Խիղճ
Արհամարհել մարդկանց դատը դժվար չէ,արհամարհել սեփական դատը անհնար է:
Ա.Ս. Պուշկին
Խիղճը մեր ներքին դատավորն է,որն անսխալ վկայում է այն մասին, թե մեր արարքները որքանով են արժանի մեր մերձավորների հարգանքին կամ պարսավանքին:
Պ.Հոլբախ
Մի մտածիր,թե ինչ-որ վատ բան անելով ,դու կարող ես թաքնվել,քանի որ , թաքնվելով ուրիշներից ,դու չես թաքնվի քո խղճից:
Իսոկրատոս
Մարդիկ երբեք խղճի խայթ չեն զգում այն արարքներից ,որոնք նրանց մոտ սովորություն են դարձել:
Ֆ. Վոլտեր
Զգուշացիր այն ամենից,ինչ չի հավանում քո խիղճը:
Լ.Ն. Տոլստոյ
Ազնիվ մարդուց պահանջել ,որ նա գործի իր խղճի թելադրանքով՝ավելորդ կլիներ,իսկ պահանջել,որ նա գործի խղճին հակառակ՝ կնշանակեր վիրավորել նրան:
Թ. Մաքոլեյ
Ունենալ մաքուր խիղճ ,նշանակում է մեղքեր չունենալ:
Հորացիոս
Մաքուր խղճի ձայնը փառքի հարյուր ձայներից ավելի հաճելի է:
Պ. Բուաստ
Մենք հեշտությամբ ենք մոռանում մեր հանցանքը,եթե այն հայտնի է միմիյան մեզ:
Ֆ. Լարոշֆուկո
Նա ,ով չի տառապում խղճի խայթ հիվանդությամբ ,թող նույնիսկ չմտածի ազնվության մասին:
Ժ. Ռենար
Ստոր մարդու խիղճն արթնացնելու համար հարկավոր է նրան ապտակել:
Արիստոտել
Իմ բոլոր վշտերից մեծագույն սփոփանքը հենց նրանում է,որ ոչ մի թշնամի զորավոր չէ ինձանից խլելու խիղճս,
իսկ ես երբեք չեմ դառնա ինձ այնպիսի թշնամի,որ վնաս հասցնեմ խղճիս:
Հ. Ֆիլդինգ
Մի արա այն,ինչը դատապարտում է քո խիղճը,և մի ասա այն, ինչը համաձայն չէ ճշմարտության հետ: Պահպանիր այս ամենակարևորը,և դու կկատարես քո կյանքի ամբողջ խնդիրը:
Մարկոս Ավրելիոս
Խիղճը մագիլներ ունեցող գազան է,որը ճանկռում է սիրտը:
Ա.Ս. Պուշկին
Խղճի վերքերը երբեք վերջնականապես չեն սպիանում:
Էրազմ Ռոստերդամցի
Խիղճը հազարավոր վկաներ են:
Քվենտիլիանոս
Բանականությունն ու խիղճը չեն կարող զրկվել իրենց իրավունքներից : Նրանց կարելի է սուտ ասել, բայց չի կարելի խաբել:
Ի. Գյոթե
Մարդիկ հաճախ հպարտանում են իրենց անաղարտությամբ միայն այն պատճառով ,որ կարճ հիշողություն ունեն:
Լ. Տոլստոյ
Խիղճը հիշողությունից ավելի ստույգ է:
Յու. Լերմոնտով
Մաքուր խիղճը չի վախենում ոչ ստից,ոչ ասեկոսեներից,ոչ բամբասանքներից:
Օվիդիոս
Դժվար է վախեցնել ոչնչով չարատավորված սրտին:
Վ. Շեքսպիր
Ազնվություն
Ազնվությունը մահանում է,երբ վաճառվում է....
