Мой список блогов

среда, 10 октября 2012 г.

«Նա իրոք մեծ էր...Մեծ էր նաև Սիրո մեջ....» մի սիրո պատմություն շարքից .Գյոթե ,Իոհան Վոլֆգանգ

        Նա իրոք մեծ էր...Մեծ էր նաև Սիրո մեջ...Ո՛չ ,նա դժբախտ չէր սիրո մեջ ...պարզապես  հաճախ էր կրքոտ սիրահարվում ու «հազիվ էր  հասցնում սեփական սրտի հետևից»:
  Նրա պատանեկան «մուսաները » անմեղ  ,պարզ,հմայիչ ,անմիջական փերիներ էին  ...  Իսկ երիտասարդ ու սիրառատ Գյոթեն,  հաճախ այրվելով ու դանդաղ մարելով,  թռչում էր ընդառաջ նոր  փերիներին,հավերժահարսերին,անուրջներին ...   նրա աչքերը վառվում էին սիրուց ...նրա  առջև բացվում էին անծայրածիր հորիզոններ...
Նա բարի էր,գեղեցիկ,կրթված ,հանճարեղ... ուներ  բոլոր որակները ,որոնք անհրաժեշտ էին, որպեսզի կանայք ինքնամոռաց սիրահարվեին նրան...Իսկ նա սիրահարվում էր կրկին ու կրկին ՝ գրեթե օլիմպիական կրքոտությամբ.......

Գյոթեի սիրային ու գրական կյանքը գտնվում էին  մշտական միասնության մեջ...Նա հատորներ էր գրում իր ռոմանտիկ զգացմունքների մասին....Ժամանակակիցները նրան անվանում էին «գերմանական Շեքսպիր»:

