Որոշ պատմաբաններ հակված են կարծելու ,որ հայտնի կուրտիզանուհի Ասպազիան Աթենք էր եկել մի նպատակով՝ նվաճելու Պերիկլեսին՝ «հելլեններից ամենարժանավորին»:
Մոտավորապես մ.թ.ա. 455-ին Մեգարայից Աթենք եկավ մի գեղեցկատես աղջիկ , որպեսզի հիմնի իր հռետորության դպրոցը...Նրան ուղեկցում էին մի քանի երիտասարդ հույն կանայք: Աթենքում նրանց հայտնվելը իրարանցում առաջացրեց...Ամիջապես պարզվեց ,որ նորեկները Կորնթոսից ժամանած կուրտիզանուհիներ են , որոնց գլխավորում էր միլեթուհի Ասպազիան:
Կանայք միասին էին ապրում ,զբաղվում քաղաքականությամբ,փիլիսոփայությամբ,արվեստով և պատրաստակամորեն թույլ տալիս բոլորին մասնակցելու իրենց հավաքույթներին...Նման տեսարանների անսովոր աթենացիները զուտ հետաքրքրասիրությունից սկսեցին այցելել այդ հյուրընկալ տունը... Նրանց սկզբից գրավում էր եկվոր կանանց գեղեցկությունը ,իսկ հետո սկսեցին այցելել ՝հրապուրված այնտեղ քննարկվող հարցերով...
Ասպազիայի սալոնի մշտական այցելուներից էին Անաքսագորասն ու իր աշակերտ Եվրիպիդեսը, Զենոնը,Հիպոկրատը,Պրոտագորասը,քանդակագործ ֆիդիասը,իսկ բոլորից հաճախ Սոկրատեսն էր այցելում... Ինչպիսի՜ ելույթներ ,ինչպիսի՜ վեճեր ու քննարկումներ էին այնտեղ տեղի ունենում ...Ինչպիսի՜ վայելքներ ու երանություն էին խոստանում գեղեցկուհի կորնթոսուհիներն իրենց հավաքույթներին այցելող աթենացի այրերին ...
Ասպազիայի խելքը,ողջախոհությունն ու ճարտասանությունը ,լսելու կարողությունն ու վիճաբանելու շնորհքը ակամա ստիպում էին բոլորին անկնածանքով ունկնդրել այդ անսովոր գեղեցկուհուն...
Ասպազիան անչափ հետաքրքրված էր նոր փիլիսոփայական ուղղություններով և իմացածն այնպես վարպետորեն էր կարողանում օգտագործել զրույցների ժամանակ ,որ բոլորը՝ անկախ իրենցից, նշում էին նրա կենարար խելքի ինքնատիպությունը...
Կոպիտ արտաքինով և կրքոտ հոգով 20-ամյա Սոկրատեսն անմիջապես սիրահարվեց Ասպազիային...այնպես սիրահարվեց ,որ նրանից մի քայլ անգամ հեռու չէր գնում...իսկ ավելի ուշ ,երբ դարձավ հայտնի փիլիսոփա,ասեց,որ ամեն ինչի համար պարտական է Ասպազիային.....
Շատ անվանի մարդկանց օրինական կանայք ցանկանում էին ծանոթանալ այս զարմանալի կնոջ հետ , իսկ ամենահամարձակները հաճախում էին հավաքույթներին ...Կանանց զրույցի հիմնական թեման ամուսնությունն էր :Անվանի հետերան աղաղակող էր համարում ժամանակակից ամուսնության պայմանները.«Յուրաքանչյուր կին պիտի ազատ լինի ամուսնու ընտրության հարցում և չպիտի ամուսնանա ծնողների կամ խնամակալների ընտրությամբ ,-ասում էր նա.....Ամուսինը պարտավոր է դաստիարակել կնոջն ու թույլ պիտի տա նրան արտահայտելու իր կարծիքը»: Տղամարդիկ չէին կիսում Ասպազիայի համարձակ տեսակետները,բայց նրանց կանայք հիացած էին ու համարում էին Ասպազիային բախտագուշակ...
Ասպազիան Պերիկլեսի համար էր եկել Աթենք......
