Мой список блогов

четверг, 7 июня 2012 г.

Ավրելիոս Օգոստինոս(Ավգուստինոս Երանելի)

Նկ.Բրեյգել


«Մարդու հոգին նման է Աստծո հոգուն»
Ըստ Օգոստինոս Երանելու,
եթե մարդու հոգին իր «կառուցվածքով» Աստծո հոգու ճիշտ կրկնօրինակն է ,ուրեմն այն իր մեջ պարունակում  է մարդուն հասանելի ողջ աստվածային իմաստությունը...
Հետևաբար ,աշխարհը ճանաչելու համար մարդն առաջին հերթին  ինքն իրեն պիտի ճանաչի ...

Է՜հ...անհնարին բան է պահանջում Երանելին...դեռ չի գտնվել մարդկային ողջ պատմության ընթացքում «ինքն իրեն ճանաչող » որևէ մեկը ...))) 
Ու,ընդհանրապես,իմաստության փնտրտուքը «չարաչար զբաղմունք է» ,որ տվել է Աստված մարդկանց պարապ չմնալու համար...))))



Եթե դու սիրում ես մարդուն այնպիսին ,ինչպիսին կա ,ապա դու սիրում ես նրան,իսկ եթե փորձոում ես արմատապես փոխել նրան ,ապա դու սիրում ես ինքդ քեզ...


Ինչպես որ  լռությունն է բացակայությունը  որևէ աղմուկի ,մերկությունը բացակայությունն է հագուստի, հիվանդությունը ՝առողջության ,իսկ խավարը ՝լույսի ,այդպես էլ չարը բացակայությունն է բարության ,և ոչ թե  ինքն իրեն գոյություն ունեցող ինչ-որ  մի  բան  է ...


Ի՞նչ է ժամանակը: Երբ ինձ հարցնում են նրա մասին ,ես գիտեմ ,թե ինչի մասին է խոսքը,բայց, եթե սկսեմ բացատրել,ես չգիտեմ էլ ինչ ասեմ...

Կամքը մեր մեջ միշտ ազատ է,բայց ոչ միշտ է բարի...

Եվ հպարտությունն է ձևանում   հոգու բարձրություն...

Ո՞վ է ատում աշխարհը: Նա, ով հոշոտեց ճշմարտությունը:


Ժամանակը բուժում է բոլոր վերքերը....

Ես ուզում եմ գիտենալ Աստծուն և հոգին  և բացարձակապես ոչինչ ավելի :

Անցյալն արդեն չկա ,ապագան դեռ չկա ,իսկ ներկան զուրկ է տարածականությունից ...

Սիրի՛ր և արա այն ,ինչ ուզում ես...

Սիրի՛ր Աստծուն և վարվիր ինչպես ուզում ես ...

Պետք է հավատանք,եթե չենք կարող ընկալել...

Հավատը հարցնում է ,բանականությունը բացահայտում...

Խոր անդունդ է մարդը:Ավելի հեշտ է հաշվել նրա  մազերը ,քան նրա զգացմունքներն ու սրտի շարժումները....

Հավատում եմ,որպեսզի հասկանամ....

Ավելի մեծ քաջություն կա նրանում ,որ խոսքերով սպանեն կռիվները ,քան երկաթով ՝ մարդկանց ...

Յուրաքանչյուր ոք արժի այնքան,որքան արժի այն ,ինչի մասին հոգս է անում...

Չկա սեր առանց հույսի ,չկա հույս առանց սիրո,չկա ոչ մեկը և մյուսը առանց հավատի ...


Դուք կուրացած եք ոսկով ՝ հարուստների տանը փայլատակող  ,անշուշտ , դուք տեսնում եք,թե  ինչ ունեն նրանք,բայց  դուք չեք տեսնում ,թե ինչ է նրանց պակասում....

Ո՛չ անցյալը ,ո՛չ ապագան չունեն իրական գոյություն:Իրական գոյությունը պատկանում է միայն  ներկային :Անցյալն իր գոյությամբ պարտական է մեր հիշողությանը,իսկ ապագան ՝ մեր հույսին ...ներկան կտրուկ փոփոխությունն է աշխարհում ամեն ինչի , մարդը չի հասցնում շուրջը նայել,երբ   արդեն ստիպված է հիշել անցյալը ,եթե նա այն պահին չի վստահում ապագային :
Այսպիսով. անցյալը ՝ հիշողություն է,ներկան ՝ինքնախոհություն  և զննում,իսկ ապագան ՝սպասում   կամ  հույս....

Ժամանակն ունի երկարություն ,որը բնութագրում է տևողությունը  շարժման և փոփոխությունների...

 Ի վերջո , ես հիշում եմ ,որ ունեմ հիշողություն ,միտք և կամք  և հասկանում եմ,որ ես հասկանում եմ ,ցանկանում եմ և հիշում  ...և ցանկանում, որ ես ունենամ կամք ,հասկանամ և հիշեմ...

Հավերժությունը չի եղել և չի լինի...Նա  պարզապես կա...

Հավերժությունը Աստծո գաղափարների և մտքերի աշխարհն է,որտեղ ամեն ինչ մեկընդտմիշտ է...

Ներքին զգացումը  զգայական ընկալումն է...

Թիվը՝ունիվերսալ լեզու է,որը Արարիչի կողմից տրված է մարդկանց ճշմարտությունը հաստատելու համար...

Բանականությունը առեղծվածային հպումն է վերին ճշմարտությանը՝լուսավորում,մտավոր և բարոյական կատարելագործում...

Հնարավոր չէ ողջամիտ   դատողություններ անել հրաշքների դեմ...

Բոլորին դուր է գալիս հրաշալի ձին ,բայց բացարձակապես չկան ցանկացողներ լինելու  այն ...)))

Պատմական գործընթացում Աուրելիուս Ավգուստինը առանձնացնում է յոթ դարաշրջաններ.
առաջին դարաշրջան-Ադամից մինչև մեծ ջրհեղեղը
երկրորդ-Նոյից մինչև Աբրահամ
երրորդ-Աբրահամից մինչև Դավիթ
չորորդ -Դավիթից մինչև բաբելոնյան գերություն
հինգերորդ-բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոսի ծնունդը
վեցերորդ-սկսվել է Հիսուսով և կավարտվի
յոթերորդ-հավերժություն 

նկ.  Դիեգո Վելասկես
Святые Антоний и Павел. ~1630. Прадо

նկ.Պիեր-Պոլ Պրյուդոն
Пьер-Поль Прюдон. Rutger Jan Schimmelpenninck с женой и детьми. 1801-1802. Амстердам. Государственный музей

Комментариев нет:

Отправить комментарий