Իոհան Վոլֆգանգ Գյոթեն ծնվել է 1749թ:Մայրը Ֆրանկֆուրտի քաղաքապետի դուստրն էր ,ազնվատոհմիկ ,որն էլ  որդուն ներկայացրեց  այդ ազատատենչ քաղաքի աշխարհիկ հասարակությանը ...Հայրը իրավաբան էր  և ուներ կայսերական խորհրդականի կոչում ......
  Հոր և տնային ուսուցիչների շնորհիվ Գյոթեն բազմակողմանի կրթություն է ստանում... Նա տիրապետում էր վեց լեզունների և արդեն վաղ տարիքում սկսում է  գրել պատմվածքներ ,ինչպես նաև հեքիաթներ ու պիեսներ տիկնիկային թատրոնի համար...
   1765թ ընդունվում է Լեյպցիգի  համալասարան, իրավաբանական ֆակուլտետ...Սակայն շուտով թողնում է իրավաբանական գիտություններն ու սկսում ուսումնասիրել գրականություն...
Այստեղ էլ նա հանդիպիպում է  իր առաջին սիրուն ՝Կեթխեն(Գրեթխեն) Շենկոպֆին՝  ռեստորանի սեփակնատիրոջ աղջկան... Հարաբերությունները նրա հետ   տիպիկ էին «գերմանական Շեքսպիրին» ... Մի օր սառն էր , զուսպ  ու անտարբեր ,իսկ հաջորդ օրը նա կարող էր նամակ գրել ընկերոջն այն մասին,թե .«Ես սիրում եմ նրան...ես կարող եմ նրա  ձեռքերից անգամ թույն ընդունել...  դևեր ենք  մենք ինքներս մեզ համար ...և ինքներս մեզ վտարում ենք  դրախտից »:
    Նրանք հանդիպում են մի ուրախ երեկույթի ժամանակ :Աղջիկը սիրով էր ընդունում  պատանու ուշադրության նշանները ՝ թույլ չտալով նրան ոչ մի «ազատություն»:Գրեթխենը մի քանի տարով մեծ էր Գյոթեից :Հաճույքով էր հանդիպում նրա հետ ու վերաբերվում ինչպես եղբոր... Նման վերաբերմունքից բանաստեղծը վիրավորված էր  մինչև հոգու խորքը...Նա տասնհինգ տարեկան էր ...ու համարում էր իրեն իսկական տղամարդ և ոչ թե տղա...Գյոթեն լաց էր լինում,զայրանում,վրդովվում և ,իհարկե ,«ամեն կերպ աշխատում  «պոկել այդ կնոջն իր  սրտից»,որն այդպես դաժանաբար ծաղրել է իր զգացմունքները...
  Աղջկա արտաքնի մասին կարելի է իմանալ Գյոթեի ընկերոջ՝  Հորնի նամակից.«Պատկերացրեք մի աղջկա,-գրում է նա,-լավ  ,սակայն ոչ բարձրահասակ...կլորավուն ,հաճելի ,ոչ այնքան սիրունիկ դեմքով...Աշխույժ,հմայիչ,գեղեցիկ շարժուձևով...Լի է պարզությամբ ...ու ոչ մի կաթիլ կոկետություն ....ընդ որում խելացի ,լավ դաստիարկություն ստացած... Նա նրան շատ է սիրում ...ու սիրում է ազնիվ մարդու մաքուր սիրով ...Թեև գիտի,որ նա երբեք չի կարող դառնալ իր կինը....»:
    Ի վերջո Կեթխենն անտարբեր չմնաց ազնիվ երիտասարդի զգացմունքների հանդեպ ու պատասխանեց փոխադարձ սիրով....
Եվ հանկարծ Գյոթեն սկսեց անտանելի խանդել նրան...ամբողջովին անհիմն ...Վերջիվերջո ,աղջիկը, վիրավորված նրա անհիմն կասկածներից, հեռացավ ու այլևս երբեք չվերադարձավ նրա մոտ...Գրողի բոլոր չարչարանքները՝  նրան կրկին վերադարձնելու ,ապարդյուն էին... Եվ միայն բաժանումից հետո Գյոթեն հասկացավ ,թե որքան ուժեղ է սիրել այդ աղջկան.....
Կեթխենի հանդեպ սիրո պտուղն էր « Սիրահարվածի կապրիզները» ...Նրա հերոսների մեջ անմիջապես կարելի է ճանաչել անվերջ վիճաբանող  Գրեթխենին ու Գյոթեին ...
  Մի անգամ մեծ գրողն ասել է.«Իմ բոլոր ստեղծագործությունները միայն բեկորներ են   իմ կյանքի մեծ խոստովանությունից »:
   Սակայն  ,որքան  անցողիկ է  պատանեկան հրապուրվածությունը ...Եթե Գյոթեին առաջին սիրո ժամանակ ասեին,որ նա շուտով կմոռանա իր չքնաղ Կեթխենին և իր ջերմ սիրտը կնվիրի մեկ այլ ,ոչ պակաս գեղեցիկ  ու հոգեհարազատ գեղեցկուհու  ,նա անպայման պիտի  ընդվզեր....
Այնուամենայնիվ երկու տարի անց այդպես էլ եղավ...


