Мой список блогов

суббота, 9 июня 2012 г.

Խենթ ու համով «պատառիկներ» Մեծերի կյանքից



նկ.Ա.Մարտիրոսյան 

Հանճարները   ունիվերսալ վարքագծով ունիվերսալ ժողովուրդ են , -ասում եմ ես: )))))   


 Յոթամյա Մոցարտը համերգ էր տալիս Ֆրանկֆուրտում: Համերգից հետո նրան է մոտենում 14-ամյա մի պատանի.
-Դուք  հրաշալի եք  նվագում :Ես երբեք չեմ կարողանա այդպես նվագել:
-Ինչու ոչ:Դուք բավականին մեծ եք :Փորձե՛ք: Եթե չստացվի ՝սկսեք նոտաներ գրել: 
-Այո...ես գրում եմ ...Բանստեղծություններ:
-Դա նույնպես շատ է հետաքրքիր :Լավ բանաստեղծություններ գրելը,թերևս ավելի դժվար է ,քան լավ երաժշտություն հորինելը:
-Չէ,ամենևին էլ դժվար չէ:Դուք էլ փորձեք...
Մոցարտի զրուցակիցը Գյոթեն էր ...   ))))))))))



 Երեկոյան զբոսանքի ընթացքում Հենդելը անսպասելի հրաժեշտ տվեց ընկերներին .
-Ես գնում եմ ընթրելու:
-Հուսանք՝հաճելի միջավայրում:
-Բնականաբար: Ես ու հնդկահավը:
-Ինչպե՞ս  : Դուք  միայնակ կարող եք  մի ամբողջ հնդկահավ « հաղթահարել» ))) :
-Բայց ինչո՞ւ միայնակ:Կարտոֆիլի , բանջարեղենի և ,իհարկե, դեսերտի հետ միասին ....))))


 Անտոն Ռուբինշտեյնին հարցրին,թե ինչն էր առավել դժվար,երբ նա սովորում էր դաշնամուր նվագել:
-Դասերի համար վճարելը,-պատասխանեց Ռուբինշտեյնը:   ))  


 Մի անգամ ունկնդիրներից մեկն սկսեց վիճել գերմանացի կոմպոզիտոր Կարլ Օրֆֆի հետ ՝կատաղի հայհոյելով  նրա ստեղծագործությունները.
-Ինչո՞ւ եք դուք այդքան տարված  աղմուկով:Հիշե՛ք Մոցարտին. որքան քնշություն կա նրա երաժշտության մեջ :Նույնիսկ նրա անունն է խոսում այդ մասին : Լսեք միայն. Մո-ցա՜րտ...Դուք գերմանացի եք և գիտեք ,որ zart-ը  քնքշություն է :
-Հետո ի՞նչ ,-առարկեց  Օրֆֆը,-լսեք ,թե ինչպես է հնչում իմ անունը.
- Օ՜րֆ-ֆ...վերջանում է երկու ff.չէ ՞որ դուք երաժիշտ եք ու գիտեք ,թե ինչ է նշանակում երկու  ff-ը.))))))))

   * fortissimo- ավելի բարձր և ուժեղ ,քան ֆորտեն...  



 Բեթհովենը Դրեզդենում լսում էր Պաերի  բավականին միջակ «Լեոնորա» օպերան:Ներկայացումից հետո նրան է մոտենում Պաերն ու հարցնում ,թե ինչ է մտածում Բեթհովենը  իր օպերայի մասին: 
-Ձեր օպերան ինձ այնքան դուր եկավ ,որ ես հավանաբար կգրեմ նրա համար երաժշտություն,-պատասխանեց Բեթհովենը:  )))))
Եվ նա պահեց իր խոսքը.   նույն թեմայով գրեց «Ֆիդելիո» օպերան:



 Մի փորձի ժամանակ դիրժորը նկատեց.
-Իսկ գիտե՞ք,  Պյոտր Իլյիչ,որ  «Մազեպա», «Եվգենի Օնեգին և«Пиковая дама» օպերաներում  նույն ինտոնացիան է զգացվում :
-Իսկ գիտե՞ք,մաեստրո ,-նույն տոնով պատասխանեց Չայկովսկին,- որ  «Մազեպան», «Եվգենի Օնեգինն » ու «Пиковая дама»-ն իմ օպերաներն են....))»



