Мой список блогов

воскресенье, 3 июня 2012 г.

Ինչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը







  • Սոկրատեսի կենսաոճը իր փիլիսոփայության մի մասն էր...
  • «Տատմերական արվեստ»


  • Ի՞նչ է սովորեցնում մեզ Սոկրատեսի «Կյանքի դպրոց»-ը,ինչպիսի՞ն են նրանք  ՝հիմնական «սոկրատեսյան ճշմարտությունները»,որոնք երբեմն անվանում են Սոկրատեսի սկզբունքներ.

    Սոկրատես՝հունարենից թարգմանաբար՝«անխորտակելի զորություն...կամ իշխանությունը պահպանող,փրկող»:



    Սոկրատեսի փիլիսոփայության անկյունաքարերն են Ինքնաճանաչողությունն ու Բարոյականությունը..



    Փիլիսոփայի մասնագիտությունը Սոկրատեսը համեմատում էր մոր ՝մանկաբարձուհու մասնագիտության հետ... մարդու մեջ պահված  գիտելիքները 
    հարկավոր է դուրս կորզել  ճարպկորեն ուղղորդված հարցերի  օգնությամբ:Այդ իսկ պատճառով  նա  իր մեթոդը կոչեց  maieutics՝ Տատմերական  Արվեստ ,,,
     Սոկրատեսն իր փիլիսոփայության հիմնական սկզբունք ընտրեց Դելֆիական * գուշակի կրքոտ կոչը՝«Ճանաչի՛ր ինքդ քեզ (Nosce te ipsum)»:
    Դելֆիայում Ապոլլոնի տաճարի վրա այս գրությունն արել էր  սպարտացի Քիլոնը :

    Երիտասարդ  տարիքում  Սոկրատեսը,  այցելելով Դելֆոս, տեսավ այս գրությունը...Նա  հիացած էր և այնքան հուզված,որ ավարտելով միտքը ՝«....և դու կճանաչես ողջ աշխարհը», ընտրեց այդ կոչը որպես իր կյանքի հիմնական սկզբունք :՝


    Ճշմարիտ գիտելիքը թաքնված ձևով արդեն ամփոփված  է մարդու հոգու մեջ և այն գիտակցության լույսի մեջ պիտի բերի  մարդն ինքը:


    Ճշմարտությունը թանկ է ամեն ինչից ...Պլատոնն իմ Ընկեր է,սակայն ճշմարտությունն ավելի թանկ է

     Պլատոնն իր «Ֆեդոն» (Phaedo) աշխատության մեջ    Սոկրատեսին է վերագրում  հետևյալ խոսքերը.«Հետևելով ինձ մի՛  մտածեք Սոկրատեսի մասին,այլ՝ավելի շատ ճշմարտության» .
    Պլատոնը խորհուրդ է տալիս աշակերտներին ընտրել ճշմարտությունը և ոչ թե  հավատը ուսուցչի հեղինակության հանդեպ..

    Ճմարտության հիմնական հատկանիշներն են դատողությունների հստակությունն ու պարզությունը...


    Ճշմարտությունն ու արդարությունը նույնն են բոլորի համար..նրանք ուղղորդվում են ներքին ձայնի միջոցով,որը հնչում է յուրաքանչյուրիս հոգու մեջ «ճշմարտության պահին  »


    Գիտելիքի բարձրագույն նպատակը տեսական չէ  ,այլ գործնական՝ Ապրելու արվեստ..


    Գիտելիքը առաքինությունն է...Չարը ծնունդ է առնում միայն «ոչ գիտելիքից »...ոչ ոք ինքնկամ չար չի լինում...


    Սոկրատեսը սիրում էր կրկնել.

    -Մարդու հիմնական զբաղմունքը կյանքում  խելացի ,բարոյական վարքագծի   ճանապարհով սեփական հոգին դաստիարակելն է...

    Կյանքի հիմնական սկզբունքներն են ձեռք բերել ճշմարիտ Գիտելիքներ և իրական կյանքը համապատասխանեցնել  այդ գիտելիքներին...


    Չի կարելի  սովորեցնել առաքինություն,բարձր արժեքներ...նրանք միայն կարող ենք սովորել...


    Մակավարժության հիմական նպատակն է՝ մարդու ազատագրումը  արտաքին բոլոր վատ ազդեցություններից .... ստեղծել  ներդաշնակ միասնություն նրա ընդունակությունների և  կենսական  պահանջնմունքների միջև  ...


    Մանկավարժությա հիմնական սկզբունքն է՝ հրաժարումը բռնությունից ու հարկադրանքից...համոզմունքների ճանաչումն է ամենաարդյունավետ միջոցը դաստիարակության ...


    Գիտելիքներ ստանալու գործընթացը ոչ պակաս կարևոր է,քան արդյունքը...

    Անկեղծ ձգտումը Ճշմարիտ գիտելիքի  կարևոր քայլ է   մարդկային հոգու գաղտնիքները բացահայտելու ճանապարհին (եթե նույնիսկ այդ գաղտնիքները մարդը երբեք չի կարողանա կամ չի հասցնի բացահայտել)...

    Իշխանությունը պետք է պատկանի մարդկության լավագույն ներկայացուցիչներին ..այսինքն՝Արդար,Ազնիվ,Մաքուր,Իմաստուն ,Կառավարելու արվեստին տիրապետող)


    Գիտելիքն աստվածային է և միայն նա է վեհացնում մարդուն ու նմանեցնում նրան աստվածներին :Իսկ մարդկանց մեծամասնությունը խորշում է գիտելիքներից և ղեկավարվում է պատահական հանգամանքներով ու փոփոխական զգացմունքներով:Մեծամասնությունը գտնում է ,որ գիտելիքն ուժ չունի  և չի կարող ղեկավարել ու կառավարել ,այդ պատճառով էլ (մարդիկ) չեն էլ մտածում  նրա մասին:




    Ամուսնությունը,եթե անկեղծ լինենք, չարիք է ,բայց  անհրաժեշտ չարիք )))


    Ով իմաստուն է, նա էլ Բարի է 


    Լավ մեկնարկը մանրուք չէ ՝ չնայած սկսվում է մանրուքից


    Ավելի լավ է աշխատել առանց որոշակի նպատակի ,քան ոչինչ չանել


    Երկու չարիքից փոքրագույնն ընտրեք...Ընտրեք փոքր չարիքը...


    Բարձրագույն իմաստությունը՝ տարբերակել Բարին և Չարը


    Արևն ունի մի թերություն՝ նա չի կարող տեսնել ինքնիրեն 


    Ով ուզում է տեղաշարժել աշխարհը, թող տեղաշարժի իրեն


     Վտանգները հաղթահարելու  բազմաթիվ ճանապարհներ  կան ,եթե մարդը ցանկանում է  որևէ բան խոսել կամ անել 



    Ես  աչքի եմ անցկացնում վաղեմի իմաստուն այրերի գանձերը,որ նրանք մեզ են թողել իրենց երկերում. և եթե մենք հանդիպում ենք որևէ լավ բանի ,այն փոխ ենք առնում և համարում ենք մեծ շահույթ:
     

    Ուտել՝ ապրելու համար և ոչ թե ապրել ՝ուտելու համար...(բառացիորեն-Non ut edam vivo, sed ut vivam edo-Ես չեմ ապրում ,որ ուտեմ,այլ ուտում եմ,որ ապրեմ)

    Չափից ավելի՝ոչ մի բան


    Մի անգամ Սոկրատեսը բացականչեց...«Օ՜,որքան բաներ կան առանց որոնց ես  կարող եմ ապրել»


    Զրույցների(երկխոսության) և  բանավեճի  օգնությամբ  ճշմարտությունը գտելու սոկրատեսյան մեթոդից հետո ծնվեց այս թևավոր խոսքը«Վեճի մեջ է ծնվում ճշմարտությունը»


    Սոկրատեսյան հարցերի եղանակը ,որը ենթադրում էր քննադատական վերաբերմունք դավանաբանական պնդումների հանդեպ,ստացավ «սոկրատեսյան հեգնանք» անվանումը

    Սոկրատեսի «թեթև ձեռքով» շատ սոկրատեսյան ճշմարտություններ  սահուն վերաճեցին թևավոր խոսքերի....

    Համարում են ,որ Սոկրատեսը չի ստեղծել ավարտուն,ամբողջական փիլիսոփայական ուսմունք ,սակայն փոխարենը  Ճշմարտության ծարավի կրակը վառեց  իր բազմաթիվ աշակերտների հոգում(որոնք սոված էին  ու  ծարավ  ճշմարտության) և նրանք, ինչպես նորահայտ Պրոմեթևսներ, տարածեցին այդ կրակն աշխարհով մեկ ...


    Սոկրատեսին ձևականորեն  մեղադրեցին նոր աստվածություններ «ներմուծելու»,հին աստվածներին չպաշտելու  և երիտասարդներին իր փիլիսոփայությամբ այլասերելու մեջ....

