Мой список блогов

воскресенье, 29 сентября 2013 г.

Թևավոր խոսքեր Հին և Նոր Կտակարաններից.,որոնք «պարտավոր եք» իմանալ...)))

Նկ.Ն.Գե,Պիղատոսն ու Հիսուսը...Ի՞նչ է Ճշմարտությունը(Quid est Veritas?)

 Թևավոր խոսքերը    մշակութային երևույթ են ...մշակութային հիշողություն...
որոնք վկայում են բարձր  հոգևոր  զարգացման մասին...
նրանք բարելավում, գեղեցկացնում ու ավելի իմաստուն   են դարձնում  մեր խոսքը....


 Կրթված կամ ինքն  իրեն քիչ թե շատ  կրթված համարող ամեն մարդ  պետք է իմանա Աստվածաշնչյան այս   թևավոր խոսքերը,նրանց  իմաստն ու մեկնաբանությունը...   Արտահայտություններ
(որոնք,երևի, «կամա թե ակամա» գործածում ենք հաճախ ) ,որոնք   վառ արտահայտչամիջոցներ  են   , «երկսայրի սուր»  ցանկացած խոսքում... Չնայած,ինչի՞  մասին է խոսքը...))) Իմ մեծ մամին  ամենևին էլ «կրթված» չէր... «անգրագետ էր», (իսկ «անգրագիտությունը...» 1915թ. ... կոտորած ու գաղթ...) ընդամենը երրորդ դասարանի կրթություն ուներ ,սակայն  այնքա՜ն  « իմաստության բույր ուներ...» : Աստվածաշնչյան այս  թևավոր արտահայտություններից շատերը  գիտեր  և օգտագործում էր  ...
     Ինքնակրթություն... Թերևս կրթության ամենաճիշտ ձևը, որը  հաստատ 
կբերի, կհասցնի  մեզ հաջողության...))
Մարդկությունը առավել հաջողությամբ զարգացել է միայն ինքնակրթության միջոցով։ Հ.Սպենսեր

Ուշադրություն դարձրեք ձեր ապրելակերպին, որովհետև դուք կարող եք լինել այն միակ Աստվածաշունչը, որ մարդիկ երբևէ կարդում են:

Արժեքավոր և ազնիվ հորդոր՝Ու. Ջ. Թոմսից

Նկ.Այվազովսկի


 Երկրի աղը... Դու՛ք եք երկրի աղը...«Դուք եք երկրի աղը,բայց եթե աղը կորցնում է իր ուժը, էլ ինչպես կվերականգնվի նրա աղիությունը :Այլևս ոչ մի բանի պիտանի չէ, այլ միայն դուրս է նետվում ,որպեսզի ոտնակոխ լինի մարդկանց կողմից» Մատթեոս 5:13
Հիսուսն ի նկատի ուներ հոգևոր կատարելության հասած մարդկանց ,որոնք կտարբերվեն մյուս մարդկանցից ,ինչպես աղը  անալի,անհամ  սնունդից...Նրանք  պիտի կարողանան թափանցել մարդկաց  հոգու և բանականության մեջ ,ազդել նրանց մտքերի ու գործողությունների վրա, պահպանել չարից և  հասու դարձնել ճշմարտությանը ...

Աշխարհիկ նշանակությունը՝

 Երկրի աղը... .Հայտնի է,որ Աղը մանրէասպան  հատկություն ունի...հականեխում է... մաքրագործում... այսպես են ասում չափազանց կարևոր ,ամբողջ աշխարհի համար կենսականորեն անհրաժեշտ ինչ-որ մեկի ...ինչ-որ բանի մասին ....
Դուք եք երկրի աղը..
Վերաբերվում է այն մարդկանց, որոնք« զարդարում են » աշխարհը ,որոնց շնորհիվ «պտտվում է» Երկիր մոլորակը...Մարդիկ ,որոնք համ ու հոտ ,իմաստ են հաղորդում կյանքին...Մարդիկ ,որոնք կառուցողական  մոտեցում  և ստեղծագործական մասնակցություն են ցուցաբերում Երկրի ...աշխարհի գործերին...


Այն նաև  Աստծո և իր ժողովրդի  միջև ուխտի , իմաստության ,երկրի մաքրության պահպանման  խորհրդանիշ է...

Սեմիրադսկի,Հիսուսն ու անառակ կինը


Մի դատեք ,որ չդատվեք...«որովհետև ինչ դատաստանով որ դատում եք ,նրանով պիտի դատվիք. ինչ չափով որ չափում եք ,նրանով կչափվի ձեզ» Մատթեոս 7:1

Կատարյալ արտահայտություն է...Չափանիշ ...այն չի պահանջում ո՛չ հերքում և ո՛չ էլ ապացույց...այն հասկանալի է բոլոր մարդկանց ,սակայն ոչ բոլորն են «խոնարհ»՝ կատարելու այս պատվիրանը...
Մարդն ամբողջ կյանքում  զբաղված է մեկ ուրիշի կյանքը արարքները դատապարնելով ՝չխնայելով նրա  ո՛չ անունը, ո՛չ զգացմունքները, ո՛չ հոգին...
Ինչո՞ ւ ենք դատում ուրիշների արարքները  ...գու՞ցե սոսկ այն պատճառով ,որ ենթագիտակցորեն դատապարտելով նույն սխալներն ու մեղքերը մեր մեջ՝ նրանց համեմատությամբ մեզ բարոյապես մաքու՞ր տեսնենք...զգանք ...
Արտահայտությունը «ներել սովորելու»  ճանապարհի սկիզբն է...
Մարդուն  սխալների համար կարելի է խրատել՝ անկեղծ հոգատարությամբ   ՝չկործանելով  «մեծահոգաբար»  ...

Լավ կլինի «դատը թողնել Աստծուն» ...




Գվերչինո,Ecce Homo


«Ոչ մի մարգարե ընդունելի չէ իր հայրենիքում» ...Ղուկաս 4:24
Չկա մարգարե սեփական երկրում...
«Հիսուսը...Գալով իր գավառը ժողովարաններում սովորեցնում էր նորանց,այնպես որ զարմանում էին նորանք և ասում ,որտեղից է սորան այս իմաստությունը և զորությունը:Չէ որ սա հյուսնի որդին է...»:Եվ Հիսուսը պատասխանեց.« Մի  մարգարե անարգված չէ ,բայց միայն իր գավառի և իր տան մեջ...»:Մատթեոս 13:54-58

Նշանակությունը՝
Շատ հաճախ չենք գնահատում նրանց ,ովքեր ապրում են մեր կողքին  ,մեզ համար նրանք հեղինակություն չեն  և թվում են անհրապույր...և ,կարծում ենք ,որ  ամեն լավն ու իմաստունը միայն «գեղեցիկ հեռվում է» ծնվում:Նման մարդկանց տաղանդի,խելքի, ճշմարտացիության ճանաչումը շատ ուշ է գալիս...
Նկ.Կարրաչչի
  Ով որ ինձ հետ չէ ,ինձ հակառակ է .և ով որ ինձ հետ չէ ժողովում՝ցրվում է:
    Մատթեոս 12:30
Այս խոսքերով Հիսուս Քրիստոսը շեշտում է ,որ հոգևոր աշխարհում կան միայն երկու թագավորություն՝Բարու և Չարի...Աստծո և սատանայի:Երրորդը տրված չէ...
աշխարհիկ նշանակությունը .
հասարակական վարքագծի բանաձև ,որը պահանջում է անզիջում դիրքորոշում...«կա՛մ, կա՛մ »

Առաջինները վերջիններ կլինեն...« Եվ ահա կան վերջիններ,որ առաջիններ կլինեն,և կան առաջիններ,որ վերջիններ կլինեն» Ղուկաս13:30

Խնջույքի ժամանակ որքան տանտիրոջը մոտ էր նստած հյուրը ,այնքան պատվավոր էր համարվում...և հյուրերը,ըստ երևույթին, մտնելով տուն , ուր հրավիրված էր նաև Հիսուսը  ,ձգտում էին զբաղեցնել առաջին տեղերը ,մոտ նստել տանտիրոջը...
Հիսուսն  խրատեց նրանց՝ ասելով.
« Ամեն ոք ,ով բարձրացնում է իր անձը,կխոնարհվի,և ով որ խոնարհեցնում է իր անձը ,կբարձրանա»:

Նշանակությունը՝Հիսուսը  հորդորում է  Աստծո Թագավորության   քարոզի ներքո մտորել հոգևոր իրողությունների մասին ...
Իսկ առաջինները՝ փարիսեցիները ,որոնք ակնկալում էին  բարձր դիրք Աստծո թագավորությունում,  անշուշտ,  կխոնարհվեն...կնվաստանան...

Աշխարհիկ նշանակությունը՝սոցիալական ռևանշի   հույսեր...   հաջողության  հասնելու ,հաջողակ լինելու հույս ՝որպես կոմպեսացիա անհաջող ժամանակահատվածի ,աղքատության, վատ կյանքի,վատ բախտի...



Մժեղը քամել....«Կույր առաջնորդներ,որ մժեղը քամում եք ,բայց ուղտը կուլ եք տալիս:Վայ ձեզ...»Մատթեոս23:24

Վերաբերվում է այն մարդկանց ,որոնք մանր հարցերի մեջ մանրակրկիտ են ,հետևողական ,բարեխիղճ,հոգատար ,իսկ կարևոր հարցերում խղճի մասին մոռանում են....


Պիտեր Ֆրանս դը Գրեբբեր,Դավիթը աղոթում է

Թագավորների բանը չէ գինի խմելը ,և ոչ էլ իշխաներինը ՝թե ո՞  ւր է գինին...Առակաց 31:1-5
 ... խրատ թագավորին.լինել շրջահայաց և ձեռնպահ մնալ երկու աղբյուրներից ՝հոգևոր և մարմնական թուլությունից՝կանանց  և գինու հանդեպ մոլուցքից ...որովհետև ,եթե տարվի գինով ,ապա կմոռանա օրենքն ու  «կծռե ամեն տառապյալի դատը»...իսկ «զորությունը չպետք է տալ կնիկներին և ոչ էլ ճանապարհները այն կանանց ,որ փչացնում են թագավորներին»:
Թագավորին պատվիրում են   ոչ միայն խստորեն պահել արդարադատությունը  ,այլև  խորհուրդ է տրվում ,հատկապես աղքատների,  անօգնականների հանդեպ լինել  արդար դատավոր, նաև պաշտպան  ու փաստաբան...և  ողորմած...
Ռեմբրանդ,Դավիդն ու Ուրիան

Առակաց 5:15-20 «Դու քո ջրակույտիցը ջուր խմիր ,
և քո ջրհորի միջի ջուրերը....»:
Սողոմոն իմաստունը հորդորում է  գոհանալ ամուսնական միության բարիքներով...առանց «խախտելու»  ամուսնական մաքրությունը թե՛իր ,թե՛ ուրիշի... Օրինական կնոջը   նա համեմատում է սեփական ջրհորի և աղբյուրի ջրի ,իսկ երեխաներին՝ նրանցից սկիզբ առնող վտակների հետ (հնում սեփական ջրհոր ունենալը շքեղություն էր և մեծ բավականություն) ...
«Նա քեզ սիրելի եղնիկ և շնորհալի այծյամի պես լինի ,նորա ստինքները  թող քեզ կշտացնեն  ամեն ժամանակ .նորա սիրովը միշտ զմայլիս :Թող քո աղբյուրը օրհնյալ լինի ,և ուրախացիր քո երիտասարդության կնոջ հետ:Եվ ինչո՞ւ համար որդեակս,օտարի սիրովը զմայլիս,և օտար կնկայ ծոցը գրկես»:
)))) հրաշալի խրատ էր...



Բոսխ,Երկրային հաճույքների այգին

Մեծ  Պոռնիկ...Բաբելոնյան պոռնիկ...Մեծ Բաբելոն ,պոռնիկների և երկրի գարշելիների մայրը...

Հայտնություն 1:1-18 
«Եկ քեզ ցույց տամ այն մեծ պոռնիկի դատաստանը ,որ այն շատ ջրերի վրա է նստում :Որի հետ պոռնկացան երկրի թագավորները  և երկրի բնակիչները նորա պոռնկության գինովն արբեցին...և տեսայ մի կին՝ նստած կարմիր գազանի վերայ լիքը հայհոյության անուններով .....այն կինը որ ծիրանի և կարմիր էր հագած ,և ոսկով և պատվական ակունքներով  և մարգարիտներով զարդարված մի ոսկի բաժակ ուներ իր ձեռքումը,լիքը գարշություններով և իր պիղծ պոռնկություններով :Եվ նրա ճակատումը գրված էր  մի անուն՝ Խորհուրդ ,Մեծ Բաբիլոն,պոռնիկների և երկրի գարշելիների մայրը....Եվ կինը որ տեսա ,այն մեծ քաղաքն է,որ թագավորություն ունի երկրի թագավորների վերայ...»:
Որոշ աստվածաշնչյան արտահայտություններ չպետք է բառացիորեն հասկանալ...
Այս կինը,որը նստած է «ժողովուրդների և զանգվածների » վրա,պարզ է, որ սովորական կին չէ...խորհրդանշական է ...իսկ ո՞ւմ է ներկայացնում նա...
Գրված է ,որ այդ կինը «մեծ քաղաքն է,որ թագավորություն ունի երկրի թագավորների վերայ»...ուրեմն ազդեցիկ ,մեծ իշխանություն ունեցող միջազգային մասշտաբի կազմակերպություն է...Իսկ ինչպիսի՞ն է նրա ազդեցության ոլորտը.
-Կրոնական ...
Կինը՝«մեծ բաբիլոնը», քաղաքական չի կարող լինել,քանզի .«նրա հետ պոռնկացան երկրի թագավորները  և երկրի բնակիչները նորա պոռնկության գինովն արբեցին...»:
Կնոջ պոռնկությունը այն է ,որ նա «դաշինք կնքեց երկրի թագավորների հետ»...հենց սրա համար էլ կոչվում է «մեծ պոռնիկ»...
Պարզ ասած. «Բաբելոնյան պոռնիկ-ը» կեղծ կրոնների համաշխարհային կայսրությունն է...
Իսկ ինչո՞ւ Բաբելոն.
Ջրհեղեղից հետո կեղծ կրոնը ծնունդ առավ Բաբելոնում, և ժամանակի ընթացքում բաբելոնական կրոնական համոզմունքներն ու ուսուցումները տարածվեցին շատ երկրներում...
Նկ.Կրանախ(Կրտսեր),Սողոմոնի կռապաշտությունը

Քեզ համար կուռք չշինես...«և ոչ վերը երկնքումը՝ կամ ցածը  երկրի վրա՝կամ երկրի  տակի ջրերումը եղած բաների մեկ նմանությունը. Նորանց երկրպագություն չանես ,և նորանց չպաշտես ...» Ելից 20:4

Նշանակությունը՝  Աստծո պատվիրաններից մեկն է...Բացի  Աստծուց  «ուրիշ աստվածներ չունենալ» , չերկրպագել որևէ մեկին՝ որպես կուռքի...
Կուռք կարող է լինել որևէ անձ...սիրած գործ , նաև   ինչ-որ բանի պաշտամունք...
Որևէ մեկին չվերածել կույր երկրպագության կամ  հիացմունքի օբյեկտի ....

