այլևս չի գտնում հանգիստ»:


    «Եթե դու ինձ այլևս չես սիրում,ապա ես այլևս անելիք չունեմ այս աշխարհում....
    История любви Наполеона и ЖозефиныԵթե ինձ հարցնեն ,թե լավ եմ քնել,մինչ այդ հարցին պատասխանելը ես կսպասեմ քո հաղորդագրությանը,որ դու լավ ես... ու, եթե դու լավ ես ՝ուրեմն ես էլ լավ կլինեմ»...

           « Իմ պահապան հրեշտակը,որն  ամենադժվար պահերին  հովանավորել է ինձ,թող պահպանի քեզ...ավելի լավ է ես մնամ անպաշտպան... և թող  նա քեզ  պաշտպանի միայն ...»:        
                                                               
    «Ես սիրում եմ քեզ...
    Ամեն գիշեր մտովի գրկում եմ քեզ...շոյում քո մետաքսե կուրծքը...ավելի ներքև...գրկում եմ քեզ ամբողջովին.....
     Ես առանց քեզ ոչինչ եմ .....Չեմ կարող հասկանալ,թե ինչպես եմ ապրել առանց քեզ ...
    Իմ բոլոր մտքերը գամված են քո ննջասենյակին...քո անկողնուն...քո սրտին...
    Հազար համբույր քո աչքերին,քո շուրթերին...քո լեզվին...աշխարհի ամենալավ քո փոքրիկ .....
       Օ՜հ, հիշում ես այն քաղցր երազը,երբ ես նետում էի քո գուլպաները,քո մետաքսներն ու  սեղմում  քեզ այնպես ,որ դու ամբողջովին հայտնվում էիր իմ սրտում...Օ՜հ,ինչու  բնությունը չի ստեղծել նման հնարավորություն...Ինչ հրաշալի կլիներ...»:


    Նապոլեոնը կարող էր նաև գրել այսպիսի նամակ...)))

    «Ես այլևս քեզ չեմ սիրում...Հակառակը,ատում եմ քեզ :Դու մի զզվելի ,հիմար ,անհեթեթ կին ես:Դու ինձ բոլորովին չես գրում:Դու չես սիրում քո ամուսնուն:Դու գիտես ,թե որքան ուրախություն են պատճառում քո նամակները նրան ու չես կարող  թեթևակի մի քանի տող գրել:
    Հետաքրքիր է,այդ ինչով ես զբաղված  ամբողջ օրը,Մադամ:Այդ ինչ անհետաձգելի գործեր են խլում ձեր ժամանակը,որոնք խանգարում են Ձեզ գրել Ձեր շատ լավ սիրեկանին:
    Ինչն է խանգարում Ձեր քնքուշ ու հավատարիմ սիրուն,որը Դուք  նրան խոստացել էիք...Եվ ով է Ձեր նոր գայթակղիչը...նոր սիրեցյալը,որը հավակնում է Ձեր  ողջ ժամանակին  ,թույլ չտալով Ձեզ զբաղվել ամուսնով...???
        Ժոզեֆինա զգուշացիր ,մի գեղեցիկ գիշեր  ես կկոտրեմ քո սենյակի դուռն ու կկանգնեմ  քո առջև :
        Իսկ իրականում ,իմ սիրելի ընկեր, ինձ մտահոգում է այն,որ չեմ ստանում քեզանից  լուրեր...Արագ  գրիր ինձ չորս էջ նամակ ու միայն այն հաճելի բաների մասին,որոնք կլցնեն իմ սիրտը ուրախությամբ ու գորովանքով...
    Հուսով եմ ,շուտով կսեղմեմ քեզ գրկիս մեջ ու կծածկեմ քեզ միլիոնավոր համբույրներով  ՝այրող,ինչպես արևի շողերը հասարակածում...
    Բոնապարտ»:



    Ջորջ Ֆարկեր-Աննա Օլդֆելդ

    «Ես եկա,ես տեսա ու ես նվաճված եմ:Ես միշտ գիտեմ ինչ ասել:Սակայն այսօր լեզուս հրաժարվում է հնազանդվել  ինձ:Այնտեղ ,ուր ուրիշները գալիս են ,որպեսզի փրկեն իրենց հոգիները,ես կորցրի իմը.հուսամ,Տերը,որը իրավամբ կոչված է արդար լինելու,գտել է այն:Բայց ես պետք է ջանք գործադրեմ ,որպեսզի մի պահ  կանգնեցնեմ հիացմունքիս պայթյունն ու  հանգիստ  խոսեմ Ձեզ հետ:

    Ոչինչ երկրի վրա, տիկին,չի կարող գերել այնպես,ինչպես Ձեր սրամտությունն ու գեղեցկությունը: Չսիրել Ձեզ ՝նշանակում է հայտարարել  ինքնիրեն հիմար:Ասել Ձեզ,որ սիրում եմ ու մտածել մի այլ  բան ,նշանակում է ՝լինել ստահակ:Եթե որևէ մեկը ինձ համարձակվի կոչել այդպես,ես կզայրանամ:Բայց եթե Դուք վատը մտածեք իմ մասին,ապա իմ սիրտը կփշրվի:
    Դուք արդեն բավականին ծանոթ եք ինձ,մադամ,որպեսզի իմանաք համակրանք եք տածում իմ հանդեպ,թե հակակրանք:Ձեր խելքը բարձր է Ձեր սեռից:Թող որ Ձեր վարքն էլայդպիսին լինի:Ասեք ինձ պարզ՝ինչ կարող եմ հուսալ:Երբ ես գնահատում եմ իմ արժանիքները, իմ համեստությունը ինձ անգամ հույսի ստվեր թույլ  չի տալիս:Բայց արժի ինձ նայել Ձեր  բարի ժպիտով փայլող դեմքին ու ես զգում եմ ,թե որքան անարդար եմ,երբ կասկածում եմ  Ձեզ անսրտության մեջ:
    Աղաչում եմ,թույլ տվեք ինձ կա՛մ Լոնդոնում ապրել ու լինել երջանիկ,կա՛մ ես կհեռանամ անապատ ,որպեսզի զսպեմ իմ փառասիրությունը,որն   այստեղ հետամուտ է ինձ: Աղաչում եմ,թույլ տվեք դատավճիռը լսել Ձեր շուրթերից,որպեսզի ես կարողանամ միաժամանակ վայելել Ձեր խոսքն ու տեսնել Ձեր հայացքը ,նախքան կդառնամ դժբախտ,եթե այդպես է վիճակված:

    Եթե դուք այն տիկինն եք ,որը առավոտյան  եկեղեցում նստած էր իմ աջ կողմում ,ապա կարող եք գնալ գրողի ծոցը: Քանի որ վստահ եմ՝Դուք վհուկ եք»:

    P.S. )))) «հետաքրքիր» ավարտ էր ,չէ՞...բան չհասկացա...))) ուղղակի մեռնում եմ ծիծաղից ....))))))))))

    Բետինա Ֆոն Արնիմ-Գյոթե

    «Բարեկամս,ես մենակ եմ,բոլորը քնած են,իսկ ինձ խանգարում է քնել այն,որ  հենց նոր  քեզ հետ էի:
    Գյոթե,թերևս, այն   իմ կյանքի  մեծագույն իրադարձությունն էր   ,միգուցե դա եղել   է ամենաամբողջական,ամենաերջանիկ ակնթարթը...լավագույն օրեր ես չեմ ունենա...ես  չէի էլ  ընդունի դրանք ...Դա վերջին համբույրն էր,որով ես ստիպված էի հեռանալ,ընդ որում ,ես կարծում էի ,որ հավերժ պիտի լսեմ քեզ,երբ  անցնում էիք ծառուղիներով ,այն ծառերի տակով ,որոնց ստվերում  մենք զբոսնում էինք ...բայց անհետացել են ծանոթ կանաչ տարածություններն  ու վաղուց  անհետացել է  և  քո տունը... Թվում էր կապույտ հեռուն է միայն պահել  գաղտիքն իմ   կյանքի...Վերջապես նա էլ անհետացավ... և ինձ ոչինչ չմնաց,բացի իմ այրող ցանկությունից...և հոսում են արցունքներս...այս բաժանումից...
       Ախ,այդ ժամանակ ես հիշում էի ամեն ինչ.ինչպես էիր թափառում գիշերներն ինձ հետ...Ինչպես էիր ժպտում ինձ,երբ նայելով ամպերին գուշակություններ էի անում,երբ պատմում էի քեզ իմ սիրո ,իմ գեղեցիկ երազների մասին...ինչպես էիր  դու ինձ հետ ունկնդրում  գիշերային քամուց օրորվող  տերևների խշշոցը...գիշերվա սփռած հեռավոր լռությունը...
       Գիտեմ,դու էլ ինձ էիր սիրում...Ես դա զգում էի քո շնչառությունից,քո ձայնից...Ես զգում էի,որ թողնում ես ինձ քո ներաշխարհ...Այդ պահերին դու միայն ինձ հետ էիր և  ինձ հետ լինելուց բացի   ոչինչ չէիր ցանկանում...
        Ո՞ վ կարող է խլել ինձանից այս ամենը...Ի՞ նչ եմ կորցրել ես..
    Բարեկամս,ինձ են պատկանում այն ամենը,ինչ երբևիցէ ստացել եմ...և ուր  էլ որ գնամ ՝իմ երջանկությունը ինձ հետ է  ... »:
    ....................................................................................
    «Ասա,ինչո՞ ւ ես այդքան շռայլ ու մեծահոգի քո անուշիկ նամակում:
    Ա՜խ, քանի դեռ ես Ձեզ հետ չեմ ,ինձ հետ չեն լինի   օրհնություններն Աստծո...»:
    ............................................................................
    Ներիր,ինչպես քամուց քշված սերմն է ալիքների վրա ընթանում  ,այդպես էլ իմ ֆանտազիաններն են խաղում, և ընթանում  քո  ամբողջ  էության հզոր  հոսանքում,առանց վախենալու,որ կխորտակվեն  ...Օ՜,եթե դա տեղի ունենար...ինչ երանելի մահ կլիներ...»:

    Հ.Գ.Գերմանացի գրող Բետտինա Ֆոն Արնիմը,1807թ,հագնելով տղամարդու հագուստ ,գալիս է Վեյմեր  որպեսզի տեսնի Գյոթեին...Նա իր և Գյոթեի սիրավեպը նկարագրել է «Գյոթեի նամակագրությունը երեխայի հետ» վեպում ...
    Բետտինան 1811թ ամուսնանում է Արնիմի հետ...