     Չնայած այն բանին ,որ Սոկրատեսը հնարավորություն ուներ փախչելու բանտից ու փրկվելու,սակայն նա՝ որպես օրինապահ քաղաքացի ,հրաժարվում է այդ անօրինական քայլից...... Մ.Թ.Ա. 399թ. դատարանի վճիռով նա թույն է խմում ու մահանում...
    ********
    Երբ Սոկրատեսին դատապարտեցին մահվան նա ելույթ ունեցավ՝ ասելով.
    -Դե,ինչ...ես գնում եմ մեռնելու...դուք մնում եք,  որպեսզի ապրեք...իսկ ,թե սրանցից որն է ճիշտ ՝մարդուն հայտնի չէ...

    ********

    Մահվան դատապարտված Սոկրատեսին թույլ տվեցին վերջին անգամ հանդիպելու կնոջը
    -Դու մեռնում ես  անմեղ,-արտաբերեց  Xanthippe-ն
    -Իսկ դու ցանկանում էիր ,որ  ես մեղավո՞ր մեռնեի,-պատասխանեց Սոկրատեսը

    Մի անգամ հետերա  Callisto-ն ասեց Սոկտատեսին,որ ,եթե ցանկանա ,ապա նրա բոլոր ընկերներին ու աշակերտներին իր կողմը կգրավի,բայց նրան՝Սոկրատեսին  չի հաջողվի իր կողմը գրավել  Callisto-ի ըկերներին:

    -Իհարկե,-պատասխանեց Սոկրատեսը,-քեզ ավելի հեշտ է. չէ ՞ որ դու նրանց կանչում ես «իջնել»,իսկ ես՝վեր բարձրանալ»...

    Շատ քչերն են ,որ հանգստությամբ կվերաբերվեն իրենց հասցեին  արված բամբասանքներին,չարախոսություններին:Աթենացի մեծ փիլիսոփա Սոկրատեսը մեծ հանգստությամբ լսում էր ու լռում ,երբ մեկը հրապարակավ պախարակում էր նրան:
    -Եթե հեռակա կարգով էլ  ծեծեին ինձ,այդ ժամանակ էլ մի բառ չէի արտասանի,-կատակում էր մեծ փիլիսոփան


     -Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ,-ասում էր Սոկրատեսը,-բայց մարդիկ երևակայում են ,որ նրանք ինչ -որ բան գիտեն...Ահա և ստացվում է ,որ իմանալով իմ չիմացությանը ՝ ես ավելի շատ գիտեմ ,քան մնացած բոլորը... ))




     Մի անգամ վեճի ժամանակ  հակառակորդը, չտիրապետելով իրեն, հարվածեց Սոկրատեսին...վախենալով պատահածից՝ նա սկսեց խնդրել ,որ փիլիսոփան նրան  դատի չտա.
    -Մի՞թե  ես դատի կտայի ավանակին ,եթե վերջինս քացի տար ինձ,-հանգստացրեց Սոկրատեսը հարվածողին...


    Սոկրատեսի ծանոթներից մեկը,որը հայտնի էր իր շռայլությամբ ու շատ էր վատնում ,  մի անգամ հարցրեց նրան  ,թե ումից կարող է պարտք վերցնել...

    -Վերցրու ինքդ քեզանից,նվազեցրու ծախսերդ,-պատասխանեց նրան Սոկրատեսը

     Շուկայում   Սոկրատեսը նայեց շուրջն ու բացականչեց.

    -Որքան թանկարժեք բաներ կան առանց որի կարելի է ապրել...մարդիկ գնում են շուկայում  թանկարժեք հաճույքներ ...իսկ ես ստանում եմ անվճար հաճույքներ՝ օգտվելով  ԻՄ ՀՈԳՈՒՑ.......

    Կարդալով փիլիսոփա Heraclitus նյութերը՝ Սոկրատեսն ասեց.

    -Ինչ ես հասկացա,հրաշալի էր....ակնհայտ է, հրաշալի էր նաև այն,ինչը չկարողացա հասկանալ ...