Չի կարելի կրկնել այն ամենը , ինչ անում են ձեզ շրջապատող մարդիկ,այլ հարկավոր է գտնել  սեփական  ճանապարհը ...Յուրաքանչյուր անձ եզակի է,անկրկնելի :
Կարելի է օրինակ վերցնել ուրիշից ՝ չհասցնելով այն  ֆանատիզմի...«կռապաշտության»...պաշտամունքի ...
Այս պատվիրանի խախտումը մարդու  կյանքում  անխուսափելիորեն հանգեցնում է աղետի...


Մարդը ենթադրում է ,իսկ Աստված՝ տնօրինում 
արտահայտության սկզբնաղբյուրն է Առակաց գրքի 19:21.«Շատ դիտավորություններ կան մարդու սրտումը ,բայց Տիրոջ խորհուրդը կմնա հաստատ  (մարդու սրտում շատ ծրագրեր  կան ,բայց դրանք կկատարվեն միայն Աստծո որոշմամբ ):

Հ. Գ. Իսկ նմանատիպ , «աստվածներն այլ կերպ դատեցին», արտահայտության պատմությունն է .
« Էնեիդա»  պոեմում Վերգիլիոսը պատմում է Տրոյայի կործանման մասին...տրոյացիները,դիմելով ռազմական խորամանկության,փոխեցին շորերը, հագան հույների հագուստ  ,ենթադրելով շփոթության մատնել նրանց 
,սակայն «աստվածներն այլ կերպ դատեցին» ...հագուստը փոխելու պատճառով նրանք կրկնակի հարվածի տակ ընկան ,թե՛ յուրայինների կողմից  ,որոնք չգիտեին այս խորամանկության մասին ,թե՛  թշնամու ,որոնք հասկացել էին նրանց  խորամանկությունը...
Գյուստավ Դորե,Ադամն ու Եվան
 Շունը վերադառնում է  դեպի  իր փսխածը . և լվացված խոզը ՝ թավալվելու ցեխի մեջ: Բ Պետրոս 2:22
Խոզն ու շունը հրեաները համարել են անարգ ,արհամարհելի կենդանիներ ,ահա այդ պատճառով էլ Պետրոս առաքյալը համեմատության համար այդ կենդանիներին է օրինակ բերել...Առաքյալն ի նկատի ուներ ճշմարտությունից հետ դարձած, կեղծ  վարդապետներին և  նրանց հետևորդներին, որոնք ավելի խորը պիտի  ընկղմվեն մոլորության, հոգևոր ցեխի ու անմաքրության  մեջ...


Դորե,Կորուսյալ Դրախտ

Այս արտահայտությունը ,որն օգտագործել   է Պետրոս առաքյալը,Սողոմոն Իմաստունի առակներից է և վերաբերվում է « իր  
հիմարությունը կրկնող հիմարին  ...»

Խոզն ու շունը ,որքան էլ լողացնես ու մաքուր պահես , միևնույնն է ,վերդառնում են  իրենց բնական միջավայր ..բնական վիճակին ... նմանատիպ մարդիկ էլ կան (ցավով եմ ասում ):
Ա.Վ.Բուգրո,Հրեշտակների Թագուհին


Ավետյաց երկիր
Հին կտակարանում այսպես է կոչվում Քանանացիների երկիրը (Պաղեստինի շրջան) ,ուր Աստված խոստացավ տանել իր ժողովրդին Եգիպտոսից  դուրս բերելուց հետո.«...հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքիցը դեպի Քանանացիների և Քետացիների և ...երկիրը  ,կաթ և մեղր բխող երկիրը...» Ելից 3:17
Այլաբանորեն ՝ վայր ,որտեղ իրականանում են բոլոր երազանքները ,վայր ,ուր տիրում է համընդհանուր երջանկություն,առատություն և խաղաղություն ....երկիր ,ուր ուզում են բոլորը հասնել... 



Լեոնարդո դա Վինչի,Հովհաննես Մկրտիչ


Երկսայրի սուր...«Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից  ավելի կտրուկ է, և թափանցում է մինչև շունչի և ոգու  և հոդվածների և ծուծի բաժանվիլը.և քննող է սրտի մտքերը և խորհուդները:Եվ չկա մի արարած աներևույթ նրա երեսից»

Նշանակությունը.
Աստծո խոսքը  սովորական խոսք չէ, կենդանի է և   երբեք չի մեռնի,չի ստի...Այն  կարող է թափանցել  մինչև  մեր հոգու և ոգու «բաժանման  գիծը»......Նա քննում  ,փորձում   ու տեսնում է մեր սիրտն ու  նրա բոլոր խորհուրդները...
և դատավորն է մեր մտքի ու սրտի...
 և չկա մեկը ,որ թաքնված  լինի նրա հայացքից...

նշանակությունը՝ փոխաբերական իմաստով .
Երկու սուր սայր ունեցող սուր(խոսք,բառ,արարք որոշում),որը կարող է առաջացնել և՛ լավ, և՛ վատ   հետևանքներ երկու կողմի համար...
  երկդիմի փաստարկ,որոշում,որը  կարող է  օգտագործվել երկու ձևով ,այդ թվում նաև  ի վնաս ձեռնարկողի...
Խոսքը հզոր է ամեն զենքից , կարող է թափանցել  մինչև հոգու խորքն ու մահացու վերքեր հասցնել ...


Ունայնություն ունայնությանց՝ասեց Ժողովողը,ունայնություն ունայնությանց,բոլորը ունայն է...Ժողովող 1:2
Նշանակությունը՝
 ապարդյուն,դատարկ,անարժեք ,անօգուտ ,մանր  երկրային հոգսեր...(ամեն ինչ անցողիկ է ... «սա էլ կանցնի»))))
 Աստվածայինի,հավերժության առջև ամեն ինչ  ունայն է...


Ուիլյամ Բլեյկ,Նաբուգոդոնոսոր
...Մեղքը դռան մոտ պառկած է. և քեզ է փափագում.բայց դու իշխիր նրա վրա...
                                       Ծննդոց4:7

Մարդը տեսնում է աչքի առաջինը,բայց Տերը սրտին է նայում...Ա Թագավորաց 16:7
Հ.Գ.  առանց մեկնաբանության...)))

Կուինջի,Քրիստոսը Գեթսեմանի այգում

Աչքի լույսի պես պահել...

«Պահիր ինձ ինչպես աչքի բիբ,և քո թևերի շուքի տակ ծածկիր ինձ» Սաղմոս 17:8    և
«. ..նրան շրջապատեց ,նրան խրատեց,նրան պահպանեց իր աչքի բիբին պես»   Երկրորդ օրինաց 32:10

նշանակությունը. մեծ խնամքով ,վախով ու հատուկ հոգատարությամբ,ուշադրությամբ  պահպանել ինչ-որ մեկին կամ ինչ-որ մի բան՝ որպես ամենաթանկ բանն աշխարհում...



Աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ 

«Եվ եթե մարդ ,որը մարդ սպանե, անպատճառ պիտի մեռցվի:Եվ նա ,որ անասուն սպանե ,պիտի հատուցե նույնի տեղը:Եվ եթե մի մարդ իր դրացուն  մի խեղություն պատճառե ,ինչպես որ արել է՝ իրեն էլ այդպես անեն.կոտրելու տեղ կոտրել, աչքի տեղ աչք, ատամի տեղ ատամ...օտարականին էլ երկրացու պես ՝ձեր օրենքը մեկ պիտի լինի »(Ղևտացոց 24:17-22)

Հին Կտակարանի օրենքն է սա ,որը կարգավորում է պատասխանատվության աստիճանը հանցագործության  համար,որի իմաստն էր.այն մարդուն ,ով վնաս է պատճառել մեկ ուրիշի, չի կարելի սահմանել պատիժ կատարածից ավելի և պատասխանատվություն  պիտի  կրի  կոնկրետ մեղավորը...Հնում այս օրենքը կարծես ստեղծվել էր՝ կանխելու  արյան վրեժի  տարածումը,երբ մի մարդու հանցանքի պատճառով   վրեժ էին լուծում ամբողջ ցեղից...գերդաստանից...ընտանիքից...
ինչ ասեմ...))) թերևս արդար էր...))»

արտահայտության ժամանակակից նշանակությունը ավելի խաղաղասիրական է...))«ստացիր այն,ինչին արժանանի ես»...
   Սակայն...մի՛ մոռացեք .«Չարին  հակառակ մի կենաք,այլ ով ապտակ տա քո աջ երեսին,մյուսն էլ նրան դարձրու....»
գիտեմ ,շատերին է բարկացնում այս խրատը...բայց հավատացե՛ք, այն անսահման խորը և մեծ իմաստ է բովանդակում իր մեջ...մեր ժամանակի մարդու համար անընդունելի,անհասկանալի...


Գոգն ու Մագոգը... 
Գոգը Մագոգի կատաղի ու վայրագ թագավորն է...(Եզեկիելի 38-39 )
Որոշ գրություններում էլ Գոգն ու Մագոգը տարբեր թագավորությունների թագավորներ են,որոնք  շարունակ պատերազմել են միմյանց դեմ ...

Հիմա հազվադեպ է կիրառվում այս արտահայտությունը,իսկ 19-րդ դարի գրողները այն հաճախ են օգտագործել՝ որպես խորհրդանիշ ինչ-որ խորհրդավոր,  դաժան, ահավոր,սարսափելի բանի ,որի մասին հնարավոր չէ որոշակիորեն որևէ  բան ասել....
 
 Հ.Գ.
 Ի դեպ ,իբր թե,Ալեքսանդր Մակեդոնացին ոչնչացրել է  այդ թագավորությունները և, վախենալով նրանց սարսափելի դաժանությունից, վռնդել -քշել է  նրանց հեռավոր քարանձավներն ու   փակել այնտեղ....(հաստատ առասպել է...)))

Ունի նաև հետևյալ նշանակությունը.
երկու թագավորություններ,որոնց  սկսած կռիվներից կծագի իսկական պատերազմ  ,որը կհանգեցնի մարդկային ցեղի ոչնչացմանը... 
ասում են,իբր թե,այդ երկրները  ժամանակակից Իրաքն ու Իրանն են...)))   
« այդպես են ասում» : ))) 

Կայսրինը՝կայսրին տվեք ,և Աստծունը ՝ Աստծուն...Մատթ.22:21

Կեղծավոր փարիսեցիների «ծուղակ»  հարցը,թե Կայսրին հարկ տալ պե՞տք է, լի էր ակնհայտ  չարությամբ և  խարդավանքով .Եթե  Հիսուսն ասեր կարելի է, նշանակում է «ծախվել է» հռոմեացիներին, իսկ ,եթե ասեր չի կարելի, կհամարեին Հռոմի թշնամի և կհանձնեին կուսակալին ...
Ամեն  դեպքում վատ էր լինելու նրան  .... 
Հիսուսն այսպես պատասխանեց.«Ցույց տվեք ինձ հարկի ստակը ,և նրանք մի դահեկան բերին տվին նրան:Եվ նրանց ասեց.այս պատկերը կամ գիրը ումն է:Ասեցին. Կայսեր:Այդ ժամանակ նա ասեց. Ուրեմն կայսրինը՝ կայսրին տվեք և Աստծունը՝ Աստծուն»:

աշխարհիկ նշանակությունը՝ յուրաքանչյուրին ՝ իր ծառայության  համեմատ  ...
 հատուցել ըստ արժանվույն, ըստ ծառայության, ըստ վաստակի,  ըստ արժանիքի  ...


Ջեյմս Տիսսո



Սրբություն Սրբոց...(ամեենասուրբը բոլոր սուրբ վայրերից)
Հրեական տաճարի խորան,ուր դրված էր «ուխտի տապանակն» ու «օրեքների տախտակը»,որոնք ըստ Աստվածաշնչի, Սինա լեռան վրա Աստծո կողմից փոխանցվել էին Մովսեսին...

աշխարհիկ նշանակությունը.
Առավել թանկ բան ...Շատ թանկ մի բան անձի կամ ընտանիքի համար...

Ջոն Մարտին,Սոդոմի ու Գոմորի ավերումը

Սոդոմ -Գոմոր
Ըստ Աստվածաշնչի՝ հնագույն քաղաքներ  Մեռյալ ծովի մոտ..Այդ քաղաքների բնակչությունը աչքի էր ընկնում ծայրահեղ անբարոյականությամբ,մասնավորապես ,օտարերկրացիների հանդեպ  անառակությամբ, դաժանությամբ ... 
Որպես պատիժ՝ Աստված կործանեց այդ քաղաքները...
Նշանակությունը- ծայրահեղ անկարգություն...անառակության վայր,որտեղ խարխլված են բարոյական հիմքերը...
Սոդոմ քաղաքի անունից էլ առաջացել է «սոդոմիա»,«սոդոմիտ»,«սոդոմական մեղք» բառերը...( այլասերված սեռական հարաբերություններ... և այլ զզվելի բաներ...)))



Տինտորետտո,Միքայել հրեշտակապետի մարտը սատանայի հետ

Արմագեդոն...

Արմագեդոն բառը եբրայերեն «Հար-Մագեդոն» բառից է ծագել ,որը թարգմանվում է «Մեգիդոյի(Մակեդդովի) լեռ:Իրականում այդպիսի լեռ գոյություն չի ունեցել,բայց «Մեգիդո կամ Մակեդդով » անունով վայր  եղել է  Պաղեստինի մոտ:Շատ վճռական մարտեր են այդ վայրում տեղի ունեցել( որտեղ քանանացիները հիմնովին բնաջնջվել են... ):
Այդ պատճառով էլ «Մակեդդով» անունը խորհրդանշական է և  զուգակցվում է պատերազմի հետ...
Նոր Կտակարանի վերջին գլխում՝Հայտնության 16:16 -ում,  խոսվում է այդ մասին... «Եվ նրանց հավաքեցին  այն վայրում ,որը եբրայերեն կոչվում է Արմագեդոն»:

Նշանակությունը.
Արմագեդոն է կոչվում այն վայրը,որտեղ տեղի պիտի ունենա վճռական ճակատամարտ  Լույսի և Խավարի ուժերի միջև...  
Պատերազմ,որը տեղի կունենա Ամենակարող Աստծո  Դատաստանի  Մեծ Օրը...
Ահեղ դատաստան... 
Աշխարհի վերջը կամ գլոբալ համաշխարհային  կատակլիզմներ ...
Միքելանջելո,Ահեղ Դատաստան
Բաղդասարի խնջույք...բաղդասարավարի ապրել...

