Мой список блогов

четверг, 11 октября 2012 г.

Սեքսը հիանալի մոտիվացիա է «ռեինկարնացիայի» համար( վերնագրային ծուղակ)։)


Ծիծաղում եմ....։ ))
Սկզբում որոշել էի  ձեզ համար պատրաստել «վերնագրային ծուղակ»    ու
«և դու՞ Բրուտոս... » ասելով հաշվել  ծուղակի մեջ ընկնող ընթերցողների  քանակը...)))
Դե լավ,քանի որ  ձեռնարկեցի  «սա  արատավոր և մաքուր » թեման ,որն արծածվում է ամենուր և միշտ `կարելի է նաև տնտղել մի քիչ...։))
Ի՞նչ է սերը...արդեն գրել եմ...իսկ ի՞նչ է սեքսը ՝ գրում եմ առաջին  ու վերջին անգամ )) ... 
Սեքսն էլ  սիրո և կյանքի նման տարբեր մարդկանց մոտ ընկալվում է տարբեր ՝ֆիզիկական ու հոգեբանական  գեղեցիկ ներգործությունից մինչև պարզ,բնազդային ,անասնական  «հաղորդակցության » ձև ...
Իսկ ես այն համեմատում եմ երաժշտության հետ ...)))

Գիտեմ ,շատերն են Այն համեմատել երաժշտության հետ... էլ մարմնի  և հոգու սիմֆոնիա ,ուր ամեն մեկն իր պարտիան է կատարում,էլ բլյուզ,էլ «ժողովրդական,ավանդական  կամ ՝միսիոներական»։))) Կա նաև ռաբիզ տարատեսակը ...))))
Իսկ  ես Այն նմանեցնում եմ ջազի ... կարամելի նման քաղցր ,ձգվող հնչյուններով ներքին ջազի,որը շոյում  է լսողությունդ ու հրաշքներ գործում :      Հազիվ թե գտնվի  մեկը ,ով  կկարողանա բացատրել    կամ  սպառիչ պատասխան տալ   բազմապլանային ու բազմակողմանի ,անթիվ ,անհամար նրբերանգներ ունեցող այս  գեղեցիկ երևույթին ։
Ի դեպ,կա նաև «դեկորատիվ ջազ- սեքս » ,որի մասին  քիչ ,թե շատ գիտեն , խոսում  , հավանում ու քննարկում են ՝ամեն մեկն իր  ներքին ընկալման մակերեսայնության ,խորության , գեղեցկության ու փչացածության չափով....

 Չեմ ժխտում ,մարդու միտքը պաշտպանված չէ սեքսից ...այն մշտապես մեր գիտակցության ու ենթագիտակցության մեջ է...Ինչ խոսք,սեքսն իր ամբողջ «փիլիսոփայությամբ» ու «բովանդակային խորությամբ» հրաշալի մոտիվացիա է  իքնահաստատման ,ինքնահարգանքի  ,ինքնարժեքի  , առողջության ,«ռեինկարնացիայի» համար, և
ինչպես ջազում ,սեքսում  էլ մարդն ունի հնարավորություն արտահայտելու իր անկրկնելի,անհատական առանձնահատկությունները :
 Ջազն ունի հոգի ,բայց չունի « մարմին» ,որի վրա կարող է հիմնվել... Ուղղակի կարելի է փոխել սաքսոֆոնը դաշնամուրի ...կամ ՝նստել աթոռին,վերցնել միկրոֆոնն ու երգել ... Իսկ հիմա պատկերացրեք ,թե ինչ գերազանցություն ունի սեքս կոչվող երևույթը   ,որն ունի և 'մարմին, և'  հոգի, ու ,երբ հենվում է սիրո վրա...առաջնորդվում է սիրով  ՝դառնում է ոգեղեն ...  և զուտ ֆիզիկական շփումից վերածվում է հոգեզմայլ  ինտիմ մեղեդու  ....մեղեդի ,ուր հնչում է  կենսահաստատ ռիթմը կյանքի ։)))) 
Կամ, եթե Սերն  ընդունենք որպես ծով ,սեքսը  սոսկ ալիքն է նրա ...գեղեցիկ  ,հզոր ալեբախությունը   ծովի...

Գտեք ձեր Մեղեդին ,  և կգտնեք հարմոնիա,ու գրեթե կատարելության ձգտող ներդաշնակություն ...