 Արտուրո Տոսկանինիին և Պիետրո Մասկանյին  հրավիրում են մասնակցելու Վերդիին նվիրված մի մեծ երաժշտական փառատոնի:Մասկանյին , նախանձելով Տոսկանինիի դիրիժորական փառքը , համաձայնում է միայն մի պայմանով ,որ կստանա նրանից ավելի բարձր հոնորար: 
-Թեկուզ մեկ լիրայով ավել,- պնդեց Մասկանյին:
Հանձնաժողովը համաձայնեց:
Ստանալով հոնորարը ,Մասկանյին քարացավ տեղում .նրան հանձնեցին մեկ լիրա...
Տոսկանինին անվճար էր աշխատել...)))) 


նկ. Ռ. Անտոնյան


 Վիեննայում երկու կոմպոզիտորնների դատական գործն էր լսվում: Մեկը մեղադրում էր մյուսին իր մեղեդին գողանալու մեջ:
Որպես փորձագետ հրավիրեցին Սեն-Սանսին:Երբ նա ծանոթացավ երկու պարտիտուրաներին ,դատավորը 
 հարցրեց.
-Այսպիսով ,պարոն փորձագետ,ով է տուժող կողմը:
-Ժակ Օֆֆենբախը  (Օֆֆենբախ...ֆրանսիացի կոմպոզիտոր...ֆրանսիական օպերետայի վառ ներկայացուցիչ...),-պատասխանեց Սեն -Սանսը...))))  

 Մի անգամ գերմանացի գիտնական Ռուդոլֆ Վիրխովը ուսնողներին ֆիզիոլոգիական փորձ էր ցույց տալիս:Այն բանից  հետո ,երբ նա հեռացրեց դոդոշի ուղեղի մի հատվածը,նրա փոքրիկ մարմինը սկսեց ջղաձգվել ու ցնցվել:Ուսանողները ծիծաղեցին :Ցանկանալով  դադարեցնել անտեղի , տվյալ պահին, ծիծաղը նա անտարբեր հայտարարեց.
-Այսպիսով ,պարոնա՛յք,մեր փորձը փայլուն հաստատեց ,թե որքան քիչ  ուղեղ է պետք ,որպեսզի   մի ամբողջ լսարան ուրախանա....))))))»


 Մի անգամ Վիրխովին հարցրին,թե  որն է բժշկի և իրավաբանի մասնագիտությունների  միջև տարբերությունը:
-Բժիշկների եկամուտը ավելի քիչ է,-անմիջապես պատասխանեց գիտնականը :
-Չէ՞ որ իրավաբանները հոնորար են ստանում ինչպես ապրողներից ,այնպես էլ մեռածներից ,իսկ բժիշկները ՝ միայն ապրողներից....






նկ. Զաքար Խաչատրյան


Օնորը դը Բալզակը աշխարհում ամենից շատ վախենում էր ամուսնանալուց...)))Երկար տարիներ նա սիրահարված է եղել Էվելինա Հանսկայային ..Բալզակը դիմադրեց ութ տարի...))) Սակայն Էվելինային հաջողվեց համոզել նրան...Վախից գրողը հիվանդացավ :Նա գրեց հարսնացուին. «Առողջությունս այնքան վատ է ,որ ավելի շուտ  դուք ինձ կուղեկցեք դեպի գերեզմանատուն ,քան կհասցնեք կրել իմ ազգանունը »:Հարսանիքը տեղի ունեցավ: Սակայն Օնորեին պսակադրության բերեցին...բազկաթոռով,քանի որ նա չէր կարող քայլել... 



Ֆրանսիացի մեծ ֆիզիկոս և քիմիկոս Ժոզեֆ Լուի Գեյ -Լյուսսակը անհաջող փորձի ժամանակ կորցնում է մի աչքը:
Եպիսկոպոս Սուեզսկին  աննրբանկատորեն հարցնում է.
-Ես չեմ հասկանում .  ինչպե՞ս կարելի է  գինտնական  լինել,ունենալով միայն մի աչք:Ի՞նչ  պիտի տեսնեք մի աչքով:
-Շատ ավելին ,քան դուք,-չկորցրեց իրեն Լյուսսակը:
-Ահա,օրինակ, ես տեսնում եմ ,որ դուք  ունեք երկու աչք  ,իսկ դուք միայն  իմ մեկը տեսաք....)))»



նկ. Զաքար Խաչատրյան 



Մի անգամ Էյնշտեյնը Լեյպցիգում երթևեկում էր  տրամվայով :Տոմսավաճառը  մոտեցավ ֆիզիկոսին և պահանջեց վճարել ուղեվարձը:Էյնշտեյնը հանգիստ հաշվեց պահանջված գումարն ու հանձնեց տոմսավաճառին:Վերջինս հաշվեց փողն ու ասաց,որ 5 պֆեննինգ պակաս է:
-Անհնարին է: Ես ուշադիր եմ հաշվել,-առարկեց Էյնշտեյնը:
Տոմսավաճառը ,որի մտքով  չէր  էլ անցնում ,թե ում հետ է խոսում ,հետ վերադարձրեց փողը: Գիտնականը նորից հաշվեց: Իսկապես որ 5 պֆեննինգ պակաս էր:
Օրորելով գլուխը ,տոմսավաճառը հեգնական ավելացրեց.
-Այս տարիքում կարող էիք գոնե մինչև 5-ը  հաշվել սովորել...այդքան էլ  մեծ բան չէ...))))))))



Անտիսֆեն Աթենացին ,Պլատոնի ժամանակակիցն ու ընդդիմախոսը ,մի անգամ խորհուրդ տվեց աթենացիներին ընդունել այսպիսի որոշում՝«ավանակներին համարել ձիեր»:Երբ նրան առարկեցին ,թե անհեթեթություն է և ,որ ավանակները նման որոշումից  հետո չեն դադարի լինել ավանակներ, նա նկատեց.
-Իսկ մի՞ թե  դուք, «ով-ումից ավելի բարձր գոռալու»  ճանապարհով, տգետ մարդկանցից չեք «սարքում » զորահրամանատարներ...

Բուլղարացի գիտնական Զլատարովը դասախոսություն էր կարդում մի փոքրիկ քաղաքում...պրոֆեսորը  խոսում էր բնության ու նրա հարստության մասին, նշեց ,որ թթվածինը ,առանց որի կյանքն անհնար է, հայտնաբերվել է 1773թ..
Ապշեցուցիչ է,-հնչեց մի ձայն դահլիճից,-իսկ ի՞նչ էին շնչում մարդիկ  առաջ....))))


 Երբ մահացավ Էնրիկո Կարուզոն ,նրա իմպրեսարիոն չդանդաղեց  .հուղարկավորությունից անմիջապես հետո սկսեց  անվանի երգչին փոխարինող  փնտրել  ...
Սակայն  ,գտնել տաղանդ ,որը  հավասար կլիներ   մեծ երգչի տաղանդի գոնե 1/3 ,հեշտ  չէր...
 Եվ ահա ,մի անգամ  հույսը կորցրած իմպրեսարիոյին առաջարկեցին լսել բավականին շնորհալի մի երիտասարդի...
Երբ երիտասարդը վերջացրեց կատարումը ,իմպրեսարիոն տեղից վեր կացավ ու ծափահարեց.
-Դուք  հեշտությամբ կարող էիք լիովին  փոխարինել Կարուզոյին,-ասաց նա:
-Ճի՞շտ ,-հետաքրքրվեց  շփոթված երիտասարդը:Դուք իսկապե՞ս կարծում եք ,որ   այդպես է:
-Իհարկե: Եթե նրա փոխարեն դուք մեռնեիք...
(ինչ վատն ես ,իմպրեսարիո)))