արտահայտությունը Դանիելի գրքից է(5-րդ գլուխ) ,,,քաղդեացիների  թագավոր Բաղդասարը ,երբ խնջույքի մեջ էր ,հանկարծ հայտնվում է խորհրդավոր մի ձեռք ու պատի վրա   ինչ-որ բան գրում...
օգտագործվում է հետևյալ նշանակությամբ- ուրախ,թեթևամիտ կյանք ինչ-որ աղետից առաջ...
բաղդասարավարի ապրել՝ անհոգ ճոխ,զեխ  կյանքով ապրել...փարթամության,շքեղության մեջ ապրել...

Պիտեր Ֆրանս դե Գրեբբեր,Բաղդասարի խնջույքը

 Դանիել 5:25-28 ,Ահա սա էր պատին գրվածը.«Մանէ,Մանէ, Թեկեղ ու Փարսին»,«Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար»...Նշանակում էր. Աստված հաշվել է Բաղդասարի թագավորության օրերն  ու նրան վերջացրել...Բաժանել է  այն Մարերի ու Պարսիկների միջև....
Նույն գիշեր սպանվում է Բաղդասար թագավորը ,իսկ նրա թագավորությանը տիրանում է Մարաց Դարեհը...

Ռեմբրանտ,Բաղդասարի խնջույքը

Հ.Գ. Իսկ այս խոսքերը «Կշիռով կշռվեցար ու պակաս գտնվեցար» ես միշտ օգտագործում եմ անհուսալի ,անվստահելի ,նենգ ու անհավատարիմ մարդկանց հանդեպ,մարդիկ ,որոնց  հավատում էի ու վստահում ....սակայն «  իրենց գործերի  պտուղներից ճանաչեցի  նրանց»,քանզի «ամեն ծառ ճանաչվում է իր պտղից»...Դե ,հիմա պատկերացրեք միայն  իմ հիասթափության չափը ... :»))



 Առաջինը գցել քարը

Շատերին է ծանոթ ավետարանական այս պատմությունը....
Շնության մեջ բռնված մի կնոջ են բերում Հիսուսի մոտ: Համաձայն  մովսեսական օրենքի այդպիսիները քարկոծվում էին...
Հիսուսին փորձելու համար փարիսեցիները նրա մոտ են բերում անառակ կնոջն ու  կանգնեցնում նրան  դժվարին ընտրության առաջ.մեղադրել կամ ներում շնորհել...
Մի կողմից ,եթե նա հաստատեր դատավիճիռը,կմեղադրեին ,որ նա ողորմած չէ  ,իսկ, եթե ներեր աղջկան ,ապա ՝ կհակառակվեր  մովսեսական օրենքին...
Հիսուսը պատասխանում է.«Ձեզանից ով որ անմեղ է թող առաջ նա քար գցե դրա  վրա»: Հովհաննես 8:1-11
Նշանակությունը. 
Մարդը չունի բարոյական իրավունք դատապարտելու ուրիշին, ք անզի անմեղ մարդ չկա ...Կա մեկ օրենսդիր ու դատավոր .Աստված...
Կարլ Հենրիխ  Բլոխ,Մարիամի և Եղիսաբեթի հանդիպումը


Թող չիմանա քո ձախ ձեռքը ,թե ինչ է գործում աջը


 Մատթեոս 6:2-4
«Արդ՝Երբ որողորմություն անես ,փող մի հնչեցնի քո առաջին ,ինչպես կեղծավորներն են անում ժողովարանների մեջ  և փողոցների մեջ,որ փառավորվին մարդկանցից....Բայց երբոր դու ողորմություն անես ,թող չիմանա քո ձախ ձեռքը,թե ինչ է գործում քո աջը:Որպեսզի քո ողորմությունը  ծածուկ լինի,և քո հայրը՝որ ծածուկ տեղը տեսնում է,հայտնապես կհատուցի քեզ»:

նշանակությունը.
Բարություն անել բարության համար և ոչ թե փառասիրության...
Եթե դու անում ես բարի գործեր,պետք չէ հպարտանալ նրանցով,հաշվել դրանք,առվել ևս ՝անել դրանք  ցուցադրաբար ...
Եթե անում եք  բարի  գործ ու  «ձախ ձեռքը իմանում է աջ ձերքի գործածը» ,ապա միանգամից ձեր արարքը զրկվում է մտադրության  մաքրությունից,անկեղծությունից,քանզի մարդկանց «փառքն եք որոնում»

աշխարհիկ իմաստով ՝ ընդունել միմյանց հակասող որոշումներ...տալ հակառակ իմաստով հանձնարարություններ...


Նկ.Ջ.Ու.Ուոտերհաուս,Սուրբ Հովհաննես

Անկյունաքար

Քար,որը դնում են կառույցի հիմքում և որն իր վրա է պահում հիմնական ծանրությունը... 
նշանակությունը.
 Սկիզբ ,հիմք ,  իմաստ ինչ-որ կարևոր և հիմնավոր բանի...
 Եսայիա 28:16...« ահա ես եմ,որ Սիոնում դրել եմ վեմը,ընտիր վեմ,պատվական անկյուն,հաստատահիմն հիմունք...»
Գյուստավ Մորո,Սալոմեան պարում է Հերովդեսի առաջ

Գայթակղության քար

Քարքարոտ ճանապարհով ընթացողը լավ կհասկանա այս արտահայտության իմաստը)))

նշանակությունը. 
աշխարհիկ կյանքում դժվարություններ,որոնց բախվում ենք ինչ-որ հարցերում ,գործում...Խոչընդոտներ՝խնդիրները լուծելու և նպատակին հասնելու ճանապարհին...
Եսայիա 8:14  «Եվ նա ձեզ համար սրբարան կլինի.իսկ գայթակղության քար և գլորման վեմ Իսրայելի երկու տների համար,և թակարդ ու որոգայթ պիտի լինի Երուսաղեմի բնակիչների համար»
համաձայն Աստվածաշնչի , խորհրդանշական քար՝ Երուսաղեմի տաճար տանող ճանապարհին անհավատներին սայթաքելու համար...




Սուտ՝ հանուն փրկության(սուտ ՝ի նպաստ խաբվողի)
այս արտահայտության իսկական իմաստը խեղաթյուրված է...
Այս խոսքերը  սաղմոսից են .33:17,ուր հնչում է այսպես.
«Սուտ ձին փրկության համար և իր շատ զորությունովը չի ազատում»...ուշադրություն դարձրեք, չի ազատում...))

Ուիլյամ Բլեյկ,Ադամն ու Եվան գտնում են Աբելի մարմինը
Ավազի վրա կառուցված տուն..Մաթեոս7: 26-27
նշանակությունը՝ վտանգավոր ու փխրուն ինչ-որ բան...գործ,ձեռնարկ..

Վիլյամ Բուգրո...


Գողգոթա

Այն վայրի անունը ,որտեղ խաչեցին Հիսուսին...
« Եվ նրանք  առան տարան Հիսուսին. և խաչափայտն ինքը վերկալած,դուրս գնաց այն տեղը,որտեղ,որ Գագաթ էր ասվում,որը Եբրայերեն Գողգոթա է կոչվում»:Հովհաննես 19:17-18
Օգտագործվում է որպես տառապանքի խորհրդանիշ:Նույն նշանակությամբ գործածվում է նաև «խաչի ճանապարհ» արտահայտությունը:

Երկնային մանանա

Սնունդ,որն ուղարկեց Աստված Իսրայելի ժողովրդին անապատի մեջ թափառելու ժամանակ...Ելից 16: 14-16
նշանակությունը՝ անսպասելի օգնություն...

Եգիպտական աշխատանք


ծանր ,դժվարին աշխատանք: Ծագել է աստվածաշնչյան պատմությունից,ծանր աշխատանքներ,որոնք կատարել են հրեաները եգիպտական գերության մեջ գտնվելու ժամանակ...Ելից 1-11,13,14

Աղքատ ,ինչպես Ղազարոսը..երգել ,ինչպես Ղազարոսը...

արտահայտությունը ծագել է աղքատ Ղազարոսի մասին պատմող  ավետարանական առակից...Ղազարոսը  պառկում էր հարուստների դռների մոտ  և ուրախանում՝   նույնիսկ փշրանքների համար,որոնք նետում էին նրան...հնում աղքատները մուրացկանություն անելիս երգում էին «հոգևոր երգեր» և շատ հաճախ հատվածներ « աղքատ Ղազարոսից»,որոնք ստեղծվում էին ավետարանական առակի հիման վրա...երգում էին շատ լալկան,խղճալի ձայնով ...ահա այստեղից էլ այս արտահայտությունները...
նշանակությունը՝ բողոքել կյանքից,լաց լինել,մուրալ,ձևանալ աղքատ ու դժբախտ մարդ:

Բուգրո,Գթասրտություն


Քամի սերմեցին և մրրիկ պիտի հնձեն(քամի ցանողը փոթորիկ կհնձե)Ովսէէ 8:7
նշանակությունը.
Պարտադիր նախազգուշացում  է բոլոր  չարակամների,բանսարկուների ու քսուների  
 համար,ովքեր հյուսում են խարդավանքներ,մարդկանց փոխհարաբերությունների  միջև տարաձայնություններ ու գժտություններ մտցնում ... նրանց արարքների   բոլոր  չար  հետևանքները առաջին հերթին  կդառնան հենց իրենց դեմ.... 

Բարտոլոմե Էստեբան Մուրիլիո,Բարւ Հովիվը

«Սուրբ բաները շներին  մի տվեք   և ոչ էլ ձեր մարգարիտները  գցեք խոզերի առաջ,որպեսզի չլինի  թե տրորեն դրանք իրենց ոտքերի տակ և ապա դառնան ու ձեզ պատառոտեն»Մատթեոս7:6

Այս արտահայտությունը ավետանարական է և օգտագործվում է հետևյալ նշանակությամբ.  Զուր մի՛  վատնեք  ձեր խոսքերն  ու բառերը այն մարդկանց մոտ, որոնք չեն  կարող հասկանալ ու գնահատել դրանց իրական արժեքը....


Գյուստավ Դորե,Սողոմոնի դատը

Սողոմոնյան լուծում... 

Դավթի որդի Սողոմոն իմաստունի մասին շատ պատմություններ են հասել մեզ ,հատկապես դատական գործերին,բարդ անլուծելի թվացող խնդիրներին   իմաստուն լուծումներ տալու վերաբերյալ...
Պատմում են,որ մի անգամ երկու կին վիճում էին,թե ում է պատկանում երեխան....կանայք անհաշտելի էին...համաձայնության չէին գալիս ..այդ ժամանակ Սողոմոնն առաջարկեց կիսել երխային ու բաժանել կանանց միջև ...Ստախոսը պատրաստակամորեն համաձայնեց...իսկ իսկական մայրը սարսափահար աղաղակեց.«Ավելի լավ է երեխային կենդանի  տվեք նրան»....կեղծիքը բացահայտվեց..երեխային հանձնեցին իսկական մորը...
նշանակությունը-Սողոմոնի դատ՝արդար  ,իմաստուն վճիռ...սողոմոնյան լուծում՝սրամիտ,խելացի  լուծում...ճարպկորեն ելք գտնել  ցանկացած  բարդ և նուրբ իրավիճակներում...
Միքելանջելո,Պատվիրազանցություն
Արգելված պտուղ

«Եվ Աստված պատվիրեց մարդուն ասելով.Պարտեզի ամեն ծառիցը համարձակ կեր.բայց Բարու և Չարի իմացության ծառիցը մի կեր.որովհետև նրանից կերած օրդ մահով պիտի մեռնես(կորցնելու էին անմահությունը) Ծննդոց 2:16-17
 Պտուղ...Չարի և Բարու իմացության Ծառից...որը, չնայած Աստծո արգելքին ,Եվան  ու Ադամը այնուամենայնիվ  վայելեցին...
այլաբանորեն.
Ինչ-որ հրապուրիչ ու արգելված բան միաժամանակ...
Սովորել ինչ-որ բան,իմանալ ինչ-որ կարևոր ,բայց արգելված բան...

Պ.Պ.Ռուբենս,Աբրահամն ու Մելքիսեդեկը

Քավության նոխազ... Ղևտացիներ  16: 20-22

Հնագույն ժամանակներում հրեաները հատուկ արարողություն ունեին,որի ժամանակ  քահանան երկու ձեռքը դնում էր կենդանի այծի գլխին՝ որպես նշան նրա վրա  հրեա ժողովրդի մեղքը դնելու....որից հետո այծին բաց էին  թողնում ,քշում ամայի դաշտերը...
 Ահարոնն իր երկու ձեռքերը պետք է դնի կենդանի նոխազի գլխին ու դրա վրա խոստովանի Իսրայելի որդիների բոլոր անօրենությունները, նրանց բոլոր հանցանքներն ու բոլոր մեղքերը, դրանք պետք է դնի նոխազի գլխին և նշանակված մարդու ձեռքով այն դեպի անապատ արձակի։  Նոխազը նրանց բոլոր անօրենությունները կտանի դեպի ամայի երկիր. այդպես նա նոխազը դեպի անապատ կարձակի։
Ղևտացիներ 16։21֊22
Այս արտահայտությունը կիրառվում է հետևյալ  իմաստով.
 Մարդ ,որի վրա մշտապես բարդում են ուրիշի մեղքերը...կամ,որը պատասխանատվություն է կրում ուրիշների համար...

Գյուստավ Դորե,Հակոբը կռվում է հրեշտակի հետ

Հավատը լեռներ կշարժի 

Մատթեոս 17:20
«..Եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաք ,այս սարին կասեք ՝«այստեղից այնտեղ տեղափոխվիր»,և կտեղափոխվի,և անկարելի ոչինչ չի լինի ձեզ համար »:

Այլաբանորեն՝ համոզվածություն,հավատ  սեփական գործի իրավացիության ու ընտրության ճշմարտացիության հանդեպ ,որը  կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն

  Ծառայել մամոնային  ...«ոսկե հորթին» «կանաչ թղթին» (դոլար) ))))

Մամոնան (
 (հուն.Mammonas-հարստություն) հարստության «աստվածն է»...այդ մասին նշված է նաև Ավետարանում ..Մատթեոս 6:24
 «...ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել...չեք կարող ծառայել և Աստծուն և մամոնային»
Նշանակությունը.
խիստ մտահոգված լինել  հարստություն,նյութական արժեքներ կուտակելու մասին,,,անձնատուր լինել  կոպիտ, զգայական հաճույքներին... 




