Мой список блогов

четверг, 15 ноября 2012 г.

Սպարտացիների «նիստուկացից...»

Այս էջն ու, ընդհանրապես ,   բոլոր  գրառումներս  Ինտելեկտուալ Բրդուճիկիս եմ նվիրում...)))»

Է.Դեգա«Սպարտուհիները»
Эдгар Дега. Юные спартанки. 1860. Art Institute of Chicago

Սպարտա... իր բանակով փառապանված և թշնամու առաջ երբեք չնահանջած ,առավել հայտնի, ազդեցիկ և հզոր պետություններից մեկը Հին Հունաստանում...Մի պետություն,որը երբեք չունեցավ քաղաքացիական երկպառակություն,անմիաբանություն և խռովություն,անկարգություններ...

Այս հրաշալի երկրում չկային ո՛չ աղքատներ ,ո՛չ հարուստներ...բոլորը հավասար էին ...սպարտացիներն իրենց անվանում էին « հավասարների համայնք»:
   Շատ հույն մտածողներ փորձել են գտնել սպարտացիների քաղաքացիական համաձայնության և ռազմական հզորության գաղտնիքը..պատճառը...
(ծպտուն չեն հանում...)))) երևի չեն «գաղտնազերծել»))»


Լիկուրգը,Սպատրայի գլխավոր օրենսդիրը,կյանքի վերջին տարիներին հեռացավ  Սպարտայից : Մեկնելուց առաջ իր հայրենակիցներին երդվեցրեց ՝ոչինչ չփոխել մինչև իր վերադարձը։Որպեսզի սերտորեն կապի նրանց երդմանը՝ նա այլևս չվերդարձավ հայրենիք,այլ ինքնակամ սովամահ եղավ օտարության մեջ:

Սակայն....
  Իր փառահեղ պատմության ավարտին ,Լիկուրգի օրենքներին հավատարիմ Սպարտան դարձավ  հենց այն ,ինչից ուզում էր փրկել թագավորը .ծույլերի,թույլերի,այլասերվածների ,կոռումպացվածների հասարակություն...




                                                 ***

Սպարտացինրը երեք երգչախումբ ունեին...Տոների ժամանակ յուրաքանչյուր երգչախումբ  ներկայացնում էր որոշակի տարիք :
Սկսում էր տարեցների երգչախումբը ,երգելով՝
-Մենք էլ ենք եղել ուժեղ  և երիտասարդ:
Շարունակում էին ծաղկուն տարիքի տղամարդիկ.
-Իսկ մենք հիմա էլ ենք ուժեղ: Կարող եք փորձել ,եթե ուզում եք:
Այնուհետև տղաների երգչախումբն էր ձայնակցում .
-Իսկ մենք ավելի քաջարի կլինենք:
Քայլերգի թեմաները մղում էին  քաջության,անվախության , մահվան հանդեպ արհամարհանքի ...թշնամու վրա հարձակման անցնելիս երգում էին միասին ,ֆլեյտայի հնչյունների ներքո :Լիկուրգը երաժշտությունը կապում էր զինավարժանքներին,որպեսզի ռազմատենչ սպարտացիների սրտերը  ,ոգևորված,հուզված ընդհանուր բարեհնչյուն մեղեդուց,  միասնական տրոփեին ...Այդ պատճառով արքան մարտից առաջ  առաջին զոհը մատուցում էր Մուսաներին,աղոթելով ,որ ռազմիկները բարի համբավի ,փառքի արժանի սխրանքներ կատարեն :

Հայրենսիրական երգեր միայն սպարտացիներն իրավունք ունեին երգելու...

Սպարտացիները  թույլ չէին տալիս,որ որևէ մեկը թեկուզ մի փոքր փոխեր  հին երաժիշտների կանոնները: Նույնիսկ  հերոսների սխրանքները փառաբանող  Տերպանդերի (լավագույնը իր ժամանակի  կիֆար(կիթառ) նվագողներից ) կիֆարը ծակեցին մեխերով ,այն բանի համար,որ նա ձգտելով  հասնել  հնչյունների բազմազանության, լրացուցիչ լար էր քաշել  կիֆարի վրա: Սպարտացիները սիրում էին հասարակ ,պարզ երաժշտություն...

Սպարտացիները  հաճախ իլոտներին  ստիպում էին խմել-հարբել,երգել անպարկեշտ երգեր,պարել անպարկեշտ պարեր :Այս օրինակով Սպարտայի «ազատ քաղաքացիներին» սովորեցնում էին,թե ինչպես չպետք է պահեն իրենց...

Լիկուրգը մտցրեց քսենելասիա .արտաքսել երկրից օտարերկրացիներին ,որպեսզի նրանք սպարտացիներին վատ բաներ չսովորեցնեին...))»

Սպարտական պետությունը երեք դասերից էր բաղկացած՝սպարտիատներ  ,կամ սպարտացիներ ,պերիէկի ՝«կողքին ապրողներ» ,Լակեդեմոնի շրջակա վայրերից եկվորներ ՝ իլոտներ 

Սպարտացիները իրավունք չունեին ճաշելու իրենց տանը :Բոլորն անխտիր ,բացառություն չէին նաև  թագավորները, ճաշելու էին պետական ճաշարաններում:
  Մի անգամ Ագիս արքան վերադառնալով  հոգնեցուցիչ արշավից ,ցանկացավ ճաշել իր տանը , բայց «խեղճ մարդուն» դա արգելեցին ...))» 