Ռուս հայտնի թերապևտ Գրիգորի Զախարինը (1829-1897) ամեն անգամ ,երբ կառքով անցնում էր Վագանգովսկի գերեզմանատան մոտով,ամոթով թեքում էր գլուխն ու ծածկում դեմքը  ձեռքերով...Մի անգամ նրա ուսանողներից մեկը ՝դոկտոր Օստրոումովը ՝տեսնելով ուսուցչի անհասկանալի ու տարօրինակ պահվածքը,հարցնում է.
-Գրիգոր Անատոլեվիչ,ինչո՞ւ եք այդպես   անում:
-Գերեզմանոցում պառկածներից եմ ամաչում,-խոստովանեց Զախարինը:
-Բայց ինչո՞ւ:
-Ախր ,նրանցից շատերը բուժվել են ինձ մոտ...)))


 Բերլիոզը չէր սիրում ինքնագրեր բաժանել...Հայտնի երգչուհի Ադելաիդա Պատտին շատ անգամ էր խնդրել կոմպոզիտորին  ինչ-որ բան գրել իր ալբոմի մեջ...
Կոմպոզիտորը անդրդվելի էր...
Մի անգամ երգչուհին ասաց Բերլիոզին .
-Մաեստրո,եթե դուք սիրալիր գտնվեք  և իմ ալբոմի մեջ մի քանի տող գրեք ,ապա որպես պարգև ես ձեզ կնվիրեմ...ի նչ կամենաք.... կա՛մ կերգեմ ձեզ համար,կա՛մ կնվիրեմ ձեզ իմ հիանալի «լյարդի պաշտետը» ,որն այսօր Թուլուզից  են ուղարկել...
Մտածելով մի քիչ,Բերլիոզը վերցրեց ալբոմն ու գրեց լատիներեն   երկու բառ՝:
-Ի՞նչ եք գրել,-զարմացած հարցրեց երգչուհին:
-Բերեք ձեր պաշտետը,-ժպտալով պատասխանեց Բերլիոզը...:))))




Երիտասարդ Բերլիոզը հիացած էր Բեթովենի երաժշտությամբ...փոխարենը նրա ծեր ուսուցիչը տանել չէր կարող այդ նոր երաժշտությունը...Մի անգամ Բերլիոզը համոզեց նրան գոնե մեկ անգամ լսել Բեթհովենի սիմֆոնիան...
Հաջորդ օրը Բերլոզը հարցրեց Լեսյուերին,
-Դե,պարոն ,ի՞նչ տպավորություն թողեց  հանճարեղ Բեթհովենի երաժշտությունը:
-Այդ ո՞ւր էիր ուղարկել դու ինձ,-գոռգոռաց Լեսյուերը,-իսկ ես ,ծեր հիմարս ,լսեցի քեզ...
-Իսկ դու գիտե՞ս,որ այդ սատանայական երաժշտությունը հասցրեց ինձ այն վիճակի ,որ երբ վերադարձա տուն ու գնացի քնելու և երբ  ուզում էի հագնել շապիկս ,չէի կարողանում գտնել գլխիս տեղը...))) մի՞թե կարելի է ստեղծել երաժշտություն,որից մարդը կկորցնի գլուխը...)))
-Ախ,մաեստրո,-ծիծաղելով բացականչեց Բերլիոզը,-գուցե մեկ կամ երկու անգամ կյանքում արժի՞ կորցնել գլուխը...
-Բայց ոչ ավելի հաճախ,-հակաճառեց ծեր ուսուցիչը...)))
-Կարծում եմ ,որ մեզ նման բան չի սպառնա,-լրջորեն պատասխանեց Բերլիոզը.
-Համաձայնեք,այդպիսի երաժշտություն հաճախ չի ստեղծվում...


 20.000 ֆրանկ հիացմունքի համար...


