Мой список блогов

Показаны сообщения с ярлыком սոկրատեսի կյանքի դպրոց. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком սոկրատեսի կյանքի դպրոց. Показать все сообщения

пятница, 23 ноября 2012 г.

«Տատմերական արվեստ»


Հարցնել և պատասխանել...Քննարկել..խորհուրդ տալ...առարկել..հերքել կամ հաստատել ,կասկածել և  կասկածանքի մեջ գցել...
Նա խոսում էր ամենքի հետ ,ամեն ինչի մասին ՝աստվածների ,օրենքների,ազատության,բարքերի,հիմարության ,իմացության ու ոչ իմացության ....առաքինության ու արատների ...հոգու ,կյանքի ու մահվան մասին ...Նա մշտական որոնման մեջ էր...և կռվի մեջ ՝հանուն ճշմարտության արդարության,բարոյականության...

Սոկրատեսյան ճառերը կախարդական ուժ ունեին...Այդ մասին գունեղ խոսում է Ալկիբիադեսը Պլատոնի «Խնջույք»-ում,Սոկրատեսին համեմատելով այլանդակ ու այծոտն սատիր Մարսիի հետ....«ճառերի  միջոցով Սոկրատեսը  հասնում է նույն բանին ,ինչին  Մարսին հասնում էր իր սրինգի օգնությամբ»:Այո ,Սոկրատեսի արտաքինը նույնպես կտրականապես հակադիր էր իր ներքին ,հոգևոր շնորհներին....

четверг, 15 ноября 2012 г.

Սպարտացիների «նիստուկացից...»

Այս էջն ու, ընդհանրապես ,   բոլոր  գրառումներս  Ինտելեկտուալ Բրդուճիկիս եմ նվիրում...)))»

Է.Դեգա«Սպարտուհիները»
Эдгар Дега. Юные спартанки. 1860. Art Institute of Chicago

Սպարտա... իր բանակով փառապանված և թշնամու առաջ երբեք չնահանջած ,առավել հայտնի, ազդեցիկ և հզոր պետություններից մեկը Հին Հունաստանում...Մի պետություն,որը երբեք չունեցավ քաղաքացիական երկպառակություն,անմիաբանություն և խռովություն,անկարգություններ...

Այս հրաշալի երկրում չկային ո՛չ աղքատներ ,ո՛չ հարուստներ...բոլորը հավասար էին ...սպարտացիներն իրենց անվանում էին « հավասարների համայնք»:
   Շատ հույն մտածողներ փորձել են գտնել սպարտացիների քաղաքացիական համաձայնության և ռազմական հզորության գաղտնիքը..պատճառը...
(ծպտուն չեն հանում...)))) երևի չեն «գաղտնազերծել»))»


Լիկուրգը,Սպատրայի գլխավոր օրենսդիրը,կյանքի վերջին տարիներին հեռացավ  Սպարտայից : Մեկնելուց առաջ իր հայրենակիցներին երդվեցրեց ՝ոչինչ չփոխել մինչև իր վերադարձը։Որպեսզի սերտորեն կապի նրանց երդմանը՝ նա այլևս չվերդարձավ հայրենիք,այլ ինքնակամ սովամահ եղավ օտարության մեջ:

Սակայն....
  Իր փառահեղ պատմության ավարտին ,Լիկուրգի օրենքներին հավատարիմ Սպարտան դարձավ  հենց այն ,ինչից ուզում էր փրկել թագավորը .ծույլերի,թույլերի,այլասերվածների ,կոռումպացվածների հասարակություն...