    Հյուգո -Ջուլիետտ Դրուե

    «...Հրեշտակս,որքան շատ է քո  մեջ սերն ու գեղեցկությունը...
    Հիշում եմ,քո փոքրիկ սենյակում հրաշալի լռություն էր...Դրսից մեզ էր հասնում ցնծացող Փարիզի ուրախությունը,զվարթ երգերը...Չնայած տոնակատարության համընդհանուր աղմուկին ,մենք համեստորեն քաշվեցինք մի կողմ և մեր  լուսավոր տոնը տեղափոխեցինք ստվերի տակ...
    Փարիզը արբած էր կեղծ գինովությամբ ,իսկ մենք՝իսկական...
    Երբեք մի մոռացիր,իմ հրեշտակ,այդ խորհրդավոր ժամերը ,որոնք փոխեցին  քո ամբողջ կյանքը...Այդ գիշերը ՝18-ը  փետրվարի ,1833 ,դարձավ խորհրդանշական , և  միաժամանակ նախատիպը  քո մեջ կատարված մեծ ու լուսավոր տոնի...
    Այդ գիշեր պատերից այն կողմ  թողեցիր աղմկոտ ամբոխին իր իրարանցումով ու խաբուսիկ փայլով,որպեսզի հաղորդակից լինես առանձնությանը,առեղծվածին ու Սիրուն ...
    Այդ գիշեր ես քեզ հետ  անցկացրի  ութ ժամ...Այդ ժամերից յուրաքանչյուրն     ինձ համար վերածվել է արդեն ութ տարվա...«այդ ութ տարիների»  ընթացքում  լի էր իմ սիրտը քեզնով և ոչինչ չի փոխի այն,եթե նույնիսկ յուրաքանչյուրն այդ տարիներից դառնա դար...»:

    Հ.Գ. Վիկտոր Հյուգոն հրապուրվեց Ջուլիտտով 1833թ կարնավալի ժամանակ...
    Նրան է նվիրված շատ բանաստղծություններ...
    Նրա հանդեպ իր մեծ սերը Հյուգոն  պահպանեց ամբողջ կյանքի ընթացքում...

                                             (())




    Ալֆրեդ դը Մյուսե-Ժորժ Սանդ

    «Թանկագին Ժորժ ,ես պետք է Ձեզ ասեմ ինչ-որ հիմար ու ծիծաղելի բան ...Ես հիմարաբար գրում եմ Ձեզ,ինքս էլ չգիտեմ ինչու ,փոխանակ ասելու  Ձեզ այս ամենը վերադառնալով  զբոսանքից :Երեկոյան հուսահատության մեջ կընկնեմ սրա պատճառով:Դուք կծիծաղեք երեսիս,կհամարեք ինձ ճամարտակող(ֆրազյոր):Դուրս կհրավիրեք  ու կսկսեք մտածել,որ ես  ստում  եմ:
    Ես սիրահարված եմ Ձեզ:Ես սիրահարվեցի Ձեզ առաջին հայացքից ,երբ Ձեզ մոտ էի:Կարծում էի,որ  սրանից շատ հեշտ կապաքինվեմ,հանդիպելով  Ձեզ ընկերոջ իրավունքով:

    Ձեր բնավորության մեջ շատ գծեր կան ՝ընդունակ բժշկելու ինձ.ես ամբողջ ուժով փորձում էի համոզել ինքս ինձ դրանում:Բայց րոպեները ,որոնք անցկացնում եմ Ձեզ հետ ,շատ թանկ են նստում ինձ վրա:Լավ է այդ մասին ասեմ  ու  ես ավելի քիչ կտառապեմ,եթե ինձ վռնդեք  հիմա:Այս գիշեր ,երբ ես...( այստեղ-Ժորժ Սանդը խմբագրելով Մյուսեի նամակը մի քանի բառ ջնջել է ու մկրատով կտրել   երկու նախադասություն)...
    Բայց ես չեմ ուզում  ոչ հանելուկներ գուշակել ,ոչ էլ ստեղծել անհիմն վիճաբանության տեսանելիություն... Հիմա ,Ժորժ,Դուք ,ինչպես միշտ կասեք.«Եվս մի հոգնեցնող երկրպագու»:Եթե Ձեզ համար ես  պատահական մարդ  չեմ,ապա ասացեք ինձ . ի՞նչ անեմ ես: Բայց աղերսում եմ Ձեզ ,եթե պատրաստվում եք ասել,որ կասկածում եք այն բանի ճշմարտացիությանը, որը գրում եմ Ձեզ ,լավ կլինի չպատասխանեք ընդհանրապես: Ես գիտեմ,որ Դուք մտածում եք իմ մասին և ասելով այս մասին ես որևէ բանի հույս  չունեմ :Ես միայն կկորցնեմ բարեկամիս ու այն միակ հաճելի ժամերը ,որոնք անցկացրել եմ վերջին ամսվա ընթացքում:Բայց ես գիտեմ,որ Դուք բարի եք,որ սիրել եք,ու ես ապավինում եմ Ձեզ ոչ թե որպես սիրեցյալի ,այլ որպես անկեղծ ու հավատարիմ  ընկերոջ:Ժորժ ,ես վարվում եմ խենթի պես,զրկելով ինձ  այս կարճ ժամանակի ընթացքում Ձեզ տեսնելու հաճույքից ,որը  Իտալիա մեկնելուց առաջ Դուք  կանցկացնեք Փարիզում:Այնտեղ մենք կարող էինք անցկացնել սքանչելի գիշերներ,եթե ես ունենայի  ավելի մեծ   վճռականություն:Սակայն ճշմարտությունն այն է,որ ես տառապում եմ ու ինձ  պակասում է վճռականությունը:
     Ալֆրեդ դը Մյուսե»

    Հ.Գ. 1833թ Մյուսեն կարդալով Ժորժ Սանդի երկրորդ վեպը ,նրան նամակ գրեց:Նրանք հանդիպեցին ու նա  միանգամից կորցրեց գլուխը... Մյուսեն 23 տարեկան էր ,իսկ Սանդը՝29-ը: Ժորժ Սանդի  կեղծանունն ու տղամարդու հագուստ կրելու սովորությունը  ձևավորել էր թյուր կարծիք  նրա գրավչության(սեքսուալության) ու անձնական կյանքի  վերաբերյալ:Սակայն  երկրպագունների թիվը խոսում էր այն մասին ,որ նա չափազանց հմայիչ  ու խարիզմատիկ անձնավորություն էր:
    Այս նամակում Մյուսեն առաջին անգամ խոստովանում է իր սիրո մասին,հույս չունենալով փոխադարձ զգացմունքի...
    Նրանք դառնում են սիրեկաններ... Իտալիա են մեկնում միասին...Ուղևորությունը վերածվում է իսկական մղձավանջի...Նրանց հարաբերությունները  երկար չեն տևում :
    Մյուսեն մահանում է 43 տարեկան հասակում, Ժորժ Սանդը ՝72,ապրելով  սիրային  արկածներով ու պատմություններով  լի հետաքրքիր կյանք....



    Շիլլեր-Շարլոտտա

    Արյոք ճիշտ է սա,սիրելի  Lotte,կարող եմ հույս ունենալ ,որ Քերոլայնը կարդացել է Ձեր հոգում ու փոխանցել  Ձեր սրտի խորքերից այն ,ինչ ես նույնիսկ չէի համարձակվում խոստովանել ինքս ինձ:Օ՜հ,որքան ծանր էր թվում ինձ այդ գաղտնիքը,որը պետք է պահեի ամբողջ ժամանակ ,սկսած այն պահից ,երբ մենք հանդիպեցինք...
    Հաճախ,երբ մենք դեռևս միասին էինք ապրում ,ես հավաքում էի իմ ողջ  համարձակությունն ու այցելում Ձեզ ,մտադրվելով բացվել ,սակայն քաջությունն անընդհատ  լքում էր ինձ...Իմ այդ ձգտման մեջ ես տեսնում էի եսասիրություն:Ես վախենում էի,որ մտածում եմ միայն իմ երջանկության մասին և այդ միտքը սարսափեցնում էր ինձ:Եթե ես չէի կարող լինել Ձեզ համար նույնը,ինչ  դուք էիք ինձ համար,ապա իմ տառապանքները Ձեզ պիտի վշտացնեին:Իմ խոստովանությամբ ես կքանդեի    մեր բարեկամության հրաշալի ներդաշնակությունը ...կկորցնեի այն ,ինչ ունեի . Ձեր մաքուր տրամադրվածությունը:Սակայն եղել են պահեր ,երբ իմ հույսը կենդանացել է ,երբ երջանկությունը,որը կարող էինք տալ միմյանց,ինձ միանգամայն  թվում էր անսահման բարձր բոլոր դատողություններից ,երբ ես նույնիսկ ազնիվ էի  համարում  զոհաբերել նրան մնացած բոլորը:Դուք կարող էիք լինել երջանիկ առանց ինձ,բայց երբեք չէիք  դառնա  դժբախտ իմ պատճառով:Ես դա զգում էի հստակ ,և  սրա հիման վրա այդ ժամանակ կառուցեցի իմ հույսերը :
    Դուք կարող եք Ձեզ տալ ուրիշին ,բայց ոչ ոք չի կարող սիրել Ձեզ  ինձնից առավել մաքուր ու քնքուշ :Մեկ ուրիշի համար ՄԵՐ երջանկությունը չէր կարող լինել ավելի սուրբ ,քան դա միշտ եղել է ու կլինի ինձ համար:
    Իմ ամբողջ գոյությունը,ամեն ինչ,որ ապրում է իմ մեջ,ամեն ինչ,որ թանկ է ինձ համար ,նվիրում եմ Ձեզ:Ու եթե ես ձգտում եմ ազնվականացնել ինձ ,ապա  միայն նրա համար ,որ  ավելի  արժանի լինեմ Ձեզ,որպեսզի Ձեզ ավելի երջանիկ դարձնեմ:Հոգու ազնվականությունը նպաստում է սիրո և բարեկամության անքակտելի ու գեղեցիկ կապերին:Մեր սերն ու բարեկամությունը կլինեն անբաժանելի  ու հավերժական,ինչպես զգացմունքը,որի վրա  մենք կառուցում ենք նրանք:
    Մոռացեք այն ամենը,ինչը կարող է նեղել Ձեր սիրտը,թույլ տվեք  խոսելու միայն Ձեր զգացմունքներին:Հաստատեք այն հույսը ,որը տվեց ինձ Քերոլայնը:Ասացեք, որ Դուք  ուզում եք լինել իմը և որ իմ երջանկությունը Ձեզ համար  չի հանդիսանում զոհաբերություն: Օ՜հ, համոզեք ինձ  մի հատիկ բառով:Մեր սրտերը մոտ էին իրար դեռ վաղուց:Թող  վերանա այն միակ խորթությունը,որը մինչ այժմ կանգնած էր մեր միջև և թող ոչինչ չխանգարի մեր հոգիների ազատ հաղորդակցմանը:Ցտեսություն,թանկագին Lotte:Ես սպասում եմ հարմար առիթի,որպեսզի  ասեմ Ձեզ ողջ զգացմունքներն իմ սրտի,որոնք ինձ մերթ երջանիկացնում  են   ,մերթ նորից դարձնում դժբախտ :Եվ հիմա մի ցանկություն է բնակվում իմ հոգում ...մի հետաձգեք,որպեսզի ընդմիշտ թեթևացնեք անհանգստությունն  իմ ...Ձեր ձեռքն եմ հանձնում իմ կյանքի ողջ երջանկությունը...Ցտեսություն,սիրելիս...

    Հ.Գ.Մի քանի տարի է տևել նամակագրությունը...Այս նամակը ամուսնությունից յոթ ամիս առաջ է գրված...ամուսնացան .. ունեցել են  չորս երեխա...Շիլլերը թույլ  առողջություն ուներ...մահացել է  վաղ...



    Դիդրո -Սոֆի Վոլան 

    «Դուք առողջ եք:Դուք մտածում եք իմ մասին :Դուք սիրում եք ինձ:Դուք միշտ եք սիրելու ինձ:Ես հավատում եմ Ձեզ,հիմա ես երջանիկ եմ:Ապրում եմ կրկին:Ես կարող եմ խոսել,աշխատել,զբոսնել,խաղալ,անել այն ,ինչ ցանկանում եք:Երևի ես շատ մռայլ եմ եղել վերջին երկու-երեք օրը:Ո՛չ:
    Ի՛մ Սեր,նույնիսկ Ձեր ներկայությունը  առավել  չէր ուրախացնի ինձ ,որքան ուրախացրեց   Ձեր առաջին նամակը:Ինչ անհամբերությամբ էի սպասում դրան:Իմ ձեռքերը դողում էին ,երբ բացում էի ծրարը:Դեմքս այլայլվել էր,ձայնս կտրվել ու եթե այն մարդը ,որը հանձնեց Ձեր նամակը ,չլիներ հիմար ,ապա կմտածեր.«Ստացել է հաղորդագրություն մորից կամ հորից ,կամ ինչ-որ մեկից ,որին սիրում է շատ»:
    Այդ ժամանակ ես մոտ էի այն բանին,որ Ձեզ ուղարկեմ մեծ մտահոգություն արտահայտող  նամակ : Երբ Դուք զվարճանում եք ,Դուք մոռանում եք տառապանքը սրտիս:
    Մնա՜ս բարով ,իմ թանկագին Սեր : Ես սիրում եմ Ձեզ կրքոտ և անձնվիրաբար:Ես կսիրեի Ձեզ նույնիսկ ավելի ուժեղ,եթե իմանայի ,որ դա  հնարավոր է»:



    «Ես չեմ կարող հեռանալ առանց մի քանի բառ ասելու Ձեզ...Այսպիսով,իմ սիրելի ,Դուք ինձանից ակնկալում եք շատ լավ բաներ:Ձեր երջանկությունը, նույնիսկ Ձեր կյանքը կախված է ,ինչպես Դուք եք ասում,  Ձեր հանդեպ իմ սիրուց...
    Մի վախեցիր ,իմ Սոֆի ,իմ սերը կտևի հավերժ...Դուք կապրեք և կլինեք երջանիկ:Ես դեռ ոչ մի սխալ բան չեմ արել ու չեմ պատրաստվում սխալ ճանապարհով ընթանալ...Ես ամբողջովին Ձերն եմ, իսկ Դուք ինձ համար՝ամեն ինչ...Մենք կաջակցենք միմյանց բոլոր փորձություններում,որոնք կարող է    ուղարկել մեզ ճակատագիրը... Դուք կթեթևացնիեք իմ տառապանքները,ես ՝կօգնեի Ձեզ ...Ես կարող եմ տեսնել Ձեզ միշտ այնպիսին ,ինչպիսին Դուք վերջին ժամանակներում կայիք...Ինչ վերաբերվում է ինձ, պիտի խոստովանեմ,որ մնացել եմ նույնը,ինչպիսին տեսաք ինձ մեր ծանոթության առաջին օրը: Դա միայն իմ վաստակը չէ: Հանուն ճշմարտության պետք է  ասեմ Ձեզ այդ մասին: Օրօրի ես ինձ ավելի կենդանի եմ զգում:Ես վստահ եմ Ձեր հավատարմությանը և գնահատում եմ Ձեր արժանիքները օրեցօր ավելի ուժեղ:Ոչ մեկի կիրքը չի կրել իր մեջ այնքան  հիմնավորություն  ,որքան իմը ...Թանկագին Սոֆի,Դուք շատ գեղեցիկ եք ,այդպես չէ՞:Նայեք Ձեզ ու տեսեք ,թե որքան է սազում Ձեզ սիրահարված լինելը....և իմացեք,որ ես շատ եմ սիրում Ձեզ:Դա իմ զգացմունքների անփոփոխ արտահայտումն է:
    Բարի գիշեր ,իմ սիրելի Սոֆի:Ես երջանիկ եմ,ինչպես կարող է երջանիկ լինել  այն մարդը,որին սիրում է կանանցից գեղեցկագույնը...
    Գրում եմ Ձեզ առանց տեսնելու..Ես եկա համբուրելու Ձեր ձեռքն ու հեռանալու...Սակայն մնում է հեռանալ առանց այդ պարգևի:Բայց մի՞թե ես բավարար չափով պարգևատրված չեմ ,փաստելով ,թե որքան եմ սիրում Ձեզ:Հիմա ժամը ինն է:Ես գրում եմ Ձեզ ,որ սիրում եմ...Թերևս ես ուզում եմ գրել այդ մասին ,բայց չգիտեմ կհնազանդվի ինձ գրիչը...Չե՞ք գա ,որ ես Ձեզ ասեմ այդ մասին ու անհետանամ:Մնա՜ս բարով ,իմ սիրելի Սոֆի ,Մնա՜ս բարով...Ձեր սիրտը,ուրեմն,չի՞ հուշում,որ ես այստեղ եմ...Առաջին անգամ ես գրում եմ մթնշաղին.այս իրավիճակը կարթնացնի իմ մեջ  քնքուշ տրամադրություն : Բայց ես զգում եմ միայն մի բան.ես չէի գնա այստեղից:Ձեզ տեսնելու հույսը պահում է ինձ այստեղ...և ահա ես շարունակում եմ զրուցել Ձեզ հետ,նույնիսկ չիմանալով գրվում են տառերը...Ամենուր,որտեղ նրանք չեն լինի ՝կարդացեք ՝ Ես սիրում եմ Ձեզ...»:

    10 հուլիսի, Փարիզ

    Հ. Գ. Դենի Դիդրոն հասուն տարիքում , լինելով կնոջ հետ «հարաբերություններում չբավարաված» սիրահարվում է Սոֆի Վոլանին:Նրանց նամակագրությունն ու մտերմությունը շարունակվեց մինչև Սոֆիի մահը:  Ինչպիսի՞ն էր Նրա հանդեպ վերաբերմունքը :Դիդրոն վառ ներկայացրել է Ֆալկոնետին ուղղված նամակում,որտեղ նա ասում է.«Եթե նա (Սոֆին) ասեր ինձ .«Թույլ տուր  ինձ խմել քո արյունը»,-ես առանց մտածելու կբավարարեի նրա այդ ցանկությունը»