Սպարտան միակն էր բոլոր հունական քաղաքներից ,որ շրջափակված չէր պատերով :Այս սկզբունքին նրանք հավատարիմ մնացին մինչև մ.թ. 2-րդ դարը:



Նկ.  Անդրեյ Լուզգին,300 սպարտացի


Հին Սպարտայի ռազմիկները համարվում էին  ամենաանվախ,քաջարի,ուժեղզինվորներն աշխարհում:

Մեծերը ընտելացնում էին փոքրիկներին չվախենալ մենակությունից ու մթից ՝անտեսելով նրանց լացն ու աղաղակները:


Յոթ տարեկանից սպարտացի տղաներին տանում էին տնից... զորակոչում էին բանակ  ...Տղաներն  անցնում էին զինվորական ծառայության,որտեղ նրանց «դարձնում էին » անվախ ռազմիկներ ու պատասխանատու քաղաքացիներ:




Սպարտացի տղաներին հագուստ հագնել թույլատրվում էր միայն տասներկու տարեկանից:Նրանց ստիպում էին քնել    սառը գետնին:


Սպարտացի տղամարդիկ պետք է լինեին հմուտ ռազմիկներ,իսկ կանայք՝ օրինակելի մայրեր ,ընդունակ  զինվորներ դաստիարակելու  :


«дедовщина»-ն ու կռիվները խրախուսվում էին...( է՜...չեղավ...չհավանեցի...ո՛չ...ո՛չ..ո՛չ...
այս դատապարտելի ու արատավոր  երևույթին ՝երիցս ոչ  ...):

Միակ մասնագիտությունը,որի վրա  կարող էր հույս դնել  սպարտացի տղան ապագայում ՝զինվորի մասնագիտությունն էր: Բոլոր սպարտացիները մինչև վաթսուն տարեկան համարվում էին զինապարտ:


 Սպարտացի տղամարդը ամուսնանում էր երեսուն տարեկանում,իսկ աղջիկը ՝   քսան :Ամուսնությունը հիմականում դիտարկվում էր որպես նոր զինվորների վերարտադրության միջոց:


Ըստ օրենքի ,միայն երկու դասի մարդիկ  էին արժանի  իրենց անունները գերեզմանաքարերի վրա հավերժացնելու իրավունքին .ծննդաբերության ժամանակ մահացած մայրերն  ու  ռազմի դաշտում զոհված այրերը:


   Եթե որևէ մեկը պատժել  է սպարտացի տղային և նա այդ մասին պատմել է հորը , լսելով բողոքը՝ տղայի հայրը պատժում էր նրան կրկնակի:

Սպարտացիները վստահում էին միմյանց  և համարում էին ,որ  հայրական  օրենքներին  հավատարիմ ոչ մեկը երեխային սխալ բան չի հրամայի:
Նկ.Մուշեղ Հովսեփյան,300 սպարտացի


Սպարտացիներին թույլատրվում էր սիրահարվել ազնիվ հոգու տեր  տղաներին,բայց նրանց հետ կապի մեջ մտնելը համարվում էր մեծ խայտառակություն,քանզի նման կապը կլիներ մարմնավոր ,այլ ոչ թե հոգևոր :Մարդը,որը մեղադրվում էր տղայի հետ  ամոթալի կապի մեջ  ,ցմահ զրկվում էր քաղաքացիական իրավունքներից:


Երբ բանաստեղծ Archilochus-ը եկավ Սպարտա, նրան նույն օրը վռնդեցին,քանզի նա  իր մի բանաստեղծության մեջ գրել էր.«Զենքը գցելը ավելի լավ է ,քան մեռնելը»:

Սպարտացիները մարդուն  մահապատժի էին ենթարկում միայն այն բանի  համար,որ  նա  համարձակվել է իր շապիկը զարդարել գունավոր շերտագծերով:

Ովքեր չէին անցել  տղաների դաստիարակության բոլոր փուլերը, քաղաքացիական իրավունքներ չունեին:


Ասացվածքների սիրահարները հաճախ էին  կրկնում  այս ասացվածքը.« Չես ձեռնարկել ՝մի՛ կանչիր աստվածներին».այսինքն՝ աստվածների օգնությունը պիտի խնդրել միայն այն ժամանակ  ,երբ սկսել ես գործդ ու արդեն աշխատում ես:Այլապես՝ չարժե:


Եթե սպարտացիներին հաջողվում էր հաղթել թշնամուն խորամանկությամբ, ցուլ էին  զոհաբերում  աստծուն ,իսկ եթե հաղթանակը ձեռք է բերվել  բաց կռվի դաշտում՝ աքլոր :Այս կերպ նրանք սովորեցնում էին իրենց հրամանատարներին լինել ոչ միայն ռազմատենչ ,այլ նաև յուրացնել  հրամանատարական  արվեստը: 

Սպարտայում մուտքը դեպի սրբավայր  հավասարապես բաց էր  տղաների և աղջիկների համար:

Սպարտացիները չէին դիտում ո՛չ կատակերգություն ,ո՛չ էլ ողբերգություն ,որպեսզի չլսեն լուրջ կամ կատակով ասված այնպիսի մի բան ,որը կտրականապես  դեմ էր   իրենց օրենքներին:

Սպարտացիների մոտ   դուռը  թակելու սովորություն չկար .նրանք  ձայն էին տալիս դռան հետևից ...


Սպարտացիները շատ լուրջ էին վերաբերվում երգին ու երաժշտությանը:Ըստ նրանց, այդ արվեստի տեսակները նախատեսված էին մարդու միտքն ու հոգին ուրախացնելու  և   գործողություններում նրանց օգնելու համար:
Սպարտական երգերի լեզուն պարզ էր ու խոսուն...Նրանք չէին պարունակում որևէ այլ բան ,բացի գովասանքից այն մարդկանց հանդեպ,որոնք  ազնվորեն,արժանապատվորեն են ապրել իրենց կյանքը...Սպարտայի համար զոհվածները  փառաբանվում էին որպես  երանելիներ...նաև   երգերում դատապարտում էին նրանց ,ովքեր փախել են մարտի դաշտից ինչպես վախկոտներ,որոնց մասին ասվում էր,թե նրանք մատնեցին  իրենց թշվառ ու անփառունակ կյանքով ապրելու...
Երգերում փառաբանվում էին նաև  այն արժանիքները,որոնք հատուկ են ցանկացած տարիքին...