Ժ.Ժ. Սանդ
Մեծին ամենամոտ կանգնած է ազնվությունը:
Վ. Հյուգո
Մեծագույն վիրավորանքը ,որ կարելի է պատճառել ազնիվ մարդուն ,նրան անազնվության մեջ կասկածելն է:
Վ.Շեքսպիր
Ազնիվ մարդուն կարելի է հետապնդել,բայց ոչ պատվազրկել:
Ֆ. Վոլտեր
Մարդը որքան խելացի ու հմուտ է,այնքան ավելի ատելի է դառնում, երբ կորցնում է ազնվության իր համբավը:
Ցիցերոն
Ստորները հենց այն պատճառով են հաջողության հասնում իրենց գործերում ,որ ազնիվ մարդկանց հետ վարվում են ինչպես ստորների հետ, իսկ ազնիվ մարդիկ ստորների հետ վարվում են ինչպես ազնիվ մարդկանց հետ:
Վ.Գ. Բելինսկի
Ազնիվ մարդիկ միշտ մի վատ սովորություն ունեն՝ամոթահար աչքերը խոնարհել լպիրշ ու անպատկառ ստորության առջև:
Վ.Գ. Բելինսկի
Բոլոր մարդիկ ըստ էության միանման են,բոլորն ի ծնե միանման են ,ավելի անվանի է նա ,ով ի բնե ազնիվ է:
Սենեկա
Ազնվությունը մեր ժամանակի իսկական արիստոկրատությունն է:
Է. Ռենան
Ազնիվ և անազնիվ մարդիկ ճանաչվում են ոչ միայն այն բանով,թե ինչ են անում նրանք,այլև այն բանով,թե ինչ են ցանկանում նրանք:
Դեմոկրիտ
Ազնիվ մարդիկ միշտ մի վատ սովորություն ունեն ՝ամոթահար աչքերը խոնարհել լպիրշ ու անպատկառ ստորության առջև:
Վ.Գ. Բելինսկի
Հիրավի ազնիվ է նա ,ով միշտ հարցնում է իրեն,թե արդյոք ինքը բավականաչափազնիվ է:
Պլավտիոս
Հպարտություն ...Գոռոզություն
Հպարտությունը հատուկ է բոլոր մարդկանց.տարբերությունը միայն նրանում է,թե նրանք որտեղ և երբ են այն դրսևորում:
Ֆ. Լարոշֆուկո
Եթե մենք բոլորս խելացի հպարտություն ունենայինք,աշխարհում այդքան շատ զազրելիություններ չէին լինի:
Ի. Զայմե
Չափից դուրս հպարտությունը չնչին հոգու ցուցանակ է:
Ի.Ս. Տուրգենև
Անդադար խոսել և չցանկանալ որևէ բան լսել՝գոռոզության հատկանիշ է:
Դեմոկրիտ
Գոռոզ մարդը ասես պատված է սառցակեղևով:Այդ կեղևի միջով անցք չկա ոչ մի այլ զգացմունքի համար:
Լ. ն. Տոլստոյ
Գոռոզությունը թույլերի սփոփիչն է:
Ստոր հոգին,փքված գոռոզությունը ոչ այլ ինչ է,քան եռացող ցեխ:
Պ. Բուաստ
Ինքնասիրահարվածը մրցակիցներ չունի:
Ցիցերոն
Մարդ որքան ինքն իրենից շատ է գոհ,այնքան նրա մեջ քիչ է այն,որից կարելի է գոհ լինել:
Լ. Ն. Տոլստոյ
Անձնապաշտական իմաստությունը զազրելի է իր բոլոր տեսակներում:
Ֆ. Բեկոն
Ինքն իրենով հիանալը և սեփական խելքի նկատմամբ անսասան վստահություն պահպանելը դժբախտություն է ,որը կարող է պատահել միայն նրա հետ,ով կամ ընդհանրապես օժտված չէ խելքով ,կամ օժտված է շատ քիչ չափով:
Ժ. Լաբրյուեր
Ինքնապաշտությունը վեպ է,որը տևում է մի ամբողջ կյանք:
Օ.Ուայլդ
Ինչքան հայտնագործություններ էլ որ կատրվել են ինքնասիրության երկրում,այնտեղ դեռևս մնացել են չբացահայտված հողեր:
Ֆ. Լարոշֆուկո
Ոչ ոք մեր մասին այնքան վատ բան չգիտի,որքան ինքներս, և այնուհանդերձ ոչ ոք այնպես լավ չի մտածում մեր մասին,ինչպես մենք ինքներս:
Ֆ. Շենման
Զարմանալի է ինքնավստահության հատկությունը:Ինչպիսին էլ լինեն մարդու ընդունակությունները՝ խելքը, գիտակությունը,ամեն տեսակ ձիրքերը,նույնիսկ սիրտը,եթե մարդ ինքնավստահ է ,այդ բոլոր հատկությունները դառնում են թերություններ:
Լ. Ն. Տոլստոյ
Անպատկառությունը մինչև վերջին կետը հասցված ինքնասիրահարվածություն է. ինքն իրեն սիրահարված մարդը հոգնեցնում է,ձանձրացնում,զզվեցնում,անպատկառը վանում է ,դաժանացնում,ջղայնացնում ,վիրավորում:
Ժ. Լաբրյուեր
Խորամանկություն
Խորամանկությունը շատ սահմանափակ մարդկանց մտածելակերպն է և շատ է տարբերվում այն խելքից,որին արտաքնապես նման է:
Ի. Կանտ
Մշտապես խորամանկելու սովորությունը սահմանափակ խելքի նշան է և գրեթե միշտ պատահում է այնպես ,որ մի տեղում իրեն թաքցնելու համար խորամանկության դիմողը մերկացվում է մեկ այլ տեղում:
Ֆ. Լարոշֆուկո
Մարդ երբեք այնպես հեշտությամբ չի խաբվում ,ինչպես երբ նա մտածում է,թե ուրիշներին խաբում է:
Յ. Կոզելսկի
Կարելի է մեկ ուրիշից խորամանկ լինել,բայց չի կարելի բոլորից ավելի խորամանկ լինել:
Ֆ. Լարոշֆուկո
Ոչ ոքի դեռևս չի հաջողվել այնքան խորամանկ լինել,որ թաքցնի իր այդ հատկությունը:
Ջ.Լոկ
Ես միշտ կրկնել եմ ու կկրկնեմ,որ խաբեբան վերջին հաշվով խաբում է ինքն իրեն:
Մ. Գանդի
Ստախոսություն
Ստում են միայն սրիկաները:
Դոստոևսկի
հ.գ.համաձայն չեմ ,հարգելի Դոստոևսկի (շտապում եմ հայտնել « թանկարժեք կարծիքս» )))...երբեմն ստում են վախից ...իսկ վախը ինքնապաշտպանական բնազդ է և ոչ թե սրիկայություն ...)))օրինակ, Պետրոս առաքյալը ստեց վախից ...
եղել է...ես նույնպես «ճիշտը » չեմ ասել ... չէ,մենք հաստատ սրիկաներ չենք...))))))
Սուտը այն պատճառով ենք ամենամեծ խայտառակությամբ նշավակում,որովհետև բոլոր վատ արարքներից դա ամենից հեշտ է թաքցնել և ամենից ավելի հեշտ է կատարել:
Ֆ. Վոլտեր
Գողությունը նվազ զազրելի է,քան սուտը:
Ժ. Ռենար
Սուտը մարմնին ու հոգուն պատճառում է անվերջանալի տառապանքներ:
Շոթա Ռուսթավելի
Սուտն առաջանում է այնտեղ,որտեղ երևան է գալիս հարկադրանքը:
Կ. Ա. Ֆեդին
Լավ է միայն լրիվ շմարտությունը. կիսաճշմարտությունը ոչինչ չարժե:
Ս. Ցվայգ
Որոշ ժամանակ բանսարկություններով զբաղված մարդը արդեն չի կարող առանց դրա յոլա գնալ. մնացած ամեն ինչ նրան ձանձրալի է թվում:
Ժ. Լաբրյուեր
Կիսաճշմարտությունը կրկնակի դժվար է մերկացնել, քան մաքուր սուտը:
Օ. Օ' Մելլի
Լռելը երբեք ուշ չէ , եթե գիտես ,որ ստում ես:
Ա. Դյումա-որդի

Комментариев нет:
Отправить комментарий