Мой список блогов

пятница, 12 июля 2013 г.

Սոկրատեսի կենսաոճը իր փիլիսոփայության մի մասն էր...







  • «Տատմերական արվեստ»
  • Սոկրատեսի «Կյանքի դպրոցը»                                      
  •  «Իմ բոլոր տխնոլոգիաները  կփոխանակեի Սոկրատեսին  հանդիպելու հետ...»,-ասել է Սթիվ Ջոբսը ...

  •   Դա իմ երազանքն էլ է ...բայց ով ունի Ջոբսի «հնարավորությունները... »)))   Այնուհանդերձ... համարձակվում եմ ենթադրել,որ  Սոկրատեսն ինքը ուրախությամբ ընդառաջ կգար ինձ... ասեմ ինչու? )))
    Դե ,քանի որ Սոկրատեսը համարում էր,որ՝  «Կնոջ սիրուց ավելի շատ պետք է վախենալ ,քան տղամարդու ատելությունից...Սերը թույն է ...և առավել  վտանգավոր է,քանի որ  հաճելի է...))))))
    Երբ Քերեփոնեսը դիմում է դելֆյան* գուշակուհուն այն  հարցով,թե կա արդյոք աշխարհում Սոկրատեսից ավելի իմաստուն մեկը, նա պատասխանել է .«Սոֆոկլեսն իմաստուն է,Եվրիպիդեսն ավելի իմաստուն է,իսկ Սոկրատեսը բոլոր մարդկանցից ամենաիմաստունն է»:
    Պահպանվել է պատասխանի մեկ այլ տարբերակ ևս.« Իմաստության մեջ ոչ ոք չի հավասարվի Սոկրատեսին»:
    հ.գ.Դելֆյան գուշակը Սոկրատեսին կոչեց ամենաիմաստունը բոլոր մարդկանցից ,քանզի միայն նա   գիտեր ,որ ոչ մի բան իրոք  չգիտի...հենց այս իմացության մեջ է  սոկրատեսյան իմաստությունը...


    18 տարեկան Սոկրատեսի քաղաքացիական երդումը(Աթենքում պարտադիր) .
    « Ես չեմ  խայտառակի սրբազան զենքը և չեմ լքի ընկերոջս, ում հետ շարքում  քայլելու եմ, բայց պաշտպանելու եմ թե՛ տաճարները, և թե՛ սրբությունները՝ միայնակ և շատերի հետ միասին : Իձանից հետո հայրենիքս թողելու եմ  ոչ թե փոքրացած ,այլ ավելի մեծ  ու ավելի լավ, քան իմ ժառանգածը: Եվ ես անսալու եմ մշտապես գոյություն ունեցող իշխանություններին և հպատակվելու եմ սահմանված օրենքներին ,ինչպես նաև այն նորերին ,որ կսահմանի համերաշխ ժողովուրդը : Եվ եթե որևէ մեկը կփոխի օրենքները կամ չի հպատակվի դրանց, ես դա թույլ չեմ տա ,այլ կպաշտպանեմ դրանք  թե, միայնակ և թե՛ բոլորի հետ միասին: Եվ ես պաշտելու եմ հայրենական սրբությունները: Իսկ դրան թող վկա լինեն Ագլավրան ,Էնիալի-Արեսը, Զևսը, Ֆալլոնը, Ավքսոն, Հեգեմոնան» :

    Ամբողջ կյանքում ,ընդհուպ մինչև ողբերգական վախճանը ,Սոկրատեսը մնաց այս երդմանը հավատարիմ....Նա մեծ հայրենասեր էր...քաջարի ու օրինապահ  քաղաքացի ...


    Պատժի հրապարակումից հետո Սոկրատեսն ասել է.«Ոչ դատարանում,ոչ պատերազմում ,ոչ ինձ,ոչ որևէ մեկ ուրիշին  պետք չէ խուսափել մահից՝ցանկացած եղանակով առանց խտրության...Խուսափել մահից դժվար չէ,աթենացիներ, իսկ այ, որ շատ ավելի դժվար է ,դա ապականությունից խուսափելն է,այն վրա է հասնում մահվանից ավելի սրընթաց»:

    Բանտից փախուստը Սոկրատեսի համար բացարձակ անընդունելի էր ու դա,նրա կարծիքով ,կլիներ  անազնիվ ու հանցավոր  արարք,անարդարություն ու չարիք:«...Թեպետ մեծամասնությունն ի վիճակի էլ է սպանելու մեզ,նկատեց Սոկրատեսը ,սակայն առաքինիի ,արդարի  և գեղեցիկի հարցում  պետք է ղեկավարվել ոչ թե մեծամասնության  կարծիքով,այլ  բանական մարդկանց կարծիքով և բուն ճշմարտությամբ »: 

    «....Համաձայն  է , թե համաձայն չէ դրան մեծամասնությունը ,դրանից մենք շատ կտառապենք թե քիչ,քան այժմ,միևնույնն է,-գտնում էր Սոկրատեսը,-անարդար արարքը ամոթ ու չարիք է այն գործողի համար , և ընդ որոմ  բոլոր դեպքերում» (Платон ,Критон)
    Նկ.Սեմիրադսկի,Սոկրատը իր աշակերտին ՝Ալկիբիադեսին բռնեցնում է հետերայի մոտ))) Ըստ Սոկրատեսի գիտելիքը փոփոխական է...ժամանակի ընթացքում մարդիկ հաճախ են մերժում  այն,ինչին հավատացել են...հետևաբար բացարձակ ճշմարտությունը հասանելի չէ մարդուն ,և այն միայն բարձրագույն ուժերի սեփականությունն է...

    Սոկրատեսի խոսքերից 

    Ոչ ոք չի սկսի զբաղվել գործով ,որը չի ուսումնասիրել ,այդուհանդերձ ,ամեն մեկն իր իրավունքն է համարում   զբաղվել  ամենադժվար  գործով-կառավարել երկիրը ...

    Նրանց,ովքեր և ՛իրենք են   ցանկանում  շատ հոգսեր ունենալ , և՛  ուրիշներին  պատճառել դրանք   ,ես կկարգեի իշխանությանը պիտանի լինելու դասին ...

    Զգուշացիր նաև,որ մարդիկ տեսնելով ծնողներիդ հանդեպ քո անհարգալից վերաբերմունքը , չարհամարհեն քեզ,և որպեսզի  դու չմնաս  բոլորովին մենակ ...քանի որ ,նկատելով քո երախտամոռությունը ծնողներիդ հանդեպ,ոչ ոք վստահ չի կարող լինել ,որ լավություն անելով  քեզ ՝կստանա շնորհակալություն...