 Առաջին անգամ լսելով Բերլիոզի «Հարոլդը Իտալիայում» սիմֆոնիան,Պագանինին այնպես էր ցնցված նրա գեղեցկությունից,որ հիացմունքից ծնկի իջավ հեղինակի առջև...Սակայն սրանով ամեն ինչ չվերջացավ...Հաջորդ օրը Բերլիոզը ստացավ 20.000 ֆրանկի չեկ և մի նամակ ,որտեղ Պագանինին  Բերլիոզին անվանում է Բեթհովենի իրավահաջորդը... Այդ անսպասելի ֆինանսական աջակցության շնորհիվ Բերլիոզը կարողացավ ամբողջովին  նվիրել իր ժամանակը  «Ռոմեո և Ջուլիետա » դրամատիկ սիմֆոնիայի ստեղծմանը... 




նկ.Է. Իսաբեկյան



Մի անգամ Մայակովսկին ելույթ էր ունենում գրողների առջև...պրոլետար բանաստեղծի այդ ելույթը յուրահատուկ դարձավ..
Մայակովսկին բարձր ամբիոնից հնչեցնում էր իր բանաստեղծությունները...և հանկարծ ինչ-որ մեկը դահլիճից բացականչեց.
-Ես չեմ հասկանում քո բանաստեղծությունները..նրանք մի տեսակ հիմարավուն են...
-Մի անհանգստացեք,ձեր երեխաները կհասկանան,-պատասխանեց Մայակովսկին:
-Իմ երեխաները նույնպես չեն հասկանա քո բանաստեղծությունները,շարունակեց չարակամը:
-Դե՛,դե՛...երեխաներիդ մասին միանգամից այդպես մի արտահայտվիր ,-հեգնաքով պատասխանեց պոետը,-մի գուցե նրանք խելացի մայր ունեն և նրան կնմանվեն...



15-րդ դարի իտալացի գիտնական Պիկո դե լա Միրանդոլան մանուկ հասակում իր ինտելեկտով զարմացնում էր շրջապատին:
Մի անգամ մի կարդինալ նայելով հրաշք փոքրիկին մռայլադեմ ասաց.
-Բոլոր այս վաղահաս երեխաները փայլում են խելքով վաղ հասակում ,իսկ հետո ,որքան մեծանում են ,այնքան հիմարանում են:
-Եթե այդ ամենը ճիշտ է,-աշխույժ արձագանքեց երեխան,-դուք,երևում է, հրաշամանուկ եք եղել...


Մի անգամ Վոլտերը հրավիրված էր ճաշկերույթի:Եվ ստացվեց այնպես,որ մաեստրոն հայտնվեց երկու կռվասեր ջենթլմենների արանքում:Լավ խմելուց հետո ,Վոլտերի հարևանները սկսեցին վիճել,թե ինչպես պետք է դիմել ծառայողներին .«Ինձ մի քիչ ջուր բերեք»,թե« Ջուր տվեք ինձ»:Վոլտերը ,ակամայից հայտվեց վեճի էպիկենտրոնում...ձանձրանալով նրանց վիճաբանությունից ,վերջապես խախտեց լռությունն ու ասաց.
-Պարոնայք,ձեր երկուսի հանդեպ այդ երկու արտահայտություններն էլ կիրառելի չեն,դուք պետք է ասեք.«Մեզ տարեք ջրելու» : )))




Մի անգամ,գիշերը Բալզակի բնակարանը գող է մտնում ու ոգևորված փորփրում դարակները:Հանկարծ հնչում է բարձր ծիծաղ.
-Դու զուր ես մութի մեջ փնտրում այն,ինչը ես  օր ցերեկով չեմ գտնում:))



Պետրոս 1-ին անչափ դուր էին գալիս ծիծաղելի,սրամիտ հարցերն ու պատասխանները:
Մի անգամ հետաձգելով դատավճիռը  հարցրեց մեղադրյալին.
-Որքա՞ն արժեմ ես:
-29 մետաղադրամ:
-Այդքան քի՞չ,-զարմացավ Պետրոս 1-ինը:
Ինչու քիչ,չէ որ Աստված(Հիսուսը) ծախվեց  30 արծաթով:
Սրամիտ պատասխանը փրկեց պաշտոնյային մահապատժից:





Մի ամերիկացի լրագրողուհի հարցնում է Էյնշտեյնին,թե որն է տարբերությունը հավերժության ու ժամանակի միջև.
-Փոքրիկս,եթե ես ժամանակ ունենայի բացատրելու քեզ այդ տարբերությունը,ապա մի հավերժություն կանցներ մինչ դու կհասկանայիր,-պատասխանում է Էյնշտեյնը:



&&&&

Հանս Քրիստիան Անդերսենը չէր կարող ճիշտ գրել գրեթե մեկ բառ:


Ժյուլ Վեռնը իր" Փարիզը 20-րդ դարում" գրքում գրեթե անսխալ նկարագրել էր ավտոմոբիլը,էլեկտրական անթոռն ու ֆաքսը...հրատարակիչը հետ է վերադարձնում

ձեռագիրը,անվանելով նրան ՝ապուշ:

Լյուդվիգ Վան Բեթհովենն իր «Հերոսական սիմֆոնիան» նվիրել էր Նապոլեոն Բոնապարտին,սակայն,երբ Նապոլեոնը հռչակեց իրեն իպերատոր, Բեթհովենը հանեց նվիրատվությունը:


Նապոլեոնի բանակում զինվորները կարող էին դիմել գեներալներին դու-ով:


 Նապոլեոնը անամոթաբար խարդախություններ էր անում խաղաքարտի սեղանի շուրջ:))

Նապոլեոնը տառապում էր այլուրոֆոբիայով՝ վախ կատուներից:

Ռոդրիգո դը ֆորեցն առաջին ծխող եվրոպացին է էղել..1492թ:


Գյոթեն կարող էր աշխատել միայն «հերմետիկորեն » փակ սենյակում ,ուր մաքուր օդի «մուտքը խստորեն արգելված էր»: ))

Բրամսը «ներշնչանքի» համար, առանց անհրաժեշտության, անընդհատ մաքրում էր կոշիկները:



Չարլզ Դիկենսը գրվածքի ամեն 50-րդ տողը անպայման մի կում գոլ ջրով էր «կուլ տալիս»:))))

Լորդ Բայրոնին կատաղության էր հասցնում աղով լի աղամանը....

Ալեքսանդր Դյուման սիրում էր գրել քառակուսի թղթերի վրա,երբ նման թուղթ չէր լինում նա դադարեցնում էր աշխատանքը:

Անրի Մատիսը մինչ նկարելուն անցնելը սուր  ցանկություն էր ունենում մեկին խեղդելու(վահհհհհհ:))

Շիլլերը կարող էր ստեղծագործել միայն այն ժամանակ ,երբ  իր սեղանին դրված էին հոտած խնձորներ

Շարլլոտա Բրոնտեն սովորություն ուներ ընդհատել գրելն ու գնալ խոհանոց կարտոֆիլ մաքրելու:))

Էդգար Պոն կարող էր ժամերով նստել գրասեղանի մոտ  ու լուռ  նայել իր առջև դրված սպիտակ թղթին:




Քրիստիան Զևրոսը ՝«Արվեստ» ամսագրի հիմնադիրը, խնդրեց Դալիին Պիկասսոի մասին հոդված գրել:
Դալին սկկզբից մինչև վերջ արտատպեց Զախեր-Մազոխի տեքստն ու փոխելով միայն անունները,ուղարկեց Զևրոսին:
Նյութը կարդալուց հետո Զևրոսը խոստովանել է Դալիին , որ դեռ երբեք այդքան սպառիչ,հստակ վերլուծություն ,ուսումասիրություն չէր կարդացել Պիկասսոյի աշխատանքների ու գործունեության վերաբերյալ: 
:»)))
Այս հնարքը Դալին բազմիցս է օգտագործել...)))
Մի անգամ Կրեվելի վեպի վերահրատակման կապակցությամբ  հրատարակիչը հանձնարարում է Դալիին նախաբան գրել ....Դալին Հավրի նավահանգստում ԱՄՆ մեկնող շոգեգենավի մեկնմանը սպասելու ժամանակ  մտնում է գրախանութ և խնդրում Բալզակի «Թուրք քահանան»գիրքը,որի նախաբանի հեղինակն էր Ֆրանսուազ Մալլե -Ժորիսը :Մեկնելուց առաջ ճաշելով ռեստորանում ,Դալին հատիկ-հատիկ արտագրում է նախաբանը ՝ փոխելով միայն անուները՝Բալզակի փոխարեն Կրեվել ,ամսաթիվն ու աշխարհագրական անունները...
Հրատարակիչը հաստատեց տեքստն ու առանց փոփոխությունների հրատարակեց այն...)))»