                                                 ***

Սպարտացինրը երեք երգչախումբ ունեին...Տոների ժամանակ յուրաքանչյուր երգչախումբ  ներկայացնում էր որոշակի տարիք :
Սկսում էր տարեցների երգչախումբը ,երգելով՝
-Մենք էլ ենք եղել ուժեղ  և երիտասարդ:
Շարունակում էին ծաղկուն տարիքի տղամարդիկ.
-Իսկ մենք հիմա էլ ենք ուժեղ: Կարող եք փորձել ,եթե ուզում եք:
Այնուհետև տղաների երգչախումբն էր ձայնակցում .
-Իսկ մենք ավելի քաջարի կլինենք:
Քայլերգի թեմաները մղում էին  քաջության,անվախության , մահվան հանդեպ արհամարհանքի ...թշնամու վրա հարձակման անցնելիս երգում էին միասին ,ֆլեյտայի հնչյունների ներքո :Լիկուրգը երաժշտությունը կապում էր զինավարժանքներին,որպեսզի ռազմատենչ սպարտացիների սրտերը  ,ոգևորված,հուզված ընդհանուր բարեհնչյուն մեղեդուց,  միասնական տրոփեին ...Այդ պատճառով արքան մարտից առաջ  առաջին զոհը մատուցում էր Մուսաներին,աղոթելով ,որ ռազմիկները բարի համբավի ,փառքի արժանի սխրանքներ կատարեն :

Հայրենսիրական երգեր միայն սպարտացիներն իրավունք ունեին երգելու...

Սպարտացիները  թույլ չէին տալիս,որ որևէ մեկը թեկուզ մի փոքր փոխեր  հին երաժիշտների կանոնները: Նույնիսկ  հերոսների սխրանքները փառաբանող  Տերպանդերի (լավագույնը իր ժամանակի  կիֆար(կիթառ) նվագողներից ) կիֆարը ծակեցին մեխերով ,այն բանի համար,որ նա ձգտելով  հասնել  հնչյունների բազմազանության, լրացուցիչ լար էր քաշել  կիֆարի վրա: Սպարտացիները սիրում էին հասարակ ,պարզ երաժշտություն...

Սպարտացիները  հաճախ իլոտներին  ստիպում էին խմել-հարբել,երգել անպարկեշտ երգեր,պարել անպարկեշտ պարեր :Այս օրինակով Սպարտայի «ազատ քաղաքացիներին» սովորեցնում էին,թե ինչպես չպետք է պահեն իրենց...

Լիկուրգը մտցրեց քսենելասիա .արտաքսել երկրից օտարերկրացիներին ,որպեսզի նրանք սպարտացիներին վատ բաներ չսովորեցնեին...))»

Սպարտական պետությունը երեք դասերից էր բաղկացած՝սպարտիատներ  ,կամ սպարտացիներ ,պերիէկի ՝«կողքին ապրողներ» ,Լակեդեմոնի շրջակա վայրերից եկվորներ ՝ իլոտներ 

Սպարտացիները իրավունք չունեին ճաշելու իրենց տանը :Բոլորն անխտիր ,բացառություն չէին նաև  թագավորները, ճաշելու էին պետական ճաշարաններում:
  Մի անգամ Ագիս արքան վերադառնալով  հոգնեցուցիչ արշավից ,ցանկացավ ճաշել իր տանը , բայց «խեղճ մարդուն» դա արգելեցին ...))» 



Սպարտան միակն էր բոլոր հունական քաղաքներից ,որ շրջափակված չէր պատերով :Այս սկզբունքին նրանք հավատարիմ մնացին մինչև մ.թ. 2-րդ դարը:



Նկ.  Անդրեյ Լուզգին,300 սպարտացի

четверг, 12 июля 2012 г.

«Շուն» Դիոգենես


Ժան - Լեոն Ժերոմ,Դիոգենես


Դիոգենես Սինոպացի (412-323 մ.թ.ա.)...վտարանդի փիլիսոփա...Cynic-i դպրոցի հիմնադիր  Antisthenes-i աշակերտը:

 Մի անգամ ,երբ Antisthenes-ը գավազանով սաստեց Դիոգենեսին ,վերջինս խոնարհեց գլուխն ու ասաց. «Խփիր,բայց դու չես գտնի ավելի ամուր փայտ, որով հնարավոր կլինի վռնդել ինձ, քանի դեռ ինչ-որ բան չես ասել...»:
Այդ օրվանից նա դարձավ   Antisthenes-ի աշակերտը և լինելով վտարանդի,գաղթական՝ շատ պարզ կյանք էր վարում:

воскресенье, 1 июля 2012 г.

Amicus Plato, sed magis amica est veritas...Պլատոնը ընկերս է,բայց...

Պետություններն այնքան ժամանակ չեն ազատվի աղքատությունից ու փորձանքներից ,քանի դեռ դրանք չեն ղեկավարի փիլիսոփաները:Պլատոն
Նկ.Ռաֆայել,Պլատոն(դա Վինչիի դիմագծերի նմանությամբ  )


Հատկանշական է ,որ մինչ Պլատոնի (իսկական անունը անունըԱրիստոկլես)հետ հանդիպումը Սոկրատեսը 
այսպիսի երազ է տեսնում.« Մի  երիտասարդ 
ու գեղեցիկ կարապ  նստած  էր ծնկներին ...
հանկարծ  ճերմակ կարապը,   մի  
հրաշալի ճիչ արձակելով, թափահարում է 
 հզոր թևերն ու     վեր սլանում »: 
Սոկրատեսի երազն ասես   կանխազգացում էր 
 Պլատոնի աշակերտության  և ապագայում
 նրանց  բարեկամության մասին.......

воскресенье, 3 июня 2012 г.

Ինչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը







  • Սոկրատեսի կենսաոճը իր փիլիսոփայության մի մասն էր...
  • «Տատմերական արվեստ»


  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը,ինչպիսի՞ն են նրանք  ՝հիմնական «սոկրատեսյան ճշմարտությունները»,որոնք երբեմն անվանում են Սոկրատեսի սկզբունքներ.

    Սոկրատես՝հունարենից թարգմանաբար՝«անխորտակելի զորություն...կամ իշխանությունը պահպանող,փրկող»:

    суббота, 27 августа 2011 г.

    Կարճ ու հստակ...


    YourՉարտատպե՛լ...խնդրանք է սա)))
    Այս ամենը հավաքելու և «Կարճ ու Հստակ »  այսպիսի գեղեցիկ խճանկար ստանալու    համար   բազմաթիվ  գրքեր եմ թերթել  , թափառել հին ու նոր աշխարհների խաչմերուկներում ...հրապարակներում  ու փողոցներում ....  :»))
    Մի խոսքով ,հարգեք աշխատանքս....))) Լա՞վ:


                Կարճ ու հստակ


    Ալեքսանդր Մակեդոնացի....(ոչ թե ըստ Լիլիի ,այլ ըստ Պլուտարքոսի ))))



    Դեպի Պարսկաստան ռազմարշավից  առաջ աստվածներին հարցում անելու համար Ալեքսանդրը գնաց Դելփիոս : Բայց  ,«թարսի պես»  ))), քրմուհու մոտ  «կրիտիկական օրեր» էին ,որի ժամանակ  չէր թույլատրվում  գուշակություն անել...))))  Ալեքսանդրը մարդ ուղարկեց քրմուհու հետևից:Նա հրաժարվեց գալ՝վկայակոչելով օրենքը:Լսելով պատասխանը՝ նա ինքը բարձրացավ նրա մոտ և քարշ տվեց քրմուհուն  տաճար....

    Ասես պարտված նրա եռանդից ՝քրմուհին բացականչեց.«Դու անպարտելի ես ,որդի՛ս»:
    Ալեքսանդրն ասաց,որ այլևս  ոչ մի գուշակություն հարկավոր չէ իրեն.նա ստացավ քրմուհուց այնպիսի մարգարեություն,ինչպիսին ցանկանում էր լսել..»:



    Հանդես գալով պարսից թագավոր Դարեհի դեմ՝ Մակեդոնացին ստիպված էր երկար արշավել անջուր տեղանքով...Նրա զորքը ուժասպառ էր եղել...Հանկարծ նա հանդիպում է մի քանի մակեդոնացիների, որոնք ջորիների վրա բարձած մորթիներով  ջուր էին տանում ...Տեսնելով ,որ Մակեդոնացին հյուծվել է ծարավից՝ նրանք սաղավարտները լցրին ջրով և բերեցին նրան :

    Ալեքսանդրը  հարցրեց ,թե ում են տանում ջուրը:Մակեդոնացիները պատասխանեցին.«Մեր որդիներին:Բայց եթե դու մնաս կենդանի,հոգ չէ,եթե մենք նրանց կորցնենք :Մենք կծնենք նորից»:
    Ալեքսանդրը վերցրեց ջրով լի սաղավարտն ու շուրջը նայեց...Տեսնելով ,թե ինչպես իր ձիավորները ձգեցին պարանոցներն  ու նայեցին իրեն ,,,ոչինչ չխմելով  նա հետ վերադարձրեց սաղավարտն ու շնորհակալ եղավ՝ ասելով.«Եթե ես խմեմ միայնակ, զինվորներս  կկոտրվեն ոգով»:
    Տեսնելով նրա մեծահոգությունն ու ինքնատիրապետումը՝  զինվորները բացականչեցին.
    «Համարձակ առաջնորդիր մեզ...Մենք չենք զգում ո՛չ ծարավ,ո՛չ հոգնածություն և չենք համարում մեզ մահկանացու ,քանի դեռ  մենք ունենք   նման թագավոր »:


    Հ.Գ. Երանի՜ մակեդոնացիներին...)))))))
    Ու «կմեռնեմ » հիմա ,եթե մեջբերում չանեմ Ժողովողից.«Վա՜յ քեզ,երկիր ,որ թագավորդ տղայ է. և որ իշխաներդ առավոտանց կանուխ ուտում են:
    Երանի քեզ ,երկիր,որ թագավորդ ազնվազարմ է,և որ իշխաններդ իր ժամանակին են ուտում ուժի համար և ոչ թե խնջույքի համար»:


    Ռազմական ավարը  բաժանելիս
     Ալեքսանդր Մակեդոնացին հանկարծ հիշեց իր մանկության մի  ցանկության մասին  և ուղարկեց իր դաստիարակ Լեոնիդասին  անուշահոտություններ՝ 500 տաղանդ խունկ և 100 տաղանդ զմուռս:
     Երբ մի անգամ Լեոնիդասը զոհաբերություն էր կատարում աստվածներին ,Ալեքսանդրը մոտ վազեց նրան ,վերցրեց մի բուռ  խունկ և զմուռս  ու նետեց կրակի մեջ...Լեոնիդասն ասաց նրան.«Երբ,Ալեքսանդր,դու կնվաճես անուշաբույրով առատ մի երկիր,ապա այդ ժամանակ էլ կայրես առատորեն: Իսկ առայժմ ծախսիր խնայողաբար»:
    Ալեքսանդրը Լեոնիդասին ուղարկած ճոխ ընծային կցեց մի նամակ հետևյալ բովանդակությամբ.«Մենք առատությամբ ուղարկում ենք Ձեզ խունկ և զմուռս:
    Վերջ տուր աստվածների հանդեպ ժլատությանդ»: )))


    Արքայական մեծահոգություն

    Էությամբ Ալեքսանդրը շատ առատաձեռն էր: Մի մակեդոնացի զինվոր քշում էր արքայական ոսկով բեռնված ջորին:Տեսնելով ,որ կենդանին հոգնել է՝ նա իջեցրեց բեռն ու ինքը տարավ....
    Մակեդոնացին տեսավ բոլորովին ուժասպառ եղած մարդուն ու ասաց նրան.«Մի՛ տանջվիր...ինչ -որ կերպ հասիր մինչև վրանդ ու վերցրու քեզ այդ ոսկին»:


    Ընդհանուր առմամբ Ալեքսանդրին ավելի շատ զայրացնում էին նրանք ,ովքեր չէին վերցնում իր նվերը,քան նրանք, ովքեր պահանջում էին...
    Փոկիոնին նա հայտեց ,որ այլևս չի համարի նրան բարեկամ ,եթե նա  հրաժարվի իր ողորմածությունից... Իսկ Սերապիոնին ,որն այդ պահին նրա հետ գնդակ էր խաղում,ոչինչ չի տալիս ,քանի որ նա ոչինչ չի խնդրում...
    Մի անգամ խաղի ժամանակ Սերապիոնը գնդակն անընդհատ գցում էր այլ խաղացողների...(ի դեպ ,հին աշխարհում  ֆուտբոլն ուրիշ անվանում ուներ՝ «Էպիսկիրոս » )))
    « Ինչու՞  ինձ գնդակ չես տալիս»,-հարցրեց արքան,-«չէ՞  որ դու չես խնդրում» ,-պատասխանեց նա: Ալեքսանդրը ծիծաղեց ու առատորեն շնորհեց նրան....

    Ալեքսանդր Մակեդոնացու մայրը  ծանր  բնավորությամբ,խանդոտ և դյուրագրգիռ անձնավորություն էր:Հայրը՝Ֆիլիպը, սիրահարվելով  իր տարիքին ոչ վայել, կնության առավ երիտասարդ  Կլեոպատրիային:Հորեղբայրը՝Աթիլը, հարսանքին հարբած սկսեց համոզել մակեդոնացիներին,որ աղոթեն աստվածներին,  որպեսզի Ֆիլիպն ու Կլեոպատրան թագավորության համար օրինական ժառանգ ծնեն:
    -Իսկ ես ո՞վ եմ ձեր կարծիքով,բթամիտ ապու՞շ ,ապօրինի՞,-նետելով գավաթը Աթիլին՝ զայրացած  բղավեց Ալեքսանդրը: 
    Ֆիլիպը  մերկացրեց սուրն ու նետվեց Ալեքսանդրի վրա:Բարեբախտաբար, սայթաքեց ու վայր ընկավ:
    «Ահա մի  մարդ ,-հեգնաքով բացականչեց Ալեքսանդրը,-որը պատրաստվում է անցնել Եվրոպայից Ասիա, վայր ընկավ մի անկողնուց մյուսն անցնելիս»:


    Մակեդոնացին ասում էր.

    Դժվար է միաժամանակ և՛ գթասիրտ լինել, և՛ ողջամիտ:

    Փոքր Ասիայի բնակիչները անարժեք ազատ քաղաքացիներ են ,սակայն որպես ստրուկներ նրանք գերազանց են:

    Քաջությունը չունի արժեք ,եթե նրա հետ  չի զուգակցվում արդարությունը.բայց ,եթե բոլորն արդար լինեին  ,չէր լինի    ոչ մի անհրաժեշետություն քաջության: 


    -Ես գնահատում եմ իմ գործերը ոչ թե ժամանակի,այլ փառքի չափանիշներով:
    Ոչ թե տարիներս եմ հաշվում,այլ հաղթանակներս,ուստի կարող եմ ասել ,որ արդեն մեծ կյանք եմ ապրել: Զերծ պահեք ինձ ներքին թշնամիներից  ու խարդավանքներից և ես առանց վախի մարտի կելնեմ նույնիսկ պատերազմի աստծո դեմ,-շնորհակալությամբ նայելով զորապետին ,այսպես ասաց  վիրավոր Ալեքսանդր Մակեդոնացին ....


                                                       (())

    Ալեքսանդր Մակեդոնացին իր զինվորների մեջ  նկատեց Ալեքսանդր անունով մի զինվորի,որը մարտի ընթացքում անընդհատ փախուստի էր դիմում :Եվ նա ասաց նրան.
    -Խնդրում եմ կա՛մ հաղթահարիր վախկոտությունդ ,կա՛մ անունդ փոխիր  ,որպեսզի մեր անունների նմանությունը ոչ ոքի չապակողմնորոշի...մոլորության մեջ չձգի...)))

    Դեպի Պարսկաստան ռազմարշավի ժամանակ Մակեդոնացուն հաղորդեցին ,որ պարսից թագավորը շատ գեղեցիկ աղջիկներ ունի...Նա պատասխանեց.
    -Շատ վատ է  ճակատամարտում պարտություն կրելը,բայց շատ ավելի դառն է պարտված լինել օտարերկրյա կանանց կողմից... 

    Մի առիթով Մակեդոնացին ասել է.
    Եթե հնարավոր լիներ ,ես կցանկանայի մահից հետո վերադառնալ ու իմանալ ,թե իրականում  մարդիկ ինչպես են վերաբերվում այն ամենին ,ինչ արել եմ....