     Ոչինչ չափից ավելի...

    Մարդկանց ավելի հեշտ է լեզվի վրա այրվող ածուխ պահել,քան թե գաղտնիք...))


    Խոսիր,որ  քեզ տեսնեմ
    Ես  աչքի եմ անցկացնում վաղեմի իմաստուն այրերի գանձերը,որ նրանք մեզ են թողել իրենց երկերում. և եթե մենք հանդիպում ենք որևէ լավ բանի ,այն փոխ ենք առնում և համարում ենք մեծ շահույթ:


    Հարբեցողությունը չի ծնում արատներ .այն դրանք բացահայտում է:Երջանկությունը չի փոխում բարքեր :Այն ընդգծում է դրանք:

    Յուրաքանչյուր ոք  հեշտությամբ կասի ,թե քանի ոչխար ունի ,բայց ոչ բոլորը  կարող են  ասել  ,թե քանի ընկեր ունեն,- նրանք  այնքան  էժան են... 
      
    Երեք բան կարելի է համարել երջանկություն.որ դու վայրի կենդանի չես,որ դու հույն ես և ոչ թե բարբարոս և  ,որ դու տղամարդ ես և ոչ թե կին...))) 

    Ազնիվ մարդը միշտ երեխա է

    Լավ սկիզբը մանրուք չէ,չնայած սկսվում է մանրուքից

    Ավելի լավ է աշխատել առանց որոշակի նպատակի ,քան ոչինչ չանել

    Վտանգները հաղթահարելու բազմաթիվ ճանապարհներ կան ,եթե մարդը պատրաստ է ինչ-որ բան ասել կամ անել

     Հագուստի մեջ աշխատիր լինել վայելչագեղ ,բայց ոչ պճնամոլ. վայելչագեղության հատկանիշը պատշաճությունն է,իսկ պճնամոլության հատկանիշը ՝անչափավորությունը

    Լավ կլիներ ,որ մարդ զններ իրեն,թե ինքն ինչ արժե բարեկամների համար ,և ձգտեր որքան հնարավոր է ավելի թանկ լինել


    Դաստիարակությունը դժվար գործ է,և նրա պայմանների բարելավումը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտականություններից մեկն է,որովհետև չկա ավելի կարևոր բան ,քան ինքն իրեն  և իր մերձավորներին կրթելը:
    Մարդու կատարելությունը  հոգեվիճակ է

    Եթե դու կարող ես մտածել-դու ազատ ես 

    Նվաճիր ընկերներ ոչ թե դատարկ ծուլությամբ ,այլ սիրո անկեղծ բառերով...
     ( այո..այո.. վերջերս «ծուլացա ...թերացա...տկարացա մի քիչ սիրո մեջ» )))) արդյունքում ...?  Թույլ տվեք հետաքրքրվել...Ուր եք,իմ հին  բարի ընկերներ???))))

    Լավ խորհրդականն ավելի լավ է ցանկացած հարստությունից

    Բարի մարդկանց հարկավոր է վստահել խոսքով և մտքով ,այլ ոչ թե երդմամբ

    Իմաստությունը երկնքի ու երկրի թագուհին է

     Առանց ընկերության մարդկանց միջև ոչ մի հաղորդակցություն արժեք չի ունենա 

    Գեղեցկությունը թագուհի է ,որը շատ կարճ է կառավարում 

    Բարձրագույն իմաստությունը-տարբերակել բարին ու չարը

    Մարդը,որը ստրուկն է հաճույքի -կայլասերի թե մարմինը ,թե հոգին 

    Ես ուզում եմ   մարմնամարզության օգնությամբ մարմինս ավելի հավասարակշռված դարձնել    ))))

    Եթե մարդն ինքն է հետևում իր առողջությանը,ապա դժվար է գտնել այնպիսի բժիշկ ,որը նրանից ավելի լավ իմանա,թե ինչն է օգտակար նրա առողջության համար 
    Բնությունը մեզ տվել է երկու ականջ ,երկու աչք ,բայց մի լեզու,,,որպեսզի տեսնենք ու լսենք  ավելի շատ ,քան խոսենք..))
    Ում չի հարվածում խոսքը,նրան չի հարվածի նաև գավազանը 
     Այն որ մարդն է ,որը լինելով բավականությունների ստրուկ ,չի այլանդակում իր մարմինն ու հոգին

    Սննդի լավագույն համեմունքը-քաղցն է 

     Նկ.Ժակ -Լուի Դավիդ,Սոկրատեսի Մահը
    Քանի որ մենք չգիտենք ,թե ինչ է մահը ,ապա անտրամաբանական է նրանից վախենալը


    Ուժով  չես  ստիպի կապել ու պահել բարեկամությունը,քանզի ընկերն այնպիսի կենդանի է ,որին կարող ես բռնել ու ընտելացնել բարությամբ և սիրով (ահա ,թե որտեղից  է գալիս Փոքրիկ Իշխանի հայտնի խոսքը «ընտելացնելու և պատասխանատվության  մասին») )))

    Չի կարելի բուժել մարմինը՝չբուժելով հոգին 

    Ամուսնությունը,եթե ճշմարտությամբ խոսենք,չարիք է ,բայց անհրաժեշտ չարիք )))»

    Ամուսնանաս ,թե ՝ոչ -միևնույնն է զղջալու  ես ))» 
    Ամուսնացիր՝ ինչ էլ որ լինի: Եթե լավ կին հանդիպի՝
     կլինես բացառություն,իսկ եթե վատը՝ կդառնաս փիլիսոփա 

    Նա է առավել հարուստ ,ով գոհ է քչից,քանի որ այդպիսի գոհունակությունը վկայում է բնավորության հարստության մասին

    Արևը մի թերություն  ունի.նա չի կարող ինքն իրեն տեսնել ))

    Յուրաքանչյուր մարդու մեջ արև կա: Պարզապես թույլ տվեք ,որ այն   լույս տա ... 

    Հասկացության ճշգրիտ տրամաբանական սահմանումը -ճշմարիտ գիտելիքի պայմանն է...

    Գիտելիքն աստվածային է և միայն նա է վեհացնում մարդուն ու նմանեցնում նրան աստվածներին :Իսկ մարդկանց մեծամասնությունը խորշում է գիտելիքներից և ղեկավարվում է պատահական հանգամանքներով ու փոփոխական զգացմունքներով:Մեծամասնությունը գտնում է ,որ գիտելիքն ուժ չունի  և չի կարող ղեկավարել ու կառավարել ,այդ պատճառով էլ (մարդիկ) չեն էլ մտածում  նրա մասին:




    Սոկրատեսի կենսաոճը  իր փիլիսոփայության մի մասն էր...