 Մի անգամ Ռոսսինիին հարցրին,թե արդյոք ունի ընկերներ ու ,եթե ունի՝,ովքեր են նրանք.
-Օ՜,այո,իհարկե,-պատասխանեց Ռոսսինին և տվեց միլիոնատեր Ռոտշիլդի և Մորգանի անունը:
Մեկը նկատեց,թե  հավանաբար հարուստ  ընկերներ է ընտրել,որ անհրաժեշտության  դեպքում նրանցից փող վերցնի :
-Օ՜,ոչ,բոլորովին հակառակը,-ուրախ պատասխանեց Ռոսսինին,-ես համարում եմ նրանց ընկերներ միայն այն պատճառով,որ երբեք ինձանից պարտքով փող չեն ուզում:

 Օնորե դը Բալզակը ի նշան խորին հարգանքի հանճարեղ մարդու հանդեպ ՝հանում էր գլխարկը .....երբ խոսում էր  իր անձի մասին :))




Մաթեմատիկոս Աբրահամ դը Մուավրը ծեր հասակում նկատել էր,որ իր քնի տևողությունը ամեն օր ավելանում է 15 րոպեով:Կազմելով մի թվաբանական առաջընթաց (պրոգրեսիա), նա որոշեց այն օրը ,երբ իր քնի տևողությունը կհասնի 24 ժամի:Այդ օրը 1754թ.նոյեմբերի 27 էր:Հենց այդ օրն էլ նա մահացավ:


Հույն փիլիսոփա Քրիսիփուսոսը (Хрисипп )
 մահացել է ծիծաղից,տեսնելով ,թե ինչպես  է 
 իր հարբած էշը թուզ  ուտում...  :))

Երբ 
Walt Disney -ը փոքր է եղել տանջամահ է արել բուին ...այդ   ժամանակից ի վեր  նա որոշել է վերակենդանացնել բոլոր կենդանիներին իր մուլտֆիլմներում:))





Էյնշտեյնը շատ էր սիրում Չապլինի համր ֆիլմերը:Մի անգամ հիացական նամ
ակ գրեց նրան ,այն մասին,թե դիտել է նրա «Ոսկու տենդ » ֆիլմը.
-Ֆիլմը հասկանալի է բոլորին,Դուք անպայման կդառնաք ճանաչված...մեծ մարդ:
Չապլինը պատասխանեց.
-Ես ավելի շատ եմ հիանում Ձեզնով:Ձեր հարաբերականության տեսությունը ոչ- ոք չի հասկանում աշխարհում, այնուամենայնիվ դուք դարձաք մեծ մարդ:

Շարունակելի......




4 комментария:

  1. Լիլի ջան, բոլորը շատ լավն էին՝ հատկապես Բալզակինը

    -Դու զուր ես մութի մեջ փնտրում այն,ինչը ես օր ցերեկով չեմ գտնում:))
    բայց մաթեմատիկոս Աբրահամինը քիչ մը վախեցրեց :D այսուհետ ավելի քիչ եմ քնելու :D

    ОтветитьУдалить
  2. Իրինա ջան , իսկ դու Աբրահամի ծերունական քունը մի «խառնի» քո երիտասարդական,բազմագույն երազներով լի անուշ քնի հետ ...)))))))))))))

    ОтветитьУдалить
  3. Հրաշալի էր ասված Լիլի ջան: Արդեն հանգիստ շունչ քաշեցի, իսկապես... :)))

    ОтветитьУдалить
  4. Հրաշալի է.իրոք,բոլոր տաղանդները մի քիչ տարօրինակ են,ու որքան գեղեցիկ է դա...

    ОтветитьУдалить