    Վիկտոր Հյուգոյի նամակը կնոջը՝Ադել Ֆուշեին 

    «Մի քանի խոսք քեզանից,սիրելի Adele,նորից փոխեցին իմ տրամադրությունը :Այո՛,դու կարող ես անել ինձ հետ այն,ինչ ուզում ես:Իսկ վաղը անպայման կմեռնեմ  ,եթե քո ձայնի կախարդական հնչյուններն ու քնքուշ հպումը քո պաշտելի  շուրթերի կյանքի շունչ չտան ինձ:Ինչպիսի հակասական զգացմունքներով պառկեցի քնելու:
    Երեկ,Adele,ես կորցրի հավատս քո սիրո հանդեպ և մահ էի փնտրում:
    Ես ասացի ինքս ինձ.«Եթե ճիշտ է ,որ նա չի սիրում ինձ,եթե   իմ մեջ ոչ մի բան չվաստակեց   օրհնությունը նրա սիրո ,առանց որի իմ կյանքը զրկվում է  հրապույրներներից,սա մի՞թե պատճառ չէ մեռնելու: Պե՞տք է , որ ես  ապրեմ հանուն անձնկանան երջանկության : Ո՛չ ,իմ ամբողջ գոյությունը նվիրված է միայն նրան,նույնիսկ նրա կամքին հակառակ:Եվ ի՞նչ իրավունքով ես համարձակվեցի հետամտել նրա սիրուն: Մի՞թե ես հրեշտակ եմ կամ աստվածություն :Ես սիրում եմ նրան, դա ճիշտ է:Ես պատրաստ եմ ուրախությամբ զոհաբերել  այն ,ինչ նա կցանկանա.ամեն ինչ ,նույնիսկ նրա կողմից սիրված  լինելու հույսը:Աշխարհում չկա ավելի մեծ նվիրվածություն ,քան իմն է նրա ..նրա ժպիտի ...նրա մի հայացքի հանդեպ...
    Բայց մի՞թե կարող եմ ես ուրիշ լինել :Մի՞թե նա չէ իմ ողջ կյանքի նպատակը:
    Եթե նա ցուցաբերի անտարբերություն իմ հանդեպ,նույնիսկ ատելություն,դա կլինի իմ դժբախտությունը ,իմ վերջը:Բայց դա չի վնասի  նրա երջանկությանը:Այո,եթե նա անկարող է սիրել ինձ,ես միայն ինձ պիտի մեղադրեմ դրանում :Իմ պարտքն է կրնկակոխ հետևել նրան,լինել նրա կողքին,բոլոր վտանգների համար ծառայել որպես խոչընդոտ  ,ծառայել որպես փրկարար կամրջակ,առանց դադրելու կանգնել նրա ու բոլոր տխրությունների միջև ,չակնկալելով որևէ երախտագիտություն:Միայն անսահման երջանկություն կպարգևի   ինձ ,եթե երբեմն թույլ տա իրեն խղճալի հայացք նետել իր ծառայի վրա և հիշի նրան վտանգի պահին:Ահա այսպես...Եթե նա միայն  թույլ տա ինձ  դնել իմ կյանքը այն բանի համար ,որպեսզի  գուշակեմ նրա յուրաքանչյուր ցանկությունը, կատարեմ ամեն քմահաճույքները...Եթե միայն նա թույլ տա ինձ համբուրել զարմանահրաշ հետքերն իր ,եթե նա գոնե համաձայնի հենվել ինձ վրա իր կյանքի դժվար պահերին ,այդ ժամանակ ես կտիրանամ միակ երջանկությանը,որին ձգտում եմ....Բայց եթե ես  հանուն նրա պատրաստ եմ զոհաբերելու ամեն ինչ,պե՞տք է ,որ նա շնորհակալ լինի ինձ:Նրա մեղքո՞վ  է,որ սիրում եմ իրեն :Պետք է համարի ,ո՞ր պարտավոր է սիրել ինձ :Ո՛չ...Նա կարող է ծիծաղել իմ նվիրվածության վրա,իմ ծառայությունները ընդունել ատելությամբ, արհամարհանքով մերժել իմ բոլոր երկրպագությունները,ընդ որում, ես մի պահ անգամ իրավունք չեմ ունենա տրտնջալու  ,բողոքելու այդ հրեշտակի դեմ .չի լինի բարոյական իրավունք կասեցնելու  իմ շռայլությունը նրա հանդեպ ,շռայլություն ,որը նա արհամարհում է:Իմ յուրաքանչյուր օր պիտի նշվի նրա հանդեպ  զոհաբերությամբ:Նույնիսկ իմ մահվան օրը չի անհետանա   իմ չվճարված պարտքը նրա առջև...»:

    Այսպիսին էին իմ մտքերը ,սիրելի Adele , երեկ գիշեր  ինձ այցելած մտքերը...Միայն հիմա նրանք խառնվում են երջանկության հույսով ,մեծ երջանկության,որի մասին առանց հուզմունքի չեմ կարող մտածել...
    Դա ճի՞շտ է,որ դու սիրում ես ինձ,Adele...Ասա,ու ես կհավատամ այդ զարմանալի  մտքին .
    չէ՞ որ դու չես կասկածում  ,որ ես կխենթանամ ուրախությունից,նետելով իմ կյանքը քո ոտքերի տակ ,համոզված լինելով ,որ կդարձնեմ քեզ նույնքան երջանիկ,որքան երջանիկ եմ ես,համոզված լինելով ,որ դու կհիանաս ինձնով այնպես,ինչպես ես եմ հիանում քեզնով:
    Օ՜,քո նամակը վերականգնեց անդորրն իմ հոգու,քո բառերը,արտասանած այս գիշեր ՝լցրին իմ սիրտը երջանկությամբ:Հազար երախտագիտություն,Adele,իմ սիրելի հրեշտակ...եթեմիայն  ես կարողանայի ընկնել քո առջև ,ինչպես աստվածության ...ինչ երջանկություն բերեցիր դու ինձ ...
    Аdieu, аdieu,ես կանցկացնեմ հրաշալի գիշեր ՝երազելով քո մասին....
    Քնի՛ր հանգիստ..Թույլ տուր քո ամուսնուն ,որ վերցնի տասներկու համբույրները ,որոնք դու խոստացել էիր նրան,բացի նրանցից ,որոնք դեռ չես խոստացել...»:

    P.S. Ահա ,այսպիսի կրքոտ ,խելահեղ սեր ...քանի դեռ Հյուգոյի կյանք  փոթորկի նման չէր ներխուժել Նա ՝ երիտասարդ դերասանուհին...Փարիզի ամենագեղեցիկ և փայլուն կանացից մեկը՝Ջուլիետտան ....
    Ջուլիետտա Դրուեն երիտասարդ գրողի սրտում մի այնպիսի Սեր հրդեհեց ,որն   անգամ նա  չէր էլ պատկերացրել,որի մասին   նույնիսկ  չէր էլ ենթադրել  անփորձ ու սիրո  հարցերում անտարբեր Ադելի հետ անցկացրած համատեղ կյանքի բոլոր տարիներին...

    Հետաքրքիր է ինձ ...ու շատ ...և  ո՞ւր «չքվեց զոհաբերական ...անձնազոհ..անձնուրաց  սերը» )))




    Ֆլոբեր-Ժորժ Սանդ


    «Դուք տխո՞ւր եք ,իմ խեղճ սիրելի ընկեր...
    Ձեր մեկնելուց հետո ես ամբողջովին կոտրված եմ:Ինձ թվում է Ձեզ չեմ տեսել արդեն տաս տարի:Ինչ աստղի տակ եք Դուք ծնվել,ասեք,որ կարողացել եք համատեղել Ձեր մեջ այդքան անհամատեղելի որակներ,այդքան շատ և այդքան հազվադեպ:

    Ես չգիտեմ թե ինչ եմ զգում Ձեր հանդեպ:Բայց զգում եմ հատուկ քնքշություն  Ձեր նկատմամբ:Մինչ օրս ոչ- ոք չի առաջացրել նման զգացմունքներ ինձ մոտ :Մենք հասկացանք միմյանց,ճի՞շտ է,և  դա լավ է:
    Հատկապես զգում էի Ձեր բացակայությունը երեկ երեկոյան ժամը 10-ին: Մոտակայքում ինչ-որ բան էր այրվում: Երկինքը լուսավորված էր վարդագույն լույսով, Սենան հաղարջի մուրաբայի գույն ուներ :Ես աշխատեցի երեք ժամ ու տուն վերադարձա տանջահար:
    «Սիրել Ձեզ ավելի ուժեղ»,-դժվար է ինձ:Բայց ես քնքշորեն գրկում եմ Ձեզ:Ձեր նամակը,որը ստացել էի այս առավոտ ,լցված էր այնպիսի տխրությամբ,որ խորապես հուզեց ինձ:
    Մենք բաժանվեցինք այն պահին ,երբ շատ բաներ պատրաստ էին դուրս թռչելու մեր շուրթերից...Բոլոր դռները մեր միջև դեռ  բաց չեն...Դուք ներշնչում եք ինձ մեծ հարգանք,և ես չեմ համարձակվում տալ Ձեզ գլխավոր հարցը......»:



    Մարկ Տվեն-Լիվիին 30-ամյակի կապակցությամբ

    «Լիվի,սիրելիս,վեց տարի է անցել այն պահից,երբ հասա իմ կյանքի առաջին հաջողությանը՝նվաճեցի քեզ և երեսուն տարի այն պահից,երբ Նախախնամությունն արեց անհրաժեշտ նախապատրաստություններ այս երջանիկ օրվա առիթով ՝ուղարկելով քեզ այս աշխարհ:Յուրաքանչյուր միասին ապրած օր ավելացնում է վստահությունս այն բանում,որ մենք երբեք չենք հեռանա միմյանցից,ոչ մի վայրկյան չենք ափսոսալու ,որ միավորել ենք մեր կյանքը:Ամեն տարի , փոքրի՛կս,ավելի  շատ եմ սիրում քեզ:Այսօր դու ինձ ավելի թանկ ես,քան նախկին  ծննդյանդ օրը,մի տարի առաջ ավելի թանկ էիր ,քան երկու տարի առաջ.մի կասկածիր ,այս սքանչելի առաջխաղացումը կշարունակվի մինչև վերջ:
    Եկ նայենք առաջ. ապագա տարելիցներին, վերահաս ծերությանը և ճերմակ մազերին ՝առանց վախի և վհատության:Վստահելով միմյանց և հստակ իմանալով,որ սերը ,որը մեզնից յուրաքանչյուրը կրում է իր սրտում,բավական է ,որպեսզի  երջանկությամբ լցնի  մեզ   հատկացված  բոլոր տարիները:
    Այսպիսով,մեծ սիրով  քո և երեխաների հանդեպ,ես ողջունում եմ այս օրը,որը շնորհում է քեզ  պատվելի տիկնոջ վեհություն և արժանապատվության երեք տասնամյակ:
    Միշտ քո՝
    Ս.Լ.Կ.»




    LORD BYRON - Lady Caroline Lamb
                           Բայրոն-Կարոլինա Լեմ

    «Իմ սիրելի Կարոլին,եթե արցունքները,որ տեսել եք  և որը ,գիտեմ ,ես չպիտի թափեի,եթե չլիներ չափից ավելի հուզմունքս բաժանման պահին...Հուզմունք,որը Դուք պիտի զգայիք  վերջին իրադարձությունների ժամանակ,եթե այս ամենը չէր  սկսվել   Ձեր մեկնումից առաջ,եթե ամենը, ինչ ասել ու արել եմ բավարար ապացույց չեն,թե  ինչպիսին են և  ինչպիսին կլինեն իմ զգացմունքները Ձեր հանդեպ,իմ սեր,ապա ես ոչ մի այլ ապացույց չունեմ Ձեզ համար:
    Աստված գիտի,որ մինչև այս պահը ես երբեք չեմ մտածել ,որ Դուք ,իմ սեր,իմ թանկագին բարեկամ,կարող եք լինել այդքան դաժան:Ես չեմ կարող  արտահայտել ամեն ինչ:Հիմա ժամանակը չէ բառերի:Բայց ես կապրեմ հպարտության զգացում և կստանամ տխուր բավականություն ցավից,որ  Դուք զգացել եք...Եվ այն ամենից ,որ Դուք ամենևին չեք ճանաչում ինձ:
    Ես պատրաստ եմ հեռանալ ,բայց ծանր սրտով:Քանի որ իմ հայտնվելը այդ երեկոյին՝ վերջ կդներ ցանկացած  անիմաստ  պատմության...
    Ի՞նչ եք կարծում   հիմա,որ ես սա՞ռն եմ,անհոգի՞,անխի՞ղճ,ինքնակա՞մ :Կմտածե՞ն այդպես ուրիշները:Եվ  Ձեր մայրը՞ :Մայր,որին մենք պետք է զոհաբերենք  շատ ավելի շատ ,քան նա երբևէ կիմանա կամ կպատկերացնի :
    «Խոստանում եմ,որ չսիրեմ քեզ»  :Ա՜խ,Կարոլինա ,այդ խոստումը անցյալում էր:Բայց ես կբացատրեմ ամեն խոստովանություն ,ինչպես հարկն է ,և երբեք չեմ դադարի զգալ այն ամենը,որին Դուք արդեն վկա եք եղել ,թերևս ավելի շատ , քան ինչի մասին գիտի իմ սիրտը  և հնարավոր է՝Ձերը...Թող Աստված Ձեզ ների,պահպանի և հավերժ երջանկացնի...
    Ամենահավատարիմ Ձեր՝
    Բայրոն»


    Ֆլոբեր-Լուիզ Կոլե

    «Դու ասում ես ինձ շատ քնքուշ բառեր,սիրելի Մուսա:Е՜h bien,ստացիր ի  պատասխան այնպիսի   քնքուշ բառեր,որոնք դու  նույնիսկ չես էլ  կարող պատկերացնել:Քո սերը սնուցում է ինձ ինչպես ջերմ անձրև...նրանով  ողողված եմ զգում մինչև սրտիս խորքերը...Կա՞ քո մեջ ինչ որ բան ,որը արժանի չլինի
    իմ սիրուն ՝մարմինդ ,խելքդ,քնքշությունդ...Դու բաց ես հոգով և զորեղ մտքով...քո մեջ քիչ է բաստեղծականը,բայց դու իսկական  բանաստեղծ ես ....Ամեն ինչ քո մեջ  հիասքանչ է...Դու նման ես քո ստինքներին ՝նույնքան ձյունաճերմակ և փափուկ ....
    Ոչ մեկը կանանցից,որոնց ճանաչել եմ,չեն կարող համեմատվել քեզ հետ...Հազիվ թե ,որոնց ցանկացել եմ,հավասար են քեզ...Երբեմն փորձում  եմ պատկերացնել քո դեմքը ծեր հասակում,և ինձ թվում է,որ այդ ժամանակ նույնպես կսիրեմ քեզ ,գուցե նույնիսկ ավելի ուժգին.... 
    Croisset, շաբաթ,կեսգիշերին»:

    Ջորջ Բայրոն-Թերեզա Գվիչչիոլի

    «Թանկագին Թերեզա...
    Այս գիրքը ես կարդացի քո այգում:Սիրելիս,դու իմ կողքին չէիր,այլապես ես չէի կարողանա կարդալ այն:Սիրելիս,դա քո սիրած գիրքն է,իսկ հեղինակը իմ լավագույն ընկերներից մեկն է:Դու չես հասկանա անգլերեն այս բառերը,ուրիշներն էլ չեն հասկանա...ահա այդ պատճառով էլ իտալերեն չեմ խզբզել դրանք:Բայց դու կճանաչես  ձեռագիրը նրա ,ով սիրում է քեզ կրքոտ ,և կհասկանաս  գրքից ,որ նա կարող էր մտածել միայն սիրո մասին...
    Այս բառի մեջ,որը հավասարապես ,գեղեցիկ է հնչում բոլոր լեզուներով, և բոլորից լավ քո ՝amor mio ՝պարփակված է իմ ողջ գոյությունը,ներկան և ապագան:
    Ես զգում եմ,որ գոյություն ունեմ և զգում եմ ,որ կգոյատևեմ ինչ-ինչ նպատակների համար՝ քո որոշումն է :Իմ կյանքը պատկանում է քեզ:Դու տասնյոթ տարեկան կին ես,և երկու տարի է ինչ լքել ես մենաստանը:Ամբողջ հոգով կցանկանայի  ,որ մնայիր այնտեղ  կամ  երբեք  չճանաչեի քեզ որպես ամուսնացած կնոջ...Բայց արդեն ուշ է...Ես սիրում եմ քեզ..Դու սիրում ես ինձ,թերևս դու ես այդպես ասում և արարքներդ են ասում նույն բանը,որը ցանկացած հանգամանքներում մեծ մխիթարություն է ինձ համար:
    Ես պարզապես չեմ սիրում քեզ...ես անկարող եմ դադարել սիրել քեզ...Մտածիր երբեմն իմ մասին,երբ օվկիանոսն ու Ալպերը ընկած են մեր միջև ,նրանք չեն բաժանի մեզ քանի դեռ դու  չես ցանկանա այդ...
    Բայրոն»

    Օնորե դ 'Բալզակ-Էվելինա Հանսկայա

    «Որքան եմ ուզում անցկացնել օրս քո ոտքերի մոտ...դնել գլուխս ծնկներին քո..անրջել գեղեցիկի մասին...երանության  ու զմայլանքի մեջ հաղորդակից անել Ձեզ իմ մտքերին...Իսկ երբեմն ՝ոչինչ չխոսել...լռել...սեղմվելով շուրթերով Ձեր հագուստի  եզրին...
    Օ՜, իմ սեր,Եվա,ուրախություն իմ կյանքի,իմ լույս ՝գիշերի,իմ հույս,իմ հիացմունք,իմ սեր,իմ անգին ,երբ կտեսնեմ Ձեզ....Թե՞ ,դա պատրանք է...Արդյո՞ք տեսել եմ ես Ձեզ... Օ,՜աստվածներ...որքան եմ սիրում հազիվ նկատելի Ձեր ակցենտը...Ձեր շուրթերն այնքան նուրբ են ,զգացական,թույլ տվեք ասել   Ձեզ,իմ հրեշտակ սիրո ...
    Ես աշխատում եմ օրուգիշեր ,որ կարողանամ գալ ու մնալ Ձեզ հետ երկու շաբաթ դեկտեմբերին...Ճանապարհին կտեսնեմ ձյունով ծածկված Յուրյան լեռներն ու պիտի մտածեմ Ձեր ձյունաճերմակ ուսերի մասին ..Ա՜խ, շնչել բույրը քո վարսերի,բռնել ձեռքդ,սեղմել գրկիս մեջ,ահա թե  որտեղից եմ ես ոգեշնչվում...Իմ անպարտելի կամքի ուժը զարմացնում է ընկերներիս...Ա՜խ,նրանք չգիտեն իմ սիրեցյալին,նրան,որի մաքուր պատկերը սրբում  է բոլոր դառնությունները  նրանց  մաղձոտ հարձակումների...
    Մեկ համբույր,իմ հրեշտակ,մեկ  դանդաղ համբույր...և բարի գիշեր...»:

    Ժան Լեոն Ժերոմ,Գալատեյա և Պիգմալիոն



    Բեթհովեն-Հավերժական  սիրեցյալին 


    Իմ հրեշտակ,իմ կյանք ,իմ երկրորդ «ես»...կգրեմ այսօր մի քանի բառ,այն էլ քո նվիրած մատիտով...Վաղվանից ինձ համար պետք է բնակարան փնտրեմ...
    Ինչ անիմաստ ժամանակի  կորուստ,ում են պետք այդ բոլոր բաները...
    Ինչի համար է վիշտն այսքան խորը անխուսափելության առաջ...Մի՞թե սերը կարող է գոյատևել առանց զոհողությունների ..առանց անձնազոհության... Դու կարո՞ղ ես անել այնպես ,որ ես ամբողջովին քեզ պատկանեմ...  Դու՝ինձ...Աստվա՜ծ իմ ,դու նայիր գեղեցիկ բնությանն ու հնազանդվիր անխուսափելիությանը...Սերը պահանջում է ամեն ինչ և ունի դրա իրավունքը. այս առումով ես զգում եմ այն,ինչ-որ դու...միայն դու շատ հեշտ ես մոռանում,որ ես պիտի ապրեմ երկուսիս համար՝քեզ համար ու ինձ համար...եթե ամբողջովին միասին լինեինք  այսքան չէիք տառապի՝ոչ դու ..ոչ  էլ ես...

    ...մենք հավանաբար շուտով կտեսնվենք և ես այսօր չեմ պատրաստվում կրկնել քեզ իմ մտորումները կյանքիս  վերաբերյալ...Եթե մեր սրտերը տրոփեին միասին ,դրանք ,հավանաբար ,մտքովս էլ չէին անցնի...Լի է հոգիս այն ամենով,ինչ ուզում եմ ասել քեզ...
    Ա՜խ, լինում են պահեր,երբ  ինձ թվում է,որ  մեր լեզուն անզոր է :
    Ուրախացի՛ր:Առաջվա նման եղիր իմ անփոխարինելի միակ գանձը,ինչպես ես եմ քոնը...
    Մնացածի մասին,որը պիտի լինի մեզ հետ և կլինի,թող հոգ տանեն աստվածները....
         Քեզ հավատարիմ՝՝
    Լյուդվիգ»

    Հյուգոն-Ջուլիետին


    «Այո՛,ես գրում եմ քեզ...ինչպես կարող եմ չգրել...Եվ ի՞նչ կլինի ինձ հետ գիշերը,եթե չգրեմ քեզ այս երեկո...Իմ Ջուլիետ,ես սիրում եմ քեզ: Միայն դու կարող ես որոշել իմ ապրել-մեռնելու ճակատագիրը...Դու ,միայն դու կարող ես որոշել իմ կյանքի կամ մահվան ճակատագիրը:
    Սիրի՛ր ինձ ու ջնջի՛ր քո սրտից  այն ,ինչ կապված չէ սիրո հետ,որպեսզի նա դառնա այնպիսին ,ինչպիսին իմնն է: 
    Ես երբեք չեմ սիրել քեզ ավելի շատ ,քան երեկ...և դա ճիշտ է..Ների՛ր ինձ... Ես խանդից ու սիրուց գլուխս կորցրած  արհամարհելի ու հրեշավոր խելագար եմ...
    ...չգիտեմ ,թե ինչ եմ արել ես,բայց գիտեմ,որ  քեզ էի սիրում...»:

    «Ես երկու ծննդյան օր ունեմ...Երկուսն էլ փետրվարին ...Առաջին անգամ լույս աշխարհ գալով՝ հայտնվեցի մորս ձեռքերին... Քո սիրո շնորհիվ երկրորդ անգամ  վերածնվեցի քո գրկում (ա՜խ,ինչպիսի խոսքեր»))  ... դա տեղի ունեցավ 16.02.1833թ»:

    «Տեսնել քեզ՝ նշանակում է ապրել...լսել քեզ՝նշանակում է մտածել...համբուրել քեզ՝նշանակում է բարձրանալ երկինք»:


    Ջուլիետի պատասխան  նամակը Վիկտոր Հյուգոին

    «Ես սիրում եմ քեզ ,ես սիրում եմ քեզ ,իմ Վիկտոր...Ես չեմ կարող չկրկնել այն կրկին ու կրկին,որքան բարդ է բացատրել,թե ինչ եմ զգում...Ես քեզ տեսնում եմ ամեն  գեղեցիկի մեջ,որն ինձ շրջապատում է...Բայց դու ավելի կատարյալ ես...դու յոթ պայծառ ճառագայթներով  պարզապես արևային սպեկտոր չես ...դու ինքդ արև ես...որը լուսավորում է,ջերմացնում,վերածնում կյանքը..այս բոլորը դու ես,իսկ ես-խոնարհ կին,որը պաշտում է քեզ: Ջուլիետ»

     Վիկտորին.
    «Ես զգում եմ հրեշավոր  քաղց քո մարմնի հանդեպ և խորհուրդ եմ տալիս պաշտպանվել  իմ ահավոր սիրուց ...»:

    «Դու ոչ միայն արևային սպեկտոր ես յոթ պայծառ ճառագայթներով,-պատասխանում էր նրան Ջուլիետտան,-դու ինքնին Արև ես ՝ջերմացնող , լուսավորող և  կյանքը վերածնող:Այդ ամենը դու՛ ես,իսկ ես հնազանդ մի կին ,որը պաշտում է քեզ»:


    հ.գ.

       1868թ ,Հյուգոյի օրինական կնոջ մահից հետո Ջուլիետտան տեղափոխվեց նրա տուն,որպեսզի այլևս երբեք չբաժանվի նրանից ...Այդ օրվանից նրանք ապրեցին միասին:
    1883թ հունվարի 1-ին Ջուլիետտան գրում է.«Պաշտելիս...չգիտեմ ,թե ուր կլինեմ հաջորդ տավա այս օրը....սակայն ես երջանիկ եմ...Ես սիրում եմ քեզ»:
       Վեց ամիս անց Ջուլիետտան մահանում է քաղցկեղից՝ թողնելով իր պաշտելի Վիկտորին միայնակ....
    Հուսահատությունից Հյուգոն նույնիսկ չկարողացավ ներկա գտնվել հուղարկավորությանը...Կյանքն իմաստազրկվեց...............
    .......Հյուգոյի սիրելի  դուստրը ինքնասպան եղավ (խեղդվեց Սենայում...):Կրտսեր աղջիկը ավարտեց  կյանքը հոգեբուժարանում...Մահացան երկու որդիները...հեռացան  նրա կյանքից կինն  ու   սիրելի Ջուլիետտան ....
    Փառապանված հանճարը մնաց միայնակ....
    Նա հեռացավ կյանքից մայիսի 22-ին,1885թ...

              Հավատարիմ ընկերուհուն ,ի նշան երախտագիտության,  նա  նվիրել էր  իր նկարը,որի    հակառակ կողմում գրված էր.«50 տարի սիրով... լավագույնը ամուսնություններից...»:


    Մոցարտ-Կոնստանց



    «Իմ սիրելի փոքրիկ կին,ես քեզ մի քանի հանձնարարություններ պիտի տամ...Ես աղերսում եմ քեզ.

    1.Չընկնես մելամաղձոտության մեջ
    2.հոգ տար առողջությանդ ու զգուշացիր գարնանային քամիներից
    3.միայնակ մի գնա զբոսնելու, նույնիսկ, ավելի լավ է չգնաս զբոսնելու  
    4. Լիովին վստահ եղիր իմ սիրուն
    5. Բոլոր նամակներս գրում եմ քեզ՝ դնելով դիմանկարդ իմ առջև
    6. և վերջում ,խնդրում եմ քեզ  գրել ինձ ավելի  մանրամասնորեն:
    Աղերսում եմ  ,պահիր քեզ այնպես,որ «չվնասվի» իմ և քո  բարի անունը:Հետևիր նաև քո արտաքինին:Մի զայրանա ինձ վրա նման խնդրանքի համար:Դու պիտի սիրես ինձ ավելի ուժգին այն բանի համար,որ ես հոգ եմ տանում մեր՝իմ և քո պատվի մասին...» :

    Իմ սիրելի կին.
    Ես օգտվում եմ հնարավորությունից որպեսզի գրեմ քեզ,թանկագինս:Ինչպե՞ս ես:Հաճա՞խ ես մտածում իմ մասին,ինչպես ես ՝  քո մասին:
     Ամեն րոպե  նայում եմ քո նկարին և  լաց լինում երջանկությունից ու տխրությունից:Հոգ տար քո մասին հանուն ինձ և եղիր առողջ,իմ սեր: Մնաս բարով:Համբուրում եմ քեզ քնքուշ,շատ քնքուշ...միլիոն անգամ...
    Հավետ քո...քանի դեռ մահը չի բաժանել մեզ:


    «Բարի առավոտ իմ փոքրիկ տիկին...քունդ չեմ խանգարի...ցանկանում եմ ,որ դու լավ քնես,ոչ մի տեղդ չցավի,ուրախ լինես...չմրսես...սպասավորների հետ չվիճես))) Թող քեզ հետ ամեն ինչ լավ լինի...Կվերադառնամ ժամը 10-ին»...