    Սոկրատեսը զրույցներից մեկում նշել է.«Իր համար տարօրինակ թվում,որ եթե մարդ,որոշելով դառնալ կովերի նախրի հովիվ և դրանք պակասեցնելով ու վատացնելով,չի գիտակցում,որ ինքը վատ հովիվ է,բայց իր համար ավելի տարօրինակ է,որ այն մարդը ,ով որոշել է լինել հրամանատար պետության մեջ և պակասեցնելով ու վատացնելով քաղաքացիներին,չի ամաչում դրանից և չի գիտակցում,որ ինքը վատ հրամանատար է» (Ксенофонт ,воспоминания о Сократе)

    Ես չեմ ունեցել ազատ ժամանակ զբաղվելու համար  հիշատակության արժանի որևէ գործով՝հասարակական կամ տնային.այդպես էլ հասա ծայր աղքատության՝աստծուն ծառայելու  պատճառով,-խոստովանել է Սոկրատեսը:

    Համաձայն հին հեղինակների վկայությունների ,Սոկրատեսը չի ընդունել մի շարք կառավարիչների ոչ ընծաները,ոչ էլ իրենց երկիր այցելելու  նրանց հրավերները:Նման առաջարկություններ ստացվել են մակեդոնական թագավոր Արխելայոսից,Ինչպես նաև Թեսալիայի և Լարիսայի կառավարիչներից....

    «Միակ խնդրանքը ,որով Սոկրատեսը դիմել է իր դատավորներին,վերաբերվում էր իր երեխաներին.«Եթե ,աթենացիներ,-ասել է նա,-ձեզ կթվա ,որ իմ որդիները ,մեծանալով,կսկսեն  փողի կամ մեկ ուրիշ բանի մասին ավելի հոգալ,քան առաքինության մասին ,հատուցեք նրանց դրա համար՝ հանգիստ չտալով այն նույն ձևով ,ինչպես ես ձեզ  հանգիստ չէի տալիս . և եթե նրանք ,իրենցից բան չներկայացնելով ,իրենց մասին ավելին կմտածեն ,նախատեք նրանց այնպես ,ինչպես ես ձեզ էի նախատում ,այն բանի համար ,որ նրանք  չեն հոգում պիտոյականի մասին և շատ են երևակայում իրենց ,երբ իրենք ոչինչ չարժեն :Եթե դուք սկսեք անել դա,ապա ըստ արժանվույն հատուցած կլինեք թե ինձ ,թե իմ որդիներին»:(Պլատոն)


    Մշտապես բոկոտն ,հին թիկնոցով՝իր այդ մշտական հանդերձանքով, նա Աթենքի փողոցներից ու հրապարակներից հավիտյանս մտավ պատմության մեջ :Այդ հանդերձանքը այնքան սովորական էր Սոկրատեսի համար,որ նրա խանդավառ ունկնդիր Արիստոդեմեսը ,մեկ անգամ նրան տեսնելով հողաթափերով ,խիստ զարմացել էր: Պարզվել է ,որ Սոկրատեսը «զուգվել » էր աթենական թատրոնում բանաստեղծ Ագաթոնի տարած հաղթանակի առթիվ նրա կազմակերպած խնջույքին մասնակցելու համար...


    Ապոլոդորը Սոկրատեսին առաջարկել է մահվանից առաջ  հագնել այդ պահին ավելի հարմար թանկարժեք հագուստ:«Ինչպես,-հարցրել է Սոկրատեսը,- դուրս է գալիս ,որ իմ սեփական հագուստը բավական լավն է եղել նրա մեջ ապրելու համար ,բայց հարմար չէ մեռնելու համար»:  )))


    Սոփեստ Անտիֆոնեսը,ձգտելով Սոկրատեսին խոցել իր ունկնդիրների ներկայությամբ ,նրան ասել է.«Դու այնպես ես ապրում,որ նման ձևով ոչ մի ստրուկ չէր ապրի իր տիրոջ մոտ.ուտելիք ու խմելիք գործածում ես խղճուկ,իսկ հագուստ կրում ես ոչ միայն խղճուկ,այլև նույնը՝թե ամռանը և թե ձմռանը,միշտ առանց կոշիկի ու առանց խիտոնի»

    Նման հարձակումները  Սոկրատեսը հետ էր մղում այն բանով,որ երջանկությունը  շքեղության մեջ չէ,որ շահի ու հարստացման կիրքը  մարդկանց շեղում է առաքինության ճանապարհից և հասցնում բարոյական փչացման:Սոկրատեսը ենթադրում էր,որ մարդը պետք է քչով բավարարվի,կարիք զգա  որքան հնարավոր է քիչ բանի, նմանվելով աստվածների վսեմ  օրինակին ,որոնք ընդհանրապես  ոչ մի բանի կարիք չեն զգում....

    Սոկրատեսը ,սակայն, կարիքից առաքինություն չէր սարքում...Նա ասկետ չէր...

    Նրան ծիծաղելի էր թվում ,որ իր պատանի երկրպագու Արիստոդեմեսը,ընդօրինակելով իրեն ,նույնպես սկսել էր քայլել  բոկոտն : Կամ,երբ տեսնելով որ իր ունկնդիր Անտիսթենեսը ՝հետագայում շնական(ցինիկ-կինիկ) դպրոցի ղեկավարը,ցուցամոլում էր իր պատռված թիկնոցով , նա հանդիմանում է  այսպիսի խոսքերով.«Անտիսթենես,թիկնոցիդ պատռվածքից  նայում է փառասիրությունդ....»:))

    Սոկրատեսի խոսքերը մարգարեական էին..հետագայում  շնականները՝կինիկները շատ հասարակացան ընդունվածի հանդեպ իրենց արհամարհական վերաբերմունքով...Նրանց ողջ շարժումը ծագել էր  Սոկրատեսի  «թիկնոցից  ու մերկ ոտքերից »  ,որոնք իդեալականացնում էին...)))Այսինքն, միայն արտաքին նմանակում էր...


