Նկ. Աննա Ռազումովսկայա
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի , Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած , Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս , Որ որոնածըդ բնավ չես գտնի ... Բայց դու կըգնաս , օ՜ , դու չես կանգնի , Վերջին լույսերը մեղմ կվախճանեն , Վերջին հույսերդ կըդավաճանեն , - Դու որոնածըդ բնավ չես գտնի ... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի , Սիրտըդ կըճչա , արդյոք ուր ես , կաս , Հողը կըգրկես և
կըհեկեկաս . - Ոչ , - կարձագանքվի , - բնավ չես գտնի ...
Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի, ծանոթ ու տրտում.
Կիզում է կարոտ մի արթուն,
Մաշում է իմ սիրտն անդադար:
Դրժել եմ կածես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար, -
Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի, ծանոթ ու տրտում:
Նկ.Լ. Աֆրեմով
Ա՜խ ,դեռ հնչում է քնքուշ մուզիկը.
Կադրիլ հին,վալս հին և պոլոնեզ,
Կիսախավարը այնպես նազի՜կ է,
Այնպես հուշի՜կ է,այնպե՜ս ձեզ պես...
Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է,
Իր նայվածն էլ է ճչում-«շնալ».
Այնպես անհույս է հեծում վալտորնը,
Եվ անողորմ է վալսը բանալ.
Կանայք օրրում են իրանց իրանը,
Կավալերները՝գեշի կարոտ.)))
Եվ այս սատանան ,այն ծուռ բերանը
Չար քրքջում է ծառերի մոտ...
(())
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են.
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չգիտես դեռ, որ թշնամիդ եմ:
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խորթ ....
Իմ հոգին ,որպես թափառական մի շուն,
Եվ շուրջը՝ գիշեր,և շուրջը ՝աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում,
Ահաբե՜կ,անօ՜գ փախչում է հեռուն:
Ու՞ր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված,տրորված աշխարհում անդուռ,
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր
Եվ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...
Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոգում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ մի անգամ Հավերժաբար դու գտար…
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...
Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։
Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...
Նկ. Ռիչարդ Ջոնսոն
Որքա՜ն փոխված եք...Պճնըված ճոխ
Ճեմում եք որպես դշխո հըպարտ,
Եվ մի հեգնանք կա նուրբ ու զիջող
Նայվածքում ձեր խոր ու անզվարթ:
Դուք զարմացած եք.և չեք կեղծում ,
Երբ տեսնելով ինձ այստեղ,հանկարծ
Բացականչում եք սիրով լեցուն.-
Բոլորի համար զարմանք ու հարց:
Արդյոք պահե ՞լ եք մի նշույլ դեռ
Անցած օրերից , թե դա էլ նոր
Մի զարդ է ,որ պիտ պարուրե Ձեր
Սին կյանքը մեգով խորհրդավոր:
Հիմա դուք կուռք եք,շքեղ բագին,
Իսկ ե ՞ս...Ո ՞վ եմ ես.մի հեգ անցորդ .
այլ կարոտն իմ,այլ իմ ուղին,
Ե՛վ ամբոխին այս,և՛ Ձեզ՝ միշտ խորթ:
Երբ խուժանից այս երկրպագու
Դուք հեռանում եք իմ թևն անցած,
Սիրով նախատում և ասում« դու»,
Եվ հիշում ,հիշում օրերն անցած,
Ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն ,
Փոքրիկ սենյակ մի ՝արևով լի ,
Մի աղջիկ չքնաղ,պարզ ու խնդուն,
Այնպես լուսեղե՜ն ու սիրելի՜:
Եվ ինձ թվում են այնպես անդարձ,
Այնպես հեռու և այնպես երազ՝
Գիմազուհու այնզգեստը պարզ
Եվ շեկ մազերն այն մի հյուս արած....
Դու չքացել ես,
Դու էլ չկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ:
Քեզ չըգտա ես
Կյանքում խավար, -
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ:
Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ, -
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ:
Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. -
Կյանքը հեքիաթ է,
Աշխարհը սո՜ւտ ...
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկար, և այն, որ չըկար ...
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս -
Եվ դարձել է սուտ, թվում է երազ ...
Նկ. Մութաֆյան Զարեհ (1907-1980,Փարիզ... ֆրանսահայ նկարիչ)
Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
- Մենք առհավետ շղթայված ենք մեկ - մեկու:
Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերս - միայն ցավ.
- Իմ սեւ երկրում ժպտացիր դու լուսավառ ...
Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ.
- Ո վ կարող է ինձ քեզանից բաժանել ....
Անանուն սեր
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հըմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին:
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները մեռած են, անուժ,
Հըմայք եւ դյութանք անզոր են քո դեմ ....
- Արդյոք ով գիտե անունըդ անուշ ...
Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի վրդովիր,
Դու հեռավոր, օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր:
Դու չուզեցիր, չկամեցար իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:
Աշնան օր է կյանքս հիմա, վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ .... գնա ... գնա ... վշտի հով է այժմ իմ սրտում:
Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեռքդ մեկնիր, որպես քույր,
- Նայիր, ինչպես ցնորքներս մահացան ...
Վերջին անգամ ինձ մոտեցիր խաղաղությամբ քո մաքուր,
- Տառապանքս դու հասկացիր այս անգամ ...
Ես հոգնել եմ, ինձ փայփայիր, եղիր քնքուշ եւ անչար,
- Օրհնիր մաքուր տենչանքներիս մութ ճամփան ...
Ես ծարավ եմ անկեղծ խոսքի, ձեռքդ մեկնիր սիրաբար,
- Թեկուզ տխուր կարեկցություն լինի այն ...
Ես կուզեի, որ քո սրտում մնար մի սուրբ հիշատակ,
- Որ ես վհատ չմնայի կես ճամփին ...
Ես կուզեի, որ քո կրծքում նույնպես ծնվեր մի փափագ,
- Որ տիրաբար հրդեհել է իմ հոգին ...
Իմ հիվանդ հոգին շատ է տառապել,
Հոգնել է հոգիս հեշտասան սերից,
- Քույր իմ, մի ցանկա այսօր ինձ խաբել,
- Քույր իմ, այս անգամ կարեկցանք բեր ինձ:
Գրկել է հոգիս ստվերն ամեհի,
Դու մի գալ ինձ մոտ համբույրով կրքոտ,
Մի վառիր բոցը անցած օրերի,
Խաղաղ լույսի պես այսօր եկ ինձ մոտ ....
О, если б кто-нибудь любил меня, как ты,
В те дни далёкие предчувствий и печали,
Когда я полон был дыханьем красоты,
И гимны ангелов заоблачных звучали.
Бальмонт
Դեռ իմ մոտ են քո նամակն ու պատկերը հին,
Ծաղիկներըդ, ծաղիկներըդ դեռ իմ մոտ են,
Ինձ ժպտում է հեռվից դեմքըդ հավատարիմ,
Դեռ լալիս է տխուր հոգիդ իմ հոգու դեմ:
Դու սիրեցիր իմ խենթ հոգու վիշտը տկար,
Դու ինձ համար քո հայրենի հողը թողիր,
Ամեն բերկրանք դու մերժեցիր ու մոռացար,
Քո անարատ, քո սուրբ հոգին դու ինձ տվիր:
Ոչ ոք, ոչ ոք ինձ չսիրեց քեզ պես անվերջ,
Ոչ ոք դիպավ քեզ պես քնքուշ, քեզ պես մաքուր.
