Мой список блогов

Показаны сообщения с ярлыком Ասպազիա և Պերիկլես. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Ասպազիա և Պերիկլես. Показать все сообщения

вторник, 4 июня 2013 г.

Սիրո Տաճարի Քրմուհիները...


«Հետերաները բոլորին են պետք`ուրախության համար»,- դիմելով դատավորներին՝ բացականչեց Դեմոսթենեսը՝ ի պաշտպանություն հետերա Նեհերին ...


Հետերաներ- «Սիրո տաճարի»   քրմուհիներ...Ովքե՞ր էին նրանք ...
Հին Հունաստանում չամուսնացած , լավ կրթված, բարեկիրթ ,նրբագեղ շարժուձևով,էսթետիկ, ազատ ու անկախ կենսակերպ ունեցող,հմայիչ,գեղեցիկ  բարձր դասի կանայք,որոնք  և՛ լավ ընկերուհիներ էին, և՛ լավ  սիրուհիներ.....Նրանք  բարձր էին գնահատվում  իրենց խելքի ու գեղեցկության շնորհիվ..

вторник, 9 октября 2012 г.

Ասպազիա և Պերիկլես «մի սիրո պատմություն» շարքից

Որոշ պատմաբաններ հակված են կարծելու ,որ հայտնի կուրտիզանուհի Ասպազիան Աթենք էր եկել մի նպատակով՝ նվաճելու Պերիկլեսին՝ «հելլեններից ամենարժանավորին»:

среда, 12 сентября 2012 г.

Արատն ու առաքինությունը...


Երբ Հերակլեսը,հասնելով պատանեկան հասակի ,մտածում էր,թե որ ուղիով ընթանա այնուհետև,երկու կնոջ տեսքով նրան ներկայանում են  Արատը և Առաքինությունը...և կանանցից ամեն մեկն սկսում է  գովաբանել իր արժանիքները,միաժամանակ սևացնելով իր մրցակցուհուն :Նրանց վեճերից պարզվում է ,որ միայն առաքինությունն է միակ,թեև դժվար,հեռավոր ուղին,իսկ արատի ճանապարհին հաճույքները մոտիկ ու դյուրահաս են ,բայց վաղանցուկ են և դժբախտություններով հղի:«Այն ամենից ,ինչը բարի ու լավ է ,-ասում է առաքինությունը  Հերակլեսին,-աստվածները մարդուն ոչինչ չեն տալիս  առանց աշխատանքի ու հոգսերի....Այսպիսով ,եթե դու ցանկանում ես ,որ աստվածները ողորմած լինեն քո հանդեպ ,դու պետք է պաշտես նրանց ,եթե ցանկանում ես ,որ  քեզ սիրեն բարեկամներդ ,դու պետք է նրանց լավություն անես .եթե ձգտում ես նշանավոր քաղաքի կողմից հարգվելու,դու պետք է օգուտ բերես այդ քաղաքին.և եթե ուզում ես քո գործունեությամբ զարմացնել ողջ Հելլադային ,դու պետք է ջանաս բարօրություն բերել ողջ Հելլադային.եթե ցանկանում ես ,որ հողը քեզ առատ հունձ տա ,դու պետք է նվիրվես հողին.եթե գտնում ես ,որ դու պետք է հարստություն քաղես  հոտից ,դու պետք է հոգ տանես հոտերի մասին.եթե ձգտում ես փառքի հասնել պատերազմի ճանապարհով և ի վիճակի լինել ազատություն ընձեռնելու բարեկամներին և ստրկություն թշնամիներին,դու պետք է ռազմական,գիտություններ սովորես գիտակ մարդկանց մոտ և վարժվես դրանց կիրառման մեջ:Իսկ եթե դու ցանկանում ես ունենալ ուժեղ կառուցվածք,դու պետք է նրան սովորեցնես ենթարկվել բանականությանը և զարգացնես այն աշխատանքի ու քրտինքի  միջոցով»:

Ըստ Պրոդիկոսի