մի քանի արտահայտությունների «հետքերով» )))
Գլամուր- glamour...
Անգլերեն glamour բառն առաջացել է միջնադարում ,grammaire բառից(ֆր.քերականություն
) ...սկզբնական նշանակությամբ ՝grimoire ՝մոգությունների,հմայությունների գիրք....
Գլամուր բառը եղել է վհուկների ակկուլտային,կախարդական ,հմայական խոսք,նզովական բանաձև,որը կոչված էր որևէ մեկի ուշադրությունը ինչ-որ բանի վրա հրավիրելու և ստիպելու հավատալ...հարկադրանք՝իրերին այլ կերպ նայելու,ընկալելու,հավատալու...19-րդ դարի վերջին բառի նշանակությունը փոխվում է...այս տերմինը սկսում են կիրառել սովորական առարկաների և ոսկերչական իրերի նկատմամբ... նրանց արտաքին տեսքին ուշադրություն հրավիրելու համար...
Ժամանակակից գործածության մեջ գլամուր բառը հաճախ շփոթում են կամ նույնացնում ոճի և գեղեցկության հետ...գլամուր բառը Ռուսաստանում սկսել են գործածել 1990 թ. ,իսկ Հայաստանո՞ւմ ...չգիտեմ..)) երևի 2000 թվից ...Այժմ բառը նորաձևության և շքեղ ապրելակերպի հավաքական նշանակություն է ստացել ... ահա այսպիսի նշանակություն .
գլամուր՝շքեղ...շարմ...փայլ,հմայք..դյութանք..
**********
Գեղեցկությունը կփրկի աշխարհը
Այս արտահայտությունը մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ արտասանած կլինի..
Իսկ գիտե՞ք,թե ով է հեղինակը...
Ֆ.Մ. Դոստոևսկին է ... «Идиот-Ապուշը» վեպից է...
նշանակությունը՝հեղինակին անհանգստացնում էր մարդու ճակատագիրն այս կատաղի , անհոգի աշխարհում և համոզված էր,որ աշխարհն ունի փրկության կարիք:
Իսկական հանելուկ - գլուխկոտրուկ է այս արտահայտությունը ... )))
Բառացիորեն ՝ կյանքն իր բոլոր գեղեցիկ ու առողջ դրսևորումններով Գեղեցիկ է , իսկ տգեղ այլանդակություն է միայն ցավը,հիվանդությունը , մահը...
Բառացիորեն ՝ կյանքն իր բոլոր գեղեցիկ ու առողջ դրսևորումններով Գեղեցիկ է , իսկ տգեղ այլանդակություն է միայն ցավը,հիվանդությունը , մահը...
Ճշմարիտ գեղեցկությունը ներդաշնակությունն է ,որի վրա հիմնվում է տիեզերական հավասարակշռությունը.... իսկ գլխավոր հարմոնիան ՝ հոգեկան հարմարավետությունն ու ներքին հավասարակշռված վիճակն է...
Ամեն մեկը հասկանում և գնահատում է գեղեցիկը իր անձնական ընկալման ,զգացողության միջոցով ...
Մի խոսքով.անվերջ կարելի է ծավալվել այս արտահայտության շուրջ :))
Իսկ կփրկի՞...
և ինչ է գեղեցկությունը:Ինչո՞ւ են նրան աստվածացնում մարդիկ...որո՞նք են նրա թույլ և ուժեղ կողմերը...ընդունա՞կ է գեղեցկությունը վերափոխել մարդուն ու փրկել նրան , թե՞...գեղեցկությունն ավելի շատ ունի պաշտպանության կարիք....
Ամեն նոր ՝լավ մոռացված հինն է...))))
Այս արտահայտությունն իբր արել է ֆրանսիայի թագուհի Մարի -Անտուանետտի դերձակուհին,երբ մի փոքր նորացրել է թագուհու հին զգեստն ու առաջարկել նրան...թագուհին սիրով ընդունել է այն,իսկ դերձակուհին ասել է վերոհիշյալ խոսքերը:
Իրականում այս արտահայտության հեղինակն է ֆրանսիացի գրականագետ Ժակ Պեշեն:
Nuynpes)))))
ОтветитьУдалить