Բայց դու չկաս ... ուշ է արդեն ...
Լալիս եմ քեզ, իմ չսիրված հողերի տակ քնած իմ քույր ...
Նկ. Կարեն Տարլթոն
Ջերմ կարոտով սպասում եմ անհամբեր,
Որ մեկը իմ փակ դռները կըբանա.
- Ո վ պիտի գա, գուցե գունատ մի ստվեր
Լուռ ներս սողա ու նորից լուռ չքանա ...
Ես մնում եմ ջերմ կարոտով, որ ահա,
Մեկը անուշ կըհեկեկա իմ կրծքին.
- Ո վ պիտի գա, գուցե հովը մեղմ հևա
Ու քարան իմ գերեզման տան կողքին ...
Մի թե չկա ոչ մի հոգի հարազատ,
Մի թե չկա ոչ մի մոլար ուրվական,
Որ ամոքեր քարացումը իմ գունատ,
Որ ինձ հաներ այս կոշմարից մոգական ....
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությունըդ, սիրտ, այսպես խորախոց,
Եվ երբեք, այսպես խանդոտ, խելագար,
Երբեք չէր եղել այսպես ցավագար ...
Վերջինն է արդեն եւ դրա համար
Հանգիստ է կարծես - բայց ինքն ալեկո՜ծ ...
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությունըդ, սիրտ, այսպես խորախոց ...
Այս հին ու նոր գրքերի վրա կորացած,
Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր,
Եվ այս մեռած մարդոց մեջ, սիրտս կուրացած
Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր ...
Ես արևը չտեսա խուցիս մեջ մթին,
Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան:
Քո ծիծաղը կարկաչուն հնչեց իմ սրտին,
Եկա՜ր, եկա՜ր որպես երգ պայծառ մայիսյան ...
Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
Խոսքերից իմաստուն, գիտուններից բյուր
Ժպտա, անգին, ժըպիտդ խոր գրքերից խոր,
Խընդությունդ ամոքիչ, զրույցըդ աղբյուր ...
Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
Քան գիտունների այս խոժոռ, գրքերն այս մթին:
Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
Քան և Վոլֆը, և Բոպպը,և Հում բոլդտը միասին ...
Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք,
Ինձ տարեք այս երկրից անարեգ:
Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
Մեր արտերն արեւոտ ու հանգիստ:
Փրկեցեք խոսքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք,
Դարձրեք ինձ մանուկ եւ անհոգ:
Փրկեցեք սրերից այս սուրսայր,
Խորախոց խոհերից իմաստուն,
Մեր սարերը տարեք, տարեք տուն .... ((((
Ուրախ օրերի, ճաճանչ օրերի
Շողերը ոսկի հանգան ինձ համար,
Սիրո բերկրանքի, անուշ համբույրի
Հույզերը մանուկ մեռան ինձ համար:
Երբեմն այնպե՜ս հոգնած եմ զգում,
Որ տանջվելու էլ ուժ չեմ ունենում.
Էլ ոչ մտածմունք, ոչ ներկա, անցյալ ...
Անթափանցելի խավար է տիրում ...
Փակվում եմ իմ մութ խցում մեմ - մենակ,
Ծաղկաց բույրերին իմ հոգին հյուսում,
Ու սիրտս անծայր, մութ անապատում
Իմ հույսի - հույզի կրակն է փայլում:
Եվ սարսափով լի խավար գիշերին
Նա շողշողում է ինչպես վառ աստղիկ,
Որ փոթորկի սոսկալի ժամին
Ուղղորդ է լինում անղեկ նավերին. -
Իմ անղեկ սրտին ...
Նկ. Աննա Ռազումովսկայա
Հիշում ես արդյոք այն պարզ երեկոն ...
Դու նստած էիր մութ պատշգամբում,
Գլուխդ ցավից թեքած չոր փայտին,
Ու ես էլ անուժ ընկա քո կողքին:
Դու տառապանքով ձեռքդ պարզեցիր ...
Ես բռնեցի այն ու համբուրեցի ...
Համբուրեցի քո աչքերը ծավի,
Շուրթերդ ալ - նուռ, վիզդ կարապի:
Այն անդարձ օրը հիշում ես արդյոք ...
Ես ու դու մենակ աշխատում էինք:
Ու մանկան պես ինձ գիրկդ առար.
Անգին գլուխդ կրծքիս սեղմեցի
Եվ համբուրեցի աչքերդ ծավի,
Շուրթերդ ալ - նուռ, վիզդ կարապի ....
(())
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին:
Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված:
Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհասհեռու՜եւ հեռու՜ ....
Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
Նստել այստեղ, անվերջ նստել ու նայել
Աշնանամուտին եւ քրքրել հին հուշեր.
- Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր ...
Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է, իմ հոգու պես որբ է նա էլ.
- Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել ....
Ի նչ ես փնտրում, սիրտ տագնապող, անխնդում,
Մեր բանտն անել - զուր է տանջվել ու վայել.
- Ինչպես զվարթ, տես, գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել ....
Դու ասում էիր - «Հանաք ենք անում».
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
- Հանաքը հաճախ դանակ է դառնում,
- Մի օր սեւ գլխիդ փորձանք կըբերես ....
Ինչո ւ ես հիմա նախատում դու ինձ,
Մայրդ քեզ ասաց - ես ի նչ մեղք ունեմ,
Կարծում էի, որ հանաք է նորից,
Հիմա գանգատով կանգնել ես իմ դեմ ...
Դու չէի ր կրկնում - հանաք ենք անում,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
- Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
- Մի օր անպատճառ թակարդը կընկնես ....
(())
Դու հնչիր - քո սրտի գարունն է,
Իսկ իմում, վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր - քո սրտի գարունն է:
Օ երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր - քո սրտի գարունն է,
Իսկ իմում, վերջինն է հիվանդո՜տ ...
Լուսավորել եմ կարմիր մոմերով
Իմ երազների պարտեզը բոլոր,
Եվ անմար հույսով, պայծառ հավատով
Սպասում եմ քեզ, որ կըգաս մեկ օր:
Ծաղկի պես փարթամ հոգիս է բացվել,
Ալ թերթիկները ճամփիդ է փռել,
Արցունքով ջրել. Դե ասա, անգին,
Շատ պիտի մնամ քո վերադարձին:
Ասա, իմ աստղիկ, իմ կյանքի փարոս,
Երկա ր պիտ ապրեմ այս անսեր օրով,
Թե շուտով կըգաս սիրտս կըբուժես
Քո անմեղ հոգու անուշ բույրերով:
(())
Նվիրական վայրերի մոտ
Քեզ հիշեցի ես կրկին,
Ու ինձ ժպտաց մեր հին ծանոթ
Ձեր պարտեզը ......
Լուսամուտիդ փեղկերը փակ,
Ծաղկանոցըդ, ամայի ...
Ա՜խ, ես ի՜նչպես, ի՜նչպես մենակ
Ձեր պարտեզը գնացի ...
Այն պարտեզը նվիրական
Ավերակ էր ինձ համար.
Չէ որ նա էլ քեզնով միայն
Կենդանի էր ու դալար ...
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են.
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չգիտես դեռ, որ թշնամիդ եմ:
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները եւ որքան խորթ ....
Նկ. Աննա Ռազումովսկայա
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ.
Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն, -
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ, -
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում.
Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա, -
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա ...
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս ...
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի ալ եզերք.
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում ...
Դու կընստես իրիկվան
Կարոտով անքուն,
Ինձ կըկանչես, ու կգամ
Անտես ու թաքուն.
Լուսաբացի մեգի մեջ
Կդառնամ ըստվեր,
Կայրե քեզ հուր մի անշեջ,
Դառն ու նոր մի սեր.
Մթնշաղի մեգի հետ
Ցած կիջնես ձորից
Ու կըգնաս դեպի գետ,
Թաքուն բոլորից.
Կըգտնես ինձ մահճում ցուրտ,
Կըգրկես քնքուշ,
Ու կըլինի սերը լուրթ,
Հավերժ ու անուշ ...
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն» -
Ափսոս չէ, Մարգո, այս երեկոն ...
Արդեն քնած է, Մարգո, նայիր,
Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա -
Ես քո գերին եմ - հրամայիր, -
Արդեն քնած է, Մարգո, նայիր ...
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն. -
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն ...
Նամակ
Դուք մոռացել եք այն «հանաքները»
Եվ համբույրներն այն, եւ սերն ամեն.
Իսկ իմ սրտից այդ հիշատակները
Որքան արցունք դեռ պիտի քամեն ....
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք - էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ:
Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը,
Ծիծաղելի եմ ես եւ հիմար.
Հիշում եք ինչպես մի օր «Հասկերը»
Նըվիրեցիք ինձ ծաղրի համար ...
Ես «երեխա» եմ, Դուք միշտ կրկնում եք
Ոչ, հայ աղջիկ եմ պարզ ու պարկեշտ,
Իմ ցնորքները կծու հեգնում եք
Եվ երգում սերը ազատ ու հաշտ:
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք - էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ ....
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ - որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ - որ քամահրանք.
Մի այլ երկրային երաժըշտության
Ելեւէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները եւ կան, եւ չըկան ...
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղի
Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերդ մաքուր, կուրծքդ դողդոջուն,
Ով է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում ....
Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես. -
քեզ եմ անրջում անտուն ու անքուն,
Սիրում միայն քեզ:
Գեղեցկությանըդ վառված է բոցե
Դաշյունի նըման սեւ կյանքի վրա, -
Թող կարոտս սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա ....
գեղեցկությունըդ, որպես մի մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ ....
Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
- Ո վ է քո ոսկի ժըպիտը վառել
Այս աղջամուղջում .....
Դու խոսում ես, բայց կարծես,
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես եւ այնպես
մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում ...
Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք ....
Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո,
Լիքը սիրով ու վշտով:
Դու չես, դու չես, - հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում ....
(())
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ - լինել քեզ օտար ...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ ...
Ու գերեզմանում սեւ հողերի տակ
Զգալ, որ անցար եւ քեզ չըկանչել,
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չտանջել,
Ու չխռովել բերկրանքըդ հստակ ...
Նկ. Ա. Ռազումովսկայա
Այսօր գթանք իրարու, -
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք:
Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք, -
Բանանք սրտերըս մեռնող, -
Որբ լինենք ու չամաչենք:
Սիրենք իրար ու ներենք, -
Չնախատենք մեկ մեկու,
էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու:
Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չտանջենք,
Լինենք անչար ու հլու,
Հեկեկանք ու չամաչենք ....
ԿԱՐՈՏ
Որպես ծաղիկն է անխոս գունատվում
Ցուրտ շըվաքի մեջ արեւից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի ...
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես, -
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե ...
Նկ. Կարեն Տարլթոն
Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս ու վրաս, Անհուն աշխարհում եւ իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ - Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ , Հրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, . Քո չարությունը բարիք համարել - Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել ...
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղեր,
. Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան
Ասացեք, արդյոք նա էլ թախծում էր,
Արդյոք տրտում էր նա էլ ինձ նըման:
Խորհրդագետներ, դուք տեսնում եք միշտ -
Արդյոք մենա կ էր նա էլ ինձ նըման,
Թե՜ ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Եվ փայփայում էր, եւ սիրում նրան:
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա
- Նա քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա ...
Նկ. Կարեն Տարլթոն
Հայրենի տունս, իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ, -
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ ...
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ով վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված ...
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ, -
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
- Հավիտյան օտար, հայրենական տո՜ւն.
Նկ. Կարեն Տարլթոն
Մենք բաժանված ենք. Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ.
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. -
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեեւ քաղցր է, բայց իմը չէ նա.
Մենք մնաս բարով չասինք իրարու, -
Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել.
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել.
Տարիներն անցան, եւ հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով.
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս, -
Քեզ ինչպես կանչեմ -. Ես այն չեմ, այն չեմ.
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափսոսալ -
Հեռանա՜լ ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող ...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ. -
Խավարում, ցավերում քարանալ
Մեն - միայն ...
Մոռանալ, մոռանալ ամենին
Ամենին մոռանա՜լ ...
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
Նկ. Կարեն Տարլթոն
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնորք, և լա՛ց...
Նկ. Կարեն Տարլթոն
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
Արդյոք կապրե՞ս սիրտս մաշող կարոտը հեզ ... Չարտասանված, սրտում թաղված երազներս աստեղաշող Արդյոք կապրե՞ս ... Արդյոք կզգա՞ս սիրտս այրող սերը երազ ... Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող. Արդյոք կըզգա՞ս ...
Երբ պայծառ օրըդ տխուր կըմթնի , Եվ սիրտըդ կայրե թունավոր կասկած , Վհատ սոսկումի տանջանքով կըզգաս , Որ որոնածըդ բնավ չես գտնի ... Բայց դու կըգնաս , օ՜ , դու չես կանգնի , Վերջին լույսերը մեղմ կվախճանեն , Վերջին հույսերդ կըդավաճանեն , - Դու որոնածըդ բնավ չես գտնի ... Եվ երբ չի մնա ոչ մի հույս գաղտնի , Սիրտըդ կըճչա , արդյոք ուր ես , կաս , Հողը կըգրկես և
կըհեկեկաս . - Ոչ , - կարձագանքվի , - բնավ չես գտնի ...
Մաշում է իմ սիրտն անդադար
Կիզում է կարոտ մի արթուն,
Մաշում է իմ սիրտն անդադար:
Դրժել եմ կածես մի երդում,
Մի ուխտ եմ թողել անկատար, -
Մաշում է իմ սիրտն անդադար
Հին երգ մի, ծանոթ ու տրտում:
Նկ.Լ. Աֆրեմով
Ա՜խ ,դեռ հնչում է քնքուշ մուզիկը.
Կադրիլ հին,վալս հին և պոլոնեզ,
Կիսախավարը այնպես նազի՜կ է,
Այնպես հուշի՜կ է,այնպե՜ս ձեզ պես...
Աղոտ նայվածն իր ձերի պես խորն է,
Իր նայվածն էլ է ճչում-«շնալ».
Այնպես անհույս է հեծում վալտորնը,
Եվ անողորմ է վալսը բանալ.