    Որքան շատ ունես դու ,այնքան ագահաբար ձգտում ես այն բանին ,ինչ դու չունես...

    -Տիեզերքում անթիվ աշխարհներ կան ,իսկ մենք նույնիսկ դեռ մեկը չենք նվաճել,-բացականչել է Մակեդոնացին դեպի Հնդկաստան արշավանքի ժամանակ ,երբ առաջին անգամ լսել է  բազմաթիվ աշխարհների մասին....

    Ինչը չեն բուժում դեղերը, երկաթով են բժշկում , այն ,ինչ չի բուժվում  երկաթով, բուժում են կրակով,իսկ ինչ   չի բուժում կրակը ,ապա այն  պետք է համարել անբուժելի...


    Ես ուզում էի տարբերվել ոչ թե հզորությամբ ,այլ գեղեցիկի մասին գիտելիքներով....

    Պատերզամը  ծնվում է հաղթանակից....

    Ինչ մեծ ուրախությունից զրկվեցին այն հույները,որոնք մեռան ՝չտեսնելով Մակեդոնացուն՝ բազմած Դարեհի գահին....


    Պատերազմները կախված են փառքից ,և հաճախ սուտը,որին հավատացել են ,դառնում է ճշմարտություն ....

    Առանց պատճառի հոգնածությունը նախգուշակում է հիվանդություն ...

    Բժիշկ-փիլիսոփա.չէ՞  որ չկա մեծ տարբերություն իմաստության ու բժշկության միջև....

    Աթենքում լավ անուն վաստակելու համար, որքան կուրուստներ ես կրեցի....

     Մեռնելուց առաջ ի պատասխան այն հարցին,թե ում է թողնում իր թագավորությունը Մակեդոնացին պատասխանեց.«Լավագույնին»:



    Դեպի Պարսկաստան ռազմարշավի ժամանակ Մակեդոնացուն հաղորդեցին ,որ պարսից թագավորը շատ գեղեցիկ աղջիկներ ունի...Նա պատասխանեց.
    -Շատ վատ է  ճակատամարտում պարտություն կրելը,բայց շատ ավելի դառն է պարտված լինել օտարերկրյա կանանց կողմից... 

    Ալեքսանդրն ասում էր,որ   քունը և մերձեցումը  կանաց հետ , որևէ բանից առավել,  ստիպում են նրան զգալ մահկանացու,քանզի ցանկասիրությունն ու թուլությունը ծագում են մարդկային բնույթի միևնույն թուլությունից ....

    Ֆիլիպին պարտական եմ նրանով,որ ապրում եմ ,իսկ Արիստոտելին նրանով ,որ ապրում եմ արժանապատվորեն,-ասել է Մակեդոնացին:

    ՄԻ ՞ԹԵ ԸՆԿԵՐ ԷԼ ՉՈՒՆԻ...

    Ալեքսանդր Մակեդոնացին փիլիսոփա Xenocrates-ին որպես նվեր ուղարկեց 50 տաղանդ ոսկի.:Փիլիսոփան հրաժարվեց՝ պատճառաբանելով,որ չունի դրա կարիքը..Մակեդոնացին զարմացած բացականչեց.
    -Մի՞թե Xenocrates-ը ընկեր էլ չունի...
    Իսկ իմ Ընկերներին հազիվ հերիքեց  պարսից Դարեհ թագավորի ողջ հարստությունը:))



    Մի անգամ   Antipater -ը  Մակեդոնացու մոր  դեմ  գրված  մեղադրանքներով լի մի  շատ երկար նամակ կարդաց:
    Ալեքսանդրն ասաց.
    -Antipater-ը չգիտի ,որ մոր մի հատիկ արտասուքը կստիպի մոռանալ նմանատիպ հազարավոր նամակներ....))

     Ալեքսանդրին խորհուրդ տվեցին գիշերով հարձակվել թշնամու վրա....
    -Ես հաղթանակ չեմ գողանում ,-հնչեց պատասխանը:

     Ալեքսանդրը Աքիլեսին բախտավոր էր համարում ,քանի որ կյանքի ընթացքում ուներ հավատարիմ ընկեր,իսկ մահից հետո ՝իր փառքի հրաշալի ազդարար    ...