    Սոկրատեսի ընտանիքը ,աթենական չափանիշներով,ծայրահեղ աղքատ էր: Հորից ժառանգություն ստանալով ոչ մեծ տուն և, ըստ երևույթին, ուրիշ ինչ-որ գույք , Սոկրատեսը հեռու էր իր նյութական  դրությունը բարելավելու  մտքից: Սոկրատեսի ամբողջ գույքը ,համաձայն Քսենոֆոնի, գնահատվում էր 5 մին:Դա շատ համեստ գումար էր,որը զիջում էր ,ասենք, լավ ստրուկի գոյություն ունեցող գնին:Նույն Քսենոֆոնն ասում էր,ստրուկներից մեկն արժի մեկ մին,իսկ մեկ ուրիշը կես մին էլ չարժի ,երրորդ արժե 5 մին,իսկ ուրիշը՝ և 10 մին:Իսկ կարգին ձին ,օրինակ,արժեր 12 մին:

                                         (())
    Մի կին ասաց Սոկրատեսին.
    -Օ,ինչ տգեղ է քո դեմքը,Սոկրատես: 
    Նա պատասխանեց.
    -Քո խոսքերը կվշտացնեին ինձ ,եթե դու արտացոլեիր  բոլոր առարկաները ,ինչպես մաքուր հայելի...Բայց դու այլանդակ ես  ,իսկ ծուռ հայելին ամեն ինչ խեղաթյուրում է...

    Սոկրատեսը նկատելով ,որ Ալկիբիադեսը պարծենում է իր հարստությամբ,հատկապես իրեն պատկանող հողերով,տանում է նրան այնտեղ,որտեղ  պահվում է աշխարհի քարտեզը,և  նրան առաջարկում է ցույց տալ Ատտիկան:Երբ երիտասարդը գտավ ,Սոկրատեսը խնդրեց նրան գտել իր տիրույթները ...Ալկիբիադեսը պատասխանեց.
    -Դրանք այստեղ ամենևին  չեն երևում :
    Տես ,դու պարծենում ես նրանով ,որը երկրի ամենաչնչին մասն էլ չի կազմում,ասաց նրան Սոկրատեսը...
                                       (())

    Սոկրատեսի և Թեոդոտայի երկխոսությունը....

                         Աթենքում մի գեղեցիկ կին կար Ֆեոդոտա(կամ Թեոդոտա) անունով ,ընդունակ «զուգավորվելու » յուրաքանչյուրի հետ ,ով կկարողանար համոզել նրան...))
        Ներկաներից մեկն ասաց ,որ այդ կնոջ գեղեցկությունը վեր է ամեն  նկարագրությունից, և նկատեց ,որ այդ կնոջ  գեղեցկությունը նկարելու համար նրա մոտ նկարիչներ են գնում  , և նա ցույց  է տալիս  իրեն այնքան,որքան թույլ է տալիս պատշաճությունը...

    Սոկրատես ասաց.«Հարկավոր է գնալ նրա մոտ և տեսնել,քանի որ  անհնար է պատկերացում կազմել  մի բանի մասին  ,ինչը  վեր է նկարագրությունից»:

    «Գնանք միանգամից,-ասաց նա ,ով Սոկրատեսին հայտնեց այդ մասին»:
       Եվ նրանք  մտնելով Թեոդոտայի տուն ,տեսան ,որ նա կեցվածք է ընդունել նկարվելու համար....Նրանք սկսեցին նայել նրան...Երբ նկարիչը ավարտեց գործը ,Սոկրատեսն ասաց.« Արդյոք մենք պետք է   շնորհակալություն հայտնենք  Թոդոտային այն բանի համար ,որ  մենք նրան նայեցինք:Եթե նրա համար օգտակար է ցուցադրել իր գեղեցկությունը ,ապա նա պիտի շնորհակալություն հայտնի մեզ,իսկ եթե մեզ համար է օգտակար դիտել նրա գեղեցկությունը ,ապա մենք պետք է շնորհակալ լինենք ,այդպես չէ՞»:
    Երբ ինչ-որ մեկը պատասխանեց ,որ այդպես է ,Սոկրատեսը շարունակեց.«Այդպիսով , նա հիմա էլ է օգուտ ստանում մեր գովասանքից,իսկ երբ մենք նրա գեղեցկության մասին պատմենք շատերին ,ապա նրա  համար ավելի օգտակար կլինի:Բացի այդ ,մենք հիմա զգում  ենք ցանկություն մասնակցություն ունենալ այն բանում  ,ինչին նայում ենք . հետո մենք կվերադառնանք որոշակի վերքով  ,և վերադառնալով ,պիտի զգանք տանջանք:
    Ստացվում է ,որ դու մեզ իշխում ես ,իսկ մենք ծառայում ենք քեզ»:
    «Իհարկե ,-պատասխանեց Թոդոտան,եթե դա այդպես է ,ուրեմն ես պիտի շնորհակալ լինեմ,որ նայեցիք ինձ»:

     Սոկրատեսը նկատեց ,որ նա կրում է թանկարժեք զարդեր ,մայրը կրում է թանկարժեք հագուստ,ծառաները նույնպես խնամված են , իսկ տանը տիրում է առատություն:Այդ պատճառով նա հարցրեց .«Ասա ինձ ,Թեոդոտա ,դու կալվածք ունե՞ ս«-«Ոչ,-պատասխանեց նա»:«Այդ դեպքում ,թերևս, տո՞ ւնն է եկամուտ բերում»-«Ոչ» : «Միգուցե՞ տան աշխատողները»-«Ոչ էլ ծառայողները»:« Որտեղի՞ց քեզ ապրուստի    միջոց»-«Եթե որևէ մեկը ,դառնալով իմ ընկերը,աջակցում,օգնում  է ինձ ,դա էլ ծառայում է ինձ ապրուստի միջոց,-պատասխանեց կինը»:
    «Երդվում եմ Հերայով ,-ասաց Սոկրատեսը,-որ ավելի լավ է ընկերների  նախիր ունենալ ,քան կովերի:Պատահականությա՞նն ես ապավինում ,մասնավորապես ,սպասում ես ,թե ով կթռչի ու ճանճի պես կկպչի քեզ,թե՞ այդ բանի համար խորամանկ հնարքներ ես հորինում » :
    « Ի՞նչ խորամանկ հնարքներ կարող եմ հորինել ես»-«Իհարկե , ավելի նպատակահարմար ,քան սարդերն են հյուսում:Դու գիտես ,թե նրանք ինչպես են պատրաստվում որսի  :Նրանք հյուսում են նուրբ սարդոստայն ,և այն ,ինչ
    ընկնում է  դրա մեջ ՝կծառայի որպես սնունդ»: « Ուրեմն դու ինձ խորհուրդ ես տալիս ցանցե՞ր հյուսել,-հարցրեց Թոդոտան»:
    «Մի՞թե դու կարծում ես ,որ առանց հմտության կկարողանաս որսալ  այնպիսի թանկարժեք «որս» ,որպեսին «ընկերն է»:Մի՞թե դու չգիտես ,որ  նույնիսկ առավել պարզ որս նախաձեռնողները ,(օրինակ,նապաստակի որսը) գործում են շատ զգուշավոր,իրենց հետ նաև շներ են տանում »:

    « Իսկ ես  ինչո՞վ որսամ  ընկերներ,-հարցրեց Թոդոտան »-«Ակնհայտ է,-պատասխանեց Սոկրատեսը,-վատ չէր լինի ,եթե դու շան փոխարեն գտնեիր այնպիսի մեկին ,ով կհետապնդեր գեղեցկության սիրահարներին ,ընդ որում ,հարուստ ,և հետևելով նրանց  ,կաշխատի խճճել նրանց քո ցանցի մեջ»:

    «Ի՞նչ ցանցեր ունեմ ես,-հարցրեց Թոդոտան»:
    «Առաջին և գերազանց խճճող ցանցը մարմինն է,իսկ մարմնի մեջ հոգին է,որի շնորհիվ դու գիտես ,թե ինչպես նայես ,ինչպես դուր գաս,ինչպես հաճույք պատճառես , գիտես  նաև այն ,որ քեզ նվիրված մարդուն հարկավոր է սիրալիր ընդունել,իսկ լկտու առջև  դուռը փակել ,որ ,երբ ընկերն հիվանդանում է,հարկավոր է հոգ տանել նրան ,եթե նրան այցելել  է հաջողությունը  ՝կիսել նրա  ուրախությունը ,և ,եթե նա հոգատար է,հաճենալ նրան ամբողջ հոգով :Ավելորդ է ասել ,որ դու կարող ես սիրել ոչ միայն զգացականորեն ,այլև՝ հավատարմորեն ,ու ,եթե դու ունես գերազանց ընկերներ,ապա դու հասել ես դրան ոչ միայն խոսքով ,այլև՝ գործով»:

    «Հավատացնում եմ քեզ,որ չեմ օգտվում նման բաներից ,ասաց Թոդոտան»:
     «Այնուամենայնիվ, շատ բան է նշանակում վերաբերվել մարդկանց համաձայն նրանց բնավորության ,և ,ընդ որում ,ճիշտ կերպով ,քանի որ ուժով ընկերոջ չես բռնի ու չես  պահի ,և այդ կենդանին գնվում է միայն ծառայություններով և հաճույքներով ,և միայն հանուն դրանց նա կմնա»:
    «Այդպես է,-պատասխանեց Թոդոտան»:

    «Այդ իսկ պատճառով ,դու հոգատար ընկերներիցդ պիտի պահանջես այն , որի կատարման համար  նրանք նվազագույնը կմտահոգվեն ,և հետո ինքդ  պատրաստակամորեն պիտի  վճարես նրանց նույնը :Այդ դեպքում ,ամենայն հավանականությամբ,մարդիկ կկարողանան բարեկամանալ,երկար ժամանակ կսիրեն  քեզ ,և ամեմամեծ ծառայությունները  կմատուցեն»:
    «Դու նրանց  մեծ լավություն արած կլինես ,եթե նվիրես  նրանց քո բարեհաճությունը միայն այն ժամանակ,երբ կլինի  դրա կարիքը:Չէ՞  որ դու գիտես ,որ  նույնիսկ  ամենահաճելի ուտեստը ,եթե  մատուցում են  այն ժամանակ ,երբ ուտել չես ուզում,թվում է տհաճ ,և  եթե այն մատուցեն կուշտ մարդուն ՝ նողկանք  կառաջացնի:Իսկ քաղցած մարդուն նույնիսկ վատ ուտեստը կթվա  շատ դուրեկան »:

    «Ինչպես կարող եմ իմ ծանոթների մոտ «քաղց» առաջացնել»:
    «Իհարկե,առաջին հերթին նրանով ,որ դու կշտացածին չես մատուցի ուտեստ ,և նույնիսկ չես հիշեցնի նրան այդ մասին , մինչ հագեցվածության ավարտը ,երբ  նա նորից  չցանկանա այն:Իսկ երբ նրա մոտ ցանկություն կլինի,դու կարող ես հիշեցնել նրան այդ մասին ,մի կողմից առավել համեստ կերպով ,մյուս կողմից ՝ համաձայնության ,ինչպես նաև՝ մերժման ակնարկով ,մինչև  որ ցանկությունը չի հասնի բարձրակետին :Այդ ժամանակ այդպիսի նվերները կունենան ավելի կարևոր նշանակություն ,քան ,երբ դրանք տրվում են ցանկության բացակայության ժամանակ»:

    Սոկրատես ,միգուցե՞  դու դառնաս իմ օգնականը «ընկերներ որսալու » գործում:
    «Եթե դու ինձ համոզես -ես համաձայն եմ »,-ասաց Սոկրատեսը:
    «Ինչպե՞ ս կարող եմ համոզել»-«Այդ մասին ինքդ մտածիր,եթե ունես իմ կարիքը »:
    «Ուրեմն ,այցելիր ինձ մշտապես»,-ասաց Թեոդոտան :

    Այդ ժամանակ Սոկրատեսը ծիծաղելով նրա պարզության վրա ,ասաց«Թեոդոտա ,ինձ դժվար է  ոչինչ չանել ,քանի որ իմ մասնավոր և հասարակական գործերը ազատ ժամանակ չեն թողնում :Բացի դրանից ,ես ընկերուհիներ ունեմ ,որոնք թույլ չեն տա բացակայել ոչ ցերեկը ,ոչ գիշերը,որովհետև ես նրանց սովորեցնում եմ   բազում կախարդանքներ ու դյութանքներ.....» :

    «Ես կգամ ,միայն թե ընդունիր ինձ»,-ասաց Թեոդոտան:
    «Լավ , ես կընդունեմ քեզ ,եթե միայն չունենամ քեզնից ավելի քաղցրիկ ուրիշ մեկին» )))))


               
                                      (())

