Мой список блогов

четверг, 11 апреля 2013 г.

Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր....

...Բայց հիվանդ եմ ես,
Ու հոգիս միայն
Յասամանով է,
Որ կբուժեի...
   Եսենին










Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին   արևի առաջին շողերից արթնանալով , համբույրով  հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....



   Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞
մ է արդյոք ինձ) պատասխանն ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....)))) 



 Եվ անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ  գտնում էի հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ....




Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում կամ՝ ուտում ...)))

Lilac Time


Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).





                      Յասաման(եղրևանի)

Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը...
Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք...





Սպիակ Յասաման՝    «Եկ սիրենք զիրար»)))
Բաց մանուշակագույն՝  «Դու ինձ սիրու ՞մ ես»
Վարդագույն՝ Սեր և խոստովանություն

Цветущая сирень, черемуха картики, фото, видео

Մանուշակագույն ՝ «Իմ սիրտը պատկանում է քեզ»...
Ահա,թե ինչ են ակնարկում  նոր բացվող գարնան ,թարմության,երիտասարդության հավերժական  խորհրդանիշ   այս քնքուշ ծաղկի գույները......
            Anca Bulgaru                           


Այս չքնաղ ծաղկի առաջացման  մասին  շատ լեգենդներ կան  ...

Կպատմեմ երկուսը......)))

Lilacs on Flickr.

  Մի անգամ    Գարնան աստվածուհին լուսաբացին  արթնացնելով   Արևին ու նրա հավատարիմ ուղեկցորդուհուն՝Իրիդին (ծիածան) ,խառնում է իրար գունագեղ  ծիածանի շողերն  ու ճառագայթներն  արևի  ...

а45 (640x480, 56Kb)

Այնուհետև  «արևածիածանային» սքանչելի խառնուրդը՝  չքնաղ աստղիկների տեսքով , առատորեն   շաղ  է տալիս  թարմ ակոսների,մարգագետինների և ծառերի ճյուղերի վրա:  Եվ ամեն տեղ ,ուր ընկնում էին այդ աստղիկները , հայտնվում էին   անուշաբույր ծաղիկներ......

Vanilla Strawberry Hydrangea

 Սպիտակ..կապույտ,մանուշակագույն...
Հողը  պարզապես ցնծում էր  երանությունից  ...)))

Anca Bulgaru



Նախկինում յասամանը կոչում էին դրախտի ծառ... մի հավատալիք կար... Այն   տանը,որի  կողքին աճում է այս չքնաղ ծաղիկը,Սերը հարատև կլինի....

Anca Bulgaru


Իսկ ըստ հին հունական առասպելի, մի օր  անտառների ու մարգագետինների երիտասարդ  Պան աստվածը հանդիպում է  մայիսյան առավոտի պես գեղեցիկ  մի ջրահարսի՝ Սիրինգին... Այնպես զմայլվեց նրա 

Плыл по городу запах сирени

նրբագեղությամբ,նազելիությամբ  ու գեղեցկությամբ ,որ  նույնիսկ մոռացավ   իր զվարճանքների մասին...



Պանը որոշեց խոսել նրա հետ,բայց ջրահարսը սարսափահար փախավ նրանից ...


Lilacs

Թափառում էր վշտաբեկ  Պանը   անտառում ՝ամենուր փնտրելով   չքնաղ  հավերժահարսին... 
Եվ մի անգամ հեռվից տեսնելով նրան ՝ մոտ վազեց :


Սարսափահար աղջիկը աղերսեց Աֆրոդիտեին. «Փրկի՛ր ինձ ամոթից»: 



Նա վերածեց աղջկան    նուրբ մանուշակագույն ծաղիկներով  անուշաբույր թփի....
Siringa՝ ջրահարսի անունով կոչեցին այդ ծառը(թուփը)...


White Lilac

Վշտահար Պանը մի ճյուղ պոկեց թփից ու իր համար սրինգ պատրաստեց (լատ . syrinх  ,հուն. Syrínga՝«փողակ»...ահա,թե որտեղից է առաջացել հայերեն  սրինգ բառը))):


Запах сирени

     Նա  այլևս երբեք չբաժանվեց իր սրինգից ...Հանգստի  ,տխրության կամ կատաղի ուրախության պահին Պանը վերցնում էր սրինգն  ու նվագում ...Նվագի կախարդական  հնչյուններից անտառում  լռում էին թռչունները...իսկ դաշտերում՝քամին... 

Vanilla-Strawberry hydrangea.

Շուրջն ամեն ինչ քարանում էր...ու նման պահերին կարելի էր լսել անգամ թրթռուն շնչառությունը հողի...







P.S. Իսկ Երևանում երևի արդեն ծաղկել է յասամանը.... Այնպես  Կարոտւմ եմ....))))

                   


Плыл по городу запах сирени









                         




















Фото сирени белой





Сирень







Ի.Լիպերովսկայա














Բայց և այնպես թող օրհնըված լինեն հավետ
Յասամանի գիշերները այս հին հողի....

Ես չեմ ափսոսում ոչ յասամանի գույներն իմ հոգու,
Ոչ էլ զուր վատնած իմ տարիներն ...




Պաղ փրփուրներ են իմ հոգու վրա
Եվ յասամանի կապույտ սոսափյուն... Եսենին















11 комментариев:

  1. Ի՜նչ հանգստացնող գրառում էր, բարեկա՛մս:

    ОтветитьУдалить
  2. երևի...)))այս անգամ յասամանագույն-յասամանաբույր էր կարոտս....)))
    Շնորհակալ եմ,բարեկամս...)))

    ОтветитьУдалить
  3. Լրիվ համամիտ եմ որ շատ հանգստացնող ու մի տեսակ թեթևացնող գրառում էր..Գույների մեկնաբանություններն էլ էին շատ հետաքրքիր, այսուհետ պետք է հաշվի առնել յասաման նվիրելիս)

    ОтветитьУдалить
  4. ... Սպիտակ..կապույտ,մանուշակագույն մշուշ...Յասամանագույն ՀՈԳԻ...խենթացնող բուրմունք (որը միշտ «տանում է խելքս» )))
    Ահա,գաղտնիքը...)))
    Անպայման հաշվի առեք գույնը ծաղկի...Նա շատ նրբորեն կարող է ակնարկել Ձեր «թաքուն ու գեղեցիկ մտադրության » մասին ...))))
    Անանուն,Հարգելիս,կարծում եմ Դուք «իմ և Տերյանի » Լավ Բարեկամ Ահարոնյանն եք,այդպես չէ....?? ))))))))))
    Շնորհակալ եմ....

    ОтветитьУдалить
  5. Դուք ինձ արդեն անունով եք դիմում` Անանուն, իսկ ազգանունս Ահարոնյան չէ, ու դա կարևոր էլ չէ, կարևորը որ ձեր բլոգը շատ իմաստալից է ու հաճելի է կարդալը..

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Sans nom...Հարգելիս...))) մեծ ուրախությամբ կդիմեի Ձեզ անունով...)))Դա կարևոր է ու շատտտտ...)))Բայց....
      Ուրախ եմ Ձեր ընտրության համար,հավատացեք ,այն շատ պարտավորեցնող է.....
      Հասկացա,որ Դուք «իմ և Տերյանի» Բարեկամ Ահարոնյանը չեք...))) Բայց նույնպես Հարգելի եք ու Բարեկամ ...Սա է կարևորը...)))
      Շնորհակալ եմ...

      Удалить
  6. Ընդհանրապես ծաղիկներն իրենց մեջ շատ մեծ խորհուրդ ու էներգիա են պարունակում, ու նման են կանանց` գեղեցիկ, քնքույշ, երբեմն ամաչկոտ ներքև նայող աչքերով բայց շատ հաճելի ժպիտով...ծաղիկ նվիրելիս կարծես թե քո մաքուր ու դրական էներգիան փոխանցում ես դիմացինիդ..

    ОтветитьУдалить
  7. ..համեմատել կնոջը ծաղկի հետ...պոետիկ է...ու շատ գեղեցիկ...
    Ուղղակի հետաքրքիր է,թե հատկապես որ ծաղկի հետ կհամեմատեն քեզ...)))
    դե,յուրաքանչյուր ծաղիկ իր խորհուրդն ունի...))))
    իսկապես պերճախոս են ծաղիկները...շատ բան կպատմեն)))
    Շնորհակալ եմ...Հարգելիս...

    ОтветитьУдалить
    Ответы
    1. ....պարզաբանում.
      «քեզ » ասելով -ի նկատի ունեի «ինձ»....))))
      Ես արդեն վախենում եմ բառերից.... ))))նրանք շատ անգամ են «պատժել» ինձ .... ))) «փնթի» խոսելուս պատճառով...))))

      Удалить
    2. Պարզաբանելու կարիք բնավ չկա մի անհանգստացեք ու մի էլ վախեցեք ձեր բառերից, դուք շատ հստակ ու պարզ եք խոսում..այսինքն գրում))

      Удалить
  8. Այսօր,մայիսի 10-ին ,մի մեծ ,անչափ գեղեցիկ յասամանի փունջ նվեր ստացա....))) առաջինն այս տարվա մեջ...)))գիտեմ ,հետո շատ կբերեն...ընկերներս գիտեն իմ այս «գեղեցիկ թուլության» մասին ...կբերեն...բայց ... առաջինը միշտ մնում է առաջին.....)))
    Հա,քիչ մնաց մոռանայի -յասամանները մանուշակագույնն են...նվիրողն, անշուշտ ,չգիտեր գույնի նշանակության մասին...))) բերել էր այն,ինչ ծաղկել էր իր պարտեզում...»)))
    Այնպես հաճելի է...օրս սկսվել է բույրով,գույնով և ժպիտով..հուսամ, այդպես էլ կավարտվի...)))

    ОтветитьУдалить