                                                                   
Միքելանջելո,Ջրհեղեղ




Մեծերը Աստվածաշնչի մասին ...
Էյնշտեյն.
«Վստահորեն կարելի է ասել,որ անձամբ Աստծո վարդապետությունը (դոկտրինան)՝ բնության իրադարձությունները կառավարող ,երբեք չի կարող հերքվել գիտության կողմից»:


Առաջին կումը բնագիտության բաժակից  դարձնում է աթեիստ,բայց  բաժակի  տակ սպասում է Աստված...
Վերներ Հայզենբերգ

Բոնապարտ....ռազմական հանճար...
Ս. Հեղինե կղզում՝ աքսորի ժամանակ, շատ էր կարդում Աստվածաշունչ...
«Ավետարանն ունի ինչ-որ  խորհրդավոր ուժ ,զարմանալի  հզոր մի բան . ջերմություն,որը ներգործում է մտքի վրա և գերում  սիրտը...Երբ այս գիրքը դրված է իմ սեղանին , ես չեմ հոգնում  այն կարդալուց  և ամեն անգամ կարդում եմ մեծ բավականությամբ»:

Պուշկին.
«Սուրբ Գիրքը,ինչքան էլ այն  կարդաս,ավելի շատ ես համակվում նրանով   ,այնքան ավելի  շատ է լուսավորվում և ընդլայնվում ամեն ինչ ... Միակ Գիրքն է  աշխարհում...նրա մեջ  ամեն ինչ կա ...»:

Բելինսկի
 ռուս քննադատ.

«Հատուկ ուշադրությամբ եմ վերաբերվել Ավետարանին,համարել եմ նրան «լավագույնը բոլոր գրքերից,որտեղ  ասված է այն ամենն ,ինչ անհրաժեշտ է մարդուն »:« Կա մի գիրք,-ասում է նա,-որի մեջ ամեն ինչ որոշված է,որից հետո ոչ մի բանում չկա կասկած...անմահ գիրք ,սուրբ գիրք ,հավերժական ճշմարտության գիրք ,հավերժ կյանքի Ավետարան» :

Մ. Դոստոևսկին « Կարամազով եղբայրների» մեջ ասում է.
«Աստվա՛ծ իմ ,ինչ  գիրք է այս Սուրբ Գիրքը,ինչ  հրաշք և  ինչ ուժ  է նրա հետ տրվում  մարդուն  ...
Սիրում եմ այս գիրքը ...Մահ է ժողովրդին առանց Աստծո Խոսքի,քանզի նրա հոգին ծարավի է   Խոսքի և բոլոր գեղեցիկի ընկալումների »:

Հումբոլդտ .
«Աստվածաշնչի ընթերցանությունը տալիս է ամենաիրական մխիթարությունը:Ես չգիտեմ որևէ բան ,ինչի  հետ կարելի է այն համեմատել :Թե՛  Հին ,թե՛  Նոր Կտակարանը հավասարապես  է ամրացնում  հոգին ..»:


Հյուգո
«Սուրբ Գրքի ընթերցումը ոչ միայն մեծահասակների ,այլև երեխաների համար բարերար ազդեցություն է թողնում՝ ,պարգևելով նրանց բարձր հոգևոր ուրախություն...»



                                   
Դիեգո Վելասկես,Մարիամի թագադրումը

Փորձեք Ձեր գիտելիքները...)))))

Աստվածաշնչյան «գլուխկոտրուկներ»

Ի՞նչն է  ըստ Սողոմոնի  մահվան պես հզոր   և դժոխքի պես ամուր
Սերն ու նախանձը«...մահվան պես զորավոր է սերը.դժոխքի պես ամուր է նախանձը..» Երգ Երգոց 8:6


Ո՞րն էր  Սողոմոնի առաջին  աղոթքը Աստծո տաճարում 

Նա խնդրեց Աստծուն լսել բոլոր խնդրանքներն ու աղոթքները,որոնք կարտասանվեն  այդ տաճարում ,և ամեն մեկին թող  տրվի իր գործերին համեմատ : 
2-րդ Մնացորդաց 14:42

Ի՞նչ արեցին 30 արծաթի հետ,որոնք   Հուդան վերադարձրեց քահանայապետերին

Օտարականներին թաղելու համար հող գնեցին (Մատթեոս 27:4-10 )          

Ի՞նչ անուն ունի մարդկանց կողմից կառուցված առաջին քաղաքը
Կայենը կոչեց քաղաքն իր որդու անունով-Ենոք(Ծննդոց 4:17)

Հացկերույթները կազմակերպվում են ուրախության համար ,և գինին ուրախացնում է կյանքը...
Իսկ ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու...«հաշիվը փակելու»)))
արծաթը... «Եվ արծաթը պատասխան է տալիս այս ամենին» Ժողովող 10:19  



Ըստ Սողոմոնի ի՞նչ է անում  ուրիշի վիճաբանությանը  խառնվող մարդը
'Բռնում է շան ականջներից))) (Առակաց 26:17)

«աստվածների »վրա նստած կնոջ անունն ասեք
Ռաքել,Հակոբի կինը (Ծննդոց 31:34) նստեց հոր տանից գողացած կուռքերի վրա ,դրանք թաքցնելու նպատակով


  Այն հարկավոր է բոլորիս  ամեն օր,սակայն քիչ...Առանց դրա դժգոհ ենք մնում մենք:Ճշմարտություն սիրողը նրա նման պետք է լինի  ...
Աղը...(Մատթեոս 5:13, «Դուք  եք երկրի աղը,բայց եթե  աղը կորցնում է իր ուժը ,ինչպես կվերականգնի իր աղիությունը:Այն այլևս ոչ մի բանի պիտանի չէ,այլ միայն դուրս է նետվում որպեսզի ոտնակոխ լինի մարդկանցից»:Շատ եմ սիրում այս համարը))))
Թվարկեք Հոգու Պտուղները...

Սեր,ուրախություն,խաղաղություն,երկայնամտություն,քաղցրություն,բարություն,հավատ,ժուժկալություն-այսպիսիների դեմ օրենք չկա... Գաղատացիներին 5:22-23
ազատ մարդ եք ,եթե ձեր հոգում կան այս «պտուղները» ))»

Սուտ խոսեց ՝Աստված նրա հետ էր,ճիշտն ասեց՝Աստված հետ կանգնեց
Սամսոնը,երբ  Դալիլային հայտնեց  իր ուժի գաղտնիքը :Դատավորաց 16

Երկու բան կա,որ համաձայն Սուրբ գրությունների  վտանգավոր են աչքերին:
Որո՞նք են դրանք
Ծուխն ու գինին ...Առակաց 10:26 և 23:29-30


Աստված  նվիրում է երկու անգամ ,իսկ երրորդ անգամ մենք ենք առնում
ատամները...)))կատակ)))

Չէր աճում ,բայց Աստծո կամքով ծաղկեց
Ի՞նչն է
Ահարոնի գավազանը «ծլեց և ծաղկեց ,նուշեր հասցրեց» (Թվոց 17:8)

Սև էին,բայց ոչ  սևամորթներ,առանց ձեռքերի էին,բայց ոչ հաշմանդամ,սակայն կերակրում էին մարդուն...
Ագռավները,որոնք ամեն օր Եղիա  մարգարեին սնունդ էին բերում(3-րդ Թագավորաց.17:6)

Ապրեց,չմեռավ,չի ապրում...

Ղովտի կինը ,որը Սոդոմ Գոմորից փախչելիս հետ նայեց  և աղի արձան դարձավ Ծննդոց 19:26)

Ի՞նչն է համարում Սողոմոնը «մարդկանց որդիների հրճվանք»

երաժշտությունը... ...«Ինձ համար երգիչներ և երգչուհիներ դրի ... մարդկանց որդիների զվարճությունները...»Ժող. 2:8


Երեք իրադարձություն,որոնք տեղի ունեցան Հիսուսի մահվան ժամանակ

Տաճարի վարագույրը երկու մասի բաժանվեց,երկրաշարժ եղավ  և   ննջեցյալներից շատերը  հարություն առան
Մատթ.27: 51:52

Ինչի՞ մասին  վիճաբանություն եղավ Հիսուսի աշակերտների միջև Խորհրդավոր Ընթրիքի ժամանակ

«... նրանց բուռն վիճաբանություն ծագեց,թե իրենցից ով է   մեծը»
Ղուկաս 22:24

Ո՞վ զգուշացրեց Պիղատոսին ոչ մի վատ բան չանել Հիսուսին

Կինը,,, նա երազ էր տեսել...«այդ արդար մարդու հետ հետ ոչ մի գործ մի ունեցիր,որովհետև այսօր երազումս շատ տանջվեցի նրա պատճառով»Մատթեոս  27:19

Աստվածաշունչը ինչի՞ հետ է համեմատում երկինքը

 ձուլած հայելու  « ...տարածեցիր երկինքը,որ ամուր է  ինչպես ձուլած հայելի»Հոբ 37:18

Հին կտակարանում ով մեռավ երկքի ու երկրի միջև

Աբիսողոմը ,Դավթի որդին,երկար մազերի պատճառով  «...և Աբիսողոմը ջորի էր հեծած.և ջորին մի մեծ կաղնու  թավ ոստերի տակը մտավ.և նորա գլուխը փաթաթվեցավ կաղնուն,ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի մեջտեղը...» (2 Թագավորաց ,18:9, 14)



Ի՞նչ կա երկնքում ,որ արվել է երկրի վրա ՝մարդկանց ձեռքերով
Հիսուսի վերքերը

Ո՞ր դեպքում է Սողոմոնը նախապատվությունը տալիս շանը,քան առյուծին
«...ողջ շունը լավ է մեռած առյուծից»Ժող  9:4

Հակոբին ի՞նչ նոր անուն տրվեց  Աստծո կողմից
Իսրայել

Ո՞վ մահացավ պարի պատճաառով

Հովհաննես Մկրտիչը  «... երբ Հերովդայի աղջիկը պարեց ...Հերովդեսը երդվեց  տալ նրան,ինչ էլ որ խնդրի...Նա էլ մորից խրատված լինելով ,ասաց.«Տուր ինձ Հովհաննես մկրտչի գլուխը»Մատթեոս 14:6-10



Կնոջ անուն ,որն ամենից շատ է հիշատակվում Աստվածաշնչում
Սառա ...60 անգամ

Հիսուսի և նրա աշակերտների համար ո՞վ պատրաստեց Զատիկը

Պետրոսն ու Հովհաննեսը, Ղուկաս 22:8 « ...և նա  ուղարկեց  Պետրոսին և Հովհաննեսին...Գնացեք մեզ համար Պասեքի ընթրիք պատրաստեք...»


Պերուջինի,Աղոթք  այգում

Աստվածաշնչյան «Մարգարիտներ»
...Եվ յոթներորդ ամսում՝ամսի տասնևյոթներորդ օրը տապանը  ԱՐԱՐԱՏ սարի վերայ նստեց... ԾՆՆԴՈՑ 8:4

Լեոնարդո դա Վինչի,Հովհաննես Մկրտիչ
Եթե խոՄկրտիչ
րդկանց և հրեշտակների
լեզվով,բայց սեր չունենամ ,ես եղա ինչպես ձայն հանող պղնձի կտոր և զնգացող ծնծղա.եթե հավատ ունենամ մինչև իսկ լեռները տեղափոխելու,բայց սեր չունենամ ,ես ոչինչ եմ...Սերը երկայնամիտ է ու բարի:Սերը նախանձոտ չէ,այն չի պարծենում,չի հպարտանում,անպատշաճ վարմունք չի ունենում,իր սեփական շահերը չի փնտրում,բարկությամբ չի բորբոքվում ,վիրավորանքները չի հաշվում ,անարդարության վրա չիուրախանում ,այլ ուրախանում է ճշմարտության հետ:Ամեն ինչի դիմանում է,ամեն ինչի հավատում է,ամեն ինչի համար հույս ունի,ամեն ինչի տոկում է...Սերը երբեք չի վերջանում... 1Կորնթ.13:1-8

Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,որպես կնիք ՝բազկիդ վրա,որովհետև մահվան պես զորեղ է սերը,և դժոխքի պես ամուր է նախանձը.(երբ բացարձակ նվիրվածություն է պահանջում ) :Նրա կայծերը  բոցավառ կրակի կայծեր պես  են  :Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը,ոչ էլ գետերը կարող են  սրբել-տանել այն :Եթե մարդ իր բոլոր թանկարժեք իրերը տա սիրո դիմաց,մարդիկ անպայման անարգելով կանարգեն  դրանք»: Երգ Երգոց 8:6-7

 Այլևս մի երդվեք,այո,ոչ երկնքով ,ոչ երկրով և ոչ էլ որևէ ուրիշ երդումով:Այլ թող ձեր «այո»-ն այո լինի ,և ձեր «ոչ»-ը ՝ ոչ,որպեսզի դատաստանի տակ չընկնեք: Հակոբոս  5:12

Սիրո մեջ վախ չկա,այլ կատարյալ Սերը հեռու է վանում վախը,որովհետև վախը կաշկանդում է:Եվ նա ,ով վախի մեջ է ,Սիրո մեջ կատարյալ չի դարձել....1 Հովհ.4

համեմատե՛ք.«Սիրո մեջ վախ չկա: Կատարյալ սերը վանում է վախը»: Ա. Ա. Բլոկ )))) (հենց այնպես ...չեմ մեղադրում ...ես նույնպես առանց վարանելու  «կկրկնեի» ,« ինձնով կանեի» աստվածային այս  մտքերը... ոչ միայն խոսքով ՝այլ նաև գործով : ))կարող եմ անվերջ այսպիսի «համեմատություններ» անել,բայց ....նպատակս դա չէ:)))


...սերը ծածկում է մեղքերի շատությունը...
                                                                   Ա Պետրոս 4:8

...Բարի գործերով պապանձեցեք անխելք մարդկանց տգիտությունը: Ինչպես ազատներ,և ոչ թե ազատությունն ինչպես չարության  ծածկոց ունեցողներ...
                                                                Ա Պետրոս 2:16-17

...թող ամեն մարդ շուտ լինի լսելու համար,և ծանր  խոսելու համար, և ծանր բարկանալու համար..
                                                                Հակոբոս 1:19 

Ժան Ժերմեն Դրուե,Քանանացի կինը խնդրում է Հիսուսին բուժել իր աղջկանՔիչ բանի մեջ հավատարիմը ,շատ բանի մեջ էլ է հավատարիմ.և քիչ բանի մեջ անիրավը ,շատ բանի մեջ էլ անիրավ է:
                                    Ղուկաս 16:10