    Չայկովսկի-բարոնուհի ֆոն Մեկք



      Չայկովսկին նամակով հայտնում է Նադեժդային  այն մասին,թե ինչ ապրումներ է ունեցել ստեղծագործելու ժամանակ.« Դա այն  ճակատագրական ուժն է,որը խանգարում է երջանկության պոռթկմանը հասնելու նպատակին ,որը խանդոտությամբ  դարանում է ,որպեսզի հաջողությունն ու հանգստությունը չլինեն ամբողջական ու անամպ,որն անշեղորեն,անդադար թունավորում է հոգին...
    Մեր  ամբողջ կյանքը մեզ ցավ պատճառող իրականության , վաղանցիկ,ակնթարթորեն թռչող  երազների ու պատրանքային  երջանկության հաջորդականությունն է»:

       Չայկովսկին գիտեր ,որ երբեք չի տեսնի դեմքն այն հրաշալի կնոջ,որն այդքան տարիներ հովանավորել է իրեն.... բարոնուհու կամքն էր.երբեք չհանդիպել,երբեք չտեսնել ,չլսել իրար .
    «Կար ժամանակ ,երբ ես շատ էի ցանկանում  հանդիպել  քեզ   ,-  գրում է  բարոնուհին ,-իսկ հիմա որքան  ավելի շատ եմ հրապուրվում քեզնով ,այնքան ավելի շատ եմ վախենում հանդիպումից...»  :
       Այդ նամակագրությունը  շարունակվեց շուրջ տասնհիգ տարի ...
    Երկու միայնակ հոգիների ամենաքնքուշ և պլատոնական սիրո պատմություն,որոնց բախտ չէր վիճակված հանդիպել կյանքում...
      

    Մի անգամ Նադեժդան խոստովանել է Չայկովսկուն.
    «Դուք հնարավորություն տվեցիք կյանքն ավարտած,համարյա մահացած մարդուն ,ինչպիսին ես էի,մի պահ զգալ կյանքը,այն էլ  այդքան  լավ դրսևորումներով ...»:
    «Այս հարաբերությունները թանկ են ինձ համար,-գրում է բարոնուհին,-ինչպես  լավագույնը,ամենաբարձրը, ամենագեղեցիկը բոլոր  հնարավոր մարդկային զգացմունքներից... »:





    Վան Գոգ -գրում է եղբորն իր դժբախտ սիրո մասին 

    «Կյանքն ինձ համար շատ թանկ է դարձել ու ես երջանիկ եմ,որ սիրում եմ :Իմ սերն ու իմ կյանքը մեկ  ամբողջ են,-գրել էր Վինսենթն ու համեմատել իր սերը մի կտոր սառույցի հետ ,որը նա սեղմում է իր կրծքին որպեսզի հալեցնի....»:

    «Ամենասկզբից այդ սիրո մեջ ես զգացի,որ եթե չնետվեմ նրա մեջ գլխովին ,չտրվեմ ամբողջությամբ և ընդմիշտ, ապա բացարձակապես որևէ  շանս չեմ ունենա...Բայց ի՞նչ տարբերություն ինձ համար ,այդ հնարավորությունը մեծ կլինի ,թե փոքր. ես ուզում եմ ասել,պե՞տք է , կամ  կարո՞ղ  եմ  ես դա ի նկատի ունենալ,երբ սիրում եմ :
    Չկա որևէ  միտք հաղթանակի մասին...Դու սիրում ես ՝որովհետև սիրում ես...
    Երբ ես հանդիպեցի այդ կնոջը նա իմ ուշադրությունը գրավեց իր հիվանդոտ տեսքով,բայց ինձ համար նա հիասքանչ էր...Ես նրա մեջ գտա այն ,ինչն իսկապես անհտաժեշտ էր ինձ...Կյանքը նրան շատ հարվածեր ու վիշտ էր բերել...Վիշտն ու թշվառությունը թողել էին իրենց հետքը... նա իմ լավագույն նկարի բնորդուհին էր...
    Իսկ հետո... Ես եկա Ամստերդամ ,որտեղ ինձ ասացին.«Ձեր համառությունը զզվելի է»...Ես մտցրի  մատներս լամպի կրակի մեջ ու ասացի«Թույլ տվեք ինձ տեսնել նրան ,քանի դեռ պահում եմ  ձեռքս կրակի մեջ»:


    Հ.Գ.Կէէ Ֆոս ...Ինչպիսին էր այդ կինը ,որը համարձակվել էր մերժել հանճարին՝չկան տեղեկություններ...Սակայն այն մարդու անունը,որի Սերը  նա արհամարհեց ,դասվեց անմահների շարքին :


    Վիսոցկին գրում է Վլադիին.«Իմ Սեր....գտիր ուժերիս համապատասխան ելք...Պարզապես ուզում եմ խնդրել քեզ.տուր ինձ հույս...միայն քո շնորհիվ ես կկարողանամ կրկին վերադառնալ կյանք...Ես սիրում եմ քեզ ու չեմ կարող թույլ տալ ,որ քեզ վատ լինի...Հավատա,հետո ամեն ինչ իր  տեղը կընկնի և մենք կլինենք երջանիկ...»:



    «Քո սառնությունն իմ հանդեպ վերագրում եմ հոգնածությանդ,-գրում է նրան Մարինա Վլադին,-որը ոչ հազվադեպ է ամուսնինների միջև,ովքեր ապրել են միասին ավելի, քան 10 տարի...այն ,որ մորֆիի պատճառով է,ես այն ժամանակ չգիտեի...իսկ գլխավորը,թերևս,  քո հուսահատությունն էր ...Ես տեղեկանում եմ քո մշտական դավաճանությունների,անհավատարմության մասին...ես հիվանդ եմ խանդով...Ես միանգամից չհասկացա,որ դրանք  կյանքից կառչելու հուսահատ փորձեր էին...փորձում էիր ապացուցել ինքդ քեզ,որ  դու դեռ գոյություն ունես.....դու փորձում ես դրա մասին ինձ ասել... բայց ես  չեմ լսում ...վերջ...փակուղի...դու միայն կարող ես գոռալ կարևորի մասին ,իսկ ես նկատում եմ միայն այն,ինչ մակերեսային է...Դու լալիս ես քո սերը,իսկ ես տեսնում եմ միայն դավաճանությունները.....

    ...Դու,հավանաբար,ակնկալում էիր իմ օգնությունը:Միասին էինք պայքարում քո հարբեցողության դեմ...Բայց մի գիշեր ամեն ինչ ասվեց...ու մեր միջև  չկար այլևս որևէ գաղտնիք  ....ասես մենք նորից վերադարձանք մեր սիրո ակունքին.....միմյանցից թաքցնելու բան չունենք ....դու ասում ես.«Վերջ,հավաքում եմ ինքս ինձ բռանս  մեջ .չէ՞ որ կյանքս դեռ չեմ ապրել»:Դու դողում ես...միայն թե այդ դողը ցրտից չէ...քո մոխրագույն դարձած դեմքին կենդանի ու խոսուն միայն աչքերդ են մնացել  ....»:

    Էյնշտեյն- Մարի Վինթելեր    

    «Մեծ շնորհակալություն քո անչափ հմայիչ նամակների համար ,որոնք ինձ անսահման ուրախացնում են...ինչ երանություն է սեղմել սրտին թղթի կտորը,որին քնքշորեն նայել են ինձ համար այդքան թանկ քո գեղեցիկ աչքերը....որի վրայով սահել են քո նուրբ մատները...իմ փոքրիկ հրեշտակ, հիմա ,առաջին անգամ կյանքում ,ես լիովին զգացի ,թե ինչ է նշանակում կարոտել տանն ու թախծել մենության մեջ...սակայն սիրո քաղցրությունն ավելի ուժեղ է,քան բաժանումի ցավը...Միայն հիմա եմ հասկանում,իմ արև,թե որքան  անհրաժեշտ ես դու ինձ երջանիկ լինելու համար ....Դու իմ հոգու համար համարվում ես ավելին,քան երբևէ ողջ աշխարհն է համարվել....»:
    Մարին պատասխանեց նրան նույն կրքոտությամբ.«Ես չեմ կարող գտնել բառեր պարզապես այն պատճառով,որ  նրանք գոյություն չունեն բնության մեջ,որ պատմեն այն մասին ,թե ինչ երանություն է իջել ինձ վրա այն ժամանակից ի վեր ,երբ քո պաշտելի հոգին որպես հանգրվան  ընտրեց իմ հոգին...Ես սիրում եմ քեզ հավիտենական սիրով ...և թող Աստված օգնի և պահպանի քեզ....»:
    Ահա ,մի հատված ևս ...Մեկ այլ նամակում   19-ամյա Մարին գրում է 17-ամյա Ալբերտին. «Սիրելի՛ս...սիրելի՛ս...թանկագինս...վերջապե՛ս...վերջապես ես երջանիկ եմ...երջանի՛կ...ինչպես  տեղի է ունենում միայն այն ժամանակ,երբ ստանում եմ թանկարժեք...թանկարժեք  քո նամակները»:    

    «Ինչքան   տարօրինակ է աղջկա հոգին... ,-պատասխանեց նրան սեփական կենսափորձից իմաստացած  20-ամյա Ալբերտը...Մի՞թե Դուք իսկապես հավատում եք ,որ կարող եք գտնել անխռով երջանկություն մեկ այլ մարդու միջոցով ,եթե նույնիսկ այդ անձը միակ սիրելի տղամարդն է....Սեփական փորձից  շատ մոտից  եմ ծանոթ այդ «կենդանուն» ...քանզի ես նրանցից մեկն եմ.... Ես հաստատ գիտեմ,որ տղամարդկանցից ավելին ակնկալել հնարավոր չէ ...այսօր մենք տխուր ենք...վաղը ուրախ..մյուս օրը սառը...հետո նորից դյուրաբորբոք ու հոգնած կյանքից ....հա,քիչ մնաց մոռանայի անհավատարմության ,երախտամոռության,եսասիրության մասին ,որն ավելի բնորոշ է տղամարդկանց ,քան գեղեցիկ աղջիկներին....»:
                                             
    Շարունակելի....


    P.S.Այս նամակների գրեթե մեծ մասը կա «Մի սիրո պատմություն» շարքում... առանձնացրել եմ....կլինեն նորերը...
    Ինչու հանկարծ այսպես... ? )) չգիտեմ..դե,գարուն է ,էլի՜..)))  разгул гормонов..))))) 









    Սերգեյ Եսենին « Նամակ կնոջը»
    Այս բանաստեղծությունն ինձ խենթացնում է...կարդում եմ...լսում...արտասանում ..ու չեմ կշտանում...)))
    Եսենինի նամակը Զինաիդա Ռայխին

    Նամակ կնոջը

    Հիշում եք,
    Անշուշտ ,ողջն հիշում եք դուք,
    Ես կանգնած էի
    Լուռ,հենված պատին,
    Հուզմունքից քայլում
    Եվ ինչ-որ  շատ թունդ
    Խոսքեր էիք դուք
    Նետում ճակատիս:


    Դուք ասում էիք՝
    Պետք է բաժանվել.
    Որ տանջել է ձեզ
    Իմ կյանքը անսանձ,
    Որ դուք ուզում եք 
    Արդեն գործ անել,
    Մինչդեռ պետք է ես
    Գլորվեմ դեռ ցած:

    Սիրելիս,
    Դուք ինձ չեք սիրել բնավ,
    Դուք չգիտեք ,որ ես այս կյանքում,
    Նման եմ եղել ձիուն քրտնած,
    Որին հեծյալը քշել է անքուն:
    Դուք չգիտեիք,
    Որ սև ծխի մեջ,
    Կենսական հողմի այս պտտանում,
    Նրա համար եմ տանջվում ես անվերջ,
    Որ չգիտեմ,թե բախտն ուր է տանում:

    Դեմքը դեմքի դեմ՝
    Չես տեսնի սակայն,
    Հեռվից է միշտ էլ մեծը երևում,
    Դժվար է այնպես ու օրհասական
    Վիճակը նավի,երբ ծովն է եռում:

    Երկիրը-նավ է...
    Ու մեկը հանկարծ
    Նոր ու փառավոր մի կյանքի համար
    Մեր երկրի նավը դեպի փոթորկված
    Ծովի տարերքը տարավ վեհաբար:

    Բայց նավի վրա մեզանից այդ ո ՞վ
    Վատ չի զգացել սրտախառնուքից:
    Քչերը եղան,որ փորձված հոգով,
    Չտատանվեցին հողմից ու բուքից:

    Ու ես էլ այնժամ,
    Երբ խոլ ու աղմուկ էր,
    Իմ գործին այնպես գիտակ ու հմուտ,
    Որ էլ չտեսնեմ սրտախառնուքը,
    Իջա այդ նավի ներքնահարկը մութ:

    Իսկ դա ռուսական
    Պանդոկն էր խավար,
    Ու ես գավաթին թեքվեցի անքուն,
    Որ չտառապեմ ոչ ոքի համար:
    Խորտակվեմ հարբած
    Այդ զառանցանքում:

    Սիրելիս,
    Ես ձեզ տանջել եմ անվերջ,
    Թախիծ կար ձեր լուրթ,
    Հոգնած աչքերում,
    Որ պանդոկային կռիվների մեջ
    Ես իմ կյանքն էի 
    Անփույթ սպառում:

    Բայց չգիտեինք,
    Որ սև ծխի մեջ,
    Կենսական հողմի այդ պտտանում,
    Նրա համար եմ 
    Տանջվում ես անվերջ,
    Որ չգիտեմ ,թե բախտն ուր է տանում:

    Տարիք են անցել:
    Հասակս այն չէ:
    Այլ կերպ եմ հիմա զգում ու խորհում:

    Ու միշտ տոնական գավաթի առջև
    Ես ղեկավարի փառքը ներբողում:

    Պատել է այսօր
    Ինձ մի նուրբ հուզում,
    Հիշել եմ հոգնած տխրությունը ձեր
    Եվ հաղորդել եմ
    Հիմա ձեզ ուզում,
    Թե ինչ էի ես 
    Ու ինչ եմ դարձել:

    Եվ հաճելի է ,
    Ինձ համար այնքան
    Հայտնել ձեզ,որ ես փրկվեցի վիհից
    Եվ հիմա երկրում մեր սովետական 
    «դարձել եմ մոլի ու թունդ ուղեկից»:

    Ես  այն չեմ հիմա,
    Ինչ էի առաջ,
    Ձեզ առաջվա պես
    Չէի տանջի էլ...
    Ես ազատության 
    Դրոշը առած,
    «Պատրաստ եմ »մինչև
    Լամանշը քայլել:

    Ներեցեք,
    Գիտեմ,հինը չեք էլ դուք,
    Ամուսին ունեք լուրջ,մեծապատիվ,
    Ձեզ պետք չէ բնավ
    Խոնջանքն իմ հոգու,
    Ինքս էլ ձեզ պետք չեմ
    Եվ ոչ մի կաթիլ:

    Ապրեք
    Աստղի տակ ձեր այդ լուսաշող,
    Թող բախտը կանգնի միշտ ձեր տան սեմին:
    Ջերմ ողջույններով,
    Ձեզ հավետ հիշող
    Բարեկամը ձեր՝
                                     Սերգեյ Եսենին



    Ֆրանսուա Կլուե, Սիրային նամակ

    8 комментариев:

    1. Լիլի՜, բարեկամս...որքա՜ն գեղեցիկ խոսքեր...ամբողջ գեղեցկությունը մեկ տեղում...հիանալի էր...Վան Գոգ, Էյնշտեյն...հրաշալի՜...

      ОтветитьУдалить
    2. Ա՜հ,բարեկամս,,,))) ուր էիր...երկու օր է չկայիր... ու ես ,հավատա,արդեն փնտրում էի քեզ... քո ընկերակցությունը...նաև մեկնաբանությունը նման գեղեցիկ ,զգացական ,նուրբ թեմայի շուրջ...)))
      Ահա և դու...))) ու ես շնորհակալ եմ...)))

      ОтветитьУдалить
      Ответы
      1. Լիլի՜, թանկագինս...քաղաքում չէի...չէի կարողանում մտնել...չէի համբերում, թե երբ եմ տեղ հասնելու: Ահա և Ես ))

        Удалить
    3. ա՜հ,տեսնում ես ,բարեկամ,մենք միշտ շտապում ենք նրանց մոտ...այնտեղ ,ուր մեզ սպասում են...սիրում,հարգում...
      ի դեպ...Շատերին եմ սպասում ...ուղղակի նրանք չեն շտապում...)))) գիտես ,սովորության ուժը երբեմն ամեն ինչ շատ հասարակեցնում է...իսկ դա վտանգավոր է հարաբերությունների մեջ...եթե ,իհարկե,մարդիկ չեն «դողում» այդ հարաբերությունները պահպանելու համար....))))
      Է՜հ,այսօր մի տեսակ եմ....)))) նաև ՝ ((((

      ОтветитьУдалить
      Ответы
      1. Ճիշտ է, բարեկամս....շատերին սպասում ենք, բայց զուր...կարևորը շուտ գիտակցնենք, թե ով է իրականում մեր կողքին...ես մի քանի օր է ինչ «մի տեսակ» եմ ))))...իսկ քեզ նման մարդը չպիտի տխրի...

        Удалить
    4. Լաաաաավն էր Բոնապարտի վերջին նամակը ` լի զայրույթով , ցասումով , սիրով լցված ատելությամբ : Զարմանալի է չէ, թե ինչքան անողոք կարող է լինել մարդը սիրած մարդու հանդեպ, բայց ոչ նույնքան անողոք նույնիսկ թշնամու հանդեպ : Չեմ հիշում, թե ում խոսքերն են, որտեղ ասվում է . “ Մենք կարող ենք ներել մեր թշնամիներին , բայց ոչ երբեք սիրելի մարդկանց” : Հետաքրքիր ու տարօրինակ է մարդ-արարածը , մանավանդ տղամարդիկ , որոնք չեն ներում իրենց ամենափոքր կրքերից որևէ մեկին վիրավորելն անգամ : Եսասեեեեեեեեեեեեեեր են , շաաաաաաաաաատ: Բարև , Լիլի ջան…. Ուր ես, ինչպես ես, կորցրել եմ քեզ արդեն քաաանի դար է… Կարոտել էի քեզ շատ….

      ОтветитьУдалить