 Տեղին է գրառումն ավարտել հետևյալ անտիֆրազիսով.«Ասա  ինչ է սեքսը , կամ ում հետ ես «քնում»   ,ու ես կասեմ ,թե ով ես դու։))))

 Եղեք Նրբաճաշակ ...Մի շփոթեք մաքուրն  ու անմաքուրը , լուսավորն ու  արատավորը   ...)))
 Շտապում եմ ։Գրառումը միայն իմ ընթերցողի համար է,իսկ դա նշանակում է ,որ ազատ եմ գեղեցիկ ու չափավոր ազատությանս մեջ։ )))Ընթացքում «ձեռքիս հետ» ինչ-որ բան կփոխեմ,կուղղեմ,կավելացնեմ կամ՝ «կնվազեցնեմ» ։)))

8 комментариев:

  1. Վերնագիրը տեսա՝ զարմացած սեղմեցի նոր գրառման վրա))) Իմ սիրելի Լիլի, մեջդ այնքան մաքուր, նույնիսկ մանկական չարաճճիություն կա)))) Չես պատկերացնի՝ ինչ գեղեցիկ էր: Սկիզբը մի լավ ժպտացրեց))))
    Իսկ գրառումը հրաշք էր, գեղեցիկ, մոգական բացատրություն...Շնորհակալ եմ շատ))))

    ОтветитьУдалить
  2. ա՜՜՜՝հհ,իմ Սյունիկ- անուշիկ...)))))) ապրեսսս,,,դու ճիշտ հասկացար նպատակս գեղեցիկ...«ախ, դու իմ բրուտոս??? »...ոնց եմ ծիծաղում...))))))
    իմ բարեկամ,կյանքն այս «սքանչելի ջազի» կենսահաստատ ռիթմով է շարունակական...հարկավոր է շատ մաքուր պահել «մեղեդին չքնաղ»...
    Սյունիկ ջան, դու իմ ամենափոքրիկ ընթերցողն ես... հայցում եմ ներողամտությունդ ...և շնորհակալ եմ արձագանքիդ համար...))))))

    ОтветитьУдалить
  3. ))) yana jan du amen in4i mej lav@ tesnelu mets shnork unes ))))Apres!

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Վահե ջան ..??դու էլ նույնպես- Բրուտոս??? ))))))0 Շնորհակալ եմ,բարեկամս գեղեցիկ կարծիքիդ համար))))))

      Удалить
  4. Lili inchqan zarmaca erb kardaci vernagir@,bayc erkrord-errord toxic arden cicaxs chem karox "mahkanacu" barerov nkaragrel,,jpit))) iroq shat lav grarum er,anspaseli,dipuk ,,,,,spasum em blognewsi ardzaganqin))))Lili inch hamematutyunner ein arvac, amenakarevor@ miangamayn chisht ,,,,,,mi pah patkeracri Jazzi legendneric mekin,orinak Lois Armstrongin ir sheporov vorpes sexi khorhrdanish,,,cicaxum em ,,,,,,hetaqrqir er, gexecik,,,shnorhakal em,

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Միքայել ջան , իսկ ես արդեն գրելուց էի «ըմբոշխնում ,վայելում ձեր ռեակցիան ...»))))) այնպիսի ժպիտով...)) իսկ Արմսթրոնգի երգերն ու ձայնը - «գերագույն ,բարձրակարգ վայելք է» ...անառարկելի...
      Շնորհակալություն ,Բարեկամս ...))))

      Удалить
  5. իսկապես, հիանալի ու սպասված գրառում էր Լիլի ջան:
    Թող լինի առաջինը, բայց ոչ վերջինը...)))
    Շատ շնորհակալ եմ:)))

    ОтветитьУдалить
  6. Էդվարդ ջան ...??? նախ` բարևևևև...... 1000 տարուց մի քիչ էլ ավել չէի կարդացել քեզ...)))) ինչպես ես,բարեկամս ????)))
    Ա՜խ, դու «երիցս բրուտոս...»)))))) չէ, Էդվարդ ջան ,այս թեմայի շուրջ- առաջին ու վրջինն է սա,,,պարզապես այս գրառումը(+ մակեդոնացին հերոս է ... ) կատակ-բողոք էր .. ընդդեմ լրատվամիջոցները,որոնք ասես «սեքս խաչակրաց արշավանք են » են սկսել դեպի մեր «գիտակցություն» «հենման կետ է ընդունելուվ ջենիֆեր Լոպեզի և այլոց «չքնաղ пятая точка» -ներն ու քիմ քարտաշյանի «գեղատեսիլ վայրերը» )))))))
    ես նույնպես շնորհակալ եմ արձագանքի համար...)))))

    ОтветитьУдалить