Մերկ դուրս եկա իմ մոր արգանդից ,և մերկ պիտի դառնամ այնտեղ:
Տերը տվավ և տերն առավ.
                                                                         Հոբ 1:21
հենց այնպես... համեմատեք)))
« Մերկ եմ եկել այս աշխարհ և մերկ էլ կհեռանամ նրանից» Սերվանտես «Դոն Կիխոտ»


Սուտ լուր չտարածես.անօրենի հետ ձեռքդ չդնես որ անիրավ վկա դառնաս: Չարության անելու համար ՝բազմությանը չհետևս.և չխոսես դատաստանի մեջ իրավունքը ծռելու համար  շատերի հետևից խոտորվելով: Եվ աղքատին աչառություն չանես նորա դատումը:      Ելից 23:1-3

Քո աղքատի իրավունքը չծռես  նրա հետ դատվելիս:
Սուտ խոսքից հեռու կաց,և անմեղին ու արդարին մի մեռցնիր.որովհետև ես չարին չեմ արդարցնիլ:
Եվ կաշառ չառնես,որովհետև կաշառքը կուրացնում է աչքաբացներին,և շուռ է տալիս արդարների գործը:
                                                             Ելից 23: 6-8


Ֆրանչեսկո Հայես,Սամսոնն ու առյուծը


Օտարականին մի նեղիր...
                                     Ելից 23:9

..Եթե մեկը միայն խոսք լսող է և ոչ անող,նա նման է այն մարդուն ,որը պլշած  մտիկ է տալիս  իր իսկական երեսին հայելու մեջ:Որովհետև նայելով տեսավ իրեն և անցավ ,և շուտով մոռացավ թե ինչպիսին էր...Եթե ձեզանից մեկը կրոնասեր է և իր լեզուն  չսանձահարե,այլ իր սիրտը խաբե ,այդ մարդու կրոնասիրությունը զուր է...Սուրբ և անարատ կրոնասիրությունն  Աստծո և Հոր առաջին սա է. որբերին և այրիներին այցելել նրանց նեղության մեջ,և իր անձը աշխարհից անարատ պահել:
                                                                             Հակոբոս 1:23-27

Ռեմբրանտ,Հիսուսի մակույկը փոթորկի ժամանակ


...իմ աղոթքը իմ ծոցն է դառնում: Սաղմոս 35:13


Երբոր մի իշխանի հետ հաց ուտելու նստես,լավ ուշադրություն արա թե ինչ կա առաջիդ:
Եվ դանակ դիր կոկորդիդ վրա,եթե մեծ ախորժակի տեր ես :
Նրա կերակուրները մի ցանկացիր,որովհետև նորանք խաբեության հաց են:
                
Գվիդո Ռենի,Մագթաղենացի


Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝քաղաք առնողիցը: Առակաց  16:32 
*
(իսկ հիմա համեմատեք.« Նա,ով հնազանդեցնում է իր ոգին,ավելի ուժեղ է նրանից ,ով քաղաքներ է հպատակեցնում » Հեմինգուեյ)))) ....ես միայն ուրախ եմ ,որ մեծերը սիրել են օգտվել Իմաստության Անսպառ Գանձարանից՝ Սուրբ Գրքից...«Մեծ »չեմ ,բայց ես  նույնպես  շատ եմ օգտվում...)))

«Մի՞թե կարող է կույրը կույրին առաջնորդել,չէ որ երկուսն էլ փոսը կընկնեն.
աշակերտն իր ուսուցչից բարձր չէ .բայց ամեն կատարյալն իր ուսուցչի պես կլինի» :Ղուկաս 6:39-40

«Բարի մարդն իր սրտի բարի գանձիցը բարի է բխում ,և չար  մարդն իր սրտի չար գանձիցը չար է բխում ,որովհետև  սրտի ավելցածիցն  խոսում է նորա  բերանը»: Ղուկաս 6:45

...Մնում է հավատ,հույս ,սեր.այս երեքը,և սրանցից մեծը ՍԵՐՆ է... Ա Թուղթ Առ կորնթացիս 13: 13

Վերջ տվեք իրար դեմ խոսելուն,եղբայրներ....
Մեկ է օրենսդիրը և դատավորը՝նա ,ով կարող է փրկել  և կործանել:Բայց ո՞վ ես դու ,որ դատում ես քո մերձավորին:  Հակոբոս 4:11-12


Մարդս ,որ պատվի մեջ է և իմաստուն չէ, նման է անասուններին որ կորչում են... Սաղմոս 49:20

Ամեն բանի մեջ նեղված ենք,բայց չենք ճնշված,կարոտ ենք,բայց չենք տարակուսել.հալածված ,բայց երեսից չընկած .վայր ընկած,բայց չկորած(մոտավորապես Սևակի ասածի նման,չէ՞. «ընկել ես ,սակայն երբեք չես ծնկել»)):
 Բ  Թուղթ Առ Կորնթացիս 3:8-9

-Անզգամն ասեց իր սրտումը՝ թե Աստված չկա. նորանք ապականվեցան և գարշելի անօրենություն արին.ոչ ով չկա որ բարին անե:
Աստված երկնքից մտիկ է անում մարդկանց որդիների վրա ,որ տեսնե թե կլինի՞ արդյոք մեկ իմաստուն ՝որ Աստծուն  խնդրե:
Ամենքը ետ քաշվեցան  և միասին անպիտանացան,բարի գործող չկա,մեկն էլ չկա:    Սաղմոս 53: 1-3

Աստծո խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է ,և թափանցում է մինչև շունչի  և ոգու և յոդվածների  և ծուծի բաժանվիլը.և քննող է սրտի մտքերը և խորհուրդները : Եվ չկա մի արարած աներևույթ նրա երեսից.բայց ամենն էլ մերկ և բաց է նորա աչքերի  առաջին ...Թուղթ առ Եբրայեցիս 4:12-13





Ի՞նչ ես պարծենում չարությունով,ով բռնավոր.Աստուծոյ ողորմությունը ամեն օր կա:
Քո լեզուն չարություն է հնարում, ինչպես սուր ածելի նենգություն է գործում:
Դու չարն ավելի ես սիրում քան թե բարին,սուտը՝ավելի քան թե ճշմարտություն խոսելը:
Դու ամեն կորուստ բերող խոսքը և նենգավոր լեզուն ես սիրում:....
Ահա այն մարդը՝ որ Աստծուն իրան զորություն չարավ,այլ իր մեծ հարստությանը  յուսացավ և իր չարությունովը զորացավ... Սաղմոս 52:1-7



Քո հոգսը Աստուծոյ վրա գցիր, և նա խնամք կանե քեզ.... Սաղմոս 55:22


Ունանյնություն ունայնության՝ասեց Ժողովողը(Սողոմոն),ունայնություն ունայնությանց,բոլորը ունայն է:
Ի՞նչ օգուտ ունի մարդն իր բոլոր տառապանքներիցը,որ քաշում է արեգակի տակին:
Մի ազգ (սերունդ) գնում է, մի ազգ գալիս է ,բայց երկիրը  մնում է հավիտյան: 
Ժողովող 1:1-4

Ամեն  խոսքեր տկար են,մարդը չի կարող ասել.աչքը  տեսնելուց չի կշտանում, և ականջը չի լցվում լսելուց:
Ինչ որ եղել է ,այն էլ կլինի,և ինչ որ արվել է ,այն էլ կարվի.և արեգակի տակին բնավ մի նոր բան չկա: Կա՞ արդյոք  մի նոր բան ,որի մասին ինչ-որ մեկն ասել է.«Տես,սա նոր է»: Դարեր ի վեր այն արդեն գոյություն է ունի,մեզնից առաջ է գոյացել:
Ժող.1:8-9



Նկ.Ֆրանչեսկո Հայես

Եվ ես տեսա արեգակի տակին եղած բոլոր զրկանքները.և ահա զրկվածների  արտասուք կար ,բայց մխիթարող չունեին ,և նրանց զրկողների  ձեռքից բռնություն կար ,բայց իրենք մխիթարող չունեին:
                                          Ժողովող 4:1

Իմաստունը պարզ տեսնում է իր ճանապարհը,իսկ հիմարը բացարձակ խավարում է քայլում:Բայց և իմացա,որ նրանց բոլորի վերջը մեկ է:  Եվ ես ասեցի իմ սրտում.«Ինչ որ հիմարին է պատահում ,ինձ էլ կպատահի»: Ուրեմն ի՞նչու  այն ժամանակ իմաստուն դարձա: Եվ սրտումս ասեցի.«Սա էլ է ունայն»:Ինչպես իմաստունի,այնպես էլ հիմարի հիշատակը հավիտյան չի լինի:Որովհետև ապագա օրերումն արդեն բոլորը մոռացված կլինի.և ո՜հ,իմաստունը մեռնում է  հիմարի հետ:
Եվ ես ատեցի կյանքը ,որովհետև  զզվելի էին ինձ  համար արեգակի  տակին եղած գործերը.որովհետև ամենը ունայն և քամիի աշխատանք(վազք քամու հետևից):
Ժող. 2:15-17

 Մարդու համար  բացի ուտելուց ,խմելուց և իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց,ավելի լավ բան չկա:Բայց ես սա էլ տեսա ,որ  այդ բանը Աստծո ձեռքիցն է լինում:
Որովհետև ո՞վ կարող  ուտել և ո՞վ կարող է վայելել առանց նրան:Որովհետև իրեն հաճելի մարդուն տալիս է իմաստություն,գիտելիք և ուրախություն:
Բայց մեղավորին  տալիս է զբաղմունք,որ նա ժողովե և գանձե  և տա  նրան ,ով  հաճելի է Աստծո առաջին: Սա էլ է ունայն և  քամիի աշխատանք(վազք քամու հետևից):
Ժող.2:24-26


Հացդ թող տուր «ջրերի երեսին» ,որովհետև շատ  օրերից հետո նորան կգտնես: Ժողովող 11:1


Ես իմ սիրտը տվի ,որ որոնեմ և քննեմ իմաստությամբ ամեն ինչ ,որ գործվում է երկնքի տակ. սա մի չարաչար զբաղմունք է,որ Աստված տվել է մարդկանց որդիներին ,որ նորանով զբաղվին:
Ես տեսա այն բոլոր գործերը երկնքի տակ գործված . և ահա,բոլորն էլ ունայն էր,«քամիի աշխատանք»էր:
Ծուռը կարող չէ ուղղվիլ ,և պակասնորդը կարող չէ հաշվիլ:
Ես իմ սիրտը տվի իմաստությունը հասկանալու,և խենթությունն ու հիմարությունը հասկանալու ,հասկացա,որ սա էլ է «քամիի աշխատանք»:
որովհետև շատ իմաստությա հետ  շատ տրտմություն կա ,և գիտությունը շատացնողը  վիշտն էլ է շատացնում:  Ժողովող 1:13-18



Ա.Դյուրեր,Չորս առաքյալ

Ով մարդ ,որ կյանք ես ուզում և շատ օրեր սիրում ,բարություն տեսնելու համար,
Պահիր քո լեզուն չարությունից ,Եքո շրթունքները ,որ նենգություն չխոսեն :
Հեռացիր չարիցը և գործիր բարին. խնդրիր խաղաղություն և նրա հետևից գնա:
Տիրոջ աչքերը արդարների վրա է և նրա ականջները նրանց աղաղակի վրա:
Սաղմոս 34:12-14


 Երբոր տեսնում եմ քո երկինքը ,քո մատների գործը :Լուսինն ու աստղերը ,որ դու հաստատեցիր :
Ինչ է մարդը որ դու հիշում ես ,և մարդու որդին ,որ դու խնամք ես տանում նորա համար:
Եվ մի քիչ ցածացրիր նորան հրեշտակներիցը ,բայց փառքով ու պատվով պսակեցիր նորան:
Դու իշխան կարգեցիր նորան քո ձեռքի գործքերի վրա .ամեն բան նորա ոտքի տակ դրիր.....  Սաղմոս 8:3-6


Տեր ,ով կկենա քո խորանումը և ով կբնակվի քո սուրբ սարումը:
Ուղիղ գնացողը և արդարություն գործողը,և իր սրտում ճշմարտություն խոսողը.
Նա  ով իր լեզվովը չի բամբասում և իր ընկերոջը չար չի անում ,և իր դրացիի վրա նախատինք չի գցում.
Որ նրա աչքերի առաջ անարգված է չարագործը.Բայց Տիրոջից վախեցողներին պատիվ է տալիս,որ ընկերոջը երդում է անում և չի փոխում.
Որ իր արծաթը վարձով չի տալիս ,և անմեղի դեմ կաշառք չի առնում. ով որ այս անե ,չի շարժվիլ տեղիցը հավիտյան: Սաղմոս  15:1-5


Որովհետև գիտենք ,որ օրենքը հոգևոր է .բայց ես եմ մարմնավոր՝մեղքի տակ ծախված...
Ինչ որ ուզում եմ ,այն չեմ անում,այլ ինչը որ ատում եմ ,այն եմ անում...ուրեմն այդ անողը այլևս ոչ թե ես եմ ,այլ մեղքը,որ բնակվում է իմ մեջ...:Որովհետև գիտեմ,որ ինձանում(այսինքն իմ մարմնում )մի բարի բան չի բնակվում .քանզի կամենալը կա իմ մոտը.բայց բարին անել չեմ գտնում :Քանզի ոչ թե բարին է,որ կամենում եմ- անում եմ,այլ չարը ՝որ չեմ կամենում ,այն եմ գործում...Հռոմեացիներ 7:14-19

Իմ ներքին էությամբ հաճույքով եմ ընդունում Աստծո օրենքը,սակայն իմ  անդամներում մի ուրիշ օրենք եմ տեսնում ,որը պատերազմում է իմ մտքի օրենքի դեմ և ինձ գերի է դարձնում  մեղքի օրենքին..Ի՜նչ թշվառ մարդ եմ ես...............Հռոմեացիներ 7:22-25





Մի շտապիր լեզվովդ ,և սիրտդ շուտով բան չարտասանե Աստծո առաջին ,որովհետև Աստված երկնքումն է ,իսկ դու երկրի վրա.սրա համար թող խոսքերդ քիչ լինեն....Ժողովող 5:2

 Շատ խոսքեր կան,որ ունայնությունը շատացնում են.մարդուն  ինչ օգուտ ???
Որովհետև ով գիտէ  թե ինչ է լավ մարդու համար կյանքի մեջ,նա իր կյանքի սակավաթիվ օրերումն ունայն է լինում ,և նորանց շուքի պես անց կացնում.և ով պիտի մարդուն իմացնե ,թե ինչ կլինի նորանից հետո արեգակի տակին... Ժողովող 5-6:12


Դարձյալ տեսա արեգակի տակին,որ Ընթացքը վազողներինը չէ,և ոչ էլ պատերազմը՝քաջերինը,և ոչ էլ հացը իմաստուններինը,և ոչ էլ հարստությունը հասկացողներինը,և ոչ էլ շնորհքը գիտուններինը...ժող.9-11


