BlogNews,Հարգելիս,խնդրում եմ «չտանել Եսենինիս» ...))) իմ ընթերցողի համար է...հարգում եմ Ձեզ,բայց ավելի լավ է «գյուղի մեջ առաջինը լինեմ,քան ...»)) դե,շարունակությունը գիտեք...))))
Նա ռուս բանաստեղծ էր...ոսկեգանգուր մազերով գեղեցիկ տղամարդ...Նրան սիրում էին բոլորը...միամիտ գեղջկուհիները,կրակոտ հեղափոխական կանայք ...ինտելեկտուալ կանայք...այդ թվում նաև Շալյապինի դուստրը,Լև Տոլստոյի թոռնուհին և հայտնի գործարանատիրոջ աղջիկը՝Զինաիդա Ռայխը...(մեկ էլ ես ...)))
Այսեդորա Դունկանը այս շրջանակներում չէր տեղավորվում...Նա ուներ հսկայական հաշիվներ արտասահմանյան բանկերում...համաշխարհային փառք...և ամենակարևորը՝օտարերկրյա քաղաքացիություն..
Ամբողջ աշխարհը դեմ էր նրանց սիրուն ..Եվ, հավանաբար, այդ պատճառով էլ այդ սերն ամենալուսավորն էր պոետի կյանքում...
Մի անգամ Դունկանին ընկերները տարան գիշերային հավաքույթի՝ նկարիչ Գեորգի Յակուլովի մոտ ,ուր ներկա էր տեղական էլիտան...
Դունկանը ձանձրանում էր...հանկարծ նրա հայացքը բախվեց սենյակի հակառակ անկյունում կանգնած մի երիտասարդի անհատակ կապույտ աչքերին...Այսեդորան կանչեց երիտասարդին իր մոտ ... նա լռելյայն նստեց նրա ոտքերի մոտ՝ չպատասխանելով հարցերին՝ ո՛չ անգլերեն,ո՛չ ֆրանսերեն,ո՛չ գերմաներեն...Ռուսերեն Դունկանը չգիտեր ,դրա համար էլ դիմեց ժեստերի լեզվին... Քնքշորեն շոյեց նրա ոսկեգանգուր մազերը...գլուխն առավ ափերի մեջ ու կրքոտ համբուրեց Եսենինի շուրթերը...Նրանք երեկույթից հեռացան միասին ՝սովետական իշխանությունների կողմից տրամադրված Դունկանի առանձնատուն...
Այսեդորան նրան անվանում էր « և՛ հրեշտակ ,և՛ դև...»:Նա 44 տարեկան էր... Եսենինը՝26...
Նա իր սիրեկաններին մականուններ կպցնելու սովորություն ուներ ,սակայն ռուս «բանաստեղծ խուլիգանին» բացառություն արեց ,նա նրան կոչում էր «Սերգեյ Ալեքսանդրովիչ»...
Եսենինը խելակորույս էր սիրում Դունկանին ...սակայն երբեմն հարբում էր ու սկանդալներ սարքում,գոռում , իրերը նետում նրա վրա...նույնիսկ ծեծում ...գնում ընկերների մոտ և վերադառնում կրկին...
Շրթներկով լոգարանի հայելու վրա Դունկանը միշտ գրում էր«Եսենինը հրեշտակ է» ...Նա այդ ամենի պատճառը համարում էր հաղորդակցության արատավոր շրջանն ու ռուսական խանդրան...Պարզապես անհրաժեշտ է Սերգեյին Եվրոպա տանել...և ամեն ինչ կհարթվի...
Նախքան Ռուսաստան մեկնելը գուշակը ասել էր նրան ,որ շուտով կամուսնանա...Այսեդորան ծիծաղել է..Նա շատ տղամարդկանց էր սիրել,սակայն ոչ մեկին թույլ չէր տվել իրեն կնության առնել...Քանի դեռ չէր հանդիպել իր Հրեշտակին...
Նրանք ամուսնացան Եվրոպա մեկնելուց առաջ...
Դունկանը հիանում էր Եսենինի տաղանդով,ուզում էր ամբողջ աշխարհին ցույց տալ հանճարեղ բանաստեղծ Սերգեյ Եսենինին...Սակայն աշխարհն ընդունում էր միայն անվանի պարուհուն...Եսենինն իրեն զգում էր սոսկ ստվերը Դունկանի... Ու եթե երիտասարդ պոետին նախանձն էր տանջում (չէ՞ որ նա փառասեր էր,շատ փառասեր), ծերացող Դունկանը գժվում էր անսանձ խանդից... Նույնիսկ Ռուսաստանում Այսեդորը հրապարակավ խանդի ահավոր տեսարաններ էր սարքում... Նա կարող էր ապտակել Եսենինի հետ զրուցող աղջկան ,եթե նա երիտասարդ էր ու գեղեցիկ...Իսկ հետո բոլորի աչքի առաջ ծնկի էր իջնում ,լաց լինում... աղերսում ՝ներել...Այդ սիրուց տառապում էին երկուսն էլ...Այսեդորան առաջինը որոշեց հեռանալ...Նա Եսենինին հետ բերեց Ռուսաստան և գտավ իր մեջ հրաժեշտ տալու... հեռանալու ուժ ...
Շուտով Դունկանը ստանում է Եսենինից հեռագիր.«Սիրում եմ ուրիշին..Ամուսնացած եմ ու երջանիկ »:
Այս հեռագրից հետո՝ 1925թ ,դեկտեմբերի 28-ին, Պոետը ինքնասպան եղավ ( կա կարծիք ,որ նրան «օգնել են» հեռանալ կյանքից)...
Դունկանը Եվրոպայից ցավակցական հեռագիր ուղարկեց.. Ռուսական հրեշտակի մահվան լուրը ցնցել էր նրան...Եսենինը նրա վերջին ,ամենամեծ Սերն էր...
Եսենինը շատ էր սիրում Այսեդորայի կարմիր շարֆով պարը...այդ շարֆը նա համեմատում էր խուլիգանի հետ ու նմանեցնում իրեն...
1927թ ,սեպտեմբերին ,Նիցցայում Այսեդորան մի քանի անգամ կատարեց կարմիր շարֆով պարը....«Մնացե՜ք բարով...Ես գնում եմ դեպի փառք»,-բացականչելով նա նրբագեղորեն նստեց մեքենան ,որի ղեկին մի երիտասարդ իտալացի էր...Քամին ծածանում է նրա վզին փաթաթված կարմիր շարֆը...հանկարծ շարֆի ծայրը փաթաթվեց մեքենայի անիվի առանցքին ...ու...
Նա երկու տարի ավել ապրեց իր վերջին սիրուց...
Իսկ ո՞ վ էր Գալինա Բենիսլավսկայան Եսենինի կյանքում ... Եսենինը նրան անվանում էր .« Իմ լավագույն Բարեկամ» և գրում էր .«Դուք անչափ թանկ եք ինձ համար »...Նա նրա հետ երբեք չխոսեց սիրո մասին ... Իսկ մի օր պարզապես գրեց նրան .« Գալյա ,Դուք ինձ մոտ եք որպես ընկեր ու ես Ձեզ ամենևին չեմ սիրել որպես կնոջ»:
Գալինա Բենիսլավսկայա...Կին ,որը պարզապես գիտեր սիրել...Ո՛չ ,նա Եսենինի մուսան չէր ,այլ պահապան հրեշտակը ...
Գալինան ինքնասպան եղավ պոետի շիրիմի վրա...Ինքնասպան լինելուց առաջ նա երկտող էր թողել .« Ինձ սպանեցի այստեղ ,չնայած ,գիտեմ ,որ այս ամենից հետո Եսենինին ավելի շատ կքարկոծեն...Բայց, թե՛ նրա և ,թե՛ ինձ համար արդեն միևնույնն է ...Այս գերզմանի մեջ ինձ համար ամենաթանկագինն է...»: Գալյան Եսենինին կյանքից առավել էր սիրում ... Նրան թաղեցին պոետի կողքին ...շիրիմաքարին գրված է.« Հավատարիմ Գալյա»:
Սկիզբը՝Մահացու եռանկյունի

(())
Միայն Ընկեր...Իսկ ո՞ վ էր Գալինա Բենիսլավսկայան Եսենինի կյանքում ... Եսենինը նրան անվանում էր .« Իմ լավագույն Բարեկամ» և գրում էր .«Դուք անչափ թանկ եք ինձ համար »...Նա նրա հետ երբեք չխոսեց սիրո մասին ... Իսկ մի օր պարզապես գրեց նրան .« Գալյա ,Դուք ինձ մոտ եք որպես ընկեր ու ես Ձեզ ամենևին չեմ սիրել որպես կնոջ»:
Գալինա Բենիսլավսկայա...Կին ,որը պարզապես գիտեր սիրել...Ո՛չ ,նա Եսենինի մուսան չէր ,այլ պահապան հրեշտակը ...
Գալինան ինքնասպան եղավ պոետի շիրիմի վրա...Ինքնասպան լինելուց առաջ նա երկտող էր թողել .« Ինձ սպանեցի այստեղ ,չնայած ,գիտեմ ,որ այս ամենից հետո Եսենինին ավելի շատ կքարկոծեն...Բայց, թե՛ նրա և ,թե՛ ինձ համար արդեն միևնույնն է ...Այս գերզմանի մեջ ինձ համար ամենաթանկագինն է...»: Գալյան Եսենինին կյանքից առավել էր սիրում ... Նրան թաղեցին պոետի կողքին ...շիրիմաքարին գրված է.« Հավատարիմ Գալյա»:
Լիլի ջան, ինչ էլ լավ նյութ ես ընտել...կարդալուց փշաքաղվեցի...Եսենինին շատ-շատ-շատ եմ սիրում...գեղեցկության մասին էլ խոսելու չի...ապրես շատ, թանկագին բարեկամս
ОтветитьУдалитьինձանից շատ???? ))))))))))))
ОтветитьУдалить