Երիտասարդ սպարտացիները  պարտավոր էին ոչ միայն իրենց ծնողներին պատվել ու լսել ,այլև հոգ տանել ու հարգալից վերաբերվել  բոլոր տարեցներին...հանդիպումների ժամանակ զիջել  նրանց  ճանապարհը,ոտքի կանգնել ,զիջել տեղը,նրանց ներկայությամբ չաղմկել...
Այսպիսով՝ Սպարտայում յուրաքանչյուրը կառավարում էր  ոչ միայն  իր զավակներին,ստրուկներին,ունեցվածքը, այլ նաև իրավունք  ուներ հարևանի սեփականության վրա...Դա արվում էր այն պատճառով,որ մարդիկ համախմբված լինեին,գործեին միասնական և ուրիշի գործերին վերաբերվեին այնպես,ինչպես  կվերաբերվեին սեփականին...


 Պատերազմի ժամանակ սպարտացիները կրում էին կարմիր հագուստ...Նախ ՝նրանք համարում էին ,որ կարմիրը առնական գույն է ,երկրոդ ՝ նրանց թվում էր ,թե կարմիրը սարսափ կտարածի մարտական փորձ չունեցող հակառակորդի վրա  : Բացի այդ ,եթե սպարտացիներից որևէ մեկը վիրավորվի մարտի ժամանակ,   աննկատ կմնա թշնամուն,քանի որ գույների նմանությունը  թույլ կտա թաքցնել արյունը :


  Սպարտացիները գրագիտություն սովորում էին միայն կյանքի պահանջների համար:Կրթության բոլոր մյուս տեսակներն  ու դրանցով զբաղվող մարդկանց  արտաքսում էին երկրից...Դաստիարակությունն ու կրթությունն ուղղված էին նրան,որ երիտասարդները ենթարկվեին և արիաբար կրեին դժվարություններն ու տանջանքները,իսկ մարտի դաշտում կա՛մ մեռնեին,կա՛մ հասնեին հաղթանակի....


Խնջույքների ժամանակ սպարտացիները  քիչ էին խմում ...բաժանվում էին առանց ջահերի...Նրանց ընդհանրապես չէր թույլատրվում ջահ օգտագործել ո՛չ այս դեպքում,ո՛չ էլ ուրիշ ճանապարհով  գնալիս:Այս ամենը կարգադրված էր նրա համար,որպեսզի նրանք կարողանային համարձակ ու անվախ քայլել գիշերը ցանկացած ճանապարհով :

Յուրաքանչյուրին,ով մտնում էր խնջույքի սրահ ,ավագը զգուշացնում էր՝ մատնացույց անելով դուռը.«Ոչ մի խոսք  դուրս չի՛ գա այս դռներից այն կողմ»:

Սպարտացիներն իրենց աղոթքներին  միացրել էին մի խնդրանք ևս .«Ուժ տուր դիմանալու անարդարությանը»:
Աղոթքների մեջ սպատացիները խնդրում էին ըստ արժանվույն հատուցել ազնիվ մարդկանց ....և ոչինչ ավելի...


Երբ Amphipolis-ի  քաղաքացիները եկան Սպարտա հայտնելու Բրասիդի մորը ,որ նրա որդին զոհվել է...մայրն անմիջապես հարցրեց,թե արդյոք իր որդու մահը ազնիվ  է եղել ... ու արժանի   Սպարտային.... ի պատասխան Amphipolis-ցիները գովերգեցին նրա  որդուն ՝ասելով,որ  սպարտանցիների մեջ նրան հավասարը չկա մարտի   դաշտում.....
Մայրը պատասխանեց.
-Իմ որդին քաջ էր ու ազնիվ ,սակայն Սպարտայում նրանից առավել քաջազուն  և ազնիվ  այրեր կան ....


Մայրը որդուն ռազմի դաշտ ճանապարհելիս տալիս էր վահանն ու ասում.
-Վահանով կամ վահանի վրա...սա նշանակում էր՝վերադարձիր որպես
 հաղթող կամ քաջաբար զոհվիր մարտի դաշտում ու քեզ թող բերեն  վահանի վրա...
Իսկ եթե վախկոտություն անի ու կորցնի զենքը ,լավ է չվերադառնա տուն...




Կաղ սպարտացին գնում էր պատերազմ ...
-Ինչո   ՞ ւ ես գնում:
-Ես չեմ գնում փախչելու...ես գնում եմ կռվելու...

Սպարտացիները չէին հարցնում ,թե որքան է թշնամին  ,այլ որտեղ է թշնամին:


Ծեր սպարտացին գնում էր պատերազմ.

-Ինչո  ՞ ւ ես գնում:
-Որպես վահան երիտասարդներին.....

Կույր սպարտանցի գնում էր պատերազմ

-Ինչո  ՞   ւ ես գնում:
-Որպեսզի ինձնով  բթացնեմ թշնամու սուրը....

Սպարտացուն առաջարկեցին լսել մի երգչի,որը երգում է սոխակի նման:
-Ես հենց իրեն ՝սոխակին եմ լսել,-պատասխանեց սպարտանցին:))

Իմ դաշյունը կարճ է,-բողոքեց սպարտացին...
- Մի  քայլ  մոտ թող թշնամուն քեզ  ,-պատասխանեց  հրամանատարը:



 Սպարտացուն առաջարկեցին նվեր` կռվող աքլորներ...
-Նրանք կռվում են մինչ ի  մահ:
-Ինչիս է պետք մինչ ի մահ...նվիրեք այնպիսիները,որոնք կկռվեն  մինչև հաղթանակ:


Մի աղքատ սպարտուհու հարցրին,թե ի՞նչ է  բերել որպես  օժիտ .
-Իմ հոր տան բարքերը,- պատասխանեց սպարտուհին հպարտորեն :))

 Երբ մի սպարտուհու վաճառեցին ստրկության, գնորդը հարցրեց նրան ,թե ինչ կարող է անել:
-Լինել հավատարիմ,-պատասխանեց սպարտուհին:

 Գնորդը  հարցրեց մի  սպարտուհու , արդյոք բարեխիղճ կլինի եթե գնի նրան:
-Անգամ եթե չգնես,-պատասխանեց սպարտուհին:

Մի սպարտացի  փոքրիկ տղա ինքնասպան եղավ վիրավորանքից ,երբ նրան ստիպեցին բերել գիշերանոթը(ночной горшок):

Երբ սպարտացիներից մեկն ասաց.
- Բարբարոսներն արդեն մեր կողքին են,Լեոնիդը պատասխանեց.
-Հետևաբար,մենք էլ  նրանց կողքին ենք....

Լեոնիդասը հրամայեց իր զինվորներին նախաճաշել...իսկ ճաշել նրանք  ստիպված կլինեն   Աիդի (մահվան) թագավորությունում...

Երբ ինչ -որ մեկն ասաց Լեոնիդասին ,թե նա  շատ քիչ մարդկանց է տանում մարտի ,հնչեց պատասխանը.
-Չափազանց շատ. չէ՞    որ նրանք  դատապարտված են մահվան (մահապարտներ են....):


 Երբ սպարտանցի  Agesilaus-ի  մոտ  ինչ-որ մեկին գովաբանում կամ պախարակում էին 
,նա   շատ ավելի  կարևոր էր համարում  իմանալ  դատողի բնավորությունը ,քան դատվողի...



Երբ մի հանցագործ խոշտանգումների ժամանակ իրեն անսասան    պահեց,Սպարտայի թագավոր Ագեսիալուսն ասաց.
-Ինչ վտանգավոր սրիկա է այս մարդը . նույնիսկ ամոթալի հանգամանքներում ցուցաբերում է   այսքան  ուժ և տոկունություն: :)



Սպարտացիներին չէր թույլատրվում լքել երկիրը ,որպեսզի նրանք  չվերցնեին օտարազգիների բարքերն ու կենսակերպը,հաղորդակից չլինեին այն մարդկանց ,ովքեր չեն ստացել սպարտական դաստիարակություն:



Սպարտացիները Կեֆիսոֆոնտին ,որը պնդում էր ,թե ընդունակ է ամբողջ օրը խոսել ցանկացած թեմայի շուրջ,արտաքսեցին երկրից,  քանզի համարում էին ,որ լավ հռետորի խոսքի չափը համապատասխան  պիտի լինի գործի կարևորությանը ...


Մի աթենուհի հարցրեց ,թե ինչու սպարտուհիները միակն են կանանց մեջ,որոնք  իշխում են  իրենց ամուսիններին...

-Որովհետև մենք եզակի ենք... և ծնում ենք Տղամարդ ,-պատասխանում է Գորգոն ՝Լեոնիդասի  կինը:


Նկ.Ժակ-Լուի Դավիդ,Լեոնիդը  մարտի ժամանակ(Ֆերմիպոլի մոտ)



Ամուսնուն՝ Լեոնիդասին (Լեոնիդին )ճանապարհելով ռազմի դաշտ՝ Գորգոն խնդրեց նրան 
արժանի լինել Սպարտային և հարցրեց ,թե  ինքն ինչ է անելու :
 Լեոնիդասը պատասխանեց.«Եթե զոհվեմ,ամուսնացիր ազնվագույնի հետ ու ծնիր ազնիվներ...»:

Երբ մի սպարտացի փոքրիկ տղայի ծեծկռտուքից կիսամեռ,արյունաքամ բերեցին տուն ,հարազատները ողբում էին...իսկ տղայի մայրը լռեցրեց նրանց՝ասելով.«Իմ որդին ապացուցեց ,թե ում արյունն է հոսում նրա մեջ...ազնվագույների համար չպետք է ողբալ...հարկավոր է բժշկել... »:



Սպարտացիները  ինչպես վախկոտությանը , մեծ արհամարհանքով էին վերաբերվում  նաև  շատախոսությանը:

 Նրանք աշխատում էին խոսել կարճ,բայց ծանրակշիռ:Այն հարցին ,թե 
շատ կարճ են սպարտանցիների դաշյունները,նրանցից մեկը  պատասխանել է
-Ոչ այնքան կարճ թշնամուն մի լավ հասցնելու համար....



Պարսից թաքավոր Քսերքեսի այն  պահանջին ,որ իրեն
 հանձնեն զենքերը,սպարտիայի թագավոր Լեոնիդասը  պատասխանել է
-Եկե՛ք  և վերցրե՛ք ...