    Սոկրատեսը Եվֆիդեմ անունով մի երիտասարդ ընկեր ուներ,որն  ուզում էր  շուտ  մեծանալ , հասունանալ,որպեսզի Ազգային ժողովում հնչեղ ելոււյթներ ունենա:
    Սոկրատեսը ցանկացավ խելքի բերել նրան :Նա հարցրեց երիտասարդին .
    -Ասա,Եվֆիդիմ ,գիտե՞ ս ,թե ինչ է արդարությունը
    -Իհարկե ,գիտեմ,ուրիշներից ոչ վատ:
    -Իսկ ես ահա,քաղաքանության մեջ «հում եմ» ,և ինձ ,չգիտես ինչու ,դժվար է այն հասկանալ:Ասա ինձ,սուտը ,խաբելը,գողանալը ,մարդկանց բռնելն ու ստրկության վաճառելը  անարդա՞ ր է:
    -Իհարկե ,անարդար է:
    Իսկ եթե հրամանատարը ,կասեցնելով թշնամու հարձակումը,գերի է վերցնում հակառակորդին  և վաճառում ստրկության -արդա՞ ր է:
    -Երևի արդար է:
    -Իսկ եթե նա թալանի ու ավերի նրանց երկի՞ րը:
    -Նույնպես արդար է:
    -Իսկ եթե խաբի նրանց ռազմական խորամանկություններո՞ վ:
    -Արդար է:Սոկրատես ,հավանաբար , ես սխալ արտահայտվեցի -,և սուտը, և խաբեությունը, և գողությունը թշնամու հանդեպ արդարացի է ,իսկ ընկերների հանդեպ՝ոչ:
    -Հրաշալի է:Հիմա,կարծում եմ,սկսեցի հասկանալ,-հեգնեց Սոկրատեսը:Բայց ,ասա ինձ ահա թե ինչ, եթե հրամանատարը ,տեսնելով ,որ զինվորները ճնշված են ու վհատված , խաբի նրանց,իբր,շուտով օգնության կգան դաշնակիցները, քաջալերի նրանց,այդպիսի սուտը  կլինի անարդա՞ ր :
    - Ոչ ,չի լինի:
    -Իսկ եթե որդուն դեղ է հարկավոր ,բայց նա ոչ մի կերպ չի ուզում ընդունել այն , հայրը խաբեությամբ այն  լցնում է սննդի մեջ ու տալիս որդուն ,և որդին առողջանում է ,նման խաբեությունը անարդա՞ ր է:
    -Ոչ,նույնպես արդար է:
    -Իսկ եթե որև մեկը,տեսնելով ընկերոջը հուսհատության ու վախի մեջ,գողանում է նրա զենքը,որպեսզի նա ինքն իրեն չվնասի,ի՞ նչ կասես նման գողության մասին :
    -Դա էլ է ճիշտ:Այո,Սոկրատես ,ստացվում է ,ես դարձյալ ճիշտ չարտահայտվեցի:Հարկավոր էր ասել,-և սուտը,և խաբեությունը,և գողությունը թշնամու հանդեպ արդարացի է,իսկ ընկերների հանդեպ արդար  է ,երբ  արվում է ի շահ նրանց ,և անարդար է ,եթե չարիք է բերում:
    -Շատ լավ ,Եֆիդիեմ հիմա տեսնում եմ ,որ մինչ արդարությունը ճանաչելը ,  ինձ անհրաժեշտ է սովորել ճանաչել բարին և չարը:Բայց այդ ամենը ,իհարկե, դու գիտես արդեն :
    -Կարծում եմ ,գիտեմ,Սոկրատես,բայց չգիտես ինչու ,արդեն վստահ չեմ դրանում:
    -Այսպիսով ,ի՞նչ է բարին և չարը:

    -Ահա, օրինակ, առողջությունը բարիք է,իսկ հիվանդությունը ՝չարիք,սնունդը կամ ըմպելիքը  ,որոնք հանգեցնում   են առողջության ,բարիք է, եթե հանգեցնում են հիվանդության -չարիք:
    -Շատ լավ ,ըմպելիքի ու սննդի մասին հասկացա,բայց այդ դեպքում,միգուցե՞ ճիշտ կլինի, առողջության մասին էլ նույն կերպ ասել . եթե  այն  հանգեցնում է լավի ,ուրեմն բարիք է,իսկ եթե ՝ չարի -չարիք է:
    -Ոչ ,Սոկրատես,այդ ե՞րբ  առողջությունը կարող է չարիք համարվել:
    -Դե,օրինակ,սկսվել է անսուրբ պատերազմ,և ,իհարկե,ավարտվել է պարտությամբ ,առողջները գնացին կռվի ու զոհվեցին,իսկ տկարները մնացին տանն ու ողջ մնացին :Ի՞նչ էր այս դեպքում առողջությունը -բարիք ,թե՞ չարիք:
    -Տեսնում եմ,Սոկրատես,որ բերած օրինակս անհաջող էր:Ուրեմն ,կարելի է ասել ,որ խելքն է բարիք  :
    -Բայց մի՞շտ :Օրինակ , պարսից արքան հաճախ է հունական քաղաքներից  իր արքունիքի համար  խելացի և հմուտ արհեստավորներ պահանջում  ,պահում է նրանց ու հետ չի թողնում :Բարի՞ք է նրանց  համար իրենց խելքը ,թե՞ չարիք:
    -Նմանապես -գեղեցկությունը,ուժը,փառքը,հարստությունը  ....
    -Չէ՞ որ առավել հաճախ գեղեցիկների վրա  են հարձակվում ստրկավաճառները,քանի որ գեղեցիկ ստրուկները թանկ են գնահատվում :Ուժեղը հաճախ  ձեռնարկում է  գործ ,որը  շատ հաճախ գերազանցում է  նրա ուժը,և նա ընկնում է  փորձանքի մեջ: Քնքշակյաց  հարուստները  դառնում են ինտրիգների զոհ և կործանվում են ,փառքը միշտ առաջացնում է նախանձ ,և դրանից նույնպես շատ չարիք կա:
    -Եթե այդպես է,-տրտմած պատասխանեց Եվֆիդեմը,-ապա ես նույնիսկ չգիտեմ ,թե ինչ խնդրեմ աստվածներից:
    -Մի տխրիր,պարզապես նշանակում է,որ դու դեռ չգիտես ,թե ինչ ես ուզում ասել ժողովրդին:Բայց դու ինքդ  գոնե գիտե՞ս մարդկանց :
    -Կարծում եմ ,գիտեմ,Սոկրատես :
    -Ժողովուրդն ինչի՞ց է բաղկացած:
    -Հարուստներից ու աղքատներից :
    -Իսկ ո՞ւմ ես դու կոչում աղքատ կամ հարուստ:
    -Աղքատ են նրանք ,ովքեր ապրուստի միջոց չունեն ,իսկ հարուստ են նրանք ,ովքեր ապրում են  բարգավաճման ու առատության մեջ :
    -Իսկ հնարավոր չէ՞,որ աղքատն  իր չնչին միջոցներով կարող է լավ «յոլա» գնալ ,իսկ հարուստին ցանկացած հարստություն քիչ է:
    -Ճիշտ է,հնարավոր է:Նույնիսկ  կան այնպիսի բռնակալներ  ,որոնց չի բավարարում գանձարանում եղածը ,և  նրանց հարկավոր են  ապօրենի հարկեր: 
    -Այսպիսով,չկարգե՞ք այդ հարուստներին աղքատների դասին ,իսկ  տնտեսվար աղքատներին՝ հարուստների:
    -Ոչ, բավական է ,Սոկրատես, տեսնում եմ ,որ այս հարցում էլ  ոչինչ չգիտեմ :
    -Մի հուսահատվիր:Ժողովրդի մասին դու դեռ կմտածես ,բայց քո և ապագա հռետոր ընկերներիդ մասին դու ,իհարկե, մտածել ես բազմաթիվ անգամ  :Ուրեմն ,ասա ինձ.չէ՞ որ պատահում են  այնքան վատ բանախոսներ,որոնք խաբում են ժողովրդին ՝ ի վնաս վերջինիս:
    Ոմանք դա անում են ոչ միտումնավոր ,իսկ ոմանք ՝նույնիսկ շատ միտումնավոր:
    Համենայն դեպս,ո՞ րն է լավ ,և  որը ՝ վատ  :
    -Կարծում եմ ,Սոկրատես ,որ միտումնավոր խաբեբաները ավելի վատն են ,քան ոչ միտումնավոր անարդարները :
    -Ասա ինձ,եթե մեկը դիտավորյալ գրում և կարդում է սխալներով իսկ մյուսը ՝ոչ միտումնավոր ,ո՞րն  է նրանցից գրագետ:
    -Հավանաբար նա,ով միտումնավոր է սխալվում ,քանի որ ,եթե ուզի,կգրի ու կկարդա առանց սխալների:
    -Իսկ չի՞ ստացվում այնպես ,որ միտումնավոր խաբեբան լավն է ու արդար ոչ միտումնավորից,քանի որ ,եթե ցանկանա , կարող է  ժողովրդի հետ խոսել առանց խաբեության:
    -Հարկավոր չէ ,Սոկրատես,մի ասա ինձ այդպիսի բան, առանց քեզ էլ  արդեն տեսնում եմ ,որ ոչինչ չգիտեմ ,ու ավելի լավ կլինի նստեմ ու լռեմ...
    Եվ Եվֆիդեմը վերադարձավ տուն վշտից իրեն կորցրած...
    Եվ շատերը,որոնց  Սոկրատեսը  , նման կերպով  հասցնում  էր  հուսահատության , այլևս չէին ցանկանում նրա հետ գործ ունենալ...))))



    Երկխոսություն

       Սոկրատես.

    -Էրոտը սեր  է ինչ-որ մեկի հանդեպ, թե ոչ?
    -Այո,իհարկե
    Ուրեմն,հիշիր  սա ու մի մոռացիր,իսկ մինչ այդ պատասխանիր,փափագում  է էրոտը նրան ,ով հանդիանում է նրա սիրո առարկան,թե` ոչ
    -Իհարկե  ցանկանում   է,-պատասխանեց Ագափոնը
    րբ է  նա սիրում   ու փափագում? Երբ նա տիրապետում է սիրո առարկային ,թե ,երբ չի տիրապետում?
    -Ամենայն հավանականությամբ ,երբ չի տիրապետում,-պատասխանեց Ագաթոնը:

     -Իսկ գուցե,-հարցրեց Սոկրատը ,-դա ոչ միայն հավանականություն է,այլ անհրաժեշտություն,որ ցանկություն է առաջացնում այն ,ինչը բացակայում է,և ոչ թե այն ,որի պակասը չկա:Օրինակ, ինձ,Ագաթոն,կտրականապես թվում է,որ դա անհրաժեշտություն է ...Այսպիսով, կցանկանար բարձրահասակը  լինել բարձրահասակ  ,իսկ ուժեղը՝ուժեղ?
    -Մենք համաձայնեցինք ,որ դա անհնար է: Ի վերջո,չէ որ նա ,ով տիրապետում է այդ հատկանիշներին ՝չունի դրանց  կարիքը :
    -ճիշտ է ? Իսկ եթե  ,-շարունակեց Սոկրատը,-ուժեղը ցանկանա լինել ուժեղ,ճարպիկը՝ճարպիկ,առողջը՝ առողջ և այսպես շարունակ ? Այս դեպքում կարելի է մտածել,որ մարդիկ,որոնք ունեն որոշակի հատկություններ,ցանկանում են հենց այն ,ինչ արդեն ունեն...?
    Իսկ հիմա,-շարունակեց Սոկրատը,-ամփոփենք ասվածը: Այսպիսով ,նախ,Էրոտը դա միշտ սեր է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հանդեպ,երկրորդը,նրա առարկան-այն է,որի կարիքը զգում ես ,այդպես չէ?
    -Այո, պատասխանեց Ագաթոնը
    -Բացի այդ ,հիշիր ,խոսքի մեջ ինչի հանդեպ սերը դու անվանեցիր էրոտ?
    Եթե ուզում ես ՝կհիշեցնեմ քեզ:Իմ կարծիքով դու ասեցիր նման մի բան,որ «աստվածների գործերը գեղեցիկի հանդեպ սիրո շնորհիվ կարգավորվել են,քանի որ ,իբր, սեր այլանդակության հանդեպ չի լինում?»:Սա  էր քո խոսքերի նշանակությունը?
    -Այո ,դա էր,-պատասխանեց Ագաթոնը
    - Միանգամայն ճիշտ էր ասված,բարեկամս,-ասաց Սոկրատեսը,բայց չի ստացվում այնպես,որ Էրոտը  սեր է միայն գեղեցիկի հանդեպ և ոչ  թե տգեղի?
    Ագափոնը համաձայնեց նաև սրա հետ:
    Իսկ  մենք չհամաձայնեցինք ,որ սիրում են այն ,ինչի կարիքն ունեն ,որը չունեն?
    -Համաձայնվեցինք,-պատասխանեց Ագաթոնը
    -Նշանակում է Էրոտը զրկված  է գեղեցկությունից և ունի նրա կարիքը?
    -Ստացվում է,որ այդպես է,-պատասխանեց Ագափոնը
    Միթե դու կանվանես հիասքանչ այն,ինչը բացարձակ  զուրկ է գեղեցկությունից և ունի նրա կարիքը?
    -Ոչ ,իհարկե
    -Իսկ դու դեռ պնդում ես ,որ էրոտը գեղեցիկ է,եթե  սա այդ դեպքն է?
    Ստացվում է,Սոկրատ ,որ ես այդ ժամանակ չեմ հասկացել ,թե ինչ եմ ասել

