Мой список блогов

среда, 10 октября 2012 г.

Իսկ հաղթողներին չեն դատում...

Ինչո՞ւ.
Նույնիսկ մեր կյանքի ամենաերջանիկ պահերին ,որքան էլ տարօրինակ հնչի ,զգում ենք, որ ինչ-որ բան պակաս է...կիսատ ...թերի...երջանկության զգացողությունն ամբողջական չէ... ավելին ենք ուզում ,իսկ ի՞նչ... ինքներս էլ չգիտենք...դա սոսկ զգացողություն է...Գո՞ւցե հավիտենականությունը ճանաչելու փափագն է ,որն ի վերուստ դրված է մեր մեջ...կնիքված մեր սրտին
  Եվ ինչու կյանքի իմաստի շուրջ սկսում ենք լրջորեն խորհել ,երբ կանգնած ենք ընտրության ճամփաբաժնին...երբ չգիտենք ուր գնալ...ի՞նչ անել...
Երբ կյանքը չի դասավորվում    և լի է բազմաթիվ հիասթափություններով ...երբ տարածության ու ժամանակի մեջ   մոլորված եք  ... շփոթված    ...երբ  մի անորոշ անհանգստություն է սողոսկում  սիրտդ ՝ ծնելով բազմաթիվ տանջալից  հարցեր....հավերժական հարցեր...Ո՞րն է իմաստը կյանքի... ինչպե՞ս գտնել այն...կամ ինչո՞ւ առանց կորուստների  զոհողությունների ,զրկանքների ու տանջանքների հնարավոր չէ ապրել...ինչպե՞ս  գտնել ու գնալ ճիշտ ճանապարհով...ինչ-որ բան սովորել...ինչ-որ բանի հասնել...հանդիպել մեզ համար կարևոր ու  սիրելի մարդկանց...ձեռք բերել կյանքի փորձ , իմաստություն...երբեք  չկորցնելով  համն ու բույրը մեր  առավոտների ՝ուրախանալ...բավականություն ստանալ...պատճառել ուրախություն...երջանիկ լինել ...
Իսկ ո՞րն է ուրախության և բավականության տարբերությունը...
Գո՞ւցե բավականություն է ,երբ ստանում ենք այն,ինչ ցանկանում ենք ,իսկ ուրախություն է ,երբ կարողանում ենք ինքներս  օգտակար լինել ու բավականություն պատճառել մեկ ուրիշին...
Իսկ  երջանիկ մարդն ո՞վ է ... գո՞ւցե նա, ով կարողանում է ապրել  համարձակ,թեթև ու անսխալ....
 Երջանի՞կ եմ ես  ...
Թերևս  սա այն հարցն է ,որի պատասխանը  ինքներս  մեզ չենք կարող տալ ... կտան մեզանից հետո....երբ ավարտված կլինի  կյանքը...
Գիտեմ...
  Որքան էլ  անկանխատեսելի,անսպասելի ու կտրուկ լինեն շրջադարձներն իրավիճակների ...ու եթե անգամ զրկված լինեմ   ուրախանալու և ինչ-որ բան ստեղծելու հնարավորությունից ,միևնույնն է ,կգտնեմ եմ  իմ  մեջ ներքին դիրքորոշում ,ուժ,ցանկություն  հակահարված տալու ծնունդ առնող հուսահատությանը...կկարողանամ     դիմակայել  ամեն փորձության,   լուծում տալ  անլուծելի թվացող խնդիրներին ...
Սա հաղթող մարդն է,իսկ հաղթողներին չեն դատում...))
Վերջ.... ես վերջնականապես խճճվեցի  հարցերի  ծուղակում  :)) 
.
Թերևս... իմաստություն չէ կյանքի  իմաստ փնտրելը ...ողջ կյանքդ կանցնի որոնումների մեջ ... և   այդպես էլ չստանալով պատասխաններ քեզ տանջող հարցերին ՝անիմաստ կվերջանա այն ...:))




4 комментария:

  1. Ինչքան "ուժեղ" մտքեր, ամեն մի նախադասությունդ անչափ դուրս եկավ:Շնորհակալություն Լիլի ջան:Թեկուզ այդպես էլ չբացահայտեցի կյանքի իմաստը, բայց մի տեսակ ավելի թեթևացա:Շատ հավանեցի:Ապրես:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Qez shnorhakalutyun ,Ruzanka jan!!!vorn e imast2 kyanqi???? chuni patasxan ,,bolor jamanakneri imastunnern el chen gtel patasxann ays harci,,,sakayn iren shnorhvac oreri handep imastutyamb varvoxn arden haxtox e,,,,

      Удалить
  2. Ու կխնարհվեմ ես միշտ Ձեր իմաստության ու խելքի առջև... անգին բարեկամս...

    ОтветитьУдалить
  3. իիիհհհհհհ ,Հասմիկ ջանննննն....մի ամաչեցրու,,, ախր, գիտես,որ ես չեմ տառապում կեղծ համեստությամբ..հա,մեկ էլ տեսար վերցրի ու հավատացի, որ իմաստուն եմ...ժպիտտտտ,,սիրելիս,գիտես,որ խենթ է իմ իմաստությունը...ավելի շատ ՝հոգեհուզական...զգացական...
    շնորհակալ չեմ....ոչ...ամենևին
    այլ երախտապարտ եմ... ու անսահման է երախտագիտություւնս ... :))

    ОтветитьУдалить