 Մի ուրիշ անգամ Քսերքեսը փորձեց վախեցնել սպարտացիներին  զորքի մեծաքանակությամբ.
-Մեր տեգերը կծածկեն արևը.
-Դե,ինչ...մենք ստվերում  կմարտնչենք,- անվրդով պատասխանեցին  սպարտացիները: 

 Երբ Ֆիլիպ Մակեդոնացին (Ալեքսանդր Մակեդոնացու հայրը) մոտեցավ Սպարտայի պատերին,լուր ուղարկեց .
-Իմ բանակը բազմաքանակ է,հզոր,անպարտելի ՝հանձնվեք...Եթե չհանձնվեք ,ես անխղճաբար կկոտորեմ ողջ Սպարտան...
-ԵԹԵ...,-պատասխանեցին սպարտանցիները: 




Այն տարածքը ,ուր գտնվել է Սպարտան(Լակեդեմոն) ,կոչվել է Լակոնիա:
Հետևաբար՝ հակիրճ խոսել ,ինչպես լակոնացի սպարտացիները...
Ահա,այստեղից էլ лаконичный՝հակիրճ բառը ,որը նշանակում  է կարճ ,հստակ խոսք: 




Սպարտացիներին արգելված էր ծառայել որպես նավաստիներ և մարտչել ծովում...սակայն ավելի ուշ նրանք մասնակցեցին ծովային մարտերի ,բայց ,ծովում էլ հասնելով մեծ հաղթանակների,նրանք հրաժարվեցին ՝պատճառաբանելով ,որ իրենց քաղաքացիների բարքերը դրանից  փոխվում են դեպի վատը...
    Այնուամենայնիվ ,բարքերը  կամաց-կամաց փոխվում էին ....և իրականանում էր  գուշակի կանխագուշակումը.« Փողասիրությունն ու հարստություն  կուտակելու մոլուցքը  ի վերջո կկործանի Սպարտան»:  Չնայած այս գուշակությանը,Լիսանդրը գրավելով Աթենքը ,վերադարձավ Սպարտա իր հետ վերցնելով շատ ոսկի և արծաթ,իսկ սպարտացիներ նրան ընդունեցին   մեծ հարգանքով ու պատվով:

Քանի դեռ Սպարտան հավատարիմ էր մնում օրենքին ու  Լիկուրգին տված երդմանը , այն 500 տարի շարունակում էր առաջիը լինել  Հելլադայում,տարբերվելով մյուս երկրներից իր բարի համբավով ու լավ բարքերով: Սակայն ,աստիճանաբար ,երբ սկսեցին խախտել Լիկուրգի օրենքները ,երկիր թափանցեց շահամոլությունն ու ագահությունը....պետության հզորությունը նվազեց... դաշնակիցներն այդ պատճառով սկսեցին  թշնամաբար վերաբերվել սպարտացիներին : Այնպես դասավորվեց իրադրությունը,որ Խերոնում  Ֆիլիպի հաղթանակից հետո հելլեները նրան հայտարաեցին գլխավոր հրամանատար թե՛ ծովում ,թե՛ ցամաքում...իսկ ավելի ուշ նրա որդուն՝ Ալեքսանդրին...




.... հրաժարվելով Լիկուրգի օրենքներից,  նախկին փառքից ու ազատությունից,երբեմնի փառահեղ , հզոր և  հպարտ  ժողովուրդը սկսեց  իր թշվառ գոյությունը քարշ տալ...


հ.գ. շա՜տ եմ օգտվել Պլուտարքոսից...)))»
կարդացեք նաև այս գրքերը ՝

Валерио Массимо Манфреди« Спартанец»
Фрэнк Йерби «Изгнанник из Спарты»
Майкл Форд«Рождение воина»
                    Н. Секунда « Армия Спарты»


Մի քիչ էլ հին հռոմեացիների « նիստուկացից»  ))))


Նկ.Ջովանի Պաոլո Պաննինի «Հռոմեական պանթեոնի ինտերիերը»

Հռոմ... Անտիկ աշխարհի մեծագույն պետություններից մեկը...Հռոմ է կոչվել ի պատիվ հիմնադրի՝  Ռոմուլայի ...

                                        ...


Հին Հռոմում պետական հանցագործների նկատմամբ կիրառվում էր հատուկ հետմահու պատիժ ՝«հիշողության անեծք»: Հացագործի գոյության մասին վկայող ցանկացած նյութեղեն վկայություններ ՝արձանիկներ, տապանագիր ,օրենքի և տարեգրության մեջ հիշատակումներ, ենթական էին ոչնչացման...որպեսզի իսպառ ջնջվեր մահացածի մասին  ունեցած հիշողությունը ....Կարող էին նաև ոչնչացվել  հանցագործի ընտանիքի մյուս անդամները: 


Դստեր համար ամուսին էր  ընտրում հայրը ,սովորաբար փոխադարձ համաձայնության գալով ապագա փեսայի հոր հետ: Տեսականորեն ամուսնության տարիքային սահմանափակում շատ ցածր էր...Փեսան  պետք է լիներ տասնչորս տարեկան ,իսկ հարսնացուն ՝մինչև տասներկու: Գործանականորեն ամուսնության տարիքի ստորին սահմանը փոքր ինչ ետ էր տարվում և երիտասարդները ընտանիք էին կազմում ավելի ուշ,քանի որ նրանց դեռ սպասվում էր ուսումնառություն և զինվորական ծառայություն, իսկ աղջիկները ամուսնանում էին ավելի վաղ տարիքում ,այդ մասին է վկայում Պլենիոս Կրտսերի նամակը,որով սգում էր իր ընկերոջ դստեր մահը .«Դեռ չէր լրացել նրա տասնչորս տարին...նա նշանված էր հազվագյուտ երիտասարդի հետ...արդեն նշանակված էր հարսանքի օրը...մենք էլ էինք հրավիրված»: Անմխիթար հայրը  հարսնացուի հագուստի,ոսկեղենի համար հատկացրած դրամը ծախսեց խունկ և անուշահոտություններ առնելու համար... 