    Մի անգամ նեղ փողոցի երկայնքով անցնելիս Սոկրատեսը դեմ առ դեմ 
    հանդիպում է մի հարուստ ընտանիքի երիտասարդի:Նրանցից մեկնումեկը
     պիտի զիջեր ճանապարհը:
    Սոկրատեսը բավականին նրբանկատորեն ակնարկեց տղային ,որ մի կողմ անցնի:Երիտասարդը գոռոզամտորեն պատասխանեց.
    -Ես սովորություն չունեմ ամեն մի ավանակի ճանապարհ զիջելու...
    Կարծես թե Սոկրատեսը հենց  դրան էլ   սպասում էր...
    -Իսկ ես ունեմ,-պատասխանեց նա ու շատ քաղաքավարի մի կողմ քաշվեց:
    Ճանապարհ տվեք հիմարին՝ այս դեպքից հետո սիրում եր կրկնել Սոկրատեսը....


      Սոկրատեսին ինչ-որ մեկն ասում է.

        - Ես քեզ շատ եմ խղճում. չէ՞ որ դու շատ աղքատ ես:

        - Եթե դու կարողանայիր զգալ կյանքի այն քաղցրությունը, որ միայն
     աղքատներին է մատչելի և որից զուրկ ես, ապա դու կխղճայիր քեզ, այլ ոչ թե ինձ,- պատասխանում է Սոկրատեսը:

    Մի անգամ Սոկրատեսը ճամփորդում էր մի հարուստի հետ: Լուր հասավ նրանց, որ այդ տեղանքում գործում է ավազակների խումբը:

        - Օ՜, վա՜յ ինձ, եթե նրանք ինձ ճանաչեն,- բացականչեց հարուստը:

        - Օ՜, վա՜յ նրանց, եթե նրանք ինձ չճանաչեն,- ասեց Սոկրատեսը:



    Մի անգամ Սոկրատեսին հանդիմանեցին` ասելով, որ նրա աշակերտը՝ 
    Պլատոնը, շատ ավելի ճարտար է խոսում, քան ինքը: Սոկրատեսը պատասխանեց.
        - Ես դրա համար շատ ուրախ եմ, որ իմ ջանքերը գնահատում եք. 
    Ամեն մի լավ ուսուցչի աշակերտ պետք է գերազանցի նրան: 



        - Ուտելու համար ո՞րն է ամենահարմար ժամանակը,- հարցրին Սոկրատեսին:
        - Ով ուտելու բան ունի, թող ուտի, երբ քաղցած է, իսկ նա, ով ուտելիք չունի, թող ուտի, երբ կճարի,- պատասխանեց փիլիսոփան:

    Աշակերտներից մեկը Սոկրատեսին հարցնում է.
        - Բացատրի'ր ինձ, ինչու՞ երբեք տխուր չես լինում: Դու միշտ լավ տրամադրության մեջ ես:
        Սոկրատեսը պատասխանում է.
        - Որովհետև ես ոչ մի այնպիսի բան չունեմ, որ այն 
    կորցնելու դեպքում ափսոսամ:



        Տեսնելով Սոկրատեսին արմատիքով սնվելիս` մեկն ասաց.
        - Եթե ծառայեիր մեր տիրակալին, ապա երբեք չէիր հասնի այնպիսի վիճակի, որ արմատիքով սնվեիր:
        - Իսկ եթե դու գոհանայիր արմատիքով, ապա չէիր ծառայի քո տիրակալին,- պատասխանեց փիլիսոփան:    


      Մեկը դիմելով Սոկրատեսին` հարցնում է.
        - Մտադրվել եմ ամուսնանալ, ի՞նչ խորհուրդ կտաս:
        - Տե'ս, որ չնմանվես ձկներին, որոնք, ընկնելով ցանցի մեջ,
     աշխատում են ազատվել ցանցից, իսկ ազատվելով` ձգտում են դեպի այն,- պատասխանեց Սոկրատեսը:

    Եթե հանդիպեց լավ կին, կլինես բացառություն,իսկ եթե
     վատ՝ կդառնաս փիլիսոփա,,,



    Մեկը հարցրեց Սոկրատեսին.
    -Իսկ դու գիտե՞ս,թե ինչ է ասել   ընկերդ քո մասին:
    -Սպասիր,- նրան կանգնեցրեց Սոկրատեսը,-այն ինչ պիտի հայտնես ինձ,անցկացրու երեք մաղով...վերլուծիր...
    -Երեք մա՞ղ:
    -Մինչ մի բան հայտնելը հարկավոր է երեք անգամ մաղել ,նախ՝ճշմարտության մաղով անցկացրու...Դու վստա՞հ ես,որ դա ճիշտ է,-հարցրեց Սոկրատեսը:
    -Ոչ,ես պարզապես լսել եմ այն:
    -Այսինքն ՝ չգիտես  դա ճիշտ է ,թե ոչ...այդ դեպքում արի հիմա էլ ասելիքդ բարության մաղով անցկացնենք .
    -Միգուցե՞ դու ցանկանում ես իմ ընկերոջ մասին որևէ լավ բան ասել.
    -Ոչ, հակառակը:
    -Այսինքն ,-շարունակեց Սոկրատեսը ,-դու պատրաստվում ես իմ ընկերոջ մասին վատն ասել,նույնիսկ համոզված չլինելով ,որ դա ճիշտ է...
    -Փորձենք երրորդ ՝օգտակարության մաղը.
    -Արդյո՞ք անհրաժեշտ է ինձ լսել այն,ինչ ուզում ես հայտնել.
    -Ոչ,դրա անհրաժեշտությունը չկա.
    -Ուրեմն այսպես,-եզրափակեց Սոկրատեսը,-ինչու՞ ես  ուզում ասել մի բան,որի մեջ  ո՛չ լավը կա,ո՛չ բարին և ո՛չ էլ օգտակարը...



    *

    * Դելֆյան տաճարը վիթխարի հեղինակություն ուներ բոլոր հելլենացիների շրջանում : Կարծում էին,որ դելֆյան պատգամախոսի ՝ պիթայի շուրթերով գուշակում է Ապոլլոն ինքը՝ պատգամելով իր հայէ Զևսի կամքը:

    Համաձայն մյութոսի,Դելֆոսի սրբավայրը հիմնադրել է Ապոլլոնն ի պատիվ իր մորը ճնշող վիշապ Պիթոնի դեմ իր տարած հաղթանակի: Հելլենները հավատում էին ,որ Կասոտիդե աղբյուրում ապրում է Ապոլլոնի ոգին, և նա այնտեղ երևում է ժամանակ առ ժամանակ :
    Ըստ Պատմաբան Միշչենկոյի ,գոյություն է ունեցել համոզմունք ,որ ՝  «Աղբյուրի սրբազան ջրի և այստեղ աճող խորհրդաշական դափնիի մեջ մտած ոգի-աստվածը տեղափոխվել է այն կնոջ ( պիթայի) մարմինը,որը խմել է այդ ջրից կամ ծամել սրբազան դափնիի տերևը :Երկարատև պայքարից հետո ոգին իբր ոչնչացրել է կնոջ անձնական կամքը  և նրան որպես հնազանդ գործիք օգտագործել  իր հայտնությունների համար : Հարցնողներն ակնածալի սարսափով նայում էին պիթային, որը բազմած էր բրոնզե մեծ եռոտանու վրա և կարծես կախված էր սրբազան անձավի վերևում : Պիթան ընկնում էր զառանցանքի մեջ  և արտասանում կցկտուր խոսքեր: Հավատացյալները նրա ասույթներն ընդունում էին որպես աստծո իսկ ձայն ,որն իբր լսվում էր դափնիի սոսափյունի  և  գուշակուհու ցնցած դափի հնչյունների հետ: Նրանք ականատես էին լինում  խանդավառության (մտագարության)  կամ գերբնական անմտության ,սրբազան արբեցումի ,երբեմն հիստերիկային ընկնավորության  վիճակի, որն ուշ շրջանի հույների փիլիսոփայությունը կոչել է սքանչացում»:

    Սոկրատեսն իր ժամանակակիցների նման խորապես հարգում էր դելֆյան աստծո և նրա պատգամախոսի հեղինակությունը ,հավատում մանտիկային  ու աստվածային գուշակությանը,քանզի իր իսկ մեջ ,ինչպես նա ենթադրում էր ,լսվում է աստվածային դևի նախազգուշացնող ձայնը...

    4 комментария:

    1. Լիլի ջան ողջույն: Ինչպե՞ս ես: Քանի որ, ցավոք, կոնտակտային այլ տվյալներ չունեմ, մտածեցի այս կերպ շնորհավորել Մարտի 8-ի առթիվ:
      Հրաշք անձնավորություն, դու և քո գրառումները մեզանից անպակաս լինեն ու քո տողերի պես միշտ ժպտաս արևից էլ պայծառ...

      ОтветитьУдалить
    2. Լիլի ջան ես էլ Իրինայի պես այլ տեղ չգտնելով ՝ որոշեցի այստեղ գրել : Ու՞ր ես կորել, կարոտում եմ քեզ,,,ամեն ինչ լա՞վ է:))))

      ОтветитьУдалить