       Լիլի անունը ծանոթ է բոլոր նրանց ,ովքեր կարդացել են Գյոթեի  "Lily Park»  հայտնի էլեգիան...
 Լիլի՝ Աննա Էլիզաբեթ Շենեմանը, եղել է Գյոթեի հարսնացուն,որն այնպես էլ չդարձավ նրա կինը...Գրողը նրան  է նվիրել մի շարք բանաստեղծություններ՝ «Լիլի»,«Կարոտ» ,«Տխրության երանությունը», «Աշնանը»,«Նոր սեր, նոր կյանք»,«Ոսկե սիրտը,որը նա կրում էր իր կրծքին»......
        Հարուստ ,կենսախինդ,պարազամիտ,շքեղության մեջ ապրած ,պճնամոլներով շրջապատված ,մշտապես բարձր հասարակության մեջ «պտտվող» աղջիկն իր էությամբ  ճիշտ հակառակն էր մեծանուն գրողի....Նույնիսկ ամենամոտ ընկերներն ու ծանոթները իրենց մտքի ծայրով անգամ չէին ցանկանում թույլ տալ նրանց ամուսնությունը...
    Գյոթեն Էլիզաբեթ Շենեմանի  հետ ծանոթացավ 1774թ վերջին ,նրա  ծնողների տանը ՝ Ֆրանկֆուրտում...
16 ամյա Լիլին, նստած դաշնամուրի մոտ, մի գեղեցիկ սոնատ էր նվագում...Երբ նա ավարտեց,  Գյոթեին  ներկայացրին նրան .«Մենք նայեցինք միմյանց ,-գրում է նա իր ինքնակենսագրականում,-և չեմ ուզում ստել ,ինձ թվաց թե ես զգացի ձգողական  ուժի ամենահաճելի հատկությունը...»:
Կրակոտ Գյոթեին առաջին հանդիպումն էլ բավական էր  անմիջապես քնարական զեղումներով բանաստեղծություն գրելու ....
Լիլին արագ «կապեց» Գյոթեին իրեն ... և բանաստեղծն իսկապես երջանիկ էր ,երբ Լիլին  արժանացնում էր նրան իր քնքուշ շոյանքներին ......
Լիլիին  դուր էր գալիս  գեղեցիկ պոետը...Նա ոգևորված պատմում էր իր կյանքի մասին,դժգոհում նրա դատարկությունից ...ասում ,որ ցանկանում էր միայն իր իշխանությունը փորձել Գյոթեի վրա,սակայն  ինքն ընկավ սիրո ցանցի մեջ:Երիտասարդները բացատրվեցին ...և գործը հավանաբար կվերջանար ամուսնությամբ ,եթե ընտանիքների միջև  չլիներ   հասարակական և սոցիալական կարգավիճակի տարբերություն ...Իմանալով հոր քմահաճությունն այս հարցում՝ Գյոթեի քույրը ՝Կորնելիան, կտրականապես դեմ եղավ այդ ամուսնությանը...Դեմ էին նաև մյուսները...Բայց Գյոթեն չէր լսում նրանց...
  Դելֆա անունով մի ինչ-որ աղջիկ հանձն առավ այդ գործը գլուխ բերելու դժվարին խնդիրը... Մի անգամ նա հայտնեց սիրահարներին,որ ծնողները համաձայն են ...և հրամայեց ձեռք մեկնել մեկմեկու...Գյոթեն մոտեցավ Լիլիին,նա դանդաղ ,բայց վստահ բարձրացրեց ձեռքն ու դրեց բանաստեղծի ափի մեջ,որից հետո երկուսն էլ «խորը շունչ» քաշելով՝ նետվեցին միմյանց գիրկ...Հետո տեղի ունեցավ նշանադրությունը...Սակայն ամուսնությունն այնուամենայնիվ  խափանվեց...Իր դերն ունեցավ այդ   գործում  նաև  Գյոթեի ուղևորությունը Շվեյցարիա,որի ընթացքում Լիլիի շրջապատը փորձում էր  համոզել  նրան ,որ նա սառն է փեսացուի հանդեպ...Վերջիվերջո երիտասարդները ստիպված էին հեռանալ...Գյոթեն անասելի ծանր տարավ բաժանումը...Նա ժամերով կանգնում էր նրա պատուհանի տակ ՝ փաթաթված թիկնոցի մեջ, և վերադառնում էր գոհ ,երբ պատահաբար տեսնում էր Լիլիի ստվերը պատուհանից ...
Լիլին ամուսնացավ մի բանկիրի հետ...
 Գյոթեն ,մեկնելով  Իտալիա,գրեց իր նոթատետրում «Մնա՜ս բարով ,Լիլի...երկրորդ անգամ ,Լիլի...Բաժանվելով առաջին անգամ՝  ես դեռ հույս ունեի ,Լիլի ,որ  կհաջողվի մեզ միացնել մեր ճակատագրերը...Հիմա որոշված է.մենք պետք է անջատ խաղանք մեր դերերը...Ես չեմ վախենում ո՛չ ինձ համար,ո՛չ քեզ համար...Ամեն ինչ այնպես խճճված է թվում... Մնաս բարով...»:
   
