Мой список блогов

вторник, 4 июня 2013 г.

Սիրո Տաճարի Քրմուհիները...


«Հետերաները բոլորին են պետք`ուրախության համար»,- դիմելով դատավորներին՝ բացականչեց Դեմոսթենեսը՝ ի պաշտպանություն հետերա Նեհերին ...


Հետերաներ- «Սիրո տաճարի»   քրմուհիներ...Ովքե՞ր էին նրանք ...
Հին Հունաստանում չամուսնացած , լավ կրթված, բարեկիրթ ,նրբագեղ շարժուձևով,էսթետիկ, ազատ ու անկախ կենսակերպ ունեցող,հմայիչ,գեղեցիկ  բարձր դասի կանայք,որոնք  և՛ լավ ընկերուհիներ էին, և՛ լավ  սիրուհիներ.....Նրանք  բարձր էին գնահատվում  իրենց խելքի ու գեղեցկության շնորհիվ..

Հետերաները ներկայանում էին իրենց ամբողջ փայլով ու շքեղությամբ և ընդգծելով առավելությունները՝չէին թաքցնում   նաև  թերությունները ,որոնք  շատ  հմտորեն կարող էին «ծռել» ու   ծառայեցնել  ի նպաստ իրենց...Նրանք բացի գեղեցիկ խոսելուց, գիտեին նաև լսել,որն էլ, անշուշտ, շատ կարևոր ու լավ տպավորություն էր թողնում տղամարդկանց մոտ:  
...Լսելու շնորհք...հարմար պահին համաձայնել կամ առարկել, եթե անգամ վիճաբանություն էր գնում ...Ահա թե ինչն է ճշմարտապես  արժանի հիացմունքի...
  Կատարելապես տիրապետելով այսպիսի  հնարքների՝ հետերաները շահում էին գրեթե բոլոր «սիրային ճակատամարտները»:
Հետերաները զբաղեցնում,զվարճացնում և կրթում  էին տղամարդկանց՝ առատորեն հարստացնելով  նրանց գիտելիքները...Պարտադրված  սեռահարաբերություն չկար... Սեռահարաբերության մեջ էին մտնում,  որպես կանոն, սեփական նախաձռենությամբ,իրենց հայեցողությամբ...Բացարձակ անվճար...նրանք «չէին վաճառում» սերը...Նրանք կարող էին մերժել այն տղամարդուն,որն իրենց դուր չէր գալիս:  Շատ հաճախ նրանց սիրեկաններն էին դառնում իշխանավորները , ազդեցիկ քաղաքական գործիչները....ինչպես նաև փիլիսոփաները ...)))
Ա՜խ,այդ «մաքրակենցաղ ,խստաբարո» , «չարուկ» փիլիսոփաները...))))  նրանց էլ խորթ չէր « կրքի և սիրո կործարանար պոռթկումները » ....Նրանք նույնպես  ունեին սիրո և քնքշության կարիք))) և օգտվում էին իրենց «իրավունքից»  ՝ բարձր գնահատելով  այդ խելացի ու գեղեցիկ կանանց )))
Օրինակ՝ Սոկրատեսին  «խելքահան  էր արել»  Ասպազիան, իսկ պլատոնական սիրո ջատագովին՝ Պլատոնին՝Արհեանասուն, հանուն որի նա «դավաճանեց»  և մոռացավ իր   փիլիսոփայական շատ խստաբարո   սկզբունքներ: )))
Արիստոտելի սիրելին էր հետերա Գերպիլիսը,որը նրան որդի է պարգևում և դառնում նրա միակ ժառանգորդուհին:
Էպիկուրի սիրուհին  հետերա Լեոնցիյան էր ,որը փայլում էր իր պերճախոսությամբ,ճարտասանությամբ...Հայտնի է նրա վիճաբանությունը Գերմասիանկսի հետ...
Հետերուհի Մանիա.....Նրան անվանում էին «մեղվիկ» չափից դուրս բարակ գոտկատեղի պատճառով...նա աչքի էր ընկնում բացառիկ նրբագեղ կեցվածքով,ձայնի մեղեդայնությամբ...շրջապատված էր բազմաթիվ երկրպագուներով...Հույները նրա շոյանքները անվանում էին «քաղցր խելագարություն»:
Պատմում են .
Մի անգամ Դիմիտրին խնդրում է նրան ցույց տալ իր թաքուն հրապույրները,որոնց անգամ ինքը՝ Վեներան, կնախանձեր....«Հիացի՛ր ,ազնվազարմ որդի Ագամեմնոնի հրապույրներով ,որոնք միշտ եղել են քո երկրպագության առարկան» ,-ծաղրական մեջբերում անելով   Սոֆոկլեսից  պատասխանում է հետերան  ՝  ցուցադրելով իր «գաղտնի հրապույրները»:
 Հետերա Թեորիդան տվեց իր սերը հիասքանչ Սոֆոկլեսին,որից Դեմոսթենեսը արհամարհական վերաբերմունքի համար  վրեժ լուծեց .... մեղադրեց նրան աստվածությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի  մեջ ,որի պատճառով նրան  դատապարտեցին մահվան...







Թեորիդային էր նվիրել Սոֆոկլեսը իր «Վեներայի հիմնը» գործը,որտեղ խնդրում է Վեներային.«Օ՜,աստվածուհի,ականջ դի՛ր իմ աղերսներին,դարձրու՛ Թեորիդային անզգա երիտասարդների քնքշանքների հանդեպ,որոնց դու հովանավորում ես..Տարածի՛ր քո հմայքը իմ ճերմակած մազերին,որ Թեորիդան նախընտրի ալեհերիս,որը սպառված է ուժով,բայց նրան խորթ չեն պատանեկան պոռթկումները»:
Իսկ Թեոդոտան կրքոտ սիրում էր Սոկրատեսին ,որն իրեն համարում էր սիրո իմաստուն խորհրդական և կանանց բարեկամ...)))
 Արիստոթանեսը ,որը սիրահարված էր գեղեցիկ հետերային, այլ աստվածություններ քարոզելու և երիտասարդներին այլասերելու մեջ կեղծ մեղադրանք ներկայացրեց Սոկրատեսին...Սոկրատեսին դատապարտեցին մահվան,սակայն  նրա մահը չբարձրացրեց  հետերայի սիրտը նվաճելու Արիստոթանեսի  հնարավորությունը:











Շատ են անվանի հետերաները ....երկար պատմություն կստացվի...))) Չեմ հոգնեցնի...)))
Միայն  մի «թեթև» ավելացնեմ նաև  Ալեքսանդր Մակեդոնացու սիրուհի-ընկերուհի Թաիս Աթենուհու մասին ...))) (կարող եք կարդալ Եֆրեմովի «Թաիս Աթենուհի» վեպը):
Ուրախ,համարձակ,չարաճճի,հպարտ,գեղեցիկ  Թաիսը փայլում էր, ինչպես աստղը երկնակամարում...Նրան արժանի էր միայն լավագույններից լավագույնը ,հզորներից հզորը՝Ալեքսանդրը...
Թաիսը ուղեկցում էր նրան նույնիսկ ռազմական արշավների ժամանակ:
Շատ պատմական աղբյուրներ են անդրադարձել այն եղելությանը,որ Պերսեպոլիսում տոնելով հերթական հաղթանակը պարսիկների դեմ՝ այդ Թաիսն է առաջարկել հրկիզել քաղաքը ՝«բարբարոսներից» վրեժ լուծելու համար...Այդ արարքը նա համարում էր արժանի վրեժ Քսերքեսին ,որը  մի ժամանակ կործարանար կրակի էր մատնել  Աթենքը :
Ի հակադրություն սրան՝ բյուզանդական թագուհի Ֆեոդորան,որը նախկինում հետերա է եղել,իր կանացի իմաստությամբ ոչ թե նպաստեց կործանմանը ,այլ արարմանը..
Հեգնական  մի արտահայտություն  նետելով Բուլղարիայի  թագավորին՝ նա կասեցրեց հարձակումը իր հայրենիքի վրա.
-Եթե հաղթես,ապա բոլորը կասեն ,որ դու կնոջ ես հաղթել,իսկ եթե պարտվես բոլորը կասեն ,որ քեզ կին է հաղթել,-ասաց նա ՝հասկացնելով ,որ  ճակատամարտի ցանկացած ելք ամոթալի կլինի նրա համար:



....Այո՛ , կինն ուժեղ է ,ոչ թե ուժով ,այլ իր «քնքուշ» թուլությամբ  ու իմաստությամբ....
Իսկական կինը կօգնի տղամարդուն  ճշմարտության որոնման ճանապարհին .... կստեղծի իրավիճակներ ,որտեղ տղամարդը կփայլի և ցույց կտա  իր ուժը,խելքը,հզորությունը...Նման կանանց տղամարդիկ պարզապես պաշտում են...))))
Տղամարդկանց խորհուրդ կտայի ամուսնանալիս հիշեն Անտիսֆենեսի իմաստուն խորհուրդը.«Ապրել է հարկավոր այն կնոջ հետ ,որը հակված է երախտագիտության:Այդ դեպքում ձեր տանը երկարատև և ամուր խաղաղություն կլինի»:




4 комментария:

  1. Հետաքրքիր գրառում էր անչափ, բարեկա՛մս: Մի շնչոով կարդացի, իսկ հետո մի անգամ էլ, որպեսզի «պահպանվի հիշողությանս մեջ»:
    Շնորհակալ եմ )))

    ОтветитьУдалить
  2. Մի գաղտնիք ասեմ ...կասեմ ..կասեմ ....))))գիտեմ ,որ սիրում ես «գաղտնիքներ» )))
    ուրեմն,Անահիտ ջան ...եթե անգամ որևէ ընթերցող չունենայի,բացի քեզանից...հավատա,կշարունակեի անել նոր գրառումներ ի նշան երիախտագիտության ...Քեզ նման հրաշալի ընթերցող ունենալը իսկապես պատիվ է...Շնորհակալ եմ,Բարեկամս...)))

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Օ՜, թանկագինս...քո ջերմ խոսքերը ինձ ուղղակի ստիպում են, որպեսզի ակամայից ժպտամ էկրանին ))) Քեզ եմ շնորհակալ, որ կաս քո «ՄԱՐԴ» տեսակով...հրաշք մարդ...
      Շնորհակալ ըմ, բարեմա՛մս: )

      Удалить
  3. Իսկ ժպիտը վարակիչ է...))) հրաշալի «Пас Навес» արեցիր ժպիտով... հիմա էլ ես եմ ժպտում մոնիտորից անդին...)))))
    Ապրես,բարեկամս...Շատ եմ Շնորհակալ,,,)))

    ОтветитьУдалить