    .... բայց ասա նաև ,իմ Ագաթոն,չի թվում քեզ ,որ բարին գեղեցիկ է?
    -Թվում է...
    -Եթե Էրոտը գեղեցկության կարիքն ունի ,իսկ բարին գեղեցիկ է,ապա նշանակում է,որ նա ունի նաև բարու կարիքը ?
    -Ես ,-պատասխանեց Ագափոնը,-անկարող եմ վիճել քեզ հետ,Սոկրատես,թող լինի քո ասածով:
    -Ոչ ,Ագաթոն ,դու ուժ չունես վիճելու ճշմարտության հետ ,իսկ Սոկրատեսի հետ վիճելը բարդ գործ չէ....




    Սոկրատեսը ոչինչ չի գրել... Նա փիլիսոփայել է բանավոր և իր բոլոր հայացքներն արտահայտել է զրույցներում...
    Սոկրատեսյան զրույցների մասին տեղեկությունների մեր հիմնական աղբյուրներից մեկն է Քսենոֆոնը....»))

    հ.գ. Սոկրատեսը համարում էր,որ  անհնարին է ճշմարտությունը գրի առնել թղթի վրա  ,հակառակ դեպքում  այն կդառնա մեռած ճշմարտություն....

                                               *****

    «Եվ այսպես ,բարեկամ,-ասում է Սոկրատեսն իր ունկնդիր Սիմիասին,-ամենից առաջ պատմում են ,որ այս Երկիրը ,եթե նրան նայենք վերևից ,նման է տասներկու կտոր  կաշվից կարված և գույնզգույն  նկարազարդված գրքի:Այդ գույների օրինակ կարող են ծառայել մեր նկարիչների օգտագործած գույները,բայց այնտեղ ամբողջ Երկիրը խաղում է այսպիսի և նույնիսկ ավելի վառ ու մաքուր գույներով»

    Սոկրատեսյան զրույցից մի հետաքրքրական հատված ,որ պատմում է արդեն երկրից կտրվելու և տիեզերք դուրս գալու  մասին.
    «Մենք,-ասում է Սոկրատեսը մարդկանց մասին,-ապրում ենք երկրային խոռոչներից մեկում,իսկ կարծում ենք ,թե իբր գտնվում ենք մակերևույթում և օդն  անվանում ենք երկինք,համոզված լինելով,որ այդ երկնքում շարժվում են աստղերը:
    Իսկ այդ ամենը գալիս է այն բանից,որ մեր թուլության ու դանդաղկոտության պատճառով չենք կարող հասնել օդի սահմանագծին:Բայց եթե որևէ մեկն այնուամենայնիվ հասներ մինջև ծայրը կամ թե դառնար թևավոր ու թռչեր վեր,ապա, ճիշտ այնպես ,ինչպես  մեզ մոտ ձկները ծովից դուրս են ցցում գլուխները և տեսնում մեր աշխարհը,այնպես էլ նա,բարձրացնելով գլուխը ,կտեսներ այնտեղի աշխարհը:Եվ եթե նա ի վիճակի լիներ դիմանալու այդ տեսարանին ,ապա նա կիմանար ,որ առաջին անգամ է տեսնում  իսկական երկինքը ,իսկական լույսը և իսկական Երկիրը»:
    Ահա ամենաառաջին Տիեզերագնացը...)))որքան դյուրահաս ու հասկանալի է շարադրել Սոկրատեսը ...


    * Դելֆյան տաճարը վիթխարի հեղինակություն ուներ բոլոր հելլենացիների շրջանում : Կարծում էին,որ դելֆյան պատգամախոսի ՝ պիթայի շուրթերով գուշակում է Ապոլլոն ինքը՝ պատգամելով իր հայէ Զևսի կամքը:

    Համաձայն մյութոսի,Դելֆոսի սրբավայրը հիմնադրել է Ապոլլոնն ի պատիվ իր մորը ճնշող վիշապ Պիթոնի դեմ իր տարած հաղթանակի: Հելլենները հավատում էին ,որ Կասոտիդե աղբյուրում ապրում է Ապոլլոնի ոգին, և նա այնտեղ երևում է ժամանակ առ ժամանակ :
    Ըստ Պատմաբան Միշչենկոյի ,գոյություն է ունեցել համոզմունք ,որ ՝  «Աղբյուրի սրբազան ջրի և այստեղ աճող խորհրդաշական դափնիի մեջ մտած ոգի-աստվածը տեղափոխվել է այն կնոջ ( պիթայի) մարմինը,որը խմել է այդ ջրից կամ ծամել սրբազան դափնիի տերևը :Երկարատև պայքարից հետո ոգին իբր ոչնչացրել է կնոջ անձնական կամքը  և նրան որպես հնազանդ գործիք օգտագործել  իր հայտնությունների համար : Հարցնողներն ակնածալի սարսափով նայում էին պիթային, որը բազմած էր բրոնզե մեծ եռոտանու վրա և կարծես կախված էր սրբազան անձավի վերևում : Պիթան ընկնում էր զառանցանքի մեջ  և արտասանում կցկտուր խոսքեր: Հավատացյալները նրա ասույթներն ընդունում էին որպես աստծո իսկ ձայն ,որն իբր լսվում էր դափնիի սոսափյունի  և  գուշակուհու ցնցած դափի հնչյունների հետ: Նրանք ականատես էին լինում  խանդավառության (մտագարության)  կամ գերբնական անմտության ,սրբազան արբեցումի ,երբեմն հիստերիկային ընկնավորության  վիճակի, որն ուշ շրջանի հույների փիլիսոփայությունը կոչել է սքանչացում»:

    Սոկրատեսն իր ժամանակակիցների նման խորապես հարգում էր դելֆյան աստծո և նրա պատգամախոսի հեղինակությունը ,հավատում մանտիկային  ու աստվածային գուշակությանը,քանզի իր իսկ մեջ ,ինչպես նա ենթադրում էր ,լսվում է աստվածային դևի նախազգուշացնող ձայնը...

    Комментариев нет:

    Отправить комментарий