Պերիկլեսի մասին նա լսել էր վաղուց...Բայց նա նրա մասին գիտեր միայն այն ամենն,ինչ գիտեին բոլորը....Նա մեկն էր տասը հայտնի աթենացի առաջնորդներից կամ ստրատեգներից և, ճիշտ է , ձևականորեն նրա իշխանությունը մեծ չէր ,սակայն հենց նա էր որոշում շատ կարևոր հարցեր ,պատերազմ հայտարարում հարևան պետություններին կամ դաշինք կնքում ...Ասպազիան գիտեր նաև ,որ Պերիկլեսը ծագումով հայտնի Ալկմեոիդների ընտանիքից էր...
Որպես իսկական կին՝ Ասպազիան ցանկանում էր ոչ միայն լսել նրա մասին,այլ նաև տեսնել...
Նա առաջնորդին տեսավ փողոցում ,սակայն նա ոչ մի բանով «չխոցեց» նրա երևակայությունը...Պերիկլեսը ո՛չ գեղեցիկ էր ,ո՛չ էլ վեհաշուք... Հանգիստ ,համաչափ քայլերով անցնում էր փողոցով ու պատասխանում ողջույններին՝ բարձրացնելով աջ ձեռքը վեր ......
Մի անգամ Սոկրատեսը չվարանեց անվանել չքնաղ Ասպազիային իր ուսուցչուհին և առաջարկեց Պերիկլեսին այցելել նրա սալոն....Առաջարկն ընդունվեց ,քանի որ համապատասխանում էր տիրակալի ցանկությանը...Ասպազիային բախտ վիճակվեց ընդունել իր սրահում այն աթենացուն ,ում անվանում էին Athenians Olympians....Զևսը գտավ իր Հերային...Դարաշրջանի այդ մեծագույն մտքերը միանգամից զգացին հրապուրանք միմյանց հանդեպ...Ո ՞վ գիտե ,թե ինչ կդառնար Պերիկլեսն առանց Ասպազիային ,իսկ Ասպազիան ՝ առանց Պերիկլեսի...
Աթենքի կառավարչին թվում էր ,թե արդեն ոչ ոք նրան ոչինչ չի սովորեցնի...Սակայն այդ կնոջ շրջապատում հանկարծ բացահայտեց բաներ ,որոնց մասին նախկինում չէր էլ ենթադրել....Ասպազիայի աչքերը լուսավորեցին խավարը նրա սեփական կյանքի,որն հիմա նրան թվաց խղճալի ու միայնակ...Սակայն սիրուհու կարգավիճակը չէր բավարարում պատվախնդիր Ասպազիային...Միայն սիրուհի լինելը նրան նվաստացուցիչ էր թվում .չունենալ հարգանքի իրավունք ,որից օգտվում էին Աթենքի քաղաքացիների օրինական կանայք ,որոնք բացի երեխա ծնելուց ,ուրիշ բանի ընդունակ չէին....Պերիկլեսը, հմայված իր սիրուհու գեղեցկությամբ ու խելքով և ամբողջովին համամիտ լինելով նրա հետ,մի գեղեցիկ օր բաժանվեց կնոջից ... և տալով նրան մեծ օժիտ՝ ամուսնացրեց մի արժանավոր մարդու հետ ...Իսկ որդիներին պահեց իր մոտ:
Այսպիսով ,Ասպազիայի ցանկությունը կատարվեց ...Նա դարձավ Օլիմպիացու կինը և տեղափոխվելով նրա մոտ՝ անմիջապես տունը դարձրեց քաղաքական սալոն...
Եղե ՞լ է նա իսկապես Պերիկլեսի կինը...Ոմանք հաստատում են,ոմանք բացառում նման ամուսնության հնարավոր լինելը...Հայտնի է,որ Աթենքի յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ուներ բացահայտորեն կուրտիզանուհի սիրուհի ունենալ ,անկախ նրա ազգային պատկանելիությունից ,սակայն արգելված էր ամուսնանալ օտարերկրացու հետ...Օրենքը խախտողները դաժանորեն պատժվում էին ...Կինը վաճառվում էր որպես հարճ ,իսկ տղամարդը ,բացի հսկայական տուգանք վճարելուց ,կորցնում էր նաև իր քաղաքացիական իրավունքները,իսկ նրանց երեխաները ճանաչվում էին անօրինական և զրկվում աթենացի համարվելու կոչումից :
Որոշ չափով հենց ինքը ՝Պերիկլեսն է եղել նախաձեռնողը նման շովինիստական օրենքների ստեղծման ...Մինչև Ասպազիայի հետ հանդիպումը նա «մաքուր ամուսնությունների» կատաղի ջատագովներից էր ....Եվ սերն ստիպեց նրան մոռանալ ամեն ինչի մասին...ու առաջին անգամ նա կասկածի տակ առավ իր սեփական սկզբունքները...