    Ինչպես, որ երկու արև չի կարող լինել երկրի վրա,այդպես էլ երկու թագավոր Ասիայում,-ասաց Մակեդոնացին պարսից  Դարեհ թագավորին :

    Ալեքսանդր Մակեդոնացուն ,որն աչքի էր ընկնում արագավազությամբ ,հարցրին ,թե չի ցանկանա արդյոք մասնակցել օլիմպիական խաղերին. հնչեց հետևյալ պատասխանը.
    -Այո՛,եթե  իմ մրցակիցները կլինեն արքաներ...

    Տեսնում եմ ,որ կլինի  մեծ մրցույթ իմ գերեզմանին...,-ասաց Մակեդոնացին....



    Որպեսզի  խելքի բերի մոլեգնած Ալեքսանդր Մակեդոնացուն, Արիստոտելն ասաց.
    -Զայրույթն արժանի է  ուղղել ոչ թե  ստորագույնի դեմ ,այլ բարձրագույնի :Իսկ քեզ հավասարը չկա...


    Արքան  ու Ալեքսանդրը

    Մակեդոնացին իր մտերիմ և ազդեցիկ ընկերներից երկուսին՝ Կրատերիոսին և Հեփեստոսին,  ավելի մեծ պատվի էր արժանացնում ՝պատճառաբանելով՝ Կրատերիոսը նվիրված է արքային,իսկ Հեփեստոսը ՝՝Ալեքսանդրին:

    Աշակերտների հետ չեն կատակում

    Ալեքսանդր Մակեդոնացին վաղ տարիքում  սովորում էր նվագել կիֆար:
    Մի անգամ ուսուցիչը խնդրեց  նրան նվագել մի լարի վրա,ինչը պահանջում էր երգի մեղեդին:Ալեքսանդրը հարցրեց,թե ինչ կլինի ,եթե խփի մյուս լարին:
    -Ոչինչ, ապագա թագավորի համար,-պատասխանեց ուսուցիչը,սակայն մեծ բան հմտորեն նվագել ցանկացողի համար:
    Ակնհայտորեն նա վախենում էր Լինի բախտին արժանանլուց:

    Լինը սովորեցնում էր Հերակլեսին կիֆար նվագել:Երբ ուսուցիչը դիտողություն է անում նրան  վատ նվագի համար,զայրացած Հերակլեսը հարվածում է մտրակով և սպանում ուսուցչին:


    Մի անգամ Ալեքսանդր Մակեդոնացու զորահրամանատարներից մեկն ասաց.
    -Բարեգութ տեր,Աստված քեզ տվել է մեծ հարստություն:Ամուսնացիր, շատ կանանց կնության առ,որպեսզի շատ երեխաներ ունենաս, և նրանց հետ կմնա քո հիշատակը:
    -Մարդու հիշատակը նրա երեխաները չեն ,-պատասխանեց Մակեդոնացին,-այլ լավ օրենքներն ու լավ գործերը:Խելացի չէ նա,ով կյանքում  բազմաթիվ սխրանքներ է  գործում ,բայց թույլ է տալիս  կանանց  հաղթել իրեն:
    -Հայրը չի կարող իմանալ նախօրոք՝ որդին հիմար կլինի,թե խելացի:
    Ավելի լավ չի՞ լինի ինքնիրեն դաստիարակի Կատարելության համար:
    Ինչո՞ ւ կնոջ ժառանգին  վստահես հույսերդ բոլոր .
    Դու սեփական հոգիդ համարիր ժառանգորդը քո և գլխավորիր...

                                                   


    Սպարտացիներ...


    Սպարտա... իր բանակով փառապանված և թշնամու առաջ երբեք չնահանջած ,առավել հայտնի, ազդեցիկ և հզոր պետություններից մեկը Հին Հունաստանում...Մի պետություն,որը երբեք չունեցավ քաղաքացիական երկպառակություն,անմիաբանություն և խռովություն,անկարգություններ...