Այս ժողովուրդ ինձ մեծարում է լոկ շրթունքներով,մինչդեռ նրանց սիրտը շատ հեռու է ինձանից:Նրանք զուր են պաշտում ինձ ,քանզի իրենց  ուսուցումները մարդկանց կողմից տրված պատվիրաններ են :ԵՍԱՅԻԱ29:13



Որտեղից են ծագում պատերազմները,և որտեղից են ծագում կռիվները ձեր միջև:??Արդյոք այստեղից չեն,այսինքն ձեր մարմնական հաճույքների ցանկություններից ,որոնք պայքար են մղում ձեր անդամներում:Ցանկանում եք,բայց չունեք:Շարունակում եք սպանել և նախանձով տենչալ ,բայց չեք կարողանում ձեռք բերել :Շարունակում եք կռվել և պատերազմ մղել :Չունեք ,որովհետև չեք խնդրում :Խնդրում եք ,բայց չեք ստանում ,որովհետև սխալ նպատակով եք խնդրում ,որ այն մարմնական հաճույքների ցանկությունների վրա վատնեք:ՀԱԿՈԲՈՍ4:1-3



Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց,և նորա ականջը չի  ծանրացել լսելուց.Այլ ձեր անօրենություններն են բաժանում ձեր և Աստծո մեջտեղը:Եվ ձեր մեղքերը  ծածկեցին նորա երեսը ձեզանից որ չլսե....
Չկա արդարությամբ բողոքող,և չկա  ճշմարտությամբ դատ վարող,նորանք հույս են դրել դատարկ բաների,և խոսում են  ունայնություն..
հղի են թշվառությունով և կծնեն անօրենություն...Եսայիա59:1-4


 Լավ է մի աղքատ և իմաստուն երեխան  քան թե ծեր և անմիտ թագավորը,որն  այլևս չգիտի լուսավորվիլ:Ժողովող 4:13


Խիստ շատ արդար մի եղիր.և քեզ չափազանց իմաստուն մի կարծիր.Ինչու համար քեզ կորցնես:Ժողովող 7:16(մի պահանջիր կատարելություն ոչ ինքդ  քեզանից  և  ոչ էլ ուրիշներից)




 Ես բնակվում եմ բարձրումը և սուրբ տեղը,բայց  լինում եմ կոտրած և խոնարհ հոգի ունեցողի հետ,որ խոնարհների հոգին  կենդանացնեմ ,և կենդանացնեմ սրտով կոտրվածներին....Եսայիա  57:15


 Ով սիրում է Աստծուն ,հենց նա էլ ճանաչվում է Աստծուց... Ա. Կորնթացիներ 8:3




.. Ով Աստծոյ մեծության  և իմաստության  և գիտության խորությունը. ինչպես անքննելի են նրա դատաստանները,և անհասկանալի են նրա ճանապարհները:որովհետև ով  գիտաց Տիրոջ միտքը,կամ ով եղավ նրան խորհրդակից...???Հռով.11:33-34




....Պետք չէ ,որ շատերս ուսուցիչներ դառնանք՝իմանալով,որ մենք ավելի խիստ դատաստան ենք ստանալու:Քանի որ բոլորս էլ շատ ենք սայթաքում :Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է,որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը:Եթե մենք ձիերի բերանին սանձ ենք դնում ,որ նրանք հնազանդվեն մեզ ,ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը: Տեսեք ,նույնիսկ նավերը ,որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից ,սակայն մի փոքր ղեկով ուղղվում են դեպի այն կողմը,ուր որ ղեկի մոտ եղողը   ցանկանա:

Այդպես էլ լեզուն .մի փոքր անդամ է,բայց մեծ-մեծ բաներ է խոսում :Տեսեք ,թե որքան փոքր կրակ է պետք ,որ մի մեծ անտառ այրվի:Այո,լեզուն կրակ է:Լեզուն ինքն իրենով անարդարության աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում,քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը  և բոցավառում բնական կյանքի անիվը,ու ինքն էլ բոցավառվում է գեհենից:
Քանի որ  ամեն տեսակ վայրի գազան ,ինչպես նաև թռչուն ,սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել  և սանձահարվում էլ է մարդկանց կողմից:Բայց լեզուն մարդկանցից ոչ ոքի կողմից չի կարող սանձահարվել: Եթե մեկը խոսքով չի սայթաքում նա կատարյալ մարդ է :Մի անկառավարելի,վնասաբեր բան է այն,լցվածմահաբեր թույնով:Նրանով մենք օրհնում ենք Աստծուն ,և նրանով էլ անիծում մարդկանց,որոնք Աստծո նմանությամբ են ստեղծված:Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք:
Միթե աղբյուրը միևնույն ակունքից քաղցր և դառը ջուր է բխեցնում : ?Միթե թզենին կարող է ձիթապտուղ տալ ,կամ որթատունկը ՝թուզ:?Նմանապես և աղի ջուրը չի կարող քաղցր ջուր տալ: Հակոբոս  3:1-12(Նոր կտակարան)



Ջեյմս Տիսսո


Ինչու մենք ծոմ ենք պահում ,և դու չես տեսնում?.մենք ճգնեցնում ենք մեր անձերը ,եվ դու չգիտես?

....ահա ,ձեր ծոմ օրը բաղձանք եք կատարում ,և ձեր բոլոր աշխատավորներին նեղում ենք: Ահա ,կռվի և հակառակության համար եք ծոմ պահում ,և անզգամության բռունցքներով զարկելու համար....
Այս կլինի այն ծոմը ,որին հավանում եմ...
Լուծիր անիրավության կապանքները ,բաց արա լուծի կոշկոռները.և ջարդվածներին ազատ թող տուր,և ամեն տեսակ լուծ կոտրեցեք:Այո, հացդ կտրիր տուր սովածին,և թափառական խեղճերին տունդ տար,երբոր մի մերկ տեսնես նրան հագցրու և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի ծածկիր...այդ ժամանակ քո լույսը արշալույսի պես պիտի ծագե,և քո արդարությունը պիտի գնա քո առաջից...Տիրոջ փառքը պիտի պահե քեզ հետևից:
Այդ ժամանակ դու կկանչես  և Տերը կպատասխանե քեզ...եթե հեռացնես քո միջից լուծը,մատնելը և չարախոսությունը դեն գցես...և կարոտի հոգին կշտացնես,այդ ժամանակ քո լույսը կծագի խավարումը և քո խավարը կլինի կեսօրվա պես....և Տերը քեզ միշտ կառաջնորդե...ԵՍԱՅԻԱ 58:3-11


 


Ամենը իբրև թե ամենքի համար է.միևնույնը պատահում է արդարին և ամբարշտին,բարի և մաքուր մարդուն և անմաքուրին ,զոհողին և զոհ չանողին ,ինչպես է բարին՝ այնպես է մեղավորը,երդում անողը ՝այնպես և երդումից վախեցողը...

սա վատ է արեգակի տակին եղած բոլոր գործերումը ,որ ամենքինն էլ միևնույնն է պատահում...ժող.9-2
Ռեմբրանտ,Պետրոսը ուրանում է Հիսուսին



Ամեն բանի ժամանակ կա.և ժամանակ՝երկնքի տակ բոլոր
ձեռնարկության...
ծնելու ժամանակ,և մեռնելու ժամանակ,տնկելու ժամանակ և տնկածը
 պոկելու ժամանակ.
սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ.
քանդելու ժամանակ և քանդածը շինելու ժամանակ....
լալու ժամանակ ,և ծիծաղելու ժամանակ.սգալու ժամանակ
 և պարելու ժամանակ...

ՔԱՐԵՐԸ ԴԵՆ ԳՑԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ....և ՔԱՐԵՐԸ

ժողովելու ժամանակ.գրկելու ժամանակ և գրկելուց
 հեռանալու ժամանակ....
որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ.
պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ.
ԼՌԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ և ԽՈՍԵԼՈՒ ժամանակ ...
ՍԻՐԵԼՈՒ ժամանակ և ատելության ժամանակ.....
պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ...



Իսկ հիմա ձեր մասին,որ ասում եք ՝ «այսօր կամ վաղը ճանապարհ կընկնենք  այսինչ քաղաքը և մի տարի այնտեղ կանցկացնենք,գործ կանենք ու  շահույթ կստանանք»,դուք ,որ չգիտեք ,թե վաղը ինչպիսին կլինի  ձեր կյանքը:Որովհետև դուք մշուշ եք ,որը մի կարճ ժամանակով է հայտնվում  և ապա անհետանում :Փոխարենը  պետք է ասեք.(Եթե Աստված կամենա,կապրենք և այս կամ այն  բանը կանենք): Բայց այժմ դուք հպարտանում եք ՝ մեծամտաբար պարծենալով:Ամեն այդպիսի հպարտություն չար է: Հակոբոս 4:13-16


...ինչպես որ ձեր բանաստեղծներից 

ոմանք են ասել.«Քանզի մենք նրա ազգատոհմից ենք»




.....Մինչ Պողոսը Աթենքում սպասում էր նրանց,նրա հոգին իր ներսում զայրանում էր,երբ տեսնում էր ,որ քաղաքը կուռքերով է լցված:Ուստի նա սկսեց ժողովարանում տրամաբանել  հրեաների և Աստծուն երկրպագող ուրիշ մարդկանց հետ,իսկ շուկայի հրապարակում ՝ամեն օր նրանց հետ ,ում հանդիպում էր:Բայց էպիկուրյան և ստոյիկյան փիլիսոփաներից մի քանիսը սկսեցին հակաճառել նրան,և ոմանք ասում էին.«Այս դատարկախոսն ինչ է ուզում ասել»Իսկ մյուսները,թե«թվում է ,թե նա օտար աստվածների քարոզիչ է»:Պատճառն այն էր,որ նա հռչակում էր Հիսուսի հարության լուրը:
Ուստի բռնեցին նրան ու տարան  Արեոպագոս  (բլուր հին հունաստանում,որի վրա նաև գերագույն դատարանն էր հավաքվում) և ասացին.
«Կարող ենք իմանալ ,թե ինչ է այս նոր ուսմունքը,որի մասին դու խոսում ես:Որովհետև բաներ ես մատուցում,որոնք օտար են մեր ականջներին:Դրա համար էլ ուզում ենք իմանալ,թե ինչ են նշանակում այս բաները»:
Իրականում բոլոր աթենացիները և այստեղ մնացող օտարականները իրենց ազատ ժամանակը ուրիշ ոչնչի վրա չէին վատնում՝ որևէ նոր բան ասելուց կամ լսելուց բացի:
Պողոսն էլ կանգնեց Արեոպագոսի մեջտեղում  ու ասաց.
« Ով աթենացի մարդիկ,տեսնում եմ ,որ ամեն ինչում դուք ավելի շատ եք վախենում աստվածներից ,քան մյուսները:Օրինակ ՝մինչ անցնելով ուշադիր զննում էի ձեր մեծարանքի առարկաները,մի զոհասեղան էլ գտա,որի վրա գրված էր ՝«Անծանոթ Աստծուն»:Ուստի ինչի հանդեպ որ դուք առանց իմանալու նվիրվածություն եք ցույց տալիս,այն եմ քարոզում:
Աստված ,որ ստեղծել է աշխարհը և նրանում եղող ամեն բան ,Նա,երկնքի և երկրի ՏԵՐԸ լինելով ,ձեռակերտ տաճարներում չի բնակվում ,ոչ էլ մարդկանց ձեռքով  է նրան ծառայություն մատուցվում,ասես ,թե նա ինչ որ բանի կարիք ունի,որովհետև  Նա ինքն է բոլոր մարդկանց տալիս կյանք ,շունչ և ամե բան :
Եվ Նա մեկ մարդուց ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը,որպեսզի բնակվեն ամբողջ երկրի երեսի վրա,և հաստատեց մարդկանց բնակության նշանակված ժամանակներն ու որոշված սահմանները,որպեսզի փնտրեն Աստծուն ,այո, միգուցե նույնիսկ խարխափելով գտնեն ՆՐԱՆ,թեպետ իրականում Նա մեզանից յուրաքանչյուրիցս հեռու չէ:Որովհետև նրանով ենք մենք ապրում,շարժվում  և գոյություն ունենք,ինչպես որ ձեր բանաստեղծներից ոմանք են ասել.«Քանզի մենք նրա ազգատոհմից ենք»
Որեմն ,քանի որ աստծո ազգատոհմիցն ենք,չպետք է մտածենք ,թե Աստվածային էությունը նման է ոսկու ,արծաթի կամ քարի նման մի բանի,ինչը մարդկանց արվեստով ու հնարամտությամբ է քանդակված:

ԳՈՐԾԵՐ17:16-29

Հիսուսի «Լեռան Քարոզ»-ը քրիստոնեական բարոյականության միջուկն է ...
Երանի՜ թե բոլորս ապրեինք համապատասխան այս քարոզին...Պատկերացնում եմ .աշխարհը կատարյալ կլիներ  ...իսկ ապրելն այնքան ուրախալի...հեքիաթային)))

Երանության 9 պատվիրանները...(ըստ Մատթեոսի ավետարանի)
1.Երանի հոգով աղքատներին(*հոգով աղքատներ-մարդիկ ,որոնք գիտակցում են իրենց հոգևոր կարիքները),որ նրանցն է Երկնքի թագավորությունը
2.Երանի սգավորներին,որ նրանք կմխիթարվեն
3.Երանի հեզերին,որ նրանք կժառանգեն երկիրը
4.Երանի նրանց ,որ սոված և ծարավ են արդարության,որ նրանք կկշտանան
5. Երանի ողորմածներին,որ նրանք ողորմություն կգտնեն
6. Երանի նրանց ,որ սրտով  մաքուր են,որ նրանք Աստծուն կտեսնեն
7.Երանի խաղաղություն անողներին,որ նրանք Աստծո որդիք կկոչվին
8.Երանի նրանց,որ արդարության համար հալածված են ,որ նրանցն է  երկնքի արքայությունը
9. Երանի է ձեզ,երբոր կնախատեն ձեզ և կհալածեն և ամեն չար բան սուտ տեղը կասեն ձեր վրա իմ պատճառով:Ուրախացեք . ցնծացեք,որ ձեր վարձքը շատ է երկնքումը

Դուք  երկրի աղն եք. եթե աղն անհամնա,ինչով կաղանվի.այլևս ոչնչի  պետք չէ,միայն թե դուրս կգցվի . մարդկանցից ոտնակոխ լինի:

Դուք աշխարհի լույսն եք. մի քաղաք,որ կենում է սարի վրա, չի կարող թաքնվել:Եվ ճրագը չեն վառում և գրվանի տակ դնում ,այլ ճրագակալի վրա,և նա լույս  կտա ամենին՝ որ տան մեջ են:Այսպես կլուսավորե ձեր լույսը  մարդկանց առաջին,որ ձեր բարի գործերը տեսնեն ,և փառավորեն ձեր Հորը  որ Երկնքում է:

Բնավ երդում մի արա. ոչ երկնքովը՝որովհետև նա աթոռն է Աստծո.Եվ ոչ Երկրովը ՝ որովհետև պատվանդաննէ նրա ոտների...
և ոչ քո գլխովը երդում արա ,որովհետև չես կարող մեկ մազ սպիտակ անել կամ սև:Բայց ձեր խոսքը լինի,Այոն ՝այո,և Ոչը՝ոչ.և սրանից ավելին  չարից է:


Կարավաջո,Սուրբ Պետրոսի նահատակությունը



«Առակաց Գրքից»
Սողոմոն Իմաստունի խոսքերից ...