Այդ ժամանակ աթենացիները հետևում էին հետևյալ սկզբունքին.«կուրտիզանուհիները անհրաժեշտ են, որպեսզի սիրաշահեն,գուրգուրեն մեր մարմինները...հետերաները հաճույքի համար են ,իսկ կանայք, որպեսզի լույս աշխարհ բերեն օրինական զավակներ(Դեմոսֆենես)»:
Ու հանկարծ բոլորը տեսան մեծ,անկեղծ սիրո մարմնացում ...Սեր ,որը նույնիսկ պոետները չեն կանխատեսել ...Այդ երկու անձանց քնքշանքը միմյանց հանդեպ,որոնք հիշում էին յուրաքանչյուր մանրուք միմյանց կյանքում ,ընդունակ էր մաքրելու ,սրբացնելու,ազնվացնելու անգամ ամենացածրը,ստորն ու անազնիվը...Պերիկլեսի «հունական ձևով» տղամարդկային խստությանը ներդաշնակորեն համադրվում էր Ասպազիայի նուրբ կանացիութունն ու մեղմութունը...
Երբ Ասպազիան ծնեց որդի,նրան համարեցին անօրինական....Այստեղից էլ ենթադրվում էր ,որ նա Աթենքի տիրակալի սիրուհին էր և ոչ թե կինը...Իսկ մյուս կողմից՝ Պերիկլեսը հմայիչ Ասպազիային բացահայտ անվանում էր «իր կինը» ,հրապարակայնորեն հանդիպումների ու հրաժեշտի ժամանակ համբուրում էր նրան և հազիվ թե նա համարձակվեր դա անել՝ իմանալով դաժան օրենքները Աթենքի ....Բայց ,եթե նույնիսկ Ասպազիան միայն սիրուհի էր, միևնույնն է, աթենացիների մեծամասնությունը հարգում էր նրան՝ որպես իրենց հովանավորի կնոջ ,որը հետերայի ազատության հետ միաժամանակ ուներ նաև օրինական կնոջ կարգավիճակ...
Սոկրատեսի, Ֆիդիասի ու Անաքսագորասի համար նա միայն հավատարիմ ,խելացի ընկերուհի էր ,իսկ Պերիկլեսի համար՝սիրուհի և կին ...Նրա կյանքի ուրախությունը,նրա օջախի հմայքը ,վստահելի անձ... Նա գիտեր խոսքի զորությունը ...Կնճիռները հարթեցնելու գաղտնիքները ... Կատարյալ տիրապետում էր սիրո արվեստին .... Ընդունակ էր մխիթարելու ամեն վիշտ , թախիծ ... խելքը «տանող արբեցնող , մթագնող» քնքշանքներ գիտեր պարգևել........
Ասպազիայի և Պերիկլեսի կապը դարձել էր քաղաքական հակառակորդների վիրավորանքների ու ծաղրանքի առարկան ...Մասնավորապես, նրանք պնդում էին ,որ Պերիկլեսի տունը վերածվել է պոռնկանոցի ՝լի կուրտիզանուհիներով և ամուսնացած աթենուհիներով ,որոնք իրենց անառակությամբ օգնում են ամուսիններին իրենց քաղաքական կարիերիայում....Ասպազիային համարում էին Պերիկլեսի «չար հանճարը» ,որը ոգեշնչում էր նրան բռնակալական վարքագծի և անզգույշ քաղաքականության...
Պատմում են.
440մ.թ.ա. Miletus և Samos չէին կարող կիսել իրար մեջ Priene քաղաքը...Պերիկլեսն առաջարկեց թշնամական կողմերին Աթենք ուղարկել դելեգացիա ...Samos-ը մերժեց...Աթենացիները պատրաստվեցին պատերազմի...
Այդ ռազմարշավի ժամանակ Ասպազիան իր բազմաթիվ կուրտիզանուհիների հետ միասին (որոնք հսկայական գումար վաստակեցին իրենց հնագույն արհեստով ,քանի որ պատերազմը տևեց ինն ամիս) ուղեկցում էր Պերիկլեսին .....