Կանայք օրրում են իրանց իրանը,
Կավալերները՝գեշի կարոտ.)))
Եվ այս սատանան ,այն ծուռ բերանը
Չար քրքջում է ծառերի մոտ...
(())
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են.
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չգիտես դեռ, որ թշնամիդ եմ:
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խորթ ....
Իմ հոգին ,որպես թափառական մի շուն,
Եվ շուրջը՝ գիշեր,և շուրջը ՝աշուն,
Մոլորված քայլով և մահն աչքերում,
Ահաբե՜կ,անօ՜գ փախչում է հեռուն:
Ու՞ր պիտի գտնի հյուրընկալ մի տուն,
Որտե՞ղ պիտ ընկնի հոգնած ու տրտում,
Ծեծված,տրորված աշխարհում անդուռ,
Ո՞ւմ պիտի պարզի աչքերը տխուր
Եվ ո՞ւմ պատի տակ աշնան գիշերով
Պիտի հանգչի նա մերժված ու խռով...
Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոգում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ մի անգամ Հավերժաբար դու գտար…
Բյուր մարդոց մեջ,
Պաղ մարդոց մեջ,
Որպես տրտում
Անապատում —
Մենակությո՜ւն,
Մենակությո՜ւն...
Ախ, այս տրտում,
Երկրի ցրտում
Անլուր ընկան,
Անխոս հանգան
Երկնքի հուշ
Երգերս անուշ։
Եվ իմ հոգում,
Ցուրտ ու միգում,
Խինդը մեռավ,
Բախտը մարավ
Անվերադարձ,
Անվերադա՜րձ...
Նկ. Ռիչարդ Ջոնսոն
Որքա՜ն փոխված եք...Պճնըված ճոխ
Ճեմում եք որպես դշխո հըպարտ,
Եվ մի հեգնանք կա նուրբ ու զիջող
Նայվածքում ձեր խոր ու անզվարթ:
Դուք զարմացած եք.և չեք կեղծում ,
Երբ տեսնելով ինձ այստեղ,հանկարծ
Բացականչում եք սիրով լեցուն.-
Բոլորի համար զարմանք ու հարց:
Արդյոք պահե ՞լ եք մի նշույլ դեռ
Անցած օրերից , թե դա էլ նոր
Մի զարդ է ,որ պիտ պարուրե Ձեր
Սին կյանքը մեգով խորհրդավոր:
Հիմա դուք կուռք եք,շքեղ բագին,
Իսկ ե ՞ս...Ո ՞վ եմ ես.մի հեգ անցորդ .
այլ կարոտն իմ,այլ իմ ուղին,
Ե՛վ ամբոխին այս,և՛ Ձեզ՝ միշտ խորթ:
Երբ խուժանից այս երկրպագու
Դուք հեռանում եք իմ թևն անցած,
Սիրով նախատում և ասում« դու»,
Եվ հիշում ,հիշում օրերն անցած,
Ես էլ հիշում եմ փոքրիկ մի տուն ,
Փոքրիկ սենյակ մի ՝արևով լի ,
Մի աղջիկ չքնաղ,պարզ ու խնդուն,
Այնպես լուսեղե՜ն ու սիրելի՜:
Եվ ինձ թվում են այնպես անդարձ,
Այնպես հեռու և այնպես երազ՝
Գիմազուհու այնզգեստը պարզ
Եվ շեկ մազերն այն մի հյուս արած....
Դու չքացել ես,
Դու էլ չկաս,
Սերը ցնորք է,
Բախտը երազ:
Քեզ չըգտա ես
Կյանքում խավար, -
Իմ սիրո լույսն էր
Պատկերըդ վառ:
Քաղցր պատրանք էր,
Խաբող ժըպիտ, -
Կարոտիս երգն էր
Պայծառ հոգիդ:
Սրտիս երազն էր
Թովիչ լեզուդ. -
Կյանքը հեքիաթ է,
Աշխարհը սո՜ւտ ...
Այստեղ ամեն օր տխրությամբ երկար
Իմ սիրտը քեզ է երազում, և այն,
Եվ այն, որ չըկար, և այն, որ չըկար ...
Ա՜խ, գուցե կար, բայց արդեն հավիտյան,
Հավիտյան հեռու, հեռու է անհաս -
Եվ դարձել է սուտ, թվում է երազ ...
Նկ. Մութաֆյան Զարեհ (1907-1980,Փարիզ... ֆրանսահայ նկարիչ)
Դու հասկացար տագնապները իմ հոգու,
Տրտմությունս անսպառ.
- Մենք առհավետ շղթայված ենք մեկ - մեկու:
Կյանքս մութ էր, հոգիս ցաված ու խավար,
Եվ օրերս - միայն ցավ.
- Իմ սեւ երկրում ժպտացիր դու լուսավառ ...
Եվ քո փայլով իմ աշխարհը լուսացավ,
Չըկան վիհերն իր անել.
Քաղցր է հիմա, լուսավառված, խինդ ու ցավ.
- Ո վ կարող է ինձ քեզանից բաժանել ....
Անանուն սեր
Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հըմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին:
Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները մեռած են, անուժ,
Հըմայք եւ դյութանք անզոր են քո դեմ ....
- Արդյոք ով գիտե անունըդ անուշ ...
Իմ վիրավոր, իմ վրդովված սիրտը նորից մի վրդովիր,
Դու հեռավոր, օտար մարդկանց սիրտըդ տվիր ու ինձ թողիր:
Դու չուզեցիր, չկամեցար իմ խենթ հոգու սիրով շնչել,
Էլ ինչո ւ ես ուզում անհայտ ցավով կրկին հոգիս տանջել:
Աշնան օր է կյանքս հիմա, վիրավոր է հոգիս տրտում,
Հարկավոր չէ .... գնա ... գնա ... վշտի հով է այժմ իմ սրտում:
Գեթ այս անգամ անկեղծությամբ ձեռքդ մեկնիր, որպես քույր,
- Նայիր, ինչպես ցնորքներս մահացան ...
Վերջին անգամ ինձ մոտեցիր խաղաղությամբ քո մաքուր,
- Տառապանքս դու հասկացիր այս անգամ ...
Ես հոգնել եմ, ինձ փայփայիր, եղիր քնքուշ եւ անչար,
- Օրհնիր մաքուր տենչանքներիս մութ ճամփան ...
Ես ծարավ եմ անկեղծ խոսքի, ձեռքդ մեկնիր սիրաբար,
- Թեկուզ տխուր կարեկցություն լինի այն ...
Ես կուզեի, որ քո սրտում մնար մի սուրբ հիշատակ,
- Որ ես վհատ չմնայի կես ճամփին ...
Ես կուզեի, որ քո կրծքում նույնպես ծնվեր մի փափագ,
- Որ տիրաբար հրդեհել է իմ հոգին ...
Իմ հիվանդ հոգին շատ է տառապել,
Հոգնել է հոգիս հեշտասան սերից,
- Քույր իմ, մի ցանկա այսօր ինձ խաբել,
- Քույր իմ, այս անգամ կարեկցանք բեր ինձ:
Գրկել է հոգիս ստվերն ամեհի,
Դու մի գալ ինձ մոտ համբույրով կրքոտ,
Մի վառիր բոցը անցած օրերի,
Խաղաղ լույսի պես այսօր եկ ինձ մոտ ....
Նկ. Կարեն Տարլթոն
О, если б кто-нибудь любил меня, как ты,
В те дни далёкие предчувствий и печали,
Когда я полон был дыханьем красоты,
И гимны ангелов заоблачных звучали.
Бальмонт
Դեռ իմ մոտ են քո նամակն ու պատկերը հին,
Ծաղիկներըդ, ծաղիկներըդ դեռ իմ մոտ են,
Ինձ ժպտում է հեռվից դեմքըդ հավատարիմ,
Դեռ լալիս է տխուր հոգիդ իմ հոգու դեմ:
Դու սիրեցիր իմ խենթ հոգու վիշտը տկար,
Դու ինձ համար քո հայրենի հողը թողիր,
Ամեն բերկրանք դու մերժեցիր ու մոռացար,
Քո անարատ, քո սուրբ հոգին դու ինձ տվիր:
Ոչ ոք, ոչ ոք ինձ չսիրեց քեզ պես անվերջ,
Ոչ ոք դիպավ քեզ պես քնքուշ, քեզ պես մաքուր.
Բայց դու չկաս ... ուշ է արդեն ...
Լալիս եմ քեզ, իմ չսիրված հողերի տակ քնած իմ քույր ...
Նկ. Կարեն Տարլթոն
Ջերմ կարոտով սպասում եմ անհամբեր,
Որ մեկը իմ փակ դռները կըբանա.
- Ո վ պիտի գա, գուցե գունատ մի ստվեր
Լուռ ներս սողա ու նորից լուռ չքանա ...
Ես մնում եմ ջերմ կարոտով, որ ահա,
Մեկը անուշ կըհեկեկա իմ կրծքին.
- Ո վ պիտի գա, գուցե հովը մեղմ հևա
Ու քարան իմ գերեզման տան կողքին ...
Մի թե չկա ոչ մի հոգի հարազատ,
Մի թե չկա ոչ մի մոլար ուրվական,
Որ ամոքեր քարացումը իմ գունատ,
Որ ինձ հաներ այս կոշմարից մոգական ....
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությունըդ, սիրտ, այսպես խորախոց,
Եվ երբեք, այսպես խանդոտ, խելագար,
Երբեք չէր եղել այսպես ցավագար ...
Վերջինն է արդեն եւ դրա համար
Հանգիստ է կարծես - բայց ինքն ալեկո՜ծ ...
Երբեք չէր եղել այսպես ցավագար
Քնքշությունըդ, սիրտ, այսպես խորախոց ...
Այս հին ու նոր գրքերի վրա կորացած,
Չըտեսա ես, չըտեսա, որ գարուն է նոր,
Եվ այս մեռած մարդոց մեջ, սիրտս կուրացած
Չըզգաց, որ բաց են արդեն վարդերը բոլոր ...
Ես արևը չտեսա խուցիս մեջ մթին,
Եվ երգերը մայիսյան չըհասան ինձ, չըհասան:
Քո ծիծաղը կարկաչուն հնչեց իմ սրտին,
Եկա՜ր, եկա՜ր որպես երգ պայծառ մայիսյան ...
Տես ինչպե՜ս եմ հոգնել ես այս գրքերից հին ու նոր,
Խոսքերից իմաստուն, գիտուններից բյուր
Ժպտա, անգին, ժըպիտդ խոր գրքերից խոր,
Խընդությունդ ամոքիչ, զրույցըդ աղբյուր ...
Քո համբույրը գարնային իմաստուն է ավելի,
Քան գիտունների այս խոժոռ, գրքերն այս մթին:
Քո գգվանքը բյուր անգամ թովիչ է և սիրելի,
Քան և Վոլֆը, և Բոպպը,և Հում բոլդտը միասին ...
Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք,
Ինձ տարեք այս երկրից անարեգ:
Ինձ տարեք մեր դաշտերը պայծառ,
Մեր սարերն անառիկ, վեհանիստ,
Մեր արտերն արեւոտ ու հանգիստ:
Փրկեցեք խոսքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք,
Դարձրեք ինձ մանուկ եւ անհոգ:
Փրկեցեք սրերից այս սուրսայր,
Խորախոց խոհերից իմաստուն,
Մեր սարերը տարեք, տարեք տուն .... ((((
Ուրախ օրերի, ճաճանչ օրերի
Շողերը ոսկի հանգան ինձ համար,
Սիրո բերկրանքի, անուշ համբույրի
Հույզերը մանուկ մեռան ինձ համար:
Երբեմն այնպե՜ս հոգնած եմ զգում,
Որ տանջվելու էլ ուժ չեմ ունենում.
Էլ ոչ մտածմունք, ոչ ներկա, անցյալ ...
Անթափանցելի խավար է տիրում ...
Փակվում եմ իմ մութ խցում մեմ - մենակ,
Ծաղկաց բույրերին իմ հոգին հյուսում,
Ու սիրտս անծայր, մութ անապատում
Իմ հույսի - հույզի կրակն է փայլում:
Եվ սարսափով լի խավար գիշերին
Նա շողշողում է ինչպես վառ աստղիկ,
Որ փոթորկի սոսկալի ժամին
Ուղղորդ է լինում անղեկ նավերին. -
Իմ անղեկ սրտին ...
Նկ. Աննա Ռազումովսկայա
Հիշում ես արդյոք այն պարզ երեկոն ...
Դու նստած էիր մութ պատշգամբում,
Գլուխդ ցավից թեքած չոր փայտին,
Ու ես էլ անուժ ընկա քո կողքին:
Դու տառապանքով ձեռքդ պարզեցիր ...
Ես բռնեցի այն ու համբուրեցի ...
Համբուրեցի քո աչքերը ծավի,
Շուրթերդ ալ - նուռ, վիզդ կարապի:
Այն անդարձ օրը հիշում ես արդյոք ...
Ես ու դու մենակ աշխատում էինք:
Ու մանկան պես ինձ գիրկդ առար.
Անգին գլուխդ կրծքիս սեղմեցի
Եվ համբուրեցի աչքերդ ծավի,
Շուրթերդ ալ - նուռ, վիզդ կարապի ....
(())
Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ,
Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում,
Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում.
- Կյանքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր ...
Ճառագայթներ, որ շողացին ու չկան,
Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս.
Կյանքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս,
Որ չի վառում ոչ անցյալը, ոչ ներկան.
Հեռածավալ անհայտներում պահվտած
Գալիք օրերն անհուն, անտես խավարում.
- Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում
Կանթեղի պես առկայծում է քո դիմաց ...
Այս գիշեր նորից լալիս էր քամին
Իմ դռան առաջ, իմ պատերի տակ,
Սիրտըս լցված էր կարոտով հստակ,
Անուշ ցավով ու երգերով իմ հին:
Մի գարնան հեքիաթ, քո վրա հյուսված,
Հնչում էր դարձյալ իմ դյութված սրտում,
Եվ լուսեղեն էր գիշերըս արթուն,
Եվ սիրտըս տխուր սիրով էր լցված:
Չէի տրտնջում, որ անցել ես դու,
Անհայտացել ես օրերում մեռած,
Որ չկաս արդեն, դարձել ես երազ,
Անդարձ ու անհասհեռու՜եւ հեռու՜ ....
Խոսքի հնչյունը չի մարել օդում,
Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում,
Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։
Խենթացած բեռից այս չար մենության,
Ես դուրս եմ վազում քեզ որոնելու,
Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու
Եվ հսկելու քեզ ըստվերի նըման...
Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում
Մենակությունը հավիտյան խոցող,
Անցնում եմ արագ ես ձեր փողոցով
Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։
Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,—
Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս,
Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս
Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։
Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես,
Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն եմ տալիս,
Փախչում եմ... փախչում... և հեռանալիս
Փառաբանում եմ, օրհներգում եմ քեզ...
Նստել այստեղ, անվերջ նստել ու նայել
Աշնանամուտին եւ քրքրել հին հուշեր.
- Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել
Խոսք մեկ արին, որ սեր անեն այս գիշեր ...
Աշնամերձի ահաբեկված մի թռչուն
Ծվարել է, իմ հոգու պես որբ է նա էլ.
- Նայիր այնտեղ ինչպես պարզ են պաչպչվում
Պոռնկուհին եւ ուսանողն այն ջահել ....
Ի նչ ես փնտրում, սիրտ տագնապող, անխնդում,
Մեր բանտն անել - զուր է տանջվել ու վայել.
- Ինչպես զվարթ, տես, գնում են դեպի տուն
Պոռնկուհին և ուսանողն այն ջահել ....
Դու ասում էիր - «Հանաք ենք անում».
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
- Հանաքը հաճախ դանակ է դառնում,
- Մի օր սեւ գլխիդ փորձանք կըբերես ....
Ինչո ւ ես հիմա նախատում դու ինձ,
Մայրդ քեզ ասաց - ես ի նչ մեղք ունեմ,
Կարծում էի, որ հանաք է նորից,
Հիմա գանգատով կանգնել ես իմ դեմ ...
Դու չէի ր կրկնում - հանաք ենք անում,
Երբ փորձված մայրդ նախատում էր քեզ,
- Հանաքը միշտ էլ դանակ է դառնում,
- Մի օր անպատճառ թակարդը կընկնես ....
(())
Դու հնչիր - քո սրտի գարունն է,
Իսկ իմում, վերջինն է հիվանդոտ,
Բայց քոնից բորբոքուն ու խանդոտ,
Դու հնչիր - քո սրտի գարունն է:
Օ երգիր, քո հոգին վառվում է,
Իսկ իմում մահացում է տենդոտ,
Դու հնչիր - քո սրտի գարունն է,
Իսկ իմում, վերջինն է հիվանդո՜տ ...
Լուսավորել եմ կարմիր մոմերով
Իմ երազների պարտեզը բոլոր,
Եվ անմար հույսով, պայծառ հավատով
Սպասում եմ քեզ, որ կըգաս մեկ օր:
Ծաղկի պես փարթամ հոգիս է բացվել,
Ալ թերթիկները ճամփիդ է փռել,
Արցունքով ջրել. Դե ասա, անգին,
Շատ պիտի մնամ քո վերադարձին:
Երկա ր պիտ ապրեմ այս անսեր օրով,
Թե շուտով կըգաս սիրտս կըբուժես
Քո անմեղ հոգու անուշ բույրերով:
(())
Նվիրական վայրերի մոտ
Քեզ հիշեցի ես կրկին,
Ու ինձ ժպտաց մեր հին ծանոթ
Ձեր պարտեզը ......
Լուսամուտիդ փեղկերը փակ,
Ծաղկանոցըդ, ամայի ...
Ա՜խ, ես ի՜նչպես, ի՜նչպես մենակ
Ձեր պարտեզը գնացի ...
Այն պարտեզը նվիրական
Ավերակ էր ինձ համար.
Չէ որ նա էլ քեզնով միայն
Կենդանի էր ու դալար ...
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները և որքան խենթ են.
Մաքուր հայացքըդ մահացու նետ է,
Դու չգիտես դեռ, որ թշնամիդ եմ:
Լուսե քո սիրտը դեռ միամիտ է,
Իսկ ինձ այրում է քո կրծքի «լենտը»,
Դու չգիտես դեռ, որքան անմիտ են
Իմ ցնորքները եւ որքան խորթ ....
Նկ. Աննա Ռազումովսկայա
Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ.
Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն, -
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ, -
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում.
Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա, -
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա ...
Ես կըգամ, երբ դու մենակ կըմնաս
Տրտում իրիկվա ըստվերների տակ,
Երբ դու կըթաղես տենչերըդ խորտակ.
Եվ վհատությամբ երբ կըհեռանաս ...
Ես կըգամ, որպես մոռացված մի երգ,
Հյուսված աղոթքից, սիրուց ու ծաղկից.
Քո մեռած սրտում կըլինի թախիծ,
Ես կըկանչեմ քեզ դեպի ալ եզերք.
Ես կըգամ, երբ դու կըլինես տրտում,
Երբ երազներըդ հավետ կըմեռնեն,
Ձեռքըդ կըբռնեմ, ցավըդ կըմբռնեմ,
Կըվառեմ ուրիշ լույսեր քո հոգում ...
Դու կընստես իրիկվան
Կարոտով անքուն,
Ինձ կըկանչես, ու կգամ
Անտես ու թաքուն.
Լուսաբացի մեգի մեջ
Կդառնամ ըստվեր,
Կայրե քեզ հուր մի անշեջ,
Դառն ու նոր մի սեր.
Մթնշաղի մեգի հետ
Ցած կիջնես ձորից
Ու կըգնաս դեպի գետ,
Թաքուն բոլորից.
Կըգտնես ինձ մահճում ցուրտ,
Կըգրկես քնքուշ,
Ու կըլինի սերը լուրթ,
Հավերժ ու անուշ ...
Ափսոս չէ՞, Մարգո, այս երեկոն,
Երբ հազիվ են մեզ թողել մենակ,
Երբ քեզ է պարզված հոգիս համակ,
Նստած կարդում ես «Սատիրիկոն» -
Ափսոս չէ, Մարգո, այս երեկոն ...
Արդեն քնած է, Մարգո, նայիր,
Այս խեղճ ծերուկը, որին «նոքա»
Մեզ մոտ թողել են իբրև վկա -
Ես քո գերին եմ - հրամայիր, -
Արդեն քնած է, Մարգո, նայիր ...
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն
Եվ կանհետանա հավերժի մեջ.
Գեթ իմ գրքում թող մնա մի էջ,
Ուր հավետ ապրի անուշ Մարգոն. -
Ա՜խ, կանցնի, Մարգո, այս երեկոն ...
Նամակ
Դուք մոռացել եք այն «հանաքները»
Եվ համբույրներն այն, եւ սերն ամեն.
Իսկ իմ սրտից այդ հիշատակները
Որքան արցունք դեռ պիտի քամեն ....
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք - էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ:
Ծիծաղելի են Ձեզ այս խոսքերը,
Ծիծաղելի եմ ես եւ հիմար.
Հիշում եք ինչպես մի օր «Հասկերը»
Նըվիրեցիք ինձ ծաղրի համար ...
Ես «երեխա» եմ, Դուք միշտ կրկնում եք
Ոչ, հայ աղջիկ եմ պարզ ու պարկեշտ,
Իմ ցնորքները կծու հեգնում եք
Եվ երգում սերը ազատ ու հաշտ:
Ձեզ համար սերը «հաց ու պանիր է»,
Այսօր այստեղ եք - էգուց այնտեղ,
Իսկ ես պահում եմ Ձեր սուվենիրը,
Որպես ծաղիկ մի սուրբ ու աննեխ ....
Կա խորհրդավոր մի հըրապուրանք
Քո շարժումների անխոս զրույցում,
Ինչ - որ օձային ինքնահիացում
Եվ դեպի հողը ինչ - որ քամահրանք.
Մի այլ երկրային երաժըշտության
Ելեւէջների պչրանքն եմ հիշում,
Քո շարժումները աղոթք են շարժում,
Քո շարժումները եւ կան, եւ չըկան ...
Երկրում են սնված, բայց ոչ երկրային
Արբեցումներ են նոքա խոստանում,
Մի այլ տանջանքի եդեմ են տանում,
Մատնելով հոգիս չարքերի խաղի
Շուրթերդ մաքուր, կուրծքդ դողդոջուն,
Ով է քո անուշ աչքերը վառել
Այս աղջամուղջում ....
Խավար օրերի երազում դժգույն
Հայտնվում ես դու արշալույսի պես. -
քեզ եմ անրջում անտուն ու անքուն,
Սիրում միայն քեզ:
Գեղեցկությանըդ վառված է բոցե
Դաշյունի նըման սեւ կյանքի վրա, -
Թող կարոտս սիրտըս մահացու խոցե
Եվ թող չերերա ....
գեղեցկությունըդ, որպես մի մահապարտ,
Երկրպագում է բանաստեղծը միշտ
Եվ ողջունում է խնդությամբ հպարտ
Տառապանք ու վիշտ ....
Ոչ ոք այս երկրում դեռ չի համբուրել
Շուրթերդ մաքուր, կուրծքըդ դողդոջուն,
- Ո վ է քո ոսկի ժըպիտը վառել
Այս աղջամուղջում .....
Դու չես, գիշերն է երգում.
Այնպես նուրբ ես եւ այնպես
մեղմ ես, մեղմ ես ինձ գրկում ...
Լուսեղեն է խոսքերիդ
Իմաստը պարզ ու խորունկ,
Որպես մեղմ ու անառիթ
Գարնան անուշ մտորմունք ....
Եվ անդորր է ձայնը քո,
Հաշտ է թախծոտ իր շեշտով,
Որպես անուշ երեկո,
Լիքը սիրով ու վշտով:
Դու չես, դու չես, - հեռավոր
Վարդենիներն են շրշում,
Ծովն է երգում լայն ու խոր
Ոսկեպայծառ մշուշում ....
(())
Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս եւ լինել հեռու,
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ - լինել քեզ օտար ...
Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ ...
Ու գերեզմանում սեւ հողերի տակ
Զգալ, որ անցար եւ քեզ չըկանչել,
Եվ ոչ մի հուշով սիրտըդ չտանջել,
Ու չխռովել բերկրանքըդ հստակ ...
Նկ. Ա. Ռազումովսկայա
Այսօր գթանք իրարու, -
Խեղճ լինենք ու չամաչենք,
Բախտ չըտենչանք ու հեռու
Տարիները չըհիշենք:
Լռենք միայն մի մեղմող
Լռությունով ու հանգչենք, -
Բանանք սրտերըս մեռնող, -
Որբ լինենք ու չամաչենք:
Սիրենք իրար ու ներենք, -
Չնախատենք մեկ մեկու,
էլ չար սիրով չըսիրենք,
Անչար լինենք ես ու դու:
Այսօր գթանք իրարու,
Այսօր իրար չտանջենք,
Լինենք անչար ու հլու,
Հեկեկանք ու չամաչենք ....
ԿԱՐՈՏ
Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած,
Ես ննջել էի ոսկեղեն արտում.
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
- Թվաց որ մեկը կանչում է տրտում ...
Եվ ես արթնացա խնդության ցավից. -
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում ...
Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ
- Թվաց որ մեկը կանչում է տրտում ...
Եվ ես արթնացա խնդության ցավից. -
Գիշերվա հովն էր լալիս դաշտերում,
Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ,
Մենակությունն էր քարի պես լռում ...
ՄԹՆՇԱՂ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում ...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող. -
Հիվանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ -
Ու ողջ կյանքդ - մի անսահման քաղցր նինջ ...
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցնորում է կապույտ մութի աշխարհում ...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող. -
Հիվանդ սիրտըդ չի տրտնջում, չի ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ -
Ու ողջ կյանքդ - մի անսահման քաղցր նինջ ...
Ցուրտ շըվաքի մեջ արեւից հեռի,
Այնպես թող սերը մեռնի իմ սրտում,
Որ քաղցր կյանքիդ տխրանք չբերի ...
Ես լուռ կթաղեմ իմ ցավը միակ,
Զվարթ կժպտամ բախտավորի պես, -
Երբեք չեմ բանա սրտիս մութը փակ,
Երբեք չեմ հայտնի իմ տանջանքը քեզ.
Որ պայծառ ժպտաս կյանքի երեսին,
Որ ոչ մի տրտունջ սիրտդ չհուզե,
Որ չըմտորես իմ ցավի մասին,
Որ քո թունավոր խոսքը չըկասե ...
Քո աչքերի դեմ իմ աչքերը, կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ,
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր ...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված, քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ,
Եվ սիրում եմ քեզ, եւ քեզ չըգիտեմ.
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը, կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր, -
Ով ես դու, ով ես, - բնավ չըգիտեմ ...
FATUM
Կախարդական մի շղթա կա երկնքում՝
Աներևույթ, որպես ցավը խոր հոգու.
Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն,
Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։
Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝
Այն աստղերը, որպես մոմեր սրբազան,
Առկայծում են կարոտագին, երազուն՝
Հավերժաբար իրար կապված և բաժան։
Ես ու դու էլ շղթայված ենք իրարու.
Կարոտավառ երազում ենք միշտ իրար,
Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու,
Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար... Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ,
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր ...
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված, քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ,
Եվ սիրում եմ քեզ, եւ քեզ չըգիտեմ.
Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը, կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր, -
Ով ես դու, ով ես, - բնավ չըգիտեմ ...
Նկ. Կարեն Տարլթոն
Հեռու ես, անհաս, իմ լուսե երազ, Բայց քեզ է սիրտըս փայփայում թաքուն, Փռված է լույսըդ շուրջըս ու վրաս, Անհուն աշխարհում եւ իմ հեզ հոգում: Քո հեռու երկրի ուղին չըգիտեմ - Գուցե ես ինքըս ստեղծել եմ քեզ, Աստվածացրել եմ, որ քեզ աղոթեմ , Հրամայել եմ, որ վրաս իշխես: Եվ քաղցր է լինել քո կամքի գերին, . Քո չարությունը բարիք համարել - Կրծքաբաց ելնել ընդդեմ քո սրին Եվ այդ մահաբեր ձեռքը համբուրել ...
Կապույտ երկնքի ոսկեղեն աստղեր,
. Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան
Ասացեք, արդյոք նա էլ թախծում էր,
Արդյոք տրտում էր նա էլ ինձ նըման:
Խորհրդագետներ, դուք տեսնում եք միշտ -
Արդյոք մենա կ էր նա էլ ինձ նըման,
Թե՜ ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
Եվ փայփայում էր, եւ սիրում նրան:
Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վրա
- Նա քեզ մոռացած, վաղուց ամենուր
Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա ...
Նկ. Կարեն Տարլթոն
Հայրենի տունս, իմ սրտին օտար.
Ինձ այրում Է միշտ մի անհագ թախիծ, -
Հավիտյան դյութող անհայտ ճանապարհ ...
Հուզվում են, հոսում հեղեղները մեծ,
Մագլցում վերև և թավալվում ցած,
Զմրուխտե ջրեր, ձեզ ով վրդովեց,
Հայրենական տուն, հավետ մոռացված ...
Միևնույն է ինձ Հյուսիս թե Հարավ, -
Մի խենթ տագնապ կա իմ հիվանդ սրտում,
Կա իմ հոգու մեջ մի անհագ ծարավ.
- Հավիտյան օտար, հայրենական տո՜ւն.
Նկ. Կարեն Տարլթոն
Մենք բաժանված ենք. Օրերի փոշին
Դեռ չի աղոտել քո դեմքը գունատ.
Բայց ես օտար եմ արդեն այն հուշին,
Ուր վեհ էր երազն ու բախտը ժլատ.
Սառն աչքերով եմ նայում ես հեռվում
Մեռած օրերիս ցնորքին հիմա. -
Ուրիշից լսած մի երգ է թվում,
Ու թեեւ քաղցր է, բայց իմը չէ նա.
Մենք մնաս բարով չասինք իրարու, -
Ինչ կարիք իզուր տանջվել ու տանջել.
Մեզ կյանքը նետեց միմյանցից հեռու,
Եվ մենք չուզեցինք մեկմեկու կանչել.
Տարիներն անցան, եւ հին օրերին
Նայում եմ ահա անտարբեր սրտով,
Եվ որպես գերին հլու իր բեռին,
Տանում եմ կյանքի օրերն անվըրդով.
Էլ ոչ մի կանչի ես ձայն չեմ տալիս
Ու եթե հանկարծ խոսքերըդ հնչեն,
Եթե տեսնեմ քեզ վերադառնալիս, -
Քեզ ինչպես կանչեմ -. Ես այն չեմ, այն չեմ.
Նկ. Կարեն Տարլթոն
Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
Ամենին մոռանալ.
Չըսիրել, չըխորհել, չափսոսալ -
Հեռանա՜լ ...
Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ
Գիշերում այս անշող
Արդյոք կա իրիկվա մոռացման,
Մոռացման ոսկե շող ...
Մի վայրկյան ամենից հեռանալ,
Ամենին մոռանալ. -
Խավարում, ցավերում քարանալ
Մեն - միայն ...
Մոռանալ, մոռանալ ամենին
Ամենին մոռանա՜լ ...
Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
Սիրտըս ցավում է անցած գնացած
Օրերիս համար.
— Մեկը շշուկով պատմում է կամաց
Մեկը իմ հոգին տանջում է համառ։
Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ.
Մի թովիչ երազ.
— Մեկը իմ սիրտը փշրելով անցավ
Ու հեգնությունով նայում է վրաս։
Սակայն չեմ կարող ես նրան ատել —
Սիրում եմ նրան.
— Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել,
Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան...
Մեկը իմ սիրտը փշրելով անցավ.
Օ՜, քաղցր արբանք։
— Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ,
Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք...
Նկ. Կարեն Տարլթոն
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Հարկավոր չէ ինձ ո՛չ ծաղիկ, ո՛չ սուգ.
Հանկարծ կզարթնի ջերմ լալու փափագ,
Սիրտս չի գտնի ոչ մի արտասուք։
Իմ գերեզմանը թող լինի հեռվում,
Ուր մահացել են շշուկ, երգ ու ձայն.
Թող շուրջըս փռվի անանց լռություն,
Թող ինձ չըհիշեն, թող ինձ մոռանան։
Իմ գերեզմանին դուք չըմոտենաք,
Թողեք, որ հանգչի իմ սիրտը հոգնած,
Թողեք, որ լինեմ հեռավոր, մենակ,—
Չըզգամ, որ կա սե՛ր, և ցնորք, և լա՛ց...
Նկ. Կարեն Տարլթոն
Արդյոք նորից երազնե՞րն են թափառում,
Սիրո անուշ նվագնե՞րն են ինձ կանչում.
— Դալուկ աշնան տխուր շողերն են մարում,
Սարից իջնող աղբյուրներն են կարկաչում։
Ես լսում եմ հիացմունքի մի շշուկ,
Արդյոք դո՞ւ ես նորից հոգիս մեղմ հուզում.
— Այն գիշերն է, այն հուշերն են տրտմաշուք,
Այն աստղերն են ցուրտ երկնքում երազում։
Ես ընկած եմ անծայր դաշտում միայնակ,
Երազնե՜րըս, երազնե՜րըս, որ անցան.
Արդյոք դո՞ւ ես գիշերի պես հերարձակ,
Գիշերի պես խորհրդավոր, դյութական.
— Դալուկ աշնան մերկ անտառն Է շառաչում,
Լույս հուշերի վտակներն են կարկաչում...
Թախծում եմ, ճիշտ է, բայց այնպես լուսավոր,,, Վահան Տերյան
ОтветитьУдалитьԻնչպե՞ս չասել, որ` դու, միայն դո՜ւ չես թախծում,,,,Պարույր Սևակ
ОтветитьУдалить))))))
Ախ, կարծես նստած ես դռանը և ինձ հետ Տերյան ես կարդում...
ОтветитьУдалитьՇարքն ես կարդում նաիրյան՝ նաիրյան խոսքերի գանձարանը...
Օ՛, սիրում էինք մենք նրան, ինչպես հույսն են սիրում ապարդյուն,-
Եվ... Տերյան էիր դու կարդում՝ միշտ հետըս նստած մեր դռանը...
Բայց ցնորք ես դո՛ւ էլ հուրհրան - քո հուշն է միայն դեռ արթուն:
Օ՛, սրբազան իմ Վահան,- երբ փակվեց հոգուս դամբարանը՝
Խոհերի՝ անաղարտ դեռ պահած - պահապանն աննինջ եղար դու...
Հիշատակդ, որ վառ ու բուրյան է,- խփել է կապույտ իր վրանը,
Հնչում է ձայնդ ահա արևի նման զվարթուն...
Նո՜ւյն կարոտն ես դու նաիրյան, և նստած կրկին իմ դռանը՝
Հի՜ն տրտունջը քո մեջ դեռ պահած - ահա հետըս Տերյան ես...
Եղիշե Չարենց
ОтветитьУдалитьՎահա՜ն Տերյան,ինչպե՞ս երգեմ հիշատակը քո.
Թող լուռ փռվի հիմա իմ դեմ անլույս երեկո:
Սրտիս վրա իջնի թող մութ մի ամպի քուլա,
Քամին բերե մահվան բոթ ու անձրևը լա:
Եվ թող թափվեն շուրջս աշնան տերևներ դեղին
Եվ զարդարեն, Վահան Տերյան,քո անցած ուղին:
Ու մշուշում տխու՜ր երգով բյուրավոր զանգեր
Թող օրհներգեն թախիծը քո, իմ հեռու ընկեր...
Եղիշե Չարենց