Քանի որ Հռոմում հարսնյաց արարողությունները սերտորեն կապված էին հողագործության և պտղաբերության  աստվածների պաշտամունքի հետ,հռոմեացիները ձգտում էին ընտրել բարենպաստ ,  երջանիկ օրերը...Ամուսնանալու համար ամենահաջող ժամանակը համարվում էր հունիսի կեսերն ու բերքահավաքի շրջանը...
Հարսը հարսանիքի նախօրեին իր մանկական  խաղալիքներն ու հագուստները  զոհաբերում էր աստվածներին ...(ավելին կարող եք կարդալ .Պլուտարքոս,Հռոմեական հարցեր) :))

Ոչ մի տոն ,հանրային ,թե մասնավոր ,Հռոմում չէր ընթանում առանց աստվածներին զոհաբերություն մատուցելու  և գուշակությունների: Հետևաբար հարսնյաց տոնախմբությունը սկսվում էր գուշակությամբ (աուսպիցիա) ,ինչից հետո զոհաբերություններ էին մատուցում հողի և պտղաբերության աստվածներին...

Հարսանեկան արարողությունից հետո համբուրվելու սովորույթը «ժառանգել ենք» )))  Հին Հռոմից :Սակայն այն ժամանակ համբույրը լոկ գեղեցիկ ավանդույթ չէր,այլև ամուսնական պայմանագիրը հաստատող մի յուրօրինակ կնիք:

Գլադիատորների արենայից քիչ հեռու կարելի էր գնել գլադիատորների քրտինք ))) և կենդանիների յուղ : Կանայք այս նյութերն օգտագործում էին որպես կոսմետիկ միջոցներ:


Նկ.Ջովանի Պաոլո Պաննինի


Բարբարոս բառը հռոմեացիները փոխ են առել հույներից,որոնք այդպես էին կոչում բոլոր նրանց,ովքեր հունարեն չէին խոսում:Իսկ հռմեացիները այդպես էին հորջորջում))) բոլոր ազգերին,բացի իրենցից...))
Ավելի ուշ այս բառն  օգտագործվում էր  շատ երկրներում ,նշանակելով ՝ մարդիկ ,որոնք  խոսում են օտար,անհասկանալի լեզվով:


Հին Հռոմում արծվաքիթը համարվում էր հսկայական մտավոր  ներուժի նշան  (հպարտացե՛ք արծվաքիթ հայեր: )))


Վերադառնալ հայրենի «պենատներ-ին» (հայրենի տուն) ,այս արտահայտությունը մեզ է հասել Հին Հռոմից: Պենատները օջախը պահպանող ,տնային աստվածներն էին: 

Նիկոլա Պուսսեն,Վակխանալիա

Հռոմում շատ տների պատեր զարդարված էի սեռական հարաբերությունների «հստակ» տեսարաններով :Այն չէր համարվում պոռնոգրաֆիա,այլ ՝ հիացմունքի , երկրպագության օբյեկտ : Հատկապես գնահատվում էին այն նկարիչները,որոնք կարողանում էին հանդիսատեսին փոխանցել  այդ տեսարաների ողջ լարվածությունն ու «շիկացածության աստիճանը»: ))»


Ընդհանրապես,Հռոմը հայտնի էր իր ազատ վարքով...անբարոյականությամբ ....Մանկապղծությունը, միասեռականությունն ու խմբակային սեքսը բնականոն բան էր: Բայց հարուստ անվանի հռոմեացիների առաջարկվում էր խուսափել բարձրաշխարհիկ տիկնանց  հետ սեռական կապից, քանզի ,եթե այդ կապից անօրինածին  երեխա էր լույս աշխարհ գալիս  , ժառանգության հետ կապված մեծ խնդիրներ էին առաջանում:

Գյուստսվ Մորո,Մեսսալինա


Կլավդիոս կայսեր երրորդ կինը՝ Մեսալինան  շա՜տ անառակ է եղել...( ըստ Տացիտի* և Սվետոնիոսի վկայությունների)  կրում էր կեղծամներ,իսկ կուրծքը պատում ոսկու փոշով...Մի անգամ տեղի «ճանաչված» անառակի հետ գրազ է եկել ,թե ով ավելի շատ տղամարդկանց  «կսպասարկի»:

Հաշիվը ՝ 50:25 ... հաղթում է Կլավդիոսի կինը)))) 

Lassata viris necdum satiata recessit .
Գնացի ՝հոգնած տղամարդկանցից,բայց դեռ չբավարարված։
Գրել է Յուվենալը իր «Երգիծանք»-ում

Մեսսալինայի մասին(Մեսսալինան այցելել էր հասարակաց տուն ,ու հիասթափվել տղամարդկանցից)։ ))

 պատմաբան Տացիտի*(մ.թ.56-117 ) վրա շատ եմ «զայրացած..»:))) Հայերիս մասին շատ անբարենպաստ ու վիրավորական է արտահայտվել...ինչի մասին առիթը բաց չեն թողնում «հիշատակել» ու լեզուները «քորել»   , մեղմ ասած,ոչ բարենպաստ  մեր «հարևանները...» :
Նկ.Սեմիրադսկի,Հռոմեական Օրգիա


Առաջին տասնհինգ  հռոմեական կայսրերից Կլավդիոսը միակ  է եղել ,որ չի ունեցել սեռական հարաբերություններ տղամարդկանց հետ: Խեղճին այդ «պատճառով » շատ էին ծաղրում ....:))))


Կա կարծիք ,որ Հուլիոս կեսարն իրեն շնորհված դափնեպսակը գլխից չէր հանում  ճաղատության պատճառով  :


Իրվաբանական տերմին  «կոդեքս»-ը նշանակում է «փայտի կտոր»:  Մեղրամոմով պատված  փայտե տախտակների վրա  3-րդ դարում հրապարակվել է  կայսերական սահմանադության ժողովածուն : Դրա համար էլ մեր ժամանակներում« կոդեքս »  է կոչվում օրենքների ժողովածուն՝ օրեսգիրքը: 
« Կոդեքսը» համարվում է առաջին գիրքը : Մագաղաթ ավելի ուշ են օգտագործել: 

Սպինտրիա- հռոմեական մետաղադրամներ՝սեռական հարաբերությունների պատկերներով ...Այդ դրամները   հատուկ  նպատակով էին պատրաստված ...  Դրանցով վճարում էին   հասարակաց տներում :

Հին Հռոմի բնակիչները շատ էին սիրում արյունոտ տեսարաններ:Նման տեսարնանների կարելի էր հետևել ոչ միայն գլադիատորների մարտերի ժամանակ,այլև թատրոնում:Այնտեղ,որտեղ հերոսը ըստ սցենարի պիտի մեռներ,վերջին պահին դերասանին  փոխարինում էր   մահապատժի դատապարտված հանցագործը,որին էլ իսկապես սպանում էին :



Կայսեր մահից հետո  արծիվ էին ազատ  արձակում (արծիվը Յուպիտեր աստծո խորհրդանիշն էր)  ,որպեսզի նա հանգուցյալի հոգին հասցներ երկինք:



Վեստալիսի կույսերը -քրմուհիներ էին ,որոնք պահպանում էին  Վեստաի՝ հռմեական  
օջախի պահապան աստվածուհու սրբազան կրակը : Եթե նրանք զրկվում էին իրենց կուսությունից,անգամ բռնաբարության պատճառվ ,նրանց կենդանի-կենդանի թաղում էին : Տաճարի հազարամյա պատմության ընթացքում ընդամենը տասնութ վեստալուհի  է ենթարկվել մահապատժի:


նկ. Ֆրեդերիկ Լեյթոն «Վեստալուհին» 


 Որոշ հռոմեացի կանայք  ,վտանգելով իրենց  կյանքը,սկիպիդար էին խմում :Ինչո՞ւ...))) Քանի որ այն նրանց մեզին վարդի բույր էր հաղորդում...:))  (ցնդածներ)))


 Նկ.Սեմիրադսկի, Օրգիա 

Հին Հռոմում  անվանի մարդիկ խնջույքների ժամանակ  որպես անձեռոցիկներ  օգտագործում էին գանգրահեր տղաների մազերը : Տղաների համար անհավատալի բախտավորություն էր հռոմեացի բարձրաստիճանավորների մոտ  « ճաշասեղանի  տղա»  ծառայելը: 

Հին Հռոմում մարմնավաճառությունը ոչ միայն  անօրինակն չէր ,այլև համարվում էր  սովորական մասնագիտություն: Սիրո քրմուհիներն ամոթանքի ու արհամարհանքի  չէին արժանանում : Նրանց հարկավոր  չէր թաքցնել իրենց կարգավիճակը:Ազատորեն շրջում էին քաղաքում ու առաջարկում իրենց ծառայությունները:Եվ ,որպեսզի հեշտ տարբերվեին ամբոխից ,մարմնավաճառները հագնում էին բարձրակրունկ կոշիկներ: Ուրիշ ոչ ոք բարձրակրուկ կոշիկներ չէր հագնում,որպեսզի «սեր առնողներին » մոլորության մեջ չգցեին:



«Աբռա-կադաբռա» մեզ ծանոթ  մանկական  ծիծաղելի հմայական այս խոսքերը հիշատակվում են Հռոմի կայսեր Կարակալիի բժշկի ՝ Սերենա Սամոնիկայի աշխատություններում: Այս բառերը սյունակով  տասնմեկ անգամ գրում էին ամուլետի վրա :Ամեն շրջանում հանելով վերջին տառը :Այդպիսի հմայախոսությունը փրկում էր մարդուն չար ոգիներից,և առողջացնում նրանց:

Ճաղատ Վեներայի բացառիկ արձանը տեղադրված է Ակվիլեիա քաղաքում: 
 Քաղաքը պաշարել էր  կայսր Մաքսիմինուսի  զորքը(հենց այդ պաշարման ժամանակ էլ զոհվում է Մաքսիմինուսը) ...   Երկար պաշարման ժամանակ քաղաքի կանայք զոհաբերել են իրենց երկար վարսերը զինվորներին ՝ ինքնանետիչներ  և աղեղներ պատրաստելու համար : Եվ ,նրանց շնորհիվ նույնպես , հաջողվեց պահել պաշտպանությունն ու ձախողել թշնամու առաջխաղացումը: Ի նշան երատագիտության հռոմեացի կանանց ,տաճարում  դրվել է  ճաղատ Վեներայի արձանիկը :





«ճաղատ Վեներան»

Հին հռոմեացիները չէին ամուսնանում մերձավոր ազգականների հետ:Քանզի գտնում էին ,որ աղջիկ տալով  մեկ ուրիշ ցեղի կամ հարս բերելով մեկ ուրիշ տոհմից,(ցեղից )մ բազմապատկում էին բարեկամների ու հարզատների քանակը: Բացի այդ , եթե ամուսինը նեղացներ կնոջը , ազգականների «բազմահազարանոց բանակը» չմիջամտեր նրանց գործերին ՝ բռնելով կնոջ կողմը..))))» 
  Վախենում էին ,որ մերձավոր ազգականների  ամուսնության ժամանակ ծագած վեճերը    կկործանեն  բնական ջերմությունը,բարյացկամությունը:

Հին Հռոմում Յունոն աստվածուհին կրել է «Մետաղադրամ»(ստակ,դրամ) տիտղոսը,ինչը նշանակում էր ՝«Խորհրդատու»:Նրա տաճարի կողքին արհեստանոցներ կային ,որտեղ մետաղադրամներ էին հատում: Անգլերեն «money»   նույնպես ծագել է այս բառից:
Իսկ ինչո՞ ւ խորհրդատու: Հիշեք «գիր է  ,թե ղուշ» հարցումը ,երբ օդ նետելով մետաղադրամը ստանում էին  հուզող հարցի պատասխանը: Հիմա ես էլ կփորձեմ, եթե գիր լինի՝ կշարունակեմ գրելը :)))
շարունակելի...))))