Քեզանից խնդրում եմ երկու բան...
Ունայն և սուտ խոսքը հեռացրու ինձանից,աղքատություն կամ հարստություն
  ինձ մի տուր.ինձ համար որոշված հացովը կերակրիր ինձ:
Չլինի որ կշտանամ և քեզ ուրանամ ,և ասեմ՝Ով է Տերը?. և չլինի թե չքավորնամ  և գողանամ , զուր հիշեմ  Աստծոյ անունը.............Առակաց

Անզգամների զոհը զզվանք է Տիրոջ համար,բայց ուղիղների
աղոթքը նրան հաճելի է... Առակաց 15-8

Իր բերանը զսպողը կպահե իր հոգին.իր շուրթերը լայն բաց անողը

կործանում է իր համար...Առակաց 13-3


Ինչպես ջրումը երեսն է երեսի դեմ,այդպես էլ սրտի մեջ մարդս մարդի դեմ. Առակաց  27:19


Վեց բան կա ,որ Տերը ատում է . յոթը՝զզվելի են նրա հոգիի առաջին.
Ամբարտավան աչքեր,ստախոս լեզու,և անմեղ արյուն թափող ձեռքեր.
Չար խորհուրդներ հնարող սիրտ,չարության համար վազելու շտապող ոտքեր.
սուտեր փչող անիրավ վկա,և եղբայրների մեջ կռիվներ գցող:   Առակաց 6-16

 Իր բերանը զսպողը կպահե իր հոգին .իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար  : 

Առակաց 13:3

 Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում,ձախորդության վերայ ուրախացողը անպատիժ չի մնալ:Առակաց17:5


Մարդիս սիրտը խորհում է իր ճանապարհը.բայց նրա քայլերը Տերն է հաստատում....Առակաց 16:9

Երկայնամիտը զորավորից լավ է, և իր ոգին զսպողը՝քաղաք առնողիցը...Առակաց  16:32

Զրպարտելով ման եկողը  գաղտնքը կհայտնե,բայց հավատարիմ հոգի ունեցողը կծածկե գործը: Առակաց 11:13

Ատելությունը ծածկողը ստախոս է,և բամբասանք հնարողը հիմար է:  Առակաց 10:18

Հիմարի համար չարություն անելը զբոսանքի պես է,բայց իմաստությունը հանճարեղ( խորաթափանց )մարդու համար է:Առակաց 10:23

Արդարի շրթունքները շատերին են առաջնորդում,բայց հիմարները մեռնում են պակասամտության մեջ:  Առակաց 10:21

Ուրախ սիրտը օգտակար է ինչպես դեղ, բայց կոտրած սիրտը ոկորները կչորացնե: Առակաց 17:22

                                  Առակաց 23:1-3

Հիմարի ականջին բան մի ասիր.որովհետև նա կանարգե քո խոսքի իմաստությունը:
                                                    Առակաց   23:9

Լավ է խոնարհամիտ լինել խոնարհների հետ,քան թե ավար բաժանել հպարտների հետ:
                                                            Առակաց 16:19

Լավության փոխարեն ով որ չարություն հատուցե նրա տանից չարիքը չի հեռանա:
                                                      Առակաց 17:13

Անզգամի ճանապարհը մի մտնիր. և ման մի գա չարերի ճանապարհումը:   ...նրանցից խոտորիր և անցիր :Որովհետև նրանք չեն քնի.մինչև որ չարություն չանեն.և քնից կզրկվին,եթե չկործանեն:  ...նրանք ամբարշտության հացն են ուտում և անիրավության գինին խմում:
Բայց արդարի ճանապարհը ծագող լույսի պես է.որ գնալով լուսավորվում է,մինչև որ կատարյալ օր է դառնում:
                              Առակաց 14: 14-18




Ռուբենս,Աբրահամն ու Մելիքսեդեկը
Կրթիր երեխային իր ճանապարհին համեմատ,որ ծերացած էլ՝ չի հեռանա նրանից:   Առակաց 22:6

Ինչ որ է մի ոսկե օղակը խոզի քթին,այն է մի գեղեցիկ կին որ խոհեմություն չունի:   Առակաց 11:22

Զզվելի են Տիրոջ առաջին ծուռ սիրտ  ունեցողները ...Առակաց 11:20

Կան որ իրանց հարուստ են ձևացնում և ոչինչ չունին.իրանց աղքատ ձևացողներն էլ կան  ՝որ շատ ստացվածք ունին:   Առակաց 13:7

Սիրտն է զգում հոգու ցավը . և նորա ուրախությանը օտարը չի խառնվիլ:  Առակաց 14:10

Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին.բայց Տերն է հոգիները կշռողը:  Առակաց 16:2

Աղքատն իր ընկերին էլ է ատելի,բայց հարուստին  սիրողները շատ են:
Իր ընկերոջն անարգողը մեղանչում է,բայց ով որ աղքատներին ողորմէ՝երանի նորան:  Առակաց 14:20-21

Աղքատն նեղողը նորա Արարչին է անարգում.բայց Նորան պատվողը տնանկին կողորմէ:   Առակաց 14:31

Ջրի արձակման նման է կռվի սկիզբը.բայց վեճը չբորոքած դու ետ քաշվիր: Առակաց 17:13

Գաղտնիքը հայտնում է  բանսարկությամբ ման եկողը,ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր:   Առակաց 20:19

Մարդիս հոգին Տիրոջ ճրագն է. նա քննում է սրտի բոլոր ներսերը:    Առակաց 20:27

Ով որ խցկե աղքատի աղաղակի դեմ իր ականջը,ինքն էլ կկանչե ,և պատասխան չի գտնի: Առակաց 21 :13

Ով որ զսպե իր բերանն ու լեզուն,իր հոգին նեղությունից կազատե:    Առակաց 21 23

Դուրս արա ծաղրողին,և կռիվը դուրս կգնա,և վեճն ու անարգանքը կդադարե: Առակաց 22 : 10

Խորագետը տեսնում չարիքը և իրան պահում,բայց պարզամիտները անց են կենում և վնասվում:   Առակաց 22:3


Մի աշխատիր հարստանալու .քո այդ հասկացողությունիցը դադարիր: 
Մի՞թե աչք պիտի դնես այն  բանին, որ ոչինչ է...Առակաց 23:5  

Մի ուտիր չարաչք մարդու հանցը.և նորա կերակուրները մի ցանկացիր....Առակաց 23:6

...մի նայիր գինիին,որ կարմիր է տալիս,որ բաժակի մեջ աչքով է անում,որ ուղիղ ինքն իրան գնում է.
Նա վերջը օձի պես կկծե,և իժի պես կծակե:
Աչքերդ օտար կնիկներին կնայեն  և սիրտդ ծուռուծուռ բաներ կխոսե:
Եվ ծովի միջումը քնողի նման կլինես,և կայմի վրա քնողի նման :  Առակաց 23:32-34

Ամպեր ու քամի՝ բայց  առանց անձրևի՝ այն մարդն է որ պարծենում է դատարկ պարգևներով: Առակաց 25 :14
Դոլչե,Հրեշտակ
Ոտքդ սակավ հաճախե ընկերիդ տունը,միգուցե քեզանից կշտանա և զզվի քեզանից  :Առակաց 25:17

...իր պատիվը որոնելը պատիվ չէ: առակաց 25: 27

Քանդված անպարիսպ քաղաք է այն մարդը ,որ չի զսպում իր ոգին:  Առակաց 25:28

Մի պարծենա վաղվա օրովը. որովհետև չգիտես թե օրը ինչ կծնե:  Առակաց 27: 1

Թող քեզ ուրիշը գովե,և ոչ թե քո բերանը,օտարը՝ . ոչ թե քո շրթունքները:  Առակաց 27: 1-2

Ծանր է քարը և բեռ ունի ավազը,բայց հիմարի բարկությունը երկուսից էլ ծանր է: Առակաց 27:3

Ինչպես ջրում երեսն է երեսի դեմ .այնպես է սրտի մեջ մարդս մարդու դեմ: Առակաց 27: 19

Դժոխքն ու կորուստը չեն կշտանա,նույնպես չեն կշտանա և մարու աչքերը: Առակաց 27:20

Ով որ իր երկիրը գործե ՝հացով կկշտանա.... Առակաց 28:19

...Եղբայրը նեղ օրվա համար է ծնված: Առակաց 17:17

Ծուռ սրտի տերը բարություն չի գտնի, և լեզուն ծռողը չարության մեջ կընկնի: Առակաց 17:20

Իր խոսքերը զսպողը գիտություն գիտե.և ծանրաբարո մարդը խոհեմ է: Առակաց 17: 27



Մեղրի խորիսխ է  վայելուչ խոսքը,քաղցր է հոգուն,և բժշկություն՝ ոսկորներին: Առակաց 16: 24

Իմաստությունը հասկացողի առաջին է ,բայց հիմարի աչքերի համար՝ աշխարհքի ծայրումը:   Առակաց 17:24

Իմաստունները գանձում են  գիտությունը,բայց հիմարի բերանը մոտ է կործանման: Առակաց 10:14

Շատախոսության  հանցանք պակաս չի լինի,բայց իր շրթունքները  զսպողը խելացի է :


Ընտիր արծաթ է արդարի լեզուն .իսկ ամբարիշտի սիրտը չնչին բանի պես է: Առակաց 10:19-20

Տիրոջ օրհնությունն է հարստացնում, և չարչարվելը մի բան չի ավելացնում նորա վրա: Առակաց 10:22

Կործանումից առաջ  հպարտանում է մարդու սիրտը.բայց փառքից առաջ  գնում է խոնարհությունը:  Առակաց 18:12

Մարդու հոգին ուտում է իր հիվանդությունը ,բայց կոտրած սիրտն ո՞վ կարող է տանել: Առակաց 18 :14

Բաուտս,Հովհաննես Մկրտչի քարոզը


Աղքատին ողորմողը Տիրոջն է փոխ տալիս,և նա կհատուցանե նորա վարձը:   առակաց 19 :17

Ծաղրող է գինին ,խռովարար՝ ցքին(օղին).և ամեն ով որ դրանցով մոլորվի ՝ իմաստուն չի լինի: Առակաց 20:1

Լսող ականջն ու տեսնող աչքը ՝երկուսն էլ Տերն է անում: Առակաց 20: 12



«Կործանումից առաջ հպարտանում է մարդու սիրտը,իսկ փառքից առաջ գնում է խոհեմությունը»

«Անունը ավելի ընտիր է  շատ հարստությունից. արծաթից ու ոսկուց շնորհքն է լավ»

Մի ուտիր չարաչք մարդու հացը,և նրա կերակուրներից մի ցանկանար:Որովհետև ինչպես որ իր սրտում հաշիվներ անողն է՝այնպես է.Նա քեզ կասի.Կեր .Խմիր,բայց սիրտը քեզ հետ չի:
Այն պատառը,որ կերել ես՝կփսխես.և դու կորցրել ես այն անուշ խոսքերդ»


«Իմաստությունը հասկացողի առաջին է,բայց հիմարի աչքերի համար՝աշխարհի ծայրում»

«Ինչ որ  է մի ոսկի օղակը խոզի քթին,այն է մի գեղեցիկ կին որ խոհեմություն չունի»

«Ոտքդ սակավ հաճախե ընկերիդ տունը,միգուցե քեզանից կշտանա և զզվէ քեզանից»

«Պաղ ջուր է սրտի համար  Բարի լուրը հեռու երկրից»

«Իր տունը տանջողը քամի կժառանգե,և հիմարը կծառայե իմաստուն սիրտ ունեցողին»

«Հիմարի բերանը կործանում է իր համար և շրթունքները՝որոգայթ իր անձի համար»

Ով որ զսպե իր բերանն ու լեզուն ,իր հոգին նեղությունից կպահե»

« Կա ոսկի և շատ  գոհարեղեն ,բայց պատվական գործիք են գիտուն շրթունքները»

« Քաղցր է մարդու համար ստության հացը,բայց հետո բերանը լցվում է խիճով»

«Անզգամ մարդը պնդացնում է իր երեսը ,բայց նա՝որ ուղիղ է,քննում է իր ճանապարհը»

Մի ընկերանա բարկության տեր մարդու հետ,և բորբոքվող մարդու հետ մի գնար»

«Ճշմարտություն շահիր՝ և մի ծախիր. նաև իմաստություն,խրատ և հանճար»

«Լսիր քո ծնող հորը և մի անարգիր քո մորը ,երբոր ծեր է»

«Արդարի հայրը անշուշտ պիտի ցնծա ,իմաստուն ծնողը նրանով պիտի ուրախանա»

«Թող որ ուրախանա հայրդ ու մայրդ, և ցնծա ծնողը քո» 


«Տերից է մարդու քայլերի հաջողությունը,ուրեմն մարդն ինչ է հասկանում իր ճանապարհը»

«Երիտասարդի զարդը իրանց ուժն է,և ծերերի փառքը՝ալևորությունը»

«Տիրոջը զզվելի են ամեն գոռոզամիտներ,անշուշտ որ նրանք անմեղ չեն համարվելու»

« Լավության փոխարեն ով որ չարություն հատուցանե նրա տանիցը չարիքը չի հեռանա»

«Աղքատին ծաղր անողը նորա Արարչին է անարգում,ձախորդության վրա ուրախացողը անպատիժ չի մնա»


«Իր խոսքը զսպողը գիտություն գիտե.և ծանրաբարո մարդը խոհեմ է»

«Ծաղրող է գինին ,խռովարար ցքին(օղին).և ամեն ով որ դրանցով մոլորվի՝իմաստուն չի լինի»

«Կան որ իրենց հարուստ են ձևացնում,բայց ոչինչ չունեն...»