     
     Հաջորդ սերը...Քրիստիանա Վուլպիուսն է:  ...Սիրունատես ծաղկավաճառուհին կամ ,ինչպես Իոհան էր ասում, « գանձն անկողնում» ,դարձավ նրա մուսան ... Նրան է նվիրված մեծ գրողի  փայլուն  ,քնարական  ստեղծագործություններից մեկը՝ «Հռոմեական էլեգիաներ»:
Ոգու  գիգանտ և ծաղկավաճառ աղջիկ...Կարո՞ղ եք պատկերացնել  միմյանցից այդքան տարբեր մարդկանց...

Շարունակությունը կարդալ









  • «Ոգու գիգանտն » ու ծաղկավաճառուհին



  •                                                    (())
    Գյոթեի մտքերից

    Մարդու մեծագույն ծառայությունը մնում է ,իհարկե,այն ,որ նա որքան կարելի է շատ է պայմանավորում հանգամանքները և որքան կարելի քիչ է նրանց հնարավորություն տալիս պայմանավորելու իրեն:

    Ճշմարտությունը  պետք է շարունակ կրկել,քանի որ  մոլորություններն էլ շարունակ քարոզվում են մեր շուրջը:

    Ամենալավ մայրը նա է,ով կարող է փոխարինել երեխաների հորը,երբ նա այլևս չի լինի:

    Բավորությունն այն է,որ թե՛ մեծ,թե՛ փոքր գործերում հետևաղականորեն կատարում ես այն ,ինչին քեզ ընդունակ ես զգում:

    Տաղանդը հասունանում է լռության մեջ,բնավորությունը կոփվում է կյանքի մրրիկներում:

    Վարքագիծը հայելի է ,որի մեջ ամեն  մեկը ցույց է տալիս իր պատկերը:

    Ինքնուրույն հայտնագործելը հիանալի է,բայց այն,ինչ ուրիշներն են գտել ,իմանալն ու գնահատելը արդյո՞ք քիչ է,
    քան ստեղծելը:

    Ամենից ավելի հիմարաբար մոլորվում է նա,ով կարծում է,թե կորցնում է իր ինքնատիպությունը,եթե ընդունում է ուրիշների արդեն ընդունված ճշմարտությունը:

    Նա ,ով իր համար կանոն է դարձնում գործն ստուգել մտքով,իսկ միտքը՝ գործով...չի կարող սխալվել,իսկ եթե նա համենայն դեպս սխալվում էլ է,ապա շուտով վերստին կկանգնի ճիշտ ճանապարհի վրա:

    Սխալը հարաբերում է ճշմարտությանն այնպես ,ինչպես քունը արթնանալուն:Սթափվելով սխալից ,մարդ նոր ուժով է դիմում ճշմարտությանը:

    Զայրույթի համար էությունն այնքան էլ կարևոր չէ,նա սոսկ առիթ է որոնում:

    Երկու վիճողներից ավելի մեղավոր  է նա,ով ավելի խելացի է:

    Պատանեկան  արատները չպետք է պահպանել մինչև ծերություն ,որովհետև ծերությունն էլ բերում է իր թերությունները:

    Ծերունի դառնալը մեծ արվեստ չէ ,արվեստը ծերությունը հաղթահարելն է:

    Հանճարից մենք պահանջում ենք ամենից առաջ սեր ճշմարտության նկատմամբ:

    Եթե ամեն ինչի նկատմամբ կորցնում ես հետաքրքրությունդ,ապա կորցնում ես նաև հիշողությունդ:

    Մարդը պետք է հավատա,որ անհասկանալին կարելի է հասկանալ  այլապես նա չէր  սկսի մտորել նրա մասին:

    Հիպոթեզները փայտամածներ են,որոնք բարձրացվում են շենքի շուրջը և քանդում են ,երբ շենքը պատրաստ է. դրանք անհրաժեշտ են աշխատանքի համար,միայն թե նա փայտամածները չպետք է դիտի որպես շենք:

















           

    2 комментария: