Հարցնել և պատասխանել...Քննարկել..խորհուրդ տալ...առարկել..հերքել կամ հաստատել ,կասկածել և կասկածանքի մեջ գցել...
Նա խոսում էր ամենքի հետ ,ամեն ինչի մասին ՝աստվածների ,օրենքների,ազատության,բարքերի,հիմարության ,իմացության ու ոչ իմացության ....առաքինության ու արատների ...հոգու ,կյանքի ու մահվան մասին ...Նա մշտական որոնման մեջ էր...և կռվի մեջ ՝հանուն ճշմարտության արդարության,բարոյականության...
Սոկրատեսյան ճառերը կախարդական ուժ ունեին...Այդ մասին գունեղ խոսում է Ալկիբիադեսը Պլատոնի «Խնջույք»-ում,Սոկրատեսին համեմատելով այլանդակ ու այծոտն սատիր Մարսիի հետ....«ճառերի միջոցով Սոկրատեսը հասնում է նույն բանին ,ինչին Մարսին հասնում էր իր սրինգի օգնությամբ»:Այո ,Սոկրատեսի արտաքինը նույնպես կտրականապես հակադիր էր իր ներքին ,հոգևոր շնորհներին....