« Երանի այն մարդուն ,որ իմաստություն է գտել,և այն մարդուն ,որ հանճար է ստանում»

«Որովհետև նրա նրա շահը լավ է արծաթի շահից,և նրա արդյունքը՝մաքուր ոսկիից»

«Երեք բան կա որ ինձ համար զարմանալի են,և չորսը՝որոնց չեմ հասկանում.
Արծվի ճանապարհը երկնքի երեսին,օձի ճանապարհը ապառաժի վրա,ծովի մեջ նավի ճանապարհը,և մարդիս ճանապարհը աղջկա մոտ:
Այնպես է շնացող կնոջ ճանապարհը.ուտում է և բերանը սրբում,և ասում. Չար բան չեմ արել:
Երեք բանի տակին դողում է երկիրը,և չորս բան կա նա չի կարող տանել.
Ծառան երբոր թագավորէ,և հիմարը երբոր հացով կշտանա:
Ատելի կինը՝երբոր ամուսնանա,և աղախինը ՝երբոր իր տիկնոջը ժառանգ դառնա»




Ռուբենս,Ադամն ու Եվան











Գվիդո Ռենի,ՄագթաղենացիԱռաջին կումը բնագիտության բաժակից  դարձնում է աթեիստ,բայց  բաժակի  տակ սպասում է Աստված...
Վերներ Հայզենբերգ

5 комментариев:

  1. ՄԻ ԴԱՏԻՐ,ՈՐ ՉԴԱՏՎԵՍ///// ԱՌԱՋԻՆԸ ՔԱՐԸ ԳՑԵԼ//// ԻՆՉԸ ՉԵՍ ՈՒԶՈՒՄ ՈՐ ՔԵԶ ԱՆԵՆ,ԴՈՒ ԷԼ ՄԻ ԱՐԱ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ: Խոսքեր են,որոնք այսօր ամենաշատն են պակասում մեզ:Իմ կարծիքով սրանց մեջ են խտացած մյուս բոլոր պատվիրանները:Իրոք, մարդիկ ավելի շատ տարված են ուրիշներին դատելով,քարկոծելով,իսկ իրենց աղտերը չեն տեսնում; Ճիշտ է ասված` Ով ինչ արժանիքից զուրկ է,ավելի շատ է դրա մասին գոռում...Իրոք,ինչքան մաքուր,բարի կլիներ աշխարհը,որ հետևեինք գեթ այս երկու-երեք պատվիրանին ...Լիլի ջան, գիտես երևի դրանից է,որ անընդհատ կարդալուց չեմ կշտանում //Կամելիազարդ տիկինը// վիպակի սկզբի հատվածներից մեկը,որը ճիշտ և ճիշտ ապացույցն ու քարոզն է այս պատվիրանների...///Քրիստոնեությունը իր անառակ որդու առակով ներողամտություն ու թողություն է պատվիրում:Հիսուսը սիրով էր տոգորված մարդկային կրքերից վիրավորված այդ հոգիների նկատմամբ.նա Մագթաղինացուն ասում էր."Քեզ շատ կներվի,քանզի դու շատ սիրեցիր":Ինչու մենք Քրիստոսից ավելի խիստ պիտի լինենք,ինչու պիտի համառորեն հարենք այս աշխարհի կարծիքներին և նրանց հետ արհամարհենք այն հոգիները,որոնց արյունալի վերքերից հիվանդի ախտաժետ արյան նման հոսում է անցյալի ախտը...Լինենք բարի,լինենք երիտասարդ,լինենք արդար.չարհամարհենք այն կնոջը,որ ո'չ մայր է,ո'չ քույր,ո'չ հարս... Չսահմանափակենք հարգանքը ընտանիքով,քանի որ երկինքը ուրախանում է մի մեղավորի զղջումից,քան100 արդարներից..../////Լիլի,ես մի բան եմ ուզում հասկանալ . արդյոք հնարավոր չէ,որ մի հասարակ մարմնավաճառ ներքուստ ավելի լավը լինի,քան մենք`ԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐՍ, միթե հնարավոր չէ.չէ որ մենք չգիտենք ինչ կանեինք,եթե այդ նույն կերպ մեզ հարվածեր կյանքը,արդյոք մեր ձայնը տաք տեղից չի գալիս: Եվ կամ այդ ով դարձանք,որ Քրիստոսը կարող է ներել,իսկ մենք`ոչ: Լիլի ջան,այնքան եմ քննադատվել այսպես մտածելուս համար,որ մարդիկ սկսել են նույնիսկ մտածել` ...գուցե ինքն էլ է նրանցից...ուզում եմ ուղղակի հասկանալ սխալ եմ մտածում...իսկ քո կարծիքը ինձ համար կարելի է ասել դարձել է միանշանակ,սիրելի անծանոթուհի....

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Աննա ջան ,սխալ չես...ազնիվ ես դատողություններիդ մեջ...և ուղիղ ես սրտով ,ուրեմն ՝հաճելի մարդ ես Աստծո աչքին...))
      Բարեկամս,«Սրտի ավելացածից կխոսի բերանը»....մի մտահոգվիր ...թող սարսափեն նրանք ,ովքեր «չարության համար վազող ոտքեր ունեն , ստախոս լեզու , արյուն թափող ձեռքեր» ... թող մտահոգվեն քսուները ,չարություն որոնողները ,կռիվ հրահրողները, բամբասողներ( և այլն ...)Սրանք իրենց ծոցում «կրակ են կրում » ... կարծում եմ շարունակությունը պատկերացրիր...)))) Չարություն ուզողը կհանդիպի նրան )))
      Նա , «..ով որ կամենում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել ,թող իր լեզուն չարությունից լուռ պահե,և իր շրթունքները ՝որ նենգություն չխոսեն .Չարից ետ քաշվի և բարի անե ,խաղաղություն որոնե և նրան հետևե ...» ,-ասում է Պետրոս առաքյալը...
      Իսկ այն հարցի ,թե ինչու են մարդիկ այսպիսին կամ այնպիսին , պատասխանը հետևյալն է . ամեն ոք ներկայացնում է իր «Հորը » ,և կրում նրա հոգևոր արժեքները...ժառանգությունը ... «ԳԵՆԸ»... Եթե նրանց հայրը Աստված լիներ...ավա՜ղ...
      «Դուք ձեր սատանա հորից եք և կամենում ենք ձեր հոր ցանկություններն անել.նա սկզբից մարդասպան էր,և ճշմարտության մեջ չկեցավ,որովհետև ճշմարտություն չկա նրանում ...»,-ասում է Աստծո Որդին...

      Մարմին վաճառողնե՜ր ...առաքինությո՜ւն... ))) գիտես ,ըստ իս,առավել վտանգավոր են հոգևոր շնություն անողներն ու քաղաքական պոռնիկները...իսկ մարմին վաճառողների «մուրը » թող իրենց գլուխը լինի ...Նրանք իրենց ապականությունն իրենց մեջ են կրում...))ես այս «երևույթի » մեջ պարզապես դեմ եմ «Անասնիզմին» ... (ծիծաղում եմ))) ....և ոչ միայն այս երևույթի ...)))(վատ չէր լինի ,եթե սրանք հատուկ «դասընթացներ» անցնեին ... հետերաների մակարդակին հասնեին , նրանց խելքն ու շնորհքը ձեռք բերեին ...ոչ միայն զվարճացնեին ,նաև կրթեին տղամարդկանց ) : )))
      Աննա ջան ,ճիշտ ես ,կան ...լինում են դեպքեր ,երբ շատերին կյանքն է «պարտադրում իջնել» ... կամ էլ՝ Սերն է «ստիպում ...» :

      Բարեկամս,Առաքինությունը մեր ներքին ,հոգևոր և մտային որակների հանրագումարն է...իսկ հոգու հատկությունները,պտուղները նրա ամուր հենարանն են ...
      Այնպես որ, միայն « մարմինը մաքուր պահելով » կամ առաքինություն «խաղալով» առաքինի չես համարվի (ինքներս մեզ կարող ենք խաբել ,Աստծուն ՝ոչ ...Նա կյանք կոչվող մեր «ներկայամանը » միշտ ներկա է...դիտում է ...տեսնում և ըստ արժանվույն գնահատում է մեր «խաղը» :))) Բացի այդ ,Իսկական Առաքինին միշտ ցուցաբերում է Բարուն հետևելու անվարան ցանկություն ...քանզի առաքինությունը վերաբերվում է Բարու կատեգորիային ...բերում է բարիք և հակադրվում բոլոր արատներին ...
      Իսկ սուտ սրբերն ու առաքինիները « նման են ծեփած գերեզմանի՝դրսից մաքուր ,կոկիկ , հղկված ու գեղեցիկ են երևում ,իսկ ներսից լի են ապականությունով » :
      Ինչ ասեմ,սիրելիս ...))) առաքինությունն ու արատները մեր միակ «curriculum vitae `ռեզյումեն է »....մեր ամբողջ ունեցվածքը, որ վերցնում,տանում ենք մեզ հետ ...երբ գալիս է ժամանակը Աստծո առաջ ներկայանալու ...))))
      Ընտրությունը մերն է...)))
      Աննա ջաան ,իմ հանդեպ ունեցած համոզվածությանդ համար շնորհակալ եմ շատ ... ինձ արդեն պարտավորված եմ զգում...)))
      Է՜հ,սիրելիս...թող չստեղծվի տպավորություն ,որ որ ես «անսխալական եմ» ...չէ ,այդպես չէ...ես էլ իմ «таракан-ներն ունեմ» ...Բայց ես «կռվում եմ ,կռվում եմ ...կռվում» ))))

      Удалить
  2. Լիլի ջան,միգուցե սխալ եմ մտածում,միգուցե հիմա,այսօր կամելիազարդ տիկիններն ու մանոն լեսկոները ժամանակավրեպ են, միգուցե հիմա ավելի շատ անասնիզմն է գերակայողը ու հիմարություն է մտածել,որ նրանք ընդունակ են վեհ սիրո,զուրկ են հոգևոր արժեքներից ու նաև կանացիությունից,չեմ ժխտում,որովհետև վերջ ի վերջո պետք է խոստովանել,որ մարմինը մաշում է հոգին:Պարզապես մտածում եմ,որ մարդուն դատելու իրավունք ունի այն Մեկը,ով ստեղծել է նրա հոգու տանջանքները.մենք չունենք դրա իրավունքը: Հետերաների մասին մտածելն անգամ միամտություն է ,Լիլի ջան. նրաց միգուցե գնահատում էին իրենց հին Հունաստանում,իսկ Հայաստանում ,իսկ հայ տղամարդիկ...նրանց համար կա մեկ անուն` պոռնիկ, ու վերջ...նրանց պետք է միայն մեկ բան , իսկ գլխի պարունակությունը արդեն չի հետաքրքրում,էլ ուր մնաց թե կրթվեն ու նման երազանքներ...Չես կարծում...Լիլի ջան,այնուամենայնիվ նախընտրում եմ թեթևաբարոյին,քան կեղծ սրբերին,որովհետև առաջինները գոնե անկեղծ են,անդիմակ... Հիշեցի Իսահակյանին...--/Սուրբը նա է ,ով զգում է գիշերային մեղքը,բայց կամքի բարոյական ուժով հաղթում է,ընկճում այն:Սուրբ չէ նա,ով ծնվել է անիղձ,անփափագ...// : Ինչևէ... Լիլի ջան, ինչպես միշտ մտածում ես շատ համոզիչ,գրագետ ու գեղեցիկ: Իսկ եթե անգամ անսխալական չես ու ունես սխալներ, չգիտեմ ինչու համոզված եմ,որ անգամ դրանք են գեղեցիկ: Ու,մեր մեջ ասած,կարծում եմ առանց սխալների ապրելն էլ ձանձրալի կլիներ...Միշտ ճիշտ...դաժան է... Շնորհակալ եմ****

    ОтветитьУдалить
  3. Հարցնում եմ ինքս ինձ...)) Տղամարդի՞կ են մեղավոր , որ « կան մանոններ ու քամելիազարդ տիկիններ » ...թերևս...որոշ չափով.չէ՞ որ պահանջարկն է ծնում առաջարկ...և «արջառ չլինելիս՝ մսուրը մաքուր է )))) մյուս կողմից էլ՝ «կենսաբանական («բնության » դեմ մարդն անզոր է,եթե միայն բացառիկ կամքի ուժ չունի)» ու դրամական մոտիվների «մատն էլ է խառը» այս գործում ...ախր ծանր կյանքը «թեթևացնում է » վարքն ))) ու շատ դժբախտությունների պատճառ դառնում...
    Գիտես,բարեկամս , ինձ միշտ զարմացրել,թե .ինչու Աստվածաշունչը միշտ տղամարդկանց «կողմից » է խոսում (ուրեմն մի բան հաստատ կա))) , պաշտպանում ,զգուշացնում նրանց «չար ,սանձակոտոր կնկանից» ,նրա շողոքորթ լեզվից ... որ չցանկանա նրան,չհափշտակվի նրա գեղեցկությամբ ,որ «պոռնիկ կնկա պատճառով չաղքատանա,քանզի օտար կնոջ շուրթերը մեղր են կաթեցնում ,և նրա քիմքը յուղից փափուկ է ,սակայն նրանցից եկող հետևանքները օշինդրի պես դառն են ,սուր են ,ինչպես երկսայրի սուրը...»,հորդորում է Տղամարդուն ,որ ճանապարհները հեռու պահի նրանցից, և նրանց տան մուտքին չմոտենա ...և չտա արժանապատվությունն ու ուժը ուրիշներին....
    Մի՞թե տղամարդն այդքան անզոր է, անպաշտպան ու խոցելի կնոջ հնարամիտ,խորամանկ, ճկուն ,բարդ ու բազմաշերտ «սատանայական բնության» դեմ ....)))))))))
    Չգիտեմ...Չգիտեմ...)) միայն գիտեմ ,որ արատը զազրելի դեմք ունի ,սակայն ճարպկորեն գտնում է գույներ՝ զարդարվելու համար ...և ավելի նողկալի է դառնում ,երբ քողարկվում է առաքինությամբ ....
    Ամեն դեպքում մարդը սխալվելու ,մոլորվելու իր «սրբազան իրավունքն ունի » ))) միայն թող անպայման հիշի. «կրակոտ» տարերքն անցողիկ է...չլինի այնպես ,որ վերջում մնա միայն կրակի մեջ նետելու «չորացած հոգի» :
    Սիրելի Աննա ,«այս խմորը շատ ջուր կքաշի » .... անվերջ կարելի է խոսել այս մասին...)))»
    Շնորհակալ եմ ,Աննա ջան )))

    ОтветитьУдалить
  4. Ճիշտ ես : Կարելի է,անվերջ խոսել,բայց վերջում նորից հայտնվել հարցի հենց սկզբում ու նորից, նորից մտածել: Շնորհակալ եմ ես էլ , Լիլի ջան , հետաքրքիր քննարկման համար...

    ОтветитьУдалить