Ի վերջո Սամոսը հանձնվեց հաղթողի ողորմածությանը...Պերիկլեսի հակառակորդները լուր տարածեցին ,թե հարցը խաղաղ լուծում կստանար և այդքան արյուն չէր հեղվի, չէին զոհվի այդքան խիզախներ ու չէին լինի որդեկորույս մայրեր ,եթե չլիներ «շան աչքերով » այդ միլեթուհին (Ասպազիան)...
Եվ Ասպազիային մեղադրեցին կավատության ու երիտասարդ աղջիկներին այլասերելու մեջ,որը աթենական օրենքով պատժվում էր մահվամբ...
Ասում էին ,իբր,նա կորցնելով իր նախկին գեղեցկությունն ու փորձելով պահել ամուսնուն՝ « մատակարարում, «պատվում էր» նրան երիտասարդ աղջիկներով ,կանացով ու կուրտիզանուհիներով...»:
Ասպազիան խիզախորեն հանդես եկավ ժողովրդական ժողովի առաջ...Պերիկլեսը նույնպես հանդես եկավ սիրեցյալի պաշտպանությամբ...Նրա ճարտասանությունը հասել էր աննախադեպ բարձունքների...Արցունքներն առվակներով հոսում էին առաջնորդի աչքերից...նա աղաչում էր արդարացնել Ասպազիային... Եվ համոզված էին բոլորը ,որ նա չէր թափի արցունք ,եթե հարցն իր կյանքին վերաբերվեր...
Դատավորները համրացել էին...Նրանք սովոր էին արցունքների ու շատ էին զայրանում ,երբ ինչ-որ մեկն օգտվում էր այդ «սիրտ փափկացնող միջոցից»....Նրանցից ոչ մեկը չէր սպասում, որ կտեսնի իր առջև արտասվող Պերիկլեսին ՝այդ 60-ամյա քաղաքական գործչին ՝հազվագյուտ դիմացկանությամբ ,միշտ անվրդով ու հանգիստ մարդուն...
Մեղադրյալն արդարացվեց.....
մ.թ.ա. 413-ին պատերազմ սկսվեց աթենացիների ու սպարտացիների միջև...Պատերազմին սպասում էին վաղուց...Բայց հիմա ,երբ այն սկսվեց,սկսեցին փնտրել մեղավորներ...Ողջ զայրույթը թափվեց Պերիկլեսի գլխին... Կանայք ասում էին ,թե այդ պատերազմը սկսվել է Ասպազիայի քմահաճույքով...Այս հորինվածքը կրկնեց նաև Արիստոֆանը,որը չէր սիրում Պերիկլեսին ու նրա կնոջը...Պերիկլեսը կորցրեց ժողովրդի վրա իր իշխանությունը...
Արյունոտ պատերազմը դեռ շարունակվում էր,երբ աթենացիների գլխին մի նոր պատուհաս թափվեց...ժանտախտը սպառնում էր ոչնչացնել ողջ քաղաքը....Նկատելիորեն նոսրացել էր Ասպազիայի և Պերիկլեսի ընկերների շարքերը... Քրոջից հետո ժանտախտը գերեզման տարավ Պերիկլեսի երկու որդիներին (առաջին ամուսնությունից.....):Ասպազիան այդ դժվարին պահերին նրա կողքին էր....
....Պերիկլեսը հանդես եկավ ժողովրդական ժողովում առաջարկով.Ասպազիայի որդուն ճանաչել օրինական...Այդ ժամանակահատվածում Պերիկլեսին հաջողվեց նորից շահել ժողովրդի համակրնաքը...Նրա ցանկությունը կատարվեց...
Վերջին տարիների իրադարձությունները քայքայել էին Օլիմպիացու առողջությունը...Նա մահացավ 426 մ.թ. ա...
Ասպազիան մնաց միայնակ մի երկրում ,որտեղ նրան այնքան էլ բարեկամական չէին վերաբերվում......Նրան հարկավոր էր պաշտպան ...ու նա ամուսնացավ իր նախկին աշակերտի՝ զորավար Լիզիկլի հետ...Երկու տարի անց ,երբ ծնվել էր նրանց որդին,Ասպազիան կրկին այրիացավ...Ամուսինը զոհվեց ճակատամարտներից մեկում...
......Նա վերցրեց որդուն ու հեռացավ Աթենքից.....
Մահացավ անհայտության մեջ....
Վերջ ))))»
ներողամիտ եղեք ...))) խնդրում եմ, վրիպումերն ուղղեք մտովի ...)))))»

Good write-up. I definitely love this website.
ОтветитьУдалитьThanks!
Here is my site ... again Onclick Cash