Կալիգուլա՝ Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկոս,որի կառավարման սկզբունքն էր.« Թող ատեն:Միայն թե վախենան»:

   Կալիգուլան տառապում էր «սրբազան հիվանդությամբ» ՝ էպիլեպսիայով :
Երկու տարեկաում Գայոսը դառնում  հոր՝ Գերմանիկոսի  բանակի թալիսմանը : Տղային հագցնում էին փոքրիկ զինվորական հագուստ : Հենց այդ պատճառով էլ հետագայում նրան տրվում է «կալիգուլա» մականունը,որը նշանակում է «փոքրիկ կոշիկներ» ,կամ՝ լատ. «կոշկակար» :
Տիբերիոսի   մահից հետո կայսր դարձավ Կալիգուլան:Կառավարման  առաջին ամիսներին ժողովուրդը շատ էր  հավանում նրան : Բայց հետո կայսրը հիվանդացավ,ինչպես նշում են հին պատմաբանները, «ուղեղի բորբոքումով»: Որոշ  ժամանակ անց Կալիգուլան առողջանում է,սակայն նրա բնավորությունը արմատապես փոխվում է :Տառապում էր անքնությամբ, և գիշերային սարսափելի մղձավանջներից հետո գործում էր անպատմելի վայրագություններ ....օրինակ, հրամայում էր անվանի աստիճանավորներին ինքնասպան լինել: 

Կալիգուլայի վատնողության մասին լեգենդներ էին պտտվում...Մեկ տարվա ընթացքում մսխում է  Տիբերիոսի թողած հսկայական ժառանգությունը...արդյունքում ժողովրդի վզին փաթաթեցին մեծ տուրքեր և հարկեր  ...


Կալիգուլան ստիպում էր հարուստներին կտակ գրել իր օգտին,իսկ հետո դատապարտում էր նրանց մահվան՝տիրանալով նրանց սեփականությանը..

Սվետոնիոսը գրում է.« Փողը շոշափելու կրքով համակված , նա լայն հատակին հսկայական քանակությամբ ոսկի էր շաղ տալիս ու ոտաբոբիկ քայլում դրանց վրա ,կամ էլ ՝ թավալ գալիս» ( տեսնես մեր օլիգարխներն ինչպես են զվարճանում :))))

«Չարությունն ու նախանձը նրա մեջ ամբարտավանությունից ու վայրագությունից պակաս չէին :Նա թշնամացած էր մարդկային ցեղի գրեթե բոլոր սերունդների դեմ:Մտորում էր նաև Հոմերոսի պոեմները ոչնչացնելու մասին »:Սվետոնիոս

Կալիգուլայի կյանքը լի էր սեռական այլասերվածությամբ...
Մարմնական հաճույքների համար Կալիգուլան անվանի կանանց խլում էր իրենց ամուսիներից...կենակցում էր նաև իր  երեք քույրերի հետ ...Երբ նրանցից մեկը՝ Դրուզիլան մահանում  է,նա հայտարում է այնպիսի սուգ,որի ընթացքում ուրախության ցանկացած դրսևորում մահացու հանցագործություն էր համարվում :

Իր կառավարման երկրորդ տարում Կալիգուլան հռչակեց իրեն աստված :Նա ման էր գալիս աստվածների հագուստով և նրանց ատրիբուտներով ՝Ապոլոնի շանթով,Նեպտունի եռաժանիով ,Պլուտոնի գավազանով...կամ էլ՝  Վեներայի   հագուստով :Երբեմն էլ Ալեքսանդր Մակեդոնացու դամբարանից հանված զրահներով :

Մի անգամ էլ ծովերի աստծուն ՝Պոսեյդոնին պատերազմ հայտարարեց...հրամայեց զինվորներին ծովը նետել իրենց նիզակները :

Խելագարության « հոտ էր փչում» Կալիգուլայի բոլոր արարքներից : Նրա «սենատոր»  ձին գինին  «վայելում էր » ոսկե գավաթից ,իսկ կերակրամանը պատրաստված էր փղոսկորից...)))

Հ.գ. Ալբեր Կամյուն Կալիգուլային («Կալիգուլա» )մասին դրամա է գրել ...հեղինակն  այդ պատմական  «դեմքն»))) օգտագործել է քննելու, ստանալու համար այն հարցի պատասխանը ,թե ինչ է կատարվում մարդու հետ  իր մահկանացու լինելը գիտակցելու  ժամանակ :
 Հատված այդ գրքից.«Այս աշխարհն այնպիսին է,ինչպիսին կա,հանդուրժել չի կարելի:Այդ պատճառով ինձ պետք է  լուսինը ...Կա՛մ  երջանկություն ,կամ էլ ՝ անմահություն,ինչ-որ բան ,թեկուզ խենթ,միայն թե ոչ այս աշխարհից » :
«Չի կարելի ապրել ,դրա համար հիմք չունենալով...» :

Նկ.Սեմիրադսկի,Աստվածների օրինակով

Комментариев нет:

Отправить комментарий